PDA

Դիտել ողջ տարբերակը : ՍանտԱլբոմ 4



Smokie
09.08.2017, 20:26
Եւ այսպեսˋ պտտվում է չորրորդ սկավառակը:;)
http://krasivie-kartinki.ru/images/animaciya_67.gif


Սիրելի ընթերցասեր, ստեղծագործ և իհարկե երաժշտասեր ակումբˋ ուզու՞մ եք այս ակտիվացման ժամանակաշրջանում նվիրել ևս մի գեղեցիկ, քիչ թե շատ անհայտ և հետաքրքիր երաժշտական ալբոմˋ փոխարենը ստանալով մեկ ուրիշը::roll
Մինչև օգոստոսի 17-ը բոլոր ցանկացողները թող «թռչնիկ դնեն» այս թեմայում:)) և իրենց ընտրած ալբոմն ուղարկեն ինձ:
Կարող եք նաև ծանոթանալ մեր (https://www.akumb.am/showthread.php/67107-%D5%8D%D5%A1%D5%B6%D5%BF%D4%B1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4) հին (https://www.akumb.am/showthread.php/67158-%D5%8D%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D4%B1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4-2) բարեկամների (https://www.akumb.am/showthread.php/67288-%D5%8D%D5%A1%D5%B6%D5%BF%D4%B1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4-3) հետ:

Smokie
09.08.2017, 20:30
Անձամբ իմ խիստ մոտակա պլաններում կան մի շարք հին ու նոր բացահայտված երաժիշտների վաղու˜ց հերթագրված, թթու դրած ալբոմներ::)) Դրանցից մեկն էլ կլինի ձեզանից որևէ մեկի նվերը::aha

Վոլտերա
09.08.2017, 21:11
Կմասնակցեմ :)

boooooooom
09.08.2017, 21:31
Կանոնները որ բացատրեք, ես էլ կմասնակցեմ :)

StrangeLittleGirl
09.08.2017, 22:43
ես մեջ

Smokie
10.08.2017, 16:57
Բումին ասել եմ, բայց ամեն դեպքերում թեմայում էլ գրեմ բոլորի համար:;)

Մինչև ամսի 17-ը ընդամենը պետք է որևէ երաժշտական ալբոմ ուղարկեք ինձˋ ցանկալի է ոչ այնքան հայտնի ալբոմ, որ նորություն լինի ևʹ ալբոմը ստացողի, ևʹ մյուսների համար: Թե որ ալբոմը ու՞մ է հասնելուˋ որոշվելու է պատահականության սկզբունքով:;)
Դրանից հետո ժամանակ է տրվում ալբոմը լսելու, կարծիք կազմելու և թեմայում ռեվյու գրելու համար::) Ցանկության դեպքում կարող եք և բացեիբաց գուշակել, թե ո՞վ է ձեր Սանտան և իհարկե լսել մյուս ալբոմները::good
Դեդլայնի օրը բացահայտվում են բոլոր Սանտաները: Ուրախանում ենք::bux:
Դե հետո էլ սպասում ենք հաջորդ ՍանտԱլբոմին::))

Progart
10.08.2017, 19:27
Կմասնակցեմ ։Դ

Smokie
10.08.2017, 20:02
Դզեեե˜ց, նոր դեմքեր են ավելանում ՍանտԱլբոմում::yahoo Հուսով եմ մեր հին խաղացողներն էլ կմիանան: Չէ՞:;)

Ես երևի արդեն որոշել եմ իմ ալբոմը::roll

GriFFin
10.08.2017, 21:16
Բրաատ, քո հետ եմ

Yellow Raven
11.08.2017, 16:05
Ես էլ կմասնակցեմ :)

Մուշու
11.08.2017, 16:22
Իսկ ես կսպասեմ երբ բոլոր ալբոմները կտեղադրվեն ու սանտայից դուրս կլսեմ բոլորը :oy

Smokie
11.08.2017, 16:52
Իսկ ես կսպասեմ երբ բոլոր ալբոմները կտեղադրվեն ու սանտայից դուրս կլսեմ բոլորը :oy

Ի՞նչն ա խանգարում որպես Սանտա բոլորը լսելուն` ալբոմներից մեկն էլ քեզ նվեր կհասնի::esim

Նիկեա
12.08.2017, 17:58
մասնակցում եմ :))

CactuSoul
14.08.2017, 20:47
Մասնակցում եմ։ Ու որ երկար֊բարակ չգցեմ֊բռնեմ, միանգամից հես ա կուղարկեմ մտքիս եկած առաջին ալբոմը :)

Smokie
15.08.2017, 15:06
Մնաց 2 օր սիրելիներս:;)
Էլ ո՞վ ա գրանցվում, ո՞վ ա ալբոմ ուղարկում::)

Յոհաննես
15.08.2017, 15:18
Ինձ համոզեք,որ մասնակցեմ :oy

Smokie
15.08.2017, 17:18
Pleese Յոհաննես Pleeeese! http://a2.rimg.info/250a01df4681e722f893c429143803fe.gif

Յոհաննես
15.08.2017, 18:03
Pleese Յոհաննես Pleeeese! http://a2.rimg.info/250a01df4681e722f893c429143803fe.gif

լավ ։ճ խաղում եմ

Smokie
16.08.2017, 10:53
Վաղը երեկոյան տեղադրվելու են ալբոմները: Էլ ու՞մ ենք գրանցում, ու՞մ ալբոմն ենք ստանում: http://s17.rimg.info/504d669c916a1dc088362be84575919f.gif

Նիկեա
16.08.2017, 19:25
մասնակցում եմ

Smokie
16.08.2017, 19:36
մասնակցում եմ :))


մասնակցում եմ

Չէ հա:))

Դեղին մուկիկ
16.08.2017, 23:35
Ես էլ եմ մասնակցում )))

Smokie
17.08.2017, 14:11
Ես էնքաաան մեծ ու հրաշալի սպասելիքներ ունեմ էս մի Սանտայից,:roll չնայած ինքս ոչ մի ալբոմ չեմ լսել դեռ: Միշտ էստեղադրելուց հետո եմ լսում::))

Ու վստահ եմ, դուք էլ կունենաք նույն նախազգացումը` մեծ անակնկալ ա սպասվում::hands

Smokie
17.08.2017, 21:06
Եւ այսպես` եկել է խաղի ամենահետաքրքիր ու սպասված պահերից մեկը

Մեր ալբոմացանկում են:

Emily Wells. (https://en.wikipedia.org/wiki/Emily_Wells") The Symphonies: Dreams Memories & parties (https://www.youtube.com/watch?v=9boQMQyUda4&list=PLE96A241049BB2C6A)
Lorde. (https://en.wikipedia.org/wiki/Lorde) Melodrama (https://myzuka.me/Album/864306/Lorde-Melodrama-2017)
Love. (https://en.wikipedia.org/wiki/Love_(band)) Forever Changes (https://www.youtube.com/watch?v=Q1L11Y0I5E0)
Solstafir. (https://en.m.wikipedia.org/wiki/S%C3%B3lstafir) Otta (http://myzuka.me/Album/532102/Solstafir-Otta-2014)
Eddie Vedder. (https://nl.wikipedia.org/wiki/Eddie_Vedder) Into The Wild (https://myzuka.me/Album/220247/Eddie-Vedder-Into-The-Wild-2007)
The Rembrandts. (https://en.wikipedia.org/wiki/The_Rembrandts) Untitled (https://myzuka.me/Album/472851/The-Rembrandts-Untitled-1992)
This Is The Kit. (https://en.wikipedia.org/wiki/This_Is_the_Kit) Bashed Out (https://myzuka.me/Album/844207/This-Is-The-Kit-Bashed-Out-2015)
The Hillbilly Moon Explotion. (https://www.last.fm/music/The+Hillbilly+Moon+Explosion/+wiki) Buy Beg Or Steal (https://www.youtube.com/watch?v=5cv5H6wXIiE&feature=youtu.be)
My Dying Bride. (https://en.wikipedia.org/wiki/My_Dying_Bride) The Voice Of The Wretched (https://myzuka.me/Album/33600/My-Dying-Bride-The-Voice-Of-The-Wretched-2002)
David Gray. (https://en.wikipedia.org/wiki/David_Gray_(musician)) White Ladder (https://myzuka.me/Album/3480/David-Gray-White-Ladder-2000)
Placebo. (https://en.wikipedia.org/wiki/Placebo_(band)) Sleeping With Ghosts (https://www.youtube.com/watch?v=L1__0Rs-AQ4)
Votum. (http://www.progarchives.com/artist.asp?id=3788) :Ktonik: (https://www.youtube.com/watch?v=oqhh8aziRCg)



Ինչպես նաև
Ունենք նաև 2 բոնուսային ալբոմ:yahoo

Paint The Sky Red. (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=5006198") Not All Who Wonders Are Lost (https://www.youtube.com/watch?v=dHC7P400C6w&feature=youtu.be)
Crowded House. (https://en.wikipedia.org/wiki/Crowded_House) Temple Of Low Men (https://myzuka.me/Album/85077/Crowded-House-Temple-Of-Low-Men-1988)

Մուշու
17.08.2017, 21:16
Ես արդեն սիրած ալբոմ ունեմ ^_^ Solstafir-Otta ալբոմ առաջարկող ես քես սիրում եմ

StrangeLittleGirl
17.08.2017, 21:19
Ես արդեն սիրած ալբոմ ունեմ ^_^ Solstafir-Otta ալբոմ առաջարկող ես քես սիրում եմ
Իսկ ես ատում եմ :cry երկրորդ անգամ իսլանդական ախմախություն ա ինձ ընկել։ Դեռ չեմ լսել իհարկե, բայց իրանց էլեկտրոնային ձայներից մինչև հոգուս խորքը կուշտ եմ։

Progart
17.08.2017, 21:46
:( Խի՞։ Է․ լավը չէր իմ փայ ալբոմը

GriFFin
17.08.2017, 21:53
Մուոհահահահա։ Դե տառապեք))

Sent from my Nexus 5 using Tapatalk

Smokie
17.08.2017, 22:15
Ալբոմները լսելու, կարծիք կազմելու և ռեվյու գրելու համար ժամանակ ունենք մինչև սեպտեմբերի 1-ը::) Ձեզ հաճելի ունկնդրում:;)

GriFFin
17.08.2017, 23:02
Ինձ թվում ա, որ իմ Սանտան SLG-ն ա)) Չնայած ինձ միշտ ինքն ա թվում։ ։ԴԴ

Sent from my Nexus 5 using Tapatalk

Դեղին մուկիկ
18.08.2017, 00:09
Վու՜խ, իմ Սանտայից շատ գոհ եմ: Շատ սիրուն ալբոմ ա ինձ բաժին ընկել: :)

boooooooom
18.08.2017, 00:48
Շատ սիրեցի Սանտայիս նվերը։ Հլը որ առաջին երգն եմ վայելել. իմ ականջին անչափ հաճելի տատանումներ էին։

boooooooom
18.08.2017, 00:51
Սմոկ, եթե դա խաղի կանոններին դեմ չի, մի խնդրանք՝ մասնակիցների անունները մի ցուցակով կգրե՞ս, որ կարողանամ մեջներից Սանտայիս գուշակեմ։

Յոհաննես
18.08.2017, 01:20
բայց into the wildը ալբո՞մ ա ։Դ

Smokie
18.08.2017, 19:11
Այսպիսով մեր մասնակիցներն են

Վոլտերա
boooooooom
StrangeLittleGirl
Progart
Griffin
Yellow raven
CactuSoul
Նիկեա
Յոհաննես
Դեղին մուկիկ
Smokie

StrangeLittleGirl
18.08.2017, 19:16
Solstafir - Otta

Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ոնց են մարդիկ պաշտում Իսլանդիայից դուրս էկած ամեն զիբիլ։ Իսլանդիայում երևի չկա մի մարդ, ով ձայնագրված ալբոմ չունենա։ Չեմ զարմանա, եթե մի օր էլ իսլանդացի ընկերներիս ալբոմները ստեղ առաջարկվեն։

Բայց էս մեկը վատը չէր։ Հաճույքով լսեցի։ Չգիտեմ՝ Սփոթիֆայից էր, թե իրենց ձայնագրման որակից, բայց ականջներս մի քիչ ցավեցին։ Մի խոսքով, հետաքրքիր էր ամեն դեպքում իսլանդերեն ու ծանրոտ մի բան լսելը՝ արհեստական հնչյունների փոխարեն։ Շնորհակալ եմ սանտայիս։

CactuSoul
18.08.2017, 20:26
Ինձ թվում ա՝ Yellow Raven֊ը My Dying Bride֊ն առաջարկած լինի։ Սպասենք, տեսնենք։ ))

Իմ ալբոմը պուպուշն ա, մի անգամ լսել եմ։ The Rembrandts, "Untitled"֊ն ա։ Շնորհակալություն Սանտայիս։ :)

Smokie
19.08.2017, 20:27
Դե ես բնականաբար գիտեմ, ով ում բարեկամն ա: Չնայած ի սկզբանե դրական կարծիք ունեի թե Սանտայիս թե իր երաժշտական ճաշակի մասին, ալբոմների հղումները տեղադրելուց հենց լսեցի առաջին վայրկյանը` զգացի, որ շատ ծանր, աղմկոտ, մետալ ալբոմ է: Այնքան էլ ուրախ չէի, որ դա հենց ինձ ընկավ:
Երեկ հենց սկսեցի, իսկույն պարզվեց առաջին տպավորությունը խիստ խաբուսիկ էր::oy Ափսոս համապատասխան վայրում չէի, որ կարողանայի երջանկությունից ու դրական ազդեցությունից պարել: Նույնիսկ ստիպված եղա ընդհատել ու շարունակությունը լսել այս առավոտ: Հատկապես ալբոմների դեպքում չեմ սիրում նման պաուզաներ: Հիմա երկրորդ անգամ եմ լսում: Աղջկա ձայնն ու երգեցողությունը գեղեցիկ է ու տպավորիչ, համահունչ թե ուրախ, թե հանգիստ երգերի հետ: Ձյաձյայի ձայնն էլ որքան էլ անձամբ ինձ տարօրինակ թվա, միևնույն է ուրախ երգերի տակ ավելի շատ զվարճալի է ինձ համար, քան տհաճ: Հենց հիմա էլ գնում ա ամենաարտասովոր ձայնով My love for evermore երգը... վայ չէ, փաստորեն սա նույն խմբի երգիչը չի` սրա անունը/մականունը Sparky ա ու ինքը ըստ երևույթին հյուր ա:
Խոսքերը լավ չէի լսում ու հասկանում, բայց ալբոմի առաջին ու վերջին երգերի վերնագրերը լավ տպավորություն չթողեցին: Եթե առնվազն Buy, beg, or steal վերնագրի առաջին տպավորությունն էլ երգի առաջին միլիվայրկյանների պես խաբուսիկ լինի, շատ ավելի երջանիկ կլինեմ: Իսկ եթե ոչ` կսիրեմ երաժշտությունը::)) Ընդհանրապես երգերից ոչ մեկը անտարբեր չթողեց ինձ ու բացասաբար չազդեց: Շատ շնորհակալ եմ հարգարժան Սանտայիս, անպայման կուսումնասիրեմ էս խմբին ու դեռ շատ անգամ կլսեմ ալբոմը::love

Տեսնենք է՞լ ինչ հրաշք նվերներ կան այստեղ թաքնված::roll

boooooooom
19.08.2017, 22:58
VOTUM - :KTONIK:

Ես համոզված եմ, որ իմ Սանտան CactuSoul-ն է:
Ալբոմի առաջին երգը միանգամից ինձ տեղափոխեց մի 15 տարի հետ, երբ ես լսում էի ամեն ինչ ինչ կպատահեր էս ոճի մեջ, բայց ավելի alternative-ի կողմ շեղված: Միանգամից ասեմ, որ բառերին ուշադրություն չեմ դարձրել. դժվար էլ էս ոճում դրանք մեծ դեր ունենան: Երկրորդն ու երրորդն էլ հաճելի լսվեց, բայց ալբոմի կեսերից զգացի, որ հոգնում եմ /կամ ես եմ մեծացել արդեն, կամ վոկալիստի միապաղաղ երգեցողությունից էր ու վերջավորությունները շատ հաճախ երկարացնելուց, որը ավելի բնորոշ է օրինակ եկեղեցական երաժշտությանը: Ու մի տեսակ իմ համար երգերը շատ նման էին իրար, չնայած դա այլ ալբոմներում էլ է ինձ խանգարում, երբ արդեն նկատում էս, որ երգիչը բոլոր երգերում նույն հնարքներն է օգտագործում:
Հետո մի տեսակ շատ "ստերիլ" է ինձ համար, շատ ա "արհեստական մաքրած", համակարգչային միջամտությունը շատ է, երբեմն ասես DJ նվագի ոչ թե Երաժշտական խումբ:
Ի դեպ SOAD-ի վոկլիստի' Սերժի երգերում էլ, էդ նոտաները երկարացնելը դուրս չի գալիս, բայց ընդհանուր' սիրում եմ:
Դեռ մի քանի անգամ էլ կլսեմ, որ ավելացնելու բան լինի կավելացնեմ:

Smokie
20.08.2017, 17:12
Paint the Sky Red-Not All Who Wonder Are Lost

Պառկած նայում էի երկնքին ու երբեմն մտածում "իսկ եթե կարմի՞ր լիներ": Երաժշտությունը գործիքային էր, սկզբից հետաքրքիր ու հաճելի, բայց ընթացքում սկսեց միօրինակ ու կրկնվող թվալ: Տեղեր էին լինում, երբ թվում էր թե մի երաժշտական դրվագը շատ երկարեց, կամ թե արդեն մի ուրիշ երգում դա լսել եմ: Գուցեև ինձ է թվում, ամեն դեպքերում աստիճանաբար տպավորությունը լավից փոխվեց սովորականի ու երևի ուզում էի ուրիշ բան լսել: Կամ շտապում էի` մտածելով, թե սա էլ պաուզա կտամ ստիպված::oy

Հաջորդ լսածս ալբոմի մասին կպատմեմ, երբ մասնակցի ռեվյուն/կարծիքը տեսնեմ::))

boooooooom
22.08.2017, 13:25
Սմոկ, մինչև սեպտեմբերի մեկը շատ էս ձգել։ Էդ ընթացքում մի 3 կռուգ "Սանտա կֆռաինք": Առաջարկում եմ, հաջորդը մաքսիմում մի շաբաթ դնել:

Yellow Raven
22.08.2017, 21:32
Eddie Vedder - Into the Wild

Իմ Սանտան ինձ նենց բանա ուղարկել, որ մինչև Սանտալբոմն էլ էի լսել ահագին, բայց որպես պարտաճանաչ քաղաքացի էսօր 2 անգամ էլ լսեցի։ Into the wild ֆիլմի սաունդթրեքնա` Pearl Jam խմբի վոկալիստի կողմից։ Ֆիլմին շատ համապատասխան սաունդա։ Կոնկրետ տրամադրության դեպքում էլի կլսեմ բնականաբար, հնարավորա նույնիսկ կինոն էլի նայեմ (չնայած 2 անգամ նայել եմ)։ Grunge-ի սիրահար չեմ առանձնապես, դրա համար հիմնականում խուսափում եմ էդ ոճում հայտնի դարձած մարդկանց գործունեությունից ու եթե ֆիլմը չլիներ, երևի Սանտալբոմում էս ալբոմի մասին իմանայի :)) Սանտայիս մերսիներ

Յոհաննես
22.08.2017, 22:52
Eddie Vedder - Into the Wild

Իմ Սանտան ինձ նենց բանա ուղարկել, որ մինչև Սանտալբոմն էլ էի լսել ահագին, բայց որպես պարտաճանաչ քաղաքացի էսօր 2 անգամ էլ լսեցի։ Into the wild ֆիլմի սաունդթրեքնա` Pearl Jam խմբի վոկալիստի կողմից։ Ֆիլմին շատ համապատասխան սաունդա։ Կոնկրետ տրամադրության դեպքում էլի կլսեմ բնականաբար, հնարավորա նույնիսկ կինոն էլի նայեմ (չնայած 2 անգամ նայել եմ)։ Grunge-ի սիրահար չեմ առանձնապես, դրա համար հիմնականում խուսափում եմ էդ ոճում հայտնի դարձած մարդկանց գործունեությունից ու եթե ֆիլմը չլիներ, երևի Սանտալբոմում էս ալբոմի մասին իմանայի :)) Սանտայիս մերսիներ

խնդրեմ ախպերս :Ճ

GriFFin
22.08.2017, 23:07
Emily Wells. The Symphonies: Dreams Memories & parties

Վատը չէր։ Էնպես չի, որ սիրահարվեցի ու օրը քսան անգամ լսեցի, բայց երեք անգամ հաճույքով լսեցի։ Հավանականությունը, որ կրկին կվերադառնամ ալբոմին քիչ ա։ Իմ ոճը չի՝ այո։
Չնայած հիմա շատ եմ դժավարանում ասել թե՞ ո՞րն ա իմ ոճը։ Մի օր Բումը հարցրեց ինձ՝ ռոք սիրում եմ թե՞ չէ։ Էն որ ուզում էի իմ punk-ից goth-ի անցման հոյակապ գիտելիքները ու ջահել վախտվա նկարները ցույց տալ, պատմել իմ ծանր մանկության և պատանեկության մասին։ Էն էլ հասկացա, որ հիմա սուբկուլտուրաները շատ են լղոզվել՝ մարդիկ, հատկապես դեռահասները ու երաժշտությունը։ Իսկ առաջ, երբ ես էն եզակիներից էի, որ ռոք էի լսում ու «սատանիստ» էի անվանվում երրորդ մասի կանգառի մոտի տատիների կողմից։ Էհհհ, լավ օրեր էին։
Ինչի՞ց էի խոսում՝ մոռացա։

Հա, մերսի շատ-շատ սանտայիս։ Ճաշակդ լավն ա։

Էս մեկը խայտառակ շատ հավանեցի՝ Emily Wells - Symphony 6 - Fair Thee Well & the Requiem Mix (https://www.youtube.com/watch?v=vkHVDop4cQI&index=6&list=PLE96A241049BB2C6A)։ Այ իրան հազար անգամ լսեցի։


Fair thee well and the requiem mix

I got a loan shark and a quick fix,
For those i left behind,
In a suit case of fire flies,
Find ya, I wanna treat you right,
Never leave you beggin and cryin.
Coming down the mountain in a wet carriage,
Full speed like a spent marriage.
I got more than enough to keep me whole.
For once I’m not slightly out of control.
Got crazy dreams when it breaks morning,
Everyday, a requiem.
These morning dreams are just like memories:
Late night, starring through the trees.
I got words for this and the way it fits:
It’s all about the light and the sound around it.
Fair thee well and the requiem mix I
Got a feather bed and a couple of tricks,
For those I left behind.

Smokie
23.08.2017, 12:55
Սմոկ, մինչև սեպտեմբերի մեկը շատ էս ձգել։ Էդ ընթացքում մի 3 կռուգ "Սանտա կֆռաինք": Առաջարկում եմ, հաջորդը մաքսիմում մի շաբաթ դնել:


Դե, նախորդ սանտաների ժամանակ էլ չէր հերիքում ռեվյուներին երկու շաբաթը:) Համ էլ ինձ էլ աամենահարմարը սեպտեմբերի 1-ին հարմար, որ հրապարակեմ::oy

Smokie
23.08.2017, 13:00
Հաջորդ լսածս ալբոմի մասին կպատմեմ, երբ մասնակցի ռեվյուն/կարծիքը տեսնեմ::))

Երկրորդ անգամ եմ վայելում հիմա, շաաատ կայֆ վայրում և վիճակում:roll Hillbilly-ի հետ միասին` մեկը մյուսի հաջորդելով` կլինի նաև երրորդը մոտժամանակներս:)

Վոլտերա
23.08.2017, 14:54
Սանտան որոշել ա ինձ երկու նվեր անել ^-^ Նույնիսկ չգիտեմ մեկ Սանտա է, թե Սանտաներ են, բայց շատ շնորհակալ եմ առատաձեռնության համար։ Հա, Սմոք, քեզ էլ մերսի Սանտալբոմ կազմակերպելու համար, տենց էլ չհասկացա` ոնց իմ նման անհույս մելոմանը որոշեց չորրորդ եթերաշրջանից միանալ, ինչևէ, սխալս արդեն ուղղված է։
Նվեր համար մեկ - David Gray- White Ladder. շատ մեղմ ու հաճելի երաժշտություն է, Սև ծովի ալիքների հետ էի շատ համահունչ է, ինձ հենց սա էր պակասում էստեղ։ Ոչ մի ցցված ու սուր տրամադրություն չառաջացրեց, ամեն ինչ շատ հանգիստ ու բարեխառն էր։ Ամենաշատը սիրեցի My oh My-ն ու Nightblindness-ը։ David Gray նախկինում էլի եմ լսել, բայց առանձնապես շատ չի տպավորվել, էդքան էլի իմը չի, բայց ալբոմն անկեղծ հավանել եմ։
Նվեր համար երկու - My Dying Bride- The voice of the wretched. Դում և Գոթիկա մետալ. այ սա արդեն ուրիշ բան, սրա համար նույնիսկ կարելի ա պաչիկ անել Սանտայիս :kiss Խումբն ինձ ահագին ծանոթ է, չնայած չէի ասի, թե այդ ոճում ֆավորիտներիցս է։ Ուղղակի մի հատ նուրբ պահ կա` հենց գռոուլը գերազանցում է մաքուր վոկալին, կորցնում է իմ կողմից երկրորդ անգամ լսվելու բոլոր շանսերը։ Կոնկրետ այս մեկը live ալբոմ էր, բայց ձեռքի հետ ձայնագրված տարբերակներն էլ լսեցի։ Շատ տպավորված չեմ, այս ոճում հաստատ շատ ավելի հզոր բաներ եմ լսել, բայց վատն էլ չէր։ Հնարավոր է` էս ալբոմը ցանկություն չունենամ նորից լսել, բայց խմբից հաստատ էլի բաներ լսելու եմ։ Սանտայիս ևս մի անգամ շնորհակալություն նվերների համար :)౧:love

Yellow Raven
24.08.2017, 11:23
բայց into the wildը ալբո՞մ ա ։Դ


խնդրեմ ախպերս :Ճ

Օրիգինալ քողարկում էր :))

Smokie
25.08.2017, 11:31
Emily Wells. The Symphonies: Dreams Memories & parties

Վատը չէր։ Էնպես չի, որ սիրահարվեցի ու օրը քսան անգամ լսեցի, բայց երեք անգամ հաճույքով լսեցի։ Հավանականությունը, որ կրկին կվերադառնամ ալբոմին քիչ ա։ Իմ ոճը չի՝ այո։
Չնայած հիմա շատ եմ դժավարանում ասել թե՞ ո՞րն ա իմ ոճը։ Մի օր Բումը հարցրեց ինձ՝ ռոք սիրում եմ թե՞ չէ։ Էն որ ուզում էի իմ punk-ից goth-ի անցման հոյակապ գիտելիքները ու ջահել վախտվա նկարները ցույց տալ, պատմել իմ ծանր մանկության և պատանեկության մասին։ Էն էլ հասկացա, որ հիմա սուբկուլտուրաները շատ են լղոզվել՝ մարդիկ, հատկապես դեռահասները ու երաժշտությունը։ Իսկ առաջ, երբ ես էն եզակիներից էի, որ ռոք էի լսում ու «սատանիստ» էի անվանվում երրորդ մասի կանգառի մոտի տատիների կողմից։ Էհհհ, լավ օրեր էին։
Ինչի՞ց էի խոսում՝ մոռացա։

Հա, մերսի շատ-շատ սանտայիս։ Ճաշակդ լավն ա։

Էս մեկը խայտառակ շատ հավանեցի՝ Emily Wells - Symphony 6 - Fair Thee Well & the Requiem Mix (https://www.youtube.com/watch?v=vkHVDop4cQI&index=6&list=PLE96A241049BB2C6A)։ Այ իրան հազար անգամ լսեցի։


David Gray-ին լսելով գրում եմ էս ալբոմի մասին:
Լսել եմ երեկ` քնելուց առաջ::) Հետաքրքիր ալբոմ էր, տհաճ երգեր չկային, էլի եմ լսելու Gray-ի հետ միասին::aha
Ինձ համար նաև հետաքրքիր էր ալբոմը բացահայտել, սանտայի տեսանկյունից::good
Մինչև Griffin-ի գրառումը կարդալը` կարծում էի միայն մեղեդիներ են` սինֆոնյաներ: Առաջին երգում տպավորություն էր, որ նման է Kate Bush-ին, հետո զգացի, որ ձայնով ու երգելաոճով, ավելի շատ հիշեցնում է Jain-ին:

Էն փաստը, որ այս երկու ալբոմներն էլ մտադիր եմ կրկնել, արդեն ինձ ասում է, որ բավականին հետաքրքիր են ու հաստատ տհաճ չեն:

Smokie
25.08.2017, 11:39
Արդեն ես էլ եմ անհամբեր սպասում սեպտեմբերի 1-ին::)

Smokie
25.08.2017, 12:15
Հետաքրքիր ա իսկ ո՞նց առաջ կգնա, եթե Fb-ում էլ ՍանտԱլբոմի խումբ բացվի` մարդիկ ալբոմներ ստանան/նվիրեն անգամ իրենց անծանոթ մարդկանցից/մարդկանց::roll

Smokie
27.08.2017, 09:26
Eddie Vedder-Into the Wild

Մի անգամ լսել էի ժամանակին` տպավորությունս չէի հիշում: Այդ առաջին ունկնդրումից առաջ Society երգն էի բացահայտել ակումբցու շնորհիվ::)

Երեկ մեքենայում երկար ճանապարհին` Emily Wells-ի և David Gray-ի կրկնություններից առաջ դա միացրեցի: Հետաքրքիր ալբոմ էր, բայց ընթացքի աղմուկը հաճախ խանգարում էր, սխալմամբ կարծում էի եթե մի քիչ էլ բարձրացնեմ` ես կխանգարեմ::)) Հավես երգեր էին, ձայնը Cat Stevens-ին էր նման,:roll գիտեմ` Vedder-ը երկար մազերով էլ ա նման իրան::)) Անցած տարի էլ համերգայի ժամանակ ծերուկ Cat-ի հետ երգել ա վերջինիս Father to Son-ը::) Էդ երգն էլ ա իմ շատ սիրելի ալբոմից:

Կրկնած երկու ալբոմների մասին արդեն խոսքեր չունեմ::love Էլ ավելի սիրեցի ու շատ ուրախ էի, որ մի անգամ լսելուց հետո երաժշտությունը մեծամասամբ ծանոթ էր`չէի մոռացել: Միշտ չի էդպես լինում::aha

Smokie
31.08.2017, 09:58
Վաղը բացահայտվելու են Սանտաները: Էլ ո՞վ է ուզում արտահայտվել: ;)

Դեղին մուկիկ
31.08.2017, 21:13
Քանի սեպտեմբերի 1-ը չի եկել, Սանտայիս ուզում եմ շաաատ շնորհակալություն հայտնել:
Love - Forever changes ալբոմի համար: Քնելուց առաջ հաճախ լսում եմ ^_^ Ու ճանապարհին: Ու գործիս տեղը: Մի խոսքով շատ-շատ է ինձ դուր գալիս գրեթե ամբողջ ալբոմը: :)

boooooooom
31.08.2017, 22:26
Բոնուսայինից առաջինը չկարողացա լսեմ, ոյտև չոր գործիքային չեմ սիրում, բայց երկրորդը մե հրաշք ա, իսկական կռուտոյ ալբոմ ա։ Crowded house -ը առաջարկողին ռիսփեքթ ի ուվաժուխա ;)

Smokie
01.09.2017, 11:37
Հաջորդ լսածս ալբոմի մասին կպատմեմ, երբ մասնակցի ռեվյուն/կարծիքը տեսնեմ::))

Love խումբը շատ լավ խումբ ա է˜:hands
http://cps-static.rovicorp.com/3/JPG_500/MI0000/350/MI0000350762.jpg?partner=allrovi.com
Ալբոմի շապիկից էլ, երաժշտությունից էլ զգացվում էր Beatles-ի ժամանակների երաժշտական շունչը, նոստալգիա::roll Ճիշտ ա, նույնիսկ երրորդ ունկնդրումից հետո կարող ա չմտաբերեմ հիմա երաժշտությունը մինչև որ չլսեմ, բայց որ հաճելի բացահայտում էրˋ էդ միանգամայն հաստատ ա: Միակ երգը, որ քիչ թե շատ չեմ հավանել, Bummer In The Summer-ն աˋ էն էլ միայն էն պատճառով, որ ռեպ ա հիշացնում:
Մի խոսքովˋ հրաշք ա հրաշք: Ապրի էս սանտան:

Ու պիտի կրկին շնորհակալություն հայտնեմ իմ սանտայիցˋ որովհետև երեկ առավոտյան կատարեցի «խոստումս»:


Hillbilly-ի հետ միասին` մեկը մյուսի հաջորդելով` կլինի նաև Love-ի երրորդ ունկնդրումը մոտ ժամանակներս:)

https://img.discogs.com/WeweDyMZmiPeuGau4W8-gwmp7lg=/fit-in/300x298/filters:strip_icc():format(jpeg):mode_rgb():quality(90)/discogs-images/R-3063929-1369438552-9402.jpeg.jpg
Էս ալբոմի cover-ը ինձ հիշեցրեց «The Cook, The Thief, His Wife And Her Lover» ֆիլմի պաստառը, չնայած շաատ քիչ են իրար նման: Երաժշտությունը լսելուց էլ միշտ ակամայից ասոցիացնում էի էդ տհաճ ֆիլմի հետˋ կարծես դրա soundtrack-ը լիներ, չնայած իրար հետ հե˜չ կապ չու-նեն:
Ալբոմը հրաշք ա ուղղակի::love Երաժշտությունը հիշվող, տպավորվող: Էս ալբոմի հավանածս երգերը կրկնում էի երեկ լսելուց ի տարբերություն Love-ի, քանզի վերջինիս երգերի մեջ տարբերություն դնելը ու ավելի լավ/վատը որոշելը շատ բարդ ա:
Սա էլ երեկվա ունկնդրումներիս արդյունքը: Ոնց տեսնում եսˋ Սանտա ջան, երգչուհուն երգչից շատ եմ հավանել::))
https://i.imgur.com/cv4waY9.jpg

Smokie
01.09.2017, 13:08
Սկսում եմ ցուցակագրելˋ հավանաբար բավականին երկար կտևի, խոսեʹք::))

Smokie
01.09.2017, 14:40
Երեք

Երկու

Մե˜կ:aaa

Smokie
01.09.2017, 14:43
Էէէէէէ, հաջող փորձ չէր :(
Լավ, ուրեմն էլի ժամանակ ունեք:))

Smokie
01.09.2017, 15:15
Մասնակից

Ալբոմ

Սանտա








Smokie

Hillbilly Moon Explosion-Buy, Beg Or Steal
boooooooom



Progart

Placebo-Sleeping With Ghosts
Նիկեա



Griffin


Emily Wells-The Symphonies


Վոլտերա



Yellow Raven


Eddie Vedder-Into The Wild


Յոհաննես



boooooooom


Votum-Ktonik


CactuSoul



Նիկեա


Lorde-Melodrama


Դեղին մուկիկ



Յոհաննես


This Is The Kit-Bashed Out


StrangeLittleGirl



CactuSoul

The Rembrandts-Untitled
Smokie



Դեղին մուկիկ

Love-Forever Changes
Progart



StrangeLittleGirl


Solstafir-Otta


Yellow Raven



Վոլտերա


My Dying Bride-The Voice Of Wretched
David Gray-White Ladder


Griffin





Բոնուսային




Ցանկացած

Paint The Sky Red-Not All Who Wonders Are Lost
Նիկեա



Ցանկացող


Crowded House-Temple Of Low Men


Smokie





Խնդրում եմ ուշադիր ուսումնասիրեք ցուցակը և իհարկե...;)
Խաղացեք ժողովուրդ ջան: Արդար ա արդար:))

Progart
01.09.2017, 15:16
Placebo Sleeping With Ghosts

ինձ էդքան էլ դուր չեկաւ, մի բան էն չէր, իմը չէր։

Smokie
01.09.2017, 15:22
Շատ, անչաաա˜փ շատ եմ ուզում խոսել իմ առաջարկած ալբոմների մասին::oy
Հուսամ շուտով:;)

GriFFin
01.09.2017, 15:31
Ինչ հավես ա, ես Վոլտերային եմ ընկել, իսկ ինքը ինձ)))

boooooooom
01.09.2017, 20:11
Ես մտածում էի, որ կարելի ա էս խաղը ավելի "սղմել" ու սարքել Սանտաերգ, ու տեմպը արագացնել։ Որովհետև անծանոթ ալբոմ լսելը հաճախ ձանձրալի ա, մանավանդ որ մի վոկալիստ ա լինում ու սաղ երգերը միանման ա երգում։ Իսկ մի երգը, անգամ ամենավատը, արագ կլսենք կանցնենք առաջ։ Ի՞նչ կասեք "Սանտաերգ"-ին։ Ինձ թվում ա ավելի ակտիվ ընթացք կունենա։ :think

GriFFin
01.09.2017, 20:56
Ես մտածում էի, որ կարելի ա էս խաղը ավելի "սղմել" ու սարքել Սանտաերգ, ու տեմպը արագացնել։ Որովհետև անծանոթ ալբոմ լսելը հաճախ ձանձրալի ա, մանավանդ որ մի վոկալիստ ա լինում ու սաղ երգերը միանման ա երգում։ Իսկ մի երգը, անգամ ամենավատը, արագ կլսենք կանցնենք առաջ։ Ի՞նչ կասեք "Սանտաերգ"-ին։ Ինձ թվում ա ավելի ակտիվ ընթացք կունենա։ :thinkԷս պահին ըստ իս անիմաստ ա, որտև SLG-ին նմանատիպ թեմա բացել ա` Խորհուրդ եմ տալիս լսել։

boooooooom
01.09.2017, 21:14
Էս պահին ըստ իս անիմաստ ա, որտև SLG-ին նմանատիպ թեմա բացել ա` Խորհուրդ եմ տալիս լսել։

Բայց սենց ոչ թե խորհուրդ ես տալիս, այլ զոռով լսցնում ես ու հլը մի բան էլ խաղի կանոնների ուժով ստիպում ես կարծիք գրի դրա մասին։ Ես եթե մի երգ լիներ, ավելի խորը կուսումնասիրեի (տեքստը, երգը, սկիզբը, ընթացքը, վերջը, կրկներգը...)

Smokie
01.09.2017, 21:24
Ես մտածում էի, որ կարելի ա էս խաղը ավելի "սղմել" ու սարքել Սանտաերգ, ու տեմպը արագացնել։ Որովհետև անծանոթ ալբոմ լսելը հաճախ ձանձրալի ա, մանավանդ որ մի վոկալիստ ա լինում ու սաղ երգերը միանման ա երգում։ Իսկ մի երգը, անգամ ամենավատը, արագ կլսենք կանցնենք առաջ։ Ի՞նչ կասեք "Սանտաերգ"-ին։ Ինձ թվում ա ավելի ակտիվ ընթացք կունենա։ :think
Կարծում եմ Սանտաերգը շատ քիչ ա խաղի համար: Ես էդպես եմ կարծում::oy
Եթե ալբոմը էդքան էլ լավ չի, կարծում եմ կարելի ա Սանտաplaylist կազմակերպել, էլի հետաքրքիր գաղափար ա: Տարբեր երաժիշտներ մի մարդու ստեղծած ցուցակում:;) Եթե դեմ չես, էս մեկը դու կազմակերպի Բում ջան::) Գուցե մի օր Fb-ի դեռ չբացածս խմբում կազմակերպվի:
Հա, ի դեպ էդ խմբի գործունեությունը որոշել եմ ընդհանրացնել, Սանտայով չսահմանափակվել:;)

Smokie
01.09.2017, 21:38
Բայց սենց ոչ թե խորհուրդ ես տալիս, այլ զոռով լսցնում ես ու հլը մի բան էլ խաղի կանոնների ուժով ստիպում ես կարծիք գրի դրա մասին։ Ես եթե մի երգ լիներ, ավելի խորը կուսումնասիրեի (տեքստը, երգը, սկիզբը, ընթացքը, վերջը, կրկներգը...)

Հմմմ: Հա, էդ ամենը իրոք հետաքրքիր ա Վարդան ջան:;)

StrangeLittleGirl
02.09.2017, 00:58
Ես մտածում էի, որ կարելի ա էս խաղը ավելի "սղմել" ու սարքել Սանտաերգ, ու տեմպը արագացնել։ Որովհետև անծանոթ ալբոմ լսելը հաճախ ձանձրալի ա, մանավանդ որ մի վոկալիստ ա լինում ու սաղ երգերը միանման ա երգում։ Իսկ մի երգը, անգամ ամենավատը, արագ կլսենք կանցնենք առաջ։ Ի՞նչ կասեք "Սանտաերգ"-ին։ Ինձ թվում ա ավելի ակտիվ ընթացք կունենա։ :think
Ընդհանրապես, կարծում եմ՝ երգը լավ հասկանալու համար պետք ա ալբոմի կոնտեքստում լսել։ Իսկ երգը շատ ադնառազվի բան ա։ Ընդհանրապես, սանտալբոմի սաղ ալբոմները ծերից ծեր լսում եմ, հավես պրոցես ա։ Բայց Սմոքի փլեյլիսթի գաղափարն էլ դուրս էկավ։

Smokie
02.09.2017, 08:16
Մի՞թե ոչ ոք ոչինչ չի նկատում, ոչինչ չի հասկանում:think Ուշադիր նայեք ցուցակին::)

GriFFin
02.09.2017, 14:33
Մի՞թե ոչ ոք ոչինչ չի նկատում, ոչինչ չի հասկանում:think Ուշադիր նայեք ցուցակին::)Չէ ։Դ կրկին նայեցի)

boooooooom
02.09.2017, 14:38
Մի՞թե ոչ ոք ոչինչ չի նկատում, ոչինչ չի հասկանում:think Ուշադիր նայեք ցուցակին::)

Ուշադիր նայել եմ ցուցակին, փորձել եմ ծիածանի հետ կապել, այբուբենի, սեռերի, մաթ. հաշվարկի. ոչ մի կերպ, ոչ մի բան չբռնեց։

StrangeLittleGirl
02.09.2017, 14:44
Ես էլ նայեցի-նայեցի, խելքս բան չկտրեց, բացի նրանից, որ ամեն մասնակից իրա գույնն ունի։

Progart
02.09.2017, 14:56
My Dying Bride-The Voice Of Wretched
David Gray-White Ladder

երկու ալբոմ ա Griffin֊ը նուիրել ։/ ?

StrangeLittleGirl
02.09.2017, 15:24
My Dying Bride-The Voice Of Wretched
David Gray-White Ladder

երկու ալբոմ ա Griffin֊ը նուիրել ։/ ?

Չէ, մեկ ա։ Նիկեան ու Սմոքին են երկուսը նվիրել։

Թարմացում․ հա վայ, երկու հատ ա :D ես էլ անունն եմ երկու անգամ ման գալիս, չեմ գտնում

GriFFin
02.09.2017, 15:39
My Dying Bride-The Voice Of Wretched
David Gray-White Ladder

երկու ալբոմ ա Griffin֊ը նուիրել ։/ ?Հա, ես դիտավորությամբ երկու ալբոմ եմ նվիրել։ I wanted to prove a point ու երևի հետո էս կբացատրեմ։

Smokie
02.09.2017, 17:11
Ուշադիր նայել եմ ցուցակին, փորձել եմ ծիածանի հետ կապել, այբուբենի, սեռերի, մաթ. հաշվարկի. ոչ մի կերպ, ոչ մի բան չբռնեց։


Ես էլ նայեցի-նայեցի, խելքս բան չկտրեց, բացի նրանից, որ ամեն մասնակից իրա գույնն ունի։


My Dying Bride-The Voice Of Wretched
David Gray-White Ladder

երկու ալբոմ ա Griffin֊ը նուիրել ։/ ?

Ոչ, ոչ ու էլի ոչ, դրանք չեն։։nea
Լավ, մի հատ էլ ծրագրի վիճակահանությունը ցույց տամ, ավելի լավ կերևա։ Ոչ մի տեղ, ոչ մի օրինաչափություն չկա՞։


http://i.imgur.com/4f5alvT.jpg?

StrangeLittleGirl
02.09.2017, 17:21
Ես մտածում էի, որ կարելի ա էս խաղը ավելի "սղմել" ու սարքել Սանտաերգ, ու տեմպը արագացնել։ Որովհետև անծանոթ ալբոմ լսելը հաճախ ձանձրալի ա, մանավանդ որ մի վոկալիստ ա լինում ու սաղ երգերը միանման ա երգում։ Իսկ մի երգը, անգամ ամենավատը, արագ կլսենք կանցնենք առաջ։ Ի՞նչ կասեք "Սանտաերգ"-ին։ Ինձ թվում ա ավելի ակտիվ ընթացք կունենա։ :think


My Dying Bride-The Voice Of Wretched
David Gray-White Ladder

երկու ալբոմ ա Griffin֊ը նուիրել ։/ ?


Ոչ, ոչ ու էլի ոչ, դրանք չեն։։nea
Լավ, մի հատ էլ ծրագրի վիճակահանությունը ցույց տամ, ավելի լավ կերևա։ Ոչ մի տեղ, ոչ մի օրինաչափություն չկա՞։


http://i.imgur.com/4f5alvT.jpg?


Չեմ տեսնում որևէ տեսակի օրինաչափություն

Smokie
02.09.2017, 17:24
Չեմ տեսնում որևէ տեսակի օրինաչափություն

Լավ նայի, հենց քեզ էդի պիտի երևա:;)

StrangeLittleGirl
02.09.2017, 17:26
Լավ նայի, հենց քեզ էդի պիտի երևա:;)
Կամ ես դեբիլ եմ, կամ ստեղ ոչ մի օրինաչափություն չկա։

Smokie
02.09.2017, 17:43
Կամ ես դեբիլ եմ, կամ ստեղ ոչ մի օրինաչափություն չկա:
Դեբիլ չես

Դու ու՞մ Սանտան ես
Իսկ ի՞նքը
Իսկ վերջի՞նս

Նույն հարցերը, նույն տեքստով ուղղված են բոլորիդ;)

StrangeLittleGirl
02.09.2017, 17:44
Դեբիլ չես

Դու ու՞մ Սանտան ես
Իսկ ի՞նքը
Իսկ վերջի՞նս

Նույն հարցերը, նույն տեքստով ուղղվքծ են բոլորիդ;)

Դրան ուշադրություն դարձրել եմ։ Բայց փակ շրջան ա, հետո նորից ա սկսվում։

Smokie
02.09.2017, 18:06
Դրան ուշադրություն դարձրել եմ։ Բայց փակ շրջան ա, հետո նորից ա սկսվում։

Դե ասում եմ

Նույն հարցերը, նույն տեքստով ուղղված են բոլորիդ;)

Կոնկրետ քո եռյակն ամենալավն էր երևում, դրա համար շեշտեցի:

StrangeLittleGirl
02.09.2017, 18:09
Կոնկրետ քո եռյակն ամենալավն էր երևում, դրա համար շեշտեցի:

Բայց դա օրինաչափություն չի, այլ ճիշտ հակառակը՝ շատ լավ ա ցույց տալիս, որ զույգերը պատահական են ընտրվել։

Smokie
02.09.2017, 18:09
Ինքս սկզբից մենակ էդ եռյակն էի նկատել, մեկ էլ միակ երկյակին: Մի գիշեր համարյա պատահաբար նկատեցի, որ սենց բան կա:

StrangeLittleGirl
02.09.2017, 18:12
Ինքս սկզբից մենակ էդ եռյակն էի նկատել, մեկ էլ միակ երկյակին: Մի գիշեր համարյա պատահաբար նկատեցի, որ սենց բան կա:
Սմոք, սա պատահականություն ա, օրինաչափություն չի :)) Բաց, մյուս սանտաները նայի, երևի նման բաներ կտեսնես։ Այ եթե փակ շրջաններ չլինեին, էդ ժամանակ զույգերի՝ պատահական ընտրվելը կարելի կլիներ կասկածի տակ առնել։

Smokie
02.09.2017, 18:14
Սմոք, սա պատահականություն ա, օրինաչափություն չի :)) Բաց, մյուս սանտաները նայի, երևի նման բաներ կտեսնես։ Այ եթե փակ շրջաններ չլինեին, էդ ժամանակ զույգերի՝ պատահական ընտրվելը կարելի կլիներ կասկածի տակ առնել։


Նայել եմ, չկան::)
Դե, կարայի օգտագործեի իմ սիրելի զուգադիպություն բառը::))

Smokie
07.09.2017, 19:30
Այս խմբին բացահայտել եմ 2014 թվականի աշնանը` Maybe Tomorrow երգով: Վերջինիս պարբերաբար անդրադառնում էի, բայց չէի պատկերացնում, որ ամբողջական ալբոմով այսքան հիանալու եմ: Ըստ Last.fm-ի տվյալների, մինչև այս օգոստոսի 10-ը, երգը ունկնդրել եմ 16 անգամ: Այ այդ հիշարժան օրվա երեկոյան ես ինձ երջանիկ էի զգում բառիս բուն իմաստով:
https://upload.wikimedia.org/wikipedia/en/9/98/Rembrandts_-_Untitled.jpg
Ալբոմի ու բացահայտմանս մասին ուզում եմ խոսել մանրակրկտորեն` ամեն մի երգով, ամեն մի մասնիկով ու դրվագով:
Johnny have you seen her. Շատ հազվադեպ է լինում, որ որևէ ալբոմ առաջին անգամ լսելուց` հավանածս երգը կրկնեմ։ Սովորաբար առաջին անգամ ալբոմը առանց ընդհատումների և խախտումների գնում է սկզբից մինչև վերջ: Առաջին երգն այն աստիճանի հիացրեց, որ ուղղակի չէի կարող չխախտել ավանդույթը: Նույնիսկ հաջորդ օրը զարմացել էի, որ ընդամենը հինգ անգամ եմ լսել երեկ, կարծում էի Last-ը քիչ է գրանցել:։)) Մեծ հույսեր էի փայփայում, որ հաջորդներն էլ կհավանեմ, աստիճանաբար չի փչանա ալբոմը: Մի խոսքով անչափ ուրախ, էներգետիկ, հրաշալի երգ::) Ու այս տեքստը գրելուց էլ միացրեցի ալբոմը` մտածելով "կհասցնե՞մ մինչև ալբոմի ավարտը գրել էս ամբողջը": Գրելուց արդեն որերորդ անգամ կրկնում եմ, ոչ թե դիտմամբ, այլ սեփական ցանկությամբ::)) Համարյա ավարտել եմ երրորդ երգի նկարագրությունը, դեռ այս երգն է գնում, իսկ ալբոմը հիմա արդեն ավարտված կլիներ::lol
Maybe tomorrow. Իհարկե սիրել եմ այս երգը: Ռադիոյով բացահայտելու օրվանից տպավորվեց ու ըստ խոսքերի գտա: Բայց 90-ականների ծագումը տեսնելով` այդ ժամանակների հետ էի ասոցիացնում ու կարծում էի շատ ավելի հասարակ է, քան իրականում կար: Չէ-չէ, ես այդ օրերի հիթերն ու երգերն էլ եմ բավականին սիրում, ուղղակի համեմատական կարգով եմ ասում սա: Երգն իրոք համապատասխան էր թե այդ օրերի հետ, թե ցանկացած ժամանակաշրջանի: Ու այդ փաստն էլ է ինձ շատ ուրախացնում: Եթե օրինակ Milk Carton Kids-ին` The Ash & Cleys ալբոմով ինչ-որ չափով նմանեցրել եմ Simon & Garfunkel-ի հետ ու գիտակցել, որ այդ հին նոստալգիան, երաժշտական գեղեցկությունը չի կորել, որ այսօր էլ է հնարավոր այդպիսի խմբերի գտնել՝ ապա The Rembrandts-ի մասին ալբոմը լսելուց հետո կարող եմ ասել, որ սազում է 70-ականների վերջի և 80-ականների ռոք խմբերին:։)
Rolling down the hill. Լսեցի սկզբի մասերը ու էլի շատ ուրախացա` դեռ չի հիասթափեցնում: Էլի շատ գեղեցիկ, հետաքրքիր ու յուրահատուկ երգ էր: Սիրեցի ու բարեբախտաբար մինչև հիմա կարծիքս չեմ փոխել: Նույնիսկ էլ ավելի եմ սիրել: Վերջին մասն էլ է զվարճալի ու լավը, չնայած նման կատակները մեծ նորություն չեն:
One horse town. Այ այս երգից մեխանիկորեն սկսեցի ավելի թեթև նայել՝ ալբոմը սովորական էր դառնում: Բայց դա միայն առաջին ունկնդրումի տպավորությունն էր:;) Հիմա նույնիսկ սկսել եմ վախենալ, որ ինքնակամ այսքան ոչ հազվադեպ և ոչ քիչ լսելու արդյունքում` ցանկալիից ավելի ուշ կհոգնեմ և կզզվեմ ալբոմից: Հուսամ սխալվում եմ:։)
Sweet Virginia. Կրկներգն էր տպավորվում` արդեն ծանոթ վերնագրի շնորհիվ էլ հեշտ էր կողմնորոշվել, թե ո՞ր երգն է: Բայց անկեղծ ասած սկզբից թվում էր այդ կրկներգն ու երգն ավելի շատ չեմ հավանում, քան եմ: Հմմմ, բայց փաստորեն ամենաքիչ լսված երգը չի: Ու իսկապես էդքան վատ երգ չի, չնայած ամենաքիչը երևի սա եմ սիրում ալբոմից։
Chase the clouds away. Որքան հիշում եմ` առաջին անգամվա համար այս երգն ամենաշատը տպավորվեց կրկներգի կարճ ավարտով: Դե իսկ հետո`բնականաբար սկսեցի ավելի շատ սիրել ու հիշել` ինչպես մյուս երգերը::) Շատ սիրուն երգ ա: Նա-նա-նա-նա-նա-նա-նա-նա-նա:
Hang on to forever. Ամենաքիչ լսածներիցս ա` բայց էլի լավ երգ::) Այսքանը::))
Hang on Clementine. Հետաքրքիր է, ինչու՞ առաջին օրն այս երգն այնքան չտպավորվեց որքան դրա հենց հաջորդ օրը` երբ առավոտյան մի տասնմեկ անգամ վայելեցի` հատկապես այն պահերը, որ 2:40-ի հանդարտեցումից հետո նորից աշխուժացան ու երգիչը ֆոնից հանկարծ սկսեց աղմկել "C'mon c'mon c'mon c'mon Clementine! Wow!",։jagi հետո էլ ուրիշ բացականչություններ հնչեցնել::)) Չեմ սիրում երբ երգում աղմուկը չափից շատ է լինում ու ճնշող (չնայած օրինակ The Cult խմբի "White"-ը բավականին լավն է ինձ համար) և սա իհարկե այդ դեպքերից չէր:
Waiting to be opened. Լաաա, լա-լա-լա-լաաա` առաջին տպավորությունս:
Իսկ ներկա տպավորությունս՝
"Close your eyes, and you will see
There are dreams that, are waiting to be woven
Don't you weep, 'cause in your sleep
There are doorways, waiting to be opened"
Հրաշալի երգի հրաշալի կրկներգ` երազային, բարի ու խոստումնալից խոսքերով` իմ սիրելի թեման::roll
I'll come callin'. Եւս մի հավես երգ` "By the river I'll come callin"::sulel Սիրուն էր ու տպավորիչ::)
The deepest end. Ամենաքիչ լսածս երգը: 8 բալանոց սիստեմում 5-ից ցածր հաստատ չեմ գնահատի: Ուզում էի նշել, որպես ամենաքիչ հավանած, բայց դե Վիրջինյան էլ կա մեջտեղը։:)) "Lets talk about the weather".
In the back of your mind. Ալբոմը եզրափակվում է շատ մեղեդային, ռոմանտիկ, ու նոստալգիկ նոտայի վրա:
"You're in my every memory,
And I wonder is it me?
That you see
In the back of your mind"

The deepest end-ի շնորհիվ իմացա, որ ընդհանուր ալբոմը լսել եմ 9 անգամ։։)) Երբեմն ուզածս երգերը կրկնելով: :)
Սա էլ վայելումներիս արդյունքները: (https://www.last.fm/user/Gevorgm90/library/music/The+Rembrandts/+tracks)


Ու մի օր էլ` էլի Last.fm-ի շնորհիվ ունեցա մի շատ հետաքրքիր բացահայտում: Դու մի ասա հանրահայտ "Friends" սերիալի soundtrack-ը այս խմբի երգերից է: "I'll be there for you"-ն, "L.P." ալբոմից: Եւ իհարկե հենց դա է, խմբի ամենապոպուլյար երգը` ինչն իմ կարծիքով այնքան էլ արդարացի չի: Այս խումբը շատ ավելիին է արժանի, քան իրականում ստացել է::)

Smokie
07.09.2017, 19:49
http://4.bp.blogspot.com/_07ZE5biJmYg/Sh2-wlkihTI/AAAAAAAAA0U/LfJgqkg8_IM/s320/Crowded+House+-+Temple+Of+Low+Men.jpg
Նրանց բացահայտել եմ այս տարի փետրվարի մեկին՝ իմ սիրելի Аэростат ռադիոհաղորդման շնորհիվ (Борис Гребенщиков:love), ալբոմի առաջին իսկ երգով::)
I feel possessed. 19 ունկնդրում մինչև բուն ալբոմին անցնելը (ամիս-ամսաթիվ): Չմոռացվող, տպավորիչ երգ::)
Kill eye. "Պահոոո: Կարող ա՞ մյուս երգերն էլ են սրա նման անկապություն են: Էստեղ երաժշտություն չկա: Մենակ անդուր աղմուկ:"
Չգիտեմ էլ ոնց անցավ ժամանակը առաջին ունկնդրման ժամանակ ու կոնկրետ ինչպիսինն էր առաջին լիարժեք տպավորությունս՝ բայց որ վերոնշյալ մտավախությունս խաբուսիկ էր, դրանում արդեն կասկած չկար: Ըստ երևույթին ալբոմը միացնելուց համարյա միշտ ցանկից հանելու եմ Kill eye-ը:
Into temptation. Մի գեղեցիկ օր` կիսաքուն վիճակում ալբոմը լսելուց այս և մի շարք այլ երգերի շնորհիվ հասկացա, որ սա էլ է շատ լավը ու սկսեցի մտածել "ինչ լավ կլիներ, որ սա էլ ուղարկեի խաղին": Պատկերացրեք ինչքան էի ուրախացել Նիկիի ուղարկած բոնուսից` հենց էդ ժամանակ որոշեցի երկու բոնուս ներկայացնել:;)
Իսկ հիմա ծանոթանում ենք մի հետաքրքիր եռյակի հետ:
1. Mansion in the slums. Ոչ շատ լավը, ոչ էլ վատ երգ: Կուտվի::8
2. When you come. Ավելի լավը::good Հետաքրքիր երգ::ckck
3. Never be the same. Եռյակի ամենալավը::hands Հավես երաժշտություն, բայց դե միևնույն է մյուս երգերն ավելի լավն են:։))
Love this life. Վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է և ամեն ինչ արժի::roll Սա երկրորդ երգն էր, որ Into temptation-ի տպավորությունից թողեց ինձ վրա: Այդ երկու հանդարտ, դանդաղ երգերը իրար հետ ասոցիացնում, նմանեցնում եմ։
Sister Madly. Այս երգը սիրեցի ու բազմիցս կրկնեցի ալբոմը երկրորդ անգամ լսելուց (առաջինի հաջորդ օրը): Պարելու ցանկություն էր առաջացնում ու հիմա էլ է առաջացնում::dance
In the lowlands. Էս երգի կայֆը վերջերս եմ զգացել ու էլի կրկնել, կրկնել, կրկնեեել::)) Խոսքերը մի թեթև աչքի անցկացրի հենց նոր` ըստ երևույթին վախենալու են՝ առաջ չգնացի։ Բայց երաժշտությունը հզոր ա ուղղակի: Հրաշք ա:jagi
Better be home soon. Ու այս ալբոմն էլ է Rembrandts-ինի նման ավարտվում շատ գեղեցիկ, նոստալգիկ ու բարի երաժշտությամբ: Տպավորված խոսքերի մասին ընդհանրապես խոսքեր չունեմ:։roll

"And I know I'm right
For the first time in my life.
That's why I tell you,
You'd better be home soon"

boooooooom
07.09.2017, 22:11
Kill eye. "Պահոոո: Կարող ա՞ մյուս երգերն էլ են սրա նման անկապություն են: Էստեղ երաժշտություն չկա: Մենակ անդուր աղմուկ:"
Չգիտեմ էլ ոնց անցավ ժամանակը առաջին ունկնդրման ժամանակ ու կոնկրետ ինչպիսինն էր առաջին լիարժեք տպավորությունս՝ բայց որ վերոնշյալ մտավախությունս խաբուսիկ էր, դրանում արդեն կասկած չկար: Ըստ երևույթին ալբոմը միացնելուց համարյա միշտ ցանկից հանելու եմ Kill eye-ը:"



Ամբողջ ալբոմը լսելուց հետո, էս երգը ևս 2 անգամ, իրար հետևից լսել եմ, ոյտև իմ ականջին ամաշատը սա էր դուր եկել :) Այ սենց տարբեր ականջներ)))

Նիկեա
10.09.2017, 18:00
https://i.imgur.com/fkctXlk.png


Ես ինչպես միշտ ուշացումով եմ գրում։

Ինձ բաժին էր ընկել Lodre-ի Melodrama ալբոմը։ Ինքը նորեվեգացի երգիչ երաժիշտ ա՝ իսկական անունը Էլլա Մարիա Լենի Յելիչ-Օ-Քոնոր։ Չէի ասի, թե շատ տպավորված եմ։ Մի քանի անգամ թե Յութումը թե լաստ․ֆմ-ը առաջարկել են լսել, բայց մի երկու երգ լսելուց հետո մեկ-մեկ էլ երգի կեսից անջատել եմ, որովհետև ինչ-որ բան կա, իրա մեջ, որ դուրս չի գալիս, խանգարում ա լսեմ։ ես երաժշտությունը լսում եմ տրամադրությամբ։ կարող ա առավոտ արթնանամ Placebo կամ Damien Rice կամ պագան մետալ լսելու տրամադրությամբ ու էդ ամբողջ օրը բացի էդ երաժշտությունից ուրիշ ոչինչ լսել չկարողանամ, բայց Lodre-ն տնեց տրամադրություն չի ստեղծում։ Հիմա մի քիչ ալբոմի մասին։

Առաջին երգերը, ինչ մեղքս թաքցնեմ էնքան էլ դուրս չեկան, մի քիչ շատ դկը-ցկը էին։ Բայց Liability-ից հետո մի տեսակ տրամադրությունը փոխվեց, կամ ականջներս հարմարվեցին։ Հավես էր, կարծում եմ հաճախ կլսեմ էս երգը։ Ինքը բավականին տարբերվում էր ալբոմի մնացած երգերից թե՛ տրամադրությամբ, թե՛ ամեն ինչով։ Ալբոմից հաջորդ ամենահավանածս երգը Writer in the Dark-ն էր, բայց էլի Liability-ին չէր հասնի։

Երևի էսքանը։ Շնորհակալություն սանտայիս, սրանից հետո եթե երբ Յութուբը կամ լաստ․ֆմ-ը առաջարկի իրան լսել, էլ առաջվա պես չեմ շրջանցի :)) Ու Սմոքին էլ շնորհակալություն։ Էս անգամվա Սանտալբոմից համարյա ամեն ինչ առաջին անգամ էի լսում ու լիքը հավես բաներ եմ բացահայտել։