PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճիշտ մականուններ

Յոհաննես
08.08.2017, 03:49
Թեման բացել եմ,որովհետև ըստ իս շատ մականուններ կան,որոնք չեն համապատասխանում էդ մարդկանց։Ստեղ կգրենք մեր կողմից ընտրված մականունները մյուս ակումբցիների համար։
Մաս-1
Mr. Annoyin - Բանից բեխաբարը
booooooom-booom
CactuSoul-Փուշ
SLG-Ֆեմինիստ
Ivy-խուճուճ
Mephistopheles-Ջոնի
Շինարար-Բարեպաշտ
Դեղին Մուկիկ-կարևոր չի,էս փոխի ։Դ
Ծլնգ-խարեբ
Վահե 91֊էս մենակ կգրեմ իրա թույլտվությամբ ։Դ
Նիկեա-Անչափահաս
Lion-Եղիշե
Smokie-ռազբոյնիկ
Quyr Qery-Մորաքույր Վասակ

Sambitbaba
08.08.2017, 05:24
Դեղին Մուկիկ-կարևոր չի,էս փոխի ։Դ

Համաձայն եմ:

boooooooom
08.08.2017, 06:58
Սենց նայում եմ ցուցակիդ. ամենաշատը ինձ ես կպել։ Չէս թողում էլի մարդ իրան "կինոյի մեջի տղա" զգա։

ivy
08.08.2017, 09:36
Դե՜մ եմ Բումի կրճատմանը ։))

Խուճուճը ժպտացրեց ։)

Ծլնգ
08.08.2017, 09:47
Յոհաննես - Թաթալաբազ :P

...դե լավ իմաստով իհարկե :D

boooooooom
08.08.2017, 09:50
Աչքիս պիտի խաբեի ուրիշների նման 20+ գրեի, որ 8 օ-ին հանապատասխանեի :D

Smokie
08.08.2017, 11:01
Հետաքրքիր թեմա ա.:hands
1.Կարող ա ցույց տալ ակումբցիների կարծիքը դիմացինի մասին:
2.Կարող են հանդիպել լիքը հետաքրքիր ու զվարճալի տարբերակներ:

Ինչ վերաբերվում ա փոխելուն` կարծում եմ դա պետք ա որոշի միայն տվյալ ակումբցին ու յուրաքանչյուրը իրավունք ունի ընտրելու իրեն հոգեհարազատ մականունը: Ամեն մարդ ինքն իրեն ավելի լավ ա ճանաչում, քան դիմացինը ու պարտադրաբար փոխելուց կկորցնի իր մի մասնիկը, չի լինի հենց ինքը:;)

Յոհաննես
08.08.2017, 11:09
Աչքիս պիտի խաբեի ուրիշների նման 20+ գրեի, որ 8 օ-ին հանապատասխանեի :D

:D լավ ներող,մի հատ նորը կմտածեմ

Բարեկամ
08.08.2017, 11:22
Աչքիս պիտի խաբեի ուրիշների նման 20+ գրեի, որ 8 օ-ին հանապատասխանեի :D

հը՞: Էդ ի՞նչ ա նշանակում:

ivy
08.08.2017, 11:49
հը՞: Էդ ի՞նչ ա նշանակում:

Էս.

Մաքս. 15 սմ (https://www.akumb.am/showthread.php/67396-%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%AB%D5%B4-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)

reminilo
08.08.2017, 11:52
Յոհաննես - Յոհան մարգարե
Յոհաննես - Յոհան ճշմարտախոս(կամ շատախոս)
Յոհաննես - Մայր Թերեզա (Քույր Լուպիտայից ոգեշնչված)

Յոհաննես
08.08.2017, 11:56
Էս.

Եթե սենց պետքա մականուն ընտրենք ուրեմն. ՅՕՕօՕօՕօօհաննես

Mr. Annoying
08.08.2017, 11:56
Յոհան ջան, կմեկնաբանե՞ս մականունները:

Յոհաննես
08.08.2017, 11:59
Յոհան ջան, կմեկնաբանե՞ս մականունները:

Դե իրականությունից կտրված,իր սեփական աշխարհում ապրող ։Դ Վարդան կատակա,թեթև տար,դու կատակներին դեմ չէր ։Դ

StrangeLittleGirl
08.08.2017, 12:06
Թեման բացել եմ,որովհետև ըստ իս շատ մականուններ կան,որոնք չեն համապատասխանում էդ մարդկանց։Ստեղ կգրենք մեր կողմից ընտրված մականունները մյուս ակումբցիների համար։
Մաս-1
Mr. Annoyin - Բանից բեխաբարը
booooooom-booom
CactuSoul-Փուշ
SLG-Ֆեմինիստ
Ivy-խուճուճ
Mephistopheles-Ջոնի
Շինարար-Բարեպաշտ
Դեղին Մուկիկ-կարևոր չի,էս փոխի ։Դ
Ծլնգ-խարեբ
Վահե 91֊էս մենակ կգրեմ իրա թույլտվությամբ ։Դ
Նիկեա-Անչափահաս
Lion-Եղիշե
Smokie-ռազբոյնիկ
Quyr Qery-Մորաքույր Վասակ
Հը՞։ Ուրեմն սաղ արժանիքներս հեչ, ֆեմինիզմը մեջ :beee

boooooooom
08.08.2017, 12:29
Էս.

"Չէ՞ք լսել, ի՞նչ է: Անցած տարի մսավաճառեն քովը Ներսես ախպարին հանդիբեցա, կդեսնիմ ախորժակով..."))))

Smokie
08.08.2017, 15:17
Իսկ ես էսպես պատկերացրեցի «եթե 20-ից շատ o լիներ, հիմա 8-ը ok կդիտվեր:ok»: :))

Sambitbaba
08.08.2017, 18:05
Յոհաննես - Մայր Թերեզա

Գոնե Հայր Թերե՞զ...

reminilo
08.08.2017, 18:42
Գոնե Հայր Թերե՞զ...

Ոնց հարմար կլինի :Դ

Շինարար
08.08.2017, 19:24
Շինարար-Բարեպաշտ

Համեմատելով իմ վարած անաստված կենսակերպին ԴԴևս մեկ անգամ համոզվում եմ, որ պետք չի խբվել վիրտուալին :ԴԴ Ամեն դեպքւոմ ես կնախընտրեի, սուտն ա սուտը, գոնե բարի, -պաշտը ախր հեչ չի բռնում ինձ հետ, բայց մերսի :)

Lion
08.08.2017, 20:46
Lion-Եղիշե

Չէի սպասում - ախր ես հեչ քրիստոնեության ջատագով չեմ, է...

LisBeth
09.08.2017, 19:20
Մեֆին չի սազում Ջոնի, իրա նիքը իդեալական ա :love

Mephistopheles
09.08.2017, 19:30
Մեֆին չի սազում Ջոնի, իրա նիքը իդեալական ա :love

ասա, է...

Յոհաննես
15.08.2017, 23:48
մաս 2
Վահե 91- Վահե 69
Բարեկամ-Հարազատ թշնամի
Sambit baba֊ Баба Яга
Chuk-Ադմինաց ադմին
Ուլուանա -Կնքամայր
Արշակ-Եթե մարդ մի անգամ Արշակին տեսելա,ուրեմն սաղս էլ գիտենք իրա մականունը ։ճ
GriFFin-Բեթմընուհի
Աթեիստ-Մսակեր
Նիկեա-մալակսոս
Yellow Raven-Դեղին ագռավիկ(ոգեշնչված Դեղին մուկիկից էլի)
boooooooom-Մաքս 15 (գոհ ե՞ս :)) )
Lusina-զրուցարան
Մեֆ-Միանշանակ Ջոնի
Մուշու-դժբախտ երջանկություն

Բարեկամ
16.08.2017, 02:41

Բա Մարշալ Բաղրամյանն ու՞ր կորավ:

Յոհաննես
16.08.2017, 03:07
Բա Մարշալ Բաղրամյանն ու՞ր կորավ:

