PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր կենդանուն եմ նման

Գաղթական
13.07.2017, 02:10
Մի հետաքրքիր տենդենց եմ նկատել:

Ակումբցիների մի ստվար հատված կա, ում ավատարում կենդանի է պատկերված:
Չբերեմ օրինակներ, քանի որ գուցե մարդիկ լինեն, ով ցանկություն չունենա արտահայտվել:

Այնուամենայնիվ՝ հետաքրքիր կլիներ իմանալ (անկախ ավատարից իհարկե), թե ով իրեն որ կենդանու հետ է համեմատում և ինչու:

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Ուլուանա
13.07.2017, 02:47
Քանի որ ես էլ եմ կենդանու նկարով ավատար ունեցողներից, ավելին՝ էս տասնմեկ տարիների ընթացքում մի քանի տարբեր նապաստակ ավատարներ եմ ունեցել ու բավական երկար ժամանակ, ասեմ, որ ես ինձ նապաստակի եմ նմանեցնում։ Դեռ փոքրուց հայրս էր ինձ հաճախ նապաստակ ասում, հետո էդ նապաստակը մոռացվեց, բայց արդեն ահագին հասուն տարիքում ընկերներս սկսեցին նմանեցնել, էդ թվում և լրիվ տարբեր՝ իրար հետ կապ չունեցող ընկերներ, հետո ես ինքս էլ սկսեցի նմանեցնել :))։ Բայց հետաքրքիր է, որ նապաստակ ասում են հաճախ ատամների նմանության պատճառով, բայց իմ դեպքում էդպիսի նմանություն ընդհանրապես չկա։ Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ, թե ուրիշներն ինձ ինչի են նապաստակի նմանեցնում, բայց գիտեմ, թե ինքս ինչով եմ նմանեցնում. վախկոտ եմ, սիրում եմ վազել, նաև փոխաբերական իմաստով երկար ականջներ ունեմ՝ սիրում եմ լսել ու կարող եմ շատ երկար լսողի դերում լինել։ Բացի դրանից, կա նաև ինչ–որ անբացատրելի զգացողություն. էն որ նայում եմ նապաստակի մռութին, ընդհանուր կերպարանքին, ու ինձ թվում է՝ լրիվ իմ ներաշխարհն եմ տեսնում մեջը։ Ինչ–որ անբացատրելի հոգեհարազատություն եմ զգում նապաստակների նկատմամբ։ Բայց խոսքը հենց վայրի նապաստակների մասին է, թե չէ՝ ճագարի ինձ չեմ նմանեցնում։

Հայկօ
13.07.2017, 02:47
Ասենք՝ վագրը գիշատիչ ա՞, թե՞ կաթնասուն :D:

Ուլուանա
13.07.2017, 02:49
Հա, ես էլ էի ուզում գրել, մոռացա. էդ գիշատիչ–կաթնասունի պահը ես էլ չհասկացա :))։
Գիշատիչն ու կաթնասունն իրար չեն հակադրվում. գիշատիչները կարող են լինել կաթնասուն և ոչ կաթնասուն, ինչպես նաև կաթնասունները կարող են լինել գիշատիչ և ոչ գիշատիչ։

Գաղթական
13.07.2017, 04:33
Ասենք՝ վագրը գիշատիչ ա՞, թե՞ կաթնասուն :D:

Վագրը գիշատիչ ա (https://hy.m.wikipedia.org/wiki/Գիշատիչներ):
ասենք՝ հոգեբանական տեսանկյունից էլ, ինձ համար նրանք շատ բանով են տարբերվում կաթնասուններից (https://hy.m.wikipedia.org/wiki/Կաթնասուն) ու, չեմ վիճում, սա յուրաքանչյուր ոք կարող է ընկակել յուրովի:

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Հայկօ
13.07.2017, 04:41

Դե, իմ ընկալմամբ էլ երկիրը տափակ ա ու երեք կաթնասուն փղերի վրա հենված, բայց դե դա զոոլոգիայի ու կենդանիների տաքսոնոմիայի մեջ բան չի փոխում, չէ՞ ;):

Վերջ, թարգում եմ օֆֆտոպը:

Գաղթական
13.07.2017, 04:59
Դե, իմ ընկալմամբ էլ երկիրը տափակ ա ու երեք կաթնասուն փղերի վրա հենված, բայց դե դա զոոլոգիայի ու կենդանիների տաքսոնոմիայի մեջ բան չի փոխում, չէ՞ ;):

Վերջ, թարգում եմ օֆֆտոպը:

հասկացա սխալս )))
եթե կարող ես, ուղղի վերնագիրը՝ խնդրեմ

հ.գ. Tapatalk-ով չի երևում, թե ովա բաժնի մոդերը:

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Progart
13.07.2017, 06:26
Ես ինչ տեսնեմ առարկա կամ կենդանի, որ երկար մտածեմ ինձ կնմանեցնեմ :D
Բայց ինձ կենդանիներից նմանեցնում եմ գայլի ու ագռավի, դե առարկաներից էլ մի քանի օր ա դարակ եմ, բայց սա երգի հետ կապ չուներ :P

Վիշապ
13.07.2017, 18:32
Անցյալում, երբ թևեր ունեի, ինձ մի քիչ չղջիկի էի նմանեցնում, հիմա ավելի շատ նման եմ տիրանոզավրի, կրակս էլ փչացել ա :(

Գաղթական
13.07.2017, 20:26
իմ տարբերակը միանգամից չպատմեցի, քանի որ մի քիչ գլուխ գովալու է նման )))

Ինքս ինձ միշտ ասոցացրել եմ արծվի հետ, քանի որ սիրել եմ ճախրել ազատ ու ճախրել եմ մենակ:

անգամ պատանի ժամանակ ընկերներս միշտ նեղանում էին, քանի որ գլուխս տնկած մենակ էի հայտնվում «ժամո»-ներին, ուր նախօրոք էլ պարզ էր, որ կռիվ պիտի լինի:

երբ որոշեցի ինձ վիրտուալ մականուն ընտրել HayArtsiv ու դրանով հանդես գալ մի շարք ֆորումներում, միայն այդ ժամանակ սկսեցի ավելի շատ կարդալ արծիվների մասին ու պրինցիպի սուր հակասություններ չգտա:

..կասկածում էի, թե արժի վերոնշյալ մականվանս մասին հիշատակել, թե ոչ:
բայց քանի որ վերջը գրեցի, պիտի դրա ավատարի մասին էլ պատմեմ:

ուսանող ժամանակներս կովկասյան ժողովուրդներին վերաբերող մի ֆորումում հայերի բաժնի մոդերն էի:
բանավեճերը անվերջանալի էին ու միշտ թեժ:
մի օր էլ անսպասելի մի ազերի հետս կապ հաստատեց pm-ով: խոստովանեց, որ ղեկավար բարձր պաշտոն ունի, բայց շատ չխորացավ:
հետն էլ ասեց «достойный противник» ես ու նվեր ունեմ քեզ համար:
ավատար էր պատրաստել

http://viparmenia.com/vb/customavatars/avatar271_2.gif

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Անվերնագիր
13.07.2017, 20:56
Դարվինը էս հարցի պատասխանը էսա 200 տարի ա գիտի…

Վիշապ
13.07.2017, 22:16
Դարվինը էս հարցի պատասխանը էսա 200 տարի ա գիտի…

Դա ծանր ա խոստովանելը, ես դեռ հույս ունեմ, որ նման եմ Աստծուն, գրված է, որ Աստված ինձ իր պատկերով ա ստեղծել… Իսկ Աստված հնարավոր է, որ վիշապի է նման… Երկնեց երկինք և երկիր, Երկնեց և ծով ծիրանի……… ուփս… էս վայթե ուրիշ պատմություն էր…

Հ.Գ. Սենց թեմա պարզվում է, կար (https://www.akumb.am/showthread.php/3989-%D5%88%D5%9E%D6%80-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%A4%D5%B8%D6%82%D6%84-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B1%D5%A5%D5%A6-%D5%A5%D5%B6-%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/page12)
Հ.Հ.Գ. Աչքիս էլ թեմա չի մնացել, որ քննարկվի, դավայծե ակումբը ջնջենք, նորից սկսենք, թե չէ նման է, որ ձանձրանում ենք :Ճ

Անվերնագիր
13.07.2017, 22:27
Դա ծանր ա խոստովանելը, ես դեռ հույս ունեմ, որ նման եմ Աստծուն, գրված է, որ Աստված ինձ իր պատկերով ա ստեղծել… Իսկ Աստված հնարավոր է, որ վիշապի է նման… Երկնեց երկինք և երկիր, Երկնեց և ծով ծիրանի……… ուփս… էս վայթե ուրիշ պատմություն էր…

http://i63.tinypic.com/210hgko.jpg

Գաղթական
13.07.2017, 22:57
Հ.Հ.Գ. Աչքիս էլ թեմա չի մնացել, որ քննարկվի, դավայծե ակումբը ջնջենք, նորից սկսենք, թե չէ նման է, որ ձանձրանում ենք :Ճ

փաստորեն բոլոր թեմաները քննարկելուց հետո նոր ցիկլի մեջ ընկնելու համար 10 տարին հերիք էր..
լավ չի էլի..