PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոխել ՀՀ անձնագիրը գտնվելով արտասահմանում



One_Way_Ticket
21.09.2017, 07:09
Ով փորձ ունեցել է, կկիսվե՞ք։ Որ դեսպանատանը, ինչ փաստաթղթեր են պահանջվել, ինչքան է տևել, անձամբ եք ներկայացել թե փոստով ուղարկել, և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։

StrangeLittleGirl
21.09.2017, 09:20
Անձամբ փորձ չունեմ, բայց մարդկանց գիտեմ, որ ունեն։ Մոտ երեք ամիս ա տևում ու անպայման անձամբ ներկայանալով։ Մնացածից տեղյակ չեմ։

Moonwalker
21.09.2017, 11:48
Ով փորձ ունեցել է, կկիսվե՞ք։ Որ դեսպանատանը, ինչ փաստաթղթեր են պահանջվել, ինչքան է տևել, անձամբ եք ներկայացել թե փոստով ուղարկել, և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։



ՀՀ անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`



Դիմում (http://www.mfa.am/u_files/file/consulate/Passport/Dimum_Dzev_N1.pdf) ՀՀ անձնագիր ստանալու մասին,
35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի ԽՍՀՄ նմուշի համաքաղաքացիական (արտասահմանյան) անձնագիրը,
Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
Պետական տուրքի (http://www.mfa.am/hy/fees/) վճարման անդորրագրի բնօրինակը:



Աղբյուր (http://www.mfa.am/hy/passport)։

Պիրիտ
11.10.2017, 03:15
Հենց հիմա էս պրոցեսի մեջ եմ, երկու ամսվա ընթացքում պետքա նորը գա, հույս ունեմ սաղ նորմալ կեղնի