էս ավելի լավնա ու սրտանց

Բարեկամ
16.08.2017, 03:12
էս ավելի լավնա ու սրտանց

Օգուտն ինչ, երկուսի իմաստն էլ ինձ հավասար անհասկանալի ա։

Յոհաննես
16.08.2017, 03:15
Օգուտն ինչ, երկուսի իմաստն էլ ինձ հավասար անհասկանալի ա։

Մարշալ Բաղրամյանը մետրոյի կանգառա,Բարեկամությունից հետո Մարշալ Բաղրամյանն է ։Դ հասկացա՞ր ։Դ
Դե իսկ հարազատ թշնամին սերիալ է,խորհուրդ եմ տալիս ։ճճ

Բարեկամ
16.08.2017, 03:18
Մարշալ Բաղրամյանը մետրոյի կանգառա,Բարեկամությունից հետո Մարշալ Բաղրամյանն է ։Դ հասկացա՞ր ։Դ
Դե իսկ հարազատ թշնամին սերիալ է,խորհուրդ եմ տալիս ։ճճ

։)) Աաա՜, ես էլ խորը իմաստներ եմ փնտրում։

Յոհաննես
16.08.2017, 03:19
։)) Աաա՜, ես էլ խորը իմաստներ եմ փնտրում։

Վայ,չէ Բարեկամ ջան,ես պարզ մարդ եմ։Մականունս էլ փոխեմ դնեմ պարզուկ ։ճ

Բարեկամ
16.08.2017, 03:21
Վայ,չէ Բարեկամ ջան,ես պարզ մարդ եմ։Մականունս էլ փոխեմ դնեմ պարզուկ ։ճ

ես էլ ուզում էի բողոքել, թե ինչի գեներալ Կուտուզով չի օրինակ, այլ ընդամենը մարշալ, բայց հիմա սաղ տեղն ընկավ։

Յոհաննես
16.08.2017, 03:24
ես էլ ուզում էի բողոքել, թե ինչի գեներալ Կուտուզով չի օրինակ, այլ ընդամենը մարշալ, բայց հիմա սաղ տեղն ընկավ։

Բարեկամ-գեներալ Կուտուզով

GriFFin
16.08.2017, 23:38
մաս 2
Վահե 91- Վահե 69
Բարեկամ-Հարազատ թշնամի
Sambit baba֊ Баба Яга
Chuk-Ադմինաց ադմին
Ուլուանա -Կնքամայր
Արշակ-Եթե մարդ մի անգամ Արշակին տեսելա,ուրեմն սաղս էլ գիտենք իրա մականունը ։ճ
GriFFin-Բեթմընուհի
Աթեիստ-Մսակեր
Նիկեա-մալակսոս
Yellow Raven-Դեղին ագռավիկ(ոգեշնչված Դեղին մուկիկից էլի)
boooooooom-Մաքս 15 (գոհ ե՞ս :)) )
Lusina-զրուցարան
Մեֆ-Միանշանակ Ջոնի
Մուշու-դժբախտ երջանկությունՀմ, կրակի հետ ես խաղում, ընգեր ջան։

John
17.08.2017, 00:23
Յոհան Խառնակիչ

Chuk
17.08.2017, 00:25
Ջոն - Ջան

Հա, հենց տենց :ճ

Յոհաննես
17.08.2017, 00:38
Հմ, կրակի հետ ես խաղում, ընգեր ջան։

Կրակ եմ էլի

Բարեկամ
28.11.2019, 05:05
Ուրիշ հարմար թեմա չգտա․․․

Մտքովս անցավ, որ ինչպես իրական կյանքում մարդիկ գոհ չեն/չեն բավարարվում մարդկանց ռեալ անուններով, և ձևավորվում է մականուն, այնպես էլ էստեղ, չնայած բոլորը մականունավոր են, ժամանակին ընթացքում ինքնաբերաբար "կպնում են" նոր՝ ավելի բնորոշ անուններ, որոնց անվանենք ենթամականուններ։

Եկեք գրենք էն ենթամականունները, որ նկատել ենք ակտիվ անդամների հանդեպ։ Կարող եք նշել նաև ենթադրյալ պատճառը։

Ես սկսեմ․

Յոհաննէս - Խուանիտո - Քնքշացված տարբերակ։ Դիմում են համարյա բոլորը, երբ բարի-դրացիական են տրամադրված։ Պատճատը՝ չեմ ֆիքսել
Տրիբուն - Տրիբուն ձյա - Շեշտված հարգանքի դեպքում։ Դիմում են բոլորը, երբ հարգելով ուզում են հակադարձել։ Պատճառը՝ տարիների փորձառությունը (կյանքում և ակումբում)
Ուլուանա - ընկեր Ուլուբաբյան - Բացառապես Տրիբունի մենաշնոհն է էս դիմելաձևը, օգտագործում է հիմնականում լուրջ հակադարձումների ժամանակ, այսինքն՝ հիմնականում միշտ։
Վիշապ - հոպար - օգտագործում են շատերը, հիմնականում ընկերականն ու հարգալիցը միաժամանակ շեշտելու անհրաժեշտության դեպքում
Չուկ - Չուկիտո - էլի միայն Տրիբունի մենաշնորհն է։ Օգտագործում է, երբ սիրում է Չուկին։
Շինարար - Շին - հազար տարվա ակումբցի է, հարազատացած, չէր կարող չկրճատվել

Էսքան հըլը որ։

Ուլուանա
28.11.2019, 08:00
Նայում եմ. թեման 2017 թվի ա, իսկ ես առաջին անգամ եմ տեսնում :о:

Նախ Տրիբունը չէ (Տրիբունն Ուլու ա ասում), այլ Մեֆը, խառնել ես: Ու տանել չեմ կարողանում, երբ տենց դիմում ա :aggressive: Հետո էլ որ մենակ մի հոգու դիմելու պատճառով մականուն փոխեինք, ու՞ր կհասներ:

Ուլուանա
28.11.2019, 08:06
մաս 2
Վահե 91- Վահե 69
Բարեկամ-Հարազատ թշնամի
Sambit baba֊ Баба Яга
Chuk-Ադմինաց ադմին
Ուլուանա -Կնքամայր
Արշակ-Եթե մարդ մի անգամ Արշակին տեսելա,ուրեմն սաղս էլ գիտենք իրա մականունը ։ճ
GriFFin-Բեթմընուհի
Աթեիստ-Մսակեր
Նիկեա-մալակսոս
Yellow Raven-Դեղին ագռավիկ(ոգեշնչված Դեղին մուկիկից էլի)
boooooooom-Մաքս 15 (գոհ ե՞ս :)) )
Lusina-զրուցարան
Մեֆ-Միանշանակ Ջոնի
Մուշու-դժբախտ երջանկություն
Ինձ Յոհանի առաջարկած մականունն ավելի ա դուր գալիս :roll:

Lion
28.11.2019, 08:20
Ուրիշ հարմար թեմա չգտա․․․

Մտքովս անցավ, որ ինչպես իրական կյանքում մարդիկ գոհ չեն/չեն բավարարվում մարդկանց ռեալ անուններով, և ձևավորվում է մականուն, այնպես էլ էստեղ, չնայած բոլորը մականունավոր են, ժամանակին ընթացքում ինքնաբերաբար "կպնում են" նոր՝ ավելի բնորոշ անուններ, որոնց անվանենք ենթամականուններ։

Եկեք գրենք էն ենթամականունները, որ նկատել ենք ակտիվ անդամների հանդեպ։ Կարող եք նշել նաև ենթադրյալ պատճառը։

Ես սկսեմ․

Տրիբուն - Տրիբուն ձյա - Շեշտված հարգանքի դեպքում։ Դիմում են բոլորը, երբ հարգելով ուզում են հակադարձել։ Պատճառը՝ տարիների փորձառությունը (կյանքում և ակումբում)

