PDA

Դիտել ողջ տարբերակը : American Gods/ Ամերիկյան Աստվածներ



Մուշու
30.04.2017, 09:30
Էլ ո՞վ ա սպասում American Gods (http://www.imdb.com/title/tt1898069/)-ին: Շատ քիչ մնաց սպասելուն:love:love

http://cdn1-www.comingsoon.net/assets/uploads/gallery/american-gods/americangods2.jpg


https://www.youtube.com/watch?v=oyoXURn9oK0

Lion
30.04.2017, 11:02
Էս ոնց որ պիտի նայել, հենց լինկը լինի ինտերնետուն, ռուսերեն, դրեք էլի...

StrangeLittleGirl
30.04.2017, 12:09
Գիրքը լավն էր, բայց ես չեմ սպասում

Freeman
30.04.2017, 13:09
Գիրքը լավն էր, բայց ես չեմ սպասում

Պլյուս մեկ, էն բանից հետո, որ լյուցիֆերի թույն կոմիքսը բռնադոմփեցին, ես էլ ոչ-մի կինոյի չեմ սպասում :դ

Ռուֆուս
30.04.2017, 20:59
Ես էլ սպասելիքներ չունեմ, բայց առաջին սերիան նավսյակի կնայեմ։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Ruby Rue
30.04.2017, 21:17
Ես վաղուց սպասում եմ, ահավոր հետաքրքիր ա, թե ոնց նկարած կլինեն։ Էս առաջին թրեյլերը շատ եմ հավանել, կերպարներն ահագին մոտիկ են իմ պատկերացրածին, հատկապես՝ Շեդոուն։ Ամեն դեպքում, համոզված եմ, որ Dark Tower չեն անի թողեն։ :)) Գեյմանն ինքն էլ պրոդյուսեր ա, ու չեմ կարծում կթողեր, որ իր գլուխգործոցը հարամեն։
Մեկ էլ շատ եմ ուզում տեսնել, թե Բիլքիսի էն առաջին տեսարանը ոնց ա ստացվել։

Դեղին մուկիկ
30.04.2017, 23:44
Ես էլ եմ սպասում :) բայց գիրքը դեռ չեմ ավարտել :(

Մուշու
01.05.2017, 09:39
Ես երջանիկ եմ, առաջին սերիան ինքն էր:

Ինձ հետաքրքիր էր ո՞նց էին նկարելու աստվածուհու՝ սեռական ակտի ժամանակ, մարդուն «կուլ տալու» հատվածը, լրիվ վաաաա՜խ էր:


https://www.youtube.com/watch?v=GGh7zi2ESuI

Sagittarius
02.05.2017, 19:37
լավն էր

StrangeLittleGirl
04.05.2017, 23:18
Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ սենց ահավոր անճաշակ բան նայել։ Երաժշտությունը ոչ մի վայրկյան չէր դադարում։ Տեղի-անտեղի անընդհատ երաժշտություն։ Մեջը լիքը էժանագին հատուկ էֆեկտներ։ Ահագին վատ, ծույլ նկարահանումներ։ Ասենք, էն գերեզմանոցում զռռում ա, որ օրը ցերեկով նկարածը դիտողի վրա որպես գիշեր են նաղդում։ Դերասանական խաղն անտանելի վատ էր։ Ու պլյուս անթիվ-անհամար տուրուդմփոցները, որոնք ֆենթզին դարձնում են մարտաֆիլմ։ Մի խոսքով, խայտառակ բան էր։ Ինձ ահագին հետաքրքիր ա, թե Նիլ Գեյմանն ինչ կարծիքի ա սրա մասին, բայց ոնց հասկանում եմ, էս պահին իրավունք չունի որևէ թթու խոսք ասելու։

Lion
05.05.2017, 23:19
Հղումը ռուսերեն թարգմանությամբ տվեք, նայենք, էլի...

Chuk
05.05.2017, 23:39
Հղումը ռուսերեն թարգմանությամբ տվեք, նայենք, էլի...

Լիոն ախպեր, Գուգլով որոնել սովորի էլի :)

http://korp.tv/serialy/1687-amerikanskie-bogi-1-sezon.html

Lion
05.05.2017, 23:43
Ալարում եմ... Մերսի, կնայեմ, սիրում եմ սենց ֆիլմեր, տեսնենք...

Chuk
06.05.2017, 00:31
Շատ սյուռ ա: Դեռ չեմ կարողանում հասկանալ, հավանու՞մ եմ, թե՞ չէ: Նկարահանումները հավեսոտն են: Ուրիշ բան դեռ հստակ չեմ կարողանում ձևակերպել: Մեկ էլ գիտեմ որ առնվազն երկրորդ սերիան նայելու եմ, հետաքրքիր ա, թե ուր ա գնալու, ինչ ա լինելու (գիրքը չեմ կարդացել):

Ուլուանա
06.05.2017, 00:43
Գրքի մասին մինչև կարդալս հիացական կարծիքներ շատ էի լսել, բայց ես տենց առանձնապես հիացած չէի, չնայած հետաքրքիր էր, իհարկե։ Կարդալու ամբողջ ընթացքում մտածել եմ՝ տեսնես՝ սրա կինոն ոնցը կլինի, ու փորձել եմ պատկերացնել :))։ Չնայած Բյուրի կարծիքից հետո նայելս չի գալիս, բայց ամեն դեպքում երևի կփորձեմ։ Հուսով եմ՝ Շեդոուին շատ անդուր դեմք չեն սարքել կինոյում :}։

Ռուֆուս
22.05.2017, 22:06
Նայեցի առաջին սերիայի առաջին հինգ րոպեն, աննկարագրելի, անտանելի վատն էր, էժանագին հատուկ էֆեկտներով, slo-mo-ախեղդ արած, մի խոսքով իմ ժամանակը խիստ թանկ ա սենց զիբիլի վրա ծախսելու համար։ Գիրքը լավն էր, կարդացել եմ հաճույքով, դրանից հետո միջակ սերիալն ինձ պետք չի։

Sent from my Nexus 6P using Tapatalk