PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի աշխարհի գավաթ 2017



Moonwalker
07.08.2017, 23:02
Չգիտեմ ինչի մտքովս անցավ շարունակել տարիներ առաջվա ավանդույթներն ու նոր թեմա բացել::nostalgic

http://i.imgur.com/2X8BNli.png

2017 թ. սեպտեմբերի 2-28-ը մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու շախմատի աշխարհի գավաթի 9-րդ խաղարկությունը (նախորդ հաղթողները՝ Անանդ (2000 թ., 2002 թ.), Արոնյան (2005 թ.), Կամսկի (2007 թ.), Գելֆանդ (2009 թ.), Սվիդլեր (2011 թ.), Կրամնիկ (2013 թ.), Կարյակին (2015 թ.)):
Այս մրցաշարը 2018 թ. չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի որակավորման փուլերից մեկն է (որակավորվում են հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը), և այս առումով առանձնակի կարևորություն ունի մեր շախմատի առաջատարի համար (Լևոնի համար ուղեգիր ձեռք բերելու ամենաիրական տարբերակն է): Նաև դրանով պայմանավորված՝ այս տարվա մրցաշարն ամենաուժեղն է աշխարհի գավաթների պատմության մեջ:
128 մասնակցից (աշխարհի չեմպիոն և նախորդ գավաթի կիսաեզրափակչի մասնակիցներ + 2015 և 2016 թթ. պատանիների աշխարհի չեմպիոններ + 18 շախմատիստ՝ ըստ նախորդ տարվա միջին վարկանիշի + 92 հոգի մայրցամաքային առաջնություններից + 1 խաղացող որպես Շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիայի տուրի հաղթող + 5 նոմինատ ՖԻԴԵ-ից + 4 նոմինանտ կազմակերպիչներից) 40-ն ըստ մրցաշարային ցանցի հիմքում ընկած ՖԻԴԵ-ի օգոստոսյան վարկանշային աղյուսակի ունի 2700+ վարկանիշ: Մասնակիցների թվում է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:


Մասնակիցների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Մագնուս Կարլսեն (https://ratings.fide.com/card.phtml?event=1503014) (Նորվեգիա, 2822),
2. Ուեսլի Սո (https://ratings.fide.com/card.phtml?event=5202213) (ԱՄՆ, 2810),
3. Ֆաբիանո Կարուանա (http://ratings.fide.com/card.phtml?event=2020009) (ԱՄՆ, 2807),
4. Վլադիմիր Կրամնիկ (http://ratings.fide.com/card.phtml?event=4101588) (Ռուսաստան, 2803),
5. Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799),
6. Շահրիար Մամեդյարով (http://ratings.fide.com/card.phtml?event=13401319) (Ադրբեջան, 2797),
7. Հիկարու Նակամուրա (http://ratings.fide.com/card.phtml?event=2016192) (ԱՄՆ, 2792),
8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (https://ratings.fide.com/card.phtml?event=623539) (Ֆրանսիա, 2789),
9. Ալեքսանդր Գրիշչուկ (http://ratings.fide.com/card.phtml?event=4126025) (Ռուսաստան, 2783),
10. Վիշվանաթան Անանդ (https://ratings.fide.com/card.phtml?event=5000017) (Հնդկաստան, 2783):

Բացի Լևոնից աշխարհի գավաթին մասնակցում են նաև ևս 2 Հայաստանը ներկայացնող շախմատիստ՝

72. Հրանտ Մելքումյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13302485) (Հայաստան, 2642),
87. Ռոբերտ Հովհաննիսյան (https://ratings.fide.com/card.phtml?event=13302507) (Հայաստան, 2606):

Մրցաշարային ցանցը հասանելի է այստեղ (http://www.fide.com/images/stories/NEWS_2017/FIDE_News/World_Cup_2017/World_Cup_2017_tree.pdf): Մեր շախմատիստներին բաժին են հասել հետևյալ մրցակիցները՝

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799, №5) - Դենիել Քոուդրի (https://ratings.fide.com/card.phtml?event=14300249) (Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2449, №124),
Հրանտ Մելքումյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13302485) (Հայաստան, 2642, №72) - Բորիս Գրաչյով (https://ratings.fide.com/card.phtml?event=4129199) (Ռուսաստան, 2654, №57),
Ռոբերտ Հովհաննիսյան (https://ratings.fide.com/card.phtml?event=13302507) (Հայաստան, 2606, №87) - Մաքսիմ Ռոդշտեյն (https://ratings.fide.com/card.phtml?event=2806851) (Իսրայել, 2695, №42):