Սենսեյ կամ կամանդոռ - էլի հարգանքի պահ է, չնայած մեր ոչ պարզ հարաբերություններին։ Դիմում եմ ես, երբ որ ուզում եմ... դիմել։

Բարեկամ
28.11.2019, 08:42
Ինձ Յոհանի առաջարկած մականունն ավելի ա դուր գալիս :roll:

Մի խառնի թեմաները։ Էն առաջարկած նոր մականուններ են, իսկ իմ թեման էն ինքնաբերաբար ձևավորված մականունների մասին ա, որ օգտագործվում են :P

Բարեկամ
28.11.2019, 08:43
Սենսեյ կամ կամանդոռ - էլի հարգանքի պահ է, չնայած մեր ոչ պարզ հարաբերություններին։ Դիմում եմ ես, երբ որ ուզում եմ... դիմել։

Հա, ճի՛շտ ա։ Էդ մոռացել էի։

Բարեկամ
28.11.2019, 08:45
Նայում եմ. թեման 2017 թվի ա, իսկ ես առաջին անգամ եմ տեսնում :о:

Նախ Տրիբունը չէ (Տրիբունն Ուլու ա ասում), այլ Մեֆը, խառնել ես: Ու տանել չեմ կարողանում, երբ տենց դիմում ա :aggressive: Հետո էլ որ մենակ մի հոգու դիմելու պատճառով մականուն փոխեինք, ու՞ր կհասներ:

Ան, փոխելու մասին ես բա՞ն եմ ասել։ Մի հատ էլ կարդա թեմաս։ Ընդամենը առաջարկել էի արձանագրել ակամա ձևավորված և կիրառության մեջ գտնվող կրկնա կամ ենթա- մականունները :))
Բայց ճիշտ ես, Տրիբունը չէր, Մեֆն էր :)) Բայց իրանք իմ համար հարազատ եղբայրներ են :friends:

Chuk
28.11.2019, 09:11

Mephistopheles - Մեֆ

Ուլուանա
28.11.2019, 09:22

Դե, էս թեման փոխելուն ա վերաբերում, որ դու քեզուքեզ թեմայի կանոնները փոխել ես, ես ի՞նչ անեմ :)):

Բարեկամ
28.11.2019, 09:25
Դե, էս թեման փոխելուն ա վերաբերում, որ դու քեզուքեզ թեմայի կանոնները փոխել ես, ես ի՞նչ անեմ :)):

Դե լավ, ենթաթեմա էր, չուզեցի առանձին թեմա բացեմ :)

Յոհաննես
28.11.2019, 12:08
Դե լավ, ենթաթեմա էր, չուզեցի առանձին թեմա բացեմ :)

Մարշալ Բաղրամյանի վրեժն ես լուծում :D

Յոհաննես
28.11.2019, 14:43
Ուրիշ հարմար թեմա չգտա․․․

Մտքովս անցավ, որ ինչպես իրական կյանքում մարդիկ գոհ չեն/չեն բավարարվում մարդկանց ռեալ անուններով, և ձևավորվում է մականուն, այնպես էլ էստեղ, չնայած բոլորը մականունավոր են, ժամանակին ընթացքում ինքնաբերաբար "կպնում են" նոր՝ ավելի բնորոշ անուններ, որոնց անվանենք ենթամականուններ։

Եկեք գրենք էն ենթամականունները, որ նկատել ենք ակտիվ անդամների հանդեպ։ Կարող եք նշել նաև ենթադրյալ պատճառը։

Ես սկսեմ․

Յոհաննէս - Խուանիտո - Քնքշացված տարբերակ։ Դիմում են համարյա բոլորը, երբ բարի-դրացիական են տրամադրված։ Պատճատը՝ չեմ ֆիքսել
Տրիբուն - Տրիբուն ձյա - Շեշտված հարգանքի դեպքում։ Դիմում են բոլորը, երբ հարգելով ուզում են հակադարձել։ Պատճառը՝ տարիների փորձառությունը (կյանքում և ակումբում)
Ուլուանա - ընկեր Ուլուբաբյան - Բացառապես Տրիբունի մենաշնոհն է էս դիմելաձևը, օգտագործում է հիմնականում լուրջ հակադարձումների ժամանակ, այսինքն՝ հիմնականում միշտ։
Վիշապ - հոպար - օգտագործում են շատերը, հիմնականում ընկերականն ու հարգալիցը միաժամանակ շեշտելու անհրաժեշտության դեպքում
Չուկ - Չուկիտո - էլի միայն Տրիբունի մենաշնորհն է։ Օգտագործում է, երբ սիրում է Չուկին։
Շինարար - Շին - հազար տարվա ակումբցի է, հարազատացած, չէր կարող չկրճատվել

Էսքան հըլը որ։
Ես սիրվող եմ,սաղ ակումբը իմ հետ պուպուլ-պուպուլ են :D

Շինարար
28.11.2019, 15:00
Mephistopheles - Մեֆ

Տրիբուն- Տրիբ :D, չեմ հիշում ով էր ասում

Բարեկամ
29.11.2019, 04:05
Անվերնագիր - Անվերնո

Ծլնգ
29.11.2019, 17:39
Էս թեմայում նեղանալ չկա, չէ՞

ivy - այվուշ
Բարեկամ - բայղուշ

Տրիբուն - փարթամ մազերով բլանձին
Յոհաննես - Դավիթ, տակն էլ՝ Քուռկիկ Ջալալին

Ծլնգ - զնգուլակով բստրանք
Ruby Rue - սուտակագույն ապաշխարանք

CactuSoul - փշերով վարդ
Alphaone - ժենգյալով զարդ

Աթեիստ - անաստված գուրման
Cassiopeia - հավատքը վառման

Շինարար - բյուլբյուլը լոռվա
StrangeLittleGirl - վիկինգը արտագնա

Վիշապ - բարի գազանիկ
Sambitbaba - իմաստուն պապիկ

Lion - Տեղը տեղին հայեցի
Chuk - էս մեկը ռիսկ չարեցի

Յոհաննես
29.11.2019, 17:45

Սաղ չոտկիա,բայց իմ պահը չջոգի :(

Բարեկամ
29.11.2019, 17:52
Բայղուշ ինչ ա :think

ivy
29.11.2019, 17:53
Բայղուշ ինչ ա :think

բայղուշ (https://hy.wiktionary.org/wiki/%D5%A2%D5%A1%D5%B5%D5%B2%D5%B8%D6%82%D5%B7)

Յոհաննես
29.11.2019, 17:53
Բայղուշ ինչ ա :think

Հեչ լավ բան չի,քո տեղը լինեի բացասական վարկանիշ կտայի :D

Ծլնգ
29.11.2019, 17:53
դե որ ասում ենք բուհերից հայերեն-գրականություն չի կարելի հանել, ինչ ասես ասում են :D

Բարեկամ
29.11.2019, 17:57
Հեչ լավ բան չի,քո տեղը լինեի բացասական վարկանիշ կտայի :D

Ես նավսյակի տվեցի, բայց իմանալն էլ չէր խանգարի։

Բարեկամ
29.11.2019, 17:59
բայղուշ (https://hy.wiktionary.org/wiki/%D5%A2%D5%A1%D5%B5%D5%B2%D5%B8%D6%82%D5%B7)

Յա :(

ivy
29.11.2019, 18:00
Յա :(

Իմ այվուշը փոխարինում եմ քո բայղուշի հետ. քոնը գոնե խառակտեռ ունի :))

Յոհաննես
29.11.2019, 18:03
էդ փոխելը թարգեք,թե չէ կարողա Քուռկիկին փշոտ վարդով փոխարինեն :D

Բարեկամ
29.11.2019, 18:03
Իմ այվուշը փոխարինում եմ քո բայղուշի հետ. քոնը գոնե խառակտեռ ունի :))

Քոնը փաղաքշական ա, իմը՝ հակառակը։ Երկուսն էլ խառակտեր են ցույց տալիս։

Բարեկամ
29.11.2019, 18:05
Էսօր հեչ իմ օրը չի. Արդեն երկրորդ ապտակն էր, Տրիբունից հետո։

ivy
29.11.2019, 18:07
Էսօր հեչ իմ օրը չի. Արդեն երկրորդ ապտակն էր, Տրիբունից հետո։

Շատ էլ լավ քո օրն ա. էլ մի բայղուշացի :))

Բարեկամ
29.11.2019, 18:13
Շատ էլ լավ քո օրն ա. էլ մի բայղուշացի :))

Վիրավորականն էն ա, որ դա ճիշտ ա :))

Ուլուանա
29.11.2019, 19:49
Քոնը փաղաքշական ա, իմը՝ հակառակը։ Երկուսն էլ խառակտեր են ցույց տալիս։
Փորձեմ քեզ մխիթարել. ճիշտ ա, ես ներառված չէի Ծլնգի բանաստեղծության մեջ, բայց, այ, եթե ներառված լինեի, հաստատ բայղուշից բեթար մի բան էր լինելու մականունս :D: Էն ա որ զահլես չի ունեցել, չի ներառել. շառից-փորձանքից հեռու :)):

Ծլնգ
29.11.2019, 20:59
նեղանալ չկա նումերո երկու

boooooooom - ոսկի՝ ներսից ու դրսից
Արշակ - ավագ մոդեռ Նազարեթից

Quyr Qery - մեկին քույր, մյուսին՝ քեռի
John - ա դե մի քիչ հաճախ գրի՛

Անվերնագիր - ֆոտբոլասեր ադիբուդի
Նաիրուհի - գեղեցկուհի Ամստերդամսկի

Progart - կորած Ծրագրարվեստ
One-Way-Ticket - էսօր դեպ east, թե՞ դեպի west

Գաղթական - օ՜ ժամականեր, օ՜ բարքեր
Նիկեա - ո՞ւր ես կորել, այ ընկեր

Հայկօ - գյուռ-գյուռ սեքսի՝ թեև կլօր
Varzor - պոեմ անչափ, բայց՝ չափավոր

Mephistopheles - ճարտարաբըլթ ակնառու
Ուլուանա - շառից-փորձանգից հեռու

boooooooom
29.11.2019, 21:19
Հա էլի, գոնե սենց հորս արև։ Թե չէ, էն էր հա արդեն ջնջվում էի ակումբից :)

Varzor
30.11.2019, 22:54
նեղանալ չկա նումերո երկու
Varzor - պոեմ անչափ, բայց՝ չափավոր

Կարևորը` ոչ չափածո :D

Գաղթական
01.12.2019, 14:00
Չուկ - Սանիտարային Բժիշկ
(ավելի շատ ֆբ-ից ելնելով)
էն որ վիրուսային բակտերիային հայտնաբերում ա ու ջանք չի խնայում դրա մեկուսացման ու ոչնչացման համար

Յոհաննես
03.12.2019, 03:09
Ծլնգ֊Ծնգլ. մի վախտ Տրիբունն էր սենց դիմում,բայց աչքիս Տրիբուն ձյային Ծլնգը ուգռաժատա արել,քանի որ արդեն շատ երկար ժամանակ Ծնգլ չի ասում

Բարեկամ
03.12.2019, 04:02
Ծլնգ֊Ծնգլ. մի վախտ Տրիբունն էր սենց դիմում,բայց աչքիս Տրիբուն ձյային Ծլնգը ուգռաժատա արել,քանի որ արդեն շատ երկար ժամանակ Ծնգլ չի ասում

Ինքը տեղում գնդակահարում էր Ծնգլ ասողներին։ Ով ռիսկ կաներ։

Mephistopheles
03.12.2019, 06:53
Ծլնգ֊Ծնգլ. մի վախտ Տրիբունն էր սենց դիմում,բայց աչքիս Տրիբուն ձյային Ծլնգը ուգռաժատա արել,քանի որ արդեն շատ երկար ժամանակ Ծնգլ չի ասում

Ծնգլ չէ, ջինգըլ...