PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս եմ պատկերացնում ակումբցիներին:

Alphaone
17.07.2017, 00:18
Կան ակումբցիներ, չէ՞, ում ընդհանրապես չենք տեսել: Մի շաբաթ առաջ ես ու Մուշուն փորձում էինք Սամբիտբաբային պատկերացնել, պարզվեց, որ ահագին էլ նման ենք պատկերացնում: Եթե ինչ-որ մեկը չուզի իր մասին գրենք, կարող է թեմայում գրել, որ չի ուզում ու չենք գրի:
Ես հետո կնկարագրեմ Մեֆին ինչպես եմ պատկերացնում :)

ivy
17.07.2017, 01:00
Իմ ու Սամի նկարը անցյալ տարի դրել էի ֆեյսբուքում, չե՞ս տեսել, Ալֆ։

StrangeLittleGirl
17.07.2017, 01:06
Մեֆն ակնոցավոր, կանաչ երկար մազերով, քթին պիրսինգով ծիտ աղջիկ ա։

Alphaone
17.07.2017, 01:50
Իմ ու Սամի նկարը անցյալ տարի դրել էի ֆեյսբուքում, չե՞ս տեսել, Ալֆ։

ա՜, ինչ եմ բաց թողել, կամ կարող ա տեսել եմ, գլխի չեմ ընկել, որ Սամն ա :D ինչևէ, մենք Սամին շամանի նման էինք պատկերացնում՝ երկար շապիկով, մորուքով, բարի շաման ))

Progart
17.07.2017, 06:27
Սամբիտբաբային ես սենց եմ պատկերացնում․
Երկար մազերով, մորուքով, բարի ժպիտով, սուր քթով, ակնոցներով՝ նեղ, հագին էլ սպիտակ երկար շոր ա :D համարյա Քրիստոս էլի։

Հա մեկ էլ տուն չունի, մի քարի վրա նստած միախոսում ա :D :D

http://blog.pressan.is/stefano/wp-content/uploads/sites/183/2012/10/Hippie.jpeg

Smokie
17.07.2017, 07:32
Իմ ու Սամի նկարը անցյալ տարի դրել էի ֆեյսբուքում, չե՞ս տեսել, Ալֆ։

Ես նոր տեսա::)) Լույս ինձ:))

Sambitbaba
17.07.2017, 07:51
Սամբիտբաբային ես սենց եմ պատկերացնում․
Երկար մազերով, մորուքով, բարի ժպիտով, սուր քթով, ակնոցներով՝ նեղ, հագին էլ սպիտակ երկար շոր ա :D համարյա Քրիստոս էլի։

Հա մեկ էլ տուն չունի, մի քարի վրա նստած միախոսում ա :D :D

http://blog.pressan.is/stefano/wp-content/uploads/sites/183/2012/10/Hippie.jpeg

Համարյա գուշակեցիք...:hands

Sambitbaba
19.07.2017, 10:00
Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց այդպես էլ չկարողացա տեղադրել լուսանկարս... Ուզած-չուզած տեղադրեցի ֆեյսբուքում, եթե մեկնումեկդ ունի հնարավորություն ու ցանկություն, ու եթե դժվար չէ, տեղափոխեք այստեղ, լա՞վ... Շնորհակալություն:

keyboard
19.07.2017, 10:54
Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց այդպես էլ չկարողացա տեղադրել լուսանկարս... Ուզած-չուզած տեղադրեցի ֆեյսբուքում, եթե մեկնումեկդ ունի հնարավորություն ու ցանկություն, ու եթե դժվար չէ, տեղափոխեք այստեղ, լա՞վ... Շնորհակալություն:

imgur.com ում ափլոուդ արա ու լինկը դիր էստեղ :)

Sambitbaba
19.07.2017, 11:29
imgur.com ում ափլոուդ արա ու լինկը դիր էստեղ :)

Շնորհակալ եմ, Քիբ ջան, որն որ թե մի բան ստացվի...

http://imgur.com/a/C5pC7

Յոհաննես
19.07.2017, 11:35
Շնորհակալ եմ, Քիբ ջան, որն որ թե մի բան ստացվի...

http://imgur.com/a/C5pC7

Վա՜յ,Ուիլլիամ Ուոլլեսը :o

Smokie
19.07.2017, 11:36
Սամ վերջն ես::hands Ես էդ վարկանշային անթույլատրելի համակարգի ինչն եմ ասել::))

Lion
19.07.2017, 22:17
Գրեմ իմ հարազատ Տրիբունի մասին: Իմ պատկերացմամբ ինքը նիհար, բոյով, մի քիչ սուր դիմագծերով, ակնոցներով, մի քիչ վրա եկած ուսերով, մի քիչ քաչալոտ... մեկն է :)

Տենց եմ պատկերացնում, Գնել ջան, հուսով եմ բեզ օբիդ...

Մեֆիստոֆելը... մեկ-մեկ կասկածում, եմ, որ իր անվան տակ Վանո Սիրադեղյանն է ֆորումում կայֆավատ լինում...: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ինքը պետք է հաստատ չաղ չլինի, չգիտեմ ինչի՝ տենց, սիրում է պիվա խմել, մի քիչ կլորոտ գլխով, միջին կազմվածքի մարդ է...

Յոհաննես
20.07.2017, 05:16
Lion-նու 1,68 բոյով,կարճոտ մազերով ու ահագին սպիտակած,նորմալոտ թրաշով,շականակագույն աչքերով ու Վարդան Մամիկոնյանի սրով:
Բարեկամ-ահագին բոյով,սպիտակ մաշկով,երկարոտ մազերով ու հաստատ սև չէ մազերը:
Progart-Կարճ մազերով,մի քիչ թրաշով,բոյը 170,լավ սևուկ տղա:

Բարեկամ
20.07.2017, 05:57

Ես ինչ թույն մոդել ստացվեցի :)) Ու էդքանից հետո դու ինձ չես սիրում :D

Բարեկամ
20.07.2017, 06:02
Շնորհակալ եմ, Քիբ ջան, որն որ թե մի բան ստացվի...

http://imgur.com/a/C5pC7

Վայ, ինչ համակրելի ես :)

Progart
20.07.2017, 10:32
Progart-Կարճ մազերով,մի քիչ թրաշով,բոյը 170,լավ սևուկ տղա:

էս ո՞վ նկարս ուղարկեց :D :D

Smokie
20.07.2017, 10:54
Դեղին մուկիկ-Երիտասարդ ուսանողուհի: Բնավորությամբ շատ լուրջ, հանգիստ, հնարավոր է նաև մի քիչ տխուր:
Բայց մեկ-մեկ կարող ա մուկիկ մականունով ատամնաբույժիս բուժքրոջ հետ ասոցիացնեմ::)) Այսինքն ուրախ, ժպտերես, ծիծաղկոտ աղջկա:;)

Տրիբուն
20.07.2017, 11:55
Գրեմ իմ հարազատ Տրիբունի մասին: Իմ պատկերացմամբ ինքը նիհար, բոյով, մի քիչ սուր դիմագծերով, ակնոցներով, մի քիչ վրա եկած ուսերով, մի քիչ քաչալոտ... մեկն է :)

Լիոն, հիշողությունդ մեռնի, մենք մի անգամ արագի մեջ հանդիպել ենք - Տերյանի վրայի ինչ-որ պիցերիայում նստած էիք, արագ եկա սաղիդ բարևեցի, մի քիչ նստեցի հետներդ, գնացի։

Դեղին մուկիկ
20.07.2017, 15:23
Դեղին մուկիկ-Երիտասարդ ուսանողուհի: Բնավորությամբ շատ լուրջ, հանգիստ, հնարավոր է նաև մի քիչ տխուր:
Բայց մեկ-մեկ կարող ա մուկիկ մականունով ատամնաբույժիս բուժքրոջ հետ ասոցիացնեմ::)) Այսինքն ուրախ, ժպտերես, ծիծաղկոտ աղջկա:;)

Սմոքի ջան, լավ էլ պատկերացրել ես (բայց ուսանողուհի չեմ վաղուց)))

Դեղին մուկիկ
20.07.2017, 15:26
Բարեկամ-ահագին բոյով,սպիտակ մաշկով,երկարոտ մազերով ու հաստատ սև չէ մազերը:

Իսկ ես ավելի կարճ մազերով եմ պատկերացնում Բարեկամին: Ու կարծում եմ` բավականին հանգիստ ու լուրջ է:

Դեղին մուկիկ
20.07.2017, 15:42
Progart-ն էլ համակրելի 16-ամյա աղջնակ է` կարճ մազերով, նիհարիկ, հնարավոր է նաև ակնոց է կրում:

Բարեկամ
20.07.2017, 16:24
Ես յուրաքանչյուրին պատկերացնում եմ իր ավատարի նկարով, նույնիսկ նրանց, ում դեմքով գիտեմ։

Progart
20.07.2017, 17:01
Progart-ն էլ համակրելի 16-ամյա աղջնակ է` կարճ մազերով, նիհարիկ, հնարավոր է նաև ակնոց է կրում:

վույ :D

Lion
20.07.2017, 18:12
Լիոն, հիշողությունդ մեռնի, մենք մի անգամ արագի մեջ հանդիպել ենք - Տերյանի վրայի ինչ-որ պիցերիայում նստած էիք, արագ եկա սաղիդ բարևեցի, մի քիչ նստեցի հետներդ, գնացի։

Եթե ճիշտ եմ նկարագրել, ուրեմն... հենց էդ կերպարդ էլ հիշում եմ, հը?

