PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր բան աշխարհում



Գաղթական
23.04.2017, 04:36
Եկեք այս թեմայում տեղադրենք ու քննարկենք նոր և/կամ հետաքրքիր ծրագրերն ու երևույթները, որոնք տեղի են ունենում աշխարհում:

Հ.Գ. ինչքան փնտրեցի՝ նման թեմա չգտա:

Գաղթական
23.04.2017, 04:56
Piql նորվեգական ընկերությունը մի հոյակապ ու մեծ շահույթ խոստացող ծրագիր է (http://www.datacenterdynamics.com/content-tracks/servers-storage/piql-opens-doomsday-data-center-in-svalbard/98117.fullarticle) սկսել՝ ներդնելով արդեն 30մլն €:

Հոլիվուդում վաղուց արդեն տրենդի մեջ գտնվող ապոկալիպսիսյան թեմաների ֆոնի վրա՝ իր դռներն է բացում Arctic World Archive-ը, որտեղ պետք է հավաքագրվեն ու պահպանվեն մարդկության պատմության ու տարբեր գիտությունների վերաբերյալ տվյալներ:

Յուրահատուկ սկավառակներով ու կլիմայական պայմաններում տվյալները կարելի կլինի պահպանել 500-1000 տարի՝ ինչպես վստահեցնում են ընկերությունում:

Իսկ Երկրորդ Համաշխարհայինից հետո ապառազմականացված Սպիտսբերգեն կղզիների վրա գտնվող ու մի քանի հարյուր մետր խորության տակ այս բունկերը պիտի կարողանա դիմանալ անգամ ատոմային ռումբերի հարվածներին:

Տվյալներ կկարողանան ուղարկել ու ստանալ ինչպես պետությունները պաշտոնապես, այնպես էլ՝ ընկերություններն ու անհատները: Եվ դրանք կպահվեն օֆֆլայն ռեժիմում՝ հնարավոր կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով:

Պահպանման գինը դեռ որոշված չէ, բայց Նորվեգիայի, Բրազիլիայի ու Մեքսիկայի պետական մարմիններն արդեն սկսել են ուղարկել տվյալներ:


Հ.Գ. Հուսով եմ Հայաստանից էլ շուտով ձեռնամուխ կլինեն տվյալներ ուղարկելուն, քանի դեռ գները չեն թանկացել )))

StrangeLittleGirl
23.04.2017, 12:36
Թեման լավն ա, ծրագիրն էլ: Բայց Հայաստանի վրա հույս դնել պետք չի: Նրանք սկի Սովետի ԿԳԲ-ի արխիվները չեն բացում:

Գաղթական
23.04.2017, 17:18
Թեման լավն ա, ծրագիրն էլ: Բայց Հայաստանի վրա հույս դնել պետք չի: Նրանք սկի Սովետի ԿԳԲ-ի արխիվները չեն բացում:

պետքա ուրախ լինել, որ գոնե չեն էլ ոչնչացնում )))
դեռ մի քանի սերունդ կենդանիա, ով ուղիղ հարվածի տակ կհայտնվի՝ էդ արխիվները բացելուց:

դրա ժամանակն էլ կգա ;)



Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

StrangeLittleGirl
23.04.2017, 17:48
պետքա ուրախ լինել, որ գոնե չեն էլ ոչնչացնում )))
դեռ մի քանի սերունդ կենդանիա, ով ուղիղ հարվածի տակ կհայտնվի՝ էդ արխիվները բացելուց:

դրա ժամանակն էլ կգա ;)



Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Հա, ճիշտ ես: Բայց համեմատության համար ասեմ, որ Վրաստանում էդ արխիվները բաց են: Աչքիս մերոնք ահագին շատ վախենալու բան ունեն, որ չեն բացում:

Գաղթական
23.04.2017, 17:53
Հա, ճիշտ ես: Բայց համեմատության համար ասեմ, որ Վրաստանում էդ արխիվները բաց են: Աչքիս մերոնք ահագին շատ վախենալու բան ունեն, որ չեն բացում:

ճիշտն ասած՝ չեմ կարող վերջնական ու լիարժեք կարծիք հայտնել՝ ոլորտն ուսումնասիրած չլինելու պատճառով..
ասենք թե որքանովա Վրաստանում բաց ու որքանով մեզ մոտ փակ..
ու, գլխավորը, ինչ վիճակ է էս բնագավառում կրեմլյան կենտրոնական արխիվներում..


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

StrangeLittleGirl
23.04.2017, 17:56
ճիշտն ասած՝ չեմ կարող վերջնական ու լիարժեք կարծիք հայտնել՝ ոլորտն ուսումնասիրած չլինելու պատճառով..
ասենք թե որքանովա Վրաստանում բաց ու որքանով մեզ մոտ փակ..
ու, գլխավորը, ինչ վիճակ է էս բնագավառում կրեմլյան կենտրոնական արխիվներում..


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Կրեմլի մասով չգիտեմ, բայց Հայաստան ու Վրաստանից տեղյակ եմ, որովհետև եղբայրս իր վավերագրական ֆիլմը Վրաստանի արխիվների հասանելիության շնորհիվ ա նկարել, իսկ Հայաստանից ոչ մի բան չի կարողացել ստանալ:

Գաղթական
29.04.2017, 17:01
Ամստերդամի օդանավակայանի՝ Սխիպհոլի ճամպրուկաբաշխիչը


https://youtu.be/WxP9DaCa7KE


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական
29.04.2017, 17:41
6 տարվայա, բայց հետաքրքիրա..

հասուն ծառի տեղափոխություն.


https://youtu.be/1IV10M1RbEA


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական
03.05.2017, 20:18
Սմարթզուգարաններ ՏՈՏՈ

https://youtu.be/PlWTjF6G9rg


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական
04.05.2017, 11:19
Ճապոնիայում սկսում են կառուցել պենոպլաստե տներ՝ արագ, էժան ու շահավետ.


https://youtu.be/a-YmG58qIJg


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական
30.11.2017, 13:58
Այոոո՜…
Վերջապես տեղ հասանք..

BritishCondoms ընկերությունը ներկայացնում է նոր գադջետ՝ Սմարթ Պահպանակներ (https://britishcondoms.uk/icon-smart-condoms.html):

Այն կհաշվարկի ձեր քաջագործության հաճախականությունն ու արագությունը, հրումների քանակը, օգտագործված դիրքերը ու այլ նրբություններ: Այս ամենն այն կգրանցի՝ թույլ տալով Ձեզ կիսվել այս տեղեկություններով ընկերների հետ, իսկ հետագայում էլ՝ համեմատել տարեկան բոլոր չարաճճիությունների բազմազանությունը՝ հեռախոսային հատուկ ափփով:

IVI Art
02.12.2017, 01:35
6 տարվայա, բայց հետաքրքիրա..

հասուն ծառի տեղափոխություն.

Կանաչ մեքենան եկավ՝ կանաչ ծառի հերն անիծեց այնպիսի անհոգությամբ, իբր արմատների մասին ոչ վարորդն է լսել, ոչ էլ կասկաներով բերանբաց ծյոծյաները: Դեղին բանվորները ուրախ զվարթ կանաչ մեքենայի բարբարոսությունը վերացրեցին՝ ըստ ինստրուկցիայի: Կարմիր ցանկապատը շատ տեղին էր: Որ այլ գույնի հագուստներով հետաքրքրասերները աստված չանի՝ չհետաքրքրվեն կանաչ ծառի բռնաբարված արմատների ճակատագրով: Վերջում մեկ այլ պստիկ կանաչ տրակտոր եկավ կանաչ ծառին անծանոթ տեղում մխիթարելու, իբր՝ հողը հող է, սուսուփուս կանգնիր այստեղ:
Բա :(

Գաղթական
08.08.2018, 13:11
Սմարթ սառնարանների նոր սերունդ.


https://youtu.be/6jcclMDjb_8

Գաղթական
20.11.2018, 12:55
Խոշոր ավտոարտադրողները կամաց-կամաց սկսում են մեքենաների նոր սերնդի արտադրություն, որոնք կահավորված չեն լինի միջնա- և կողահայելիներով:

Համարվում է, որ առանց հայելիներ մեքենան ավելի անվտանգ է ու, էրգոնոմիայի տեսանկյունից, ավելի արդյունավետ:

Աթեիստ
20.11.2018, 13:26
Խոշոր ավտոարտադրողները կամաց-կամաց սկսում են մեքենաների նոր սերնդի արտադրություն, որոնք կահավորված չեն լինի միջնա- և կողահայելիներով:

Համարվում է, որ առանց հայելիներ մեքենան ավելի անվտանգ է ու, էրգոնոմիայի տեսանկյունից, ավելի արդյունավետ:


Հըլը նայի էս վիդեոյի առաջի մասը։


https://www.youtube.com/watch?v=zsKLZIZKkjY

Գաղթական
20.11.2018, 15:00
Հըլը նայի էս վիդեոյի առաջի մասը։


https://www.youtube.com/watch?v=zsKLZIZKkjY

Էս ինչ խայտառակ վիճակա Հայաստանի ճամփեքին..
Ով որտեղից ուզի՝ հոծ գիծա հատում ու խախտում անում...

Աչքս հետ էր վարժվել սենց բաներից )))

Գաղթական
21.11.2018, 11:27
Խոշոր ավտոարտադրողները կամաց-կամաց սկսում են մեքենաների նոր սերնդի արտադրություն, որոնք կահավորված չեն լինի միջնա- և կողահայելիներով:

Համարվում է, որ առանց հայելիներ մեքենան ավելի անվտանգ է ու, էրգոնոմիայի տեսանկյունից, ավելի արդյունավետ:

Օրինակ մը.


https://youtu.be/-SNnL-virlc

Գաղթական
13.01.2019, 13:46
Նյու Յորքյան 2 սուպերմարկետներում արդեն սկսել են սմարթ-սայլակներ օգտագործել:
Դրանց վրա տեղադրված են տեսախցիկներ, որոնք ընդունակ են ճանաչել ու սքանել ապրանքները, սենսորներ, որոնք գրանցում են ապրանքի սայլակում հայտնվելը, կշեռք՝ մրգեղենի ու բանջարեղենի համար և այլն:
Սայլակներին ամրացված են նաև սենսորային էկրաններ, որոնք ցույց են տալիս բոլոր ընտրված ապրանքները ու տերմինալներ, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումը:

Սմարթ-սայլակներն արտադրում է ստարտափ Caper.ai-ն, որը պլանավորում է այս տարվա ընթացքում կատարելագործել դրանք ու մատակարարել ևս 150 սուպերմարկետների:


https://youtu.be/2_c-9vJi4b0

Գաղթական
31.01.2019, 22:02
Puma-ն ներկայացնում է նոր ինքնաամրացվող սպորտային կոշիկներ, որոնք կինքնաամրացվեն հատուկ մարտկոցի միջոցով՝ վրան մատը սահեցնելով, կամ հատուկ հավելվածի միջոցով:

Վաճառքում նոր կոշիկները կհայտնվեն՝ սկսած 2020թ-ից:


https://youtu.be/nU-XDVyYqMs

Ավելի մանրամասն (https://about.puma.com/en/newsroom/corporate-news/2019/2019-01-31-puma-introduces-self-lacing-training-shoe)

Հ.Գ. Ասում են նախնական գինը 330$ է լինելու:

Գաղթական
01.02.2019, 15:41
Հետաքրքիր մարքետինգային քայլ Volksbier-ի կողմից:

Տարաների նոր դիզայնը շատերի մոտ միանգամից ախորժակ է բացում ապրանքը համտեսելու:

https://i.postimg.cc/CKbMT8dD/F33-C5943-89-DC-441-E-82-E8-EB0-B6-CD9-DEC1.jpg

Գաղթական
01.03.2019, 18:35
Գիտնականները խոստումնալից բացահայտում են (https://www.forbes.com/sites/trevornace/2019/02/27/scientists-just-pulled-co2-from-air-and-turned-it-into-coal/?utm_source=FACEBOOK&utm_medium=social&utm_term=Valerie%2F&fbclid=IwAR1ijmk50oZ8rCFt8hllavDErfRw8sY-cF8t39mHLpx3pQGIqPjFDMw-I4g#40b308d44563) կատարել՝ օդից առանձնացնելով CO2 գազը և այն վերածելով քարածուխի:

Սա կարող է շրջադարձային կետ հանդիսանալ՝ Երկրի կլիմայական փոփոխությունների մեղմացման հարցում:
ՈՒղղակի առայժմ պրոցեսը չափազանց ծախսատար է:

Գաղթական
17.03.2019, 01:00
Tesla-ն ներկայացրեց իր նոր էլեկտրոմեքենաների մոդելը՝
Model Y:

Անկեղծ ասած՝ մի երևելի մեքենա չի՝ ըստ իս..
ՈՒղղակի որոշեցի գրել դրա մասին, քանի որ մոդելների անվանումներով մտահղացումը դզեց ))

Եվ այսպես՝ սա չորրորդն էր հետևյալ շարքում.
S 3 X Y


https://youtu.be/knaskUXb12A

Գաղթական
15.04.2019, 03:17
Թրոլլինգ Մարքեթինգ )))

Սիդնեյում բացվել է «Գահերի Խաղը» սերիալի հերոսների գերեզմանատունը..

Հ.Գ. Սենց դեպքերի համարա ասված «օդից փող կպցնել» ՃՃ


https://youtu.be/mvtkhBTibmw

Գաղթական
25.04.2019, 19:05
Բելգիական ջրերի ԲՐՈՒ ընկերությունը գործարկել է “BRU Table Mode» ծրագիրը՝ ընդդեմ Ֆուդստագրամմինգի:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ռեստորանների հաճախորդների 69%-ը փորձում է նկարել իր պատվիրած ճաշատեսակը:

ԲՐՈՒ թողարկած հատուկ ափսեների նախշերում թաքնված է հատուկ QR-կոդ, որն ավտոմատ ընթերցվում է սմարթֆոնի կողմից՝ ճաշատեսակը նկարողի էկրանին ուղարկելով հաղորդագրություն.
«Հրաշալի նկար է: Բայց մի մոռացեք նաև վայելել ձեր սեղանակիցների ընկերակցությունը»

Ծրագրի գործարկումից սկսած 3 օրից ընկերությունն արդեն պատվերներ ուներ 150 ռեստորաններից..


https://youtu.be/eDX2D4yqVss

Գաղթական
01.08.2019, 20:00
Կորեացիները Շտապ Օգնության մեքենաների նոր կոնցեպտ են մշակել, որոնք հեշտությամբ կհաղթահարեն մայրուղիների խցանումները:


https://youtu.be/EX4qNE14pZ8

Գաղթական
22.09.2019, 14:30
Նոր usb-ներ Heineken-ից:
Ասել կուզի՝ գարեջուրն ու հիշողությունը համադրելի են )))

https://i.postimg.cc/Cxz0169L/8113-FA44-CB3-B-4-C3-A-935-A-7-D375-FC3-DC68.jpg

Գաղթական
04.11.2019, 13:35
Աշխարհում մեծությամբ 3-րդ ինտերնետային գիգանտ Թենսենթը (մոտ 100մլն բաժանորդ) սկսում է ֆիլերում աննկատ գովազդ ավելացնելու գործընաց:
Ընդ որում՝ դա արվելու է այնպիսի ճշգրտությամբ, որ դիտողին թվա, թե դա հենց էդպես էլ եղել է օրիգինալում:



https://youtu.be/WefbvzyVyRk

Գաղթական
19.02.2021, 21:26
Հումանոիդ ռոբոտները շարունակում են կատարելագործվել.


https://youtu.be/lScqZsxXpoM