Դիտել ողջ տարբերակը : Սեռը և մասնագիտության ընտրությունը
Փնտրեցի ակումբում, բայց նման թեմա չգտա։ Հարցը կարծում եմ կարևոր է։
Մասնագիտություն ընտրելիս սեռը հաշվի առնելը բնակա՞ն երևույթ է։
Կան մասնագիտություններ, որոնք ընտրում են հիմնականում տղաները։ Դաստիարակությա՞ն արդյունք է դա, թե՞ աղջիկները իրոք քիչ են հետաքրքրվում /*օրինակ*/ ռոբոտաշինությամբ։
Նախօրոք ասեմ, որ խոսքը հիմնականում մտավոր աշխատանքի մասին է, որտեղ ֆիզիկական առանձնահատկությունները էական չեն։
ARMbrain
14.07.2017, 20:38
Իմ կարծիքով, եթե մարդ կարողանում է տվյալ գործը անել ոնց որ պետքն է, ուրեմն սեռը ոչ մի դեր էլ չի կարա ունենա ըտեղ։
Եթե իհարկե տվյալ միջավայրի ներքին կարգ ու կանոնը ընենց ա որ արական և իգական սեռի ներկայացուցիչների փոխհարաբերությունները զուտ գործնական են։

Ինչքանով ես եմ հասկանում, մասնագիտություններ կան, որտեղ աղջիկները քիչ են հանդիպում, ինչն էլ կարող է բացասական ազդել տվյալ մասնագիտությունն ընտրած այլ աղջիկների վրա։ Այսինքն իրենց նորմալ չվերաբերեն ու ճնշում գործադրեն՝ հոգեբանական։
Կա կարծիք, որ մաթեմատիկական առավել բարդ հաշվարկներ պահանջող մասնագիտությունները տղաների համար են։ Ու նման մասնագիտություններում տղաներն ավելի շատ են հանդիպում։
Հիմա, օրենքով չի արգելվում կանանց կրթություն ստանալը, բայց հասարակության մեջ նկատում եմ, որ շարունակում են կանանց պակաս խելացի համարելը ու նման ոլորտներում կանանց կայանալը «անհնար» համարողները։
Ուզում եմ հասկանամ, մասնագիտությունները, որտեղ աղջիկները քիչ են հանդիպում, դաստիարակությա՞ն հետևանքն է, թե՞ բնությունից տրված շնորհ տղաներին :)
Խոսքս հիմնականում աղջիկների մասին էր, որովհետև նման բաներն իրենց հետ ավելի հաճախ են պատահում։
Տղամարդկանց հետ պատահող նման դեպքերից կարող եմ նշել հետևյալը․ /*չգիտեմ ինչքանով է տարածված*/ մեր մոտ տղամարդ ուսուցիչներին լուրջ չեն վերաբերում։ Ինչը ես կապում եմ նրա հետ, որ մեր դպրոցում կին ուսուցիչները ճնշող մեծամասնություն են, երեխաների մոտ էլ կարծիք է ստեղծվել, որ տղամարդու համար ուսուցիչ լինելը նորմալ չի։
Մի հատ հին անեկդոտ դնեմ, նոր ասեմ։
14+
Спросил как-то мальчик у своих родителей, что такое минет.
Те переглянулись и решили - уж лучше он от нас узнает, чем где-то на улице.
Мама:
- Нууу... Это когда в рот берут.
Тут сразу такая подача в челюсть!
Папа:
- Дура! Не берут, а дают. У нас сын растет.
Իհարկե կլինեն բաներ, որ սեռային տարբերություն կլնի, բայց իմ կարծիքով դա կարա ա պայմանավորված լինի միայն ֆիզիոլոգիական տարբերությամբ։
Օրինակ կանայք անհամեմատ ավելի շատ գույներ են տարբերում, քան տղամարդիկ, ու պարզ ա որ ասենք շրթներկի արտադրությունում կլինեն բաժիններ, որտեղ տղամարդն անզոր ա։
Նույն կերպ էլ կան տեղեր, որ կինն ավելորդ ա։ Բայց տենց սպեցիֆիկ մասնագիտությունները շատ քիչ են, իսկ գոյություն ունեցող բաժանումը հիմնականում պատմականորեն էկած սեքսիզմ ա։

Ֆիզիոլոգիականը համաձայն եմ։
Ուղղակի, կա կարծիք, ըստ որի ուսուցիչների մեջ կանայք ավելի շատ են, ու այն ավելի «կանացի» է, որովհետև կանայք հոգատար են, ուշադիր, այսինքն՝ մայրական բնազդը կա։Դրանով էլ պատճառաբանում են տղամարդ ուսուցիչների քիչ լինելը։ Այսինքն, նման կարծիք ունեցոները ցույց են տալիս, որ «կանացի» և «տղամարդկային» մասնագիտությունները բնական են։
Բայց առաջ, ուսուցիչները հիմնականում տղամարդիկ են եղել։ :think
Պարզապես, ուզում եմ հասկանալ, կա՞ տարբերություն տղամարդու ու կնոջ հոգեբանության մեջ, որը շատ մեծ դեր խաղա մասնագիտություն ընտրելու հարցում, թե՞ դաստիարակության դերն ավելի մեծ է։
Իմ համալսարան ընդուվելու տարիներին լեգենդներ էին պտտվում որ ստոմատոլոգիական ֆակուլտետում ընդամենը մի քանի աղջիկ կա մնացած տղաներ են բայց հիմա աղջիկներ շատացել են էնքան որ կարելիա ասել 60% աղջիկներ են սովորողների։ Ու շատ հիվանդներ ասում են որ աղջիկ ստոմատոլոգները ավելի լավն են քան տղամարդիկ ավելի թեթև ձեռք ունեն։ Բայց մի ֆանի տարի առաջ զարմացած ասում էին ախր դու ոնց կարաս ատամ հեռացնես։
ես էլ մաթ.ֆակի մասին էի լեգենդներ լսել, որ իբր աղջիկ չկա համարյա։ Մեր խմբում (2010ին ընդունված) 3 տղա կար ու 14 աղջիկ։ ԵՊՀ, մաթեմատիկայի ֆակուլտետ։ Նենց որ, կարծում եմ, էդ կարծրատիպերի մեծ մասն արդեն անցյալում են։ Ուրիշ հարց, որ կան որոշակի մասնագիտություններ, որ աղջիկներն իրենք են խուսափում ընտրել, մի շարք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով։ Օրինակ՝ աղջիկ-տաքսի քշողները բացարձակ փոքրամասնություն են, չնայած լիքը աղջիկներ պնդում են, որ պակաս լավ վարորդներ չեն, քան տղամարդիկ։ Անվտանգություն-բան, հարց չկա, կան տենց հարցեր, բայց էսօրվա ափլիքեյշընային տաքսի-սերվիսներում աշխատելու դեպքում էդ վտանգները մինիմալի են հասնում ու ավելի շատ չեն, քան տղամարդկանց դեպքում։ Նույնը առաքիչի աշխատանքը։ Երևի ժամանակի ընթացքում բալանսավորման պրոցեսը կշարունակվի ու ի վերջո չենք տեոնի աշխատանքի հայտարարությունների մեջ գրված պահանջվող սեռ, ինչը, կարծում եմ, շատ լավ կլինի։
Cassiopeia
15.07.2017, 22:41
Մարիամ Միրզախանի՝ իրանցի կին մաթեմատիկոս, ով առաջին կինն է եղել, որ ստացել է մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղնիակավոր՝ Ֆիլդսի մեդալը։
Իրա մասին հոդվածը վիկիպեդիայում (https://hy.wikipedia.org/wiki/Մարիամ_Միրզախանի)։
Հ.Գ. Ցավոք այսօր նա մահացել է կրծքագեղձի քաղցկեղից՝ 40 տարեկան հասակում։
Կոնկրետ իմ մասնագիտության մեջ մեծ մասը կանայք են, բայց շեֆերը կամ փող աշխատողները տղամարդիկ են։
Տենց վիճակագրություն կա էն մասին, որ էն ընկերությունները, որտեղ կանանց ու տղամարդկանց հարաբերակցությունը մոտավորապես 50/50 ա, ավելի հաջողակ են, քան էն ընկերությունները, որտեղ կանայք ավելի քիչ ներկայություն ունեն: Ու դրա պատճառը շատ ավելի հասարակ ա, քան կարող ա թվալ, ու բացարձակ կապ չունի նրա հետ, թե կանայք ինչ-որ բան ավելի լավ են անում տղամարդկանցից, թե չէ: Ուղղակի, ոնց որ ասել ա մի խելացի կին (https://en.wikipedia.org/wiki/Telle_Whitney), «երբ մենք սահմանափակում ենք, թե ով կարող ա մեզ օգնել, մենք սահմանափակում ենք նաև էն խնդիրները, որ կարող ենք լուծել»:

Ինձ թվում ա, որ դրա պատճառն էն ա, որ եթե տնօրինությունը պահպանողական չի մոտենում կանանց գործի վերցնելուն, հետևաբար ինքը խելքը գլխին ա ու նաև լիքը ուրիշ հարցերի ա նորմալ մոտեցում ցույց տալիս։
StrangeLittleGirl
16.07.2017, 13:44
Ինձ թվում ա, որ դրա պատճառն էն ա, որ եթե տնօրինությունը պահպանողական չի մոտենում կանանց գործի վերցնելուն, հետևաբար ինքը խելքը գլխին ա ու նաև լիքը ուրիշ հարցերի ա նորմալ մոտեցում ցույց տալիս։
Ես կարծում եմ՝ էստեղ ավելի շատ կանանց ու տղամարդկանց մոտեցումների հարցն ա։ Կանայք ու տղամարդիկ խնդիրներին տարբեր կերպ են մոտենում նույնիսկ նույն մասնագիտության սահմաններում։ Թիմում երկու սեռերին հավասարապես ընդգրկել նշանակում ա հնարավորություն տալ, որ հարցին բազմակողմանի մոտեցում լինի։