PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոտրել են Wi-Fi գաղտնաբառը (Ucom)

for.est
18.05.2017, 20:29
Ժողովուրդ, սենց խնդիր կա, մի քանի ամիս առաջ Ucom եմ վերցրել տան համար, վերջերս զգացվում եր, որ երեկոններն արագությունը դանդաղումա, ուշադրություն չեի դարձնում... Մի քանի օր առաջ Eset-ի վերսիան թարմացրեցի ու դրանից հետո սկսեցի "уведомления"-ներ ստանալը, երբ որ Wi-Fi սարքին ուրիշ հեռախոս կամ նոութբուքա միանում... :8

https://image.ibb.co/iahrfk/2017_05_18_195717.png

Սարքը սրանիցա

Calix T073G-2

https://idc.md/upload/iblock/168/calix_t073g_2.jpg

Սարքի հետևի մասում լոգին ու պարոլ չկա, նաստրոյկեքի մեջ չեմ կարում մտնեմ, զանգեցի Ucom ասեցին որ սարքին դոստուպ չեն տրամադրում ու չեն կարա լոգին/պարոլ ասեն, Wi-Fi պարոլ փոխելու համար էլ թազա պայմանագիր պտի կնքես :o

Ինչ կարելիա անել? Կարողա իմանաք սրանց լոգին/պարոլը դեֆոլտով վոնցա? admin, guest, root... ոչ մի բան չի լնում... :think

Վահե-91
18.05.2017, 21:43
Կպած սարքերի ip-ները ցույց տալի՞ս ա:

Cassiopeia
18.05.2017, 22:03
Ինչ կարելիա անել?

Ոնց որ Աթեիստը կասի, թքի յուքոմի վրա ու նորմալ օպերատորի դիմի :)

Աթեիստ
18.05.2017, 23:17
Դե էն, որ իրանք անասուն են, էդ չի քննարկվում, բայց կոդը փոխելու համար ոչ թե նոր պայմանագիր ա պետք, այլ պայմանգիր կնքող անձը մտնում ա ցանկացած UCOM գրասենյակ, ու ասում ա, փոխում են։

for.est
18.05.2017, 23:41
Դե էն, որ իրանք անասուն են, էդ չի քննարկվում, բայց կոդը փոխելու համար ոչ թե նոր պայմանագիր ա պետք, այլ պայմանգիր կնքող անձը մտնում ա ցանկացած UCOM գրասենյակ, ու ասում ա, փոխում են։

հերթով մի 3 հոգի օպերատոր իրար փոխանցեցին ու ոչ մեկնել խելքը գլխին բան չասեց, մեկը մյուսի հետ դրանց ասածները սկի չեր բռնում, վերջը չհամբերեցի ու անջատեցի... Վաղը գնամ տենամ ինչ են ասում :)
իսկ թազա պարոլը կօգնի? Ուղղակի հմիկվաննել խուճուճ, խառը սիմվոլներով պարոլա ու բրուտֆորսը մի տեսակ քիչ հավանականա... Որ կարաի մտնեի սարքի նաստրոյկեքի մեջ ու ենտեղից MAC-ադրեսներով բլոկ անեի, լավ կլիներ, չգիտեմ արժե սարքը սբրոս անել, գուցե դրանից հետո admin/admin-ով ստացվի մտնել? :8

Աթեիստ
19.05.2017, 02:02
Չէ, ռեսեթ դժվար կարանաս անես։
Եթե յուքոմից ես ինտերնետ վերցնում, պտի համակերպվես, որ սարքին դոստուպ չունես։

Դրա համար ես ծանոթներիս խորհուրդ եմ տալիս իրանց սարքի Wifi-ը միացնելու փոխարեն նույն գնով առանձին Wifi սարք առնել, որ պետք եղած դեպքում էլ ինչ ուզենան, մեջն անեն։

Վիշապ
19.05.2017, 12:44
Ժող էս իմ Յուքոմից ես էլ եմ դժգոհ, մարդավարի սերվիս չկա, իտերնետը անորակ ու անկայուն, ռաութերին հասանելիություն չունենալը
էշություն ա, ամենախելոք բանն էլ որ խորհուրդ են տալիս՝ իրենց տխմար սարքը անջատել-միացնելն ա: Ռոստելեկո՞մ, ուրի՞շ բան կա՞: Ինձ ԹՎ ու հեռախոս էլ ա պետք:
Ռոստելեկոմի օպտիկան առանձին ա՞ (եթե հիմար հարց է, կներեք :Ճ), սայթով նայեցի, մեր բնակարանը ոնց որ «հասանելի» ա:
Ռոստելեկոմից դժգոհներ կա՞ն:

for.est
19.05.2017, 13:25
Չէ, ռեսեթ դժվար կարանաս անես։
Եթե յուքոմից ես ինտերնետ վերցնում, պտի համակերպվես, որ սարքին դոստուպ չունես։

Դրա համար ես ծանոթներիս խորհուրդ եմ տալիս իրանց սարքի Wifi-ը միացնելու փոխարեն նույն գնով առանձին Wifi սարք առնել, որ պետք եղած դեպքում էլ ինչ ուզենան, մեջն անեն։

Իրոք ծանոթների ու բարեկամների մոտ էլ շատ ակտուալ պրոբլեմա: Հետագայում հենց էտպես էլ կանեմ :)
Իսկ սարքերից որը խորհուրդ կտաս?
http://hardware.am/network.htm

Աթեիստ
19.05.2017, 18:57
Ժող էս իմ Յուքոմից ես էլ եմ դժգոհ, մարդավարի սերվիս չկա, իտերնետը անորակ ու անկայուն, ռաութերին հասանելիություն չունենալը
էշություն ա, ամենախելոք բանն էլ որ խորհուրդ են տալիս՝ իրենց տխմար սարքը անջատել-միացնելն ա: Ռոստելեկո՞մ, ուրի՞շ բան կա՞: Ինձ ԹՎ ու հեռախոս էլ ա պետք:
Ռոստելեկոմի օպտիկան առանձին ա՞ (եթե հիմար հարց է, կներեք :Ճ), սայթով նայեցի, մեր բնակարանը ոնց որ «հասանելի» ա:
Ռոստելեկոմից դժգոհներ կա՞ն:

Ես ինտերնետ մենակ բիլայն եմ խորհուրդ տալիս, եթե կա։6000 դրամով 100մբ/վ գումարած 3գբ բջջայինին։
Tv-ի համար edem.tv, ամիսը դոլարով մոտ 200 ալիք, 4 օրվա արխիվով, մի քանի սարքի վրա աշխատելու հնարավորությամբ։
Դե հեռախոսն էլ բիլայնը պտի որ ունենա։

Եթե սա հարմար չի, հաստատ անցի որ ռոստելեկոմ, նորմալ սարք ա, նորմալ սպասարկում, մեր ակումբի Vahe91-ն էլ ադմին ա։

Sent from my P8000 using Tapatalk

Աթեիստ
19.05.2017, 19:00
Իրոք ծանոթների ու բարեկամների մոտ էլ շատ ակտուալ պրոբլեմա: Հետագայում հենց էտպես էլ կանեմ :)
Իսկ սարքերից որը խորհուրդ կտաս?
http://hardware.am/network.htm

http://hardware.am/Photo/Products/Network/Tp-Link/TL-WR741ND.jpg

Շատ լավ մոդել ա, բայց էդ խանութն իմ սև ցուցակում ա, լանսում կամ դոլֆինում հարցրա։
Դոլֆինում իմ անունից ասա, կարող ա իջնելու տեղ ունենան։

Sent from my P8000 using Tapatalk

for.est
19.05.2017, 19:12
http://hardware.am/Photo/Products/Network/Tp-Link/TL-WR741ND.jpg

Շատ լավ մոդել ա, բայց էդ խանութն իմ սև ցուցակում ա, լանսում կամ դոլֆինում հարցրա։
Դոլֆինում իմ անունից ասա, կարող ա իջնելու տեղ ունենան։

Sent from my P8000 using Tapatalk

Մերսի շատ :ok

Life
19.05.2017, 19:13
բայց էդ խանութն իմ սև ցուցակում ա

Իսկ պատճառը կարելի ա իմանալ?

Աթեիստ
19.05.2017, 22:27
Իսկ պատճառը կարելի ա իմանալ?

Հղում։ (https://www.akumb.am/showthread.php/65552-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D6%87-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AF?p=2468777&viewfull=1#post2468777)

Գրիգոր
21.05.2017, 14:38
հերթով մի 3 հոգի օպերատոր իրար փոխանցեցին ու ոչ մեկնել խելքը գլխին բան չասեց, մեկը մյուսի հետ դրանց ասածները սկի չեր բռնում, վերջը չհամբերեցի ու անջատեցի... Վաղը գնամ տենամ ինչ են ասում :)
իսկ թազա պարոլը կօգնի? Ուղղակի հմիկվաննել խուճուճ, խառը սիմվոլներով պարոլա ու բրուտֆորսը մի տեսակ քիչ հավանականա... Որ կարաի մտնեի սարքի նաստրոյկեքի մեջ ու ենտեղից MAC-ադրեսներով բլոկ անեի, լավ կլիներ, չգիտեմ արժե սարքը սբրոս անել, գուցե դրանից հետո admin/admin-ով ստացվի մտնել? :8

իսկ կարող ե՞ք ասել, թե երբ եք զանգել կամ պայմանագրի համարը, տեսնեմ ով Ձեզ խելքը գլխին բան չի ասել, կամ ինչու են 3 հոգի տարբեր տեղեր փոխանցել։

Գրիգոր
21.05.2017, 14:40
Դե էն, որ իրանք անասուն են, էդ չի քննարկվում, բայց կոդը փոխելու համար ոչ թե նոր պայմանագիր ա պետք, այլ պայմանգիր կնքող անձը մտնում ա ցանկացած UCOM գրասենյակ, ու ասում ա, փոխում են։

Աթեիստ ջան, հուսով եմ դու ինքդ հասկանում ես, որ գրառումդ անտեղին ու ոչ կոռեկտ ա․․․

Գրիգոր
21.05.2017, 14:41
Ժողովուրդ, սենց խնդիր կա, մի քանի ամիս առաջ Ucom եմ վերցրել տան համար, վերջերս զգացվում եր, որ երեկոններն արագությունը դանդաղումա, ուշադրություն չեի դարձնում... Մի քանի օր առաջ Eset-ի վերսիան թարմացրեցի ու դրանից հետո սկսեցի "уведомления"-ներ ստանալը, երբ որ Wi-Fi սարքին ուրիշ հեռախոս կամ նոութբուքա միանում... :8

https://image.ibb.co/iahrfk/2017_05_18_195717.png

Սարքը սրանիցա

Calix T073G-2

https://idc.md/upload/iblock/168/calix_t073g_2.jpg

Սարքի հետևի մասում լոգին ու պարոլ չկա, նաստրոյկեքի մեջ չեմ կարում մտնեմ, զանգեցի Ucom ասեցին որ սարքին դոստուպ չեն տրամադրում ու չեն կարա լոգին/պարոլ ասեն, Wi-Fi պարոլ փոխելու համար էլ թազա պայմանագիր պտի կնքես :o

Ինչ կարելիա անել? Կարողա իմանաք սրանց լոգին/պարոլը դեֆոլտով վոնցա? admin, guest, root... ոչ մի բան չի լնում... :think

Ընդամենը զանգահարեք ու խնդրեք, որ Ձեր Wi-Fi անվտանգությունը փոխեն WPA-2/AES, և հավանակությունը, որ կկոտրեն, մոտենում է 0-ի։

Սարքի կառավարման էջին մուտքը չի տրամադրվում ու ծածագիրն էլ default գրվածը չէ ետնամասի։ Ամեն դեպքում ասեմ, որ ցանկացած փոփոխություն, որ Ձեզ հարկավոր է կատարել, զանգի միջոցով կկատարեն տեխնիկական աջակցման բաժնում (Բացառությամբ ծածկագիրը փոխելը), իսկ եթե դա հնարավոր չլինի, ալտերնատիվներ ևս կառաջարկեն։

Գրիգոր
21.05.2017, 14:59
Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Wi-Fi անվտանգությունը, կարող եք կարդալ այստեղ՝ http://www.wi-fi.org/discover-wi-fi/security

Սա առհասարակ կապ չունի, թե ինչ պրովայդերից կամ ինչ սարքի միջոցով ես օգտվում։

Աթեիստ
21.05.2017, 19:35
Աթեիստ ջան, հուսով եմ դու ինքդ հասկանում ես, որ գրառումդ անտեղին ու ոչ կոռեկտ ա․․․

Լավ, այսուհետ նման աշխատակիցներին բնութագրելից կօգտագործեմ «դեբիլ» ածականը։ Անասունը կթողնեմ ընկերությանը բնութագրելիս։

Օրինակ, որ մարդը գալիս , ասում ա քանի որ ձեր անասուն ընկերությունը թույլ չի տալիս, որ ես ինքս իմ վայֆայի կոդն ու կանալը դնեմ, դուք դրեք ասենք Backd00r, հենց օ-երի փոխարեն երկու 0-ներով, ու դեբիլ աշխատակիցը մերժում ա՝ ասելով որ տենց կոդ չի կարա դնի։

Կամ որ մարդը զանգում ա, որ տանն անասունավարի, առանց զգուշացնելու փակված VPN-ը բացեն (մարդը չի կարում ուրիշ պրովայդերի VPN-ով կպնի), ինչ որ դեբիլ ասում ա, պտի գաք տեղում դիմեք։
Պայմանագիրը կնքող անձը գնում ա գրասենյակ, բայց տեղի աշխատող դեբիլը տենց էլ չի հասկանում թե ինչ ա պետք։
Վերջը Keyboard-ը զանգում ա, ու բացել ա տալիս։

Իսկ ինչ վերաբերում ա գրառման տեղի կամ անտեղի լինելուն, քանի դեռ մարդիկ պտի էս կարգի խնդիրներ ունենան էս ընկերության հետ, ես ամեն կերպ (այս թվում այսպիսի գրառումներով) իրանց հետ եմ պահելու յուքումի հետ գործ ունենալուց։

Գրիգոր
21.05.2017, 20:14

Քո վրդովմունքը լավագույն դեպքում կարող է ընկերությանը հասցեագրված լինել, այլ ոչ թե աշխատակցին, անկախ նրանից, թե ինչ սխալ կամ թվացյալ սխալ նա թույլ կտա, բոլորի հետ էլ կարող են նման դեպքեր լինել, բայց օրինաչափություն չէ մարդկանց վիրավորելը դրա համար։

Ընկերությունն ինքն ա որոշում իր սարքերի հետ կապված ինչ թույլ տա, իսկ ինչ ոչ, ու կոնկրետ GPON-ի դեպքում մի շարք պատճառներ կան, թե ինչի չի տրամադրվում մուտքը, ու ոչ ոք քեզ բնականաբար չի ասել, որ կտան մուտքը, ու հետո խաբել են։ Իսկզբանե էդպես ա եղել։ Տվյալ սարքն էլ քո սեփականությունը չի, հետևաբար նաև էտ տեսանկյունից ա նորմալ, որ քո հայեցողությամբ տնօրինելու իրավունք չունես․
Եթե տեխնիկապես խոսենք, այսպես ասված GPON-ը խանութի router չէ ու նախատեսված չէ սպառողի օգտագործման համար։ Ինտերֆեյսում կան կարգավորումներ, որոնք պատահաբար կամ հետաքրքրությունից ելնելով փոխելով կապը տվյալների կենտրոնի հետ կկորի ու ոչ մի ծառայություն մարդը չի ունենա, մինչև չզանգի, նորից վերակարգավորում չկատարեն, ինչը բոլոր տեսանկյուններից անհարմարություն կլինի երկու կողմի համար էլ։
Տվյալ ինտերֆեյսից մարդուն կարող ա միայն պետք գալ channel կամ password փոխելը, դա արվում ա հեշտ ու հանգիստ։ Channel—ի համար ուղղակի կարող եք զանգել ու ասել փոխեն, բնականաբար կփոխեն, ծածկագրի դեպքում գործում էր գրասենյակ մոտենալու տարբերակը, հիմա դա վերանայվել ա ու շուտով կլինի հեռախոսով փոխելու տարբերակը։

Ինչ վերաբերվում ա գրասենյակի աշխատակցի թույլ տված սխալին, արդեն ասեցի, ոչ ոք անսխալ չի․

Եթե քեզ VPN-ի հետ խնդիրների համար ասում են, որ պետք ա գրասենյակ մոտենալ, որ քեզ ամենայն հավանականությամբ real dynamic IP տրամադրեն խնդիր չունենալու համար, ասվել է ոչ թե աշխատակցի հայեցողությամբ, այլ այն, ինչ ընկերության ընթացակարգն է սահմանել, ինչը, արդեն 2 տարի է փոխվել է, ու ընդամենը 1 զանգով նաև այդ խնդիրն է լուծվում։ Հետևաբար ոչ մի իրավունք չունես ընկերության ընթացակարգ ներկայացնող աշխատակցին անձնական վիրավորանք հասցնելու։

Ճիշտ ես, շատ դեպքերում գրասենյակի աշխատողը կարող է տեխնիկական հարցերից խորը գիտելիքներ չունենալ, բայց բաժանորդի խնդիրը բնականաբար կլուծվի, քանի որ ինքը կդիմի համապատասխան օղակների, անգամ եթե չկարողանա բացատրել թե ինչ է բաժանորդին անհրաժեշտ, մասնագետ կկապվի տվյալ բաժանորդի հետ։

Ամեն դեպքում բոլոր փաստարկները որ բերեցիր, հնացած են ու միակողմանի կարծիք են ներկայացնում։ Պետք է հիշել, որ Յուքոմը հայկական ընկերություն է, դրսից փորձ չի բերել, այլ իր սեփական աշխատանքով է փորձ ձեռք բերել ու դրան համընթաց գնացել դեպի ավելի խելամիտ, ավելի բաժանորդամետ, ավելի հարմար, ավելի գրագետ սպասարկում։

Էսօր ոչ միայն որպես Յուքոմոմ աշխատող մարդ, այլև որպես բաժանորդ վստահաբար կարող եմ ասել, որ հեռահաղորդակցության ոլորտում ոչ մի ընկերության սպասարկման որակ չի համեմատվի Յուքոմի սպասարկման որակի հետ, ինչը, ամեն դեպքում, չի նշանակում, որ աշխատելու, կատարելագործելու տեղ չկա։ Էտ ուղղությամբ աշխատանք տարվում ա ամեն վայրկյան։ Ու այսօրվա Յուքոմը կտրականապես տարբերվում ա տարիներ առաջ աշխատող Յուքոմից։ Էսօր Յուքոմը լավագույն լուծումներ, լավագույն ծառայություններ տրամադրող, սպասարկման լավ որակ ունեցող, բաժանորդների գոհանուակության համար մշտապես աշխատող, բաժանորդների կարծիքը հաշվի առնող, բաժանորդամետ ու պրոֆեսիոնալ կազմակերպություն ա,ինչի համար էլ այլընտրանք ունենալով մարդիկ վստահաբար ընտրում եմ Յուքոմը։ Ու քո ներկայացրած խնդիրներից ոչ մեկն էլ չեն ունենում, ունենալու դեպքում՝ րոպեների ընթացքում լուծումը ստանում։

Վերջին մեկնաբանությանդ հետ կապված ոչինչ չեմ ասի, քանի որ ընկերության ցուցանիշներն են ցույց տալիս ընկերության հանդեպ վերաբերմունքը, իսկ ցուցանիշներ միայն դրական միտում ունեն։

Աթեիստ
21.05.2017, 20:25
Օրինակ փետրվարից։
Հաճախորդը բնակելի շենքում տուն ա վարձում, 2 կոմպ ա դնում, ու սկսում աշխատել։
Զանգում ա յուքում, որ որպես անհատ էդ հասցեում ինտերնետ միացնի։
Մի քանի օր անց գալիս ա տեխնիկը, ասում ա սա օֆիս ա, որպես անհատ չեմ միացնի, պտի կորպորատիվ պայմանագիր կնքեք։
Ֆռում գնում ա։
Ակումբիներին բացատրեմ. կորպորատիվը մի 5-10 անգամ ավելի թանկ ա։
Համեմետության համար
Անհատների համար՝ 8000դր - 20մբ/վ
Կորպորատիվշ 15000դր - 9մբ/վ

Զանգում ենք Ռոստելեկոմ, հաջորդ օրը գալիս են, միացնում են, մինչև հիմա հանգիստ աշխատում են։

Ռոստելեկոմն էլ ա բերում, սարք տեղադրում, որին սակայն անսահմանափակ մուտք ա տալիս. մտի, ինչ ուզում ես արա։

Գրիգոր
21.05.2017, 20:30
Լավ, այսուհետ նման աշխատակիցներին բնութագրելից կօգտագործեմ «դեբիլ» ածականը։ Անասունը կթողնեմ ընկերությանը բնութագրելիս։

Օրինակ, որ մարդը գալիս , ասում ա քանի որ ձեր անասուն ընկերությունը թույլ չի տալիս, որ ես ինքս իմ վայֆայի կոդն ու կանալը դնեմ, դուք դրեք ասենք Backd00r, հենց օ-երի փոխարեն երկու 0-ներով, ու դեբիլ աշխատակիցը մերժում ա՝ ասելով որ տենց կոդ չի կարա դնի։

Կամ որ մարդը զանգում ա, որ տանն անասունավարի, առանց զգուշացնելու փակված VPN-ը բացեն (մարդը չի կարում ուրիշ պրովայդերի VPN-ով կպնի), ինչ որ դեբիլ ասում ա, պտի գաք տեղում դիմեք։
Պայմանագիրը կնքող անձը գնում ա գրասենյակ, բայց տեղի աշխատող դեբիլը տենց էլ չի հասկանում թե ինչ ա պետք։
Վերջը Keyboard-ը զանգում ա, ու բացել ա տալիս։

Իսկ ինչ վերաբերում ա գրառման տեղի կամ անտեղի լինելուն, քանի դեռ մարդիկ պտի էս կարգի խնդիրներ ունենան էս ընկերության հետ, ես ամեն կերպ (այս թվում այսպիսի գրառումներով) իրանց հետ եմ պահելու յուքումի հետ գործ ունենալուց։

մոռացա նաև նշեմ, որ կա Անձնական գրասենյակ կայքը, որտեղից դու ինքդ կարող ես ցանկացած գործողություն կատարել, այդ դվում ծածկագրի փոխում, ծառայությունների փոփոխություն, ավելացում / հեռացում, ալիքների ավելացում / հեռացում, և տեսականորեն այն ամենը, ինչ պիտի գրասենյակ գնալով անես․

Գրիգոր
21.05.2017, 20:33
Օրինակ փետրվարից։
Հաճախորդը բնակելի շենքում տուն ա վարձում, 2 կոմպ ա դնում, ու սկսում աշխատել։
Զանգում ա յուքում, որ որպես անհատ էդ հասցեում ինտերնետ միացնի։
Մի քանի օր անց գալիս ա տեխնիկը, ասում ա սա օֆիս ա, որպես անհատ չեմ միացնի, պտի կորպորատիվ պայմանագիր կնքեք։
Ֆռում գնում ա։
Ակումբիներին բացատրեմ. կորպորատիվը մի 5-10 անգամ ավելի թանկ ա։
Համեմետության համար
Անհատների համար՝ 8000դր - 20մբ/վ
Կորպորատիվշ 15000դր - 9մբ/վ

Զանգում ենք Ռոստելեկոմ, հաջորդ օրը գալիս են, միացնում են, մինչև հիմա հանգիստ աշխատում են։

Ռոստելեկոմն էլ ա բերում, սարք տեղադրում, որին սակայն անսահմանափակ մուտք ա տալիս. մտի, ինչ ուզում ես արա։

Տվյալներնդ հին են, որպես ոլորտին լավ ծանոթ մարդ ասեմ, որ իրենց մոտ էլ է արդեն վաղուց փակ GPON-ի ինտերֆեյսը։

Կորպորատիվ փաթեթները հենց այնպես չեն թանկ, տվյալ փաթեթների դեպքում sharing ասվածն է ավելի փոքր, արագությունը կայուն է և շատ այլ տարբերություններ կան։

Այլ օպերատորի մոտեցումը միգուցե ավելի շատ բաժանորդ ձեռք բերելն է, դրա համար աչք են փակել, որ դա բնակարան չէ, չեմ կարող ասել։

Աթեիստ
21.05.2017, 20:39
1. Հըլը չի եղել դեպք, որ ռոստելեկոմի մեջ չմտնեմ։
2. Մնում էր յուքոմն ու իրա տեխնիկը որոշեն, թե որ արագությունն ու շերինգն ա իմ համար նորմալ։
Հիշեցնեմ, ընդամենը 2 կոմպը էր դրած, շատ քիչ ինտերնետի պահանջով։

Sent from my P8000 using Tapatalk

Գրիգոր
21.05.2017, 20:42

դե խնդրեմ նորից փորձես․․․ դժվար թե ստացվի․․․

դու կրկին շփոթում ես, թե ով ա որոշում՝ աշխատակիցը, թե ընկերությունը, որտեղ աշխատկիցը աշխատում ա․․․

Աթեիստ
21.05.2017, 21:13
դե խնդրեմ նորից փորձես․․․ դժվար թե ստացվի․․․

դու կրկին շփոթում ես, թե ով ա որոշում՝ աշխատակիցը, թե ընկերությունը, որտեղ աշխատկիցը աշխատում ա․․․

Դու կրկին անուշադիր ես ։)

Յուքոմը ՈՐՈՇՈւՄ ա, որ ընկերությանը ֆիզ անձով էժան կապ չտա (անկախ իրա՝ կապին ներկայացվող պահանջներից), իսկ տեխնիկն էլ, սենյակ մտնելով, ՈՐՈՇՈւՄ Ա, որ դա ֆիզ անձ չի։

Գրիգոր
21.05.2017, 21:42
Դու կրկին անուշադիր ես ։)

Յուքոմը ՈՐՈՇՈւՄ ա, որ ընկերությանը ֆիզ անձով էժան կապ չտա (անկախ իրա՝ կապին ներկայացվող պահանջներից), իսկ տեխնիկն էլ, սենյակ մտնելով, ՈՐՈՇՈւՄ Ա, որ դա ֆիզ անձ չի։

Չեմ ուզում բառերից կառչել կամ ինչ-որ դիրքորոշում ներկայացնել, որովհետև ես ընկերությունը չեմ ներկայացնում, չնայած գիտեմ, որ մեծ հաջողությամբ դրանք որպես ընկերության դիրքորոշում կարող են ընդունվել։

Տեխնիկական կամ սպասարկման որակի մասով ցանկացած հարցի ուրախ կլինեմ պատասխանել ու առողջ քննարկում կազմակերպել, դիրքորոշումների մասով՝ ձեռնպահ կմնամ․

Աթեիստ
21.05.2017, 21:47
Տեխնիկական հարցերի համար ունեմ Վահանի, Խուդոյան Արմենի, Զաքարի, 2 տարբեր Դավիթների, Սերգեյի ու շատ այլոց համարներ ։)

Լավ օրից չի, իհարկե :D

Գրիգոր
21.05.2017, 21:53
Տեխնիկական հարցերի համար ունեմ Վահանի, Խուդոյան Արմենի, Զաքարի, 2 տարբեր Դավիթների, Սերգեյի ու շատ այլոց համարներ ։)

Լավ օրից չի, իհարկե :D

Շատ ուրախ եմ․ դա մեկ անգամ ևս փաստում ա, որ քեզ, ոնց որ ցանկացած այլ բաժանորդի, մաքսիմալ պատրաստակամ են օգնելու՝ խնդիրները հասցնելով մինչև քո նշած անձանց մակարդակ։

Աթեիստ
21.05.2017, 22:02
Այո, օգնելու փոխարեն հերթով մեկը մյուսի անունն ա տալիս, վերջում էլ պարզ չի կօգնե՞ն, թե՞ «արդեն 6-ն անցա, օրն էլ ուրբաթ, մնաց երկուշաբթի» ։D

Պատրաստակամի հարցում քուանշ։
Եթե էսքան ծանոթությունը չըլնի, պտի 15 րոպե 444444-ին բացատրեմ խնդիրը, որ վերջում էլ ասի, լավ կփոխանցեմ մասնագետին։ Ոչ մի ժամկետ, ոչ մի կոնտակտ, կամ պատասխանատվության այլ դրսևորում։

Գրիգոր
21.05.2017, 22:15

Տարօրինակ ա, որովհետև տեխնիկական բաժիններում միշտ աշխատակիցներ կան․․․

Ժամանակին երբ ես էլ էի աշխատում տեխնիկական աջակցման բաժնում, չէր լինում զանգ, որի ընթացքում հնարավոր ամեն ինչ չանեի բաժանորդի խնդիրներն ամենալավ ձևով լուծելու համար։ Ու չեմ հիշում դեպք, որ ինձնից ինչ-որ մեկը դժգոհ լիներ կամ մաքսիմալ գոհ չլիներ․․․

Ինձ ուղղակի հետարքրքում է 444-ի մասով վերջին անգամ նման վատ դեպք ե՞րբ է եղել։ Ահագին օգնած կլինես կիսվելով :)

Աթեիստ
21.05.2017, 22:20
Հիմի որ էսքան համարն ունեմ, էլ ոչ էլ զանգում եմ։ Ժամանակի ու նյարդների հսկա խնայողություն ա։
Միանգամից ադմիններից մեկին եմ զանգում։
Վերջին դեպքը էդ VPN-ն էր, որ 4-րդ անգամից ու մունաթից հետո հասկացան, դզեցին։

Գրիգոր
21.05.2017, 22:38
ամեն դեպքում հուսով եմ ինչ-որ պատճառով նորից զանգելու կարիք լինելու դեպքում կարծիքդ կփոխվի, որովհետև ամեն ինչ արվում ա էտ ուղղությամբ։

Աթեիստ
21.05.2017, 22:53
Վերջերս դադարել էի յուքումի թեմայում գրառումներս։
Էլի կսկսեմ, որ տեսնես, թե դեռ ինչքան գործ կա անելու ;)

Գրիգոր
21.05.2017, 23:16
Վերջերս դադարել էի յուքումի թեմայում գրառումներս։
Էլի կսկսեմ, որ տեսնես, թե դեռ ինչքան գործ կա անելու ;)

մենակ ուրախ կլինեմ ու կլինենք․․․