PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարդում ու քննարկում ենք Նարինե Աբգարյանի «Զուլալի» հավաքածուն



ivy
09.08.2017, 13:53
Նարինե Աբգարյանի «Զուլալի» հավաքածուն (http://loveread.ec/read_book.php?id=55716&p=1) ընդգրկում է 12 պատմվածք.

Зулали
Салон красоты «Пери»
Любовь
Марлезон
В краю победивших старушек
Птичий Поильник
Бегония
Тифлинг
Дама с собачкой
Ключник Ганс
Взрослое и не очень
Люди нашего двора

Կարող ենք ամեն մեկն առանձին քննարկել կամ ով ոնց ուզի:
Քանի որ մարդիկ տարբեր արագությամբ են կարդում, երևի արժի «սփոյլեր»-ի տակ դնել սյուժետային ինֆորմացիան:

Հավես կլինի, եթե շատ մարդիկ միանան ընթերցանությանն ու քննարկմանը :)

StrangeLittleGirl
09.08.2017, 14:42
Ես էս Անջելան վերջացնեմ, միանամ։ Մյուս շաբաթ երկար ճամփա եմ գնալու, նենց որ մյուս շաբաթվանից ես մեջ։

ivy
09.08.2017, 21:22
Բարեկամից, Բյուրից ու ինձնից բացի, ուրիշ կարդացող կա՞։
Հետաքրքիր կլինի, եթե քննարկումներին շատ մարդիկ մասնակցեն։

LisBeth
09.08.2017, 21:24
Բարեկամից, Բյուրից ու ինձնից բացի, ուրիշ կարդացող կա՞։
Հետաքրքիր կլինի, եթե քննարկումներին շատ մարդիկ մասնակցեն։

մի քիչ թերթեցի, ոնց որ խորդուբորդ ճամփով երթևեկես, անընդհատ ցնցումների մեջ, երևի պետք ա աչքդ հարմարվի կամ ինչ չեմ ջոկում։ Կամ էլ ես համապատասխամ mud-ի մեջ չեմ։ Մի տեսակ արհեստական ա հնչում էս ամենը ռուսերենով։ Հետո էլի կփորձեմ։

Դեղին մուկիկ
09.08.2017, 22:13
Ես էլ կկարդամ: Երևի մյուս շաբաթվանից:

ivy
10.08.2017, 00:24
մի քիչ թերթեցի, ոնց որ խորդուբորդ ճամփով երթևեկես, անընդհատ ցնցումների մեջ, երևի պետք ա աչքդ հարմարվի կամ ինչ չեմ ջոկում։ Կամ էլ ես համապատասխամ mud-ի մեջ չեմ։ Մի տեսակ արհեստական ա հնչում էս ամենը ռուսերենով։ Հետո էլի կփորձեմ։

Ինձ մոտ էլ ա ծանր գնում։

ivy
16.08.2017, 15:29
Կարդացողներից ո՞վ կա, ի՞նչ վիճակում եք ։)

ivy
17.08.2017, 00:19
Բյուր, կարդո՞ւմ ես, ասում էիր՝ երկար ճանապարհ ես գնալու, ընթացքում կկարդաս:
Ես դեռ մի պատմվածք եմ կարդացել. սպասում եմ մյուսներն էլ միանան:

StrangeLittleGirl
17.08.2017, 00:24
Բյուր, կարդո՞ւմ ես, ասում էիր՝ երկար ճանապարհ ես գնալու, ընթացքում կկարդաս:
Ես դեռ մի պատմվածք եմ կարդացել. սպասում եմ մյուսներն էլ միանան:

Չէ, դեռ նախորդ գրքիս վրա եմ։ Ճամփիս մի մասն ավտոբուսով դառավ, ավտոբուսում կարդալ չի լինում։

StrangeLittleGirl
25.08.2017, 22:26
Ո՞վ ա կարդում։ Ես մի շաբաթ ա քինդլիս ձեռը տառապում եմ։ Անհայտ պատճառներով հրաժարվում ա վայ-ֆային միանալուց։ Հեսա փորձեմ լարով կպնել, բայց չգիտեմ՝ արդյունքն ինչ կլինի։

StrangeLittleGirl
25.08.2017, 22:27
Ի դեպ, .mobi ֆորմատով կամ նենց ֆորմատով, որ կարելի ա .mobi սարքել, որևէ մեկն ունի՞։