PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճկույթդ տուր



Յոհաննես
19.08.2017, 22:52
Երբեմն որոշ անդամների միջև լարվածություն է սկսվում ու դրանից հետո սկսվում են փոխադարձ վիրավորանքները։
Էս թեման ստեղծել եմ,որ էդ անդամները գան ստեղ փոխանակվեն ճկույթներով ու բարիշ-բարիշ անեն։
Թեմայի վերնագիրը հումորային երանգ կհաղորդի ու էդ մթնոլորտում բարիշ-բարշը շատ հավես կլինի։
Սիրենք զմմյանց ։Դ

Freeman
19.08.2017, 22:57
Ճկույթով փոխարինվելը ո՞րն ա։

Յոհաննես
19.08.2017, 22:59
Ճկույթով փոխարինվելը ո՞րն ա։

է Ռուբ,փոքր ժամանակ ո՞նց էիք բարիշում բակի երեխեքի հետ։Ճկույթներով չէի՞ք փոխանակվում :))

Freeman
19.08.2017, 23:01
է Ռուբ,փոքր ժամանակ ո՞նց էիք բարիշում բակի երեխեքի հետ։Ճկույթներով չէի՞ք փոխանակվում :))

Հաա, ես փոքր ժամանակ չեմ իմացել, որ տենց բան կա ։Դ

Յոհաննես
19.08.2017, 23:02
Հաա, ես փոքր ժամանակ չեմ իմացել, որ տենց բան կա ։Դ

քոռացա ։Դ

Գաղթական
19.08.2017, 23:14
է Ռուբ,փոքր ժամանակ ո՞նց էիք բարիշում բակի երեխեքի հետ։Ճկույթներով չէի՞ք փոխանակվում :))

մենք էլ վայթե ճկույթներով, ջինախ քաշվելուց բացի, բան չէինք անում ))

բարիշելն էլ «քյաստըմ»-ն էր..

Յոհաննես
19.08.2017, 23:16
մենք էլ վայթե ճկույթներով, ջինախ քաշվելուց բացի, բան չէինք անում ))

բարիշելն էլ սենց (http://humor.am/քյաստըմ-տալ/) էր

Բայց թեմայի ուղին հաճելիորեն փոխվեց ։Դ
հիմա ճկույթով բարիշած մարդ չկա՞ :think

reminilo
19.08.2017, 23:27
Բայց թեմայի ուղին հաճելիորեն փոխվեց ։Դ
հիմա ճկույթով բարիշած մարդ չկա՞ :think
Ես :) մինչև հիմա էլ:

Chuk
20.08.2017, 00:02
Մոդերատորական. վերցրու: