PDA

Դիտել ողջ տարբերակը : Փիլիսոփաների ու աթեիստների օգնությունն է անհրաժեշտ

hellfire
02.07.2017, 14:05
Բարև Ձեզ: Ես դեիստ-աթեիստ եմ ու ինձ մի հարցա տանջում էս մի քանի օրա: Ես ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա ու նման այլ բաների սիրահար եմ, ու մտադիր լրիվ խորանամ
էտ ուղղություններով: Ուղղակի ինչ իմաստ ունի էտ ամեն ինչը, եթե մի օր մեռնելու եմ, ու տենց էլ պտուղները չեմ քաղելու իմ աշխատանքի

Արէա
02.07.2017, 15:02

Ի՞նչ կապ ունի աթեիզմը հարցի հետ։
Իսկ մինչև մեռնելը ինչ-որ բանով պիտի զբաղվե՞ս, թե չէ։ Լավ չի՞ զբաղվես բաներով, որոնց սիրահարն ես։
Իսկ ինչո՞ւ պտուղները չես քաղելու. առնվազն աշխատավարձ կստանաս քո սիրած գործը կատարելու դիմաց, որը կծախսես քո ու հարազատներիդ կյանքը ավելի հաճելի դարձնելու համար։

Լեո
02.07.2017, 15:06
Աչքիս մի օր մեռնելու ես ու տենց էլ էս թեմայում հարցիդ պատասխանը չգտնես :sorry
Սենց էլ անելանելի վիճակ կլինի :(

hellfire
02.07.2017, 15:58
Ի՞նչ կապ ունի աթեիզմը հարցի հետ։

Շատ անմիջական, հենց ամենաշատը աթեիզմի հետ կապ ունի: Աթեիզմը չի ենթադրում որ երկրորդ կյանք կա: Իսկ կրոնահավատ մարդիկ կարան ասեն, որ մյուս կյանքում էտ ամեն ինչի պտուղները կվայելես

Իսկ մինչև մեռնելը ինչ-որ բանով պիտի զբաղվե՞ս, թե չէ։ Լավ չի՞ զբաղվես բաներով, որոնց սիրահարն ես։ Իսկ ինչո՞ւ պտուղները չես քաղելու. առնվազն աշխատավարձ կստանաս քո սիրած գործը կատարելու դիմաց, որը կծախսես քո ու հարազատներիդ կյանքը ավելի հաճելի դարձնելու համար։

Էդքան էլ հաջող օրինակ չէր: Ձեր լոգիկայով, ցանկացած հարուստ մարդ պետքա էլ ոչ մի բանով չզբաղվի, մեկա լավ ապրումա, ամեն ինչ ունի ու տենց բաներ

hellfire
02.07.2017, 15:59
Աչքիս մի օր մեռնելու ես

Ինձ էլ ա տենց թվում գիտե՞ս:

Արէա
02.07.2017, 16:20
Էդքան էլ հաջող օրինակ չէր: Ձեր լոգիկայով, ցանկացած հարուստ մարդ պետքա էլ ոչ մի բանով չզբաղվի, մեկա լավ ապրումա, ամեն ինչ ունի ու տենց բաներ

Վստա՞հ եք, որ ճիշտ եք հասկացել իմ լոգիկան։
Ձեր մեջբերած հատվածի առաջի երկու նախադասությունները նորից կարդացեք, խնդրում եմ։

for.est
02.07.2017, 16:46
Բարև Ձեզ: Ես դեիստ-աթեիստ եմ ու ինձ մի հարցա տանջում էս մի քանի օրա: Ես ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա ու նման այլ բաների սիրահար եմ, ու մտադիր լրիվ խորանամ
էտ ուղղություններով: Ուղղակի ինչ իմաստ ունի էտ ամեն ինչը, եթե մի օր մեռնելու եմ, ու տենց էլ պտուղները չեմ քաղելու իմ աշխատանքի

