Դիտել ողջ տարբերակը : Ժամանակից 5-10 րոպե առաջ ընկնել
Գաղթական
17.05.2017, 13:22
Շատերն են ժամացույցները իրական ժամանակից 5-10 րոպե առաջ դնում:
Ոմանք բացատրում են դա ուշանալու ահով, ոմանց մոտ էլ սա ուղղակի սովորություն է դարձել ու նրանք չունեն հստակ պատասխան, թե ինչու են էդպես վարվում:
Ըստ իս սա բավական յուրահատուկ հոգեբանական երևույթ է ու հետաքրքիր կլինի քննարկել, թե որոնք են սրա դրդապատճառները ու սա դրական թե բացսական ազդեցություն է ունենում այդպես վարվողի վրա:
Հա ես էլ եմ էդպես անում։ճճճ
Էն անձնական իրերը, որոնք ժամ ցույց տալու հնարավորություն ունեն բոլորը 5 րոպե առաջ ա տված ու հենց էդ հինգ րոպեն միշտ օգնում ա, որ կամ չուշանամ կամ գոնե հինգ րոպե շուտ տեղ հասնեմ։
StrangeLittleGirl
17.05.2017, 13:44
Ժամանակին ես խառն էի անում․ ասենք, մեկ երեք րոպե առաջ էի սարքում, մեկ հինգ րոպե, մեկ ոչ մի րոպե։ Թե չէ եթե կայուն հինգ րոպե առաջ էր լինում, ինչ-որ ժամանակ սովորում էի արդեն։ Բայց դե դա հին ժամանակներում էր։ Հիմա հակառակը, աշխատում եմ, որ սաղ ժամացույցները ճիշտ լինեն։

Նույնը ես, թե առաջվա համար,թե հիմայի
Գաղթական
17.05.2017, 15:25
Ժամանակին ես խառն էի անում․ ասենք, մեկ երեք րոպե առաջ էի սարքում, մեկ հինգ րոպե, մեկ ոչ մի րոպե։ Թե չէ եթե կայուն հինգ րոպե առաջ էր լինում, ինչ-որ ժամանակ սովորում էի արդեն։ Բայց դե դա հին ժամանակներում էր։ Հիմա հակառակը, աշխատում եմ, որ սաղ ժամացույցները ճիշտ լինեն։
էս տարբերակը դեռ չէի լսել ))
հետաքրքիր դեպք ա..
այսինքն՝ եթե համարենք ժամացույցը առաջ տալը ինքնախաբեության դրսևորում, ուրեմն քո տարբերակն, ավելի շուտ, ինքնամոլորեցում էր..
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Հա, տենց դժվար ա հաշվելը, շտապելու ընթացքում էլ չես դնում հաշվում :դ
Գաղթական
17.05.2017, 16:01
Հա, տենց դժվար ա հաշվելը, շտապելու ընթացքում էլ չես դնում հաշվում :դ
ու հույսդ չես կորցնում, որ վերջին անգամ 7 րոպե էիր ավել դրել, ոչ թե 3, չէ՞ )))))
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Գաղթական
17.05.2017, 17:14
ի միջի այլոց՝ թեմայից մի քիչ դուրս մի պատմություն .
ամեն տարի, ձմեռային ժամանակի անցնելուց, էս պատմությունը միտսա գալիս..
էն փիս տարիներն էր, որ ձմեռը 2 հատ 30 հոգանոց դասարան լցնում էին մի փոքր դասասենյակ, քանի որ էդտեղ էր վառարանը վառվում..
հետն էլ՝ 2 ուսուցիչ էին միաժամանակ աշխատում, քանի որ ամեն դասարանի մոտ ուրիշ առարկա էր նախատեսված էդ ժամին:
մի խոսքով.
մեր զուգահեռ դասարանից մեկը 1ժ ուշացումով ներսա մտնում ու հայտարարում, թե ուշացել է, քանի որ մոռացել էր ժամերը փոխել..
մի ներվային ուսուցչուհի ունեյինք, էն ոնց որոտաց.
