PDA

Դիտել ողջ տարբերակը : Alphaone-ի, boooooooom-ի և Smokie-ի համատեղ պատմվածքը



ivy
02.09.2017, 15:41
Նոր համատեղ պատմվածք. Ալֆան սկսում է, Բումը` շարունակում, Սմոքին՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2560418#post2560418):

Էս թեմայում քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

Alphaone
02.09.2017, 20:42
Աղետը

- Չվախենաս:
Եվ սա Անին ասում էր լպրծուն արարածներով լցված սենյակում, որտեղ ուղղակի վխտում էին թունավոր օձերը:
- Չեմ վախենում, - հեգնեց Սարիկը:
Հեգնանքն Անին, հավանաբար, չհասկացավ, քանի որ վստահ ասաց.
- Դե ուրեմն գնացինք:
- Ես տեղիցս չեմ շարժվելու:
- Տղամարդ եղիր:
Սարիկին լավ էին ծանոթ քրոջ հնարքները, կուտն արդեն չէր ուտում:
- Կեղտոտ մանիպուլյատոր ես դու, Ան:
Անին գիտեր ձևանալ, թե չի լսում: Քայլեց առաջ, ուր մութ էր: Ֆշշոցներն ու քստքստոցը, ոտքերի տակ տրորվող միջատների պատյանների խրթխրթոցը Սարիկի ներսը լցնում էին նողկանքի ու սարսափի խառնուրդով:
- Զարհուրանք:
- Հը՞:
- Զգացածս նկարագրող բառ էի ման գալիս, - ասաց Սարիկը, - ես զարհուրանք եմ զգում:
- Սար, պուճուրս, մենք ուղղակի կքայլենք ևս երեք մետր ու կհասնենք դռանը:
Արդարության համար ասենք, որ Անին երկու տարի փոքր էր Սարիկից ու հասակով էլ եղբոր կեսից էր:
- Պուճուրը դու ես, Ան, էրես առած երեխա, ով իրեն չգիտես ինչի տեղ ա դնում, սպասի, աղաչում եմ, ոնց էլ լինի մեր հետևից փրկարարներ կուղարկեն:
Անին այլևս ոչինչ չասաց: Ո՞նց պետք է եղբորն ասեր, որ էլ ոչ ոք մոլորակում չկա, բոլորը մեռել են ու մարդկության փրկությունը կախված է՝ կհասնեն իրենք դռանը, կգնան անցյալ ու կկանխեն Աղետը, թե ոչ: Անին համարձակ էր, աննկարագրելի համարձակ, բայց եղբորը մարդկության կործանման լուրը հայտնելու քաջություն չուներ:
- Գնանք, Սար, - երկար լռությունից հետո խեղճացած ասաց Անին ու ճչաց՝ զգալով, ինչպես են օձի սուր ատամները մարմնի մեջ խրվում:

boooooooom
03.09.2017, 00:52
-Անի՜, ախր ,- բղավելով նետվեց քրոջ կողմ՝ ասես էլ չնկատելով օձերին։
Արագ էր պետք գործել. շտապ հանեց վերնաշապիկը, մի քանի պտույտ ոլորեց ու դրանով ձիգ կապեց ոտքը ինչպես հայրն էր սովորեցրել։ Հետո փորձեց թույնը բերանով քաշել վերքից։ Վստահ չէր, թե ամեն ինչ ճիշտ է անում։
Սարիկի օգնությամբ Անին փորձեց կանգնել, բայց ցավից ճչաց. ոտքը գետնին չէր կարողանում դնել։
Սարիկը մի կերպ քրոջը քարշ տալով տարավ այդ 3 մետրը. արդեն ոչ օձերն էին աչքին երևում, ոչ միջատների "խռխռթոցն" էր լսվում։ Ձեռքը գցեց թե դուռը բացի, բայց ձեռքը անցավ բռնակի ու դռան միջով՝ թողնելով "դռան" վրա մի սև անցք։ Դուռն ասես թանձր հեղուկ լիներ։ Երբ հետ հայացք գցեց, օձերն արդեն շատացել էին և դանդաղ մոտենում էին։ Էլ ճար չկար. խորը շունչ քաշեց և, քրոջը թևատակերից քաշելով, անցան "հեղուկ" դռնով դեպի մթություն։ Անցավ ևս մի քանի վայրկյան և մթությունը սկսեց դանդաղ լուսավորվել։ Շուտով նրանք նկատեցին, որ հայտնվել են նույն սենյակում, սակայն այն շատ ավելի լուսավոր է ու կոկիկ, շուրջը ոչ օձեր կան, ոչ միջատներ։ "Հեղուկ" դուռն էլ անհետացել էր պատի վրայից։
Անին կտրուկ ոտքի կանգնեց ու միանգամից նայեց ոտքին. վերքը վերացել էր, ասես չէր էլ եղել։
-Տեսար Սարիկ տղա, ամեն ինչ էդքան էլ վախենալու չէր,- ասաց Անին՝ հերթական կծան հայացքը նետելով եղբոր կողմ, որից վերջինս արդեն հասցրել էր "կշտանալ":
Երբ դուրս եկան տնակից զարմացան, որովհետև այն այլևս շրջապատված չէր հսկա ծառերով և շուրջը ոչ թե անտառ էր այլ փոքրիկ ծառերով բացատ, որով բարակ արահետ էր անցնում։
-էստեղից ու՞ր,- հարցրեց Սարիկը։
-Նախ պիտի գտնենք լաբորատորիան։
Սարիկը բռնեց քրոջ ձեռքը ու ճամփա ընկան։
Շուրջը ամեն ինչ շատ ծանոթ էր թվում, բայց անճանաչելի փոխված։
Էսպես քայլելով հասան իրենց տան մոտ։ Բակում մի փոքրիկ էր խաղում, որի դիմագծերը Անիին շատ ծանոթ թվացին և նա Սարիկին էր շատ նման։
-Անի, դու էլ ե՞ս հիմա նույնը մտածում, միթե այս փոքրիկը մեր հայրն է։
Մի քանի րոպե հեռվից, ժպիտը դեմքներին հետևեցին փոքրիկի խաղին, հետո իսկույն սթափվեցին ու վերհիշելով իրենց առաքելությունը, քայլերը ուղղեցին դեպի գյուղի եզրին կառուցված փոքրիկ շինության կողմ, որն իրենից ներկայացնում էր փոքրիկ լաբորատորիա, որտեղ մի քանի տասնյակ տարի անց պիտի ստեղծվեր այն, ինչը մոլորակի մասշտաբով մեծ աղետի պատճառ պիտի դառնար։

Smokie
04.09.2017, 14:27
Նրանք ապշահար կանգնել էին ճանապարհին ու նայում էին դատարկ տարածությանը:
- Անի դու հաստատ հիշում ե՞ս, որ էստեղ էր:
- Իսկ դու հաստատ հիշում ե՞ս, որ էդ թվին էր:
- Ի՞նչ եք փնտրում, ի՞նչ եք հաշվում,- լսվեց հետևից մի մեծական ձայն:
Մի բեղավոր ժպտերես պապիկ աչքով արեց իրենց` երբ շրջվեցին:
- Ես էստեղ բոլորին լավ գիտեմ, բայց ձեզ առաջին անգամն եմ տեսնում:
- Մենք եկել ենք ապագայից,- այդ խոսքերն ասելուն պես Սարիկը զգաց քրոջ եղունգների ուժեղ ծակոցը:
- Ապագայի՞ց,- ծիծաղեց ծերունին:- Հանաք մի արա տղա, ո՞նց կարաք ապագայից գաք, եթե հիմա հենց էդ գյուղում եք:
- Ապարանից,- ուղղեց Անին:
- Հաաա, էդ ուրիշ բան: Ես էլ հեռվից տեսնում եմ թոռանս խաղն եք նայում, բայց ձեզ ոչ մի կերպ տեղը չեմ բերում: Կրակ ա Սարիկս չէ՞:
- Սարիկը՞,- զարմացան երեխաները:
- Բա Հակո՞բը,- այս անգամ Անիի լեզվից թռավ:
- Հակոբը՞: Էն մյուս տղես ա` փոքրը: Բայց դուք որտեղի՞ց գիտեք:
Երեխաները նայեցին միմյանց ու հանկարծակի գալով` ամբողջ ուժով գոռացին:
= Աաաաաաաաա:
- Անի մազերդ:
- Սարիկ ձեռքերդ:
Վայրկյաններ անց նրանք դեմ-դիմաց կանգնած պապանձվել էին:
- Դու ո՞վ ես,- վերջապես հարցրեց աղջիկը:
- Իսկ դու՞:
- Անդո՞, Աննա՞, էս քուր ու ախպեր իրար չեք ճանաչու՞մ,- խոսեց ծերունին:
Երեխաները ապշահար նայեցին նրան, ապա միմյանց, ապա նորից թեքվեցին իր կողմը` անհետացել էր:
- Աննա՞:
- Հը՞, ինչի՞ կանգնեցիր Անդո: Հակոբ պապը կանչում էր: Չես ուզու՞մ գնանք խաղալու` Սարիկս, քո սիրելի Անին, պուճուր Հակոբիկը մեզ են սպասում յաա:
- Հա Ան, գալիս եմ, ո՞նց չեմ գալիս:

boooooooom
04.09.2017, 14:57
Սմոկ, երկու անգամ կարդացի. Անդոն ո՞վ ա։ Կարող էս չպատասխանել, եթե դա պիտի ավելի շատ անգամներ կարդալով (կամ ավելի ուշադիր) ջոկնվի։ Բայց եթե վրիպակ ա, ասա։
"Աաաաաա"-ից հետոն խառն ա, դժվար ա հասկացվում։

Smokie
04.09.2017, 15:16
Սմոկ, երկու անգամ կարդացի. Անդոն ո՞վ ա։ Կարող էս չպատասխանել, եթե դա պիտի ավելի շատ անգամներ կարդալով (կամ ավելի ուշադիր) ջոկնվի։ Բայց եթե վրիպակ ա, ասա։
"Աաաաաա"-ից հետոն խառն ա, դժվար ա հասկացվում։

Հետաքրքիր ա որևէ մեկը կհասկանա՞ թե ինչ կատարվեց: Եթե ոչ` ես ամեն ինչ կբացատրեմ::oy

Գաղթական
04.09.2017, 19:21
Ես տենց հասկացա, որ վերջում բոլորը ապագայում հայտնվեցին ու Անդոն՝ Աննայի հետ, Սարիկի կամ Անիի երեխեքն են..

Բայց թե Ապագա գյուղի լաբորատորիայի հետ ինչ եղավ՝ չհասկացա )))

Smokie
04.09.2017, 20:16
Ես տենց հասկացա, որ վերջում բոլորը ապագայում հայտնվեցին ու Անդոն՝ Աննայի հետ, Սարիկի կամ Անիի երեխեքն են..

Բայց թե Ապագա գյուղի լաբորատորիայի հետ ինչ եղավ՝ չհասկացա )))

Ինչպես սովորաբար, միտքս ճիշտ չձևակերպեցի::( Խառն էի անկեղծ ասած, գրեու համար էլ շտապեցի::oy

Իրականում հայտնվել էին անցյալում: Բակում խաղացող Սարիկը, Անիի եղբայր Սարիկի պապն էր: Իսկ վերջիններս վերածվեցին իրենց պապիկ-տատիկի մանկության ընկերներին` ապագա կողակիցներին: Այսինքն իրենց տատիկ-պապիկին::)) Իսկ թե ի՞նչ կփոխվի հետո` ապագայում, որը մեր ներկան է, հուսանք ամեն ինչ կընթանա այլ կերպ, քան պատմության սկզբում: Կամ էլ պատմությունը կկրկնվի::))

Գաղթական
04.09.2017, 20:29
Ինչպես սովորաբար, միտքս ճիշտ չձևակերպեցի::( Խառն էի անկեղծ ասած, գչելու համար էլ շտապեցի::oy

Իրականում հայտնվել էին անցյալում: Բակում խաղացող Սարիկը, Անիի եղբայր Սարիկի պապն էր: Իսկ վերջիններս վերածվեցին իրենց պապիկ-տատիկի մանկության ընկերներին և ապագա կողակիցներին` այսինքն իրենց տատիկ-պապիկներին::)) Իսկ թե ի՞նչ կփոխվի հետո` ապագայում, որը մեր ներկան է, հուսանք ամեն ինչ կընթանա այլ կերպ, քան պատմության սկզբում: Կամ էլ պատմությունը կկրկնվի::))

Դեմք ես դու բայց )))

Smokie
04.09.2017, 20:44
Դեմք ես դու բայց )))

Անկեղծ եմ ասում` քո տարբերակը շատ լավն էր:hands Ավելի մարդասիրական ու փրկարարական::aha