Երանի մեր օլիգարխներն էլ քո պես մտածեին :ok

Progart
02.07.2017, 16:46
Իրոք աթեիզմի հետ էդքան կապ չունի :D
Ես էլ եմ ֆիզիկա, մաթեմատիկա շատ սիրում ու խորանում, աստղաֆիզիկա, կենսաբանություն էլ պիտի ուսումնասիրեմ դրանցից հետո, ու ես գիտեմ թե ինչի եմ համար եմ ուսումնասիրում։
Ես սիրում եմ դա, բացի դրանից վստահ եմ, եթե մարդը զբաղվի իր սիրած մասնագիտությամբ, պտուղները մի օր կքաղի․ Ամենամեծ գյուտերը հենց էս ոլորտներում էլ լինում են։ Եթե ես խորանամ, իմանամ, հետո հնարավորություն ունենամ սովորածս կիրառելու, ուրեմն դա իր արդյունքները կտա։ Բացի դրանից, ինչքան որ ես գիտեմ, ՀՀ֊ում գիտությամբ զբաղվողները շատ քիչ են, ու եթե լինի որակ ունեցող մեկը, մի քիչ էլ չարչարվի, մի բան փոխելու հնարավորություն կունենա։

Արամ
02.07.2017, 17:28
Ուղղակի ինչ իմաստ ունի էտ ամեն ինչը, եթե մի օր մեռնելու եմ, ու տենց էլ պտուղները չեմ քաղելու իմ աշխատանքի:
Ի՞նչ պտուղներ եք սպասում էդ թեմաների մեջ խորանալուց, որ ենթադրում եք չեք քաղելու։

Աթեիստ
02.07.2017, 17:44
Շատ անմիջական, հենց ամենաշատը աթեիզմի հետ կապ ունի: Աթեիզմը չի ենթադրում որ երկրորդ կյանք կա: Իսկ կրոնահավատ մարդիկ կարան ասեն, որ մյուս կյանքում էտ ամեն ինչի պտուղները կվայելես

Որ խնդրեմ, կթվարկես, թե ո՞վ կամ ինչն ա երկրորդ կյանք ենթադրում։ Նենց կյանք, որւ թույլ ա տալիս նախորդի պտուղները վայելել։

hellfire
02.07.2017, 17:54
Ի՞նչ պտուղներ եք սպասում էդ թեմաների մեջ խորանալուց, որ ենթադրում եք չեք քաղելու։

Խոսքը կոնկրետ իմ մասին չի, ընդհանուր եմ ասում: Օրինակը Էյնշտեյնի վրա բերեմ: Առանց իրա ներդրումի, դժվար թե հիմա մարդկությունը սենց առաջընթաց ունենար տիեզերքը յուրացնելու գործում:
Ու եթե մի օր մենք ոտք դնենք Մարսի վրա, ստացվումա որ Էյնշտեյնը հիմքը դրելա էտ նվաճման, բայց դրա հետևանքներից օգուտ չի քաղում

hellfire
02.07.2017, 18:01
Որ խնդրեմ, կթվարկես, թե ո՞վ կամ ինչն ա երկրորդ կյանք ենթադրում։ Նենց կյանք, որւ թույլ ա տալիս նախորդի պտուղները վայելել։

Կոնկրետ քրիստոնեության մեջ, մարդու մահվանից հետո իրա դրախտ գնալը հենց էտ պտուղները վայելելնա նշանակում: Կոնկրետ իմ հարցի կոնտեքստում կարելիա վիճել, բայց էլի նույն իմաստնա:
Կրոնական աշխարհայացքներով, մարդու հետագա կյանքը դասավորվում ա Երկրային կյանքում իրա անցած ուղու վրա

Sagittarius
02.07.2017, 20:39

ֆիզիկայի մեջ խորանալու ու լույսի արագությամբ թռչող տիեզերանավ ստեղծելու ավելի մեծ հավաականություն ունես, քան քրիստոնության կանոներով դրախտ գնալու:

հ.գ. իսկ ընդհանուր դու աթեիզմից հեռու մնա, թո խելքի բանը չի

hellfire
02.07.2017, 21:25
հ.գ. իսկ ընդհանուր դու աթեիզմից հեռու մնա, թո խելքի բանը չի

"Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ" - էս նկարագրիցդ երևաց որ շատ լուրջ մարդ ես, դաժե խորհուրդ էս տալիս ) հետո էլ զարմանում եմ թե խիա ազգը դեգրադացվում

Sagittarius
02.07.2017, 22:00
"Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ" - էս նկարագրիցդ երևաց որ շատ լուրջ մարդ ես, դաժե խորհուրդ էս տալիս ) հետո էլ զարմանում եմ թե խիա ազգը դեգրադացվում

