PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնաարգելափակում կամ արձակուրդ, նոր ավագ մոդերատոր

Chuk
17.06.2017, 20:45
Սիրելի՛ ակումբցիներ,
Վերջին շրջանում ես ինձ բավական ոչ ադեկվատ եմ պահել ֆորումում, թույլատրելով վարք, որն ուղղակի հարիր չի ադմինի ֆունկցիան իրականացնողին։ Ես գուցե համարել եմ, որ իմ ասածները տեղին են, բայց մի կողմից շատ դեպքերում տեղին չեն եղել, շատ դեպքերում էլ, եթե անգամ տեղին էին՝ իրավունք չունեի։

Երկար գլուխ չեմ ցավացնի։ Բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Բոլորից, որտև բացի թիրախավորված մարդկանցից տհաճ միջավայր եմ ապահովել բոլորիդ համար։

Չեմ սկսի արդարացումներ, թե էս ու էն պատճառով է եղել։ Ընդամենը տեղեկացնեմ, որ որոշել եմ ինքս ինձ «պատժել» ու առժամանակ ակումբ չեմ մտնի։ Պատիժը ձևական չեմ ասում, որտև ներկայումս իմ կյանքն առանց ակումբի չեմ պատկերացնում։ Բայց սա նաև միջոց է ինձ հանգստացնելու՝ ադեկվատ վիճակի բերելու։

Շնորհակալ եմ մեր շատ սիրելի Աթեիստին, ով համաձայնվեց էս ընթացքում զբաղվել ակումբի աշխատանքին, կարգ ու կանոնին հետևելով։ Էս ընթացքում ու դրանից հետո էլ ինքը կլինի ավագ մոդերատոր։

Կհանդիպենք հուլիսի 7-ից հետո։

Sambitbaba
17.06.2017, 21:10
Տխուր որոշում ես ընդունել::(
Քեզ բարի հանգիստ::zagar
Գումարած Սողոմոնի մատանու միջի գրածը::8
Վերադարձիր նոր ու հետաքրքիր իդեաներով::aha

keyboard
20.06.2017, 14:04
Ասա կարանք հանգիստ քրֆենք էլի։

Rammstein
23.06.2017, 20:57
Ասա կարանք հանգիստ քրֆենք էլի։

Իհարկե։

http://i.imgur.com/5pMbgeO.png?1

keyboard
26.06.2017, 18:28
Իհարկե։

http://i.imgur.com/5pMbgeO.png?1

Ուի՜ :love

Rhayader
29.06.2017, 02:50
Քեզ խիստ մի դատիր, Արտ :)) բոլորն էլ հոգնում են:

ivy
11.07.2017, 15:30
Չո՞ւկ :unsure

StrangeLittleGirl
11.07.2017, 16:01
Չուկին տեսել եմ էն օրը։ Հարցրի՝ չի՞ լրացել ինքնաարգելափակումը։ Ասեց՝ լրացել ա, բայց երևի մի քիչ էլ չի մտնի։

Overdose
11.07.2017, 17:25
Ժողովուրդ, իսկ ինչու ա Չուկը ինքնաարգելափակվել? Ուզում եմ ասեմ, էդ կարգի լուրջ բան ա պատահել, ես մանրամասներից տեղյակ չեմ

Տրիբուն
11.07.2017, 18:52
Չուկին տեսել եմ էն օրը։ Հարցրի՝ չի՞ լրացել ինքնաարգելափակումը։ Ասեց՝ լրացել ա, բայց երևի մի քիչ էլ չի մտնի։

Փաստորեն դեռ հարամ անելու
ժամանակ ունենք։

ivy
11.07.2017, 19:27
Փաստորեն դեռ հարամ անելու
ժամանակ ունենք։

Ամբողջ վտանգն էն ա, որ չգիտես` մեկ էլ որ պահին կհայտնվի ։)

Chuk
11.07.2017, 22:59
Փաստորեն դեռ հարամ անելու
ժամանակ ունենք։

Իհարկե։

http://i.imgur.com/5pMbgeO.png?1

Chuk
11.07.2017, 23:00
Չո՞ւկ :unsure

Ողջույն Այվի ջան :) Էս քանի օրը կզբաղվեմ ակումբի տեխնիկական հարցերով, բայց քննարկումներն առաջիկայում կաշխատեմ շրջանցել ) Ամեն դեպքում արդեն տարածքում եմ:

Տրիբուն
12.07.2017, 01:21
Ողջույն Այվի ջան :) Էս քանի օրը կզբաղվեմ ակումբի տեխնիկական հարցերով, բայց քննարկումներն առաջիկայում կաշխատեմ շրջանցել ) Ամեն դեպքում արդեն տարածքում եմ:

Ի միջի այլոց, ArmBrain-ը մի հատ ուշադրության արժանի, օգտակար խորհուրդ էր տվել, Ակումբի գործունեության հետ կապված, չեմ հիշում որտեղ։ Մի հատ ձերդ գերազանցության հայացքն ուղղի էտ կողմ, ախպերսսսսսսս !

Mephistopheles
12.07.2017, 02:56
Ողջույն Այվի ջան :) Էս քանի օրը կզբաղվեմ ակումբի տեխնիկական հարցերով, բայց քննարկումներն առաջիկայում կաշխատեմ շրջանցել ) Ամեն դեպքում արդեն տարածքում եմ:

ֆաք... իմանայի շուտ կգայի...

ARMbrain
12.07.2017, 18:42
Ի միջի այլոց, ArmBrain-ը մի հատ ուշադրության արժանի, օգտակար խորհուրդ էր տվել, Ակումբի գործունեության հետ կապված, չեմ հիշում որտեղ։ Մի հատ ձերդ գերազանցության հայացքն ուղղի էտ կողմ, ախպերսսսսսսս !

https://www.akumb.am/showthread.php/55014-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81?p=2558989#post2558989

Chuk
14.07.2017, 02:51

Մի անգամ արել ենք, ահագին շուտ էր: Նորից կանենք: Շնորհակալություն:

Տրիբուն
22.07.2017, 21:17
Չուկ, քո պատճառով տուգանք ստացա ․․․ :D

Ի՞նչ էի արել, որ։ Երակարաձգված բացակայությունիցդ նեղված տիրումեր էի հոխորտացել։ Պահ, էլ ոնց կլիներ ․․․ :P

Chuk
23.07.2017, 02:26
Տուգանողը ճիշտ ա արել:

Իսկ բացակայությանս համար կներք: Ես հիմա ոչ մի տեղ չեմ ուզում ներկա լինեմ: Բայց չեմ ուզում դա սենց բաների առիթ դառնա: Կոպիտ ձևակերպած՝ ձևերի մեջ չեմ, շուտով կգամ:

Տրիբուն
23.07.2017, 03:53
Տուգանողը ճիշտ ա արել:

Իսկ բացակայությանս համար կներք: Ես հիմա ոչ մի տեղ չեմ ուզում ներկա լինեմ: Բայց չեմ ուզում դա սենց բաների առիթ դառնա: Կոպիտ ձևակերպած՝ ձևերի մեջ չեմ, շուտով կգամ:

Աչքիս շատ ջղային ես հետ գալու։ Կարո՞ղ ա մի բան անենք, ինքդ քեզ ընդմիշտ արգելափակես։ :)