PDA

Դիտել ողջ տարբերակը : Միաժամանակ մի քանի գրքերի ընթերցանություն



Smokie
17.04.2017, 00:09
Երբևէ փորձե՞լ եք իրար հաջորդեցնելով` տարբեր ժամանակահատվածներով ու կիսատ թողածները շարունակելով միաժամանակ կարդալ մի քանի հետաքրքիր ստեղծագործություն::) Ընդհանրապես կանե՞իք նման փորձ, թե՞ ճիշտ չեք գտնում դա:

Ես էս վերջերս եմ սկսել ու հիմա բառիս բուն իմաստով հիացած եմ::)) Թվում ա վաղուց էդքան հետաքրքիր գրքեր չէի կարդացել: Ընտրածս գրքերը ինչպես միշտ գեղարվեստական են, տվյալ պահին հիմնականում էլեկտրոնային տարբերակով, (պլանշետիս ջանը սաղ լինի), ժանրը` արկածային, հեքիաթային, որոշ ժամանակ անց կանցնեմ և ֆանտաստիկին:;)
Շատ եմ ուրախանում, երբ գտնում եմ ուզածս գրքի հայերեն թարգմանած էլեկտրոնային տարբերակը::yahoo

Marcus
17.04.2017, 00:33
Եսիմ: Ես օրինակ չեմ կարողանում: Երևի դա էլ ա հավես: Ուղղակի ես, որ կարդում եմ, սենց մի տեսակ ինքը պետք ա միակը լինի: Ես ամբողջությամբ իր մեջ լինեմ: Եթե ուրիշ գիրք էլ կարդամ, ինձ կթվա, որ դավաճանում եմ: :D

Progart
17.04.2017, 19:02
Փորձել եմ, հիմա հիմնականում հենց էս մեթոդով էլ կարդում եմ։
Մի քանի ամիս «ռիսկ արեցի» ու ավելի արագ եմ կարդում, հետն էլ կարդացածիցս հասկանում ավելի խորը։
Սկզբում, թվում էր թե կխառնեմ իրար, բայց սկսելուց հետո հասկացա, որ նման վտանգ չկար փաստորեն։
Մասնագիտականը նամանավանդ, շատ ավելի օգտակար դարձավ ինձ համար։

Դեղին մուկիկ
17.04.2017, 21:50
Այո, բավականին հետաքրքիր է ստացվում: Մանավանդ եթե տարբեր ժանրերի են, կամ մեկը մասնագիտական է, մյուսը՝ գեղարվեստական:

StrangeLittleGirl
17.04.2017, 23:13
Ժող, ես ինչքան հասկանում եմ, դուք սաղդ դպրոցական եք։ Ամոթ չլինի հարցնել՝ ձեր մասնագիտականը ո՞րն ա ։))
Ինչ վերաբերում ա թեմային, ապա ես հա էլ մի քանի գիրք զուգահեռ եմ կարդում։ Գուդրիդսիս պրոֆիլը վկա։ Հաճախ մի հինգ-վեց գիրք զուգահեռ գնում ա․ մեկը քինդլում, մեկ-երկուսը ֆիզիկական գիրք, որ մենակ տանն եմ կարդում, մեկը մասնագիտական, մեկ-երկուսն էլ երաժշտական։

Ուլուանա
18.04.2017, 06:48
Մեկից ավել գեղարվեստական գիրք միաժամանակ կարդալ ինչքան փորձել եմ, չի հաջողվել (չնայած վաղուց չեմ փորձել). հավասարակշռոությունը պահել չեմ կարողացել, միշտ էնպես է ստացվել, որ կենտրոնացել եմ մեկի վրա, ու մյուսն ինքնաբերաբար անտեսվել է։ Իսկ միաժամանակ տարբեր տեսակի մի քանի գիրք`գեղարվեստական, ուսուցողական, ճանաչողական, մասնագիտական և այլն, հա էլ կարդում եմ, ու շատ հարմար է. կարդում եմ ըստ տրամադրության և հարմարության, կարևորը՝ գեղարվեստականը մեկից ավել չլինի։

Smokie
18.04.2017, 07:34
Ես ոչ խճճվում եմ սյուժեներում, ոչ խառնվում, ուղղակի երևի բարդ ա լինում կողմնորոշվել, թե ո՞ր հավես գիրքը կարդամ::))
Հաշվի առնելով էն փաստը` որ շատ անգամ կարող ա երկար տևի որևէ գիրք կարդալս, էս մեթոդն ինձ շատ հարմար ա, անհամբեր չեմ սպասի մյուս գրքին:;)

Համ էլ ո՞վ գիտի, մեկ էլ տեսար սա օգնեց արագացնել ընթերցանությունս::)

Progart
18.04.2017, 16:51
Ժող, ես ինչքան հասկանում եմ, դուք սաղդ դպրոցական եք։ Ամոթ չլինի հարցնել՝ ձեր մասնագիտականը ո՞րն ա ։))


Ես դպրոցին զուգահեռ ինքնուսուցմամբ ծրագրավորում եմ սովորում, հիմա էլ մասնագիտական գրականության վրա եմ կենտրոնացած, տենց զարմալի բան չկա կարծում եմ :D

Դեղին մուկիկ
19.04.2017, 00:33
Ժող, ես ինչքան հասկանում եմ, դուք սաղդ դպրոցական եք։ Ամոթ չլինի հարցնել՝ ձեր մասնագիտականը ո՞րն ա ։))

Դե ոչ բոլորն են դպրոցական )))

IVI Art
23.04.2017, 16:45
Երբևէ փորձե՞լ եք իրար հաջորդեցնելով` տարբեր ժամանակահատվածներով ու կիսատ թողածները շարունակելով միաժամանակ կարդալ մի քանի հետաքրքիր ստեղծագործություն::) Ընդհանրապես կանե՞իք նման փորձ, թե՞ ճիշտ չեք գտնում դա:

Ես էս վերջերս եմ սկսել ու հիմա բառիս բուն իմաստով հիացած եմ::)) Թվում ա վաղուց էդքան հետաքրքիր գրքեր չէի կարդացել: Ընտրածս գրքերը ինչպես միշտ գեղարվեստական են, տվյալ պահին հիմնականում էլեկտրոնային տարբերակով, (պլանշետիս ջանը սաղ լինի), ժանրը` արկածային, հեքիաթային, որոշ ժամանակ անց կանցնեմ և ֆանտաստիկին:;)
Շատ եմ ուրախանում, երբ գտնում եմ ուզածս գրքի հայերեն թարգմանած էլեկտրոնային տարբերակը::yahoo

Միշտ այդպես էր իմ ընթերցանության ռիթմը դպրոցական տարիներին, ու ոչ թե իմ "յուրահատուկ" լինելու պատճառով...ուղղակի գրադարանը ուներ իր կանոններն ու ժամկետները, պիտի հասցնեի մինչև այդ deadline-ը, հակառակ դեպքում հաջորդ անգամ 3 գիրք միանգամից էլ չէին տրամադրի :)