PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը թվերով



Արամ
14.09.2017, 20:06
Սենց բան եմ մտածել, ակումբում լիքը ինֆորմացիա կա, մի քանի տարվա, լիքը մարդկանց կողմից, լիքը թեմաներ և այլն։ Հիմա, առաջարկում եմ հետաքրքիր data-analyze անենք, ասենք, ով ինչ երգ ա շատ սիրում լսել, կամ ով ա ուրիշներ մասին շատ կարծիք արտահայտում, կամ ում մասին են շատ կարծիք արտահայտել և այլն։ Չգիտեմ, ինձ թվում ա լիքը հետաքրքիր վերլուծություններ ա կարելի անել։ Ես սկսեմ, որ ավելի պատկերավոր լինի ինչ եմ ասում ու տեսնեք ինչ ա ստացվում։

Արամ
14.09.2017, 20:52
Ի՞նչ է լսում ակումբը

Վերլուծել եմ հետևյալ թեման՝ Ի՞նչ երգ ես այս պահին լսում (https://www.akumb.am/showthread.php/53311-Ի՞նչ-երգ-ես-այս-պահին-լսում)։

Թվեր

7434 գրառում, որոնք պարունակել են հղում դեպի YouTube։
Որոնցից գործում են 5510-ը, այսինքն թեմայի ստեղծման օրվանից մինչև հիմա Youtube-ից ջնջվել ա 1924 երգ։
Ընդհանուր երգերի քանակը կրկնությունները հանած՝ 4781 է, այսինքն, 729-ը կրկնություններ են։
Երգերը գրառել է 299 ունիկալ օգտագործող։
Ունիկալ երգերի քանակով առաջատարը Meme-ն է, իսկ երգերի մեջ հաղթում է Serj Tankian - ի Sky is Over կատարումը։


Թվեր, ավելի մանրամասն


Երգերի քանակ ըստ օգտագործողների (տոկոսով)

http://i.imgur.com/Q3qJ2Hg.png

Բացատրություն. Ռուֆուսը ավելացրել է ընդհանուր ավելացրած երգերի3.8% -ը։


Երգերի քանակ ըստ օգտագործողների (թվերով)

http://i.imgur.com/iGK0teq.png

Բացատրություն. Ապե ջանը ավելացրել է 170 երգ։


Երգերը ըստ քանակի (տոկոսով)

http://i.imgur.com/LvCPATJ.png

Բացատրություն. Հետևյալ գրաֆիկը ցույց է տալիս, որ առաջատարըընդհանուր երգերի շատ փոքր տոկոսն է կազմում։ Սրանից հետևում է, որ երգերի բազմազանությունըբավականին մեծ է։


Երգերը ըստ քանակի (թվերով)

http://i.imgur.com/NKYiKNm.png

Բացտարություն․ No Doubt – Don’t Speak երգը ավելացրել են 8անգամ։


Թվեր, ավելի հետաքրքիր


Նույն երգը, երկրորդ կամ ավելի անգամ գրառելը (քանակը)

http://i.imgur.com/1IH76yv.png
Բացատրություն․ Meme – ն 38 անգամ ավելացրել է, արդեն իսկիր կողմից ավելացրած երգ։


Նույն երգը, երկրորդ կամ ավելի անգամ գրառելը ըստ երգերի (քանակը)

http://i.imgur.com/pc6NIOY.png


Բացատրություն․ Ապե ջան - ը 5 անգամ ավելացրել է Eminem –Not Afraid երգը։


Օգտագործողների նույնը երգը գրառելու քանակը

http://i.imgur.com/Hr39boL.png

Բացատրություն․ Գալաթեա-ի ու Mephistopheles-ի ավելացրած երգերը9 անգամ համընկել են։ (Համընկած երգերը իրարից տարբերվումեն)


Օգտագործողների նույնը երգը գրառելը ըստ օգտագործողների

http://i.imgur.com/6ytmJAY.png

Բացատրություն․ Ռուֆուսի այն երգերը, որոնք որ ուրիշ օգտագործողների մոտ կրկնվում են, համընկել է Claudia Mori-ի հետ 5 անգամ, Mephistopheles-ի հետ 2 անգամ։

Նշում․ մի քիչ էդքան էլ ճիշտ գրաֆիկ չի, մի քանի ինֆո պակասում ա, իմ անփութության պատճառով։

YouTube-ի լինկերը՝ ստեղ։
(https://docs.google.com/spreadsheets/d/1S-lXJCSayPeTIf-Bztz-l9hWyYGYkuRFfmu-UgQuO1w/edit?usp=sharing)

Smokie
15.09.2017, 11:32
Արամ երանի քո հավեսին։:)) Հալալ ա չարչարանքիդ, մտահղացումն էլ հետաքրքիր էր շատ։:)

StrangeLittleGirl
15.09.2017, 11:44
Արամ երանի քո հավեսին։:)) Հալալ ա չարչարանքիդ, մտահղացումն էլ հետաքրքիր էր շատ։:)

Սմոք ջան, կոդ ա գրել :D Հո չի մտել թեման ու հատ-հատ նայել սաղ

Smokie
15.09.2017, 12:09
Սմոք ջան, կոդ ա գրել :D Հո չի մտել թեման ու հատ-հատ նայել սաղ

Հասկանում եմ, մեկ ա հալալ ա:))

Lion
15.09.2017, 13:58
Արամ երանի քո հավեսին։:)) Հալալ ա չարչարանքիդ, մտահղացումն էլ հետաքրքիր էր շատ։:)

+1 Ես էի ուզում ասել...

Ուլուանա
16.09.2017, 20:50
Սմոք ջան, կոդ ա գրել :D Հո չի մտել թեման ու հատ-հատ նայել սաղ
Նույնիսկ եթե կոդ ա գրել, ամեն դեպքում էլի լիքը գործ ա արել։ Նենց որ ամեն դեպքում. մեկ ա, երանի իրա հավեսին :))։

Մտահղացումն իրոք լավն ա, իրագործումը՝ նույնպես, մենակ թե ընտրված թեման ա անձամբ ինձ համար մի քիչ անհետաքրքիր, նկատի ունեմ՝ շատ ավելի հետաքրքիր թեմաներ կան, իմ կարծիքով։ Անհամբեր կսպասեմ հաջորդ թվերին։

Արամ
16.09.2017, 21:57
Նույնիսկ եթե կոդ ա գրել, ամեն դեպքում էլի լիքը գործ ա արել։ Նենց որ ամեն դեպքում. մեկ ա, երանի իրա հավեսին :))։

Մտահղացումն իրոք լավն ա, իրագործումը՝ նույնպես, մենակ թե ընտրված թեման ա անձամբ ինձ համար մի քիչ անհետաքրքիր, նկատի ունեմ՝ շատ ավելի հետաքրքիր թեմաներ կան, իմ կարծիքով։ Անհամբեր կսպասեմ հաջորդ թվերին։Ան, եթե աչքիդ տակ հետաքրքիր թեմա ունես, խնդրում եմ փմ-ով ուղարկի, նայեմ։ Մի հատ թեթև քաղաքականությունն եմ արել, բայց դուրս չի գալիս։ :)

Sent from my Nexus 5X using Tapatalk

Ուլուանա
16.09.2017, 22:02
Ան, եթե աչքիդ տակ հետաքրքիր թեմա ունես, խնդրում եմ փմ-ով ուղարկի, նայեմ։ Մի հատ թեթև քաղաքականությունն եմ արել, բայց դուրս չի գալիս։ :)

Sent from my Nexus 5X using Tapatalk
Լավ, կմտածեմ, կգրեմ :)։