PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2017



StrangeLittleGirl
09.05.2017, 00:25
Ի՞նչ կա էս տարի։ Դեռ ոչ մի երգ չեմ լսել։

Նաիրուհի
09.05.2017, 14:02
Ահագին հավես բաներ կան (Եվրատեսիլի չափանիշներով, իհարկե): Ֆավորիտներից, ոնց հասկանում եմ, Իտալիան ու Պորտուգալիան են։


https://www.youtube.com/watch?v=Mj6tVGKzfhU


https://www.youtube.com/watch?v=ymFVfzu-2mw

Հայաստանի երգն էլ հլը որ ահագին բարձր ռեյտինգ ունի, տեսնենք։


https://www.youtube.com/watch?v=Yw6LdDo7HxA

Շատ ե բողոքում վատ կազմակերպված լինելուց։ ԱՆգամ երեկ՝ ժյուրիի քվեարկության համար փորձի ժամանակ, Հայաստանի երգի ժամանակ Չեխիայի երգի մինուսն են միացրել, հետո ուղղել են իհարկե, բայց դե վերջին օրով տենց տեխնիկական սխալը աբսուրդ է, էլի։

StrangeLittleGirl
09.05.2017, 14:46
Մտածում-մտածում եմ, ոնց հասկանում եմ՝ քաղաքական տեսանկյունից կարող ա Հայաստանը հաղթի։ :/

Հ․Գ․ Դեռ ոչ մի երգ չեմ լսել։

Նաիրուհի
09.05.2017, 18:55
Մտածում-մտածում եմ, ոնց հասկանում եմ՝ քաղաքական տեսանկյունից կարող ա Հայաստանը հաղթի։ :/

Հ․Գ․ Դեռ ոչ մի երգ չեմ լսել։

Իտալիայինը լսի, տրամդ կբարձրանա։
Հայաստանի պահով էլ շատ եմ լսել էդ կարծիքը, ես էլ չեմ բացառում։

Հարդ
09.05.2017, 19:29
Մտածում-մտածում եմ, ոնց հասկանում եմ՝ քաղաքական տեսանկյունից կարող ա Հայաստանը հաղթի։ :/

Ի՞նչ պահ ա:

StrangeLittleGirl
09.05.2017, 23:09
Ի՞նչ պահ ա:

Թուրքիայի ինադու

StrangeLittleGirl
09.05.2017, 23:12
Սաղ հեչ, նոր ջոկեցի, որ ֆինալի օրը Պորտուգալիայում եմ լինելու :D

StrangeLittleGirl
09.05.2017, 23:17
Հայաստանը, Իտալիան ու Պորտուգալիան լսեցի։ Իտալիան ա կրելու։

Տրիբուն
09.05.2017, 23:26
Հայաստանը, Իտալիան ու Պորտուգալիան լսեցի։ Իտալիան ա կրելու։

Թուրքիայի ինադու՞

Նաիրուհի
10.05.2017, 00:27
Ինչ վատն է բայց ձայնը, նկարահանումն էլ :angry

Rammstein
10.05.2017, 02:03
Իմ սեփական վիճակագրությունը.
Մինչեւ քվեարկության ավարտը մոտս 6 հատ երգ էի նշել, որոնք իմ համար ամենազիբիլ, ամենատափակ երգերն էին՝ Շվեդիա, Մոնտենեգրո, Հունաստան, Մոլդովա, Կիպրոս, Լատվիա։ Սրանցից 4-ը անցան եզրափակիչ։

Ռուֆուս
11.05.2017, 20:42
Իտալիայինը իրոք շատ լավն ա, ինչքան լսում եմ, էդքան ավելի շատ ա դուրս գալիս։ Հատկապես խոսքերն են շատ լավն ու գրագետ։ Մնացած բոլոր լսածներս առանց բացառության զիբիլ են, Հայաստանի երգն էլ ինչ-որ հնդկաչինաարաբական անհասկանալի բորշ էր, բայց գոնե շոուն վատ չէր կազմակերպած։

Ու եթե ամենաձանձրալի երգի մրցույթ լիներ, Պորտուգալիան առաջին տեղ կգրավեր։

Տրիբուն
14.05.2017, 14:23
Ինչ եղա՞վ։

Ներսես_AM
14.05.2017, 22:04
Ինչ եղա՞վ։
https://twitter.com/K_Pics_Editing/status/863510064577077248

Ասա, որ դուրդ եկավ :))

Տրիբուն
14.05.2017, 23:28
https://twitter.com/K_Pics_Editing/status/863510064577077248

Ասա, որ դուրդ եկավ :))

Ներս ջան, պատահական չեմ սենց հարցեր տալիս։ Այնտեղ որտեղ ես հիմա գտնվում եմ, մեղա-մեղա (Չուկի լեզուն ա կպել) ֆեյսբուք, յություբ, տվիթեր, մվիթեր, սաղ բլոք արած ․․․․․ դաժե ադնակլասնիկը :D նենց չի, որ նեղվում եմ, քանի որ ոչ մեկից մեկա չունեմ, բայց դաժե հայկական երգը չեմ կարացել նայեմ ինչի մասին ա, քանի որ յություբ չեմ կարում նայեմ։

Վոբշեմ, ոնց հասկա 18-րդ տեղն ա մեր աղջիկը ․․․ էս նոր սահմանադրությունը, վերջին ընտրությունները, ֆուբոլլի ֆեդերացիայի վիճակը, երևանի ասֆալտը, որ հաշվի առնենք, մալադեց ․․․ լավ էլ տեղ ա բռնել։