PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն

Շինարար
08.09.2017, 16:31
Առաջիկայում Հայաստանում եւ Արցախում տոնական օրերի պակաս չենք ունենա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը՝ ներկայացնելով սպասվող փառատոնները։

Ըստ այդմ, սեպտեմբերի 16-ին Երեւանի կենտրոնում կանցկացվի «Մյուզիք Ֆեստ»-ը, որին կմասնակցի համաշխարհային մեգա աստղ, որի անունը գաղտնի է պահվում։

Նույն օրը Արցախի Տող գյուղում կկազմակերպվի գինու փառատոն։

Սեպտեմբերի 30-ին սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոնն է, հոկտեմբերի 7-ին՝ գինու փառատոնը՝ Ռինդ գյուղում։

«Երեւանու գինու օրերը կդառնան ավանդական: Նոր փառատոն ենք անցկացնելու՝ Մորուքի փառատոն: Կլինեն մրցույթներ, ամենաանհեթեթը, ամենաերկարը, ամենակարճը: Հույս ունեմ, որ կլինեն դրսից ճանաչված մարդիկ, ովքեր մորուք ունեն»,-ասաց նա՝ հավելելով, որ նման փառատոն անցկացնելու միտքը ծնվել է հանկարծակի, երբ Թումո կենտրոնում զրուցելիս է եղել ընկերների հետ:

«Աշխարհում չեք պատկերացնի ինչքան անհեթեթ փառատոներ կան: Դդումի նետման փառատոն կա, շաբաթում մեկ գյուղը կարողանում է ընդունել 300 հազար մարդ»,-ասաց Նունե Մանուկյանը:

https://news.am/arm/news/408785.html

Ինձ հետաքրքիր ա՝ ժողովդրի ռեակցիան: Ինչի՞ են մարդիկ սենց ծանր տանում: Ի՞նչ վատ ա՝ մեկ-մեկ մի քիչ թեթև ապրելը:

Ara amota amot getine mtneq , et dagestancu muruqim targ tveq araa ay benladenner

Dra zhamanakn e?, ekir@ paterazmakan vichakum e, erkri orhasakan pahn e. Ed poxer@ uxxeq banakin, inchu eq zhoxovrdin harivcnelov baner mogonum?

El inch xelaci ban karacharkeq, texic sev haqust( paxaronni) haqust sirox azgenq darel himael axchik txa mirus pahen, @ste @ski katu chilnum pahel himael miruqi paraton, tenel che prtac macun...

Zzveliya uxaki et moruq pahele.lriv hakahigienik.zzvum em vor tenc moruq en pahum txerqe.zzveliya u thach.

kardaceq parap vaxti xaxaliqn parap mardiq shat kanshexum en bnak4utyann bun npatakneric anckacreq sovacneri paraton4ashxatoxneri u antunneri paraton anlvaamisnerov 4loxacox mardkanc paraton ev verjum talan4ineri paratunin4 ka irakanum mer erkrum

Akanji mazi paratonel anckacrek ev chkuti exunki.Hastat hajastan@ voske medalner kstana

zzveliyaaa en orn mi xumb txaaa er ancnum amot inc vonc kareli e dranc txa asel gluxner@ saprac plplan

Freeman
08.09.2017, 21:31
Էն վերջին կոմենտի հեղինակը չի ջոկել, որ երկար մազերն ա թեմա, ոչ թե քաչալ գլուխը

Գաղթական
09.09.2017, 15:56
Տակի մեկնաբանությունները մահացու էին ))))

Իսկ ընդհանրապես՝ հրաշալի գաղափարա:

Էսպիսի բաներն են հենց բնակչության բավարարվածության մակարդակը բարձրացնում:
Այսինքն՝ սենց բաները անհրաժեշտ բայց իհարկե ոչ բավարար պայման են:

Հարդ
10.09.2017, 12:01
Էդ թեմայով վերջերս սկսեցի կասկածել, թե էդ քոմմենթ գրող մասսան իրականում գոյություն ունի՞ թե վիրտուալ «ինտելեկտ ա» :)) Ու հետո ավելի խորացա, որ կարելի ա ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կուսումնասիրի քոմմենթագիր մասսային, կհասկանա ընդհանուր արձագանքի տեսակը տարբեր նորություններին, կդասակարգի մարդկանց տեսակները (օրինակ ռուսահայություն, ու սովորական լատինատրանսիլտով գրողներ, որտեղ նույնպես կան տարբեր տեսակի գրողներ), կստեղծի իր աշխատանքի համար ալգորիթմեր ու ինքը կդառնա հասարակության սիմուլյատոր, որը կկարողանա գեներացնել լիքը ճշմարտանման քոմմենթներ: Եթե շատ չխորանանք երանգների մեջ՝ պետք ա լինի մի քանի լատինատառ քննադատական քոմմենթ, մի հայատառ ինտելեկտուալ՝ ընդհանուր ղժժացող, մի քանի նորից լատինատառ քննադատական, հետո մի կիրիլիկ մեր խայռենակից, հետո լատինատառ «ինչ էկ էնկել մարտու հետևից, նախ ինկներտ ցեզ նայեկ», մի խոսքով :))

Ու եթե վաղը մարդկությունը վերանա, ցավոք սրտի, որպես արտեֆակտ մեզանից կմնա դա :))

Գաղթական
10.09.2017, 13:10
Ու եթե վաղը մարդկությունը վերանա, ցավոք սրտի, որպես արտեֆակտ մեզանից կմնա դա :))

#դուչարեսունախանԴ (c)

Փաստորեն դու առաջարկում ես էդքան չարչարվել ու ստեղծել արհեստական սիմուլյատոր մի բանի, ինչն արդեն գոյություն ունի ու անխափան գործումա՝ մարդկության վերանալուց հետո մեր իրական դեմքը, որպես արտեֆակտ, թողնելու համար:

Իսկ հնարավոր չի՞ էդ սիմուլյատորից ստեղծել, որպեսզի գոնե մեկումեջ խելացի մտքեր արտահայտի ու քոմենթներ գրի՝ թեկուզ և արհեստածին:

Հարդ
10.09.2017, 13:56

Դե մենք կարող ենք մի քանի տարբեր շերտեր ներկայացնող սիմուլյատորներ ստեղծել :)) Ես օրինակ կուզեի տեսնել Տիգրան Մեծի հասարակության սիմուլյատոր vs սովետական հասարակություն սիմուլյատոր դեբատը :))

Rhayader
10.09.2017, 20:26
Որովհետև մորուքի փառատոնը նոյեմբերին են կազմակերպում նորմալ մարդիկ, կամ դեկտեմբերի մեկին #noshavenovember

Գաղթական
10.09.2017, 23:00
Դե մենք կարող ենք մի քանի տարբեր շերտեր ներկայացնող սիմուլյատորներ ստեղծել :)) Ես օրինակ կուզեի տեսնել Տիգրան Մեծի հասարակության սիմուլյատոր vs սովետական հասարակություն սիմուլյատոր դեբատը :))

Խնդրեմ՝ Տիգրան Մեծ vs այսօրվա հայաստանցի.

https://youtu.be/MrLId58AjTQ

Smokie
12.09.2017, 14:16
Բայց օրինակ երկրորդ լատինատառ քոմենթ/խորհուրդը իսկականից խելքին մոտ ա::8 Շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլիներ, եթե էդ փողն ուղղվեր օրինակ` բանակի զարգացմանը:

keyboard
12.09.2017, 15:58
Բայց օրինակ երկրորդ լատինատառ քոմենթ/խորհուրդը իսկականից խելքին մոտ ա::8 Շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլիներ, եթե էդ փողն ուղղվեր օրինակ` բանակի զարգացմանը:

Սմոք, 100 տարի ա եղեռն ենք ողբում, 25 տարուց ավել ա երկրաշարժի վնասները դեռ սկի 70 տոկոսով վերականգնված չեն, հիմա էլ բանակ-բանակ, ապեր հասկացեք վերջապես մեր բանակը ֆիկտիվ կառույց ա ու եթե պետք լինի, որ հող հանձնենք հանձնելու ենք, պետք լինի վարձով ապրենք ստեղ՝ ապրելու ենք ու տենց լիքը բաներ։ Բայց հարցը դրանում չի, հարցը նրանում ա, որ մեր ազգի մեջ նեգատիվը էնքան շատ ա, որ մարդիկ ուղղակի մորուքի փառատոնի առիթով իրանց մեջի թարախը լցնում են դեսուդեն։ Ապեր, էդ կազմակերպիչների ծախսած փողերը արդյունքում պեության մեջ ա մնում, նույն ցիկլով ֆռում ա։ Էդ պաթոսային՝ բանակ, զինվոր, հղի կանայք, տարեց մարդիկ, ապեր թարգեք էտի։ որ շրջապատում հայտնովում ես նույն խոսակցությունն ա՝ բանակ, բանակ, բանակ, բանակ։ Քեֆի ժամանակ բանակի ու զինվորի կենաց են խմում՝ էն բանակի ու զինվորի որտեղ բանակը զաքարի նմանների բանակն ա, ծառայող զինվորներ էլ զաքարներ են, էն որ բանակի ստեղծման օրվանից մինչև էսօր ներքին թշնամուց ավելի շատ զոհ ա եղել բանակում քան ապրիլյան պատերազին ու առհասարակ արտքին թշնամուց ու հատկանշականն էն ա, որ ներքին սպանությունների զգալի տոկոսը առանձնակի դաժանությամբ են։
Բայց բեր թեման չշեղենք, և փաթեթավորենք բանակը, ու թող հանգիստ վայելենք մեր մորուքները, ես ինձ մորուքով շատ եմ սիրում գնամ մասնակցեմ։ :love

Smokie
12.09.2017, 20:42

Հով ջան, բանակը որպես խոսքի օրինակ ասեցի/ասեցինք: Պարզից էլ պարզ ա, որ Հայաստանը խնդիրներով լի ա` ավելի լավ չէր լինի՞ էդ գումարով հոգային կամայական այլ խնդրի լուծումը հետագայի համար, քան մեկ օրով պոզիտիվ փոխանցեին ու ժողովրդին օդից եկած տոն պարգևեին::esim

John
12.09.2017, 21:42

ի՞նչ գումար Գև ջան։ Փառատոն անցկացնելու համար նենց գումար չեն ծախսում, որ դրանով լուրջ հարցեր լուծվի։ Կարանք ես ու դու էլ Քաչալների փառատոն անցկացնենք, Հյուսիսային պողոտայում։ Իվենթ սարքենք, տարածենք, մարդիկ հավաքվեն՝ բոցեր անենք, ցրվենք տներով)

Chuk
13.09.2017, 01:01
Ակումբից ո՞վ ա գալիս, մասնակցենք:

Գաղթական
13.09.2017, 10:48
Սմոք, 100 տարի ա եղեռն ենք ողբում, 25 տարուց ավել ա երկրաշարժի վնասները դեռ սկի 70 տոկոսով վերականգնված չեն, հիմա էլ բանակ-բանակ, ապեր հասկացեք վերջապես մեր բանակը ֆիկտիվ կառույց ա ու եթե պետք լինի, որ հող հանձնենք հանձնելու ենք, պետք լինի վարձով ապրենք ստեղ՝ ապրելու ենք ու տենց լիքը բաներ։

Ապ, էս քո ասածից ընդամենը հետևումա, որ գլխավոր հրամանատարնա ֆիկտիվ կառույց, բայց ոչ ինքը բանակը:
Մեր պես երկրի համար բանակն ավելի անհրաժեշտա, քան խոսքի խորհրդարանը:

keyboard
13.09.2017, 12:53
Ակումբից ո՞վ ա գալիս, մասնակցենք:

Ես, բայց կարճացրել եմ է, ահ ջանդամ, գալիս եմ։ Ինչ ա պետք։

Chuk
13.09.2017, 14:49
Ես, բայց կարճացրել եմ է, ահ ջանդամ, գալիս եմ։ Ինչ ա պետք։

Ասում ա ամենակարճ մորուքի մրցույթ էլ կա :))

Ես շա՞տ գիտեմ, ուղղակի ընդվզեցի դատապարտող քոմմենթների դեմ: Չնայած կարելի ա մորուքին բիգուձիներ կպցնել ու գնալ ))

keyboard
13.09.2017, 18:20
Ասում ա ամենակարճ մորուքի մրցույթ էլ կա :))

Ես շա՞տ գիտեմ, ուղղակի ընդվզեցի դատապարտող քոմմենթների դեմ: Չնայած կարելի ա մորուքին բիգուձիներ կպցնել ու գնալ ))

գնացինք, երբ ուրդե ասես մխված եմ

Ձայնալար
14.09.2017, 16:15
Միհատ Ակումբային չանե՞նք, մեր միրուքների նկարները դնենք :))))

Ռուֆուս
14.09.2017, 17:02
Միհատ Ակումբային չանե՞նք, մեր միրուքների նկարները դնենք :))))
Արշակն իր էպիկ միրուքը կարճացրած չլիներ, առաջին տեղն իրեն կտայի, իսկ սենց ստիպված Չուկ :))