PDA

Դիտել ողջ տարբերակը : Իշխանությունը բերում է ուղեղի վնասվածքի

Ծլնգ
16.07.2017, 22:16
Այսօր աչքովս այս հոդվածը (https://www.theatlantic.com/magazine/archive/2017/07/power-causes-brain-damage/528711/) ընկավ, որը, ահագին հետազոտությունների վրա հիմնվելով, բացատրում է, որ իշխանության զգացումը թուլացնում է կողքինների զգացողությունները ուղեղում վերարտադրելու կարողությունը։ Իսկ իշխանության հաճախակի զգացման կրկնման դեպքում, սա բերում է այդ ֆունկցիայի ի սպառ արգելափակման, ինչը ֆիզիոլոգիական տեսանկյունից ուղեղի վնասվածք կարող է դիտվել։ Սա փորձում են բացատրել նրանով, որ իշխանության հասնելու համար մարդը, հասարակական էակ լինելով, պետք է լավ զգա կողքինների տրամադրություններն ու ցանկությունները։ Բայց հենց հասնում է իշնանության, մարդկանց «կարդալու» ունակությունը դառնում է ավելորդ, ու ժամանակի հետ ատրոֆացիայի է ենթարկվում։

Կարճ ասած, իշխանություն վայելող մարդկանց ուղեղները ձևափոխվում են, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում զգալ ու «կարդալ» հասարակ մարդկանց։ Ահագին բան է, չէ՞, բացատրում իշխանավորների մասին, էլ չասաց դիկտատորների․․․

Ասեմ, որ բուն հետազոտությունների մեջ չեմ խորացել, բայց դե Աթլանտիկը ահագին հեղինակավոր պարբերական է։ Ու այսքանի մեջ ինձ հավես էր իմանալ, որ իշխանությունը մարդուն կարող է ֆիզիոլոգիապես էլ փոխել։ Այնպես որ Սերժիկ-Սաշիկները մեղավոր չեն, հիվանդ են ուղղակի :D

StrangeLittleGirl
16.07.2017, 22:31
Ծլնգ, մենակ վերնագիրն ահագին կասկածելի ա, որովհետև brain damage անվանում են ուղեղի օրգանական խանգարումները (ուռուցք, տրավմա, ինսուլտ և այլն): Ֆիզիոլոգիական փոփոխությունները զուտ ֆունկցիոնալ խանգարում են։

Հոդվածը չկարդացի, բայց մի քիչ թերահավատորեն եմ մոտենում պատճառ-հետևանքային կապին․ իշխանությու՞նն ա առաջացնում համապատասխան ֆունկցիոնալ փոփոխություններ, թե՞ կոնկրետ ֆունկցիոնալ փոփոխություններ ունեցող մարդիկ են իշխանության գալիս։ Մեթոդաբանորեն էլ նման հետազոտություն լաբում անելը բավական բարդ բան ա։

Ի դեպ, մի էդպիսի հետազոտություն կար նաև հարուստների վերաբերյալ, որ հարստանալով էմպաթիան կորցնում են։ Բայց էլի լիքը մեթոդաբանական հարցականներ կային։ Ամեն դեպքում, էդքանով հանդերձ էս ամենի մեջ տրամաբանություն կա։ Ուղղակի պատճառ-հետևանքային կապն ա մի քիչ կասկածելի։

Տրիբուն
16.07.2017, 22:40
Ես առանց հետազոտության կարամ հաստատեմ, որ ահագին երկրներում, ներառյալ Հայաստանը, իշխանության անասուններ են :D ․․․ էս էլ ա հիվանդություն, կոչվումա ռիթարդացիա ․․․ Էս անասունները ոչ միայն կողքինները տրամադրությունն ու ցանկությունը չեն զգում, այլ նաև սեփականը։ Որ զգային մի պահ լափելը կթարգեին, որ չտրաքեն։

StrangeLittleGirl
16.07.2017, 22:41
Հոդվածն էլ նայեցի։ Պատճառ-հետևանքին անդրադարձող մենակ մի հետազոտություն կար, էն էլ պետք ա օրիգինալը կարդալ մեթոդաբանությունը լավ հասկանալու համար։ Ես չեմ կարծում, որ հնարավոր ա իշխանության հասած մեկին քսան տարի հետո լաբորատորիա քարշ տալ ու համոզել, որ սկաների մեջ մտնի, ու պատկերացնում եմ, որ ժամանակի հետ ընտրանքն ահագին փոքրացել ա։

Իսկ մնացած հետազոտություններում ավելի շատ իշխանության սուբյեկտիվ ընկալման հարցն ա։ Եթե մեկն իրան powerful ա զգում, դեռ չի նշանակում, որ օբյեկտիվորեն իշխանություն ունի և հակառակը։ Ու իրականում շատ նորմալ ա, որ իրեն հզոր զգացող անձի ուղեղում լիքը պրոբլեմներ լինեն։

Ծլնգ
16.07.2017, 22:42
Բյուր ջան, անունը մի դիր brain damage, այլ դիր neurodegeneration, դրանից իմաստը չի փոխվի․․․ կոնկրետ հոդվածի անվանումը կարծես գալիս է նրանից, որ սիմպտոմներով իշխանության հասած մարդիկ նման են որոշ կոնկրետ ուղեղային տրավմա ունեցած հիվանդների։ Կարդա հոդվածը, կարծում եմ փորձերի դիզայնը ճիշտ է հաստատում պատճառա-հետևանքային կապը (արհեստականորեն իշխանության զգացում են ներշնչում, ու ստուգում ուղեղի համապատասխան մասի ակտիվությունը)։ Բայց դե IANAN (I am not a neuroscientist)։

Տրիբուն
16.07.2017, 22:48

Ինձ թվում ա, էս էն դեպքերից ա, երբ բաց դուռը ուզում են քացով մտնեն։ Մի հինգ հազար տարի ալամ աշխարհին հայտնի ա, որ իշխանություն ունեցողները որոշ ժամանակ անց իրականությունից կտրվում են։ Էս վիճակը, առանց ուղեղը սքան անելու, նկարագրված ա անթիվ անհամար գրականության մեջ։

Ծլնգ
16.07.2017, 22:57

Արա դե սպասի էլի մի քիչ, այ թրոլ :)) մի բան ա երբ իդեալական կառավարման համակարգ չկա, ու դա բերում ա չարաշահումների (իշխանությունը ուռճացնում է), ու լրիվ ուրիշ, երբ պարզվում է, որ իշխանության կողմնակի ազդեցություններից խուսափելու համար նեյրոպրոֆիլակտիկա ա պետք։ Ու հլը երկիրների կառավարությունը կողքի դիր, սա ահագին բիզնես հետևանքներ էլ ունի, ու կառավարիչների ընտրության նոր մոտեցման կարիք է առաջարկում։

Տրիբուն
16.07.2017, 22:59
Իսկ մնացած հետազոտություններում ավելի շատ իշխանության սուբյեկտիվ ընկալման հարցն ա։ Եթե մեկն իրան powerful ա զգում, դեռ չի նշանակում, որ օբյեկտիվորեն իշխանություն ունի և հակառակը։ Ու իրականում շատ նորմալ ա, որ իրեն հզոր զգացող անձի ուղեղում լիքը պրոբլեմներ լինեն։

Ես էս վիճակը ջահել ժամանակս անվանում էի «հիվանդանոցի պահակի սինրոմ»։ Հիշու՞մ եք, սովետի ժամանակ սաղ հիվանդանոցները պահա ունեին, կեղտոտ սպիտակ խալաթով, առաջին հարկի դռան հետև կանգնած։ Հենց տեսակցության ժամը ավարտվում էր, պահակը դառնում էր հիվնադանոցի արքան։ Հիվանդանոցի դուռը տեսակցության ժամերից դուրս իշխանության հիմնական գործիքն էր։ Պահակը կարար դուռը բացեր, կարար չբացեր, կարար փող վերցներ բացեր, կարար փող չվերցներ չչբացեր, կարար բացեր ու ժամանակ ասեր, կարար չասեր ․․․․Տեսակցության ժամի սկսվելուն պես հիվանդանոցի պահակը ձևափոխվում էր, դեմքի արտահայտությունը լրջանում էր, ինքը բոյովանում էր, փորը ցցվում էր, քիթը տնկվում էր, ձայնին հաղորդվում էր խռպոտ բասը ․․․․

Այ սենց, հիվանդանոցի պահակները հիմա աշխատում են մինիստր, դեպուտատ, պռեզիդենտ, գեներալ ․․․․ Ես, հորս արև, էսքան ժամանակ կոնկրետ ՀՀ իշխանական համակագում մի երկու հոգու գիտեմ, մի քանի հազարից, որոնց ռիթարդացիան չի խոցել :D էն էլ կարող ա դրանք էլ լատենտ անասուններ են, ես տեղը չեմ բերում։

Տրիբուն
16.07.2017, 23:06
․․․Ու հլը երկիրների կառավարությունը կողքի դիր, սա ահագին բիզնես հետևանքներ էլ ունի, ու կառավարիչների ընտրության նոր մոտեցման կարիք է առաջարկում։
Մուտիտ ա, Ծլնգ ․․․ գիտես ինչի՞:
1) Կառավարիչի վարքագիծը բինես համակարգում միակ գործոնն ա, որ չի մոդելավորվում։ Այսինքն, հազար մենեջեր, հազար հնարավոր որոշում՝ շախմատի պես։
2) Եթե մինչև հիմա եղած բիզնես կառավարիչների ուղեղները վնասված լինեին, բիզնեսները արդյունավետ չէին լինի։ Իսկ էս ի սկզբանե սխալ եզրահանգում ա, քանի որ գլոբալ առումով կապիտալիզմը արդյունավետ մոդել ա։

Տակ չտո, մինչև հիմա եղած մոտեցումը կառավվարիչերի ընտրությանը լավ էլ աշխատող ա եղել, ու որ մի հետազոտություն չի կարա զոռի, որ պետք ա փոխվի։

Սենց արագի մեջ մտքեր, առանց գիտական հիմնավորման ․․․․․

Տրիբուն
16.07.2017, 23:15
Ծլնգ, էս հետազոտությունը, որ ՀՀ իշխանությունների վրա անեն, կարող ա ֆեյլ լինի ․․․ կպարզվի, որ ուղեղ չկա, որ մի հատ էլ վնասվի ․․․․

Ծլնգ
16.07.2017, 23:22
Մուտիտ ա, Ծլնգ ․․․ գիտես ինչի՞:
1) Կառավարիչի վարքագիծը բինես համակարգում միակ գործոնն ա, որ չի մոդելավորվում։ Այսինքն, հազար մենեջեր, հազար հնարավոր որոշում՝ շախմատի պես։
2) Եթե մինչև հիմա եղած բիզնես կառավարիչների ուղեղները վնասված լինեին, բիզնեսները արդյունավետ չէին լինի։ Իսկ էս ի սկզբանե սխալ եզրահանգում ա, քանի որ գլոբալ առումով կապիտալիզմը արդյունավետ մոդել ա։

Տակ չտո, մինչև հիմա եղած մոտեցումը կառավվարիչերի ընտրությանը լավ էլ աշխատող ա եղել, ու որ մի հետազոտություն չի կարա զոռի, որ պետք ա փոխվի։

Սենց արագի մեջ մտքեր, առանց գիտական հիմնավորման ․․․․․

1) մենեջմենթը թրիքլ դաուն էֆեկտ ունի, մանավանդ սամոդուռ թոփ մենեջմենթի դեպքում
2) «արդյունավետ չի» ու «հնարավորինս մաքսիմալ արդյունավետ չի» տարբեր բաներ են։ Երկրորդի դեպքում խոշոր բաժնետերերը կառավարիչներին պզիկ են դնում, իսկ առաջինի դեպքում քացով լարում են, դե իդեալական պայմաններում էլի։ Ու ասենք Բաֆեթը խոշոր ինվեստիցիայի դեպքում կարող ա ու մտածի, արա էս մենեջերը էմպաթիայի ի սպառ բացակայության ենթակա է, թե չէ (հոդվածում որոշ պրոֆիլակտիկ բաների մասին էլ ա գրած, որոնք կարող են օգտակար լինել այսպիսի որոշումների ժամանակ)
3) կառավարիչները ոչ միայն կապիտալիզմում են լինում, ու արդյունավետությունը ոչ միայն կապիտալիզմում ա մեծ գործոն համարվում
4) մինչև հիմա աշխատելը դեռ չի նշանակում թե նոր գիտելիքները չեն կարող են նոր ավելի լավ աշխատող մոտեցումներ առաջարկել