և՞, խի՞ ես դեգրադացվուն

hellfire
02.07.2017, 22:09
և՞, խի՞ ես դեգրադացվուն

Լավ, չեմ սիրում դատարկ խոսակցություններ, են էլ մասսայական,,եթե տենց հետաքրքիրա կարաս նամակի տեսքով գրես,,թե չէ ոնց որ մարտական ես տրամադրված էստեղ խելոք ջան )

Վահե-91
02.07.2017, 22:49
Իսկ ինչի՞ ես վստահ, որ դրանց մեջ կարաս նենց խորանաս, որ մի հատ էլ օգուտ տաս

Отправлено с моего D6502 через Tapatalk

hellfire
02.07.2017, 22:53
Իսկ ինչի՞ ես վստահ, որ դրանց մեջ կարաս նենց խորանաս, որ մի հատ էլ օգուտ տաս

Отправлено с моего D6502 через Tapatalk

Բայց ինչի պետքա՞ վստահ չլինեմ: Ես ծրագրավորող եմ էս պահին, ու բավականին փորձառու,,,իսկ էսօրվա տեխնիկան, ծրագրավորման մակարդակը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ կարան ընենց արդյունքներ տան որ դժվարա պատկերացնել: Ցանկացած գործ սկսելուց առաջ պետքա միշտ էլ մաքսիմալիստական մոտեցում ցույց տաս, թե չէ ինքնագնահատականը իջացնելով ոչ մի բան առաջ
չի գնա, նամանավանդ մեր ԿՐՈՆԱՊԱՇՏ ու ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԹՇՆԱՄԱԲԱՐ տրամադրված պետությունում

Անվերնագիր
02.07.2017, 22:56
https://i.giphy.com/media/E3xXqq617AaFW/giphy.gif

Վահե-91
02.07.2017, 23:27
Բայց ինչի պետքա՞ վստահ չլինեմ: Ես ծրագրավորող եմ էս պահին, ու բավականին փորձառու,,,իսկ էսօրվա տեխնիկան, ծրագրավորման մակարդակը ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ կարան ընենց արդյունքներ տան որ դժվարա պատկերացնել: Ցանկացած գործ սկսելուց առաջ պետքա միշտ էլ մաքսիմալիստական մոտեցում ցույց տաս, թե չէ ինքնագնահատականը իջացնելով ոչ մի բան առաջ
չի գնա, նամանավանդ մեր ԿՐՈՆԱՊԱՇՏ ու ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԹՇՆԱՄԱԲԱՐ տրամադրված պետությունում
Քո մոտեցումը ոչ թե մաքսիմալիստական ա, այլ մեծամիտ:Բայց ավելի լավ ա էլ բան չասեմ, հետո չպարզվի իմ պատճառով գիտությունը առաջընթաց չի ապրել :))

hellfire
02.07.2017, 23:34
Քո մոտեցումը ոչ թե մաքսիմալիստական ա, այլ մեծամիտ:Բայց ավելի լավ ա էլ բան չասեմ, հետո չպարզվի իմ պատճառով գիտությունը առաջընթաց չի ապրել :))

Մի հատ ծանրակշիռ պատճառ կասե՞ս, թե որ մասում մեծամտություն տեսար

Վահե-91
03.07.2017, 00:34
Մի հատ ծանրակշիռ պատճառ կասե՞ս, թե որ մասում մեծամտություն տեսար
Առանց գիտության ինչ որ ճյուղում գիտելիքների բարձր մակարդակի հասնելու, մտածել թե քո դեռ չարած գյուտերը հնարավոր ա քո մահից հետո կիրառվեն ու դու շահ չունենաս, *ռի մեծամտություն ա ու եսասիրություն։ Թե՞ մտածում ես, որ քո հայտնագործություններն էնքան առաջադեմ են լինելու, որ քեզ վառելու են հրապարակի կենտրոնում, ու քո գյուտերից մահիցդ դարեր հետո եկած սերունդներն են սկսելու օգտվել։

hellfire
03.07.2017, 00:54
Առանց գիտության ինչ որ ճյուղում գիտելիքների բարձր մակարդակի հասնելու, մտածել թե քո դեռ չարած գյուտերը հնարավոր ա քո մահից հետո կիրառվեն ու դու շահ չունենաս, *ռի մեծամտություն ա ու եսասիրություն։

Մեծամտությունը տենց էլ չասիր թե որտեղա, բայց ինչև...Ոչ մեկս էլ սուրբ չենք, ու դժվար թե դու քո սաղ արածները անշահախնդիր ձևով ես անում,,,,,հարցը հետո էլ շահը չի, էս թեման հենց քո խոսացածի մասինա,,,,մահանալուց հետո քո հետ ոչ մի բան չես տանում, բա ստիմուլը որնա էլ ինչ որ բան ա

Թե՞ մտածում ես, որ քո հայտնագործություններն էնքան առաջադեմ են լինելու, որ քեզ վառելու են հրապարակի կենտրոնում, ու քո գյուտերից մահիցդ դարեր հետո եկած սերունդներն են սկսելու օգտվել։

Ասենք էս հարցը խի՞ տվեցիր: Ի՞նչ կապ ուներ ընդհանուր թեմայի հետ: Հա հույս ունեմ որ տենց էլ կլինի, բայց եթե մաթեմատիկորեն հաշվվենք գիտնականների քանակը ու տեսնենք, թե քանիսն են
էդտեղից համաշխարհային գյուտեր անենք, կտեսնենք որ շաաաաաատ քիչա հավանակունությունը, որ ես էլ կարամ էտ մակարդակի հասնեմ, բայց ամեն դեպքում հավանականություն կա

Յոհաննես
03.07.2017, 01:26
Տունդ շինվի,որ պտուղների հետևից ընկնենք սեքսը առանց պահպանակի կանենք։
Գոնե ասեիր պտուկները վայելեմ,այ էդ վաշյէ ուրիշ կայֆա

Աթեիստ
03.07.2017, 02:24
Բարև Ձեզ: Ես դեիստ-աթեիստ եմ ու ինձ մի հարցա տանջում էս մի քանի օրա: Ես ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա ու նման այլ բաների սիրահար եմ, ու մտադիր լրիվ խորանամ
էտ ուղղություններով: Ուղղակի ինչ իմաստ ունի էտ ամեն ինչը, եթե մի օր մեռնելու եմ, ու տենց էլ պտուղները չեմ քաղելու իմ աշխատանքի

Եթե վստահ ես, որ կյանքիդ օրոք պտուղները չես քաղելու, իսկ իմաստը կապում ես հենց պտուղ քաղելու հետ, պատասխանն իմ համար միանշանակ ա՝ իմաստ չունի։

Ես կարծում եմ, հուրախություն բոլորիս, իսկական գիտնականները ինչ որ բան անելուց պտուղների մասին չեն մտածում, այլ արածի արդյունքների՝ բանաձևեր, գյուտեր, նոր մասնիկներ ու աստղեր և այլն։

Rammstein
03.07.2017, 03:45
20 րոպե ա էս թեման եմ կարդում, ուզում եմ ջոկեմ, թե թեմայի հեղինակն ինչ ա գրել, որ արժանացել ա «քո խելքի բանը չի» կարգի որակման ու ինչ-որ ղժժալու տոնով պատասխանների։ Ինձ թվում ա՝ մի բան էն չի ակումբի հետ, որ նոր գրանցված անծանոթ մարդու բացած թեմայում միանգամից սենց ռեակցիա ենք տալիս ու թռնում դեմքին։

Արամ
03.07.2017, 10:23
Խոսքը կոնկրետ իմ մասին չի, ընդհանուր եմ ասում: Օրինակը Էյնշտեյնի վրա բերեմ: Առանց իրա ներդրումի, դժվար թե հիմա մարդկությունը սենց առաջընթաց ունենար տիեզերքը յուրացնելու գործում:
Ու եթե մի օր մենք ոտք դնենք Մարսի վրա, ստացվումա որ Էյնշտեյնը հիմքը դրելա էտ նվաճման, բայց դրա հետևանքներից օգուտ չի քաղում

Խնդիրը նրանում ա, որ Դուք ենթադրում եք, որ Էյնշտեյնը "խորանացել" ա, որպեսզի Մարսի վրա ոտք դնի։ Գիտնականները դրա համար չեն "խորանում"։ Եթե բոլոր գիտանականները Ձեր նման մտածեին, ոչ մեկ ոչ մի ներդրում չէր ունենա ընդհանուր զարգացման մեջ։ Գիտնականները աշխատում են, որպեսզի ներդրում ունենան․․․էդ ա իրենց պտուղը, նպատակը, շարժիչը, ներդրումը ոչ թե արդյունքը։

keyboard
03.07.2017, 10:40
չգիտեմ ով ես, բայց թույն տրոլլ ես անում, սիրեցի քեզ :love

Գաղթական
03.07.2017, 11:42
ժողովուրդն ասումա՝
գնա մեռի, արի սիրեմ..

հեղինակ ջան, էդ որ ասում ես շատ լավ ծրագրավորող ես..
ինքդ քեզ վրա՞ ես աշխատում, թե՞ ուրիշների:

կպատմե՞ս խնդրեմ, թե հատկապես էդ գործունեությանդ պտուղներից ինչպես ես հասցնում օգտվել էս կյանքի ընթացքում:

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Յոհաննես
04.07.2017, 01:16
Աչքիս Չուկը էլի արձակուրդա :D

anslov
04.07.2017, 05:31
Բարև Ձեզ: Ես դեիստ-աթեիստ եմ ու ինձ մի հարցա տանջում էս մի քանի օրա: Ես ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա ու նման այլ բաների սիրահար եմ, ու մտադիր լրիվ խորանամ
էտ ուղղություններով: Ուղղակի ինչ իմաստ ունի էտ ամեն ինչը, եթե մի օր մեռնելու եմ, ու տենց էլ պտուղները չեմ քաղելու իմ աշխատանքի
Բավականին ճիշտ հարցադրում է:
"ի՞նչ իմաստ ունի"
...
Եթե դու քեզ համարում ես աստվածայինից- նույնն է- տիրեզերքից դուրս,
մերժում ես Աստծոն, ապա
-իսկապես, ան-Աստվածի համար ի՞նչ իմաստ ունի տիեզերքի ճանաչողությունը, որը նույնն է, ինչ Աստծո ճանաչողությունը:
...
բացարձակ ոչ մի իմաստ:

Ավելի լավ է էտ անիմաստ կյանք անցկացու ուտել խմելու, սեքսի ... 20-21 դարի գերադասելի է հոմո-սեքեսի մեջ, մեկընդմեջ էլ տրանս - ջենդեռվելով:

Կամ էլ եթե նորմալ դաստիրակություն ունես ու վերևի թվարկածից բնականից սիրտտ խառնում ա, էտ դեպքում դու ինքդ արդեն գիտես թե ինչ ա պետք անել անիմաստ կյանքի հետ:

Բայց ցանկացած դեպքում կա ընտրության հնարավորություն -
կամ բիոմասսա,
կամ դեպի Աստված:

boooooooom
04.07.2017, 08:03
Կրոնը (ցանկացած) ընդամենը խելացի ու ուժեղ մարդու կողմից կարված "զսպաշապիկ" է ավելի թույլ ու հեշտ կյանքը նախընտրող մարդկանց համար։ Ուրիշի կարած զսպաշապիկը հագնելով, դու քեզ զրրկում ես որոշ բաներից, որովհետև էդպես են ուզում էն մարդիկ, որոնք կարել են քո համար այդ զսպաշապիկը։
Մի զարմացի, որ կան մարդիկ, որ ինքնուրույն են իրենց համար զսպաշապիկ կարում, որը ավելի համարում են իրենց սազող ու հարմար։
Իմ կարծիքով ճիշտ չի այն տեսակետը, թե աթեիստները ինչ ուզում անում են։ Հավատա իրենց համար էլ է հետաքրքիր տիեզերքը իր գաղտնիքներով, բայց ուժեղ ու խելացի մարդը իվիճակի է ինքնուրույն հետազոտել իր տիեզերքը։
Ու հա, մարդկանց ֆիզիկապես իրար սիրելը, անկախ սեռից, դա բնական ցանկության է ու եթե իրական վատն ես փնտրում, ապա դա այլ հասցեում ա թաքնված (մասնավորապես մարդու ազատության սահմանների անտեսումը, էն որ դիմացինդ սկի չի էլ զգում, որ իր ազատության սահմանները ընդլայնում է քո սահմանները բռնի փոքրացնելով) :