PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք փնտրելու հարցը Հայաստանում

ivy
23.05.2017, 19:31
Քանի որ տասը տարուց ավել է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ահագին հեռացել եմ Հայաստանում աշխատանք փնտրելու թեմայից: Բայց կուզեի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ էս հարցի վերաբերյալ:
Ո՞նց են Հայաստանում մասնագիտական աշխատանք փնտրում: Ի՞նչ կայքեր կամ ուրիշ միջոցներ կան թափուր աշխատատեղերի մասին տեղեկանալու:
Առանց ԽԾԲ-ի հնարավո՞ր է լավ աշխատանք գտնել: Եթե հա, ի՞նչ ոլորտներում: Ընդհանրապես ո՞ր ոլորտներում է պահանջարկը բարձր:
Ո՞նց են դիմում աշխատանքի: Գրավո՞ր, թե ուղիղ զանգել-խոսելով: Գրավոր դիմումին միշտ գալի՞ս է պատասխան, անգամ երբ մերժվում է դիմումը:

Մի քիչ պատմեք ձեր փորձից:

Անցայլ շաբաթ, մեծամասամբ հետաքրքրությունից դրդված, մի աշխատանքի դիմեցի Երևանում, որի մասին տեղեկացել էի careercenter.am-ում: Դիմումս գրավոր էր, անգլերեն լեզվով, ինչպես որ հայտարարությունն էր: Հետաքրքիր էր, ընդհանրապես արձագանք կլինի, թե չէ: Չգիտեմ՝ գուցե մի քիչ նաիվ քայլ էր իմ կողմից: Բայց դե գաղափար չունեմ՝ ոնց են հիմա էդ կողմերում աշխատանքի դիմում:
Մի քիչ լուսաբանեք :)

Վիշապ
23.05.2017, 19:55
job.am (https://job.am) նայի: Աշխատանքի ընդունում են սովորականի պես, սկզբից նայում են ռեզյումեդ: Առանց ԽԾԲ հնարավոր է լավ աշխատանք գտնել մասնավոր սեկտորում: Բայց ծանոթությունը հաճախ լրացուցիչ առավելություն է, ոնց սաղ աշխարհում:

Հ.Գ. Էդքան էլ քարանձավ վիճակ չի Հայաստանում :Ճ
Հ.Հ.Գ. նոր գտա, աշխատանքի վերաբերյալ կայքեր/ (http://kayqer.am/hy/ashxatanq/)

ivy
23.05.2017, 20:15
Վիշապ ջան, ինտերնետում կայքեր փնտրել ես էլ եմ կարող, ինձ ավելի շատ մարդկանց ռեալ փորձն է հետաքրքիր։
Այ օրինակ դու վերջին անգամ երբ ես Հայաստանում աշխատանքի դիմել ու ինչ փորձ ես ունեցել դրա հետ կապված։

Վիշապ
23.05.2017, 20:32
Վիշապ ջան, ինտերնետում կայքեր փնտրել ես էլ եմ կարող, ինձ ավելի շատ մարդկանց ռեալ փորձն է հետաքրքիր։
Այ օրինակ դու վերջին անգամ երբ ես Հայաստանում աշխատանքի դիմել ու ինչ փորձ ես ունեցել դրա հետ կապված։

Վերջին անգամ Հայաստանում աշխատանքի ընդունվել եմ 2001-ին :Ճ, դրանից առաջ` 1999-ին երկու տեղ: Երեք անգամներն էլ բացարձակապես առանց ծանոթի, զուտ միայն ունակություններիս շնորհիվ: Միֆ ա, թե ՀՀ-ում մենակ ԽԾԲ-ով կարելի է հաջողության հասնել: Ու չեմ կարծում, որ 2001-ից հետո ՀՀ-ում աշխատանքի շուկան, կամ աշխատանքի ընդունման պայմանները վատացել են: Աշխատող ու ձգտող մարդու համար գործ միշտ կճարվի:

StrangeLittleGirl
23.05.2017, 22:39
Ես ահագին դաժան փորձ եմ ունեցել Հայաստանում։ Իմ բոլոր աշխատանքները ԽԾԲ-ով են էղել (ոնց որ քաղաքակիրթ աշխարհում ասում են նեթվորքինգ): Հիմնականում ֆրիլանս թարգմանություններն էին էդպես կպնում: Ասենք, մի պատվիրատուն մյուսին տեղեկացնում էր իմ մասին, ու էդպես ծանոթից ծանոթ:

Բայց կոշմարը մասնագիտական աշխատանքի ոլորտում էր: Թափուր աշխատատեղերի հայտարարություններն առողջապահության նախարարության կայքում դրած էին: Սկզբում գնացի նախարարություն, կադրերի բաժնի հետ խոսեցի, ինքը սկսեց դեսուդեն զանգել: Հետո անցա առանձին հայտարարությունների հետքերով գնալուն: Մի դեպքում կաշառք էին ուզում, մի ուրիշ դեպքում իբր արդեն ուրիշի էին ընդունել: Մի երրորդ դեպքում էլ ոչ մի կերպ չէի կարողանում կապվել հետները․ զանգում էին, համարը գոյություն չուներ, մեյլով սիվիս ուղարկեցի, բայց ոչ մի լուր չստացա:

Հա, մեկ էլ սիվիս աջ ու ձախ սրան-նրան ուղարկում էի: Մի գլխավոր բժիշկ կանչեց, զրուցեց հետս: Ու եթե ուզեի իրա առաջարկած ուղղությամբ շարունակել, պիտի վերապատրաստվեի ու կես տարուց իր մոտ աշխատեի, բայց չուզեցի: Ի վերջո, աշխատանք գտա «ծանոթով»․ իմ հոգեբանության դասախոսը իրա պապային ասեց իմ մասին, որ գործ եմ ման գալիս, Նուբարաշենում ընդունեցին:

for.est
23.05.2017, 23:36
Քանի որ տասը տարուց ավել է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ահագին հեռացել եմ Հայաստանում աշխատանք փնտրելու թեմայից: Բայց կուզեի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ էս հարցի վերաբերյալ:
Ո՞նց են Հայաստանում մասնագիտական աշխատանք փնտրում: Ի՞նչ կայքեր կամ ուրիշ միջոցներ կան թափուր աշխատատեղերի մասին տեղեկանալու:
Առանց ԽԾԲ-ի հնարավո՞ր է լավ աշխատանք գտնել: Եթե հա, ի՞նչ ոլորտներում: Ընդհանրապես ո՞ր ոլորտներում է պահանջարկը բարձր:
Ո՞նց են դիմում աշխատանքի: Գրավո՞ր, թե ուղիղ զանգել-խոսելով: Գրավոր դիմումին միշտ գալի՞ս է պատասխան, անգամ երբ մերժվում է դիմումը:

Մի քիչ պատմեք ձեր փորձից:

Անցայլ շաբաթ, մեծամասամբ հետաքրքրությունից դրդված, մի աշխատանքի դիմեցի Երևանում, որի մասին տեղեկացել էի careercenter.am-ում: Դիմումս գրավոր էր, անգլերեն լեզվով, ինչպես որ հայտարարությունն էր: Հետաքրքիր էր, ընդհանրապես արձագանք կլինի, թե չէ: Չգիտեմ՝ գուցե մի քիչ նաիվ քայլ էր իմ կողմից: Բայց դե գաղափար չունեմ՝ ոնց են հիմա էդ կողմերում աշխատանքի դիմում:
Մի քիչ լուսաբանեք :)

Իսկ դուք ինչ ոլորտում եք թնտրում? Կարծում եմ ՏՏ-ից բացի մյուս ոլորտներում ԽԾԲ-ն շատ մեծ դերա խաղում :)

varo987
24.05.2017, 00:18
Քանի որ տասը տարուց ավել է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ահագին հեռացել եմ Հայաստանում աշխատանք փնտրելու թեմայից: Բայց կուզեի հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ էս հարցի վերաբերյալ:
Ո՞նց են Հայաստանում մասնագիտական աշխատանք փնտրում: Ի՞նչ կայքեր կամ ուրիշ միջոցներ կան թափուր աշխատատեղերի մասին տեղեկանալու:
Առանց ԽԾԲ-ի հնարավո՞ր է լավ աշխատանք գտնել: Եթե հա, ի՞նչ ոլորտներում: Ընդհանրապես ո՞ր ոլորտներում է պահանջարկը բարձր:
Ո՞նց են դիմում աշխատանքի: Գրավո՞ր, թե ուղիղ զանգել-խոսելով: Գրավոր դիմումին միշտ գալի՞ս է պատասխան, անգամ երբ մերժվում է դիմումը:

Մի քիչ պատմեք ձեր փորձից:

Անցայլ շաբաթ, մեծամասամբ հետաքրքրությունից դրդված, մի աշխատանքի դիմեցի Երևանում, որի մասին տեղեկացել էի careercenter.am-ում: Դիմումս գրավոր էր, անգլերեն լեզվով, ինչպես որ հայտարարությունն էր: Հետաքրքիր էր, ընդհանրապես արձագանք կլինի, թե չէ: Չգիտեմ՝ գուցե մի քիչ նաիվ քայլ էր իմ կողմից: Բայց դե գաղափար չունեմ՝ ոնց են հիմա էդ կողմերում աշխատանքի դիմում:
Մի քիչ լուսաբանեք :)
Դե եթե հայտարարությունը ինտերնետումա ուրեմն մեծ հավանականությամբ ԽԾԲ թեմա չկա.
Իմ բոլոր գործերը ինտերնետով եմ գտել, առաջինը port.am-ով համարյա դարասկզբին.

Հիմա բարկիադի մյուս կողմում եմ, ինտերնետով աշխատող որոնում եմ.ՃՃ
Սենցա լինում հայտարությունը դրվումա, մարդիկ ՍՎներ են ուղարկում, ՍՎ-ներից լավերը ընտրվումա ու տերերը հրավիրվում են հարցազրույցի, լավագույնները ընտրվում են ու անցնում են աշխատանքի.
Ու ասեմ որ արտասահմանիցել careercenter-ին հետևում են, ու դրսիցել շատա ՍՎներա գալիս.
Ու էսօր Հայաստանում արտասահմանիցել աշխատողներ կան շատ ֆիրմաներում,

Պահանջարկ ունեցող մասնագիտությունները ՏՏ-ն դե պարզա, մարկետինգ, վաճառք/sales/, իրավաբան.
Ուղղակի գործ գտնելը օտար լեզու իմացող ու պահանջարկ ունեցող մասնագետի համար շատ հեշտա.
Բայց եթե շատ բարձր վարձատրվող գործա պետք, բնակաբար ինչքան բարձր էնքան պահանջներնել ավելի բարձրա ու մրցակցություննել ավելի մեծա.

One_Way_Ticket
24.05.2017, 02:28
Ես միշտ ԽԾԲ-ով եմ ընդունվել: Այդպես ավելի հարմար է, քո նկատմամբ ի սկզբանե ավելի բարյացակամ են տրամադրված լինում, ԽԾԲ-դ էլ երբեմն reference bonus է ստանում: Առաջին ընկերությունը, որտեղ սկսեցի աշխատել, այդ պահին ընդհանրապես նոր աշխատող ընդունելու մտադրություն չուներ:

Հարդ
24.05.2017, 11:12
Աշխատանքի հրավեր ստացել եմ առանց որևէ ԽԾԲ - ի, անգամ առանց դիմելու: Պարզապես հեռվից իմացել են, տեսել են կարողությունս ու մի օր զանգահարել են: Առանց աշխատանքի փորձի, առանց նորմալ աշխատել իմանալու, լրիվ օտար լինելով եկա, աշխատելով ամեն ինչ սովորեցի ու հիմա ինձ մինչև միջին մասշտաբի պրոեկտների համար կայացած եմ համարում, մեծ պրոեկտներում էլ մասնակցություն եմ ունենում, փորձ կուտակում: Գործատուն սկզբից քիչ փողով բերեց մասնագետ աճացրեց (երբ մարդիկ վճարում են որ սովորեն) ու հիմա ստանում ա արդյունքը:
Հիմա լրիվ համոզված եմ, որ եթե դու լավ գործ ես անում, կամ լավ պոտենցիալ ունես՝ հասկացող գործատուն քեզ չի անտեսի: Այ պետականի մասին էդքան լավատես չեմ:

Chuk
24.05.2017, 12:14
Պետական սեկտոր, երևի մի 80 տոկոսվ ԽԾԲ:

Մասնավոր սեկտոր, բավական հիմնարկներ, որոնք էլի ԽԾԲ-ով (օրինակ Grand Candy ու Grand Tobacco ընդունվելը բավական բարդ է առանց ծանոթի, ինչքան էլ որ զավեշտալի է):

Կան ոլորտներ, որտեղ առավել հեշտ է զուտ գիտելիքով ընդունվելը, ցայտուն օրինակն է IT ոլորտը: Բայց անգամ էստեղ ԽԾԲ-ն հաճախ որոշակի դեր խաղում է: Օրինակ հարցազրույցի են գնում A-ն ու B-ն, գրեթե համարժեք գիտելիքներ են ցույց տալիս, A-ն անգամ մի քիչ ավելի թույլ, բայց հերիք ա կազմակերպության մենեջերներից մեկը ռեկոմենդացիա անի, ընտրությունը կանգնում ա իրա վրա:

Բայց անկախ էս ամեն ինչից լավ մասնագետը, կարծում եմ, միշտ կարող ա գործ ճարի:

Հարդ
24.05.2017, 12:49
Պետական սեկտոր, երևի մի 80 տոկոսվ ԽԾԲ:

Մասնավոր սեկտոր, բավական հիմնարկներ, որոնք էլի ԽԾԲ-ով (օրինակ Grand Candy ու Grand Tobacco ընդունվելը բավական բարդ է առանց ծանոթի, ինչքան էլ որ զավեշտալի է):

Մի վեց ամիս առաջ հայտարարությամբ գնացած մարդու միջինից բարձր աշխատանքով աշխատանքի համար ընտրեցին Grand Candy - ում: Դիմորդը հրաժարվել էր, բայց էլի զանգում համոզում էին:

Chuk
24.05.2017, 12:56
Մի վեց ամիս առաջ հայտարարությամբ գնացած մարդու միջինից բարձր աշխատանքով աշխատանքի համար ընտրեցին Grand Candy - ում: Դիմորդը հրաժարվել էր, բայց էլի զանգում համոզում էին:

Բավական բարդ է, գրել եմ, ոչ թե անհնար: Օրինակ հենց հիմա մի ծանոթ էնտեղ առաքիչ-մենեջեր է աշխատում, ով հենց ԽԾԲ-ով է ընդունվել: Աշխատավարձը բավական բարձր է, աշխատել ուզողները շատ են եղել:

ivy
24.05.2017, 14:24
ԽԾԲ-ի մասին ահագին տարատեսակ բաներ գրվեցին:
Մի քիչ պարզաբանեմ իմ մոտեցումը հարցին:

Նեթվորքինգն ինչ համար ԽԾԲ-ություն չի: Երբ ինքդ ես մարդկանց հետ կապեր ստեղծում, ուրիշ է, երբ ինչ-որ երրորդ մեկն է քեզ պոտենցիալ գործատուի մոտ առաջ գցում, ուրիշ է:

Երախշավորելն ինձ համար ԽԾԲ-ություն չի: Երբ որևէ մեկը քեզ ճանաչում է մասնագիտական կողմից ու գործատուի մոտ քեզ երաշխավորում է, դա ամենևին խծբ-ություն չի:

ԽԾԲ-ություն համարում եմ էն, երբ ինչ-որ մեկն առաջ է մղվում միայն որևէ մեկի ծանոթ-բարեկամ-խնամի լինելու պատճառով:

Chuk
24.05.2017, 15:03

Օրինակ իմ բերած օրինակում երկու, գիտելիքներով իրար բավական մոտ ծրագրավորողներ, դիմում են նույն տեղի համար: Առավելությունը կարող է տրվել տվյալ կազմակերպությունում ծանոթ ունեցողին, որը երաշխավոր է կանգնում ոչ թե գիտելիքների պատճառով, որոնց հաճախ անհաղորդ է, այլ մարդուն ճանաչելու:

Իրականում դա էլ հաճախ վատ բան չէ, մարդկային կողմն իմանալով գործի ընդունելն էլ է նորմալ: Բայց փաստ ա, որ տենց հանգամանքներում երբեմն կամ հաճախ շահում ա ծանոթ ունեցող թեկնածուն, այլ ոչ մյուսը, որը պակաս գիտելիքներ չունի:

StrangeLittleGirl
24.05.2017, 15:07
ԽԾԲ-ի մասին ահագին տարատեսակ բաներ գրվեցին:
Մի քիչ պարզաբանեմ իմ մոտեցումը հարցին:

Նեթվորքինգն ինչ համար ԽԾԲ-ություն չի: Երբ ինքդ ես մարդկանց հետ կապեր ստեղծում, ուրիշ է, երբ ինչ-որ երրորդ մեկն է քեզ պոտենցիալ գործատուի մոտ առաջ գցում, ուրիշ է:

Երախշավորելն ինձ համար ԽԾԲ-ություն չի: Երբ որևէ մեկը քեզ ճանաչում է մասնագիտական կողմից ու գործատուի մոտ քեզ երաշխավորում է, դա ամենևին խծբ-ություն չի:

ԽԾԲ-ություն համարում եմ էն, երբ ինչ-որ մեկն առաջ է մղվում միայն որևէ մեկի ծանոթ-բարեկամ-խնամի լինելու պատճառով:
Ռիփ, ԽԾԲ-ության ու նեթվորքինգի սահմանը շատ նուրբ ա: Տարբերությունն էն ա, որ եթե Հայաստանում ա, բացասական ա ու ԽԾԲ-ություն, եթե արևմուտքում ա, նեթվորքինգ ա: Ու հա, արևմտյան երկրներում էլ շատ հաճախ ա պատահում, որ երրորդ մեկն ա քեզ պոտենցիալ գործատուի առաջ գցում կամ առաջ ա մղվում մեկը, ով ծանոթ ա, ոչ թե ով ավելի լավ մասնագիտական որակներ ունի:

Արէա
24.05.2017, 15:45
Ես բանակից նոր էի եկել, էնքան էին ասել առանց ծանոթ ձև չի գործ գտնել՝ գործ ման գալու փոխարեն ծանոթ էի ման գալիս։
Էդ ծանոթներս էլ ինչքան դեբիլ գործ կար առաջարկում էին, էլ ինտերիերի դիզայների օգնական, էլ շինարարական կազմակերպության մենեջերի օգնական, էլ կադաստրի հողաչափման աշխատանքներ իրականացնող մասնագետ, էլ տեղամասային տեսուչ։
Մի երկու օր դիզայների հետ ման եկա, մի երկու շաբաթ մենեջերի, քաղ ծառայողի քննություն տվեցի, ոստիանությունում էլ դիմում գրեցի որպես տեսուչ աշխատելու համար։ Վերջը աշխարհի կարգից հիասթափված ծանոթներիս հրաժեշտ տվեցի, սկսեցի հայտարարություններով ռեզյումե ուղարկել։
Հենց առաջին անգամից զանգեցին, կանչեցին հարցազրույցի, ընդունվեցի գործի։ Որ լավ աշխատեի շատ արագ կարիերայի աճ կունենայի, առանց որևէ ծանոթի, բայց լավ չաշխատեցի։ 2 տարի հետո դուրս եկա։
Էլի cv ուղարկեցի, էլի կանչեցին հարցազրույցի, էլի ընդունվեցի գործի։ Էլի 2 տարուց դուրս եկա։
Մի հատ էլ, էլի նույն ձև առանց ծանոթի գործի ընդունվեցի, էլի դուրս եկա։
3 անգամ առանց որևէ ծանոթի, բավականին տանելի աշխատանքի եմ ընդունվել։
Հիմա որ խոսք ա բացվում, ասում են հայաստանում առանց ծանոթի հնարավոր չի գործ գտնել, կարամ էս պատմությունը պատմեմ, բայց ալարում եմ։ Ասում եմ հա, տենց ա։

Տրիբուն
24.05.2017, 16:09
Ինձ վաղ երիտասարդական տարիքում, երբ հենց նոր էի մտնում աշխատանքի շուկա, մի անգամ ԽԾԲ-ով գործի ընդունեցին։ Թու-թու-թու, փառքդ շատ Տեր Աստված, երկու ամիս չդիմացա, իրանց ասեցի ռասվիդանյա, գործին ասեցի գնացեք գրողի ծոցը, ԽԾԲ-ին էլ վրից։ Ու էն սհաթից ոչ իմ համար ա մեկը ԽԾԲ արել, ոչ ես եմ ուրիշի համար ԽԾԲ արել, ու Աստված կարոտ պահի ․․․․․ ։ ԱՄՆ-ից գալուց հետ, սկսել եմ CV-ս ստեղ ընդեղ ուղարկել, ինտեվյուներ, մանր գործեր, նույնիսկ թարգմանություններ եմ արել Հայաստանում, ու սենց ․․․․․ հիմա, դե գիտեք, խառը :D Լավ մասնագետի խորհուրդ եմ տվել, ուրիշները տարբեր գործերում ինձ են առաջ քաշել, ինձ են առաջին անգամները փրոմոութ արել տարբեր տենդերներում ու անում են, ես եմ շատերին փրոմոութ արել ու անում եմ, ռեֆերենսներ եմ տվել, տալիս, ու ռեֆերենսներ եմ վերցրել ու վերցնում, բայց էս սաղ արդեն զուտ որպես իմ անձնական բիզնես-աշխատանքային հարաբերություններ։

Էրկու երեխես էլ գիտեն, որ ինձանից աջակցությունը լինելու ա մենակ լավ կրթություն ստանալը, ու հենց բանը հասնի գործին, իրանք իրանց գլուխը, ուզում ա Հայաստանում լինի, ուզում ա Չիլիում։

Բոլոր ջահելներին խորհուրդ եմ տալիս ԽԾԲ-ի հետևից չընկնել ու սեփական կյանքն ու կարիերան կախվածության մեջ չդնել ինչ-որ մեկի մուննաթից, անկախությունը թանկ բան ա։ Սեփական փորձից ու մի իմացած մի շարք կոլեգաների ու ընկերների փորձից կարամ ասեմ, որ ցանկության դեպքում ՀՀ-ում կարելի ա գործ գտնել։ Ուրիշ բան, որ համակարգը թերի ա, աշխատանքի շուկան աղավաղված, լիքը անարդարություն ու կեղտոտություն կա, լիքը անարժաններ լիքը լավ գործերի են ու փեշով փող են առնում։ Բայց դե, ամեն մեկին իրանը։ Սեփական ուժերի վրա հույս դնելուց կայֆ բան չկա։

varo987
24.05.2017, 23:44
Ստեղ թեմաներից մեկում աչքովս ընկելեր, QA Engineer-ի աշխատանքի որոնող, հիմա էտ թեման չեմ գտնում.
Եթե ինքը կամ ուրիշ ցանկացող կա թող ՍՎ-ն ՊՄ-ով ուղարկի.