PDA

Դիտել ողջ տարբերակը : Դեղին



Մոշ
28.05.2017, 23:07
Դեղին, բայց ոչ դեղնած։ կամ էլ իրականում դեղնած։ փորձ եմ անում ամեն ինչ ուրիշ անկյան տակ նայել, ոնց միշտ եմ արել։ տեխնիկական կրթությունը մինչև երակներդ լցված լինելը էդ ժամանակ ես հասկանում, երբ ամենասովորական դարձվածքներն ու շրջասույթները հասկանում ես բառի ամենախայտառակ, բուն իմաստով։ ինչևէ։ սիրում եմ էդ բառը, իսկ սա իմ արդեն․․․․չորրորդ օրագիրն ա, երկրորդ վիրտուալը։ ու իմ փոքրամասշտաբ, նեղլիկ, փոշոտ ու ստատիկ կյանքը մեծացնում եմ, տեղավորում 4 օրագրերի մեջ։ միաժամանակ։ կարմիրից անցում կատարեմ դեղինին։ գույներս եմ փորձում փոխել, իսկ վաղը անհաջողության դեպքում կգանամ ու կգնեմ էն դեղին զգեստը, որն իրականում փողի վատնում ա։ իսկ վաղը կգնամ ու կարևոևագույն հարցազրույցներիցս մեկի ժամանակ կպարտվեմ, հետո ինձ կմխիթարեմ, որ էդ հիմար կրթությունը ինձ պետք չի։ էհ էհ էհ։

Մոշ
29.05.2017, 18:12
Իմ կյանքում երբեք ոչինչ իդեալական չի լինում։ իդեալականացվածի վերացականությամբ հանդերձ, էն կատարյալը, ինչը մենք ենք հասկանում, ու ինչն իրականում հնարավոր ա։ բայց ես միշտ էլ սև բիծ եմ եղել աղաթթվով սպիտակեցրած ա4 ֆորմատի թղթի կապից մի հատիկի վրա։

Մոշ
11.02.2018, 19:08
իմ կյանքի էն ամենաշրջանն ա, երբ ես ոչ մի մարդու հետ չեմ ուզում շփվել, նու գուցե դա նաև նրանից ա, որ չեմ էլ շփվում, մի տեսակ փակ շրջանի ա նման, վերջնակետը միշտ սկզբնակետ ա և հակառակը։ ընդամենը մի տարի առաջ ես երազում էի հայտնվել այնտեղ, որտեղ հիմա եմ։ բայց հիմա իմ բոլոր առօրյա ցանկություններ, սովորույթ֊երազանքներ հավասարվել են հողին։ կայֆ կլիներ ոչ մեկի հետ ստիպված չշփվել։ ու բոլոր խնդիրները կապված են դասերի հետ։ գերազանցիկի սինդրոմը մնացել ա անցյալում)) բայց հավասարվում ես մարդկանց, ում միակ խնդիրն ա տնային անելը, կողքից բողոքելը, որ ոչ մի բան չի ստացվում, խի եկան էստեղ, ու էդ ամենը քո ականջին կաթացնելը ու քեզ բացասական էներգիայի գունդուկծիկ սարքելը,,,էն դեպքում, երբ օրինակ մաթեմի ժամին կարելի ա դաս լսել, ոչ թե դրա փոխարեն շոր ու կասմեծիկա նայել։ ու ավել լավ ա մենակ լինել, քան մարդու հետ, ով պամադայի գույնիցց բացի ուրիշ բանի մասին չի կարում խոսի

Մոշ
11.02.2018, 19:13
անդադար վազք։ տուն֊մետրո֊համալսարան֊օֆֆիս֊տաքսի֊տուն։ տանը գործ ես անում կամ պատերին նայում, հմոյոմ փորձում ես չքնել ու հանդուրժել, օֆֆիսում էլի գործ, մետրոյում ու տաքսիում էլ ինչ֊ որ բան ես կարդում, էլի գործի մասին։ ու վազում ես։ վազում ես, որովհետև ուշանում ես, որովհետև հերթական րոպեն ես փորձում խնայել, բայց 2 ժամ անտեղի կարող ես վատնել, թե ինչ ա լսել ինչ֊ որ մեկի տաֆտալոգիան։ ու էդ ընթացքում ամենասիրունի մասին ես մոռանում։ օրինակ՝ էն, որ առաջ կանգնում էի ու մետրոյում ռունգերս լայնացրած խոնավության հոտ էի շնչում ։Դ մարդկանց դեմքին էի նայում էդ 20 րոպեի ընթացքում, մտքում խոսում էի իրանց հետ,

Մոշ
15.02.2018, 23:04
նոր մարդկանց հետ եմ ուզում ծանոթանալ։ մարդ, ում կցանկանամ բացահայտել, հասկանալ իրեն, իրեն վերաբերվող ամենափոքր մանրունքներով հետաքրքրվել։ իհարկե էդպիսի մարդիկ կլինի, բայց ես էդ ցանկությանս զուգահեռ ավելի եմ փակվում ու սովորական բարևից եմ անգամ նեղսրտում։ պարադոքս ա ստացվում՝ դու ուզում ես նոր մարդիկ, բայց դու խուսափում ես բոլորից։

Մոշ
26.02.2018, 00:33
մարդիկ կան, ում հետ խոսում ենք 3-4 ամիսը մեկ։ ավել կամ պակաս, ժամանակը կապ չունի։ ու ամեն անգամ նման մարդկանց հետ խոսելիս ես քո փոփոխություններն ես նկատում։ դե կամ էլ էն վայրերում, որտեղ վաղուցվանից չես եղել

Մոշ
09.03.2018, 00:06
մենք մնացել ենք արևի երկու կողմում։ իմ արևը շենքերում է մայր մտնում, քո արևը լեռներն ու անտառն են։ ու ես լեռներ եմ բարձրանում, որ քեզ մոտ լինեմ։ ես մնացել եմ մի քաղաքում, որտեղ մեր հետքերը վերանում են․․․այստեղ եղել ենք մենք․ հիմա մեր տեղում շենքեր են, իսկ քո փոխարեն՝ լեռ։

Մոշ
03.05.2018, 20:36
ամեն անգամ, երբ ես մտածում եմ, որ ավելի վատ չեմ կարա կյանքս փչացնեմ, ավելի կատարելագործված տարբերակով եմ շարունակում փչացնելը։ գրողը տանի, եթե ես բանական մարդ եմ ու գիտակցում եմ՝ ինչ եմ անում, ինչի չեմ դադարում էս ամենը։ ճահիճս ինձ դուր ա գալիս ու ներքև իջնելը երևի ավելի հեշտ ա։ հիմա իմ բոլոր խնդիրներից կարևորագույնը ուսմանս վրա կենտրոնանալն ա, իսկ դա ինձ ամենաքիչն ա հաջողովում։ հետաքրքիրք ՝ ինչչի ես տենց թքած ունեմ մի բանի վրա, ինչի համար էդքան մեծ զոհողությունների եմ գնացել․․․․ գձյե տի, մածիվացիա․․․

Մոշ
04.05.2018, 16:50
որոշել եմ․ հենց կիսամյակս ավարտվի, քայլեր եմ անում կոմֆորտի զոնայիցս գոնե մի կես տոտիկ դուրս գալու համար․
նախ պետք ա նոր մարդկանց հետ ծանոթանալ ու չվախենալ իրենցից, ու ի վերջո, ֆիլտրել կյանքս․
տեսնեմ կձգեմ թե չէ ։Դ

Մոշ
09.05.2018, 23:51
երեկ գնացել էինք հաղթանակ տոնելու։ իմ չքաղաքականացված էությունը քաղաքականացվել էր ու որոշեցի մի քիչ համարձակ բաներ անել․․․ինձ կիսածանոթ ընկերախմբի հետ գնացինք դաս՝ պարելու։ համարյա 2 ժամ գոյատևել եմ, էն էլ առանց խմիչքի։ մեղքս ինչ թաքցնեմ, գարեջուր էի ուզում, բարմենը շատ անշնորհք կերպով էր բացել, ու շշի բերանը ջարդվել էր։ խմելիս նկատեցի, որ ապակի եմ կուլ տալիս համարյա, մատներս էլ ճղեցի։ ամեն ինչ հարամ եղավ /իբր լավ էր սկսել/, վախեցած դուրս պրծա դասից ու դեպի մետրո։