Ժամանակացույցը՝
1-րդ շրջան - սեպտեմբերի 3-4, թայբրեյքը՝ սեպտեմբերի 5,
2-րդ շրջան - սեպտեմբերի 6-7, թայբրեյքը՝ սեպտեմբերի 8,
3-րդ շրջան - սեպտեմբերի 9-10, թայբրեյքը՝ սեպտեմբերի 11,
1/8-րդ եզրափակիչ - սեպտեմբերի 12-13, թայբրեյքը՝ սեպտեմբերի 14,
քառորդ եզրափակիչ - սեպտեմբերի 15-16, թայբրեյքը՝ սեպտեմբերի 17,
հանգիստյան օր - սեպտեմբերի 18,
կիսաեզրափակիչ - սեպտեմբերի 19-20, թայբրեյքը՝ սեպտեմբերի 21,
հանգիստյան օր - սեպտեմբերի 22,
եզրափակիչ - սեպտեմբերի 23-26, թայբրեյքը՝ սեպտեմբերի 27:

Բոլոր պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին:

Ժամանակի հաշվարկը՝
90 րոպե առաջին 40 քայլի համար + 30 րոպե + 30 վրկ/քայլ սկսած առաջին քայլից:
Թայբրեյքը՝ 2x 25 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 10 րոպե + 10 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ 2x 5րոպե + 3 վրկ/քայլ, հավասարության դեպքում՝ արմագեդոն (5 րոպե 4 րոպեի դիմաց + 3 վրկ/քայլ սկսած 61-րդ քայլից):

Մրցանակային ֆոնդը (ընդհանուր՝ 1.600.000 ԱՄՆ դոլար)՝
1-րդ ռաունդից դուրս մնացածներ` 6.000-ական դոլար,
2-րդ ռաունդից դուրս մնացածներ` 10.000-ական դոլար,
3-րդ ռաունդից դուրս մնացածներ` 16.000-ական դոլար,
1/8-րդ եզրափակչից դուրս մնացածներ` 25.000-ական դոլար,
քառորդ եզրափակչից դուրս մնացածներ` 35.000-ական դոլար,
կիսաեզրափակչից դուրս մնացածներ՝ 50.000-ական դոլար,
երկրորդ մրցանակակիր՝ 80.000 դոլար,
գավաթակիր՝ 120.000 դոլար:

Մրցավարները՝
Գլխավոր մրցավար - Տոմաշ Դելեգա (https://ratings.fide.com/card.phtml?event=1108000) (Լեհաստան),
Գլխավոր մրցավարի տեղակալ - Ֆաիգ Հասանով (http://ratings.fide.com/card.phtml?event=13405152) (Ադրբեջան),
Գլխավոր մրցավարի տեղակալ - Աշոտ Վարդապետյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13305670) (Հայաստան),
Մրցավարներ՝
Մարիկա Ջափարիձե (https://ratings.fide.com/card.phtml?event=13601857) (Վրաստան),
Արլիդ Ռիմստադ (https://ratings.fide.com/card.phtml?event=7200455) (Ֆարերյան կղզիներ),
Անաստասիա Սորոկինա (https://ratings.fide.com/card.phtml?event=13501151) (Բելառուս),
Մարգալիտա Թանդաշվիլի (https://ratings.fide.com/card.phtml?event=13601911) (Ֆարերյան կղզիներ),
Ռոբերտ Լագերման (https://ratings.fide.com/card.phtml?event=2300362) (Իսլանդիա),
Ալոն Շուլման (https://ratings.fide.com/card.phtml?event=2810581) (Իսրայել):


Անցկացման վայրը՝
Մրցաշարն անց է կացվելու Թբիլիսիի «Hualing» (http://hualing.ge/language/en/) 5-աստղանի հյուրանոցում՝

http://i.imgur.com/jh3aWFY.jpg




Պաշտոնական կայք (https://tbilisi2017.fide.com/)



Հ.Գ. Նոկաուտ մրցաշարերն առանձնահատուկ եմ սիրում: Հետաքրքիր աշնան սկիզբ ա սպասվում: Առա՜ջ, Լև: :goblin

