PDA

Դիտել ողջ տարբերակը : Քննարկումներ ինտիմ թեմաներով

Էջեր : 1 [2]

boooooooom
10.03.2019, 21:10
Հա, բայց չկերած տոլմայից, որ տենց միանգամից հրաժարվում են, ախր ոնց չասես "հլը փորձի, դու սենց դոլմա հաստատ չես կերել" կամ հիշեցնես, որ "ախորժակը ուտելուց ա գալիս")))

Յոհաննես
10.03.2019, 21:19
Հա, բայց չկերած տոլմայից, որ տենց միանգամից հրաժարվում են, ախր ոնց չասես "հլը փորձի, դու սենց դոլմա հաստատ չես կերել" կամ հիշեցնես, որ "ախորժակը ուտելուց ա գալիս")))

Դե ամեն մարդ հո 15սմ֊անոց տոլմա չունի :D

boooooooom
10.03.2019, 21:39
Դե ամեն մարդ հո 15սմ֊անոց տոլմա չունի :D

Դե լավ հա, 15-ը եսիմ ինչ թիվ չի ))) բայց օրինակ, եթե օրինակը շաուրմայի վրա շուռ տանք, տեղ կա մեեեծ շաուրմա են տալիս, բայց համով չի, իսկ տեղ էլ կա փոքր ա շաուրման, բայց մեջը խրթխրթան ֆրի կա, թարմ կտրտած կանաչի, կտրտած ծիծիակ, մալականի թթու, կետչուպ, մայոնեզ. փոքր, բայց անչափ համով։ Մի խոսքով անգամ տեղը կապ ունի, օրինակ բնության գրկում՝ մաքուր օդին, ձվով ու թարխունով, լավաշի մեջ փաթաթված բրդուճը կարա ինչ որ "օբյեկտում"՝ չորս պատի մեջ, կերած խորոված խոզուկից համով լինի։ :D

ivy
10.03.2019, 23:27
https://www.youtube.com/watch?v=AZ3vKIVGFEo

Ինչ ա լինում, երբ հայերը որոշում են սոցիալան հոլովակ նկարել Համաձայնության և "տոլմայի" մասին :D
Անպայման նայել, մինչև վերջ :D:D

Սրա թեյովը կա, վայթեմ տեղից էլ թխել են:
Բյուրը մի ժամանակ դրել էր էդ տեսանյութը (https://www.akumb.am/showthread.php/67328-%D5%8D%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-sexual-consent-%D1%81%D0%B5%D0%BA%D1%81%D1%83%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B5-%D1%81%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B0%D1%81%D0%B8%D0%B5?p=2555775&viewfull=1#post2555775) «Սեռական համաձայնության» թեմայում:

Տրիբուն
11.03.2019, 02:12

Վերջում ասում ա, որ էտ թեյի վրայա սարքած:

Տրիբուն
11.03.2019, 02:29
Տարբեր է։ Ինձ համար սեռական հարաբերություններում ամենակարևորը մի բան է՝ սիրային զգացմունքները․ առանց դրա սեքսն իմ դեպքում բացառված է։ Իսկ սիրային զգացմունքների առաջացման վրա տարբեր գործոններ են ազդում, էլ չասած, որ հաճախ ոչ մի կոնկրետ բանով էլ դա պայմանավորված չի լինում, ու չգիտես՝ ինչու հենց էդ մարդու հանդեպ ես զգում էն, ինչ զգում ես։

Բայց անկախ սեռական հարբերությունների առկայությունից կամ բացակայությունից, կան մարդիկ, որոնք ֆիզիկապես ավելի են գրավում, քան ուրիշները։
Ինձ համար սեռապես գրավիչ կարող են լինել թե կանայք, թե տղամարդիկ, ու հա, արտաքինը որոշակի նշանակություն ունի էս հարցում։
Նիհար, նուրբ ու փխրուն կանայք (առանց արտահայտված «բարեմասնությունների») սեռական հետաքրքրություն ընդհանրապես չեն առաջացնում, ու ավելի նախընտրելի է, որ լիքոտ լինեն, քան լավ նիհար։ Օրինակ՝ Ashley Graham-ը շատ գրավիչ կին է ինձ համար, թեև BMI-ն ակնհայտորեն նորմայից ավել է։
Տղամարդկանց առումով էլ է մոտավորապես էդպես․ շատ նիհար տղամարդիկ ֆիզիկապես գրավիչ չեն․ պիտի ինչ-որ ձևով մարմնեղ լինեն՝ բոյով-ջանով։

Կարծում եմ, սա նաև նրա հետ է կապված, որ ես ինքս փոքր չափերի չեմ, համ լավ բոյով եմ, համ էլ, թեև BMI-ս նորմայի մեջ է, ամեն դեպքում ավելի շատ վերին շեմերին է մոտ, քան ստորին, ու ինձ մոտ, կարծում եմ, դիսկոմֆորտ կառաջանա, եթե իմ զուգընկերը, լինի կին, թե տղամարդ, մարմնի շատ ավելի նուրբ կառուցվածք ունենա, քան ես․ մեղմ ասած, կվախենամ անկողնում վնասել էդ մարդուն, էլ չասած, որ դժվար էլ ընդհանրապես ցանկություն առաջանա հետը անկողնում հայտնվելու։ Դե եթե իհարկե (անհասկանալի պատճառներով) գժի պես սիրահարված չլինեմ :)

Ով կմտածեր ....

Իսկ ես քեզ միշտ պատկերացրել եմ փոքրամարմին, պուճուր մուճուր, մաքս 162-ը B-ի վրա:

ivy
11.03.2019, 04:01
Որ էս բաժնում «Ինտիմ օրագիր» բացեմ, մեջը գրող կլինի՞:
Օրագրային գրառումներ՝ սեռական թեմաներով: Մտքեր, հուշեր, ֆանտազիաներ, դիտարկումներ և այլն:

Կամ էլ կարող ենք «Օրագրեր» բաժնում բացել:

Յոհաննես
11.03.2019, 09:31
Որ էս բաժնում «Ինտիմ օրագիր» բացեմ, մեջը գրող կլինի՞:
Օրագրային գրառումներ՝ սեռական թեմաներով: Մտքեր, հուշեր, ֆանտազիաներ, դիտարկումներ և այլն:

Կամ էլ կարող ենք «Օրագրեր» բաժնում բացել:

Ես կգրեմ :oy

Freeman
11.03.2019, 12:11
Որ էս բաժնում «Ինտիմ օրագիր» բացեմ, մեջը գրող կլինի՞:
Օրագրային գրառումներ՝ սեռական թեմաներով: Մտքեր, հուշեր, ֆանտազիաներ, դիտարկումներ և այլն:

Կամ էլ կարող ենք «Օրագրեր» բաժնում բացել:

Կարելի ա անանուն գրելու հնարավորությամբ բացել։

Գաղթական
11.03.2019, 12:21
Կարելի ա անանուն գրելու հնարավորությամբ բացել։

Հետո էլ՝ դիմակ խաղալ ՃՃ

ivy
11.03.2019, 12:50
Ձեռագրից էլ չենք հասկանալո՞ւ, թե ով էր գրողը, համ էլ էդ ինչ գաղտնի բաներ ունեք պատմելու :)

Ինձ թվում է՝ լրիվ անոնիմ սարքել չի ստացվի, բայց եթե որևէ առանձին գրառում ինչ-որ մեկն ուզենա անոնիմ անել, կարող է Չուկին դիմել էդ հարցով:

Էս բաժնում բացե՞նք, թե՞ Թեմատիկ օրագրերում: Բովանդակությամբ էս բաժնի բան է, բայց բնույթով՝ Թեմատիկ օրագրեր բաժնի, քանի որ գրառումներն օրագրային են լինելու, թեմայում մեջբերումներն էլ արգելվելու են:
Cassiopeia, Ruby Rue, ի՞նչ կարծիքի եք:

Ծլնգ
11.03.2019, 15:23
Որ էս բաժնում «Ինտիմ օրագիր» բացեմ, մեջը գրող կլինի՞:
Օրագրային գրառումներ՝ սեռական թեմաներով: Մտքեր, հուշեր, ֆանտազիաներ, դիտարկումներ և այլն:

Կամ էլ կարող ենք «Օրագրեր» բաժնում բացել:

արի բեր «Ինտիմ ֆանտազիաներ իմ վերևի մարդու մասին» օրագիր բացի, գոնե կզվարճանանք՝ ղզղնելուց բացի

ivy
11.03.2019, 15:31
արի բեր «Ինտիմ ֆանտազիաներ իմ վերևի մարդու մասին» օրագիր բացի, գոնե կզվարճանանք՝ ղզղնելուց բացի

Էդ արդեն օրագիր չի, այլ լրիվ ուրիշ թեմա ա, դա էլ կարող ենք բացել, համ էլ հենց ինքդ էլ կարող ես բացել, ինչն ա քեզ խանգարում :P

Adam
11.03.2019, 16:49
Ինտիմ օրագրում գրառում կուզեի անել՝ «Իմ և Վլադիմիր Վլադիմիրովիչի առաջին հանդիպումը» խորագրով, բայց տատանվում եմ մի տեսակ … :think , բա որ մարդ ուղարկի՝ խփե՞ն …

Adam
11.03.2019, 22:34
Երեկվա հարբեցողությունից դեռ գլուխս պայթում ա, արևն արդեն դուրս ա եկել ու անդուր կերպով ընկել ա դեմքիս, բայց ոչ մի ուժ չի կարա ինձ ստիպի, որ տեղիցս վեր կենամ։
Մեկ էլ զանգ եմ լսում։ Ահ, շեֆս ա, պետք ա պատասխանել։
- Լսու՛մ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Հել տեղիցդ, գործ կա քո հետ, "Ֆրիմեն" օպերացիան իրականացնելու ժամանակն ա, անտիռուսական պրոպագանդան էլի հայտնվել ա ակումբում։
- Ո՞նց, Վլադիմիր Վլադիմիրովիչ, էս տաս տարի ա հետևում եմ, ինքը պասիվ ա։
- Չէ՛, դեբիլ, Ուրիշի անվան տակ ա, բայց ճշտել ենք սաղ, ագենտ Չուկի հասցեն ուղարկել ա մեյլիդ, արա ինչ պետք ա։

Տեղիցս վեր եմ կենում, շորերս գցում եմ վրես ու բացում եմ մեյլ.ռու-ի ակաունտը, որը նախատեսված ա ագենտ աթեիստի հետ կապ հաստատելու համար։

Փաստորեն Ֆրանսիա, տոմսերս էլ պատրաստ ա։

Հասնում ենք Ֆրանսիա, էն ժամին, երբ Ադամ մականունով ակումբցին տանը մենակ ա, Պուտինի դիմակներով ներխուժում ենք տուն, անում էն, ինչ շուտով Պուտինը կանի Ֆրանսիայի հետ։

Հ. գ.
Քանի որ Յոհանը թեմայից դուրս գրառում էր արել, Ծլնգի գրածը չի հաշվվում ապեր, բայց ես ակտիվ եմ :)) ու Վլադի հետ արել եմ էն, ինչ Ֆրանսիան ա իրան անում սանկցիաներով: :)) , դրա համար ասի՝ մարդ չուղարկի՝ խփեն…

Յոհաննես
11.03.2019, 22:39
ապեր, բայց ես ակտիվ եմ :)) ու Վլադի հետ արել եմ էն, ինչ Ֆրանսիան ա իրան անում սանկցիաներով: :)) , դրա համար ասի՝ մարդ չուղարկի՝ խփեն…

փաստորեն դու էլ ես փռչոտ ոռ :D

Adam
11.03.2019, 22:42
փաստորեն դու էլ ես փռչոտ ոռ :D ես հայ եմ :))

Freeman
11.03.2019, 23:21
ապեր, բայց ես ակտիվ եմ :)) ու Վլադի հետ արել եմ էն, ինչ Ֆրանսիան ա իրան անում սանկցիաներով: :)) , դրա համար ասի՝ մարդ չուղարկի՝ խփեն…

Էդ շուտ պիտի ասեիր :D

Յոհաննես
12.03.2019, 01:35
ասում եմ բերեք էն հոգի կանչելու առիթը ջրենք էս ֆանտազիաներով հավաքվենք :oy

Skeptic
12.03.2019, 03:50
ասում եմ բերեք էն հոգի կանչելու առիթը ջրենք էս ֆանտազիաներով հավաքվենք :oy

Չէ, էլի, ես էլ եմ ուզում գամ ))
Միակ բանը, որով կարամ էդ հանդիպմանը նպաստեմ, պլասկագուբցին ա :oy

Freeman
12.03.2019, 07:25
Չէ, էլի, ես էլ եմ ուզում գամ ))
Միակ բանը, որով կարամ էդ հանդիպմանը նպաստեմ, պլասկագուբցին ա :oy

Ինչ ես ուզում դրանով անես :think

Skeptic
12.03.2019, 08:13
Ինչ ես ուզում դրանով անես :think

Փոխանցեմ Ծլնգին՝ հետույքի ու աչքերի միջև ֆիզիոլոգիական փոխկապվածության էմպիրիկ ապացուցման համար :oy
Հետո լուռ կժպտամ ու կմահանամ։

boooooooom
12.03.2019, 09:58
Ձեր ինտիմ ֆանտազիաների վրա մարդ զարմանում ա։

Freeman
12.03.2019, 11:34
Էս Ֆրիմենը երկրորդ բաժակն ա գլուխը քաշում ու տեղն ու տեղը քնում։

Լիզբեթն նենց ճիշտ ա նկարագրել իմ ինտիմ նախասիրությունները, որ սկսեցի մի բան կասկածել ։/

Adam
12.03.2019, 16:19
Էն, որ սկսում ես հասկանալ, թե ոնց ա աշխարհն արագ զարգանում մենակ է՛ն ժամանակ, երբ Եվան Ադամի փոխարեն Այվիին ա մասաժ անում, իսկ Ադամը՝ Ջասթին Բիբերի աբդոները: :D :D

Գաղթական
12.03.2019, 16:25
Ադամ ու Եվա ասիր` էս գովազդը հիշեցի ))

https://youtu.be/U_cQr0apvHY

StrangeLittleGirl
28.03.2019, 00:16
Ուրեմն մեր յոգայի տեղը մի տղա կա, մենակ տրուսիկով ա գալիս դասերին։ Լրիվ տկլոր, հագին մենակ տրուսիկ։ Դե պարզ ա, անընդհատ շարժվելուց քրտնում ա լիքը, ու ինչքան քիչ շոր հագին, էնքան հեշտ։ Մի կողմ դնենք, որ կանայք ինչքան էլ քրտնեն, ամենաշատը, որ հանվեն, կմնան լիֆչիկով ու յոգայի լեգինգով։ Բայց էս տղան իրա տկլոր հալով անընդհատ ուշադրությունս շեղում ա։ Ու սեռական հետաքրքրվածության հարց չի, անընդհատ նայում եմ վրան ու զգում եմ՝ մի բան էն չի, նույնիսկ անդուր ա։ Էսօր նոր տեղ հասավ. ամբողջ մարմնի մազերը հանած են։

Յոհաննես
28.03.2019, 00:20

այ էս գրառմանը ցանկացած հայ տղամարդ պարտավոր է վարկանիշել,մերսի շատ Բյուր ջան :love

StrangeLittleGirl
28.03.2019, 00:22
այ էս գրառմանը ցանկացած հայ տղամարդ պարտավոր է վարկանիշել,մերսի շատ Բյուր ջան :love

Բայց հայ տղամարդիկ էլ մի ուրիշ ծայրահեղություն են :D սվիտրի տակից սվիտր ունեն, շալվարի տակից՝ շալվար։ :P

Հարդ
28.03.2019, 00:27
Բայց հայ տղամարդիկ էլ մի ուրիշ ծայրահեղություն են :D սվիտրի տակից սվիտր ունեն, շալվարի տակից՝ շալվար։ :P

Բա որ էդքանի հետ գլխարկի տակից գլխարկ չեն ունենում :))

Յոհաննես
07.04.2019, 00:17
Քանի գարունա ասեմ,էն Dua Lipa-ն բայց ինչ կյանքա (հարմար սմայլ չկա ստեղ). Մեր մոտ սենց դեպքերում ասում են. Սրան թեթքես(դե պարզա սենց չեն ասում) ու մի ամիս տեղաշորով պառկես :oy

ivy
07.04.2019, 12:47
Քանի գարունա ասեմ,էն Dua Lipa-ն բայց ինչ կյանքա (հարմար սմայլ չկա ստեղ). Մեր մոտ սենց դեպքերում ասում են. Սրան թեթքես(դե պարզա սենց չեն ասում) ու մի ամիս տեղաշորով պառկես :oy

Լավիկն ա. փորի սիրուն մկաններ ունի :)

Յոհաննես
07.04.2019, 13:16
Լավիկն ա. փորի սիրուն մկաններ ունի :)
Դեմքը հրաշք,հետևը հրաշք,բդիկները (էն սմայլից որը չկա)

Յոհաննես
08.04.2019, 20:12
Էս Charlize Theron-ը պետքա հարևանս,դասարանցիս,կուրսեցիս,կոլեգաս ու կինս լիներ :( մազերն էլ սևա ներկել :love բայց մեր մեջ ասած էն ջահել վախտը անկապ դեմք էր,էս վերջերսա լավացել։
Էս ինտիմ թեմայի հետ կապ չուներ,բայց չիմացա որտեղ գրեմ :D

Աթեիստ
08.04.2019, 21:59
Շարլիզի անուն տալն արդեն ինտիմ ա։

Ես իրան հենց ջահել վախտերից եմ սիրում-միրում։ Էն որ տկլոր նկարվում էր։

Յոհաննես
21.04.2019, 00:59
Աչքիս էլ ինտիմ անկյուն մտնող չկա :( ասում եմ. ինտիմսանտա չխաղա՞նք :oy

ivy
22.04.2019, 19:28
Adam, էն cuteness-իդ գոնե ստեղ դիր տեսնենք :)

Adam
22.04.2019, 19:37
Adam, էն cuteness-իդ գոնե ստեղ դիր տեսնենք :) լսի, չի աշխատում ոչ մի ձև էդ տվածդ սայթը … tinypic.com-ը…

Adam
22.04.2019, 20:00
56082

et bah voila. ո՞նց կարելի ա մեյք աութ չանել բնության տված էս հրաշքի հետ…

Աթեիստ
23.04.2019, 09:46
լսի, չի աշխատում ոչ մի ձև էդ տվածդ սայթը … tinypic.com-ը…

https://postimages.org/

Գրանցվելու դեպքում օգտվելն ավելի հարմար ա դառնում, կարում ես թեմատիկ պապկեք սարքես, լցնես, ու նկարներն ընդմիշտ պահվում են։

ivy
23.04.2019, 10:24
56082

et bah voila. ո՞նց կարելի ա մեյք աութ չանել բնության տված էս հրաշքի հետ…

Մոտավորապես սենց էլ պատկերացնում էի՝ քաղցր-մաղցր ջահել դեմքեր :)

Adam
23.04.2019, 13:27
Մոտավորապես սենց էլ պատկերացնում էի՝ քաղցր-մաղցր ջահել դեմքեր :) իմ քաղցր-մեղցրի պիկը մորմոն միսիոներներն են: Էն, որ ոտից գլուխ կծես չայ խմես :)

ivy
23.04.2019, 15:56
իմ քաղցր-մեղցրի պիկը մորմոն միսիոներներն են: Էն, որ ոտից գլուխ կծես չայ խմես :)

սենց են էլի աղանդավոր դառնում :))

ivy
11.05.2019, 12:23
Բան էի փնտրում ինտերներում (չխորանանք, թե ինչ), մեկ էլ էս հոդվածը (https://edition.cnn.com/2015/12/21/europe/driving-lessons-sex-netherlands/index.html) հայտնաբերեցի՝ էն մասին, որ 2015 թվականին Հոլանդիայում օրենք է ընդունվել, ըստ որի ավտոդպրոցի ուսուցիչները կարող են վարորդական դասընթացներ առաջարկվել՝ սեքսի դիմաց։ Դեմք են էս հոլանդացիները․ պառլամենտի օրակարգում դնում սենց հարցեր են քննարկում ու համապատասխան օրենքներ ընդունում, թե բա՝ "ride for a ride", ու հլը ասում են՝ չշփոթել պրոստիտուցիայի հետ, որովհետև էստեղ մի կարևոր նյուանս կա՝ «վճարն» էստեղ վարորդական դասընթացներն են՝ ի պատասխան սեքսի, այլ ոչ թե հակառակը՝ դասընթացները վճարվում են սեքսով․ էնքա՜ն հստակ սահմաններ են, էլ չասած :))

Բայց տեսնես ինչի՞ ա հենց մենակ վարորդական դասընթացների վրա սա տարածվում․ աչքիս ավտոդպրոցի ուսուցիչներն ավելի շուստրի են եղել, քան մնացած մասնագիտություն ունեցողները, ասում են՝ էս հարցով ինչ-որ դիմում-միմում են ուղարկել պարլամենտ :))

Աթեիստ
11.05.2019, 12:40
էս մասին որ կարդացել էի, ինձ թվացել էր հումոր ա, կամ օրենքի նախագիծ։

Նաիրուհի
15.05.2019, 22:57
Բան էի փնտրում ինտերներում (չխորանանք, թե ինչ), մեկ էլ էս հոդվածը (https://edition.cnn.com/2015/12/21/europe/driving-lessons-sex-netherlands/index.html) հայտնաբերեցի՝ էն մասին, որ 2015 թվականին Հոլանդիայում օրենք է ընդունվել, ըստ որի ավտոդպրոցի ուսուցիչները կարող են վարորդական դասընթացներ առաջարկվել՝ սեքսի դիմաց։ Դեմք են էս հոլանդացիները․ պառլամենտի օրակարգում դնում սենց հարցեր են քննարկում ու համապատասխան օրենքներ ընդունում, թե բա՝ "ride for a ride", ու հլը ասում են՝ չշփոթել պրոստիտուցիայի հետ, որովհետև էստեղ մի կարևոր նյուանս կա՝ «վճարն» էստեղ վարորդական դասընթացներն են՝ ի պատասխան սեքսի, այլ ոչ թե հակառակը՝ դասընթացները վճարվում են սեքսով․ էնքա՜ն հստակ սահմաններ են, էլ չասած :))

Բայց տեսնես ինչի՞ ա հենց մենակ վարորդական դասընթացների վրա սա տարածվում․ աչքիս ավտոդպրոցի ուսուցիչներն ավելի շուստրի են եղել, քան մնացած մասնագիտություն ունեցողները, ասում են՝ էս հարցով ինչ-որ դիմում-միմում են ուղարկել պարլամենտ :))

Վայ քու, չգիտեի, ես էլ դարդ էի անում, որ ուզում եմ մեքենա քշել սովորել, բայց թանկ են դասերը :D

Գնամ տեսնեմ ո՞ր ավտոդպրոցներում են աղջիկ ուսուցիչները շատ։

Varzor
15.05.2019, 23:14
Գնամ տեսնեմ ո՞ր ավտոդպրոցներում են աղջիկ ուսուցիչները շատ։
Բա որ խմբային ուսուցչուհիներ լինեն ? :D

Նաիրուհի
15.05.2019, 23:17
Բա որ խմբային ուսուցչուհիներ լինեն ? :D

Օրենքում էդ մասին բան չկա գրած ;) Խոսվում է երկու չափահաս մարդկանց փոխհամաձայնությամբ վճարման մասին։ Նենց որ պետք չի նախանձել։

Varzor
15.05.2019, 23:25
Օրենքում էդ մասին բան չկա գրած ;) Խոսվում է երկու չափահաս մարդկանց փոխհամաձայնությամբ վճարման մասին։ Նենց որ պետք չի նախանձել։
Բայց գրածխ էլ չի չէ, որ մի քանի ինստրուկտոր չեն կարող լինել ;)

ivy
06.06.2019, 21:21
Գերմանիայի մի քաղաքի ռեստորաններից մեկում կանանց զուգարանի դիզայնը (հետաքրքիր է՝ տղամարդկանց զուգարանում ինչ մոտիվներ էին)․

http://i68.tinypic.com/f9fa5k.jpg http://i64.tinypic.com/35hqvsj.jpg

Sagittarius
06.06.2019, 22:31
Գերմանիայի մի քաղաքի ռեստորաններից մեկում կանանց զուգարանի դիզայնը (հետաքրքիր է՝ տղամարդկանց զուգարանում ինչ մոտիվներ էին)․

http://i68.tinypic.com/f9fa5k.jpg http://i64.tinypic.com/35hqvsj.jpg

էտ նույն բանը, բայց տաս անգամ շատ ու տաս անգամ ավելի անտաղանդ, այցելուների կողմից պատերին խզբզած

Գաղթական
05.08.2019, 01:57
Թե բա հայինը եվրոպացուց մեծ ա )))

"Европейцу хорошо, а армянину жмет": производитель презервативов из Беларуси о новом рынке

https://m.ru.armeniasputnik.am/society/20190802/19897869/Evropeytsu-khorosho-a-armyaninu-zhmet-proizvoditel-prezervativov-iz-Belarusi-o-novom-rynke.html?mobile_return=no

ivy
15.08.2019, 11:29
Թե բա՝ պինգվինավարի, ու կարող ա սա հեչ էլ ինտիմ գրառում չի, չեմմանում:

https://i.ibb.co/pnHH8jp/D1-C62110-98-EE-4-A26-AB14-D55-D7-BCACD7-A.jpg (https://ibb.co/9GxxLHj)

Adam
15.08.2019, 17:53
Հիվանդը բժշկի մոտ.

- Բժիշկ, ի՞նչ է կատարվում ինձ հետ:
- Դադարեցրեք մաստուրբացիան:
- Ինչու՞:
- Որովհետեւ չեք թողնում քննեմ:

Գաղթական
15.08.2019, 18:04
Հին հույները հորինեցին խմբակային սեքսը:
Իսկ հին հռոմեացիները զգացին, որ մի բան էն չի ու որոշեցին խմբակային սեքսերին հրավիրել նաև կանանց..

Adam
15.08.2019, 18:22
Մի քանի կատակ անգլերենով: Թե չէ թարգմանելուց իմաստը կորում ա:

- Why was the guitar teacher arrested?

- For fingering a minor

Adam
15.08.2019, 18:22
- Why does Santa Claus have such a big sack?

- He only comes once a year.

Adam
15.08.2019, 18:24
- Why does Dr. Pepper come in a bottle?

- Because his wife died.

ivy
28.12.2019, 15:23
Փարիզում մի հատ տեղ կա՝ կոչվում ա « L’impact ». Ֆրանսերենում կոչում են «հետույքի բար»: Հայերենի «ոռի» (վատ) ածականի հետ կապ չունի: Հետույքի բարեր տարբեր տեղերում կան, բայց շատ չեն ու, թերևս, էս մեկն իր տեսակի մեջ միակն ա:

Ինչ ասել է «հետույքի բար».
Դա մի վայր ա, որտեղ մտնում ես, գանձապահը ամբողջ շորերդ վերցնում ա (ներքնազգեստդ էլ հետը) ու քեզ թողնում ա մենակ կոշիկներով ու նասկիներով: Մերկ:
Տալիս ա Կուբրիկի էն «Eyes wide shut »-ի միջի պես մի հատ թատերական դիմակ ու քեզ հրավիրում ա սալոն:
Սալոնում բոլորը դիմակներով են (կին, թե տղամարդ, հոմո, թե հետերո):
Մերկ ամբողջովին (միմիայն կոշիկներով ու նասկիներով):
Բարմենն իր հերթին մերկ ա ու խմիչք ա մատակարարում: Պատերին մոնիտորներ են, որոնց վրա hardcore պոռնո ա գնում:

Ու դու կամ նստած ես բարի մոտ ու զմայլվում ես պոռնոյով և խմիչքովդ… կամ էլ միանում ես օրգիային, որը գրեթե ամենուր ա՝ մոտ 100 քառակուսի մետրանոց խավար ու դիսկոտեկային լույսերի ներքո գտնվող սալոնում:
Ու էդ ամեն ինչը Ռամշտայնի տակ:

Ես չմիացա օրգիային … բայց մյուս անգամ միանալու եմ:
Դե մի քիչ զզվող եմ ես: Համ էլ տարիքային սանդղակը զգացվում էր, որ 30-ից բարձրեր էին … իսկ իմ ուզածը 18-22 տարեկան ջահելներով օրգիան էր իհարկե: Բայց դե էդ տարիքայինները տենց տեղեր չեն գնում:

Հետաքրքիրն էն ա, որ հետույքի բարերը հիմնականում գեյ բարեր են համարվում, չնայած որ էս մեկը լեցուն էր թե՛ գեյերով, թե բիերով ու թե՛ հետերոներով: Ու առաջին անգամ էր, որ մասկա տվեցին հագնեմ:
Ինձ թվում ա՝ լավ ազդեցիկ մարդիկ ու կանայք են գալիս էդտեղ լիցքաթափվելու ու չեն ուզում իրանց id-ները բացահայտեն:

Մի խոսքով, մի պահ լրիվ ինձ « Eyes wide shut »-ում զգացի:
Գնոստիկ րիտուալն էր պակասում մենակ:

Ադամ ջան, իսկ էդ անծանոթ մարդկանց հետ օրգիաներում սեռավարակներից խուսափելու հարցը ոնց ես լուծելու (դե եթե մի օր մասնակցես): Եթե ինքդ նույնիսկ պահպանակով լինես, ինչ երաշխիք կա, որ քեզ հետ սեռական կապի մեջ մտնողն էլ ա պահպանակի մասին մտածելու:

Աթեիստ
28.12.2019, 16:12

Ի դեպ, էս կինոն հենց տենց մի վայրից ա սկսվում։

https://www.kinopoisk.ru/film/715/

Տխուր ու ծանր կինոյա։

Adam
28.12.2019, 17:20
Ադամ ջան, իսկ էդ անծանոթ մարդկանց հետ օրգիաներում սեռավարակներից խուսափելու հարցը ոնց ես լուծելու (դե եթե մի օր մասնակցես): Եթե ինքդ նույնիսկ պահպանակով լինես, ինչ երաշխիք կա, որ քեզ հետ սեռական կապի մեջ մտնողն էլ ա պահպանակի մասին մտածելու:

Լրիվ ճիշտ ես :)
դրա համար էլ դա ռութինիս մեջ չի մտնում: Ներկայությունս միշտ զուտ հետաաքրքրասիրողական բնույթ ա կրել :)

Գաղթական
29.12.2019, 10:07
Լրիվ ճիշտ ես :)
դրա համար էլ դա ռութինիս մեջ չի մտնում: Ներկայությունս միշտ զուտ հետաաքրքրասիրողական բնույթ ա կրել :)

Իսկ ինձ օրինակ հետաքրքրեց, թե առանց բումաժնիկ ո՞նց եք բարի հաշիվը փակում:

Կամ կարողա մուտքի գումարն ա էնքան, որ ինչքան ուտես-խմես՝ մեջն ա մտնում..

Adam
29.12.2019, 15:06
Իսկ ինձ օրինակ հետաքրքրեց, թե առանց բումաժնիկ ո՞նց եք բարի հաշիվը փակում:

Կամ կարողա մուտքի գումարն ա էնքան, որ ինչքան ուտես-խմես՝ մեջն ա մտնում..

Մուտքը արժի 45 եվրո: Գանձապահը կտրոն ա քեզ տալիս, որը խրում ես նասկիիդ մեջ: Դրա մեջ մտնում ա 2 անգամ խմիչք պատվիրելու հնարավորություն: Կտրոնիդ վրա գրված ա: Մերկ, բայց կոշիկներով ու նասկիներով մնալու իմաստներից մեկն էլ էդ ա: Որ կտրոնդ պահես նասկուդ մեջ: Իհարկե առաջին հերթին հիգիենան ա: Որ ոտաբոբիկ չքայլես գետնին՝ հասկանալի պատճառներով :)

Adam
29.12.2019, 15:39
Բացասական կողմերը.

Ահավոր ականջը խլացնող ռոք ա միացրած: Յանի դա օրգիայի հետ պիտի խոսա: Թե ինչի, էլի: Իբր չեն կարա նորմալ մի հատ հանգիստ երաժշտություն միացնեն:
Ակամայից լարվում ես էդ ռամշտայնա-մետալ-մուտուլային երաժշտության տակ: (միշտ ատել եմ: Գլուխ ծանրացնող, ականջ ջարդող ու խլացնող, ներքին հարմոնիադ դիսբալանսի բերող, ներվեր սղոցող ժանր ա, ըստ իս):

Ամենուր քեզ ձեռ են գցում:
Ու ասենք 60 տարեկան պառավը կամ բիձեն իրան թույլ ա տալիս առանց որևէ eye contact-ի գա ու իրա կնճռոտ ձեռքով քեզ մասաժ-մուսուժ անի՝ յանի կգրգռվես ու կսկսես շինել իրան:
Ստիպված ձեռքը թեթևակի հպումով հետ ես քաշում ու շարունակում ես քայլել մթության մեջ:

Էս երկուսն են իմ համար հիմնական բացասական կողմերը.
բարձր ռոքը, մեկ էլ առանց որևէ հայացքի փոխանակման ձեռ գցելը:
Ջահել 20-30 տարեկանը ձեռ գցի՝ ուրիշ բան:
Մի խոսքով:

Հ.Գ. Ու իմ ամենախորը հիասթափությունը սենց ահավոր ազատ տեղերում էն ա, որ իմ ուզած ջահելությունը չկա համարյա:
Դրա համար չեմ գնալու էլ:

Ջահելները սաղ app-երում են:

ivy
29.12.2019, 15:58
Բացասական կողմերը.

Իբր թե դրական կողմեր էլ կա՞ն, ու դեռ էդ ամենի համար էլ 45 եվրո ես վճարում :))

Adam
29.12.2019, 16:01
Իբր թե դրական կողմեր էլ կա՞ն, ու դեռ էդ ամենի համար էլ 45 եվրո ես վճարում :))

դե ընդամենը երկու անգամ եմ եղել: Հերիք ա: Տեսածս հարստացրեց :D
Հիշելու բան կունենամ, որ թոռներիս պատմեմ մի 30 տարի հետո…:ճ

Գաղթական
29.12.2019, 18:03
Իբր թե դրական կողմեր էլ կա՞ն, ու դեռ էդ ամենի համար էլ 45 եվրո ես վճարում :))

Բայց շատ ավելի բացսական կլիներ, եթե քեզ դրա համար վճարեին )))

Յոհաննես
29.12.2019, 18:37
Քանի շատ չեք ծերացել,եկեք մի հատ ակումբով օրգենք :D

Adam
29.12.2019, 19:11
Քանի շատ չեք ծերացել,եկեք մի հատ ակումբով օրգենք :D

Էս ինտիմ անկյունը տենց մարտ-ապրիլ ամիսներին ա սկսում ակտիվանալ ու շնչել: Գարնան հետ: Թե չէ շատ մի տեսակ քնած վիճակ ա է… :Ճճճ

Գաղթական
29.12.2019, 20:23
Հին անիկդոտ հիշեցի.

Մեկը մի օր նոր կոշիկ ա առնում, մտածում ա՝ գնամ տուն, կնիկս ու երեխեքս կուրախանան, կասեն՝ էս ինչ սիրուն կոշիկ ես առել:
Գալիս ա տուն, առանց կոշիկները հանելու սկսում ա տանը ֆռֆռալ, ոչ մեկ բանի տեղ չի դնում:
Շալվարը քշտում, տենց ա ման գալիս, էլի ոչ մեկ բանի տեղ չի դնում:
Նեռվայնանում լրիվ հանվում ա ու մենակ կոշիկները հագը հելնում կանգնում ա սեղանին,
մեկ էլ երեխեն ասում ա՝ պապ, պապ, էն ի՞նչ ա..
- Էտի սլաք ա, բալա ջան, ցույց ա տալիս ներքև, թե տես՝ պապան նոր կոշիկ ա առել:
Կնիկն էլ էն կողմից, թե՝
- Այ հողեմ գլուխդ, մի օր չտեսանք նոր ցիլինդր առնես, էդ անտեր սլաքը վերև ցույց տա...

Adam
29.12.2019, 20:30
Բայց շատ ավելի բացսական կլիներ, եթե քեզ դրա համար վճարեին )))

գիտես … էդ էլ ա հարաբերական մի քիչ:
Հիմա, ասենք Դեպարդյեն ջահել վախտ որ փող չի ունեցել (20-25 տարեկան վախտ) … խոստովանում ա, որ երբեմն ասենք 50-60 տարեկանները փող են առաջարկել՝ իրան մինետ անելու համար: Համաձայնվել ա: Էդ առիթով Ֆրանսերենում մի արտահայտություն կա, ասում ա. «բերանը մնում ա բերան. կապ չունի ումն ա ու ինչ տարիքի ա»: :Դ
Հիմա ես հլը որ ֆինանսական տենց վիճակի մեջ չեմ էդ աստիճանի, որ բիձեքի առաջարկած բերաններն ընդունեմ փողի դիմաց … բայց դե կյանք ա … ոչնչից ապահովագրված չենք :D

Գաղթական
29.12.2019, 20:39

Պաաայ, մի հատ էլ անիկդոտ հիշեցի՝ էն որ սեքսի միջազգային կոնֆերանս ա հավաքվում ու գցում-բռնում են, թե որ ազգից որ դիրքն ա դուրս եկել..

Բայց էտի շատ լկտի ա )))

Իսկ բերանը բերան ա մնումի հայկական ավելի ավանդական տարբերակը կա՝ ծակ ըլնի, տաք ըլնի:

Adam
29.12.2019, 20:41
ծակ ըլնի, տաք ըլնի:

պիտի թարգմանել սա շտապ

Գաղթական
29.12.2019, 20:46
պիտի թարգմանել սա շտապ

If a hole than the warm one ))

Adam
29.12.2019, 20:48
If a hole than the warm one ))

իսկ հանգերը բռնցնելո՞վ ))) մտածեմ հեսա

Գաղթական
29.12.2019, 20:55
իսկ հանգերը բռնցնելո՞վ ))) մտածեմ հեսա

If hole only,
Than warm only
D

CactuSoul
31.12.2019, 00:22
If a hole than the warm one ))

Ես սա այլ կերպ եմ հասկանում: Ավելի շուտ նկատի ունի՝ կարևորը, որ ծակ լինի ու տաք: Այսինքն «եթե»-ի պահ չկա:

Գաղթական
31.12.2019, 00:42
Ես սա այլ կերպ եմ հասկանում: Ավելի շուտ նկատի ունի՝ կարևորը, որ ծակ լինի ու տաք: Այսինքն «եթե»-ի պահ չկա:

Էդ էլ կա )))
Որ խորանում ես, էդ պարզ արտահայտության մեջ էլա ամբողջ փիլիսոփայությունը փոխվում՝ կախված մեջտեղի նշանից կամ դրա բացակայությունից:

Գաղթական
26.01.2020, 21:19
Քանի հարևան թեմայում մաստուրբացիայից խոսք գնաց՝ ասի սպասի հարցնեմ.

Աղջիկների մոտ էլ ա՞, դեռահասության շրջանում, խմբակային մաստուրբացիան նորմալ համարվում:

ivy
26.01.2020, 21:42
Քանի հարևան թեմայում մաստուրբացիայից խոսք գնաց՝ ասի սպասի հարցնեմ.

Աղջիկների մոտ էլ ա՞, դեռահասության շրջանում, խմբակային մաստուրբացիան նորմալ համարվում:

Հը՞ն :o
Տղաների մոտ դեռահասության շրջանում խմբակային մաստուրբացիան ընդունված պրակտիկա՞ ա: Առաջին անգամ եմ էդպիսի բան լսում: Ինչի՞ բայց:
Իրար հետ մաստուրբացիա անելն ինձ համար կնշանակեր տվյալ մարդու/մարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել:

Գաղթական
26.01.2020, 22:03
Հը՞ն :o
Տղաների մոտ դեռահասության շրջանում խմբակային մաստուրբացիան ընդունված պրակտիկա՞ ա: Առաջին անգամ եմ էդպիսի բան լսում: Ինչի՞ բայց:

Ահավասիկ )))
Բայց այ «ինչի»-ն չգիտեմ..
Ես էլ երբեք չեմ հասկացել:

Իրար հետ մաստուրբացիա անելն ինձ համար կնշանակեր տվյալ մարդու/մարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել:

Չէ դե..
տենց ծայրահեղ ասելն էլ ճիշտ չի՝ ըստ իս:

Աթեիստ
27.01.2020, 00:58
Հը՞ն :o
Տղաների մոտ դեռահասության շրջանում խմբակային մաստուրբացիան ընդունված պրակտիկա՞ ա: Առաջին անգամ եմ էդպիսի բան լսում: Ինչի՞ բայց:
Իրար հետ մաստուրբացիա անելն ինձ համար կնշանակեր տվյալ մարդու/մարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել:

Առաջի անգամ եմ լսում։

Մենակ ինչ որ ֆիլմում եմ տենց բան հիշում։

Վիշապ
27.01.2020, 03:06

Այվ, դու երևի խառնում ես իրար հետ անելը իրար անելու հետ :Ճ Ամեն մեկը իրանն ա անում, հոմոսեքսուալ կայֆերի հետ կապ չունի: Մոտավորապես նման ա իրար հետ թաքուն պլան ծխելուն: Վերջերս մի հատ մեքսիկական կինո էինք նայում, մեջը նման դրվագ կար, ասեմ շեդևր կինո է, անպայման նայեք, Նեթֆլիքսում կա (թրեյլերը հիմարություն ա, չխաբնվեք)՝

https://www.youtube.com/watch?v=UW1LQbtRuAM

Յոհաննես
27.01.2020, 13:13
Առաջի անգամ եմ լսում։

Մենակ ինչ որ ֆիլմում եմ տենց բան հիշում։

Մալենայում

ivy
04.03.2020, 13:59
Ընկերներ,գարունը բացվելա,հույս ունեմ անցած տարվա պես կլնի ու չենք լոմկվի

Անցած տարի ո՞նց էր, որ:
Ակումբը նկատի ունե՞ս, թե՞ արտակումբային զեղումները:

Իմ մոտ գարուն-ամառ նույն սիրաքստիկ վիճակն ա. տարիքի հետ էլ բան չի փոխվում, մենակ թե Ակումբն եմ ազատել իմ տաղտուկ սիրային նկրտումներից, էստեղ ձ..եր քորելն ավելի տեղին ա :))
Փաստն էն ա, որ էս լիբիդո կոչվածը տարբեր մարդկանց մոտ տարբեր հարկերում ա կուտակված:

Բայց ներքևի հարկերից չեմ դժգոհում, Յոհանես ջան, դու շարունակի համապատասխան թեմաներով դատարկացնդաբանել, հետաքրքրությամբ կարդում ենք ու էմպատիայով վերաբերվում :kiss

Adam
04.03.2020, 17:47
Հը՞ն :o
Տղաների մոտ դեռահասության շրջանում խմբակային մաստուրբացիան ընդունված պրակտիկա՞ ա: Առաջին անգամ եմ էդպիսի բան լսում: Ինչի՞ բայց:
Իրար հետ մաստուրբացիա անելն ինձ համար կնշանակեր տվյալ մարդու/մարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել:

իսկ ես, պատկերացրու որ կարծում էի առաջ, որ ընկերովի մաստուրբացիան մենակ հայկական տրադիցիա ա: Ոնց որ ասենք իրար թև-թիկունք տված փողոցում քայլելը (հետերո տղեքը): Էս վերջինը իհարկե մենակ հայկական ա, իսկ կոլեկտիվ մաստուրբացիան գոյություն ունի բոլոր ազգերի պատանիների մոտ: Circle jerk են ասում: Ես պատանի վախտ ամաչկոտ էի շատ ու չեմ մասնակցել: Հիմնականում 11-13 տարեկանների մոտ ա դա տարածված: Բայց դե եթե նույնիսկ հետերո տղեն մի ուրիշ հետերոյի առաջարկում ա ՝ հոմոսեքսուալ տենդենցիայի կամ ինչ-որ հետաքրքրասիրության սկիզբ ա նշանակում… եթե ոչ գեյ ուրեմն բի: 100 տոկոսանոց հետերո տղեն չեմ կարծում ուզենա circle jerk -ի մասնակցի: :)

Յոհաննես
05.03.2020, 04:39
Անցած տարի ո՞նց էր, որ:
Ակումբը նկատի ունե՞ս, թե՞ արտակումբային զեղումները:

Իմ մոտ գարուն-ամառ նույն սիրաքստիկ վիճակն ա. տարիքի հետ էլ բան չի փոխվում, մենակ թե Ակումբն եմ ազատել իմ տաղտուկ սիրային նկրտումներից, էստեղ ձ..եր քորելն ավելի տեղին ա :))
Փաստն էն ա, որ էս լիբիդո կոչվածը տարբեր մարդկանց մոտ տարբեր հարկերում ա կուտակված:

Բայց ներքևի հարկերից չեմ դժգոհում, Յոհանես ջան, դու շարունակի համապատասխան թեմաներով դատարկացնդաբանել, հետաքրքրությամբ կարդում ենք ու էմպատիայով վերաբերվում :kiss
մերսի Այվի ջան :love բայց ընդգծված մասը անհնար է ։Դ

ivy
24.03.2020, 19:01
Էստեղ մի քանի օր առաջ հոդված կար թերթերից մեկում, որ էս վիրուսի պատճառով մարմնավաճառները լրիվ գործազուրկ են մնացել (դե էստեղ դա օրինական գործ ա), ախուվիշի մեջ էին։
Ի դեպ, էստեղ «մարմնավաճառ» բառն այլևս չի գործածվում, դրա տեղը «սեքս-աշխատող» (Sexarbeiter) են ասում։

Մեղայաստծու, էդ prostitute բառն ինչի՞ էր հանկարծ սկսել «սեքս-աշխատողներ»-ի իրավունքները ոտնահարել...

Ասում են՝ «պրոստիտուցիա» բառը բացասական երանգ ունի (նսեմացնող), իսկ «սեքս-աշխատանք» կամ «սեռական ծառայություններ» տերմինը հնչում է որպես լիիրավ մասնագիտություն՝ մյուսների հետ նույն հարթակի վրա:

Գաղթական
24.03.2020, 19:25
Ասում են՝ «պրոստիտուցիա» բառը բացասական երանգ ունի (նսեմացնող), իսկ «սեքս-աշխատանք» կամ «սեռական ծառայություններ» տերմինը հնչում է որպես լիիրավ մասնագիտություն՝ մյուսների հետ նույն հարթակի վրա:

Բոլորին հաճոյանալ փորձելու հիմար մրցավազքը վաղուց արդեն աբսուրդի ա վերածվել:

One_Way_Ticket
24.03.2020, 19:32
Ռուսերենում որ проститутка բառը արտահայտված բացասական երանգ ունի, ու կարող է օգտագործվել սեքսի հետ ընդհանրապես կապ չունեցող խոսքի մեջ։ Ասենք, политическая проститутка
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D1%82%D0%B8%D1%82%D1%83%D1%82%D0%BA%D0%B0

Գաղթական
24.03.2020, 19:56

Դե ռուսերենը նենց հայհոյաճկուն լեզու ա, որ ուզածդ գեղեցկագույն բառը կարող են պոշլի ենթատեքստով օգտագործել, ու հայհոյանքը նենց ասել, որ որպես կոմպլիմենտ հնչի:

Իսկ ինչ վերաբերում ա проститутка բառին՝ երևույթը բնութագրող ռուսերենում առկա տասնյակ արտահայտություններից դա թերևս ամենա «անմեղն» ա..

ivy
24.03.2020, 20:24
Բոլորին հաճոյանալ փորձելու հիմար մրցավազքը վաղուց արդեն աբսուրդի ա վերածվել:

Իմ կարծիքով, հաճոյանալու հարց չի, այլ հարգանքի։
Սեռական հարցերում շատ հեշտ է մարդկանց զգացմունքներն արագ վնասել (պատահական չի, որ հայհոյանքների մեծ մասը սեռական բնույթ ունի)։
Հատկապես էդ ոլորտում ծառայություններ մատուցողները պիտի որ շատ ռիսկային լինեն՝ վնասվելու, նվաստանալու իմաստով։ Ու եթե մարդն իրեն ավելի հարգված է զգում, երբ սեքս-աշխատող է կոչվում, թող էդպես էլ կոչվի, ինչ կա որ։

Շինարար
24.03.2020, 20:52
Իմ տպավորությամբ prostitute բառից խուսափում են նրանք հիմնականում ովքեր բացասաբար են վերաբերվում երևույթին

Գաղթական
24.03.2020, 20:53

Դե կներեք էլի, վաղն էլ կարող ա էդ նույն մարդը ասել, թե իրեն շատ ավելի հարգված կզգա, եթե սուրբ հրեշտակ կոչվի, կամ ասենք՝ էլիտար սուպերսթար ու անկողնի թագուհի:

Է յէդո՞..

Ես ինքս օրինակ չեմ գտնում, թե էդ մասնագիտությունը հարգանքի է արժանի, որ մի բան էլ անհանգստանամ, թե պոռնիկներն իրենց ինչպես կոչելուց ավելի հարգված կզգան:

Հա, օքեյ, լիքը ու լիքից շատ թրաֆիքինգի զոհեր կան..
Հլա դրանք մի կողմ:
Բայց էն մարդն ով գիտակցաբար էդ մասնագիտությունն ա ընտրում, որքան հասկանում եմ, գտնում ա, որ մեծ գումար վաստակելու համար ինքն այլ բանի ընդունակ ու պիտանի չի:
Էլ էդ անընդունակ ու անպիտան մարդը հանուն ինչի՞ պիտի հարգանքի արժանանա:

Բայց էս սաղ վերոհիշյալից զատ՝ ես չեմ գտնում, թե պոռնիկ բառն ինքն իրանով ավիրավորական ու նսեմացողն:
Հակառակը՝ էդ էդ մասնագիտությունն ու դրա հետ համեմատությունն ա վիրավորական ու նսեմացնող՝ ինչպես էլ որ դա կոչելուց լինեն:

Տրիբուն
24.03.2020, 21:13
Իմ տպավորությամբ prostitute բառից խուսափում են նրանք հիմնականում ովքեր բացասաբար են վերաբերվում երևույթին

Ես ամենաշատը ֆրանսերենն եմ սիրում էս բառի ․․․ putain ․․․ պյուտան ․․․ համ բառն ա դրական, համ վերաբերմունքը։

Արամ
24.03.2020, 21:22
Բայց էն մարդն ով գիտակցաբար էդ մասնագիտությունն ա ընտրում, որքան հասկանում եմ, գտնում ա, որ մեծ գումար վաստակելու համար ինքն այլ բանի ընդունակ ու պիտանի չի:
Էլ էդ անընդունակ ու անպիտան մարդը հանուն ինչի՞ պիտի հարգանքի արժանանա:

Էն մարդը մարմինը ծախելով ա փող աշխատում, ես ուղեղս։ Ի՞նչ տարբերություն։
Մենակ չասես, մարմնավաճառ լինելը ավելի հեշտ ա քան ծրագրավորող լինելը :))

Գաղթական
24.03.2020, 21:28
Էն մարդը մարմինը ծախելով ա փող աշխատում, ես ուղեղս։ Ի՞նչ տարբերություն։
Մենակ չասես, մարմնավաճառ լինելը ավելի հեշտ ա քան ծրագրավորող լինելը :))

Քո ուղեղը չեն դոմփում,
դու ուղեղիդ պրոդուկտն ես վաճառում:

Արամ
24.03.2020, 21:34
Քո ուղեղը չեն դոմփում,
դու ուղեղիդ պրոդուկտն ես վաճառում:

Դոմփում են բա ի՞նչ են անում։ Էն էլ ոնց են դոմփում։ Գործատուներս են դոմփում, կլիենտներս են դոմփում, ես եմ դոմփում։ :))

Գաղթական
24.03.2020, 21:37
Դոմփում են բա ի՞նչ են անում։ Էն էլ ոնց են դոմփում։ Գործատուներս են դոմփում, կլիենտներս են դոմփում, ես եմ դոմփում։ :))

Դե փոխաբերական իմաստով կառավարություններն էլ կդոմփեն սաղին:

Ի վերջո, Արամ ջան, մենք պարտավոր չենք նույն երևույթները հարգել ու չհարգել:
Ես իմ մոտեցումն եմ հայտնում, որ պոռնիկի մասնագիտությունը չեմ հարգում:
Դու ուզում ես՝ հարգի: Ես դրա հետ խնդիր չունեմ ))

One_Way_Ticket
24.03.2020, 22:24

Դու կարող ես հարգել կամ չհարգել, բայց եթե պետությունը որոշել է դա լիիրավ աշխատանք համարել, ապա պիտի նորմալ անուն դնի։ Մարմնավաճառի աշխատանքին անվանել prostitute, նույնն է, որ ծրագրավորողին անվանել nerd: Ասենք, ո՞նց կհնչեր, եթե հայտարարության մեջ գրեին, որ nerd-ի աշխատատեղ է բացվել։ Իսկ շարքային քաղաքացիները կարող են ծրագրավորողին nerd համարել, իրենց իրավունքն է։

Արամ
24.03.2020, 22:26

nerd :love

Գաղթական
24.03.2020, 22:30

Ի՞նչ ա նշանակում «պետությունը որոշել ա» )))
Կարող ա՞ Սահմանադրության մեջ էլ են հատուկ կետ մտցրել, թե սրանից հետո պոռնիկներին պիտի գիշերային բզեզ կոչեն:

Իսկ prostitute-ն ու nerd-ը նույն բանը չեն:
Առաջինը մասնագիտության անվանումն ա, երկրորդը՝ պիտակավորում:

One_Way_Ticket
24.03.2020, 22:50
Ի՞նչ ա նշանակում «պետությունը որոշել ա» )))
Կարող ա՞ Սահմանադրության մեջ էլ են հատուկ կետ մտցրել, թե սրանից հետո պոռնիկներին պիտի գիշերային բզեզ կոչեն:
Հենց դա էլ նշանակում է։ Որ պետությունը որոշել է։ Ոչ սահմանադրական, բայց օրենսդրական կարքով։ Շվեդիայի պետությունը, օրինակի համար, ուրիշ բան է որոշել։

Իսկ prostitute-ն ու nerd-ը նույն բանը չեն:
Առաջինը մասնագիտության անվանումն ա, երկրորդը՝ պիտակավորում:
Prostitute-ը մասնագիտության անվանում չէ։ Դա բնութագիր է այն մարդուն, ով փողի համար պատրաստ է սեքսով զբաղվել։ Ասենք, աղջկան, ով քնում է հարուստի հետ զուտ նրա փողերի համար (որը կարող է արտահայտվել նվերների ու այլ բարիքների տեսքով), նույնպես կարող ես prostitute անվանել, չնայած աշխատանք դա ոչ մի կերպ չես անվանի։ Sex worker-ը շատ ավելի կոնկրետ ու նեյտրալ է։ Նա մատուցում է հստակ սահմանված վճարովի ծառայություններ։

Շինարար
24.03.2020, 22:55
Քո ուղեղը չեն դոմփում,
դու ուղեղիդ պրոդուկտն ես վաճառում:

Նենց չի որ ամեն մարդ կարող ա նենց սեքս առաջարկել, որ դրա դիմաց վճարեին: Սեքսով զբաղվելն էլ կարողություն ա, մարդ կա իր համար սա ընդամենը դոմփելա:

Գաղթական
24.03.2020, 22:55
Հենց դա էլ նշանակում է։ Որ պետությունը որոշել է։ Ոչ սահմանադրական, բայց օրենսդրական կարքով։ Շվեդիայի պետությունը, օրինակի համար, ուրիշ բան է որոշել։

Էդ օրենսդրական կարգը ցույց կտա՞ս:

Prostitute-ը մասնագիտության անվանում չէ։ Դա բնութագիր է այն մարդուն, ով փողի համար պատրաստ է սեքսով զբաղվել։ Ասենք, աղջկան, ով քնում է հարուստի հետ զուտ նրա փողերի համար (որը կարող է արտահայտվել նվերների ու այլ բարիքների տեսքով), նույնպես կարող ես prostitute անվանել, չնայած աշխատանք դա ոչ մի կերպ չես անվանի։ Sex worker-ը շատ ավելի կոնկրետ ու նեյտրալ է։ Նա մատուցում է հստակ սահմանված վճարովի ծառայություններ։

ՈՒղեղի sex work-ով ես զբաղված..

Վիշապ
24.03.2020, 22:57
Ես ամենաշատը ֆրանսերենն եմ սիրում էս բառի ․․․ putain ․․․ պյուտան ․․․ համ բառն ա դրական, համ վերաբերմունքը։

Իսկ հայերեն (https://hy.wiktionary.org/wiki/%D5%BA%D5%B8%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AF)ինչքա՜ն ելևէջներ կան՝

Հոմանիշներ
պոռնկուհի, անառակուհի, տարփուհի, ցնծուհի, լրբուհի, հանրակին, մարմնավաճառ, անձնավաճառ, սիրավաճառ, անառակ, անբարոյական, լիրբ, բոզ, փչացած, շնացող, անզգամ, ցոփ, կաթոտ, թեթևաբարո, պագշոտ, ախտաբույծ, ախտասեր, ախտամոլ, զազրասեր, զազրամոլ, հեշտամոլ, հեշտասեր, պղծամոլ, պղծասեր, տռփամոլ, տռփասեր, ցանկասեր, ցանկամոլ, ցոփամոլ, ցոփասեր, (հնց․)՝ խենեշ, հայրատ, ճակաճան, խառնակ, խառնագնաց, խառնակյաց, շնամիտ, շնացյալ, բղջախոհ, մախազ, սեղեխ, վարձակ, աղիճ, մելոմագնաց, վայրագնաց, գիջասեր, գիջամոլ, գիջակենցաղ, բազմասեղեխ, բազմահոմանի, անձնարմատ, խեղաբարո, (ժղ․)՝ ծախու, ծախվող, (գվռ․)՝ հրապարակ, փոստալ, ջլթիկ, թեթև վարքի տեր, ի նոցանե, առու թռչող, առու թռած, դուրս ընկած, աչքը դուրս, ոտքը դուրս, ծամը կտրած, փեշից կորած

Հ․Գ․ Պոռնիկը փաստորեն հունարենից փոխառված բառ է, էդ էլ իմացանք ։Ճ

Գաղթական
24.03.2020, 22:58
Նենց չի որ ամեն մարդ կարող ա նենց սեքս առաջարկել, որ դրա դիմաց վճարեին: Սեքսով զբաղվելն էլ կարողություն ա, մարդ կա իր համար սա ընդամենը դոմփելա:

Ախպեր, հասկացանք, պուտանկի էլիտարն ու քոնթին էլ կա:
Հարցը էն ա, թե խի էինք իրանց էս միլիոն տարի պոռնիկ կոչում ու սաղ օքեյ էր, իսկ հիմա, վիձիծե լի, իրանք իրանց էդ անունից սկսել են հարգված չզգալ ՃՃ

ivy
24.03.2020, 23:01
Հասկանալի ա, չէ՞, որ սեքս-աշխատողներ մենակ կանայք չեն։ Էս ուղղակի որպես հիշեցում՝ հետագա քննարկումների համար։

Գաղթական
24.03.2020, 23:01
Բղջախոհ :լօվէ

Շինարար
24.03.2020, 23:12
Ախպեր, հասկացանք, պուտանկի էլիտարն ու քոնթին էլ կա:
Հարցը էն ա, թե խի էինք իրանց էս միլիոն տարի պոռնիկ կոչում ու սաղ օքեյ էր, իսկ հիմա, վիձիծե լի, իրանք իրանց էդ անունից սկսել են հարգված չզգալ ՃՃ

Ես ինքս prostitute բառը բացասաբար չեմ ընդունում ու երևույթին վատ չեմ վերաբերվում, դու էլ էդքան ի զուր մի ջղայնացի էս թեմայի շուրջ: Քեզ չի դզում, ջանդ էլ սաղ: Նենց չի որ մեզ անմիջապես առնչվող հարց ա: Փասըաթղթաբանության մեջ նոր բառապաշար կօգտագործեն` դժվար չի մի նոր բառ սովորելը: Մեկը ինձ դժվար երբևէ պետք գա:

Շինարար
24.03.2020, 23:13
Հասկանալի ա, չէ՞, որ սեքս-աշխատողներ մենակ կանայք չեն։ Էս ուղղակի որպես հիշեցում՝ հետագա քննարկումների համար։

Մարդու տեսքը բա տեղը չլիներ :D

One_Way_Ticket
25.03.2020, 01:07
Էդ օրենսդրական կարգը ցույց կտա՞ս:
Օրենսդրական կարգ ցույց չեմ կարող տալ, նիխտ շպռեխեն զի դոյչ։
Չեմ հասկանում, չես հավատու՞մ, որ Գերմանիայում մարմնավաճառությունը լեգալիզացված է։ Իսկ լեգալիզացիան դու ո՞նց ես պատկերացնում, եթե ոչ օրենքով էդ մասնագիտությանը անուն տալու ու այն նկարագրելու։

Աթեիստ
25.03.2020, 01:19
Ես բառերից վատ զգալու երևույթից զզվում եմ։

«Նեգր» բառից նեգրերն են վատ զգում, որտև վատ իմաստ են դնում մեջը, «հաշմանդամ» բառից հաշմանդամները, «գեր» բառից գերերը ու տենց։

Էն դեպքում, որ դրանց վիրավորանք չեն, կոնկրետ իմաստ արտահայտող բառեր են։

Հիմի էլ հերթը հասավ «մարմնավաճառին»։
Վա՞ղը որ բառի հերթն ա, «հացթո՞ւխ», «վարսավի՞ր», «վարո՞րդ»։

Մի հատ ծանոթ ունեի, որ իրանց մայլում կոմպեր ֆորմատ անելով անուն էր հանել, բայց նեղվում էր «կամպյուտրշիկ» բառից :fool

One_Way_Ticket
25.03.2020, 01:32
Մի հատ ծանոթ ունեի, որ իրանց մայլում կոմպեր ֆորմատ անելով անուն էր հանել, բայց նեղվում էր «կամպյուտրշիկ» բառից :fool
Շատ լավ օրինակ բերեցիր, իմ nerd-ից ավելի դիպուկ։ Եթե պաշտոնական մասնագիտությունների ցուցակում լիներ կամպյուտրշիկ, դա տեղին կլինե՞ր։ Ասենք, պետական կառույց է, որտեղ փաստաթղթում նշված է անձնակազմը։ Պողոս Պողոսյան - հաշվապահ, Պետրոս Պետրոսյան - քարտուղար, Մարտիրոս Մարտիրոսյան - կամպյուտրշիկ։ Մայլում ոնց ուզում են թող անվանեն, ինքն էլ դրանից կնեղվի կամ չի նեղվի, բայց պաշտոնական անվանման համար ամեն պատահած բառ օգտագործել չի կարելի։

Գաղթական
25.03.2020, 01:41
Օրենսդրական կարգ ցույց չեմ կարող տալ, նիխտ շպռեխեն զի դոյչ։
Չեմ հասկանում, չես հավատու՞մ, որ Գերմանիայում մարմնավաճառությունը լեգալիզացված է։ Իսկ լեգալիզացիան դու ո՞նց ես պատկերացնում, եթե ոչ օրենքով էդ մասնագիտությանը անուն տալու ու այն նկարագրելու։

ՈՒրեմն մի թեթև քչփորեցի հոլանդական պոռնկատերմինոլոգիան:
Մարդու իրավունքների ու աշխատանքային օրենսգրքերում իսկապես Sex worker (sexwerker) տերմինն են օգտագործում, որը փաստորեն նորություն չի, այլ նախորդ դարի 70-ականներից ա մոդա ընկել:

ՈՒ սրա բացատրությունն էն ա, որ օրենսդրությունը՝ sexwerker ասելով, ի նկատի ունի.
- պատուհանապոռնկությամբ զբաղվողներին
- պոռնկաակումբների աշխատակիցներին (բորդելներ, փրայվիթ տներ, մերսման սրահներ, զույգատներ)
- տնային պոռնիկներին
- էսքորտ սերվիսի աշխատակիցներ
- փողոցային պոռնիկներ
- պոռնոֆիլմերի դերասաններ
- սթրիփ-քլաբերի աշխատակիցներ
- վեբքամերով օնլայն էրոաշխատողներ
...

Կարճ ասած՝ պոռնիկ բառը օքեյ ա, իսկ sex worker էդ ամբողջ էրոինդուստրիային ա վերաբերվում:

Աթեիստ
25.03.2020, 01:49
Շատ լավ օրինակ բերեցիր, իմ nerd-ից ավելի դիպուկ։ Եթե պաշտոնական մասնագիտությունների ցուցակում լիներ կամպյուտրշիկ, դա տեղին կլինե՞ր։ Ասենք, պետական կառույց է, որտեղ փաստաթղթում նշված է անձնակազմը։ Պողոս Պողոսյան - հաշվապահ, Պետրոս Պետրոսյան - քարտուղար, Մարտիրոս Մարտիրոսյան - կամպյուտրշիկ։ Մայլում ոնց ուզում են թող անվանեն, ինքն էլ դրանից կնեղվի կամ չի նեղվի, բայց պաշտոնական անվանման համար ամեն պատահած բառ օգտագործել չի կարելի։

Կամպյուտերշիկ չէին գրի, ոչ թե որտև վիրավորական ա (թեև կան տենց համարողներ), այլ որտև հայերենում տենց բառ չկա, ամենամոտ տարբերակը բառ չի, այլ նկարագրություն՝ համակարգչային մասնագետ։ Ընդ որում որոշ տեղերում տենց էլ գրվում ա։ Եթե վաղը դա էնքան մտնի մեր բառապաշար, որ դառնա լիարժեք բառ, ես միայն կողմ եմ, որ «համակարգչային մասնագետ»- փոխարեն հենց տենց էլ գրվի։

One_Way_Ticket
25.03.2020, 02:04
Եթե վաղը դա էնքան մտնի մեր բառապաշար, որ դառնա լիարժեք բառ, ես միայն կողմ եմ, որ «համակարգչային մասնագետ»- փոխարեն հենց տենց էլ գրվի։
Դու շորտերով դատարան էլ կգնաս :D

Արամ
25.03.2020, 02:06
Դու շորտերով դատարան էլ կգնաս :DՀա բա, ես էլ :))

Sent from my Pixel 2 using Tapatalk

One_Way_Ticket
25.03.2020, 02:57
Ի դեպ, կան մարմնավաճառության բավական էկզոտիկ տարբերակներ։

Էսկորտ․ այս դեպքում աղջկա պարտականությունների մեջ մտնում է տղամարդուն ուղեկցելը: Սեքսով զբաղվելը պարտականությունների մեջ չի մտնում, չնայած գրեթե միշտ ենթադրվում է։ Այն երկրներում, որտեղ մարմնավաճառությունն արգելված է, օրենքը շրջանցելու ձև է։ Յանմ վճարը վերաբերվում էր ուղեկցելուն, իսկ սեքսը սեփական ցանկությամբ էր, դե արի ու հակառակն ապացուցի։

Girlfriend experience. տարածված է Թայլանդում։ Աղջիկը պայմանավորված ժամանակով ընկերուհիդ է դառնում, ու բացի սեքսից հետդ հաց ուտում, խանդ ձևացնում, և այլն (անձնական փորձ չունեմ, բոլոր մանրամասներին տեղյակ չեմ)։

Մարմնավաճառության օրինա՞կ են այս դեպքերը։ Գտնում եմ, որ այո։ Sex work? Ես կասեի՝ ոչ։ Վերջինս, իմ հասկանալով, ավելի նեղ շրջանակ է լրացնում։ Ասենք, մի ժամով մարդը թույլ է տալիս իր մարմնից օգտվել՝ որոշակի կանոնների շրջանակներում։

ivy-ի համար հատուկ նշեմ, որ տղա էսկորտի ու boyfriend experience-ի մասին լսած չկամ։

Գաղթական
25.03.2020, 03:07
Տղա-էսքորտը վայթե ժիգոլոն ա:

ivy
25.03.2020, 14:06
ivy-ի համար հատուկ նշեմ, որ տղա էսկորտի ու boyfriend experience-ի մասին լսած չկամ։

Տղա էսկորտներ էլ հաստատ կլինեն, ինչի պիտի չլինեն որ։
Նույնիսկ հիշեցի, որ երբ տարիներ առաջ էստեղ ուսանող էի, կուրսեցիներիցս մեկը՝ հետաքրքիր արտաքինով երիտասարդ գերմանացի, մի անգամ ոնց եղավ սկսեց անկեղծանալ ու պատմել, որ ձեռի հետ էդ գործով էր զբաղված, 50+ կանանց «ուղեկցում էր» տարբեր առիթներով՝ իր «ամբողջ թաշախուստով»։ Կարծում եմ, ջահել ուսանողների համար լավ վաստակ կարող է լինել։

ivy
25.03.2020, 14:13
Մարդու տեսքը բա տեղը չլիներ :D

Շին ջան, ամեն տեսքի ու տարիքի պահանջարկ էլ հաստատ կլինի, բայց գործ չունենք, էս պահին հեչ ձեռնտու աշխատանք չի, այ թե մարդ կարողանա վիրտուալ կամ հեռախոսային հետաքրքիր սեքս առաջարկել, կարող ա ահագին առաջ գնացող գործ լինի։

Sagittarius
25.03.2020, 14:55
օրենքում կիրառվում ա մարմնավաճառություն՝ Prostitution:
https://bit.ly/2y5pJBP

եվ մարմնավաճառ՝ Prostituierte oder Prostituierter եզրերը
https://bit.ly/2UtvCjG

Varzor
25.03.2020, 22:23
Ժողովուրդ ինչ էլ մի "խառնվել" եք իրար :)

Ցանկացած երևույթ, որ փաստաթղթավորած է, ստանդարտացված է, կամ դրա կարիքն ունի, պիտի ունենա հնարավորինս կոնկրետ սահմանում, առավելապես օրենքում սահմանվելու պարագայում: Մարմնավաճառությունը բացառություն չէ:
Միևնույն ժամանակ, երևւոյթին ինչ անուն էլ տանք, միևնույն է դրանից չի փոխվելու էությունը :)

Ընդհանրապես արևմտյան երկրներում տենդենց կա մասնագիտություններին հնարավորինս նեյտրալ և գրավիչ անուններ դնել:
Օրինակներ
"հավաքարար", բայց դե արի ու տես, որ "cleaning specialist" կա :)
քարտուղարուհի - Executive assistant
հնոցապան (качегар) - fire-box operator, furnace operator, heating system operator և այլն
Է հիմա, թող մարմնավաճառն էլ լինի sexworker :esim

Տրիբուն
26.03.2020, 00:04

Sex performer .... սենց ավելի պոետիկ ա մի տեսակ

Շինարար
26.03.2020, 00:42
Շին ջան, ամեն տեսքի ու տարիքի պահանջարկ էլ հաստատ կլինի, բայց գործ չունենք, էս պահին հեչ ձեռնտու աշխատանք չի, այ թե մարդ կարողանա վիրտուալ կամ հեռախոսային հետաքրքիր սեքս առաջարկել, կարող ա ահագին առաջ գնացող գործ լինի։

Ես ավելի շատ կոնպլիմենտ էի ակնկալում՝ քո տեսքին ինչ ա եղել ոճի :oy :D

Ես արդեն որերորդ տարին ա էստեղ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կլինիկայում կամավոր եմ՝ Միավ, սիֆիլիս, գոնորեա, քլամիդիա: Տեսեք՝ սաղ անունները գիտեմ :D Ուրեմն անալիզներ վերցնելիս բուժաշատողները հազար ու մի հարց են տալիս այցելուներին ու ըստ շրջանառվող տեղեկությունները՝ երբևէ սեքսի համար Ձեզ վճարե՞լ են հարցին ամենատարածված պատասխանն ա՝ I wish կամ էդ ոճի տենց մի բան: Պատկերացնում եմ՝ ամեն մեկը մտածում ա, թե էս ինչ հավես հումոր արեցի :))

Ասելս էն ա՝ հոգու ինչ-որ գողտրիկ անկյունում շատերը դեմ չէին լինի, եթե չլիներ իմ պես արտաքին տվյալների :D կամ այլոց համար հասարակական վերաբերմունքի, ներքին կամ արտաքին ստիգմաներով պայմանավորված խոչընդոտներ:

Գաղթական
26.03.2020, 01:02

Էն ազաբ վախտերովս ես հիմնականում Սավոկի ժողովրդի վրա էի աշխատում:
Հազարներով գալիս էին եվրոպացիքի հետ (հիմնականում լավ տարիքն առած) պասպորտի խաթր պսակվում ու մնում:
Բայց դե ջահել օրգանիզմ, աչքն էլ՝ դուրսը..

Տենց ֆուլ-թայմ բարեգործությամբ էի զբաղված ու մեջները մի քանի ծյոծկեք էլ կային, որ փող-մող էին առաջարկում՝ ջղայնանում էի..

Ասածս ինչ ա. քանի բան ա՝ բան արա, բան ըլնի..
Համ տեսքդ ա տեղը, համ՝ ուժերդ )))

One_Way_Ticket
26.03.2020, 01:13
Էն ազաբ վախտերովս ես հիմնականում Սավոկի ժողովրդի վրա էի աշխատում:
Ախպեր, բայց դու ինչի՞ ես մեր Սովետին Սավոկ անվանում :) Էդ թեմայով վերջերս լավ պռիկոլ էր գրվել։ Գուցե հորինած է, բայց ամեն դեպքում խնդալու է։
https://pikabu.ru/story/yetika_7283887

Գաղթական
26.03.2020, 01:18
Ախպեր, բայց դու ինչի՞ ես մեր Սովետին Սավոկ անվանում :) Էդ թեմայով վերջերս լավ պռիկոլ էր գրվել։ Գուցե հորինած է, բայց ամեն դեպքում խնդալու է։
https://pikabu.ru/story/yetika_7283887

)))))
Ժարգոնածաղրախառը շատերն են տենց անվանում, ես էլ՝ հետները

Բարեկամ
26.03.2020, 03:25
Ես ավելի շատ կոնպլիմենտ էի ակնկալում՝ քո տեսքին ինչ ա եղել ոճի :oy :D

Ես արդեն որերորդ տարին ա էստեղ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կլինիկայում կամավոր եմ՝ Միավ, սիֆիլիս, գոնորեա, քլամիդիա: Տեսեք՝ սաղ անունները գիտեմ :D Ուրեմն անալիզներ վերցնելիս բուժաշատողները հազար ու մի հարց են տալիս այցելուներին ու ըստ շրջանառվող տեղեկությունները՝ երբևէ սեքսի համար Ձեզ վճարե՞լ են հարցին ամենատարածված պատասխանն ա՝ I wish կամ էդ ոճի տենց մի բան: Պատկերացնում եմ՝ ամեն մեկը մտածում ա, թե էս ինչ հավես հումոր արեցի :))

Ասելս էն ա՝ հոգու ինչ-որ գողտրիկ անկյունում շատերը դեմ չէին լինի, եթե չլիներ իմ պես արտաքին տվյալների :D կամ այլոց համար հասարակական վերաբերմունքի, ներքին կամ արտաքին ստիգմաներով պայմանավորված խոչընդոտներ:

Սրա ենթատեքստն ուրիշ ա, իմ կարծիքով․ մոտավորապես՝ "գոնե վճարած լինեին...", կամ պարզապես անհաջող պարտնյորի հանդեպ մունաթ:

Շինարար
26.03.2020, 03:38
Սրա ենթատեքստն ուրիշ ա, իմ կարծիքով․ մոտավորապես՝ "գոնե վճարած լինեին...", կամ պարզապես անհաջող պարտնյորի հանդեպ մունաթ:

Բայց ինչի ես տենց վատատես մարդկանց սեռական կյանքի հանդեպ, գուցե բավականին էլ հաջող պարտնյորներ են ունենում:

Բարեկամ
26.03.2020, 03:51
Բայց ինչի ես տենց վատատես մարդկանց սեռական կյանքի հանդեպ, գուցե բավականին էլ հաջող պարտնյորներ են ունենում:

Վատատես եմ մենակ "I wish..." ասողների կոնկրետ դեպքերի հանդեպ :)) Թե չէ պիտի մտածել, որ ագահ են․ համ հաճույք են ստանում, համ էլ ուզում են վճարվել :)

Ուլուանա
26.03.2020, 05:33
Sex performer .... սենց ավելի պոետիկ ա մի տեսակ
Ես կասեի ավելին` sex artist: :D Դե հիմա artist բառն էլ ա ընդունված ամեն անկապ բանի հետ համադրել, չէ՞:

Իմիջիայլոց, հավաքարարին էլ հիմա Հայաստանում հաճախ մաքրուհի են ասում, իբր, հավաքարարը նսեմացնող բառ ա: Կարելի ա մտածել` հավաքելը մաքրելուց ավելի ցածրակարգ գործ ա, էլի: Բայց, ինչքան գիտեմ, դա ոչ թե պաշտոնապես ընդունված ձևն ա, այլ ուղղակի ինչ-որ մարդիկ են տենց որոշել, ու տարածվել ա:

Բարեկամ
26.03.2020, 06:09
Ես կասեի ավելին` sex artist: :D Դե հիմա artist բառն էլ ա ընդունված ամեն անկապ բանի հետ համադրել, չէ՞:

sex motivator
sex supporter
sex promoter
sex contributor
sex driver
sex facilitator

:))

Գաղթական
26.03.2020, 08:10
intimate supporter

ivy
26.03.2020, 13:21
Ես կասեի ավելին` sex artist: :D Դե հիմա artist բառն էլ ա ընդունված ամեն անկապ բանի հետ համադրել, չէ՞:

Իմ մտքով էլ էր sex artist-ն անցել :))

Ու մեկ էլ, կարելի էր նաև sex therapist անվանել, գոնե էդ մարդիկ կարգին գործ են անում ու կարիքավորներին օգնություն ցուցաբերում, ոչ թե էն ստից հոգեբան-մոգեբանները, որ մենակ խոսում են ու ջուր ծեծում․ սխալ մարդկանց են sex therapist անվանել։

ivy
26.03.2020, 13:29
Ես ավելի շատ կոնպլիմենտ էի ակնկալում՝ քո տեսքին ինչ ա եղել ոճի :oy :D

Ընդհանուր էի գրել, կոնկրետ ոչ մեկի տեսքն էլ նկատի չունեի․ քեզ չեմ տեսել, ինչ իմանամ ինչ ես։ Մինչև քեզ ոտքից գլուխ տկլոր չտեսնենք, քո տեսքի մասին ոչինչ ասել չենք կարող։
Նենց որ, նկարդ (կամ ավելի լավ կլինի՝ մի փոքրիկ տեսահոլովակ) պատրաստի, նայենք ասենք՝ ոնց ու ինչ, հետն էլ արդեն ճիշտ բաժնում ես։
Բայց նաև խնդրում եմ հաշվի առ, որ մենակ տեսքով էս գործի մեջ պիտանելությունը հնարավոր չի պարզել․ պիտի համ էլ կարողություններդ երևան։ Հա, ոնց մտածում եմ, տեսահոլովակը նկարից ավելի ճիշտ կլինի։

One_Way_Ticket
26.03.2020, 15:07
Վիկիպեդիայում girlfriend experience-ի էջն եմ նայում։
https://en.wikipedia.org/wiki/Girlfriend_experience
Ասում է՝ Կամբոջայում շատ "պրոֆեսիոնալ girlfriend"-ներ (թույն բառակապակցություն է) իրենց մարմնավաճառ չեն համարում ու սեր ու ամուսնություն են ակնկալում արդյունքում։ Մեկը այդ թեմայով նույնիսկ դոկտորական թեզ է գրել։
Իրոք, սահմանը բավական նուրբ է։

Freeman
26.03.2020, 15:49
Ընդհանուր էի գրել, կոնկրետ ոչ մեկի տեսքն էլ նկատի չունեի․ քեզ չեմ տեսել, ինչ իմանամ ինչ ես։ Մինչև քեզ ոտքից գլուխ տկլոր չտեսնենք, քո տեսքի մասին ոչինչ ասել չենք կարող։
Նենց որ, նկարդ (կամ ավելի լավ կլինի՝ մի փոքրիկ տեսահոլովակ) պատրաստի, նայենք ասենք՝ ոնց ու ինչ, հետն էլ արդեն ճիշտ բաժնում ես։
Բայց նաև խնդրում եմ հաշվի առ, որ մենակ տեսքով էս գործի մեջ պիտանելությունը հնարավոր չի պարզել․ պիտի համ էլ կարողություններդ երևան։ Հա, ոնց մտածում եմ, տեսահոլովակը նկարից ավելի ճիշտ կլինի։

Ինտիմ վիդեոչաթը գնալով ռեալ ա դառնում ։Դ

Տրիբուն
26.03.2020, 17:13
Ես կասեի ավելին` sex artist: :D Դե հիմա artist բառն էլ ա ընդունված ամեն անկապ բանի հետ համադրել, չէ՞:

Իմիջիայլոց, հավաքարարին էլ հիմա Հայաստանում հաճախ մաքրուհի են ասում, իբր, հավաքարարը նսեմացնող բառ ա: Կարելի ա մտածել` հավաքելը մաքրելուց ավելի ցածրակարգ գործ ա, էլի: Բայց, ինչքան գիտեմ, դա ոչ թե պաշտոնապես ընդունված ձևն ա, այլ ուղղակի ինչ-որ մարդիկ են տենց որոշել, ու տարածվել ա:

Մաքրուհին արևմտահայերենում ընդունված ձև ա։ Անուն էլ կա Մաքրուհի, Մաքրուկ են ասում կարճ։ Ինձ թվում ա հավաքարարից մի քիչ ականջին ավելի հաճելի ա հնչում մաքրուհին, թե չէ նմեսացնող ոչ մի բա երկուսի մեջ էլ չկա։

Տրիբուն
26.03.2020, 17:16
Ընդհանուր էի գրել, կոնկրետ ոչ մեկի տեսքն էլ նկատի չունեի․ քեզ չեմ տեսել, ինչ իմանամ ինչ ես։ Մինչև քեզ ոտքից գլուխ տկլոր չտեսնենք, քո տեսքի մասին ոչինչ ասել չենք կարող։
Նենց որ, նկարդ (կամ ավելի լավ կլինի՝ մի փոքրիկ տեսահոլովակ) պատրաստի, նայենք ասենք՝ ոնց ու ինչ, հետն էլ արդեն ճիշտ բաժնում ես։
Բայց նաև խնդրում եմ հաշվի առ, որ մենակ տեսքով էս գործի մեջ պիտանելությունը հնարավոր չի պարզել․ պիտի համ էլ կարողություններդ երևան։ Հա, ոնց մտածում եմ, տեսահոլովակը նկարից ավելի ճիշտ կլինի։

Էս հոգին արդեն կարևոր չի՞ ․․․

ivy
26.03.2020, 17:42
Էս հոգին արդեն կարևոր չի՞ ․․․

Կարևոր ա, ոնց կարևոր չի:
Տեսահոլովակից կերևա՝ մարդ հոգով-սրտով ա կպած գործին, թե մենակ մարմնով: Ու որ կատեգորիային ա ձգտում՝ դոմփող, թե sex artist։

Գաղթական
26.03.2020, 17:55
Բայց զգում ե՞ք ինչ ա կատարվում..
Շինարարի հմայիչ ռոլիկը տեսնելու խաթր միայն տղամարդիկ են քվեարկում:
Յա մենք ենք փչացած, յա էլ՝ Շինարարի պուբլիկայի հետ մի բան էն չի...

Տրիբուն
26.03.2020, 20:46
Կարևոր ա, ոնց կարևոր չի:
Տեսահոլովակից կերևա՝ մարդ հոգով-սրտով ա կպած գործին, թե մենակ մարմնով: Ու որ կատեգորիային ա ձգտում՝ դոմփող, թե sex artist։

Ինձ թվում ա Շինարարը ամեն դեպքում artist կատեգորիայի մեջ ա։

Ծլնգ
26.03.2020, 21:01
Ինձ թվում ա Շինարարը ամեն դեպքում artist կատեգորիայի մեջ ա։

ստեղծաորձ

Վիշապ
26.03.2020, 21:08
Էս գարնառնանդամային տրամադրությունների վրա փաստորեն կորոնավիրուսն ու մնացած դժբախտությունները էդքան չեն ազդում, հա՞։

Տրիբուն
26.03.2020, 21:48
Էս գարնառնանդամային տրամադրությունների վրա փաստորեն կորոնավիրուսն ու մնացած դժբախտությունները էդքան չեն ազդում, հա՞։

Նու, ասում են վիրուսը թոքերին ա քցում։ Ձվերին քցելու մասին դեռ խոսք չկա։

boooooooom
27.03.2020, 11:17
Բայց զգում ե՞ք ինչ ա կատարվում..
Շինարարի հմայիչ ռոլիկը տեսնելու խաթր միայն տղամարդիկ են քվեարկում:
Յա մենք ենք փչացած, յա էլ՝ Շինարարի պուբլիկայի հետ մի բան էն չի...
Դե սեռը էդքան կարևոր չի, կարևորը մեկը բացումը անի, հետևից կգնաաա :D

Աթեիստ
27.03.2020, 12:14
Դե սեռը էդքան կարևոր չի, կարևորը մեկը բացումը անի, հետևից կգնաաա :D

Էս խմբում «մեկը բացումը անի, հետևից կգնաաա» արտահայտությունը շատ երկիմաստ էր :D

Գաղթական
27.03.2020, 15:05
Դե սեռը էդքան կարևոր չի, կարևորը մեկը բացումը անի, հետևից կգնաաա :D

Հասկացա:
Քյասար՝ էն 7 լայքողները + առաջարկի հեղինակն էլ հետը պոտենցիալ արտիստ փերֆորմըր են:
Նու կամ էլ՝ օքեյ են դրա հետ ))

Դե բանը.. քելեք էթանք էն փակ համանման բաժին, տենանք ամենադուխով բացում անողն ով ա..

#feeling_սադրիչ

Տրիբուն
27.03.2020, 17:37
Հասկացա:
Քյասար՝ էն 7 լայքողները + առաջարկի հեղինակն էլ հետը պոտենցիալ արտիստ փերֆորմըր են:
Նու կամ էլ՝ օքեյ են դրա հետ ))

Դե բանը.. քելեք էթանք էն փակ համանման բաժին, տենանք ամենադուխով բացում անողն ով ա..

#feeling_սադրիչ

Հոպար, ինձ թվում ա դու ստեղ անելու բան չունես, քանի որ քո վերաբերմունքը sex performer-ների նկատմամբ առնվազն անհանգստացնող ա։

Գաղթական
27.03.2020, 17:45
Հոպար, ինձ թվում ա դու ստեղ անելու բան չունես, քանի որ քո վերաբերմունքը sex performer-ների նկատմամբ առնվազն անհանգստացնող ա։

Հա լավ, մի մտածի, փերֆորմանսդ գցես՝ ես չեմ լայքի ու մարդ չի իմանա, որ թեմայում եղել եմ:

John
27.03.2020, 23:04
ստեղծաորձ
ահագին բացել ա էս թեման ։Դ կնոջս թեթևակի ներկայացրեցի իրավիճակը, ասում ա «Ո՞նց, էդ տղու նիքնեյմը Շինարար ա»։ Ասում եմ «Հա»։ Ասում ա «Ու ուրիշ, ավելի հարմար տարբերակ եք ման գալի՞ս» :D

One_Way_Ticket
06.04.2020, 18:02
Գերմանացի մարմնավաճառը սեքս-աշխատողն ասում է, որ ինտերնետով աշխատել չի կարողանում, կլիենտին զգալ է պետք :D
https://pikabu.ru/story/nado_chuvstvovat_klienta_7347570/author

Ընդհանրապես, պիկաբույում սիրուն պատմությունների զգալի տոկոսը հորինած է (ինչից դրանց գեղարվեստական արժեքը չի պակասում, դրա համար միշտ հաճույքով եմ կարդում), բայց այս դեպքում գուգլեցի էդ Ալեքսա Մյուլլերին, կարծես ճիշտ է :)

Adam
18.04.2020, 16:42
էս տարվա գարունն ու իր հորմոնալ խլրտումները կորցրինք: Մնաց մյուս տարի :ճճ

ivy
04.05.2020, 14:41
Դեռ գարնան մե՞ջ եք։
Նոր սեռական թեմա բացե՞մ։
Եթե հա, առաջարկներ արեք։

Մեկը՝ իմ կողմից։ Թեմա նրա մասին, թե սեռ․ հարաբերություններում ինչ ենք ակնկալում զուգընկերոջից։

Գաղթական
04.05.2020, 14:52
Մեկը՝ իմ կողմից։ Թեմա նրա մասին, թե սեռ․ հարաբերություններում ինչ ենք ակնկալում զուգընկերոջից։

(կարանտինային)

- ֆիզիկական ներկայություն.

ivy
04.05.2020, 14:53
(կարանտինային)

- ֆիզիկական ներկայություն.

Թեման դեռ չեմ բացել :P

Աթեիստ
23.08.2020, 02:05
Երեկոյան բարում մի աղջկա նայելիս մտածում էի, որ եթ հագը ոչինչ չլիներ, պակաս մերկ կերևար, քան իր հագածով:
Սենց սիրուն տեսարաններից մի անգամ ևս համոզվում ես, որ հագուստ կա՝ հագցնում է, հագուստ էլ կա՝ մերկացնում, դրա անունն էլ կարելի էր հանվուստ դնել:
Էս տարի էլ հանվուստով աղջիկները մնում են ամառային թեմաների թոփ-տասնյակում :roll

Սենց բանն առանց նկար դժվար ա պարկերացնելը ։)

Վիշապ
23.08.2020, 07:42
Սենց բանն առանց նկար դժվար ա պարկերացնելը ։)

Նկարը չի օգնի, վայթե ժիվոյ ա պետք նայել ու զգալ։
Կիսախավարի մեջ ժանյակավոր երիզներով բդեր շպիլկաների վրա, կլորավուն վերելքով դեպի ինքզինքի ցոփությունն ու տարփանքը մի կերպ թաքցնելու փորձ անող լարված հայացք ու մարմնից արձակվող ֆերոմոնները վայթե պատկերացնելով ավելի հեշտ կլինի, քան նկարով։
Երևանի ստրիպտիզ կլուբներին մեկ մեկ կարոտում եմ:

Մի հատ տուշ էդ առթիվ։

https://www.youtube.com/watch?v=EbeSNss5lS4

ivy
26.08.2020, 13:52
Ինչի ենք հեռու գնում, հասնում կիսախավար բարեր: Հանվուստով աղջիկներն ամռանն ամենուր են :roll

Առավոտը գնում ես հացի խանութ, դիմացդ եղնիկ է կանգնած՝ բարակ, կարճ շորով, որն առաջին հայացքից շորտիկավոր է թվում, բայց, չէ, փեշ է: Միանգամից նկատում ես, որ վերևի հարկում ներքնազգեստ չկա, ու որ հացը առած դուրս է գալիս խանութից, էս քամոտ եղանակին պստիկ փեշը մի թափով վերև է թռչում՝ բացելով սիրուն թշերը ու ցույց տալիս, որ ներքևի հարկն էլ զանավեսկա չունի:
Շորն էլ էն բարակության է, որ մի հատ ուսը սխալ (կամ շաաատ ճիշտ) շարժի, էդ լաթի կտորը սղալով ընկնելու է վրայից:

Հատուկ երևակայության պակաս ունեցողների համար (դեմքը չի երևում, դրա համար հանգիստ խղճով դնում եմ).
https://i.ibb.co/sP8KbDs/3-BC8-D7-AF-80-B6-4198-9556-D1-D804-F77043.jpg (https://ibb.co/59brGzs)

Բարեկամ
26.08.2020, 15:38

Դեմքով դեպի էս կողմ էլ լիներ, երևի հանգիստ կարող էիր դնել, դիմակը դեմքի 70%֊ը անճանաչելի փակում ա :)

:think Իսկ որևէ մեկը մտածե՞լ ա, որ էս համատարած դիմակահանդեսը լիքը բան ա փոխում անձնականության ու դրա թաքցնելու հետ կապված, ու թե դա որտեղ կարող ա օգտագործվի։ Հին ֆիլմերում, օրինակ, բանդիտները անճանաչելի մնալու համար ընդամենը բերանները եռանկյունաձև կապում էին մի լաթով։

LisBeth
29.08.2020, 07:24
Մտածում եմ մարդկան սեռական գրավչության մասին պատկերացումների ձևավորման շուրջ։ Մի 80 տոկոսը կոմերցիոն շլակ ա :D Բաց ծիծիկ, մե՜ծ ծիծիկ, գրգռաճեղք, երկար ոտքեր և այլն ու չգիտես ինչու սաղ կանանց ա վերաբերվում։

Ամենասեքսին մարդու հայացքն ա, ասենք նենց որ խոսքի աչքերդ փակես, հիշես ու տակնուվրա լինի մեջդ։ Այ էդ սեքսի ա, թե չէ՝ հագնվուստ, հանվուստ, ֆլան ֆստան։ Կարծում եմ, արժի դադարել ինքնա․․․ ը․․․․ պարգևատրումը տենց կերպարների վրա, որ կարծրատիպային կապեր չգոյանան նեյրոնների միջև։ Կյանքը ավելի շատ բավականություն կարա պատճառի էդ դեպքում։

boooooooom
30.08.2020, 15:15
Օճառված մարմինների սղլիկ շփումը ինձ երևի դուր կգար։
Ծիծիկի մեծն ու փոքրը էդքան կարևոր չի, ավելի կարևոր ա, թե ում ծիծիկն ա ։)

boooooooom
30.08.2020, 15:49
Օճառված մարմինների սղլիկ շփումը ինձ երևի դուր կգար։
Ծիծիկի մեծն ու փոքրը էդքան կարևոր չի, ավելի կարևոր ա, թե ում ծիծիկն ա ։)

Վայ, էս թեման ինտիմ մտքեր գրելու համար չէր հա՞, ոնց որ։ Ես էլ ջրիկացել եմ։ Լավ, անտեսեք )))

ivy
30.08.2020, 16:21
Վայ, էս թեման ինտիմ մտքեր գրելու համար չէր հա՞, ոնց որ։ Ես էլ ջրիկացել եմ։ Լավ, անտեսեք )))

Չէ, ինչի լավ էլ սկսել ես, շարունակիր :))
Համ էլ էս թեման քո 15-սանտրիմետրանոց թեթև ձեռքով ա բացվել ու հենց ինտիմ մտքերի համար ա :P

Գաղթական
30.08.2020, 16:25
..15 սանտիմետրանոց թեթև..
«ձեռք»-ն ա փոխաբերական իմաստովը..

Freeman
30.08.2020, 16:38
Չէ, ինչի լավ էլ սկսել ես, շարունակիր :))
Համ էլ էս թեման քո 15-սանտրիմետրանոց թեթև ձեռքով ա բացվել ու հենց ինտիմ մտքերի համար ա :P

15 -ը լավ էլ նորմալ ա, թեթև չի :mda

Գաղթական
30.08.2020, 16:59
https://media.giphy.com/media/DZFqIC76zy2k0/giphy.gif

boooooooom
30.08.2020, 17:07
Ես էլ ասի մի երկու ամիս բան չգրեմ կմոռանաք:D
"Թեթև ձեռքը" լավն էր։
Դե ինտիմ մտքերը գրելը, սենց փոքր երկրում մի քիչ վտանգավոր ա, կքարկոծեն։ Այ, մարդ ֆեյք լիներ, հլը կարելի կլիներ, իսկ սենց մի քիչ բարդ ա։

ivy
17.01.2021, 14:48
Անառակնե՜ր, այստեղ ընտանիքներ են ապրում, ինչ անում եք, մեքենայից դուրս արեք.

https://i.ibb.co/mRzmywv/02-F31064-3-FF4-424-F-965-E-547-ADD50-E2-E3.jpg (https://ibb.co/dfKSpqb)

Arjo
08.02.2021, 15:09
Քո բերած օրինակները փաստում են ընդամենը էն, ինչ ասւոմ էի։ Ես էլ ինձ ամենամոտ զույգերից ասե՞մ։ Կին֊տղամարդ.
- հայ ֊ դանիացի 1
- հայ ֊ դանիացի 2
- հայ ֊ դանիացի 3
- հայ - դանիացի 4
- հայ - դանիացի 5
- հայ - ռուս
- ռուս - հայ
- հայ - ֆրանսիացի
- պարսիկ - դանիացի

Էս բոլորը պրոգրեսիվ կանայք են, ոչ թե Հայաստանից ներմուծված հարսներ, ու Հայաստանի պատրիարխիայից փախել են։ Տո ես ինքս էլ իմ մոտիվացիայի մասին կարամ ասեմ։ Հենց ինքս էլ դանիացի տղամարդու հետ եմ հարաբերության մեջ, որտև Հայաստանի պատրիարխիան ինձ մի այլ կարգի չի դզում, ու ես հայ տղամարդու հետ հինգ րոպե էլ չեմ կարա ձգեմ առանց գենդերային դերերի մասին տուրուդմփոցի։

Ու էդպես մի տասը֊քսան զույգ, որտեղ երկուսն էլ հայ են։ Բայց էստեղ հարցն էս չի, հարցն էն ա, որ Դանիայում խոսում են էսպես կոչված «երրորդ սերնդի իմիգրանտների ինտեգրման» խնդրից։ Չնայած որ տերմինը բավական հակասական ա ու ահագին քննադատության ա արժանանում, որովհետև ըստ էության «երրորդ սերնդի իմիգրանտ» դասակարգվում են հենց չինտեգրված խմբերը, բայց ասեցի՝ բացատրեմ, թե ովքեր են էս խմբում։ Էս խմբում Մերձավոր արևելքից եկած ծնողների թոռներն են, որոնց որդիները իրենց երկրներից են հարս բերել ու ունեցել չինտեգրվող երեխա։ Ծանո՞թ երևույթ ա։ Իհարկե հայերը տոկոսային առումով շատ փոքր են, որ իրանց անունը դուրս գա, բայց կարծում եմ դու էլ գիտես լիքը հայ տղամարդկանց, որոնք Հայաստանից են հարս տանում։ Իսկ գիտե՞ս ինչու։ Ամեն դեպքում, էստեղի սոցիալ հոգեբանները ասում են, որ երկրորդ սերնդի իմիգրանտ աղջիկներն ավելի առաջադեմ են ու հեշտ ինտեգրվում են՝ ամուսնանալով դանիացի տղամարդկանց հետ ու չուզենալով իրանց տղամարդկանց, իսկ տղամարդիկ ավանդապաշտ կին են ուզում, դրա համար դրսից են ներմուծում։ Ծանո՞թ ա։

Իհարկե նույն կերպ դանիացի տղամարդկանց մի խումբ Ֆիլիպիններից ու այլ երկրներից են կանայք ներմուծում, որովհետև իրենց երկրի կանայք իրենց չեն ուզում, որովհետև չեն ուզում տղամարդու գերին լինել (քո ասած՝ in-your-face ֆեմինիզմ)։ Բայց ուղղակի անպատկերացնելի ա, թե ոնց կարող ա սկանդինավ կինը հայ կամ այլ կովկասցի տղամարդու հետ կյանքը կապել, երբ վերջինս ինքն իր համար ճաշ էփել ու հետևից հավաքել չգիտի։ Իհարկե բացառություններ լինում են։ Կան հայ տղաներ, որ իրենց հետևից հավաքել ու ճաշ էփել գիտեն, կնոջն էլ որպես հավաքարարի ու սեռական պահանջները բավարարողի չեն նայում։ Բայց իրանք շատ քիչ են։ Ու իմ ականջին լոլոներ չկարդաք, թե հայ տղամարդիկ խոհանոց մտնել կամ լվացք անել գիտեն։

Օրինակ ես տանը ամաներ լվանում եմ,մեր տանը լրիվ հավասարություն ա և կանանց և տղաների միջև:
ՈՒ լավ կլիներ որ ֆեմինիստները գենդերային հավասարություն քարոզեին մահմեդական աշխարհում,դէ այդքան ռիսկ չունեն:
Ինչ վերաբերում է խառնազգ ամուսնություններին,պետք է աշխատել կենտրոնանալ Նորդիական ցեղի կանանց հետ ամուսնանալու,նրանց գենը լավն է:

Arjo
08.02.2021, 15:45
Թե բա հայինը եվրոպացուց մեծ ա )))

https://m.ru.armeniasputnik.am/society/20190802/19897869/Evropeytsu-khorosho-a-armyaninu-zhmet-proizvoditel-prezervativov-iz-Belarusi-o-novom-rynke.html?mobile_return=no

Այդքան էլ մեծ չէ ոմանց մոտ,արխային կարելիա նապալչիկով յոլա գնալ,,,ռեզին որ մատին են հագցնում,,:

ivy
30.07.2021, 13:15
"Sex/Life" (https://www.imdb.com/title/tt10839422/?ref_=fn_al_tt_1) սերիալը նայեցի․ էղածը 8 սերիա էր, բայց մի ամիս տևեց, մինչև մանր-մանր նայեցի, վերջացրեցի։

Ասեմ, որ Սարա Շահիի համար էի սերիալը միացրել, իրեն "The L Word" (https://www.imdb.com/title/tt0330251/)-ից գիտեի՝ որպես Կարմենի դերակատար․ ժամանակին շատ տարված էի Կարմենի ու Շեյնի հարաբերություններով։
"The L Word"-ում ինքը մոտ 25 տարեկան էր ու մի կատարյալ ծիտ։
https://media.giphy.com/media/kWuzgyvUeNMLzbFT45/giphy.gif
Որ տեսա՝ 15 տարի անց, արդեն ահագին հասուն տարիքում ու երեք երեխա ունենալուց հետո նորից ինտիմ թեմաների մեջ է, մտածեցի, որ սա բաց թողնել չի կարելի :)
Ու էդպես սկսեցի նայել "Sex/Life"-ը։

Սարա Շահին ահագին փոխված էր իմ աչքին։ Էն առաջվա հյութեղ քաղցրությունը կորել էր մի տեսակ։ Նույնիսկ դեմքի դիմագծերն էի կարծես սրվել, ու մի ձև դժվար էր էդ փոփոխությունը անմիջականորեն տարիքի հետ կապել։
Իմ ուշադրության կենտրոնում դերասանուհին էր իհարկե, բայց դե նայելիս սկսեցի սերիալի պատմությանն էլ հետևել։

Իսկ սերիալը նրա մասին էր, թե ինչպես Բիլլի անունով մի ամուսնացած կին ու երկու երեխաների մայր օրագիր է գրում իր նախկին ընկերոջ հետ ինտիմ հարաբերությունների մասին, որին դեռ անվերջ կարոտում է ՝ անկախ նրանից, որ անառողջ, տոքսիկ հարաբերություններ են ունեցել, իսկ դե ամուսինն էլ հայտնաբերում է էդ օրագիրը ու կարդալիս փորձում հասկանալ, թե իր կինն ինչ պահանջներ ունի և ընդհանրապես, ով է իրականում։ Ու դե էդ ամեն ինչի արդյունքում էլ՝ լիքը դրամա ու լիքը սեքս, ինչպես մեկը գրել էր ինտերնետում՝ «Երբ Բիլլին չի լացում, նա դոմփվում է»։

Ամբողջ սերիալը լի է տեղի ու անտեղի սեռական տեսարաններով՝ մեծամասամբ չափազանց դզած-փչած։ Նույնիսկ դժվար էր հավատալ, որ Սարա Շահին և իր ֆիլմի զուգընկեր Ադամ Դեմոսը իրականում սիրային զույգ են․ շատ բեմական էր իրենց կապը սերիալում։

Փորձելով որևէ խորք գտնել էս ամբողջ պատմության մեջ՝ սկսեցի մտածել, որ սա գուցե նրա մասին է, թե ինչպես մարդիկ կյանքի տարբեր փուլեր անցնելով ստիպված են հրաժարվել իրենց ինքնության էս կամ էն մասերից։ Որոշ մարդիկ համակերպվում են դրա հետ, որոշ մարդիկ՝ չէ։ Նրանք, ովքեր չեն համակերպվում, փորձում են ելքեր փնտրել՝ համատեղելու համար իրենց ես-ի բոլոր կողմերը, ինչի արդյունքում հաճախ այլ մարդիկ են տուժում։
Երևի էդ պատճառով էլ սերիալը ու հատկապես՝ դրա ավարտը, բուռն բացասական ալիք է բարձրացրել (ինչքան որ տեսա ինտերնետում)։ Թե սա շատ վատ ուղերձ է ընտանեկան կյանքի ու ընդհանրապես հասարակության համար։

Իսկ ո՞վ է ասել, թե ցուցադրված ամեն նյութ պիտի անպայմանորեն բարոյականության դասեր քարոզի։
Էնպես չի, որ սերիալն իմ կողմից բարձր կգնահատվեր, բայց միավորները հաստատ ուրիշ պատճառներով էր կորցնելու։