PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեղանի խաղեր

Smokie
15.08.2017, 10:55
- Դոմինո, կարթեր, մանոպալիա: Ի˜նչ ժամանակներ էին::roll
- Իյա: Ո՞վ ա ասել, որ հիմա չկա էդ ամենը: Ուր նայես, բազմաթիվ հետաքրքիր սեղանի խաղ կգտնես, դեռ առաջվաններից էլ լավը::P Հենց թեկուզ դրանցից մեկի՞ 8-րդ հրաշալիք, 7 հրաշալիքների (https://www.akumb.am/showthread.php/66896-%D5%8D%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AD%D5%A1%D5%B2-%C2%AB7-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%C2%BB?highlight=%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84) մասին էստեղ թեմա կա: Է'լ «Avalon», է'լ «Coup», (երկուսում էլ կա իմ սիրելի Ասսասինը:diablo), էլ «Uno»ˋ չնայած վերջինս շատ երկարատև խաղ ա: Բա մեր հայկական արտադրանքներըˋ:roll «Այլ կերպ»-ը, «Դե խաղա»-ն:
Ու դեռ ինչքա˜ն խաղեր կան, որոնց մասին գիտեն մեզանից շատերը: Եկեք հիշենք հները, ներկայացնենք նորերը, անծանոթների հետ էլ ծանոթանանք::good

Smokie
15.08.2017, 11:04
I want you to be, my Aaa-valon (http://www.boardgamequest.com/the-resistance-avalon-card-game-review/):sulel

Սա խաղի հետ կապ չունի, բայց դրել ենք, որ բռնի:))

https://www.youtube.com/watch?v=alV9c8t_BK0

StrangeLittleGirl
16.08.2017, 14:09
Ավալոնն ընտիրագույն խաղ ա։ Մաֆիա խաղացածներին ծանոթ կլինի, ահագին նման ա մաֆիային։ Բայց իրա պլյուսներն ու մինուսներն ունի։ Պլյուսներից էն ա, որ մինչև խաղի վերջ սաղ խաղի մեջ են մնում, որևէ մեկին խփել, խաղից դուրս հանել ու բերանը փակել տալ չկա։ Մինուսներից էլ էն ա, որ ինչքան ուզես, կխոսես, ու կարա բարդակ դառնա։ Մեկ էլ Ավալոնի զանազան կերպարներն են կայֆ։

Նմանատիպ մի ուրիշ խաղ ա Saboteur-ը։ Քանի որ ստեղծողը ֆինն ա, կատակով ասում ենք, որ Ավալոնի ֆիննական վերսիան ա․ էստեղ խոսելու կարիք չկա, մենակ խաղում ես։

Դե Ունոն էլ դասական ա, ջեբդ դրած ֆռֆռում ես։

Մեկ էլ սեղանի զանազան քուիզային խաղերն եմ սիրում (հատկապես Trivia Pursuit ու Bezzerwizzer):

Moonwalker
16.08.2017, 16:36
Ավալոնն ընտիրագույն խաղ ա։

Հա, ահագին քիչ մասսայական ա Հայաստանում, քան, իմ կարծիքով, պիտի լիներ: Էս վերջին «Norway Chess (http://norwaychess.no/en/)»-ի ժամանակ շախմատային վերնախավը օրվա պարտիաներից հետո մնում էր, ժամերով խաղում, բան, հաջորդ օրը հոգնած-ցխված էին լինում մեկ-մեկ: :))

http://i.imgur.com/0kqus8K.jpg

One_Way_Ticket
16.08.2017, 17:35
Նրանցից, ինչ ես եմ վերջին ժամանակներում խաղացել: Ստորև տալիս եմ խաղերի շատ համառոտ նկարագրություն, ում հետաքրքիր է, կարող է գուգլելով ավելի մանրամասն ծանոթանալ:
- Catan Բավական հայտնի խաղ է resource management ոճով, պարզ կանոններով ու դրա հետ մեկտեղ բավական հարուստ ստրատեգիաների պաշարով:
- Munchkin Ինձ առանձնապես դուր չի գալիս, բայց ընկերներս սիրում են: Լիքը քարտեր տարբեր ֆունկցիաներով, որտեղ Բ քարտը չեղարկում է Ա քարտի զորությունը, Գ-ն չեղարկում է Բ-ի չեղարկելը, և այլն:
- Codenames Այս մեկը շատ լավն է: Տրված են բառեր, որոնցից մի մասը քո թիմինն է, ու թիմի անդամը, ով գիտի այդ ենթաբազմությունը, պիտի փորձի հուշում տալ այնպես, որ թիմակիցները գուշակեն հնարավորինս շատ բառեր ենթաբազմությունից՝ առանց կպնելու մնացած բառերին:
- Dixit Փորձիր տրված նկարին այնպիսի ասոցիացիա հորինել, որը լինի բավական ակնհայտ, որ մեծամասնությունը գուշակի, բայց ոչ չափազանց ակնհայտ, որ գուշակեն բոլորը:
- Lifeboat Դերերով խաղ է, որոշ չափով նման է մաֆիային: Պիտի կարողանաս ճարտար խոսքով մարդկանց քո կողմը գրավել՝ միաժամանակ սեփական շահերը հետապնդելով: Ընկերներսի առանձնապես դուր չեկավ (բայց իրենք մաֆիան էլ չեն սիրում):
- Cards against humanity - ընտիր խաղ, որտեղ տրվում է նախադասություն բացթողումով, որը պիտի լրացնես ձեռքիդ ունեցած պատասխաններից մեկով այնպես, որ նախադասությունը հնարավորինս զվարճալի ստացվի: Լեքսիկոնը լիքն է ժարգոնային ու բավական լպիրշ արտահայտություններով, այդ պատճառով լեզվին պետք է հոյակապ տիրապետել: Մեզ մոտ համապատասխանաբար անգլերեն տարբերակը նույն հաջողությունը չունեցավ, ինչ ռուսերենը:
- Pandemic - ի տարբերություն սեղանային խաղերի մեծամասնությանը՝ մասնակիցները խաղում են որպես մի թիմ, համակարգի դիմաց: Ինձ այնքան էլ դուր չեկավ, ես ինդիվիդուալ որոշումներով խաղեր եմ սիրում:
- Ticket to ride - քարտեզի վրա տրված են քաղաքներ, և մասնակիցները ունեն մարշրուտներ, ըստ որոնց պիտի երկաթուղի կառուցեն, ու բնականաբար կոնֆլիկտներ են առաջանում, երբ նույն հատվածը միաժամանակ մի քանի հոգու է պետք: Վատ խաղ չէ, բայց ի տարբերություն կատանի, բացակայում է փոխադարձ առք ու վաճառքը, ու դա մի տեսակ ձանձրալի է:

StrangeLittleGirl
16.08.2017, 18:16
- Codenames Այս մեկը շատ լավն է: Տրված են բառեր, որոնցից մի մասը քո թիմինն է, ու թիմի անդամը, ով գիտի այդ ենթաբազմությունը, պիտի փորձի հուշում տալ այնպես, որ թիմակիցները գուշակեն հնարավորինս շատ բառեր ենթաբազմությունից՝ առանց կպնելու մնացած բառերին:
Սա գժանոց խաղ ա :)) Նկարներով վերսիան էլ կա, բայց բառերովն ավելի լավն ա։ Ուղղակի խնդիրն էն ա, որ պիտի մի վեց հոգի լինես, որ կայֆ լինի։

- Dixit Փորձիր տրված նկարին այնպիսի ասոցիացիա հորինել, որը լինի բավական ակնհայտ, որ մեծամասնությունը գուշակի, բայց ոչ չափազանց ակնհայտ, որ գուշակեն բոլորը:

Էս էլ ա կայֆ խաղ։ Ու կայֆերից մեկն էն ա, երբ խաղում ես խառը խմբով, որտեղ մարդիկ իրար տարբեր տեղերից են ճանաչում։ Ասենք, նենց հուշում ես տալիս, որ մենակ քեզ տասը տարի ճանաչողը կիմանա։

- Cards against humanity - ընտիր խաղ, որտեղ տրվում է նախադասություն բացթողումով, որը պիտի լրացնես ձեռքիդ ունեցած պատասխաններից մեկով այնպես, որ նախադասությունը հնարավորինս զվարճալի ստացվի: Լեքսիկոնը լիքն է ժարգոնային ու բավական լպիրշ արտահայտություններով, այդ պատճառով լեզվին պետք է հոյակապ տիրապետել: Մեզ մոտ համապատասխանաբար անգլերեն տարբերակը նույն հաջողությունը չունեցավ, ինչ ռուսերենը:

Սա խաղալու համար պետք ա նաև լավ խմած լինել։ Իմ ընկերներից մեկի ծնունդին որ խաղում էինք, ամեն բաժակից հետո խաղն ավելի խոխմ էր դառնում։

- Ticket to ride - քարտեզի վրա տրված են քաղաքներ, և մասնակիցները ունեն մարշրուտներ, ըստ որոնց պիտի երկաթուղի կառուցեն, ու բնականաբար կոնֆլիկտներ են առաջանում, երբ նույն հատվածը միաժամանակ մի քանի հոգու է պետք: Վատ խաղ չէ, բայց ի տարբերություն կատանի, բացակայում է փոխադարձ առք ու վաճառքը, ու դա մի տեսակ ձանձրալի է:
Դու ո՞ր վերսիան ես խաղում։ Մենք Եվրոպան առանք, բայց ահագին շատ խաղալուց հետո «մաշվում» ա։ Սկզբում հավես էր, բայց հետո կրելու ձևը գտա, ու հիմա խաղ չի լինում, որ չկրեմ՝ անկախ նրանից քանի հոգով ու ովքերով ենք խաղում։

Շինարար
16.08.2017, 19:00
-
- Cards against humanity - ընտիր խաղ, որտեղ տրվում է նախադասություն բացթողումով, որը պիտի լրացնես ձեռքիդ ունեցած պատասխաններից մեկով այնպես, որ նախադասությունը հնարավորինս զվարճալի ստացվի: Լեքսիկոնը լիքն է ժարգոնային ու բավական լպիրշ արտահայտություններով, այդ պատճառով լեզվին պետք է հոյակապ տիրապետել: Մեզ մոտ համապատասխանաբար անգլերեն տարբերակը նույն հաջողությունը չունեցավ, ինչ ռուսերենը:

Էս խաղը մի անգամ պիտի խաղայինք, ես սկզբում, բա՝ սա անթույլատրելի , բան, բայց լավ որ ուզւոմ եք, խաղանք, վերջում գուշակեք՝ ով կրեց :ԴԴ բայց ամեն դեպքում ցանկություն չկա նորից խաղալու, ոնց որ խղճիս դեմ գնայի, ուղղակի, որ խաղում ես, պիտի լավ խաղաս:

One_Way_Ticket
17.08.2017, 03:37
Սա գժանոց խաղ ա :)) Նկարներով վերսիան էլ կա, բայց բառերովն ավելի լավն ա։ Ուղղակի խնդիրն էն ա, որ պիտի մի վեց հոգի լինես, որ կայֆ լինի։
Նկարներովն ինձ էլ առանձնապես դուր չեկավ:

Դու ո՞ր վերսիան ես խաղում։ Մենք Եվրոպան առանք, բայց ահագին շատ խաղալուց հետո «մաշվում» ա։ Սկզբում հավես էր, բայց հետո կրելու ձևը գտա, ու հիմա խաղ չի լինում, որ չկրեմ՝ անկախ նրանից քանի հոգով ու ովքերով ենք խաղում։
Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան եմ խաղացել: Եվրոպան ավելի հետաքրքիր է: Հյուսիսային Ամերիկայում թունելներ չկան, մարշրուտներն էլ իրար հետ ավելի քիչ են հատվում:

Smokie
17.08.2017, 11:44
Codenames-ը մեր "Այլ կերպ"-ը չի՞::)

StrangeLittleGirl
17.08.2017, 11:47
Codenames-ը մեր "Այլ կերպ"-ը չի՞::)

Այլ կերպը մտքի բլոտը չի՞։ Codenames-ը մի քիչ ավելի բարդ կանոններով ա։ Խաղի մեջ միանգամից լիքը բառ կա, ու երբ հուշում ես տալիս, դա պիտի մի քանի բառի վերաբերի։

One_Way_Ticket
17.08.2017, 12:01
"Այլ կերպը" երևի alias-ն է: Մոռացա ցուցակիս մեջ նշել, դա էլ ենք հաճույքով խաղում: Երբ պիտի բառերը արագ բացատրես թիմակիցներիդ առանց օգտագործելու նույնարմատ բառեր:

ivy
27.06.2019, 21:14
Մաֆիայի արևմտյան տարբերակը խաղացե՞լ եք, կոչվում է „Werewolf“, քարտերով են խաղում, ու մեջը բացի գլխավոր երկու խմբից՝ որսորդներ ու գայլահրեշներ (նոր բառ հորինեցի), նաև խաղը հետաքրքրացնող ուրիշ պերսոնաժներ կան՝ վհուկ, նետահարող Էրոս, ծիկրակող (անքուն) աղջնակ, սիրահար զույգ՝ Էրոսի կողմից որոշված, գյուղացիներ և այլն:
Էսօր եմ առաջին անգամ խաղացել. մոտ 20 հոգանոց խմբով էինք, շատ հավես էր:

StrangeLittleGirl
27.06.2019, 23:47

Մաֆիայի արևմտյան լիքը տարբերակներ կան։ Werewolf֊ից բացի նաև Avalon ու Saboteur կա մեր տանը, ժամանակ առ ժամանակ հատուկ հավաքվում, խաղում ենք։ Բայց մեկ ա, էն հալալ֊զուլալ, խստագույն կանոններով հայկական մաֆիայից լավը չկա։

Յոհաննես
27.06.2019, 23:49
Մաֆիայի արևմտյան տարբերակը խաղացե՞լ եք, կոչվում է „Werewolf“, քարտերով են խաղում, ու մեջը բացի գլխավոր երկու խմբից՝ որսորդներ ու գայլահրեշներ (նոր բառ հորինեցի), նաև խաղը հետաքրքրացնող ուրիշ պերսոնաժներ կան՝ վհուկ, նետահարող Էրոս, ծիկրակող (անքուն) աղջնակ, սիրահար զույգ՝ Էրոսի կողմից որոշված, գյուղացիներ և այլն:
Էսօր եմ առաջին անգամ խաղացել. մոտ 20 հոգանոց խմբով էինք, շատ հավես էր:

ես մի քանի ուրիշ վերսիայով էլ եմ խաղացել,բայց մեր դասականը ամենալավնա

ivy
27.06.2019, 23:58
Բայց մեկ ա, էն հալալ֊զուլալ, խստագույն կանոններով հայկական մաֆիայից լավը չկա։

բայց մեր դասականը ամենալավնա

Եսիմ, ինձ էս նոր պերսոնաժներով կրեատիվ լուծումները շատ դուր եկան, հետն էլ բոլոր կանոններին հետևող մոդերատոր կար, ու մեծ աղմուկ-աղաղակով չէր ուղեկցվում խաղը, ոնց որ սովորաբար լինում է մաֆիայի ժամանակ․ մեր «դասականը» սենց հավեսով չէի խաղում, ոնց որ սա խաղացի։

Ուլուանա
28.06.2019, 06:31
ԱՄՆ-ում մի երկու անգամ առիթ ա եղել մի խաղ խաղալու` Taboo, «Այլ կերպի» ավելի բարդ տարբերակն ա ու ահագին հետաքրքիր ա: Էլի թիմերով են խաղում. քարտի վրա բառ ա գրված, որը պիտի սահմանափակ ժամանակում բացատրես թիմակցիդ, որ կռահի, բայց ի տարբերություն «Այլ կերպի», էստեղ նաև տակը մի քանի (կարծեմ 4) բառ ա գրված, որոնք սովորաբար առաջինն են մտքիդ գալիս վերևում գրված բառը բացատրելու համար, բայց բացատրելիս հենց էդ բառերն օգտագործելու իրավունք չունես :)):

LisBeth
28.06.2019, 10:39
ես մի քանի ուրիշ վերսիայով էլ եմ խաղացել,բայց մեր դասականը ամենալավնա

Ճիշտը չինգաչունգն ա ։))

Էն խաղը ո՞նց էր կոչվում, որ ես ու դու ջախջախեցինք Կակտուսին ու Չուկին։ Գիտես, որ Չուկը հետո իրա պրոֆի ընկերների հետ ռևանշ արեց, բայց մենք պատվով կրվեցինք։) Դու չկայիր երևի դրա համար... մեր թիմն անպարտելի էր։

Varzor
28.06.2019, 13:40
Բայց մեկ ա, էն հալալ֊զուլալ, խստագույն կանոններով հայկական մաֆիայից լավը չկա։
Հատուկ ընգծել եմ, որովհետև իրոք տենց տարբերակ կար, երբ ուսանող էի՝ "գողեր ու հարիֆներ" :D ։ Շերիֆի հասկացողություն ընդհանրապես չկար, վրիպել չկար, խաղացողների քանակն էլ կոնկրետացված չէր՝ կարևորը ճիշտ հարաբերակցությունն էր։ Շատ ավելի բարդ ու ինտրիգային տարբերակ էր։

Յոհաննես
28.06.2019, 13:41
Ճիշտը չինգաչունգն ա ։))

Էն խաղը ո՞նց էր կոչվում, որ ես ու դու ջախջախեցինք Կակտուսին ու Չուկին։ Գիտես, որ Չուկը հետո իրա պրոֆի ընկերների հետ ռևանշ արեց, բայց մենք պատվով կրվեցինք։) Դու չկայիր երևի դրա համար... մեր թիմն անպարտելի էր։

Չինգաչունգը դե մրցակից չունի...
Այլ կերպն էր

Varzor
28.06.2019, 13:47
Եսիմ, ինձ էս նոր պերսոնաժներով կրեատիվ լուծումները շատ դուր եկան, հետն էլ բոլոր կանոններին հետևող մոդերատոր կար, ու մեծ աղմուկ-աղաղակով չէր ուղեկցվում խաղը, ոնց որ սովորաբար լինում է մաֆիայի ժամանակ․ մեր «դասականը» սենց հավեսով չէի խաղում, ոնց որ սա խաղացի։
Դասական տարբերակում 10 հոգի են, բայց պերսոնաժների առատությունն ապահովում է խաղացողների ավելի մեծ քանակ։ Օրինակ․ դասական կերպարներին (սևեր, կարմիրներ, շերիֆ, դոն) ավելանում են քիլերը և բժիշկը։ Ընդամենը երկու կերպարի ավելացումը ահագին փոխում էր քաղի ընթացն ու հնարավորություն տալիս խաղալ 12 հոգով։

Varzor
28.06.2019, 13:54
Մի հատ հետաքրքիր ու սիրուն սեղանի խաղ կա՝ Սուրակատա (https://en.wikipedia.org/wiki/Surakarta_(game))։
Տանը մեկ-մեկ խաղում ենք։ Շատ հարմար է տեղափոխելու համար՝ կարելի է գրպանում հանգիստ տեղափոխել։

StrangeLittleGirl
01.07.2019, 16:17
Եսիմ, ինձ էս նոր պերսոնաժներով կրեատիվ լուծումները շատ դուր եկան, հետն էլ բոլոր կանոններին հետևող մոդերատոր կար, ու մեծ աղմուկ-աղաղակով չէր ուղեկցվում խաղը, ոնց որ սովորաբար լինում է մաֆիայի ժամանակ․ մեր «դասականը» սենց հավեսով չէի խաղում, ոնց որ սա խաղացի։

Դե էդ նոր պերսոնաժներով շունը տիրոջը չի ճանաչում :D Մի տասնհինգ տարի առաջ տենց մի երեսուն հոգով խաղում էինք։ Էլ դոնի տղա, էլ բժիշկ, էլ քիլլեր, էլ մարմնավաճառ, էլ դոնի տղու ընկերուհի։ Խաղի վերջում արդեն մոռանում էինք ով֊ով ա։ Մի անգամ էլ տենց մի երեսուն հոգով վրացիների ու ադրբեջանցիների հետ էինք խաղում։ Ոնց էր ստացվել, հինգ սև կար, հինգն էլ հայ ու ուրիշ հայ չկար խաղի մեջ։ Ցերեկները հայերեն պայմանավորվելով ջարդելով կրեցինք :D Բայց էդ վրացիք ու ադրբեջանցիք հեչ խաղալ չգիտեին։ Իսկ ընդհանրապես, մաֆիան էն խաղերից ա, որ ինչ շրջապատում էլ խաղացել եմ բազմազան դրսևորումները, բավական պարզ ու միամիտ տակտիկայով են խաղում մարդիկ։ Էն հայկական յոթ տականոց ստրատեգիաները ոչ մի տեղ չեմ տեսել։ Չգիտեմ՝ էդ հայկական շուստրիությունի՞ց ա, թե՞ որ մենք մանկուց խաղում ենք, դրանից ա։ Բայց ամեն դեպքում, հայկական միջավայրում ամենակայֆն ա մաֆիան, եթե իհարկե լավ վարող, կանոններն էլ նախապես կոնկրետացրած են :D

Smokie
06.07.2019, 10:00
Ախր Bang-ն էլ ա շատ հայտնի խաղ: Ո՞նց ա, որ ոչ ես եմ էս թեմայում հիշել, ոչ էլ որևէ մեկը::))
Մի խաղ էլ կա, որին ընկերներով Atlante ենք անվանում` առանցքային կերպարի անունով: Խաղի ռուսերեն տարբերակն ունենք` երևի կոչվում ա Сердца и доспехи.
Stay Away-ն էլ վատ խաղ չի:
@ivy (https://www.akumb.am/member.php?u=135) Werewolf-ն էլ եմ շատ սիրում:;)