PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչո՞ւ և ինչպե՞ս եք թարգել ծխելը․ անձնական պատմություններ



Ծլնգ
05.06.2017, 15:32
Կողքի թեման մտնելուց արդեն իմ մոտ էլ է ծխելու ցանկություն առաջանում :D բայց քանի մարդիկ սկսեցին թարգելու մասին խոսել, մտածեցի, որ հետաքրքիր կլիներ անձնական պատմություններ լսել այս թեմայով։ Համ էլ միգուցե օգտակար կլինի այն ծխողների համար, ովքեր կուզենան թարգել։ Հա, գիտեմ որ տարբեր (https://www.akumb.am/showthread.php/37-%D4%BE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF) թեմաներում արդեն խոսվել (https://www.akumb.am/showthread.php/2529-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%AE%D5%AD%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6) է սրա մասին (https://www.akumb.am/showthread.php/42703-%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF), բայց մի ընդհանուր տեղում այսպիսի պատմություններ ունենալը հետաքրքիր կլինի։

Ես եմ բացել, իմ պատմությամբ առաջնորդեմ, բայց մի քիչ հեռվից պիտի սկսեմ․․․

Պապիկս ծխելը սկսսել էր Հայրենասիրական Պատերազմի ժամանակ։ Երբ վաշտին սիգարետի պայոկը տալիս էին, ինքը իրենը բաժանում էր տղաների միջև, քանի որ չէր ծխում։ Բայց մի օր առանց իրեն ասելու իր պայոկը բաժանել էին, հետո էլ իրեն քմծիծաղով պատմել, թե բա դու մեկ ա չես ծխում։ Ջղայնացել էր սրանից, ու սկսել էր ծխել, որ էլ ոչ ոք իրեն հասանելիքի վրա ծուռ աչք չգցի։ Դե ժամանակի հետ էլ դարձել էր կանոնավոր ծխող։ Երբ արդեն երեխաներ էր ունեցել, մի օր աներձագը, ով չտեսնված բժիշկ էր, ասում է, որ ինքը փալաս է, որ երեխատեր վիճակում չի թարգում ծխելը։ Էդ էր, որ էդ․ գերսկզբունքային մարդ էր պապիկս․․․ 5 տարեկան էի, որ մահացավ, բայց շատ հարցերում մինչև հիմա շարունակում է մնալ բարոյական կողմնացույց ինձ համար։

Ես ինքս փոքրուց փորձեր էի անում․․․ մի անգամ երեխաներով մի տոպռակ «պրիմա» էինք գտել տատիկիս տանը։ Էդ անտերը մեր ազգականներից ոչ ոք չէր ուզում ծխել, բայց տատիկս բանվոր-օգնականի էր տալիս։ Ու թռցնում փստացնում էինք երեխեքով։ Հետո ավագ դպրոցում կանոնավոր ծխող դասարանցիներ ունեի, երբեմն իրենց հետ քեֆ-մեֆերին էի ծխում։ Բայց ինքս «շուկա մտա» առաջին կուրսում՝ ձմեռային սեսսիայի ժամանակ։ Ինքս ինձ համոզեցի, որ նյարդայնացած եմ, ու պետք է նյարդերը հանգստացնել ծխելով։ Տենց էլ գնաց․․․ վերջին կուրսում արդեն օրը երկու տուփի մակարդակի ծխող էի։ Դիպլոմայինս 3-4 օրում եմ գրել․ ընկերոջս հետ փակվել էինք բնակարանում ու մարդ ա մեր դիպլոմայինն էինք գրում։ Ու այդ 3-4 օրվա ընթացքում ծխախոտով էի սնվում․ միայն օրը երկու անգամ դուրս էինք գալիս ծխելիքի պաշարները լրացնելու։ Ռոմանծիկա, մի խոսքով․․․ բայց հետն էլ ահավոր զզվում էի ծխելուց։ Շատ սուր հոտառություն ունեմ, ու ծխախոտի հոտը տանել չէի կարողանում նույնիսկ ծխելուս ժամանակ։ Ծնողներիցս երբեք չեմ թաքցրել ծխելս, բայց որ տուն էի գալիս, ոտից գլուխ լվացվում էի, որ վրայիցս էդ այլանդակ հոտը անցնի, մանավանդ ձեռքերիցս։

Ավարտելուցս հետո էլ փորձեր էի անում թարգել․․․ մի քանի անգամ մի քանի շաբաթով թարգել ու նորից ինձ համոզել եմ, որ «նյարդերս հանգստացնել» է պետք։ Ու այդպես էլ երկար դեռ ծխում էի «թարգելու փորձեր» անելով (էս ա էս տուփը կվերջացնեմ ու էլ չեմ ծխի, մինչև կիրակի ծխեմ ու երկուշաբթի օրվանից էլ չեմ ծխի, և այլն)։ Հետն էլ միշտ էլ փորձել եմ սպորտային առումով ակտիվ մնալ (հեծանիվ, վազք, լող, ժամանակին բասկետբոլ, ֆուտբոլ ու թենիս էլ էի խաղում) ու մի պահ եկավ, երբ զգացի՝ արդեն չեմ քաշում, մոտս էլ սրտային առիթմիա էր սկսել։ Ու պլան դրեցի վրաս՝ հետզետե պակասացնել։ Մի երկու շաբաթվա մեջ ահագին պակասացրեցի, ու պապիկիս հետ կապված մի նշանավոր օր ունեցածս բոլոր ծխախոտը (բլոկներով էի առնում, ահագին կար) հավաքեցի լցրեցի աղբը, ու այլևս չծխեցի։ Առաջին մի երկու շաբաթը ինձ զսպում էի, հետո ցանկությունն էլ անցավ ու 12 տարի է չեմ ծխում։ Չնայած ես դա այդքան վառ չեմ զգացել, երևի լավ հոտառություն ունենալու պատճոռով, որին ծխելն էլ շատ չէր բթացնում, բայց մի քանի ծխել թարգած ծանոթներս խոստովանել են, որ աշխարհը շատ ավելի բուրումնավետ է իրենց համար դարձել ծխելը թարգելուց հետո։ :) Ցավալի է, որ մի ահագին մարդ աշխարհը իրենց զգայարաններից մեկով ամբողջովին չի կարողանում ընկալել․․․ դե մնացածի հետ մեկտեղ, էլի։ :P

ivy
05.06.2017, 16:46
Ուխ, պատմելու թեմա, ես էլ պատմեմ :)

Ծխել սկսել եմ 18 տարեկանում: Ուսանողական ճամբար էինք գնացել, կողքի ֆակուլտետի «առաջադեմ» աղջիկների խելքին ընկա: Մեր կուրսում առաջին «ծխող աղջիկն» էի, հետո քիչ-քիչ ընկերուհիներս էլ ինձնից հավեսի ընկան: Ինչ-որ ձգող բան կար ծխելու մեջը, «չի կարելի»-ների շարքին պատկանող բաներից էր, հետո մեզ դրանով մեծ ու ազատ էինք երևի զգում, մի քիչ էլ քուլ: Ահագին էլ շատ էի ծխում, իհարկե տանը չէի ծխում, բայց դե օրվա մեծ մասը որտեղ ասես ընկած չէինք ուսանողական ընկերներով ու հա ծխում էինք: Էլ չեմ ասում որ օրերով իրար հետ մի տեղ էինք գնում: Էդ դեռ իննսոունականներն էին, ինտերնետ-մինտերնետ չկար, շփումը կենդանի էր, մի գլուխ խոսում էինք, մի գլուխ խաղում ու մի էդքան էլ բքում: Դե արանքում էլ՝ դաս-մաս, քննություն-մննություն ու սիգարետն էլ՝ անպակաս:
Երբ 2006-ին գնացի Գերմանիա, 26 տարեկան էի ու դեռ ծխում էի: Արդեն ահագին քչացել էր ուսանողական կյանքի ավարտի հետ միասին, բայց դեռ չէի թարգել:
Գերմանիայում էլ դեռ մի քանի ամիս ծխում էի, հետո թողեցի: Որևէ դժվարություն չի եղել թարգելու մեջ. ուղղակի ինչ-որ պահի սկսեց ընդհանրապես չձգել: Առողջ ապրելակերպով տարվեցի, երևի էդ էլ նպաստեց:
Ընդհանրապես ահագին մարդ գիտեմ, որ Հայաստանից գնալուց հետ ինքնաբերաբար թողել է ծխելը, քուրիկս էլ էդպես թողեց: Չեմ ուզում ասել, որ Հայաստանը նպաստավոր հող է ստեղծում ծխելու համար, բայց երևի առողջ ապրելակերպի հարցը դեռ մեծամասնության մոտ այնուամենայնիվ հեչ ակտուալ թեմա չի: Ինձնից ուշ սկսած կուրսեցիներս, որոնք Հայաստանում են ապրում, մինչև հիմա էլ ծխում են: Ընդհանուր հանդիպումներին խեղդվում եմ ծխի մեջ:
Էստեղ գտնվելու առաջին տարիներին երբ Հայաստան այցելության էի գնում, ծխային հանդիպումներին երբեմն ես էլ էի փորձում հետները մի հատիկ ծխել, բայց մի սիգարետը չէի կարողանում վերջացնել: Հետո հասկացա, որ եթե օրգանիզմս չի տանում, ընդհանրապես չարժի պահի տակ «ընկերներին միանալու» փոորձ անել:
Հիմա արդեն շատ վաղուց սիգարետին մոտ չեմ եկել ու դժվար էլ երբևէ մոտ գամ:
Ու ընդհանրապես ես պատրասվում եմ դեռ շա՜տ երկար առողջ ու ջահել ապրել :)

StrangeLittleGirl
05.06.2017, 17:27
Ես էլ պատմե՞մ։

Ուրեմն ծնված օրվանից պասիվ ծխող եմ։ Պապս օրը երեք տուփ ծխում էր։ Մինչև հիմա էլ ծխում ա։ Տատս էլ էր ծխող, բայց երբ լուրջ առողջական խնդիրներ սկսվեցին, ահագին քչացրեց։ Ավելի ուշ մամաս ու պապաս էլ միացան ծխելուն։ Պապաս հետո թողեց, բայց մամաս մինչև հիմա էլ օրը երկու տուփ ծխում ա։ Իսկ շատ ավելի ուշ նաև եղբայրս։ Դե էլ չեմ խոսում հեռավոր ազգականների ու հարևանների մասին, որոնք բոլորը ծխող էին։ Երևի ամբողջ Երևանում միակ անծուխ տեղը հորական տատիկիս տունն էր։ Երբ գնում էի էնտեղ, տատիկս գրկում էր ինձ, ասում էր՝ էս ինչ հոտ ա գալիս վրայիցդ։

Մի խոսքով, իմ ամբողջ շրջապատում միակ չծխողը ես էի։ Դե մեկ էլ ընկերներիս մեջ կային չծխողներ։ Բայց մի երեքուկես տարի առաջ իմ ծխող ընկերուհիներից մեկն ինձ ծխող սարքելու սուրբ պարտականությունը վերցրեց իր վրա։ Ես էլ էն ժամանակ շատ վատ անցումային վիճակում էի. նոր էի Հայաստան հետ էկել, բայց արդեն պատրաստվում էի նորից գնալ։ Անորոշ ու զզվելի վիճակ։ Տենց, համոզեց, կյանքիս առաջին սիգարետը ծխեցի։ Մի երկու ամիս անց էլ ինձ դուր էկած մի տղայի հետ հարբել էինք, երկուսով մի սիգարետ ծխեցինք։ Ինքն էլ ծխող չէր։ Հետո նույն ընկերուհիս փորձեց ինձ ծխող սարքել։ Նորից մի սիգարետ հետը ծխեցի։ Տուն էկա, մատերիցս հոտ քաշեցի ու մի այլ կարգի զզվեցի ինձնից։ Դրանից հետո որոշեցի, որ էլ կյանքում չեմ ծխելու։ Երկու շաբաթ անց նստեցի ինքնաթիռ, գնացի Հայաստանից ու թողեցի նաև պասիվ ծխելը։ Հիմա մենակ Երևանում եմ մեկ-մեկ պասիվ փստացնում։

Gayl
05.06.2017, 18:03
https://www.youtube.com/watch?v=smPgnvUoJtU

տեսիլք
05.06.2017, 21:18
Ես էդքան չեմ ծխել, որ բանը թարգելուն հասներ. միակ ծխելուս փորձը վերջինը էղավ, բայց կարող եմ պատմել, թե ոնց եմ հորս թարգել տվել :D Գուցե պատմությունս ոգեշմչման աղբյուր հանդիսանա ծխող ծնողներ ունեցողների համար ;) Հայրս սկսեց ծխել իմ պատճառով, երբ ես ծնվեցի, համենայն դեպս ինձ միշտ էդպես էր ասում: Վստահելի աղբյուրները պնդում են, որ ինձ շատ էր սիրում… Երբ դեռ նոր էի ծնվել, քնիս ժամերին նույնիսկ տանում էր ծիրանանոց, որ նոր ծաղկած ծաղիկների բուրմունքի տակ անուշ քնեի :D Չգիտեմ ծխել սկսելու պատճառը իրոք ես էի, թե պարզապես հոգուս հետ էր խաղում, էդպես էլ չիմացա :) Ամբողջ գիտակից կյանքս անցավ հետը պայքարելով որ թարգի, բանը նույնիսկ հասավ գրավոր պայմանագրերին, բայց ապարդյուն: Ի վերջո երբ արդեն պապիկ դառնալու կարգավիճակը հորիզոնում հայտնվեց, հետը մի լուրջ զրույց ունեցա ու խոստացա, որ թոռան երեսը չի տեսնի, եթե չթարգի: Ու սա ոչ թե վրեժխնդրություն էր, այլ պատասխանատու ծնողի քայլ իր բալիկին պաշտպանելու համար: Հայրս էս ամենը երևի թե հասկացավ ու ի զարմանս ու ի ուրախությունս ինձ մինչ թոռան լույս աշխարհ գալը՝ թարգեց:love

StrangeLittleGirl
05.06.2017, 22:19
Ես էդքան չեմ ծխել, որ բանը թարգելուն հասներ. միակ ծխելուս փորձը վերջինը էղավ, բայց կարող եմ պատմել, թե ոնց եմ հորս թարգել տվել :D Գուցե պատմությունս ոգեշմչման աղբյուր հանդիսանա ծխող ծնողներ ունեցողների համար ;) Հայրս սկսեց ծխել իմ պատճառով, երբ ես ծնվեցի, համենայն դեպս ինձ միշտ էդպես էր ասում: Վստահելի աղբյուրները պնդում են, որ ինձ շատ էր սիրում… Երբ դեռ նոր էի ծնվել, քնիս ժամերին նույնիսկ տանում էր ծիրանանոց, որ նոր ծաղկած ծաղիկների բուրմունքի տակ անուշ քնեի :D Չգիտեմ ծխել սկսելու պատճառը իրոք ես էի, թե պարզապես հոգուս հետ էր խաղում, էդպես էլ չիմացա :) Ամբողջ գիտակից կյանքս անցավ հետը պայքարելով որ թարգի, բանը նույնիսկ հասավ գրավոր պայմանագրերին, բայց ապարդյուն: Ի վերջո երբ արդեն պապիկ դառնալու կարգավիճակը հորիզոնում հայտնվեց, հետը մի լուրջ զրույց ունեցա ու խոստացա, որ թոռան երեսը չի տեսնի, եթե չթարգի: Ու սա ոչ թե վրեժխնդրություն էր, այլ պատասխանատու ծնողի քայլ իր բալիկին պաշտպանելու համար: Հայրս էս ամենը երևի թե հասկացավ ու ի զարմանս ու ի ուրախությունս ինձ մինչ թոռան լույս աշխարհ գալը՝ թարգեց:love

Լավն էր :)) Մամայիս համար նույն մեթոդը կկիրառեմ։

Դեղին մուկիկ
05.06.2017, 22:37
Ես էլ երբեք չեմ ծխել և երբևէ ցանկություն էլ չեմ ունեցել փորձելու: Բայց կուզեի պատմել հայրիկիս պատմությունը: 21 տարեկանից սկսել է ծխել, ու ասում են՝ քիչ չի ծխել: Բայց երբեք տանը չի ծխել (ընդհանրնապես մեր տանը պապիկիս կողմից արգելված է եղել ծխելը, ծխել ցանկացողները դուրս են եկել պատշգամբ): 48-50 տարեկանում, երբ արդեն բավականին ստաժավոր ծխող է եղել, քաղցկեղ են ախտորոշել պապայիս մոտ, ու բժիշկը արգելել է ծխելը և խմելը: Պապաս այդ պահից վերջ է տվել ծխելուն, ու թերևս դա էլ է նպաստել, որ կարողացել է բուժվել, հաղթահարել այդ սարսափելի հիվանդությունը: Դրանից հետո ծնվել եմ ես ու երբեք պապայիս չեմ տեսել ծխելիս: Ու միշտ ասում էր, որ կամքի ուժ ունեցող մարդը որ մտքին դնի, շատ հեշտ կարող է վերջ տալ ծխելուն, կյանքը շատ գեղեցիկ ու թանկ է բան է, ու չարժի այն փչացնել ծխախոտի ծխով:

Alphaone
05.06.2017, 23:03
Տեսիլքի մեթոդը կիրառելու եմ :D
Ինչ վերաբերում ա ծխելուն՝ օրորոցից պասիվ ծխող եմ, հայրիկը տանն էր ծխում, իմ ու քրոջս ներկայությամբ: Ես ծխել եմ երևի էդպես 18-ից. քննությունների ժամանակ սկսեցի, ահավոր դուր չեկավ, 23-ից հետո վերսկսեցի: Մեկ-մեկ ընկերոջս հետ էի փստացնում, երբեմն հայրիկի հետ, բայց մաքսիմում տարին 5-6 անգամ: Ծանր շրջաններ են լինում, որ կանոնավոր ծխում եմ, ինձ ահավոր նյարդայնացած ժամանակ ռեալ օգնում ա, բայց չնայած սաղ կյանքս պասիվ ծխող եմ եղել ու դժվար պահերին ամսից ավել կանոնավոր ծխել եմ, մեկ ա, կախում, ծխելու ցանկություն չկա: Ամեն պահ կարող եմ վերսկսել ու թողել ծխելը, երեք ամիս առաջ մի շաբաթ տևեց՝ օրը մի տուփի չափ ծխում էի, դրանից հետո մի հատիկ չեմ դրել բերանս ու ոչ մի կերպ ուղեղումս ծխախոտից կախում ունենալը չի տեղավորվում: Ո՞նց ա ընդհանրապես հնարավոր:

Վիշապ
06.06.2017, 00:05
14 տարեկանից ծխել եմ մինչև 39 տարեկան: Շատ թունդ ու ինտենսիվ ծխող չեմ եղել, բայց ասում են ծխելու ինտենսիվությունը շատ կապ չունի՝ այսինքն նենց չի, որ ավելի քիչ ծխելը ավելի քիչ վնասակար է, մոտավորապես նույն ծովաբողկս ա:
Թարկեցի վերջրես, երբ արդեն մեռնելու վրա էի, այսինքն սկսեցի ընդհանրապես չքնել, հենց աչքերս կպնում էին, քնիս մեջ շնչահեղձ էի լինում, վեր էի թռնում… Ծխելուց չէր, ավելի շուտ սուպերհոգնածությունից էր, առանց հանգստի ապուշի պես աշխատելուց, որ ուղեղս արդեն ուժասպառ էր եղել ու օրգանիզմի տարրական ֆունկցիաներ արդեն չէր կարողանում կառավարել, ու ծխելը կարող է լրացուցիչ օգնում էր իմ մեռնելուն :Ճ Մի խոսքով, երբ բժիշկս ասեց, թե ես առանց սրա՝
http://www.danapointsmiles.com/wp-content/uploads/2017/05/cpap.jpg
Կարող ա մեռնեմ, նախ ոչ մի կերպ չհամակերպվեցի, որ ջահել-ջահել պիտի սարքով քնեմ, ու ակտիվորեն սկսեցի էս ֆորումի բժիշկների չսիրած Գուգլով (դե ինտերնետից գտած տեղեկություններով) ինքնաբուժվել, որովհետև բժիշկս ոչ մի կերպ չհամաձայնվեց կամ չհավատած, որ ապրելակերպ փոխելը ինձ կօգնի (կպած սարքն էր փաթաթում վզիս): Ըստ Գուգոյի ու նաև բժիշկների էլ ծխելը համար մեկ «ՆՈ-ՆՈ»-ներից էր իմ պրոբլեմների համար:
Ծխելը փոխարինեցի սպորտային հետաքրքրություններով, ծանրություններով մարզանք, ինտերվալ, մեկ մեկ էլ՝ հեծանիվ:
Կյանքս որ նորից սկսեի, բացարձակ չէի ծխելու, էնքան թանկ ու ափսոս ա մարդուս կյանքը, առողջությունը, ու էնքան հիմար ա մարդ կենդանին, որ կյանքի թանկ լինելը շատ ժամանակ զգում ա մենակ մեռնելուց առաջ:

Sambitbaba
06.06.2017, 08:47
Բոլորս ծխում էինք մեր տանը, էնպես որ պասիվ ծխելու տարբերակ չկար: Հայրս ծխում էր անհիշելի ժամանակներից, մորս հետ համարյա միասին սկսեցինք, երբ ես, կարծեմ իններորդ դասարանում էի, իսկ փոքր եղբայրս էլ, դե, սկսեց, երբ ինքն էլ "մեծացավ":
Տանը յուրաքնչյուր նստելատեղի՝ ձեռքին հասանելի սահմաններում մոխրամաններ էին դրված: Իսկ ես անկողնում էլ էի ծխում:
Էդպես մոտ երեսունհինգ տարի: Ընդ որում, հիմնականում Բյուրի պապի տարբերակով, օրական մոտ երեք տուփ: Մի սիգարետից մյուսը կպցնելը սովորական երևույթ էր ինձ համար:
Ժամանակ առ ժամանակ մտքեր, իհարկե, լինում էին ծխելը թողնելու մասին: Բայց մի շատ կարևոր "պատճառ" կար, որը մի անգամից ամեն ինչ իր տեղն էր վերադարձնում, կարծում եմ, շատ ծխելը չթարգողների հիմնական արդարացնող հանգամանքներից է դա. "Ի՛: Բա առավոտյան վեր կենամ ու մի բաժակ սուրճս հո մսով չե՞մ խմելու"...

Ժամանակն էր այդպիսին. աշխարհը՝ ծխող էր և չծխողները սպիտակ ագռավի էին նման: Իսկ այսօր՝ ավելի ու ավելի չծխող է դառնում աշխարհը, իսկ ծխողներն՝ արդեն ոչ թե սպիտակ ագռավի, այլ ավելի ու ավելի պրիմատի են նմանվում:

Չեմ էլ հիշում արդեն, թե որքան ժամանակ է, ինչ չեմ ծխում: Հավանաբար մի տասնհինգ տալի լինի: Ամեն ինչ սկսվեց Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքերից"...

Էնտեղ մի տեղ Աստված ասում է. ամբողջ կյանքներիդ ընթացքում անդադար ինչ-որ կարևոր որոշումներ եք ընդունում; ինքներդ ձեր առջև, ինչպես նաև ուրիշների առջև խոստովանում եք, երդվում եք, բարձրաձայն հայտարարություններ եք անում կարևոր գործեր ձեռնարկելու, ուրիշների համար այս և այն հերոսություններն անելու և աստված գիտե, թե էլի ինչերի մասին: Դժվար իրականալի բաներ մասին: Երկար աշխատանք պահանջող բաների մասին: Չարչարանքների մասին: Իսկ դրա հետ մեկտեղ, ձեր կյանքում, ձեր ճանապարհին այնքա՜ն աղբ եք կուտակել և այնքա՜ն մոլախոտներ եք աճեցրել, որ դրանցով հենց ինքներդ էլ շատ ու շատ անգամներ բազմապատկում եք ձեր չարչարանքներն ու համարյա անանցանելի եք դարձնում ձեր ճանապարհները:
Հետո նա թվարկում է ինչ-որ բաներ, և դրանց մեջ ոչ վերջին հերթին՝ ծխելը: Ձեզանից որևէ մեկը, - շարունակում է Աստված, - արդյո՞ք լրջորեն հավատում է, որ ծխելով՝ իրեն ոչ մի վնաս չի պատճառում, որ ծխելով՝ ամեն անգամ գոնե մեկ վայրկյան ինքնասպան չի լինում, չի սպանում իր կյանքից մի նշույլ: Եվ մի՞թե ձեր համար ամենակարևոր բանը ձեր կյանքը չէ: Իսկ եթե դուք ձեր համար ամենակարևոր բանը չեք ուզում ազատել աղբից ու մոլախոտներից, ինչն այնքան հեշտ է անել, ուրեմն ինչպե՞ս եք պատրաստվում գլուխ հանել շատ ու շատ անգամներ ավելի դժվար ու երկար աշխատանք պահանջող գործերից...

Ես համարեցի, որ այս խոսքերը հենց ինձ են ուղղված: Չէ՞ որ այդ հենց ես եմ նա՝ հազար ու մի լուրջ մտքերով ու երազանքներով գլուխս ծանրաբեռնածը, ուրիշների առջև նպատակներիս հասնել ցանկացողը, սեփական աչքերում վերջիվերջո գոհ մնալ ուզողը: Եվ այս ամենի փոխարեն ահա թե ինչի եմ հասել այդ ամենից. կամաց-կամաց ինձ սպանելուց բացի, ինչի՞ եմ հասել... Մի՞թե ես իրոք համարում եմ, որ ամեն ծխածս սիգարետ կյանքս գոնե մի փոքր ավելացնում է: Մի՞թե հիմարություն չեն իմ բոլոր մտքերը, սպասումներն ու երազանքները, եթե թքել եմ ինձ համար ամենակարևոր բանի՝ կյանքիս վրա...

Հենց այդ պահին ես հավաքեցի ու դեն նետեցի տանը եզած բոլոր սիգարետները: Մոտավորապես տասնհինգ տարի առաջ:
Սուրճ մինչև այսօր էլ շատ եմ սիրում: Ու մտածում եմ. ի՜նչ հիմար էի, որ այդքան երկար տարիներ սրճի այդ երանելի համը մխտռում էի սիգարետի տհաճ համով...

Այսօր ես հետևյալ կարծիքին եմ. եթե մարդ սիրում է իր շրջապատը, սիրում է իր ծնողներին, կնոջը, ամուսնուն, երեխաներին, և դրա հետ մեկտեղ շարունակում է ծխել, - ուրեմն նա անբարոյական է: Որովհետև բարոյականությունը մարդու հարկադրում է մտածել առաջին հերթին ուրիշների մասին: Կասեմ միայն ամենակարևորի մասին:

Եթե դու սպանում ես քեզ, դա քո սեփական գործն է, արա ինչ կուզես: Բայց դու ի՞նչ իրավունք ունես սպանել քո երեխաների հորը կամ մորը, այդ մասին դու նրանց կարծիքը հարցրե՞լ ես, նրանք քեզ տվե՞լ իրավունք այդ անել: Ո՞վ է քեզ իրավունք տվել ժամանակ առաջ զրկել քո երեխաներին իրենց ծնողից:

Տրիբուն
06.06.2017, 14:44
Էս մեր Սմբոն հետաքրքիր մարդ ա։ Իրանից հետո էլ բան չես կարա գրես էս թեմայում։ Մարդը թարգել ա Աստծո հետ զրույցից հետո։ Հիմա ես ո՞նց ասեմ, որ ախպեր, պապս ալկոհոլիկ էր, տատս նառկոման, ծխել եմ բարուրից, թարգել եմ, քանի որ պոշկեքս հազալուց կոկորդիցս դուրս էին գալիս։

ivy
06.06.2017, 14:51
Էս մեր Սմբոն հետաքրքիր մարդ ա։ Իրանից հետո էլ բան չես կարա գրես էս թեմայում։ Մարդը թարգել ա Աստծո հետ զրույցից հետո։ Հիմա ես ո՞նց ասեմ, որ ախպեր, պապս ալկոհոլիկ էր, տատս նառկոման, ծխել եմ բարուրից, թարգել եմ, քանի որ պոշկեքս հազալուց կոկորդիցս դուրս էին գալիս։

Ձենով ծիծաղում եմ :D
Տիպդ կտրվի :))

Գաղթական
06.06.2017, 18:47
օյին են գիտես..
հիմա կարողա՞ էնքան անեք, մարդ բռնի թարգի կամ ծխելը, կամ էս թեման մտնելը )))


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Sambitbaba
06.06.2017, 21:43
օյին են գիտես..
հիմա կարողա՞ էնքան անեք, մարդ բռնի թարգի կամ ծխելը, կամ էս թեման մտնելը )))

Քո գործն է, իհարկե: Բայց քո թույլտվությամբ մի բան էլ ավելացնեմ:

Կյանքը փոխվել է: Աշխարհը փոխվել է: Եվ լինելով այս աշխարհի անբաժան մասնիկները, ուզած-չուզած մենք էլ ենք փոխվում:

Պատկերացրու, քեզ պետք է գնալ Հոկտեմբերյան, իսկ դու նստել ես մի ավտոբուս, որը գնում է Գորիս: Դու Հոկտեմբերյան կհասնե՞ս: Ճամփորդությանդ ուրախ ավարտի հասնելու համար քեզ մնում է ընթացքում փոխես մտադրությունդ ու համաձայնվես Գորիս գնալու հետ, ճի՞շտ է: Հակառակ դեպքում քեզ պետք է ավտոբուսդ փոխել:

Հիմա մեր մոլորակը նման է մի ավտոբուսի՝ իսկ մենք էլ նրա ուղևորներն ենք, - և այդ ավտոբուսը գնում է մի տեղ, որի հենց կանգառում մեծ-մեծ տառերով գրված է. "Այստեղ ծխել չկա": Ուշադրություն դարձրու. ոչ թե "չի կարելի", այլ "ՉԿԱ": Դա ուղղակի չծխողների տեղն է:

Խորհուրդ եմ տալիս Հոկտեմբերյան գնալու մտադրությունդ փոխես: Հակառակ դեպքում պետք է իջնես և ուրիշ ավտոբուսի սպասես:

Իսկ ուրիշ ավտուբուս ՉԿԱ: Այլ կանգառ էլ՝ ՉԿԱ:

Gayl
06.06.2017, 22:19
Գորիս? Գոնե Ղափան:
Կյանքը ժպտում է նրանց ովքեր երբեմն փոխում են գետի հունը և ՉԿԱ-ն սարքում են ԿԱ, չի կարելին կարելի:

Ռուֆուս
06.06.2017, 23:20
Իմ թարգելը հեչ էլ վերը նշվածների պես ռոմանտիկ պատմություն չի ։ՃՃ

Փոքրուց ատել եմ ծխախոտի ծխի հոտը, ծխելն էն ամենավերջին բանն էր, որ կարող ա անեի։ Ծխել սկսել եմ 22-23 տարեկանից, հոտը էլ վրաս չէր ազդում, որովհետև ծխողը հոտը չի զգում։ Առաջին 2-3 տարին ծխել չէր, բարակ 0,1-նոցներ էի ծխում, հետո քիչ քիչ ուժեղացրի, հետո հաստացրեցի, Իտալիայում 0,8 էի ծխում (ու քանի որ շատ թանկ էր օրական 4-5 հատիկ, հետո էլ չասեք թե գինը չի ազդում) կամ թութուն (որից ահավոր հազ էր առաջանում մոտս)։ Հայաստան հետ գալուց մի պահ կար կանկրետնի բքում էր, հետո սկսեցի թարգելու փորձեր անել, մեկ մեկ ստացվում էր, բայց հետո ինչ-որ մի բան էր կատարվում, էլի սկսում էի ծխել։ Վերջնական թարգեցի ուղիղ 215 օր առաջ։ Պատճառն այն էր, որ ատամի իմպլանտներ պետք է դնեի ու նախքան իմպանտը դնելը 1 ամիս ու դնելուց հետո մոտ մի տարի արգելվում է ծխելը։ Դա էլ վերջնական պատճառ եղավ, որ էլ չծխեմ։ Ու քանի որ ծխելն ու իմպլանտներն իրար հետ անհամատեղելի են, էլ երբեք չեմ էլ ծխի։

Հիմա էլի տանել չեմ կարող ծխի հոտը, հազարից մեկ մոտս ծխելու ցանկություն առաջանում է, բայց գիտեմ, որ եթե փորձեմ, կարող ա սիրտս հետ տամ։ Հեռախոսիս մեջ էլ QuitNow app—ն եմ գցել, որ միշտ հիշացնի, թե քանի օր չեմ ծխել ու դա ինձ ինչքան օգուտ է տվել․

http://i.imgur.com/aCLq6oG.png

մարդագայլուկ
06.06.2017, 23:57
Ու քանի որ ծխելն ու իմպլանտներն իրար հետ անհամատեղելի են, էլ երբեք չեմ էլ ծխի։

Հա, ինձ վարի տակը հեչ, հա՞ :))

Ռուֆուս
07.06.2017, 00:53
Հա, ինձ վարի տակը հեչ, հա՞ :))
Մի հատ մտածեք, ինչ եք ուզում ասել, նոր գրեք, լա՞վ։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Յոհաննես
07.06.2017, 03:11
Մի հատ մտածեք, ինչ եք ուզում ասել, նոր գրեք, լա՞վ։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Վարի տալը ։Դ
Ես էլ իմը պատմեմ։
Ծխելը միակ բանն էր,որ բացառում էի,բայց նախ. 9ամսվա ծառայող էի սկսի ծխելը,հետո Լյովը եկավ չաստ ու սկսի բքելը։Հիմա ուզում եմ թարգեմ ու կթարգեմ։
Շնորհակալություն ուշադրության համար ։Դ