մտածում եմ՝ առողջական խնդիրների դեպքում արժե դատի տալ իրենց թե չէ ։ԴԴԴ

Մոշ
11.05.2018, 00:41
Միշտ նախանձել եմ էն աղջիկներին, որոնց մամաները իրենց համար ընկերուհի են։ իմ մոտիկ ընկերուհիները միշտ ինձ պատմել են, թե ոնց են իրանց մամաների հետ քննարկում անձնական կյանքը, մազերի գույնը, կոտրված եղունգը etc, իսկ ինձ մոտ նույնիսկ նոր առած շորերս մամայի հետ քննարկելը չի ստացվում, ինչքան էլ էդ պատնեշը ուզում եմ հաղթահարեմ, մեկա, չի լինում ու եկել եմ էն եզրակացության, որ ամեն ինչ դաստիարակությունից ա գալիս։ աղջիկ ունենամ, հետը քիփ եմ լինելու ։ԴԴ

Մոշ
11.05.2018, 00:46
ես միշտ մարդկանց էն տեսակից եմ եղել, որ սպասում են երկուշաբթի օրվան ինչ- որ բան անելու համար ու տենց էլ չեն անում։ էս վերջերս 100 օր ժամկետ էի դրել իմ առաջ, 30-ն անցել են արդեն, ոչ մի բան չեմ արել ու չեմ փոխվել։ գուցե վերջապես սկսեմ երկուշաբթիներին ու կլոր թվերին չսպասել։

Մոշ
11.05.2018, 00:55
մոտ 2 տարի ա՝ սպասում եմ մի բանի լինելուն, որ կարող ա չլինի էլ ու որը էս ընթացքում պետք ա լիներ, բայց խափանվեց։
երկու տարի ինչ- որ բանի սպասելուց հետո արդեն չես էլ հասկանում ՝ էդ քեզ պետք ա, իրոք ուզում ես թե ընդամենը սովորույթ ա, որից կառչել ես ու քանի որ առանց դրա կյանքդ դատարկ ա, չես ուզում բաց թողնել։ Միրաժի ա նմանվում, հետո սկսում ես ինքդ քեզ խաբել։ Համենայն դեպս, ես սկբից ուզեցել եմ դա ու մինչև վերջ պահել եմ անգամ ինձ խաբելու գնով, ու հիմա չգիտեմ․․․չգիտեմ, պետք ա դա ինձ թե չէ

ես չգիտեմ՝ քեզ տեսնելուց եմ ավելի շատ վախենում, թե էդպես էլ չտեսնելուց։ վախենում եմ, որ կիմանամ, որ քաղաքում ես, ու քեզ չփնտրեմ։ իսկ առաջ քեզ ամեն տեղ փնտրում էի՝ չնայած դու երկրում չէիր։

Մոշ
13.05.2018, 01:36
փոքրի՛կ իշխան, սովորեցրու ինձ աներես բարեկամներից ազատվելու արվեստը։ և ոչ միայն բարեկամներից։

Մոշ
19.05.2018, 21:46
կյանքս սենց ընթացք ա ստացել֊ տուն, քննություն, անկողին, կոմպ, քննություն, անկողին, տուն։ ու սա անվերջ զուգամիտող շարք ա ։ԴԴԴԴ զգում եմ, թե ոնց ա համալսարանը իմ նյարդային համակարգը հալեցնում֊ մաշեցնում ու ես էսքանից չոր դուրս չեմ գալու։ ընկերներիցս մեկին ասում եմ՝ կիսամյակս պրծնի, գնալու եմ խմեմ, ասում ա խմելը քիչ ա, պետք ա մատաղ անել ։Դ օ, Ստրաուստրուպ, բարեհաճ գտնվիր իմ պես զզված ուսանողի նկատմամբ և թող իմ կոդերը անխտիր կոմպիլացվեն: պաչում եմ, պակա

Մոշ
19.05.2018, 22:00
դպրոցական տարիքում եմ կարդացել Վոյնիչի «Բոռը» ու հիմա ոչ մի բան չեմ հիշում գրքի բովանդակությունից։ էսօր ծանոթներիցս մեկի մոտ տեսա գիրքը, բնականաբար ոչ մի բան չմտաբերեցի ու հանկարծ հիշեցի, որ երբ էդ գիրքն էի կարդում, տատիկս պատմել էր, որ իր ու պապիկիս ծանոթության ժամանակ պապիկս էդ գիրքն ա նվիրել իրեն։ Պապիկիս ու հերոսի անուններն էլ նույնն են։ սիրուն պատմություն ա, վախեցա, որ մի օր կմոռանամ, ափսոս ա։ իսկ հիմա երևի թե չի լինի մեկը, ում հետ ծանթությունը կարա գիրքը լինի կամ էլ գոնե գիրքն ուղեկցի էդ ամեն ինչը։ չէ, ես իրականում էն «չայիկ֊ աձիալիկ֊ պատուհանիկ֊անձրևիկ» երևույթներից չեմ, ու գրքի ավել առկայությունը կամ տեղի֊ անտեղի շոշափումը տհաճ ա ինձ համար, բայց նման պատմությունից չէի հրաժարվի։

Մոշ
22.05.2018, 15:38
Վաղը շատ կարևոր քննության եմ ու դրա արդյունքից ա կախված շատ բան։ ու թունավորվել եմ, գրողը տանի, չեմ կարում անկողնուց վեր կենամ, ուր մնաց՝ պարապեմ։ մեր չքնաղ համալարանում էլ բժշկի թուղթ- մուղթ չի անցնում, մեռնում ես՝ մեռի, պետք ա գաս քննության, կամ էլ 0։ չի կարելի էլի, ուսանողին քամելն ու ստրուկ սարքելը էլի հեչ, բայց դեպքեր կան, որ կարելի ա մի քիչ զիջումների գնալ։

ու ոնց ա իմ մոտ ստացվում ամեն անգամ սենց խնդրի մեջ ընկնելը։

Մոշ
27.05.2018, 12:32
երեկ վերջին քննությունս էր ու ես ազատ մարդ եմ արդեն, գոնե մինչ հուլիս։ Բայց արդեն զգում եմ ամառային դեպրեսսիան ոնց ա գալիս, ոնց եմ ինքս ինձ խոստացած պրոդուկտիվ ամառը վարի տալ

Մոշ
28.05.2018, 16:51
էսքանից հետո մնում ա միայն մեքենայի տակ ընկնել ու ոտք- ձեռք ջարդել կակ մինիմում… դը դը դը դըմ

Մոշ
28.05.2018, 16:55
մարդիկ կան, ում հետ մտերիմ ենք, բայց ոչ շատ, ու ես միշտ վախենում եմ էդ հարաբերությունների դեպքում ավելի մտերմանամ մարդկանց հետ, որովհետև հենց էդ օտարության շեմը կատրվում ա, իմ հիասթափությունն ա սկսվում… նույնն էլ լինում ա հատկապես հակառակ սեռի հետ շփվելիս: մտերմանում ենք, պարզվում ա մեր ընդհանրությունները ավելի քիչ են, կյանքի նկատմամբ մոտեցումները, հումորը էդքան էլ լավը չի էլի, իմ ուզած ֆիրմայի շամպունով չի մազերը լվանում կամ ասենք որ գրիպ ա լինում, իմ հավանած դեղերը չի խմում: աբսուրդ

Մոշ
07.06.2018, 23:25
երբեք, երբեք պետք չի էնպիսի հարաբերություններ սկսենք, որոնց պատճառով հետո ամաչելու ենք։ ամաչելու, որ էդ մարդն ա եղել մեր կողքը, փորձելու չխոսել դրանից, թաքցնելու․․․․անտանելի զգացողություն են համեմատությունները, երբ հասկանում ես, թե ոնց ես ինքդ քեզ իջեցրել էդ մարդու հետ լինելով

Մոշ
11.06.2018, 20:27
էս երկու տարին կյանքիս ամենաերկար ժամանակահատվածն էր, որ ամենաարագն անցավ… գրողը տանի, երկու տարում ես կարայի փոխվեի....կարայի բուդդայականություն ընդունել, մասնագիտությանս մեջ հմտանալ, դառնալ շիկահեր, նիհարել, չաղանալ, մի երկու բան ավել կարդալ, շախմատ խաղալ սովորել ու վերջապես ազատվել քեզնից… բայց ոչ, ես այնտեղ եմ, որտեղ ինձ թողել ես: պազդռավլյայու

Մոշ
28.06.2018, 17:49
ստրուկ ռեժիմ

Մոշ
28.06.2018, 17:52
ես միշտ մարդկանց էն տեսակից եմ եղել, որ սպասում են երկուշաբթի օրվան ինչ- որ բան անելու համար ու տենց էլ չեն անում։ էս վերջերս 100 օր ժամկետ էի դրել իմ առաջ, 30-ն անցել են արդեն, ոչ մի բան չեմ արել ու չեմ փոխվել։ գուցե վերջապես սկսեմ երկուշաբթիներին ու կլոր թվերին չսպասել։

23 օր ա մնացել, բան չես արել, աղջիկ ջան։ դու լոդրերի լորդ ես