Lion-նու 1,68 բոյով,կարճոտ մազերով ու ահագին սպիտակած,նորմալոտ թրաշով,շականակագույն աչքերով ու Վարդան Մամիկոնյանի սրով:

1.80, 125 կգ, համարյա խուզած մազեր, այսինքն՝ սպիտակը չի երևում, մշտապես թրաշվող, վերջը դատարաններ եմ գնում, աչքերս էլ իրոք շագանակագույն: Հա, մոռացա ասել, հետս մշտապես Աղբյուր Սերոբի մոսինն եմ պահում, Գևորգ Չաուշի մաուզերն ու Անդրանիկի դաշույնը :)

Տրիբուն
20.07.2017, 19:31
Եթե ճիշտ եմ նկարագրել, ուրեմն... հենց էդ կերպարդ էլ հիշում եմ, հը?
Հա ապեր, նենց ես նկարագրել, որ ուզում եմ քո պատմական հերոսներից մեկը դառնամ - ասենք Տրիբուն Խրոխտասիրտ։ :D

1.80, 125 կգ, համարյա խուզած մազեր, այսինքն՝ սպիտակը չի երևում, մշտապես թրաշվող, վերջը դատարաններ եմ գնում․․․

Բլյաաաա ․․․․ էս ի՜նչ մի քեզ ուտելուն ես կապել, այլ Չինգիսխան :D Ես էլ ասում եմ փղերին ինչի ես սիրում տենց։

Moonwalker
20.07.2017, 20:10
Բլյաաաա ․․․․ էս ի՜նչ մի քեզ ուտելուն ես կապել, այլ Չինգիսխան :D Ես էլ ասում եմ փղերին ինչի ես սիրում տենց։

Որպես 1.86, 107, կոչ եմ անում դադարեցնել բոդիշեյմինգը: :))

Շինարար
21.07.2017, 02:34
Ես յուրաքանչյուրին պատկերացնում եմ իր ավատարի նկարով, նույնիսկ նրանց, ում դեմքով գիտեմ։

բա որ նկարը փոխում են, սաղ պատկերացումներդ իրար ա խառնվո՞ւմ :))

Բարեկամ
21.07.2017, 05:32
բա որ նկարը փոխում են, սաղ պատկերացումներդ իրար ա խառնվո՞ւմ :))

:think երևի առաջինն ա մնում։

Ուլուանա
21.07.2017, 11:54
Ես յուրաքանչյուրին պատկերացնում եմ իր ավատարի նկարով, նույնիսկ նրանց, ում դեմքով գիտեմ։
Հիշու՞մ, ես, որ սկզբնական շրջանում ահագին ժամանակ դու Eжик в тумане–ի ոզնու նկարն էիր դրել որպես ավատար, ու բոլորս քեզ ոզնի էինք պատկերացնում :love։ Ինձ ահագին երկար ժամանակ պետք եղավ հավատալու համար, որ ոզնի չես :D։

Lion
21.07.2017, 20:44
Հա ապեր, նենց ես նկարագրել, որ ուզում եմ քո պատմական հերոսներից մեկը դառնամ - ասենք Տրիբուն Խրոխտասիրտ։ :D

Կլնես, կլնես - որ ասացիր, հիշեցի, իրոք, նման մի հանդիպում եղել է, թեև մինչև երեկ էլ ես վստահ չէի, որ դա դու էիր...

Բլյաաաա ․․․․ էս ի՜նչ մի քեզ ուտելուն ես կապել, այլ Չինգիսխան :D Ես էլ ասում եմ փղերին ինչի ես սիրում տենց։

Փորձում եմ 130 չհասնել... :)

Smokie
22.07.2017, 10:35
Tiger29-Գիտեմ, 25-ից բարձր էր, երբ ես դեռ էդքան չկայի, (2015 թվից առաջ:)) ) նույնիսկ կարող եմ ենթադրել, որ 29-ը իր տարիքն էր ակումբում գրանցվելուց (2007 թ.) բայց միշտ մոտս էնպիսի տպավորություն ա, որ ահագին մոտ ենք տարիքով::)) Բարձրահասակ եմ պատկերացնում` միշտ թրաշված, խնամված արտաքինով, մարդամոտ աչքերով/հայացքով, ժպտերես ու քիչ մը բարակ ձայնով համակրելի երիտասարդ: ;)

Բարեկամ
22.07.2017, 17:27

Թայգըրը երիտասա՞րդ ա։ Այսինքն ուհի չի՞։ Էս ինչքան մոլորություններ կան...

ivy
22.07.2017, 18:15
Իսկ ես Թայգերի հետ հանդիպել եմ, բայց չեմ պատմի ։))

Smokie
23.07.2017, 07:55
Թայգըրը երիտասա՞րդ ա։ Այսինքն ուհի չի՞։ Էս ինչքան մոլորություններ կան...

Ո՞վ գիտե:esim

Մինչև հիմա ես էնքան վստահ էի` ոնց որ լսած լինեի արդեն անունը::oy Բայց կարող ա դա էլ էր երևակայություն: Կարծում էի Տիգրան ա, հիմա արդեն Տիգրանուհին էլ չեմ բացառում:)) Բայց կարող ա՞ իսկականից լսել եմ անունը::think

StrangeLittleGirl
23.07.2017, 11:30
Tiger-ը հաստատ տղա ա։