Վիշապ
16.07.2017, 23:26
Հոդվածը դեռ չեմ կարդացել, բայց մի քիչ դժվար եմ պատկերացնում սոցիալական կարգավիճակի ազդեցությունը ուղեղի ֆիզիկական հատկանիշների վրա։
Ինձ թվում է ավելի շուտ "damaged" ուղեղով մարդիկ են ձգտում իշխանության, այսինքն մարդուս եսն ու ներքին մղումները կյանքի ընթացքում շատ չեն փոխվում դաստիարակություն ստանալուց իր վեր, եթե խոշոր աղետներ, հոգեկան ցնցումներ կամ ուղեղի ռեալ վնասվածքներ կյանքի ընթացքում չեն լինում։
Լավ կլիներ, որ կոնկրետ օրինակներ լինեին, թե այսինչ ժամանակին բացահայտ մարդասեր ու մեծահոգի ոմնը բացարձակ իշխանություն ձեռք բերելուց հետո դարձավ եսակենտրոն ու անխիղճ անասուն։ Էս պահին ես տենց մարդկանց չեմ հիշում։

Տրիբուն
16.07.2017, 23:37
․․․
4) մինչև հիմա աշխատելը դեռ չի նշանակում թե նոր գիտելիքները չեն կարող են նոր ավելի լավ աշխատող մոտեցումներ առաջարկել

Համաձայն եմ ․․․

Բայց ես հոգեբանորեն չեմ կարողանում համակերպվել ամեն ինչի գիտականացմանը, ավտոմատացմանը, մոդելավորմանը ․․․․ վերջը մարդս սոցիալական էակ ա։ Ես ավելի շուտ սեփական քթիս ծակին կվստահեմ, քան պոտենցիալ մենեջերիս վրա գիտափորձ կդնեմ, որ տեսնեմ ինձ համապատասխանում ա, թե չէ։

StrangeLittleGirl
16.07.2017, 23:51
Բյուր ջան, անունը մի դիր brain damage, այլ դիր neurodegeneration, դրանից իմաստը չի փոխվի․․․ կոնկրետ հոդվածի անվանումը կարծես գալիս է նրանից, որ սիմպտոմներով իշխանության հասած մարդիկ նման են որոշ կոնկրետ ուղեղային տրավմա ունեցած հիվանդների։ Կարդա հոդվածը, կարծում եմ փորձերի դիզայնը ճիշտ է հաստատում պատճառա-հետևանքային կապը (արհեստականորեն իշխանության զգացում են ներշնչում, ու ստուգում ուղեղի համապատասխան մասի ակտիվությունը)։ Բայց դե IANAN (I am not a neuroscientist)։
Neurodegeneration-ն էլ ա օրգանական փոփոխություն։ Իսկ էստեղ զուտ ֆունկցիոնալ ա նկարագրվում։ Կարդացի հոդվածը։ Ուղեղի տրավմա ունեցողների հետ համեմատությունը խիստ մակերեսային ա, որտև տրավմա ունեցողի վարքագիծը տեղակայումից ու չափսից կախված հազար տեսակի դրսևորում կարա ունենա։ Ուղեղի ո՞ր մասի վնասվածք ունեցողի տպավորություն են թողնում էս մարդիկ։ Ու՞մ հետ են համեմատելի։ Այ էս մասին բան չի ասվում։

Հոդվածում հետազոտություններից ոչ մեկի մեթոդաբանությունը նորմալ նկարագրված չէր։ Մանավանդ էն TMS-ի պահը.

And when he put the heads of the powerful and the not-so-powerful under a transcranial-magnetic-stimulation machine, he found that power, in fact, impairs a specific neural process, “mirroring,” that may be a cornerstone of empathy. Which gives a neurological basis to what Keltner has termed the “power paradox”: Once we have power, we lose some of the capacities we needed to gain it in the first place.
Ստեղ չի ասվում՝ ով ա powerful ու ով չէ։ Չի ասվում՝ ինչի համար ա TMS արվում։ TMS-ն իրականում ուղեղի ժամանակավոր վնասվածք ա առաջացնում, ու եթե վարքագծային փոփոխություններ են նկատվում իշխանավորների ու ոչ իշխանավորների միջև, պետք ա հասկանալ՝ ոնց ա արվում։ Իհարկե կբացեմ, օրիգինալ հետազոտությունը կկարդամ, որ հասկանամ։ Բայց էս հատվածն ուղղակի օրինակ ա էս հետազոտությունների մութ կողմերի ու պատճառ-հետևանքների սխալ մեկնաբանության, ինչը շատ հաճախ լրագրողներն են անում գիտական հոդվածների հետ։

Freeman
17.07.2017, 09:31
Բյուր ջան, անունը մի դիր brain damage, այլ դիր neurodegeneration, դրանից իմաստը չի փոխվի․․․ կոնկրետ հոդվածի անվանումը կարծես գալիս է նրանից, որ սիմպտոմներով իշխանության հասած մարդիկ նման են որոշ կոնկրետ ուղեղային տրավմա ունեցած հիվանդների։ Կարդա հոդվածը, կարծում եմ փորձերի դիզայնը ճիշտ է հաստատում պատճառա-հետևանքային կապը (արհեստականորեն իշխանության զգացում են ներշնչում, ու ստուգում ուղեղի համապատասխան մասի ակտիվությունը)։ Բայց դե IANAN (I am not a neuroscientist)։

Neurodegeneration -ն էլ ա օրգանական։
Ես էլ եմ մտածում, որ պատճառհետևանքային կապը էստեղ հեշտ ա խառնելը։ Մի քիչ ուշոտ մի հատ ուշադիր կկարդամ հետազոտությունը, մանրամասն գրեմ, թե խի)

keyboard
17.07.2017, 11:57
Շատ բարձրից եք սկսել, հասարակ մարդը, որ իշխանություն ա ունենում ոմանց հանդեպ արդեն <հօվանդանում> ա ու ես ռեալ ճանաչում եմ տենց մարդու ու մարդկանց։
Օրինակները շատ են՝ բանակում, երբ մի հոգին ղեկավարում ա մի ամբողջ դասակի, մարտկոցի, գումարտակի ոչխարի պես իրան ենթարկվող զինվորներին ու թքած ունի նրանց զգացածի ու ապրածի վրա, երբ ինքը ծխում ա բավական թանկանոց սիգարետ, իսկ իրան նման էլի զինվորներ ծխում են չիբուխ։ Բանալ, բայց ճիշտ ու դիպուկ օրինակ ա։
Գործատուն, երբ աշխատողը իրանից ֆինանսապես կախման մեջ ա՝ գործի մեջ սկսում ա կապրիզով կամ ինադ անելով աշխատողի դեմ ինչ-որ բաներ անել, իսկ թե ինչ ա զգում ու ինչ ա կատարվում աշխատողի ներսում իրան չի հետաքրքրում։
Բայց ես վստահ եմ, որ դա մարդու տեսակից ա, քանի որ տենց մարդիկ հիմնականում կյանքում ու անձնական կյանքում չեն կայացել ու <իշխանութունը> տվյալ դեպքում նրանց ինքարտահայտման ձև ա, իրանց փորձում են տենց իրենց ներսի աբիժնիկությունը պարպել, սպառել։

Գաղթական
17.07.2017, 19:27
կարդացի հոդվածը:
ու դժվարանում եմ դա գիտական համարել:

հեղինակն արտահայտում է կարծիք` համեմելով այն տարբեր տեղերից ու կոնտեքստներից կտրված մեջբերումներով:

մի երկու, ներողություն արտահայտությանս, <գիտական> փորձն էլ արվել է ոմն Սուխվինդերի (https://www.researchgate.net/profile/Sukhvinder_Obhi) կողմից, որն ընդհանրապես գիտական կոչում էլ դեռ չունի ու առայժմ phd է:
հետն էլ` փորձերն արվել են ոչ թե իրական զորություն ունեցող մարդկանց/լիդերների վրա, այլ` սովորական ուսանողների, որոնց, անհայտ պայմաններում ու մեթոդներով, ներշնչել են, թե իրենք զորեղ են:

էլ չեմ ասում, որ բուն փորձերի ողջ էությունը կայացելա ճակատին թվացյալ E տառ գրելով ու ցուցադրված վիդեոյի օրինակով գնդակ սեղմելով:

սրա հիման վրա մի քիչ շատ հավակնոտ չի առաջնորդներին դեբիլ համարել?
իսկ գուցե սա դասական աբիժնիկությունա կամ աղվեսի ու խաղողի պատմություննա?

ինչևէ.
վերը շարադրվածով չեմ փորձում ժխտել, թե` իշխանության գալով կամ հարստանալով, մարդու հետ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում:
ու դա շատ նորմալա:

ու մարդ արարածը ընդունակա շատ արագ ադապտացվելու շրջակա միջավայրին:
առաջնորդ լինելն էլ, առաջին հերթին, արագ ճիշտ որոշումներ կայացնելու, մարդկանց էֆեկտիվ կառավարել կարողանալու ու վարքի ու բարքի համար պատասխանատվություն կրելու կարողությունն է, ու հեչ էլ տենց հեշտ ու կայֆ բան չի, ոնց որ կարող է թվալ առաջին հայացքից:

հ.գ. ու վաբշե` каждая пипетка мечтает стать клизмой..

StrangeLittleGirl
17.07.2017, 20:47
կարդացի հոդվածը:
ու դժվարանում եմ դա գիտական համարել:

հեղինակն արտահայտում է կարծիք` համեմելով այն տարբեր տեղերից ու կոնտեքստներից կտրված մեջբերումներով:
Հոդվածը գիտական համարվելու հավակնություններ չունի։ Մեջբերումները տպագրված աշխատանքներից են։ Բայց հեղինակը մեծ բացթողում ա արել՝ վերջում մեջբերված հոդվածների հղումները չդնելով;

մի երկու, ներողություն արտահայտությանս, <գիտական> փորձն էլ արվել է ոմն Սուխվինդերի (https://www.researchgate.net/profile/Sukhvinder_Obhi) կողմից, որն ընդհանրապես գիտական կոչում էլ դեռ չունի ու առայժմ phd է:
հետն էլ` փորձերն արվել են ոչ թե իրական զորություն ունեցող մարդկանց/լիդերների վրա, այլ` սովորական ուսանողների, որոնց, անհայտ պայմաններում ու մեթոդներով, ներշնչել են, թե իրենք զորեղ են:

PhD-ն գիտական աստիճան ա։ Ամենաբարձր գիտական աստիճանն ա բազմաթիվ երկրներում։ Իսկ Սուխվինդերը կոչումով associate professor ա, այսինքն՝ դոցենտ։ Ընդհանրապես, որևէ մեկի կատարած աշխատանքի արժեքը որոշվում ա ոչ թե նրանով, թե ինչ կոչումներ ունի, այլ թե որտեղ ա տպագրվել, ինչ մեթոդներ ա օգտագործել և այլն։ Նույն հաջողությամբ բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողները կարող են տպագրվել հեղինակավոր գիտական ամսագրերում, իսկ ասենք ՀՀ վաստակաշատ դոկտոր-պրոֆեսորներ՝ մենակ Գարունում։

էլ չեմ ասում, որ բուն փորձերի ողջ էությունը կայացելա ճակատին թվացյալ E տառ գրելով ու ցուցադրված վիդեոյի օրինակով գնդակ սեղմելով:
Փորձերը շատ են։ Հեղինակի բացթողումն ա, որ մենակ մի փորձն ա հոդվածում նկարագրել։ Բայց կոնկրետ գիտական հոդվածներից մեկը գտա, որտեղ էլեկտրամկանագիր են ձայնագրել։

սրա հիման վրա մի քիչ շատ հավակնոտ չի առաջնորդներին դեբիլ համարել?
իսկ գուցե սա դասական աբիժնիկությունա կամ աղվեսի ու խաղողի պատմություննա?

Դեբիլ չի համարում, էմպաթիայից զուրկ ա համարում։ Դրանք տարբեր բաներ են։ Բայց համենայնդեպս, կարծում եմ՝ մի քիչ հավակնոտ ա էղած ինֆորմացիայի հիման վրա պատճառահետևանքային եզրակացություններ անելը։ Կարելի ա, ասենք, ասել, որ իշխանավորներն էմպաթիայից զուրկ են։ Բայց մի քիչ զգույշ պետք ա լինել պնդելիս, որ իշխանությունը մարդուն էմպաթիայից զուրկ ա դարձնում։

paqavor
05.10.2017, 21:17
Ոչ թե իշխանությունն է բերում ուղեղի վնասվացքի, այլ ուղեղի վնասվածքով մարդիկ են ձգտում իշխել իր նմանների վրա: