PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeoncode

armatura
28.04.2017, 01:48
Հարգելի բարեկամներ

Ազգականիս (որն ուզում է զրոյից ծրագրավորում սկսի) beeoncode.com կազմակերպությունն առաջարկել է 4 ամվսվա կուրսերից և 1 ամսվա պրակտիկայից հետո "լավ վարձատրվող" աշխատանք։ Իրենց կայքից բացի իրենց մասին որևէ ինֆորմացիա չեմ գտնում։ Սույն կազմակերպության և նրանց կուրսերի մասին որևը մեկը լսած կ՞ա ու ի՞նչ կարծիքներ կան։

Կանխավ շնորհակալ եմ

Արամ
28.04.2017, 12:51
Չգիտեմ ինչ կազմակերպություն ա, բայց

4 ամվսվա կուրսերից և 1 ամսվա պրակտիկայից հետո "լավ վարձատրվող" աշխատանք

bullshit

armatura
04.05.2017, 13:53
Շնորհակալ եմ Արամ, պրագմատիկ պատասխանի համար։ Ինքս Հայաստանում չեմ, ու այս ոլորտից ընդհանրապես տեղյակ չեմ։
Երևանում ո՞ր կենտրոններն են առաջարկում վեբ-ծրագրավորման "լուրջ" կուրսեր, որոնք չեն լինի ժամանակի ու գումարի վատնու՞մ։ Թեկուզ մի տարով, բայց զրոյից, առանց նախնական տեսական բազա պահանջելու, ու պրակտիկ մասնագետ սարքելով։ Ազգականս 40-ն անց է, բուհ ընդունվել ու տարիներով սովորել չի կարող։

Արամ
10.05.2017, 05:59

Ծրագրավորում տարիներով են սովորում։ Դժվար բան է 1 տարում այս ոլորտում դառնալ մասնագետ։ Համենայն դեպս ես խորհուրդ կտամ, ինքնուրույն սովորել, տարբեր օնլայն հարթակներ կան, որտեղ բավականին որակով նյութեր կան։ Եթե կոնկրետ հստակեցնեք թե ինչ է ուզում սովորել, վեբ կայքեր, մոբայլ ծրագրեր/խաղեր և այլն, ավելի կոնկրետ լինկեր կտամ։

Հ․Գ․ Մենք անվճար դասընթացներ ենք կազմակերպում ու մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օգնել այս ոլորտով հետաքրքվածներին։ Ցավոք մեր դասընթացները բավականին առաջ են ու դեռ 0-ական մակարդակի խումբ չունենք։ Համենայն դեպս, սա դասընթացների էջն է (https://www.facebook.com/toplaboratories/), թող գրի, ինչ որ բան կմտածենք։

armatura
10.05.2017, 06:21
Շնորհակալ եմ Արամ։ Ըստ էության, ցանկանում է սովորել IT ոլորտին առնչվող որևէ բան, որը թույլ կտա տանը նստած արտերկրի համար աշխատել, ՀՀ-ում non-IT part-time job-ին զուգահեռ։ Նախընտրությունների ցանկում առաջին տեղում կարծես վեբ-ծրագրավորումն է։ Խնդիրը բարդ է նաև անգլերեն չիմանալու պատճառով․․․
Զրոյական լեվելի "թեյնիկների" համար ի՞նչ օգտակար հայալեզու/ռուսալեզու օնլայն ուսուցողական հարթակներ կան։

Lev
10.05.2017, 18:42

Վեբ չգիտեմ, բայց javarush.ru-ն կարա փորձի: սովորացնում ա Ջավա, տարբեր վարժություններ կան մեջը ու օնլայն ստուգում ա ճիշտ ա արած թե չէ։ մենակ սովորելու համար հարմար ա։ առաջին 10 լեվելն էլ անվճար ա, մնացածը ըստ հայեցողության։