Դիտել ողջ տարբերակը : Երևանի ամենաապահով համայնքը
armatura
08.08.2017, 18:23
Ո՞րն է ապրելու համար ամենաապահով / քիչ քրեականացված / նվազ ռաբիզ համայնքը Երևանում։
Աջափնյակ
Ավան
Արաբկիր
Դավիթաշեն
Էրեբունի
Կենտրոն
Մալաթիա-Սեբաստիա
Նոր Նորք
Նորք-Մարաշ
Նուբարաշեն
Շենգավիթ
Քանաքեռ-Զեյթուն
StrangeLittleGirl
08.08.2017, 18:53
Կենտրոնը միանշանակ։
armatura
11.08.2017, 20:23
Նորք-Մարաշի ու Նոր Նորքի մասին ի՞նչ կարծիքներ կան։ Շա՞տ են (քվազի)քրեական տարրերը։
StrangeLittleGirl
13.08.2017, 03:16
Նորք-Մարաշի ու Նոր Նորքի մասին ի՞նչ կարծիքներ կան։ Շա՞տ են (քվազի)քրեական տարրերը։
Բացարձակ։ Նորք Մարաշը Երևանի ամենաերևան մնացած հատվածն ա։
Բացարձակ։ Նորք Մարաշը Երևանի ամենաերևան մնացած հատվածն ա։"Ամենաերևան մնացած հատվածը" ինչ ա նշանակում? Որտև եթե ի նկատի ունես "կառուցման պահից բան չի փոխվել" ուրեմն ամենաերևանը Էրեբունին ա։ Ոնց Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782-ին կառուցել ա` տենց էլ մնացել ա։ Ստեղ մարդիկ մինչև հիմա ձիերով են ման գալիս ու իրարից տարածքներ զավթում։ Ու կարծես թե գյուղատնտեսությունն էլ զարգանում ա։ :D
armatura
13.08.2017, 20:11
Էրեբունին ա...Ստեղ մարդիկ մինչև հիմա ձիերով են ման գալիս ու իրարից տարածքներ զավթում։ Էրեբունում ապրել եմ ժամանակին, ցավոք 3-րդ զանգվածի հետ կիսում էր առաջին հորիզոնականը անօրենության ցուցանիշով․․․ Երկար ժամանակ է երկրում չեմ ու տեղյակ չեմ ինչ է էնտեղ կատարվում հիմա։ "Ծնոտ կոտրող" իշխանն իր շքախմբով վերացե՞լ է այդ տարածքից։ Սարի թաղում / Վարդավառի լճի շուրջը խորուրդ կտայի՞ք բնակություն հաստատել։
StrangeLittleGirl
13.08.2017, 23:07
"Ամենաերևան մնացած հատվածը" ինչ ա նշանակում? Որտև եթե ի նկատի ունես "կառուցման պահից բան չի փոխվել" ուրեմն ամենաերևանը Էրեբունին ա։ Ոնց Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 782-ին կառուցել ա` տենց էլ մնացել ա։ Ստեղ մարդիկ մինչև հիմա ձիերով են ման գալիս ու իրարից տարածքներ զավթում։ Ու կարծես թե գյուղատնտեսությունն էլ զարգանում ա։ :D
Չէ, մթնոլորտը :)
Էրեբունում ապրել եմ ժամանակին, ցավոք 3-րդ զանգվածի հետ կիսում էր առաջին հորիզոնականը անօրենության ցուցանիշով․․․ Երկար ժամանակ է երկրում չեմ ու տեղյակ չեմ ինչ է էնտեղ կատարվում հիմա։ "Ծնոտ կոտրող" իշխանն իր շքախմբով վերացե՞լ է այդ տարածքից։ Սարի թաղում / Վարդավառի լճի շուրջը խորուրդ կտայի՞ք բնակություն հաստատել։Իրանք իրանց դիրքերը զիջել են մեկ այլ էլ ավելի ուժեղ կերպարներին։ Էդ Բուլղարիայի դեսպանատան կողմերն ա բայց։ Վարդավառի լիճը հիմա շատ ա սիրունացել, պարզապես ես հեռու եմ ավելի ապրում ու կոնկրետ չեմ կարող ասել։ Բայց մի տեսակ խորհուրդ չէի տա։ Արեշից հեռու ա պետք մնալ։
Sent from my Nexus 5 using Tapatalk