- Ապո՛ւշ, եթե դու ժամերը մոռացած լինեյիր փոխել, ուրեմն մի ժամ շուտ պիտի գայիր, ոչ թե մի ժամ ուշ...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
One_Way_Ticket
18.05.2017, 09:43
Ավստրալիայում տենց բան չկա :)
Ստեղ եթե մի տեղ քեզ ինչ-որ ժամի կանչել են, հանգիստ կարող ես 5-10 րոպե ուշանալ, ամենայն հավանականությամբ դեռ տեղում էլ պիտի սպասես:
Ես էլ եմ սիրում ինձ նման կերպ ֆոռա ապահովել: Մեքենայիս ժամացույցը միշտ մի 2-3 րոպե առաջ է ու չեք պատկերացնում, երբեմն ինչ հաճելի է: Մոռացած, որ ժամդ ֆոռա է տվել, երբեմն քեզ կոտորելով Երևանի պռոբկեքի միջով դատարան ես հասնում ու վերջում պարզվում է, որ... չես ուշացել, որովհետև ժամացույցդ ֆոռա է ապահովել: Հարմար բան է..., թեև՝ տարօրինակ :)
Իմ մոտ բոլոր ժամացույցերը միշտ ճիշտ ժամանակն են ցույց տվել, չեմ սիրում երբ ժամանակը առաջ կամ հետ ա լինում: Ինքս ուշանալու սովորություն չունեմ ու եթե ուշանում եմ ապա դա գիտակցված ուշացում ա լինում հիմնականում:

Իմն էլ, ինտերնետից միշտ ճիշտ ժամն ունեմ, ու կայֆ ա ։)
Sent from my P8000 using Tapatalk
Թևի երեք ժամացույցներս, երկու հեռախոսներս, կոմպս ու ալամ աշխարհի ժամը պիտի տոշնի իրար հետ բռնեն, որ մի րոպեի տարբերություն ա լինում ֆազերս քցում ա։ Հակապես մի ժամացույցս լարովի ա, ու բնականաբար հետ ընկնելու սովորություն ունի մեկ ու մեջ, մինչև վարկյան վարկյան չդզեմ, դուրս չեմ գա։ Պարանոյա ․․․․ հասկանում եմ ․․․․ ըմբռնումով մոտեցեք։
Գաղթական
30.09.2018, 13:38
Ախխ, փաստորեն Նիկոլն էլ միաժամանակ 2 ժամացույցա կրում՝ մեկական ամեն ձեռքին, ու մեկը մյուսից 28 րոպե հետա...
https://www.facebook.com/1378368079150250/posts/2163313737322343/
Իմ մոտ էլ ա Տրիբունի հիվանդությունից, եթե ժամացույցս, նոթբուքս, սմարտֆոնս էլ չգիտեմ ինչս իդեալական նույն ժամը ցույց չեն տալիս անվստահության զգացում եմ ունենում։ Ինձ թվում ա ինչ որ բան սխալ եմ անում, մինչև չդզեմ, չեմ հանգստանում։ Մի հատ էն ձեռքի մեխանիկաան շարժումից աշխատող ժամացույց ունեի, սրա պատճառով էլ չէի օգտագործում, որովհետև անընդհատ պետք էր իրան ուղղել։
Sambitbaba
30.09.2018, 19:33
Թևի երեք ժամացույցներս, երկու հեռախոսներս, կոմպս ու ալամ աշխարհի ժամը պիտի տոշնի իրար հետ բռնեն, որ մի րոպեի տարբերություն ա լինում ֆազերս քցում ա։ Հակապես մի ժամացույցս լարովի ա, ու բնականաբար հետ ընկնելու սովորություն ունի մեկ ու մեջ, մինչև վարկյան վարկյան չդզեմ, դուրս չեմ գա։ Պարանոյա ․․․․ հասկանում եմ ․․․․ ըմբռնումով մոտեցեք։
Ես թարգեցի ժամացույց կապելը՝ օգնեց...
Sambitbaba
30.09.2018, 19:49
Էդ միտումնավոր առաջ-հետ դնելը հարյուր տոկոսանոց ինքնախաբեություն եմ համարում:
Դա նույնն է, ինչ օրեկան հինգ հատ սիգարետ ծխողը իրեն չծխող համարի:
Մարդու ուշանալ-չուշանալը ոչ թե ժամացույցից է կախված, այլ պարտքի զգացումից:
Ինձ թվում է, եթե մարդ ուշանում է ամեն անգամ, ուրեմն պետք է լրեջորեն մտածի այդ մասին, քանզի դա թափթփվածության նշան է ու վիրուսի պես հեշտորեն սողոսկում է կյանքի այլ ոլորտներ էլ:
Իսկ եթե դա հազվադեպ բնույթ է կրում, - ուրեմն կարող է հանգիստ ապրել, քանզի բոլորի հետ էլ պատահում է: Հետո էլ թող չմոռանա, որ ժամանակ հասկացողությունը վերջիվերջո վերացական հասկացություն է. չէ՞ որ իրականում որտեղ էլ լինես այդ ժամանակի մեջ, միևնույն է, միշտ էլ Ներկա Պահի մեջ ես և այդ Պահից անկարող ես ուշանալ::)
էս թեմայից իմացա, որ մարդիկ կան որ միտումնավոր առաջ են տալիս ժամը: Անկեղծ ասած երբեք տենց բան մտքովս չի անցել, իմ մոտ սուր արտահայտված պառանոյա կա կապված ժամերի հետ, մենակ էդ գրառումները կարդալուց սկսեցի ինտենսիվ քրտնել :D բոլոր ժամացույցներս նույն ժամն են ցույց տալիս վարկյան առ վարկյան:
Հ.Գ. ուշանալու սովորություն չունեմ անկախ նրանից ուր եմ գնում լուրջ հանդիպման թե ընկերոջս տուն: Եթե անգամ 1000% -ով վստահ եմ, որ պետք ա տեղում սպասեմ մեկա չեմ կարա ուշանամ: Մեկել ասենք ժամը 18:00 ին պայմանավորված եմ, բայց զգում եմ, որ շուտ եմ հասնում սկսում եմ ճանապարհս երկարացնել)), որ տեղ հասնելուց նայեմ ժամացույցիս վրան ուղիղ 18:00 լինի :esim
Հ.Գ.2 մարմնիս բացի ժամացույցից ուրիշ ոչ մի բան չեմ կրում /մատանի, շղթա, բռասլետ, կարմիր թել(:D) / չնայած ժամանակին շատ էի սիրում :))
Գաղթական
30.09.2018, 20:33
Հ.Գ.2 մարմնիս բացի ժամացույցից ուրիշ ոչ մի բան չեմ կրում /մատանի, շղթա, բռասլետ, կարմիր թել(:D) / չնայած ժամանակին շատ էի սիրում :))
Դիմացը ձմեռա, զգույշ եղի Լայֆ ջան )))
Հ.Գ. Հեգնանք չի, ուղղակի կայֆ գրառում էիր արել:
Ուլուանա
02.10.2018, 09:25
Էս ինչքան պարանոյիկներ կան, փաստորեն :)):
Ես ստաժավոր առաջ տվողներից եմ: Երևի մի տասնքանի տարի ա` թևիս ժամացույցը միշտ երկու րոպե առաջ ա: Ասեմ, որ բացարձակապես չի օգնում ու երբեք չի օգնել, քանի որ հենց սկզբից էլ միշտ հիշել եմ, որ երկու րոպե առաջ ա, ու ձեռնտու ինքնախաբեությունը երբեք չի ստացվել: Հստակ գիտակցելով էդ երկու րոպե առաջ լինելու անիմաստությունը` վախենում եմ ճիշտ ժամը դնել, քանի որ արդեն էնքան եմ սովորել էդ երկու րոպե առաջ լինելու գիտակցմանը, որ ճիշտ լինելու դեպքում կարող ա արդեն մոռանամ, որ հիմա ճիշտ ա, կարծեմ, թե երկու րոպե ավել ժամանակ ունեմ, ու քաշվեմ :}: Բայց դե մի օր պետք ա դա անել հաստատ:
Ամեն դեպքում ուշանալուց խուսափելու համար ժամն առաջ տալն անառողջ մոտեցում եմ համարում. կարծում եմ` եթե ուշանալու խնդիր կա, պետք ա բուն խնդիրը լուծել, ոչ թե փորձել ինքնախաբեությամբ քողարկել:

Ինձ հետաքրքրեց, թե էդ տենց գերճշգրիտ ու՞ր ես գնում, որ եթե ժամերդ դզես․ մինչև ընտելանալը մի քանի անգամ երկու րոպե ուշանալը կարող ա ողբերգություն լինի :D
Համաձայն եմ, անիմաստ ինքնախաբեություն ա ժամը առաջ տալը։ Համ էլ, շուտով մեխանիկական ժամացույցները իսպառ կվերանան, ու սենց թե նենց ստիպված կլինեք հարմարվել իրական ժամանակին, նենց որ ավելի լավ ա հիմիկվանից սկսեք :D
Ձայնալար
05.10.2018, 15:10
Ինչ հեռախոսը ջեբս ա, էլ ժամացույց կապելու իմաստը չեմ հասկանում, դառել ա զարդ:
Ինչ հեռախոսը ջեբս ա, էլ ժամացույց կապելու իմաստը չեմ հասկանում, դառել ա զարդ:
Նայած ինչ ժամացույց։ Օրինակ սպորտային աքթիվիթիները թռեք անող ժամացույցները լավ էլ իմաստով են ու ավելի հարմար ու ֆունկցիոնալ հեռախոսից։
Բացի դա էլ, հեռախոսով շատ էս շեղվում։ Մի հատ ժամ նայելու համար, հեռախոսդ հանում էս, ձեռի հետ նոթիֆիքեշնները նայում, մի երկու նյուտոնի թայմլայն թերթում, մի հատ էլ տելեգրամի ալիքները ստուգում։ Մի հատ ժամ նայելը, պատմություն ա դառնում։ :))
Ձայնալար
09.10.2018, 11:09

Ես զուտ ժամ ցույց տվող սարքի մասին էի խոսում:
Թևնոցի մեջ կարող ա սրճեփ էլ ինտեգրեն, էդ ժամանակ ես էլ կկապեմ :)