Գաղթական
07.06.2017, 20:31
Քո գործն է, իհարկե: Բայց քո թույլտվությամբ մի բան էլ ավելացնեմ:

Կյանքը փոխվել է: Աշխարհը փոխվել է: Եվ լինելով այս աշխարհի անբաժան մասնիկները, ուզած-չուզած մենք էլ ենք փոխվում:

Պատկերացրու, քեզ պետք է գնալ Հոկտեմբերյան, իսկ դու նստել ես մի ավտոբուս, որը գնում է Գորիս: Դու Հոկտեմբերյան կհասնե՞ս: Ճամփորդությանդ ուրախ ավարտի հասնելու համար քեզ մնում է ընթացքում փոխես մտադրությունդ ու համաձայնվես Գորիս գնալու հետ, ճի՞շտ է: Հակառակ դեպքում քեզ պետք է ավտոբուսդ փոխել:

Հիմա մեր մոլորակը նման է մի ավտոբուսի՝ իսկ մենք էլ նրա ուղևորներն ենք, - և այդ ավտոբուսը գնում է մի տեղ, որի հենց կանգառում մեծ-մեծ տառերով գրված է. "Այստեղ ծխել չկա": Ուշադրություն դարձրու. ոչ թե "չի կարելի", այլ "ՉԿԱ": Դա ուղղակի չծխողների տեղն է:

Խորհուրդ եմ տալիս Հոկտեմբերյան գնալու մտադրությունդ փոխես: Հակառակ դեպքում պետք է իջնես և ուրիշ ավտոբուսի սպասես:

Իսկ ուրիշ ավտուբուս ՉԿԱ: Այլ կանգառ էլ՝ ՉԿԱ:

կարծում եմ՝ գույները մի քիչ խտացնում ես:
ամեն ինչ տենց սև ու սպիտակ չի: արանքում շատ ուրիշ գույներ էլ կան:

իհարկե բոլորս էլ նույն գնացքում ենք ու բոլորս էլ ծնված օրից նույն ուղղությամբ ենք շարժվում՝ լավագույն դեպքում դեպի 4 տախտակ:

բայց մեկինը բիզնես տեղեր են, մյուսինը՝ ծխողների վագոնում, մեկի նստարանն ավելի փափուկա, մյուսի կողքը պատուհան կա ու անգամ բացվումա, իսկ երրորդի մոտակակայքում մի զուգարան էլ չկա ու, կարիք զգալու դեպքում, պիտի մի քանի վագոն հատի ու նոր մուրազին հասնի..

ընդհանրապես աշխարհում կան ինդուստրիայի մի քանի ճյուղեր, որոնք գերշահութաբեր են ու դրա համար երբեք չեն դադարի հասանելի լինել լայն մասսաներին: առավել ևս՝ երբեք չեն վերանա:
ու ծխախոտագործությունը դրանցից մեկնա:

իսկ թե ում է դա ինչքան վնաս պատճառում՝ աշխարհիս մեծերի հեչ էլ մրգին չի:
մեր դարում, երբ մասսայաբար ժողովուրդներ կարող են կոտորվել ինչ-որ մեկի գրպանի խաթր, երբ էստեղ ու էնտեղ հին երկրները կարող են վերանալ ու նորերը հայտնվել, ո՞ւմ է հետաքրքիր, թե ասենք մի հազար ծխող էլ ավել կմեռնի:

հա՝ բոլորը մտահոգված դեմքերով խելոք-խելոք ճառեր կասեն, գլուխները կտմբտմբացնեն ու անցած լինի:

դրա համար էլ՝ քաղաքակիրթ աշխարհի հիմնական մաս կազմող Եվրոպայում ծխախոտի գները թանկացան ու շարունակում են թանկանալ, բայց ոչ մի տեղ էդպես կտրուկ գործողություններ չեղան:
համենայն դեպս՝ էն երկրներում, ուր ես գնալ-գալ ունեմ ու գոնե ծխախոտի գներից տեղյակ եմ:

իսկ այ թե Հայաստանում ի՞նչ են անում՝ ես չգիտեմ..
կամ որոշել են մի ծաղկով գարուն բերել, կամ էլ՝ խաղ են խաղում..

բան չունեմ ասելու՝ հիմա առողջ ապրելակերպը մոդայա..
ասենք՝ երեկ էլ ֆասթ-ֆուդն էր մոդա..
իսկ թե վաղը ինչ կլինի՝ հեշտ չի կռահել:


հ.գ. եթե որոշել ես Հոկտեմբերյանից կտրուկ շրջադարձ կատարել դեպի Գորիս (կամ նույնիսկ հակառակը), ուրեմն պիտի պատրաստ լինես, որ ճամփին քեզ լիքը անախորժ տեսարաններ են սպասվում:
բայց, եթե արդեն Հոկտեմբերյանում ես ու սիրտդ կպած էլի մի տեղա ուզում, խորհուրդ կտամ դոբրի Աբովյանը ;)


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk