PDA

Դիտել ողջ տարբերակը : «Երեք քաղաք» բանաստեղծությունների ժողովածու , Ծով alizé Բանուչյան



Ծով
14.06.2017, 12:33
իմ շատ սիրելի ակումբցիներ:
Հունիսի 16-ին 19:00 - 22:00 Up design pavillon- ում
կկայանա իմ « Երեք քաղաք» գրքի շնորհանդեսը:
Հենց ակումբում եմ ես ձեռք բերել իմ առաջին լուրջ ընթերցողներին, դուք բազմիցս ոգեշնչել եք ինձ, ստիպել, որ ձգտեմ ավելիին, այնպես, որ ձեզ տեսնելը ինձ համար կրկնակի հաճելի կլինի այդ օրը:

Հասցեն` 2/2 Մելիք Ադամյան, կառավարության շենքի ետևում, վերնիսաժի հարևանությամբ:
Կհանդիպենք


https://www.facebook.com/events/1786146835031333/?ti=icl

«Երեք քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն Երևան, Մոնպելյե և Փարիզ քաղաքներով անցած ճանապարհն է: Ամեն քաղաք թողել է բանաստեղծություններ, որ արտացոլում են իմ ապրածն ու չապրածը: Այդ քաղաքներով անցած թռչունը, որ այս գրքի խորհրդանիշն է, այդպես էլ չի կարողանում իրեն լիարժեք զգալ և շարունակ որոնումների մեջ է:
Ես այստեղ իմ մասին չեմ պատմում ավելին, քան կարող եմ, նույնիսկ Ծով alizé կեղծանունը, որտեղ alizé - ն նշանակում է քամի, երկու եսերի ու երկու աշխարհների բաժանարար սահմանն է, իսկ քամին կարող է միաժամանակ լինել սահմանի երկու կողմերում: