PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեռական հարաբերություններ մարդկանց միջև. անոմա՞լիա, թե՞ նորմալ երևույթ



Rhayader
24.03.2017, 01:31
Տեսնելով, որ նախորդ երկու թեմաներում (friends with benefits ու ինցեստ) լիքը զարմացնող ու չհասկացված կետեր կան, որոշեցի, որ երևի պետք չի ժամանակից առաջ շարժվել: Միգուցե որոշ մարդիկ դեռ պատրաստ չեն, ու պետք է սկսել 1+1-ից:

Այսպիսով, սեռական հարաբերություններ մարդկանց միջև: Անոմա՞լիա է, թե՞ նորմալ երևույթ, ձեր կարծիքով: Զզվելի, կեղտո՞տ, թե՞ հաճելի, անձնական: Բովանդակալի՞, թե՞ անբովանդակ: Արդյո՞ք երկիրը կլոր է:

Դե, բզբզացեք:

Աթեիստ
24.03.2017, 01:59
Բա մարդը մարդուն կդոպփի՞։

Հայկօ
24.03.2017, 03:25
Եսիմ, Աթեիստ, ինձ թվում ա՝ նորմալ երևույթ ա :8: Բայց վստահ չեմ, ամեն դեպքում՝ չեմ պնդի, կսպասեմ ուրիշների կարծիքներին էլ: Վատ չէր լինի թեմային հարցում կցել:

Chuk
24.03.2017, 03:27
Անոմալիա: Բազմանալու ու հաճույք ստանալու այլ ձևեր է պետք մտածել:

Շինարար
24.03.2017, 03:47
Բա մարդը մարդուն կդոպփի՞։

հոգեբանորեն բավականին դժվար ա. ես դեռ չեմ կարողանում բարիերը հաղթահարել: գուցե և պետք չէ:

Հարդ
24.03.2017, 09:45
Դատապարտում եմ: Պախարակելի երևույթ: Բազմաթիվ կոնվեցիաներով մարդը ճանաչված է՝ բարձրագույն արժեք, անկրկնելի օբյեկտ: Դա սարսափելի է ուղղակի: Բարեբախտություն է ինձ համար ճանաչել այնպիսի երևելիների, ովքեր ունեցել են ճգնավորի համառություն և գտել են իրենց դոմփելու օբյեկտը. շիշ, վարդակ, մեքենայի գլուշիտել, լվացքի մե... լավ, երևի թե պարզ է:
Մենք պետք է արմատախիլ անենք այդ երևույթը մեր մեջից և դուրս նետենք:

Rhayader
24.03.2017, 11:56
Ինչպե՞ս որոշները չեն հասկանում, որ մենք մարդ ենք, ավելին՝ հայ, ու չպետք է տուրք տանք այդ ոչ հայեցի, անասնական, եվրոպական սին արժեքներին:

Եթե մենք այսօր նորմալ վերաբերվենք մարդկանց միջև սեռական հարաբերություններին, արդյո՞ք նույն սկզբունքով ինչ-որ մեկը չի սկսի արդարացնել պեդոֆիլիան: Թե՞ երեխաները մարդ չեն:

Տրիբուն
24.03.2017, 12:34
Նայած մարդ, ախպեր։ Օրինակ թուրքին ինձ թվում ա կարելի ա։ Բայց արիացին արիացուն չի կարա։

One_Way_Ticket
24.03.2017, 13:11
Իմ կարծիքով շատ նորմալ երևույթ է: Հաց ուտելու նման բան: Պետք է վերացնել բոլոր օրինական ու մշակութային արգելքները, որոնք խանգարում են մարդկանց վայելել այդ հաճույքը:
Սկսել պետք է նրանից, որ մեկին սեքսի առաջարկ անելը լինի նույնքան նորմալ, որքան գնալ մի տեղ միասին հաց ուտելը: Ասենք, նոր կոլլեգադ մոտենում, ասում է. "այս երեկո ի՞նչ ես անում: Արի իմ տուն, սեքսով զբաղվենք: Ես ընտիր կունի եմ անում": Վիրավորվելու բացարձակապես ոչ մի բան չկա: Չես ուզում, հանգիստ ասա որ չես ուզում:
Քանի որ ծանոթների թիվը հաճախ սահմանափակ է, հաջորդ քայլով պետք է նորմալ դարձնել անծանոթին նման առաջարկ անելը: Մոտենում ես փողոցում, առաջարկում սեքսով զբաղվել: Կապ չունի, որ նրա կողքին տղամարդ կա, գուցե նույնիսկ ամուսինն է: Նշում ես նաև առնանդամիդ չափը, գուցե դիմացինի համար դա կարևոր է: Չի ուզում, թող հանգիստ ասի, որ չի ուզում:
Հետո, քանի որ աղջիկները կհոգնեն փոքր առնանդամներով տղամարդկանց հարցուփորձ անելուց, պետք է հնարավորություն տալ մարդկանց տկլոր փողոց դուրս գալու: Ոչ մի աննորմալ բան չկա դրա մեջ: Եթե աղջկա համար կարևոր է առնանդամի չափը, նա պիտի հնարավորություն ունենա արագ ընտրելու ուզած չափը, որ մոտենա, առաջարկ անի: Դու չես ուզում, շոր հագի, դիմացինին ի՞նչ իրավունքով ես նույնը պարտադրում:
Էսքանից հետո տրամաբանական է նաև թույլատրել հասարակական տեղերում սեքսով զբաղվել: Ինչու՞ ասենք նստարանին նստել հաց ուտել կարելի է, իսկ սեքսով զբաղվել չի կարելի: Աբսուրդ:

Sky
24.03.2017, 13:19
Իմ կարծիքով երկիրը կլոր է::8

impression
24.03.2017, 13:45
ժողովուրդ ջան, մարդս մարդ լինի, կամ մարդդ մարդ լինի
կարևորը հարաբերությունն իրոք սեռական լինի, թե չէ հաճախ տուպը կրավորական ա լինում, առավել հաճախ՝ մենակ ըղձական, որն ընկալվում ա որպես բութ իրականություն
չնայած հայերի դեպքում մի քիչ դեռ պետք ա մտածեմ ու ռիսրչ անեմ, դեռ վերջնական կարծիք չունեմ, խնդրում եմ ձեր կարծիքներն էլ ինձ չպարտադրել, լա՞վ

bakal
25.03.2017, 03:27
ես սեռականությունից բան չէմ հասկանում, բաժանվել եմ ու սեռականություն չէմ տեսել ՀրաՉ Ջա՛ն:Ճ

Վիշապ
25.03.2017, 03:52
Ես ձեր հայոց լեզվի դասատուի…:Ճ Իսկ ամեն ինչ իրականում այնքան ներդաշնակ է՝

Ուղղական՝ ո՞վ, ովքե՞ր
Սեռական՝ ու՞մ, ինչի՞, ինչերի՞
Տրական՝ ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ
Հայցական՝ որքա՞ն, որքա՞ն ժամանակ
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց, երբվանի՞ց

Եվ վերջապես ամենակարևորները՝

Գործիական՝ ինչո՞վ, որտեղո՞վ, ինչպե՞ս
Ներգոյական՝ ինչու՞մ, կամ ինչի՞ մեջ

Իսկ հարաբերություններին հին հայերենում անվանել են հոլով, իրականում՝ հորով (հորով-մորով) պիտի լիներ,
ուղղակի հայերս էդ վախտ հորմոնների ավելցուկ ենք ունեցել, տվել ա ուղեղներիս՝ մի քիչ թլիկ ենք եղել:

Rhayader
25.03.2017, 09:56
Ես ձեր հայոց լեզվի դասատուի…:Ճ Իսկ ամեն ինչ իրականում այնքան ներդաշնակ է՝

Ուղղական՝ ո՞վ, ովքե՞ր
Սեռական՝ ու՞մ, ինչի՞, ինչերի՞
Տրական՝ ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ
Հայցական՝ որքա՞ն, որքա՞ն ժամանակ
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց, երբվանի՞ց

Եվ վերջապես ամենակարևորները՝

Գործիական՝ ինչո՞վ, որտեղո՞վ, ինչպե՞ս
Ներգոյական՝ ինչու՞մ, կամ ինչի՞ մեջ

Իսկ հարաբերություններին հին հայերենում անվանել են հոլով, իրականում՝ հորով (հորով-մորով) պիտի լիներ,
ուղղակի հայերս էդ վախտ հորմոնների ավելցուկ ենք ունեցել, տվել ա ուղեղներիս՝ մի քիչ թլիկ ենք եղել:

Հոլով/հորովը ջհուդամասոնական է, հին արիական հայերենում հայեցի, արիացի հարաբերություններն անվանում էին արով, իսկ ոչ հայեցիները՝ չարով: Սեռական հարաբերությունները չարով են: Եթե Քարահունջի 70,000 տարի հնությամբ աստղադիտարանի վրայի ծակերի դասավորությունը համադրես այբուբենին, կտեսնես, որ քարերի վրայի ծակերը նախատեսված էին նաև արով հարաբերությունների համար, իսկ կանայք՝ չարով:

Yellow Raven
25.03.2017, 12:10
Միանշանակ անոմալիա

Chuk
25.03.2017, 17:13
Հայերենում հոլովներն ի սկզբանե սխալ են, հայցական հոլովը պետք է լիներ սեռականից ու տրականից առաջ։

Sent from my A0001 using Tapatalk

Ջուզեպե Բալզամո
25.03.2017, 17:32
Մենակ մարդ-մարդ դոմփելն ա՞ քննարկվում: Իսկ եթե կնիկ ես դոմփո՞ւմ: Ու վաբշե...Կնիկը մարդ ա՞, թե կնիկ...

Անվերնագիր
25.03.2017, 22:25
Մենակ մարդ-մարդ դոմփելն ա՞ քննարկվում: Իսկ եթե կնիկ ես դոմփո՞ւմ: Ու վաբշե...Կնիկը մարդ ա՞, թե կնիկ...

Կնիկը մարդու ընկերն ա

Rammstein
27.03.2017, 19:40
Մոդերատորական. Թեման տեղափոխվել է «Զվարճալի» բաժին։

Adam
29.08.2018, 14:42
Սեռական հարաբերությու՞ն: Նայած որ ազգի համար :Դ … Հետո՝ սեռական հարաբերության տարատեսակներ կան. «հեդո բռնի էդ բերնով էրեխեքիս պաչի՞ այ ախպեր, չէ, թարգի» կարգի մարդկանց համար կա ստանդարտ մի գործողություն, որից հետո կինը դառնում ա տան կահույք: Կամ ավելի վատ. դառնում ա ինքն իրա ամուսնու քույրը կամ մայրը: Հարգանքից բացի ուրիշ ոչինչ չկա: Գոնե իրար հարգում են… իրար չեն դոմփում սաղ օրը … հը՞: Մի խոսքով… սեռական հարաբերության մասին պիտի մտածել մինչև 70 տարեկան, քանզի դրանից հետո միակ սեռական օրգանդ մնում ա բերանը, ինչպես կասեր պապս: Օգտվել ա պետք կյանքից ու բոլոր ֆանտազիաներն իրագործել: Թե չէ՝ դեպրեսիա, լաչառություն, նախանձ, անիմաստ ատելություն, կռիվ-դավ, անիմաստ նամռութություն ու ջղաձգություն… ու ընդամենը՞ … Ընդամենը ներսում պահելու պատճառով: :p