Դիտել ողջ տարբերակը : Օտարագիր հայ գրողներ
StrangeLittleGirl
07.08.2017, 16:18
Ներկայումս աշխարհով մեկ լիքը հայ գրողներ կան, որոնք հայերեն չեն գրում։ Նրանցից ոմանք մեծ, ոմանք փոքր հաջողությունների են հասնում, բայց հայ ընթերցողներին շատերն անհասանելի են մնում։ Որոշեցի էս թեման բացել, որպեսզի էստեղ հավաքենք աշխարհով մեկ սփռված մեզ ծանոթ հայ գրողների մասին տեղեկություններ։
Որպես առաջին հեղինակ կուզենայի ներկայացնել կիպրոսահայ Նորա Նաջարյանին (https://en.wikipedia.org/wiki/Nora_Nadjarian)։ Նորա Նաջարյանը գրում է հիմնականում անգլերեն ու հունարեն, հիմնական ժանրը՝ պոեզիա ու պատմվածքներ, թեմաները՝ Կիպրոսի բաժանում, ինքնություն և այլն։ Էստեղ (http://fictionaut.com/users/nora-nadjarian--2) կարող եք գտնել Նորայի գործերից։ Փորձում եմ «Լեդրա փողոց» պատմվածքների ժողովածուն կարդալ, բայց ոնց որ ո՛չ քինդլի տարբերակ ունեն, ո՛չ Դանիա են առաքում։ Բայց անպայման կճարեմ, կկարդամ, կարծիքս կասեմ։
Նարինե Աբգարյանն (https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5_%D4%B1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) էլ է ոնց որ թե մենակ օտար լեզվով (ռուսերենով) գրում:
Ահագին հայտնի է Հայաստանում:
Մի գործ եմ մենակ իրենից կարդացել՝ "Понаехавшая"-ն. վատը չէր, բայց էլ ավել կարդալու ցանկություն չառաջացրեց:
StrangeLittleGirl
07.08.2017, 17:13

Ես էլ իրան Մարիամ Պետրոսյանի (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D1%81%D1%8F%D0%BD,_%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D0%B0%D0%BC) հետ էի շփոթել, ուզում էի ասել՝ իրա Дом, в котором… (https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D0%BC,_%D0%B2_%D0%BA%D0%BE%D1%82%D0%BE%D1%80%D0%BE%D0%BC%E2%80%A6)-ն իմ կարդալու ցուցակում ա մի հազար տարի, էն էլ պարզվեց՝ տարբեր գրողներ են :))
Նարինե Աբգարյանն (https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5_%D4%B1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) էլ է ոնց որ թե մենակ օտար լեզվով (ռուսերենով) գրում:
Ահագին հայտնի է Հայաստանում:
Մի գործ եմ մենակ իրենից կարդացել՝ "Понаехавшая"-ն. վատը չէր, բայց էլ ավել կարդալու ցանկություն չառաջացրեց:
Դա իր ոչ այնքան հաջող գործն է։ Մյուսները շատ լավն են։
Վերջերս կարդացի «Երկնքից ընկան երեք խնձոր»-ը, հրաշալի գործ է։
Տպավորությունս գրառել եմ։ Քանի որ առիթ եղավ, էստեղ մեջբերեմ.
Նարինե Աբգարյան. Երկնքից ընկան երեք խնձոր (С неба упали три яблока):
Անմնացորդ տեղափոխում մի աշխարհ, որը, չնայած հրաշալի, կենդանի ֆիզիկական նկարագրություններին, և հենց դրանցո՛վ ամրապնդված, հոգու անվերջ խոր մի աշխարհ է, ուր ամեն ծակուծուկ սրբոց է սրբության և հրաշք ունի թաքնված։ Այդ հրաշքների քայլ առ քայլ բացահայտմամբ գիրքն այս տանում է ընթերցողին մի անօրինակ-ոգեղեն շրջագայության ինչ-որ կորած-մոռացված մի տեղ, Մանիշ-քար կոչվող լեռան գլխին ծվարած, ժայռի ճիշտ պռնկին, ամենակուլ անդունդի վրա կանգ առած ու քարացած, մեկուսի մի գյուղ, որի սով, աղետ, պատերազմ և անվերջ դառնություն ու կորուստներ տեսած ծերունական գծերն օրեցօր ջնջվում, անէանում էին աշխարհի երեսից, ինչպես իր վանքից պոկված հնամյա քարի հազիվ նշմարվող զարդաքանդակը, որի աղոտ գծերի ջերմության բաբախումն այնպես ջանում էր որսալ ու դաջել իր ափին ազգությամբ հավանաբար ռուս Նաստասյա-ջանը։
Նարինեն ոչ մի կերպ համաձայն չէ այս կորստի հետ և ստեղծում է փրկության իր հեքիաթը։
Անթերի գիրք է, անհուն ոգեղենությամբ, թափանցում է մինչև խորք, առանց արցունքի չես կարդա։
Բայց ինչն է ամենից հետաքրքիրն ու յուրօրինակը․ վեպը գրվել է ռուսերեն, հայ գյուղի, հայկական սովորույթների ու հայ մարդկանց մասին և հաջողությամբ կարող է վերագրվել, ասենք, Կոլումբիայի անանցանելի ջունգլիներում հաստատված մի գյուղի ու նրա մարդկանց պատմությանը, անգամ անունները կարելի է չփոխել, այնքան բազմազան ու համամարդկային են հնչում դրանք, ինչպես և ողջ պատմությունը։
Թերևս կարելի կլիներ համեմատել Մարկեսի Հարյուր տարվա մենության հետ այդ առումով, բայց այստեղ ժամանակն ավելի խորն է նստել ու ձևավորել մի ամբողջ ժողովրդի՝ որպես մարդկային ամբողջականության, հարատևությունը։
Հզոր գործ է․ իմ կարծիքով՝ բոլոր պարամետրերով նոբելյանական կալիբրի։
Ի դեպ, Նարինեն ուրիշ բաներ էլ է "փրկում" ձեռի հետ․ հին-ազգային կերակրատեսակների բաղադրատոմսերը, խոտաբույսերի հատկությունների կիրառումը, սնղչիական հնարքներն ու դարմանները, նախապաշարմունքները և բնության երևույթների/նշանների ժողովրդական մեկնությունները, որոնք սահուն ու խորամանկորեն հյուսում է հեղինակն իր պատմությանը։
Զարմանալի է բայց․ որքան փնտրեցի ինտերնետում, Մանիշ-քար լեռան ու Մառան գյուղի մասին ոչ մի հիշատակում չգտա։ Որևէ մեկը տեղյա՞կ է այս տեղերից։ Իսկ ես ներկայումս ոչ մի տեղ այնքան չէի ուզենա այցելել, որքան այդ գյուղը: Այնքան, որ պատկերացնելիս անգամ՝ կոկորդս սեղմվում է ․․․
Բարեկամ, նենց հավեսով ես նկարագրել, որ երևի բռնեմ կարդամ։
Հլը փնտրեմ տեսնեմ՝ կգտնեմ ինտերնետում, թե չէ։

հեսա. http://loveread.ec/view_global.php?id=45980
էդ սայթում նաև իր մյուս գործերը կան, որոնցից Մանյունյան կարդա, շատ խորհուրդ եմ տալիս, ձայնով ծիծաղելու գիրք ա, բոլորիս մանկության մասին
Ինչ հավես թեմա ա․․․
Այս երկու օրը Նենսի Գրիգորյանին (https://en.wikipedia.org/wiki/Nancy_Kricorian) էի հիշել, իրենից էլ սկսեմ։ Ամերիկահայ վիպասան է, ֆեմինիստ և լիքը ուրիշ ձևի ակտիվիստ։ Իր վերջին վեպը դեռ չեմ կարդացել, բայց առաջին երկուսը ահագին հավանել եմ, մանավանդ իր անդրանիկը՝ «Զաբել»-ը։ Ըստ իս, այս գործն իր ուրույն տեղն ունի թե՛ ցեղասպանության թեմայով գեղարվեստական գրականության մեջ, և թե՛՝ հայ ֆեմինիզմի։
Նենսիին երևի շատերդ գիտեիք, բայց այս մեկին դժվար թե իմանաք՝ Թոմ Մուրադյան (https://www.youtube.com/watch?v=oyZlU5Cyaq0)։ Միայն մեկ գեղարվեստական գործ ունի, այն էլ ինքնակենսագրական՝ «The Repatriate: Love, Basketball, and the KGB»։ Ցնցող գործ ա։ :)) Մի շնչով եմ կարդացել․․․ հավես, տեղ-տեղ «սև», հումոր, հավես ու անհավատալու պատմություն։ Ընդհանրապես կարծում եմ, որ, ցավոք սրտի, ստալինայն հայրենադարձությունը շատ քիչ է ներթափանցել գեղարվեստական գրականության մեջ։ Արժի կարդալ, չնայած տեղերով պիտի որ չհամաձայնվեք հետը, բայց մեկ ա լավն ա։
Մանկա-պատանեկան հեղինակներից՝ Ջանեք Թաշջյան (https://en.wikipedia.org/wiki/Janet_Tashjian)։ Իմ այդ տարիքում մի ձև պատանեկան գրականության վրայով թռել անցել եմ, շատ շուտ ընկղմվելով «լուրջ» գրականության մեջ։ Հիմա ժամանակ առ ժամանակ հավեսով կարդում եմ։ Իր «My life as» շարքն էլ եմ մեկ շնչով կարդացել։ Ի դեպ այդ շարքի գրքերը որդին է նկարազարդել։ Հիմա էլ «Sticker girl»-ին պիտի անցնեմ։ Ի դեպ իր առաջին գործի՝ «Tru confessions»-ի, հիման վրա հեռուստաֆիլմ էլ է նկարահանվել։
One_Way_Ticket
08.08.2017, 09:11
Դա իր ոչ այնքան հաջող գործն է։ Մյուսները շատ լավն են։
Վերջերս կարդացի «Երկնքից ընկան երեք խնձոր»-ը, հրաշալի գործ է։
Տպավորությունս գրառել եմ։ Քանի որ առիթ եղավ, էստեղ մեջբերեմ.
Նարինե Աբգարյան. Երկնքից ընկան երեք խնձոր (С неба упали три яблока):
Քանի որ թեման օտարագրության մասին է, երևի թեմայից շատ չեմ շեղվի, եթե մի փոքր քթի-մազություն անեմ :)
Վերնագիրը արդեն "ականջ է ծակում", ինձ թվում է ոչ մի ռուսերենի լեզվակիր չի ասի "с неба упалИ три яблока", եթե իհարկե չի ուզում ընդգծել որ խնձորները ինչ-որ տեղ "սեփական ցանկությամբ" են ընկել, ու ամեն մեկը յուրովի: Դասական իմաստով ավելի բնական է հնչում "с неба упалО":

One_Way_Ticket ջան, ռուսերենում թվի համաձայնությունը ավելի խիստ է քան հայերենում։ Չես ասի три яблокО, այլ անպայման՝ три яблокА։ Դե իսկ եթե ենթական հոգնակի թվով է, ապա ստորոգյալն էլ պիտի հոգնակի լինի, ու ոչ մի կերպ չի կարող լինել «упалО три яблокА»։ Ի տարբերություն, հայերենում թվականը սովորաբար օգտագործվում է եզակի ենթակայի հետ (երեք խնձոր, ոչ թե՝ երեք խնձորներ), ու այդ պատճառով էլ ստորոգյալի թիվը համաձայնեցվում է ենթակայի եզակի թվի հետ՝ ընկավ երեք խնձոր։ Ռուսերենում սա սխալ կլինի։ Նույնպես էլ․ упали две капли дождья, лопнули два шарика, спились три рабочих...
One_Way_Ticket
08.08.2017, 09:45

Չէ: Էլի եմ ասում, ստորոգյալը բազմակիով է դրվում, եթե ցանկանում ես ընդգծել երևույթների կամավորությունն ու միմյանցից որոշ չափով անկախությունը: Եթե ինձ չես հավատում, ահա քեզ ավելի հեղինակավոր աղբյուր.
http://new.gramota.ru/spravka/letters/64-bolshinstvo
One_Way_Ticket
08.08.2017, 10:04
One_Way_Ticket ջան, ռուսերենում թվի համաձայնությունը ավելի խիստ է քան հայերենում։ Չես ասի три яблокО, այլ անպայման՝ три яблокА։ Դե իսկ եթե ենթական հոգնակի թվով է
Ի դեպ, ստեղ արդեն դու մի փոքր սխալվում ես: ЯблокА-ն հոգնակի թիվ չէ, եզակի թվի սեռական հոլով է: Ու եթե արական սեռի դեպքում դա բավական ակնհայտ է, ապա իգականի դեպքում եզակիի սեռականն ու հոգնակիի ուղղականը հաճախ նույն կերպ են հնչում, ու ես մինչև վերջերս չէի ջոկում, թե ինչու են ասում "три сестрЫ", եթե сестра-ի հոգնակին сёстры է: Համապատասխանաբար, с неба упало три груши-ի մեջ, груши-ն եզակիի սեռական հոլովն է, ոչ թե հոգնակիի ուղղականը:
Չէ: Էլի եմ ասում, ստորոգյալը բազմակիով է դրվում, եթե ցանկանում ես ընդգծել երևույթների կամավորությունն ու միմյանցից որոշ չափով անկախությունը: Եթե ինձ չես հավատում, ահա քեզ ավելի հեղինակավոր աղբյուր.
http://new.gramota.ru/spravka/letters/64-bolshinstvo
Հա, ճիշտ ես․․․ իմ մտածած բոլոր օրինակներում էլ ենթակաները ակտիվ էին։ Հիմա որ մտածում եմ, ինձ բնական է ասել «мне на голову упало три яблока» (կարևորությունը ընկնելն է, քանի հատը արդեն երկրորդական է), բայց այդ երկնքից ընկնող խնձորները ահագին ակտիվ են․ հենց իրենք են ընկնում, ու երեք հատ լինելն էլ կարևորություն ունի։ Այդ պարագայում ինձ բնականը հենց «с неба упали три яблока» ձևն է։
Ի դեպ, ստեղ արդեն դու մի փոքր սխալվում ես: ЯблокА-ն հոգնակի թիվ չէ, եզակի թվի սեռական հոլով է: Ու եթե արական սեռի դեպքում դա բավական ակնհայտ է, ապա իգականի դեպքում եզակիի սեռականն ու հոգնակիի ուղղականը հաճախ նույն կերպ են հնչում, ու ես մինչև վերջերս չէի ջոկում, թե ինչու են ասում "три сестрЫ", եթե сестра-ի հոգնակին сёстры է: Համապատասխանաբար, с неба упало три груши-ի մեջ, груши-ն եզակիի սեռական հոլովն է, ոչ թե հոգնակիի ուղղականը:
:aha․․․ գնացի քնեմ խելքս տեղը գա, ու արթնանալուն պես քերականությանը տրվեմ․․․
One_Way_Ticket
08.08.2017, 10:29
Հա, ճիշտ ես․․․ իմ մտածած բոլոր օրինակներում էլ ենթակաները ակտիվ էին։ Հիմա որ մտածում եմ, ինձ բնական է ասել «мне на голову упало три яблока» (կարևորությունը ընկնելն է, քանի հատը արդեն երկրորդական է), բայց այդ երկնքից ընկնող խնձորները ահագին ակտիվ են․ հենց իրենք են ընկնում, ու երեք հատ լինելն էլ կարևորություն ունի։ Այդ պարագայում ինձ բնականը հենց «с неба упали три яблока» ձևն է։
Բայց արդյո՞ք հենց իրենք են ընկնում: Ես այդ հեքիաթային խոսքի իմաստը միշտ հասկացել եմ, որ ինչ-որ երկնային ուժ խնձորներին վերևից գցում է:
StrangeLittleGirl
08.08.2017, 10:39
Ընկնելը շատ հետաքրքիր բառ ա։ Հնդեվրոպական լեզուները մատների վրա հաշված էդ խմբի բառեր ունեն։ Ինտրանզիտիվ-anaccusative բայ ա, ինչը նշանակում ա, որ ուղիղ խնդիր չի վերցնում, կառուցվածքով ակտիվ ա, բայց ենթական իմաստաբանորեն ոչ թե ագենտն ա՝ գործողություն կատարողը, այլ պացիենտը՝ գործողությունն իր վրա կրողը։ Ու ռուսերենի սիրունությունը դրանում ա, որ ոչ թե ուղղական, այլ հայցական հոլովով ա ենթական՝ էդպիսով ցույց տալով ներքին կառուցվածքը։
Քանի որ թեման օտարագրության մասին է, երևի թեմայից շատ չեմ շեղվի, եթե մի փոքր քթի-մազություն անեմ :)
Վերնագիրը արդեն "ականջ է ծակում", ինձ թվում է ոչ մի ռուսերենի լեզվակիր չի ասի "с неба упалИ три яблока", եթե իհարկե չի ուզում ընդգծել որ խնձորները ինչ-որ տեղ "սեփական ցանկությամբ" են ընկել, ու ամեն մեկը յուրովի: Դասական իմաստով ավելի բնական է հնչում "с неба упалО":
Հա, ասածդ ավելի ճիշտ ա հնչում, բայց հավատս չի գալիս, որ Նարինե Աբգարյանը դա չիմանար կամ էդտեղ սայթաքեր. կարծում եմ՝ իմաստը խնձորների իրենք իրենց ընկնելն է, կամ իր կոնտեքստում դա էդպես է ճիշտ: Ի դեպ, Նարինե Աբգարյանի ռուսերենը համարվում է հզոր հենց ռուսակիր ոչ հայ մասնագետների կողմից, մի տեղ կարդացել եմ, որ նույնիսկ իր ռուսերենի ոճական և լեզվական առանձնահատկությունների թեմայով Ռուսաստանի համալսարաններում դիսերտացիա են պաշտպանում:
Իսկ սա էլ իր էդ վիպակի վերջին նախադասությունից է, որտեղ հենց հիշատակվում է խնձորների ընկնելը: Չգիտեմ, դատեք ինքներդ.
՛՛...и вот оно пришло, это прекрасное, и дышит легким и ласковым, и пусть так будет долго, и пусть так будет всегда, а ночь будет колдовать, оберегая ее счастье, и перекатывать на своих прохладных ладонях три яблока, которые потом, как это испокон веку было заведено в маранских сказаниях, уронит с неба на землю – одно тому, кто видел, другое тому, кто рассказал, а третье тому, кто слушал и верил в добро.՛՛
Կարծում եմ՝ խնձորները, այնուամենայնիվ, էս պարագայում իրենք են ընկնում՝ բաց թողնված գիշերվա զով ափի միջից:
StrangeLittleGirl
08.08.2017, 12:00

Ես մի քիչ փորփրեցի իրա կենսագրությունը։ Համենայնդեպս, ինքը Հայաստանում ա մեծացել։ Իհարկե, Սովետահայաստանում ռուսերենն ամենուր էր, Նարինեի տատիկն էլ, փաստորեն, ռուս ա, բայց էստեղ իրա լեզվակրության մասը թույլ տուր հարցականի տակ դնել։ Ավելի ճիշտ, եթե նույնիսկ լեզվակիր ա, Սովետական Հայաստանի ռուսերենի լեզվակիր ա, ոչ թե Ռուսաստանի, իսկ դրանք մի քիչ տարբեր են։
Դա իհարկե չի խանգարում, որ իրա ռուսերենը լեզվաբանական տեսանկյունից ուսումնասիրվի։ Հավանական ա, որ Նարինե Աբգարյանը, չլինելով լեզվակիր, ավելի համարձակ ա էղել լեզուն օգտագործելիս՝ ներմուծելով բաներ, որոնք ստանդարտ ռուսերենում քերականորեն սխալ են։ Մոտավորապես Նաբոկովի անգլերենի տիպի. կարդում ես, իրա անգլերենն էլ ա հզոր թվում, բայց իրականում որպես ոչ լեզվակիր լեզուն համեստորեն գործածելու փոխարեն էքսպերիմենտներ ա արել հետը։
Իհարկե, Նարինե Աբգարյանի մասին շատ բան չեմ կարա ասեմ, որտև չեմ կարդացել իրա գործերից, բայց իմ ենթադրություններն եմ անում։ Ու ի դեպ, կարծում եմ՝ լեզվակիր չլինելիս լեզուն էդպես օգտագործելը ճիշտ մեթոդ ա. թույլ կողմը դառնում ա ուժեղ կողմ։
One_Way_Ticket
08.08.2017, 12:02

Երևի ճիշտ ես ասում, ինքը հատուկ է նկատի ունեցել, որ խնձորներն իրենք են ընկնում: Իսկ իմ ականջը ծակում է, քանի որ հայերեն հեքիաթներում "ընկավ" է, ոչ թե "ընկան", համապատասխանաբար այդ արտահայտությունը ինձ մոտ խորապես արմատացած է հենց այդ տեսքով: Ռուսական հեքիաթներում ոնց որ թե նման բան չկա, ու ռուս ընթերցողի մոտ վերնագիրը նման հակասություն չի առաջացնի, նա պարզապես կընդունի արտահայտությունը այնպիսին, ինչպիսին հեղինակը գրել է: Եթե լիներ ոչ թե три яблока, այլ ասենք четыре кактуса, ես էլ կմտածեի, որ հեղինակն ուզում է ասել, որ հենց իրենք են ընկել, ու կանցնեի առաջ:
StrangeLittleGirl
08.08.2017, 12:15
Ինչ հավես թեմա ա․․․
Այս երկու օրը Նենսի Գրիգորյանին (https://en.wikipedia.org/wiki/Nancy_Kricorian) էի հիշել, իրենից էլ սկսեմ։ Ամերիկահայ վիպասան է, ֆեմինիստ և լիքը ուրիշ ձևի ակտիվիստ։ Իր վերջին վեպը դեռ չեմ կարդացել, բայց առաջին երկուսը ահագին հավանել եմ, մանավանդ իր անդրանիկը՝ «Զաբել»-ը։ Ըստ իս, այս գործն իր ուրույն տեղն ունի թե՛ ցեղասպանության թեմայով գեղարվեստական գրականության մեջ, և թե՛՝ հայ ֆեմինիզմի։
Նենսիին երևի շատերդ գիտեիք, բայց այս մեկին դժվար թե իմանաք՝ Թոմ Մուրադյան (https://www.youtube.com/watch?v=oyZlU5Cyaq0)։ Միայն մեկ գեղարվեստական գործ ունի, այն էլ ինքնակենսագրական՝ «The Repatriate: Love, Basketball, and the KGB»։ Ցնցող գործ ա։ :)) Մի շնչով եմ կարդացել․․․ հավես, տեղ-տեղ «սև», հումոր, հավես ու անհավատալու պատմություն։ Ընդհանրապես կարծում եմ, որ, ցավոք սրտի, ստալինայն հայրենադարձությունը շատ քիչ է ներթափանցել գեղարվեստական գրականության մեջ։ Արժի կարդալ, չնայած տեղերով պիտի որ չհամաձայնվեք հետը, բայց մեկ ա լավն ա։
Մանկա-պատանեկան հեղինակներից՝ Ջանեք Թաշջյան (https://en.wikipedia.org/wiki/Janet_Tashjian)։ Իմ այդ տարիքում մի ձև պատանեկան գրականության վրայով թռել անցել եմ, շատ շուտ ընկղմվելով «լուրջ» գրականության մեջ։ Հիմա ժամանակ առ ժամանակ հավեսով կարդում եմ։ Իր «My life as» շարքն էլ եմ մեկ շնչով կարդացել։ Ի դեպ այդ շարքի գրքերը որդին է նկարազարդել։ Հիմա էլ «Sticker girl»-ին պիտի անցնեմ։ Ի դեպ իր առաջին գործի՝ «Tru confessions»-ի, հիման վրա հեռուստաֆիլմ էլ է նկարահանվել։
Հա՜, լավ հիշացրեցիր, Նենսի Գրիգորյանին էլ ավելացրի Գուդրիդսի ցուցակումս։ Թոմ Մուրադյանն ո՞վ ա։ Գուդրիդսում չգտա։
Նենսիներից մեկ էլ Նենսի Ագաբյանին (http://nancyagabian.com/bio/) հիշեցի. էլի ֆեմինիստ։ Իրա գործերից չեմ կարդացել, բայց մոտը գրական վորքշոփի եմ գնացել։ Որպես ուսուցիչ հզոր ա։
Ու մեկ էլ Գրիգոր Պըլտեանին (https://en.wikipedia.org/wiki/Krikor_Beledian) հիշեցի։ Իրա գործերից չեմ կարդացել, բայց երևի աշխարհով մեկ ամենահայտնի հայ գրողն ա ինքը։
Ի դեպ, ի՞նչ կարծիքի եք, որ էս հայ գրողներից որևէ մեկի գրքերից ընտրենք, ընթերցանության ակումբում կարդանք։

Ընտիր գաղափար :aha
Ես մի քիչ փորփրեցի իրա կենսագրությունը։ Համենայնդեպս, ինքը Հայաստանում ա մեծացել։ Իհարկե, Սովետահայաստանում ռուսերենն ամենուր էր, Նարինեի տատիկն էլ, փաստորեն, ռուս ա, բայց էստեղ իրա լեզվակրության մասը թույլ տուր հարցականի տակ դնել։ Ավելի ճիշտ, եթե նույնիսկ լեզվակիր ա, Սովետական Հայաստանի ռուսերենի լեզվակիր ա, ոչ թե Ռուսաստանի, իսկ դրանք մի քիչ տարբեր են։
Դա իհարկե չի խանգարում, որ իրա ռուսերենը լեզվաբանական տեսանկյունից ուսումնասիրվի։ Հավանական ա, որ Նարինե Աբգարյանը, չլինելով լեզվակիր, ավելի համարձակ ա էղել լեզուն օգտագործելիս՝ ներմուծելով բաներ, որոնք ստանդարտ ռուսերենում քերականորեն սխալ են։ Մոտավորապես Նաբոկովի անգլերենի տիպի. կարդում ես, իրա անգլերենն էլ ա հզոր թվում, բայց իրականում որպես ոչ լեզվակիր լեզուն համեստորեն գործածելու փոխարեն էքսպերիմենտներ ա արել հետը։
Իհարկե, Նարինե Աբգարյանի մասին շատ բան չեմ կարա ասեմ, որտև չեմ կարդացել իրա գործերից, բայց իմ ենթադրություններն եմ անում։ Ու ի դեպ, կարծում եմ՝ լեզվակիր չլինելիս լեզուն էդպես օգտագործելը ճիշտ մեթոդ ա. թույլ կողմը դառնում ա ուժեղ կողմ։
Նարինե Աբգարյանի դեպքը մի քիչ տարբեր ա: Ճիշտ ա, ինքը Հայաստանում ա ծնվել-մեծացել, ավելին՝ Տավուշի շրջանի Բերդ քաղաքում, բայց հայերենն իր մոտ շատ թույլ է, համարյա չկա. նա ոչ միայն չի ստեղծագործում հայերեն, այլև վարժ չի խոսում, կարծեմ մի քիչ ավելի լավ տիրապետում ա տավուշյան բարբառին, իսկ հարցազրույցների ժամանակ նույնիսկ պարզ հարցերին պատասխանում ա ռուսերեն՝ նախապես ներողություն խնդրելով: Իր մորական ճյուղը ղարաբաղցի են, տատն էլ՝ ռուս, ու ռուսախոս ղարաբաղցիները/բաքվեցիները նույնիսկ մի սերունդ էլ ապրեն Հայաստանի զուտ հայկական միջավայրերում, զարմանալիորեն չեն կարողանում յուրացնել հայերենը, իրենց մայրենին մնում է ռուսերենը, հայերեն խոսում են կցկտուր, ուժեղ արտահայտված ակցենտով ու բազային մակարդակում: Միշտ մտածել եմ՝ տեսնես ինչի՞ց ա, ինչ-որ լեզվական արմատացած առանձնահատկությու՞ն:
Ի դեպ, Նարինեն նաև ռուսերենի մասնագետ ա՝ ավարտելով Բրյուսովի համապատասխան բաժինը, հետո, կարծեմ, ընդունվել ա ասպիրանտուրա Մոսկվայում, բայց չի շարունակել, դե իսկ երկար տարիներ էլ ապրել ա Մոսկվայում: Ամեն դեպքում իր մայրենին հաստատ հայերենը չի: Իսկ եթե ընդունենք, որ մարդ մի մայրենի գոնե պիտի ունենա, իր մոտ դա ռուսերենն ա, որով էլ դառնում ա, երևի, լեզվակիր: Գրում եմ ՛՛երևի՛՛, որովհետև, կարող են լինել հանգամանքներ, որ մարդ ոչ մի լեզվի լիարժեք չտիրապետի. դա հատկապես զգացվում էր Հայաստանում ռուսական դպրոց ավարտողներից շատերի մոտ. թե՛ հայերենը, թե՛ ռուսերենը թերի էին տիրապետվում: Սա, իհարկե, Նարինեին չի վերաբերում:
StrangeLittleGirl
08.08.2017, 13:20

Շնորհակալ եմ պարզաբանման համար։
Չգիտեմ՝ դու ինչ ղարաբաղցիների ես հանդիպել, բայց իմ տատիկն ու իր քույր-եղբայրները ռուսախոս ղարաբաղցիներ են ռուսական կրթությունով, բայց հայերեն նորմալ խոսում են։ Բարբառային մակարդակն էլ ցածր մակարդակ չի, այլ ուղղակի ուրիշ տեսակի հայերեն։
Հա, ինչ էի ասում։ Ուրեմն նույնիսկ եթե մանկուց տենց ռուսերենի մեջ ա էղել, մեկ ա, էդ ուրիշ ռուսերեն ա, Ռուսաստանի ռուսերենը չի։ Դրա համար էլ տենց հետաքրքիր ա ուսումնասիրության տեսանկյունից։ Մեկ էլ հայերեն վատ խոսելը դեռ չի նշանակում, որ իր մայրենին չի։ Կարա մայրենին լինի, բայց ոչ դոմինանտ լեզուն։ Քո նկարագրությունից ավելի շատ հասկանում եմ, որ Նարինեն առնվազն երկլեզու ա (եթե արանքում հայերենի բարբառ էլ կա, ուրեմն եռալեզու):

Ուրեմն իմ բախտը չի բերել. ինչքան հանդիպել եմ ռուսախոս բաքվեցի/ղարաբաղցիների, ու դրանք քիչ չեն, առանց բացառության բոլորի մոտ նույն նկարագիրն ա:
Կոնկրետ Նարինեի դեպքը ես չէի համարի երկլեզու, որովհետև գրական հայերենով Նարինեն, իր իսկ խոստովանությամբ, չի կարողանում խոսել, նմանապես և գրել հայերեն չի կարողանում /ստեղծագործելու մակարդակում/: Եթե միայն հասկանալը բավարար ա երկլեզվության համար, ուրեմն թող լինի երկլեզու, բայց իմ կարծիքով երկլեզվությունը, այնուամենայնիվ, երկու լեզվով էլ արտահայտվել և գրել կարողանալն ա, բնականաբար դրանցից մեկի ինչ-որ առավելությամբ:
Էն որ ուրիշ ռուսերեն ա եղել, կարծում եմ՝ ճիշտ ես: Ու դրան գումարվել ա շատ կարդալը գրագետ ռուսերենով, ու իր մեջ լեզուն խմորվել-յուրացվել ա ինչ-որ յուրահատուկ ձևով, որ արդյունքում էսպիսի հետաքրքիր ու արժեքավոր գրականություն ա ստացվել:
StrangeLittleGirl
08.08.2017, 13:36

Եթե ինքն իր առօրյայում երկու լեզու ա գործածում, ուրեմն երկլեզու ա՝ անկախ նրանից, թե ոչ դոմինանտ լեզվով ինչ ա անում։ Կարող ա մենակ լսի-հասկանա կամ մենակ կարդա։ Եթե բարբառով ա մենակ կարողանում խոսել, իսկ գրական՝ չէ, էլի երկլեզու ա։
Էսքան նկարագրելուցդ հետո ահագին հետաքրքրեց։ Կուզեի կարդալ։

Կարդա, անհնար ա, որ զղջաս: Մինչև ուղնուծուծը գրող ա, ու շատ բան ա անում հայության համար: Ռուսաստանում ինքը շատ հանրահայտ ա, ու մարդիկ, կարդալով իր գրքերը, սիրահարվում են Հայաստանին: Էս մակարդակի սեր հայրենիքի հանդեպ՝ հազվագյուտ ա, նկատի ունեմ՝ մակարդակը, հասկացողությունն ու խորությունը, համարյա համամարդկային արժեքի ա հասցնում: Մենակ էս տարի քանի ռուս ընտանիք Ռուսաստանի եսիմ որ ծայրերից հատուկ եկել-հասել են Բերդ, որ տեսնեն էն տեղերը, որ Նարինեն նկարագրում ա, զգան շունչը, ու հաստատել են, որ լրիվ ճիշտ ա: Բերդն էլ դարձել ա Մեդիսոնի կամուրջների պես մի տեղ, քաղաքի ցուցանակի մոտ նկարվում են, որ վերադառնան, գլուխ գովան, թե իրենք եղել են Մանյունյայի ՛՛դեպքի վայրում՛՛ :))
Հա՜, լավ հիշացրեցիր, Նենսի Գրիգորյանին էլ ավելացրի Գուդրիդսի ցուցակումս։ Թոմ Մուրադյանն ո՞վ ա։ Գուդրիդսում չգտա։
Նենսիներից մեկ էլ Նենսի Ագաբյանին (http://nancyagabian.com/bio/) հիշեցի. էլի ֆեմինիստ։ Իրա գործերից չեմ կարդացել, բայց մոտը գրական վորքշոփի եմ գնացել։ Որպես ուսուցիչ հզոր ա։
Ու մեկ էլ Գրիգոր Պըլտեանին (https://en.wikipedia.org/wiki/Krikor_Beledian) հիշեցի։ Իրա գործերից չեմ կարդացել, բայց երևի աշխարհով մեկ ամենահայտնի հայ գրողն ա ինքը։
Ի դեպ, ի՞նչ կարծիքի եք, որ էս հայ գրողներից որևէ մեկի գրքերից ընտրենք, ընթերցանության ակումբում կարդանք։
Հես (https://www.goodreads.com/author/show/2371935.Tom_Mooradian) ա Թոմ Մուրադյանը գուդրիդսում։
Ֆեմինիստներից ուզում էի նաև Միշելին Ահարոնյանին (https://en.wikipedia.org/wiki/Micheline_Aharonian_Marcom) նշել, էն էլ իր վերջին երկու, ֆեմինիստական, գործերը դեռ չեմ կարդացել ու դրանք հակասական համբավ են ձեռք բերել․ չէի ուզում առանց կարդալու իր անունը տալ, բայց որ սենց ուտուշ-խմուշ ա սկսվել․․․
