Դիտել ողջ տարբերակը : Ուրվական քաղաքներ
Գաղթական
28.05.2017, 16:13
Ջոնսոնվիլլը (Կոննեկտիկուտ, ԱՄՆ) կլասիկ ուրվական-քաղաքի օրինակ է:
Այն գտնվում է 62հա տարածության վրա և ունի եկեղեցի, ջրաղաց, փոստ, խանութներ ու տներ:
Թեև 19-րդ դարում բուռն ծաղկունք ապրելիս է եղել, բայց շատ վաղուց արդեն լքված է բոլոր բնակիչների կողմից ու նոր վաճառքի գինը նշանակվել է 1.9մլն ԱՄՆ դոլար (գնորդ չլինելու պատճառով, վերջին 16 տարիներին գինն անկում է ապրել սկզբնական 3.5մլն ԱՄՆ դոլարից):
https://youtu.be/WFytTsT7Yto
վերջերս ավելի հաճախակի են դարձել նման ուրվական դարձած բնակավայրերի վքճառքի կամ աճուրդի հայտարարությունները:
միշտ հետաքրքիր է եղել, թե օրինակ ինչ նպատակով կարելի կլիներ դրանք օգտագործել:
իսկ ինչպե՞ս դուք կվարվեյիք դրա հետ, ի՞նչ ծրագրեր այնտեղ կիրակացնեյիք, եթե նման մի գյուղաքաղաք պատկաներ ձեզ ու բավարար հնարավորություն ունենայիք ցանկացած մտահղացում կյանքի կոչելու:
Գաղթական
21.11.2017, 11:20
Իսկ Սիցիլիայի Մուսսոմելի (Mussomeli) քաղաքն օրինակ ծերանում ու դատարկվում է:
Գործ-բան չկա, երիտասարդությունը դեպի հյուսիս են բարձրանում:
Դրա համարա, որ հարյուրավոր տներ ու բնակարաններ են վաճառքի հանվել:
Գինը՝ սկսած 1€-ից:
Ի միջի այլոց՝ միայն Մուսսոմելին չի նման բախտի արժանացել..
Շատ կան, ու, էդ թվում, նաև հարևան գյուղաքաղաքը (Aquaviva)
http://www.sicile-sicilia.net/mobile/wp-content/uploads/2015/10/mussomeli3.jpg?gid=120
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Cassiopeia
21.11.2017, 11:40
Չինաստանի Շենգսիի 400 կղզիներից մեկի վրա գտնվող այս ձկնորսական գյուղաքաղաքը դատարկվել է 90-ականներին։ Մարդիկ, չունենալով նորմալ ապրուստի միջոց, լքել են այն, իսկ բնությունը հարմարավետ տեղավորվել է մարդկանց լքած կացարաններում։
https://s26.postimg.org/7kxuio0qh/image.jpg
https://s26.postimg.org/bmacal3nd/image.jpg
https://s26.postimg.org/8oddgvvzt/image.jpg
https://s26.postimg.org/9loe3hwvt/image.jpg
https://s26.postimg.org/l4a3ampbt/image.jpg
https://s26.postimg.org/5k2pk3f7d/image.jpg
https://s26.postimg.org/59v70r0l5/image.jpg
https://s26.postimg.org/4j728pnll/18-.jpg
https://s26.postimg.org/iabjaxcjd/image.jpg
https://s26.postimg.org/5ruxucfjt/image.jpg
https://s26.postimg.org/dppcvzsu1/image.jpg
https://s26.postimg.org/qncmrumd5/image.jpg
https://s26.postimg.org/hfozow4op/image.jpg
https://s26.postimg.org/64hqms8ft/image.jpg
https://s26.postimg.org/u4eoutlfd/image.jpg
https://s26.postimg.org/kl501cxx5/image.jpg
https://s26.postimg.org/bil482njt/image.jpg
https://s26.postimg.org/bh6l0wwc9/image.jpg
Գաղթական
01.12.2017, 10:54
Շվեյցարական Ալբինեն գյուղի բնակչությունը նվազելով հասել է 240 հոգու:
Այս նպատակով՝ երեկ երեկոյան տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, հաստատվել է (http://www.euronews.com/2017/11/30/swiss-village-votes-in-favour-of-paying-new-residents-to-live-there) գյուղում վերաբնակվել ցանկացողներին պարգևատրման նախագիծը:
Այսպիսով՝ չափահասները կստանան 25.000 շվեյցարական ֆրանկ (21.500€), իսկ երեխաները՝ 10.000 (8.500€):
Բայց դե կան նաև որոշակի պայմաններ, օրինակ, որ վերաբնակվողները պետք է լինեն 45տ-ից ցածր, պատրաստ լինեն գյուղում բնակվել առնվազն 10 տարի ու նրանց գնած կամ կառուցած սեփականության նվազագույն արժեքը կազմի 200.000 շվ.ֆրանկ (171.500€):
One_Way_Ticket
01.12.2017, 15:15
Վերջերս Երևանից Գյումրի գնացի գնացքով։ Ամբողջ ճանապարհին ուրվական քաղաքներ էին։