Դիտել ողջ տարբերակը : PureBasic ծրագրավորման լեզու, պյուրե
հետաքրքիր է ֆորումում կան պյուրե իմացողնե՞ր, շատ հաջողոված լեզու է ըստ իս՛ ստեղծված եղբայր ֆրանսիացիների կողմից, որպես առավելություն եմ տեսնում նրա պարզ սինտաքսիսը, դոտնետից ու լրացուցիչ գրադարաններից անկախ լինելը և ինլայն ասեմբլերով աշխատելու հնարավորությունը, չնայած որ չունի լայն տարածում՛ նա մնում է սիրված շատ մարդկանց կողմից, կցանկանայի կարդալ կարծիքներ տվյալ լեզվի վերաբերյալ:B
Լեզվին ծանոթ չեմ, բայց դոտնետից անկախ լինելը լիքը վերապահումներով ա առավելություն ։Դ
Ուրիշ ի՞նչ առավելութուն ունի, ասենք JS-ից։
հայերեն տարբերակը փորձեցի ճարեմ, չկարողացա, բայց ինձ թվում ա սա էլ բավական կլինի պատկերացում կազմելու համար
https://ru.wikipedia.org/wiki/PureBasic
Rhayader
10.04.2017, 14:25
Պրոցեդուրալ ծրագրավորման լեզու, որ թվում ենք ապրում, 86 երևի :D Բեյսիկը մեծ զիբիլ չէր դեռ էն թվերին, որ իր վրա հիմնված լեզուն մի բան լինի:
Հաջորդ քայլն, ով գիտի, PureAlgol, PureCOBOL, PurePascall, PureFortran :D Ծրագրավորողի տեսանկյունից իսկական զոմբի-ապոկալիպսիս կլինի :D
պա՜հոո, դու էլ հո չհամեմատեցիր բայսիկի հետ, սարեր ձորերի տարբերություն կա, հաստատ ավելի աֆտարիտետնի լեզու ա, քան delphi(իրա գիգանտ չափսերով) կամ ասենք, aspnet,C#(դոտնետ ու մնացածից) կախված լինելով:D
աֆտարիտետնի լեզու
Ազնիվ խոսք, առաջին անգամ եմ լսում նման առգումենտ ծրագրավորման լեզվի մասին։
Թաղային հեղինակություն լեզու ա։
Rhayader
10.04.2017, 22:49
Ազնիվ խոսք, առաջին անգամ եմ լսում նման առգումենտ ծրագրավորման լեզվի մասին։
Թաղային հեղինակություն լեզու ա։
Յոնջլախցի Վկեն PureBasic-ով ա խոսում :D
Rhayader
10.04.2017, 22:51
Կարճ ասած, ցանկացած պրոցեդուրալ ծրագրավորման լեզու սահմանափակում ա գրվող կոդի չափը՝ ընթեռնելիության ու դեբագի տեսանկյունից, ու լիքը ուրիշ խնդիրներ ա ստեղծում: Ինքը կարա ինչ-որ էքսցենտրիկների համար, ովքեր ուզում են իրենց ծրագրավորող զգալ, հոբբի լինի, բայց լուրջ ծրագրավորման լեզու՝ դժվար թե:
Ժող, սինտակսիսը նայել ե՞ք։
http://www.purebasic.com/screenshots/ide.png
Առաջին հայացքից C#-ի կարգի բան են ստացել (Մի քիչ դրան ճանաչելով, դրա անունն եմ տալիս)։
http://www.purebasic.com/index.php
Rhayader
13.04.2017, 09:56
Նու էնքան էլ չէ, C#-ը managed code-ի դեպք ա, C#-ը, J#-ը, Visual Basic.net-ը էդպես են աշխատում (.NET Framework-ի վիրտուալ մեքենայի միջոցով են աշխատում), ինչը նույն պրոբլեմներն ունի, ինչ Java-ի JRE-ով աշխատելը, իսկ էս դեպքում սովորական անընթեռնելի կոդ ա, ավելի շատ PERL-ին մոտ :))
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/77/Source_code_in_Perl.png