Moonwalker
12.08.2017, 10:39
Մասնակիցների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

Երեկ ուշ գիշերը դրամատիկ վերջաբանով ավարտված Սինգֆիլդի գավաթից հետո թոփ 10-ի վարկանիշներն այս պահին ունեն նման տեսք՝

http://i.imgur.com/QvfKbul.png

Սենց էլ գնալու ենք աշխարհի գավաթ. խառն ա շատ խառը վերևներում:

Moonwalker
05.09.2017, 21:38
Առաջին շրջանն անցանք: Մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվեց: Ցավոք, մեր երեք մասնակիցներից միայն Լևոնը կշարունակի պայքարը:

Նա առանց որևէ դժվարության պարտության մատնեց կարգով նկատելիորեն զիջող մրցակցին.

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2813, №5) - Դենիել Քոուդրի (https://ratings.fide.com/card.phtml?event=14300249) (Հարավաֆրիկյան Հանրապետություն, 2449, №124) 2-0

https://i.imgur.com/ZQblvjE.png

Մեր մյուս ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել ավելի բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների արգելքը: Երկու դեպքում էլ հաղթողը որոշվեց երրորդ օրը՝ արագ շախմատի պարտիաներում: Հատկապես ցավալի էր Հրանտի պարտությունը՝ հաշվի առնելով, թե քանի անգամ չկարողացավ իրացնել բարենպաստ դիրքերը.

Հրանտ Մելքումյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13302485) (Հայաստան, 2642, №72) - Բորիս Գրաչյով (https://ratings.fide.com/card.phtml?event=4129199) (Ռուսաստան, 2654, №57) 1-1 (դասական պարտիաներում), ½-1½ (արագ պարտիաներում)

https://i.imgur.com/N69gk5p.jpg

Ռոբերտ Հովհաննիսյան (https://ratings.fide.com/card.phtml?event=13302507) (Հայաստան, 2606, №87) - Մաքսիմ Ռոդշտեյն (https://ratings.fide.com/card.phtml?event=2806851) (Իսրայել, 2695, №42) 1-1 (դասական պարտիաներում), ½-1½ (արագ պարտիաներում)

https://i.imgur.com/0X8WZZB.jpg

Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր ուժեղագույնները շարունակում են պայքարը: Մասնակիցների վարկանշային աղյուսակի վերին 32 մասնակիցներից միայն ուկրաինացի Պավել Էլյանովն է հավաքում ճամպրուկները: 32-ից 10 շախմատիստ հաջորդ փուլ է անցել թայբրեյքի միջոցով:
Երկրորդ շրջանում Լևոնի մրցակիցն է աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործող շախմատիստուհին՝

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799, №5) - Հոու Յիֆան (https://ratings.fide.com/card.phtml?event=8602980) (Չինաստան, 2652, № 60):

Չինուհին շատ դրական կերպար է ու երևի բոլոր շախմատասերների մոտ համակրանք է առաջացնում, բայց օբյեկտիվորեն պիտի սպասել, որ Լևոնը խնդիրներ չի ունենա: Երկրորդ շրջանում արդեն մի քանի լուրջ և հետաքրքիր զույգեր են ձևավորվել, որոնցից, իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է հատուկ ուշադրությամբ հետևել Վեյ Յի - Ռիխարդ Ռապորտ դիմակայությանը: Խոստանում է մսաղաց լինել:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ մրցաշարում օգտագործվում են շախմատիսների վարկանիշներն ըստ ՖԻԴԵ-ի օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակի: Կենդանի վարկանիշներով այս պահին Լևոնը կրկին երկրորդն է՝

https://i.imgur.com/6460UZV.png

Moonwalker
08.09.2017, 21:07
Երկրորդ շրջանն էլ անցանք: Ոչ այնքան հեշտությամբ, որքան սպասում էինք, բայց անցանք: :goblin

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799, №5) - Հոու Յիֆան (https://ratings.fide.com/card.phtml?event=8602980) (Չինաստան, 2652, № 60) 1-1 (դասական պարտիաներում), 1-1 (25'+10" արագ պարտիաներում), 2-0 (10'+10" արագ պարտիաներում):

Այնպիսի տպավորություն էր, որ Լևոնը երբեք իրեն նեղություն չէր տալիս՝ սպասելով, որ ավելի բարձր կարգն իրենն անի: Շախմատային մակարդակների տարբերությունը սովորաբար ավելի զգալի է դառնում ժամանակի կրճատմանը զուգահեռ: 10-րոպեանոց պարտիաներում չինուհին ուղղակի քանդվեց: Արդարության համար նշենք, Հոուի պատրաստվածության լավ աստիճանը (հատկապես Կատալոնյան սկզբնախաղում) ու հուսանք, որ Լևոնն ուղղակի ուժերն է խնայում հաջորդ փուլերի համար:

https://i.imgur.com/6p0jVXv.jpg

Երրորդ շրջանում պայքարը շարունակելու է 32 շախմատիստ: Մասնակիցների վարկանշային աղյուսակի վերին 32 մասնակիցներից գավաթի համար պայքարում է 18-ը: Հետաքրքիր է, որ դասական պարտիաներում հաղթանակի էր հասել նրանցից միայն 5-ը:
Նախորդ շրջանում պայքարից դուրս մնացած Էլյանովին միացել է ևս 13 հոգի (Շահրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Վեյ Յին, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յու Յանյին, Պենտալա Հարիկրիշան, Թեյմուր Ռաջաբովը, Լե Քուան Լիեմը, Մայքլ Ադամսը, Բորիս Գելֆանդը, Նիկիտա Վիտյուգովը և Էթյեն Բաքրոն):

Պայքարը շարունակվում է առանց դադարների: Երրորդ շրջանում հետևտլու ենք մի քանի ավելի լուրջ զույգերի (այդ թվում՝ Իվանչուկ-Կրամնիկ): Արդեն վաղը Լևոնը սպիտակներով փորձելու է պարտության մատնել իր հերթական մրցակցին:

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799, №5) - Մաքսիմ Մատլակով (https://ratings.fide.com/card.phtml?event=4168003) (Ռուսաստան, 2728, №28)
Մատլակովը Լևոնից ավելի ուշ ավարտեց պայքարն այսօր (Անդրեյկինի հետ դիմակայությունը բանը հասավ 5'+3" պարտիաներին): Պարզ է, որ ամենևին հեշտ չի լինելու, բայց պետք է սպիտակներով փորձել ճնշել:

Moonwalker
13.09.2017, 20:48
Քանի դեռ, ես արձակուրդում էի ու համակարգչին հասանելիություն չունեի, Աշխարհի գավաթում դրամատիկ զարգացումներ են տեղի ունեցել: Պայքարից դուրս են մնացել մրցաշարի հաղթողի կոչման հիմնական հավակնորդների մի մասը, ներառյալ՝ աշխարհի չեմպիոն Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը, ամերիկյան «հսկաներ» Նակամուրան ու Կարուանան և այլն:

Այս ընթացքում մեր Լևոնն ավելի ուժեղ դուրս եկավ երկու ծայրահեղ դրամատիկ ու հյուծիչ միկրոմրցամարտերում:
3-րդ շրջանում Մաքսիմ Մալատկովի նկատմամբ (1-1 (դասական պարտիաներում), 1-1 (25'+10" արագ պարտիաներում), 1-1 (10'+10" արագ պարտիաներում), 1½-½ (5'+3" բլից պարտիաներում):
Բառացիորեն րոպերներ առաջ մեր չեմպիոնը 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց ռուս Դանիել Դուբովին (1½-½ (դասական պարտիաներում)): Իսկական թրիլլեր էր երկողմանի բազմաթիվ սխալներով ու ապրումներով: Լևոնն իսկապես հոգնած էր ու վաղվա թայբրեյքի օրը կօգտագործի ուժերը կազդուրելու համար:

https://i.imgur.com/PgGJlQT.jpg

Քանի որ 1/8 եզրափակիչը շարունակվելու է վաղը, մանրամասները՝ ավելի ուշ: Արձանագրենք միայն ամենակարևորը. Լևոնը քարորդ եզրափակչում է և հավակնորդների մրցաշարի ուղեգրին մնացել է 2 քայլ:

https://i.imgur.com/uA4NXqp.png

Սեպտեմբերի 15-ին սկսելու ենք խաղալ իր հազարերորդ երիտասարդությունն ապրող 48-ամյա Վասիլի Իվանչուկի հետ: Հեշտ չի լինելու, բայց պիտի հաղթել: Ամեն գնով:

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799, №5) - Վասիլի Իվանչուկ (https://ratings.fide.com/card.phtml?event=14100010) (Ուկրաինա, 2728, №29)

Lion
13.09.2017, 21:25
Ընտիրա, ապրես: Մի խնդրանք, էլի, կարաս հղում դնես՝ Լևոնի պարտիաները նայենք?

Moonwalker
13.09.2017, 21:33
Ընտիրա, ապրես: Մի խնդրանք, էլի, կարաս հղում դնես՝ Լևոնի պարտիաները նայենք?

(https://chess24.com/en/watch/live-tournaments/tbilisi-fide-world-cup-2017/4/1/2)Այստեղ (https://chess24.com/en/watch/live-tournaments/tbilisi-fide-world-cup-2017) (համակարգչային վերլուծություն + տարբեր լեզուներով կենդանի մեկնաբանություններ. նախորդ տուրերը կարող ես գտնել ներքևում մրցաշարային ծառի մեջ քո ուզած զույգը գտնելով) կամ այստեղ (https://www.chessbomb.com/arena/2017-fide-world-cup):

Lion
13.09.2017, 21:39
Էս Դուբովի հետ պարտիան բայց վտանգավոր էր, ոնց որ բրիտվի սայրի վրով անցնելով հաղթեց...

Moonwalker
13.09.2017, 22:24
Էս Դուբովի հետ պարտիան բայց վտանգավոր էր, ոնց որ բրիտվի սայրի վրով անցնելով հաղթեց...

Իրականում շատ հետաքրքիր պարտիա էր: Լյովը Գրյունֆելդի պաշտպանությունում սուր պլան ընտրեց՝ h6 ու e6 քայլերով մրցակցի սևադաշտ փղին զրկելով գործողության գոյության հեռանկարից: Համակարգիչը որ միացնում ես բավական ժամանակ է պետք՝ հասկանալու, որ սպիտակները մարտավարապես թեկուզ ռիսկային, բայց հեռանկարային իդեա ունեին:
Փաստացի 47-րդ քայլին Լևոնի դիրքը ԲԱՑԱՐՁԱԿ հաղթած էր: Վերջնախաղերի Նալիմովի բազաներն ասում են, որ այս դիրքը մաթեմատիկորեն մատ է 72 քայլում:

https://i.imgur.com/8Ewnrki.jpg

Ուղղակի հետաքրքիր կազուսի պատճառով պարտիան ձգձգվեց ու ստիպեց մի լավ անհանգստանալ: Ուժերի նույնական հարաբերակցությամբ դիրքերի մի խումբ կա (երբ սպիտակների զինվորն արդեն g4-ում է), որն ուղղակի տեսական ոչ ոքի է: Ասենք մոտավոր դասավորել եմ տենց մի դիրք:

https://i.imgur.com/Mc7ChS3.jpg

Լևոնը հավանաբար հիշում էր, որ սա ոչ ոքի է, բայց էս դեպքում կա մի կարևոր հանգամանք. սևերի փիղը վերահսկում է h3-c8 անկյունագիծը: Այդ պատճառով Արոնյանը մինչև վերջին վայրկյանը խուսափում էր զինվորն առաջ տանելուց: Մեր այսօրվա պարտիայում, սակայն, սպիտակները բազմիցս հնարավորություն ունեին հիշյալ g4-ը խաղալ այն պայմաններում, երբ սևերը չէին հասցնում փղին տեղափոխել հիշյալ անկյունագիծ:

Ամեն դեպքում լավ ստացվեց, որ մրցամարտի ելքը որոշվեց «հիմնական ժամանակում»: Վաղվա հանգստի կարիքը Լևոնը շատ ուներ: Պիտի ուժերը վերականգնել Իվանչուկի հետ դիմակայությունից առաջ: Ուկրաինացին ավանդաբար միշտ դժվար մրցակից է եղել մեր համար (նրանց միջև նախորդ դասական պարտիաների վիճակագրությունը Լևոնի օգտին չէ՝ +11-12=16):

Հ.Գ. Պարտիայի վերջնամասն ու Լևոնի մամլո հետխաղյա հարցազրույցը (https://www.youtube.com/watch?v=IJdZzVNFH1w)(6:28-ից): Մի փոքր ավելորդ համեստություն է անում, բայց հետաքրքիր մանրամասներ է հաղորդում (օրինակ պարտիայի ընթացքում երկու կողմերն էլ ոչ ոքի են առաջարկել):
Հ.Գ.Գ. Ռուսական մամուլն Արոնյան-Իվանչուկ դիմակայությունն արդեն որակել է «վաղաժամ եզրափակիչ» (http://chess-news.ru/node/23725):

Lion
14.09.2017, 08:47
Այո, համաձայն եմ: Բայց էս Իվանչուկի պահով անհանգիստ եմ, սենց ծերուկները երբեմն իրոք վտանգավոր են:

Moonwalker
15.09.2017, 17:26
Այո, համաձայն եմ: Բայց էս Իվանչուկի պահով անհանգիստ եմ, սենց ծերուկները երբեմն իրոք վտանգավոր են:

Կասպարովը ժամանակին լավ բան էր ասում. երբեք չես իմանա, որ Իվանչուկի հետ ես խաղալու: Այսօր մեր բախտից ուկրաինացին ասես սկսնակ լիներ: Փաստացի դուրս չեկավ սկզբնախաղից, 10-րդ քայլի վրա ծախսեց իր ժամանակի մեծ մասը և 24-րդ քայլին կատարյալ ջարդուփշուր եղավ՝ կարելի է ասել խայտառակ ոճով:

https://i.imgur.com/DK12DUp.jpg

Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2799, №5) - Վասիլի Իվանչուկ (https://ratings.fide.com/card.phtml?event=14100010) (Ուկրաինա, 2728, №29) 1-0 :yes

Առաջ չընկնենք ու սպասենք վաղվան, բայց շատ լուրջ հայտ էր՝ կիսաեզրափակիչ դուրս գալու:

Այսօրվա պատկերը՝

https://i.imgur.com/krlOkaQ.png

Lion
15.09.2017, 19:15
Պարտիայի հղումը կդնես, նայենք? Ապրի Լևոնը, սենց որ գնա...

Moonwalker
15.09.2017, 20:09
Պարտիայի հղումը կդնես, նայենք? Ապրի Լևոնը, սենց որ գնա...

Խնդրեմ (https://www.chessbomb.com/arena/2017-fide-world-cup/09-Aronian_Levon-Ivanchuk_Vassily):

Իրոք զարմանալի էր՝ հաշվի առնելով ասենք նախորդ փուլերում Իվանչուկի ցուցադրած խաղը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար 2012 թ. մրցամարտի մասնակից Բորիս Գելֆանդը Կրամնիկի նկատմամբ Վասիլիի տարած հաղթանակի մասին հայտարարել էր, որ այդ պարտիան իր կյանքում տեսած ամենատպավորիչ հաղթանակներից էր:
Մրցաշարի անգլալեզու պաշտոնական մեկնաբան, սերբ գրոսմայստեր Իվան Սոկոլովն այսօր հետաքրքիր բան պատմեց 2700+ վարկանիշ ունեցող իր անանուն զրուցակցի հետ խոսակցությունից: Ասում էր՝ Իվանչուկը Կրամնիկին այդպես հեշտ հաղթեց, որովհետև ներքուստ կատարելապես հանգիստ էր: Նրա հոգեբանական խնդիրները սկսվում են այն պահից, երբ աշխարհի չեմպիոնի տիտղոսին մոտենալու անգամ աննշան հեռանկար է սկսում նշմարվել:
Իրոք այսօրվա պարտությունն ավելի նման էր նյարդային խզման, քան որևէ այլ բանի: Վաղաժամ հանձնվելն էլ դրա վկայությունն է: Տեսնենք վաղն ինչ վիճակում կլինի ուկրաինացին:

Lion
15.09.2017, 22:50
Չէ, բայց իրոք՝ շուտ հանձնվեց: Հա, նեղ էր դիրքը, բայց կարելի էր դիմադրել: Իրոք, կարծես, Իվանչուկը հոգեբանական խնդիրների հետ չի կարողանում պայքարել...

Lion
16.09.2017, 21:13
Moonwalker, մի բան ասա...

Moonwalker
16.09.2017, 21:19
Moonwalker, մի բան ասա...

Կասեմ հետո։ Կարևորը՝ կիսաեզրափակչում ենք։

Moonwalker
21.09.2017, 02:09
Ահագին ժամանակ էր՝ բան չէի գրել:
Կիսաեզրափակչի դասական պարտիաներն արդեն հետևում են: Երկու կարճ, անարյուն ոչ-ոքի՝ ենթադրաբար նախնական լուռ (կամ ոչ այնքան) պայմանավորվածության արդյունքում: Մյուս զույգում ևս գրանցվեցին խաղաղ արդյունքներ, սակայն տրամագծորեն հակառակ՝ կենաց-մահու պայքարում: Երկու պարտիաներում էլ սպիտակները բաց թողեցին հնարավոր դրական արդյունքի հասնելու իրենց հնարավորությունը:

https://i.imgur.com/gAbo4pu.png

Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցների և, հետևաբար, 2018 թ. հավակնորդների մրցաշարի ուղեգրերի տերերի անունները հայտնի կդառնան վաղը՝ արագ, կամ գուցե կայծակնային շախմատում: Հավանաբար Կարլսեն-Կարյակին մրցամարտից թայբրեյքից հետո տեղի ունեցած շախմատային իրադարձություններից ամենահետաքրքիրն է մեզ սպասում:
Լևոն-Մաքսիմ զույգում իրոք ուժերը գրեթե հավասար են (ստորև վարկանիշներն՝ ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման վերջին աղյուսակի): Ու ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս զույգի հաղթողը եզրափակչում ռեալ ֆավորիտն է լինելու:

https://i.imgur.com/TVCzJfb.jpg

Վաղը շախմատասեր մարդու համար իսկական հրավառություն է սպասվում, ինչ որ իմաստով՝ սուպերկլասիկո :)): Երկու տիտանների մրցապայքարում երկրպագելու ենք մեր արևային Լևոնին՝ ակնկալելով ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ մի մեծ նվեր բոլորիս:

https://i.imgur.com/cmAqxUp.jpg

Հ.Գ. Chess-News-ն այս կապակցությամբ հետաքրքիր բան էր հիշել (https://twitter.com/Chess__News/status/910468017292800000?ref_src=twsrc%5Etfw&ref_url=http%3A%2F%2Fchess-news.ru%2Fnode%2F23749) 90-ականներից. «Завтра вы увидите то, что никогда не видели. Но это будет завтра. Завтра!»:

Moonwalker
21.09.2017, 21:28
Միրաժ էր էսօր, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն:

https://i.imgur.com/j7VISqK.png

Եզրափակչում ենք և հավակնորդների մրցաշարում: :goblin

Lion
21.09.2017, 23:46
Շատ հետաքրքիր էր, մերսի: Լևոնը, փաստորեն, կարողացավ սևերով իսպանական պարտիայում պահել դրությունը: Զարմանալի է, որ հակառակորդը այդպես էլ արդյունավետ շարունակություն չգտավ՝ մի քանի օրինակներում: Հետաքրքիր էր նաև Լևոնի տակտիկան սպիտակներով՝ նա ամեն անգամ կարողանում էր Գրյունֆելդի սուր անկյուններից հաջող դուրս գալ: Վերջին պարտիան իրոք լավն էր, Լևոնը փոխեց տակտիկան և աստիճանաբար իրացրեց առավելությունը: e6-f5-ից հետո համակարգիչը միանգամից ցույց տվեց, որ սևերը պարտված են, բայց կար այլ շարունակություն? Թագուհին հաղթում է նավակին, բայց իրոք վերջբանաը հիանալի էր, մաքուր անցկացվեց...

Moonwalker
27.09.2017, 20:14
Էսօր բոլոր շեփորները հնչում են էս մարդու համար՝


https://www.youtube.com/watch?v=dtKYIpankSg

Lion
27.09.2017, 21:52
Ես բոլոր պարտիաները նայեցի, չինացին որպես կանոն դժվարությամբ հետ էր մղում հարվածները ու մի քանի դեպքերում հազիվ փրկվեց: Բայց դե բլիցում առավելությունը միանշանակ Լևոնինն էր - Շնորհավոր մեզ բոլորիս, ապրի Լևոնը, փոքր ժամանակ պատիվ եմ ունեցել իր հետ ծանոթ լինել, մի ինչ որ ժամանակ միասին էինք շախմատ պարապում... :)