Պըլտեանը արևմտահայերեն չէ՞ր գրում։ «Ամենահայտնին» մի քիչ խնդրահարույց բառ ա :) իմ աշխարհում կենդանի գրողներից «ամենահայտնին» Պիտր Բալաքյանն (https://en.wikipedia.org/wiki/Peter_Balakian) ա, դե ու ռուսալեզու աշխարհում հիմա Աբգարյանին մոտ եկող չկա, իսկ մնացած ոչ մեկի մասին երևի ոչ էլ լսած կան։ Իսկ գլոբալ կտրվածքով Մայքլ Արլենին (https://en.wikipedia.org/wiki/Michael_Arlen) դժվար հասնող լինի․․․
StrangeLittleGirl
08.08.2017, 16:41

Ահ, փաստորեն երկու օ-ով ա անունը գրվում։ Ես էլ ինչ ուղղագրությամբ ասես չփորձեցի, չբերեց :))
Պըլտեանն արևմտահայերեն ա գրում ու ֆրանսերեն։ Ինքը գլոբալ առումով ամենահայտնին ա, նաև էն իմաստով, որ քանի որ արևմտահայերեն ա գրում, համարվում ա հայ գրող, ու գրական շրջանակներում ամեն տեղ ինքը կա. փառատոններ, գրական հանդեսներ և այլն։ Կոպիտ ասած, միակ հայ գրողն ա, որն աշխարհով մեկ հայտնի ա, ու ասենք կարող ա Կոպենհագենում պատահական պուճուր գրախանութ մտնեմ, իրա գրքերից լինի էնտեղ։
Մայքլ Արլենն էլ վաղուց մեռել ա, չգիտեմ՝ ինչքանով ա ժամանակակից գրականության մեջ մտնում։ Թե չէ տենց լինի, բա Վիլյամ Սարոյա՞նը։

Կոպենհագենում չիդեմ, բայց անգլերեն թարգմանված կարծես մենակ մի գործ ունի, ու անգլախոս ընթերցողին բացարձակ անհայտ ա։ Իսկ Բալաքյանը Փուլիցեր ստացած բանաստեղծ ա, ում գործերը կարծես ժամանակակից ամերիկյան բանաստեղծական կանոնի մեջ են կամաց-կամաց մտնում (քոլեջ-համալսարաններում ահագին ուսումնասիրվող բանաստեղծ ա)։ Դե Աբգարյանն էլ հիմա թնդում ա։ Բայց, էլի, անշնորհակալ գործ ա «ամենաների» շուրջ վիճելը։
StrangeLittleGirl
08.08.2017, 17:19

Ընդհանրապես միջին վիճակագրական անգլախոս ընթերցողին ոչ անգլերեն գրված գրականությունն անհայտ ա, նույնիսկ եթե բոլ-բոլ թարգմանվել ա։ Բայց ուզում եմ ասել, որ երբ մեր օրերում ասում ես հայ հեղինակ, գրականությունից մի քիչ խաբար մարդը միանգամից Պըլտեան ա պատկերացնում։ Էդ առումով Բալաքյանը հայ հեղինակ չի, ինքը չի իդենտիֆիկացվում հայ գրականության հետ, չնայած էս թեմայի ամբողջ իմաստը հենց էդ տիպի գրողներին վեր հանելն ա, Պըլտեանը մաքուր էս կատեգորիայից չի։
Ի դեպ, հետաքրքիր ա, Գուդրիդսում մի հատ ընկեր ունեմ, անունը Աստղիկ։ Չգիտեմ՝ ով ա, ինչ ա, ոնց ա ինձ մոտ հանդիպել, բայց դեռ չեմ տեսել որևէ օտարագիր հայ հեղինակի որևէ գիրք, որ ինքը կարդացած չլինի։ Էս թեմայում գրած բոլոր հեղինակներին առանց բացառության կարդացել ա: Մենակ Նարինե Աբգարյանն ա իրա մոտ to-read-ում, էն էլ ենթադրում եմ՝ ռուսերեն չգիտի, դրա համար։ Ասածս ինչ ա. իրա էջում էլ կարելի ա լիքը հեղինակների գտնել։
StrangeLittleGirl
08.08.2017, 17:24
Ֆրանսալեզուներից մեկ էլ Մարտին Մելքոնյանին (https://www.goodreads.com/author/show/720753.Martin_Melkonian) հիշեցի: Իրանից մենակ «Հայուհին» եմ կարդացել: Մոր մասին մեմուար ա: Ահագին լավն ա, բայց ինչքան գիտեմ իրա հիմնական գործը չի:
Մեկ էլ Վալերի Թոռանյան (https://www.goodreads.com/author/show/13905074.Val_rie_Toranian): Էս գրողուհուն շատ տարօրինակ ձևով եմ հայտնաբերել: Հայերենի բանավոր քննությանը նստած էինք: Հանձնաժողովի անդամներից մեկը (իրանագետ) Թոռանյանի գրքերից նվեր էր բերել հանձնաժողովի մեկ այլ անդամի (հնդեվրոպագետ):
Վիլյամ Սարոյանի թոռնուհու՝ Սթրոբերի (ի՜նչ սիրուն անուն ունի) Սարոյանի գիրքն եմ ուզում կարդալ՝ "Girl Walks Into a Bar: A Memoir" («Աղջիկը բար է մտնում. հուշագրություններ»)։
Ի դեպ կարելի է օտարագիր ժամանակակից հայ գրողների գործերի թարգմանությամբ էլ զբաղվել։ Ինչքան նկատում եմ, ժամանակակից օտարագիրներից մենակ Նարինե Աբգարյանի գործերն են թարգմանվում։