PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիշողություն



Progart
20.03.2017, 17:13
Լավ հիշողություն ունենալը շատ կարևոր է, սակայն շատերը կան, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունեն(չեն կարողանում հեշտությամբ հիշել ձեռք բերած գիտելիքները, հեշտությամբ մոռանում են և այլն)։
Առաջարկում եմ գրել այն մեթոդները, որոնք կօգնեն լավացնել հիշողությունը։

Դեղին մուկիկ
20.03.2017, 23:14
Հիշողությունը լավացնելու համար պետք է այն մարզել՝ բանաստեղծություններ անգիր սովորել, մտքում թվաբանական գործողություններ անել, կարդալ, անընդհատ ինչ-որ բան սովորել, փորձել հետևել սեփական մտքերի հոսքի ընթացքին: Դե իհարկե, կան նաև հին ու բարի մեթոդները՝ մեղրաջուր, արևածաղկի սերմեր, ընկուզեղեն, շատ ջուր, գազարի հյութ: Վերջերս լսել եմ, որ հիշողության համար նաև շատ օգտակար է քրքումը (շաֆրան): Ու ամենակարևորներից մեկը՝ պետք է լավ քնել: Մեկ էլ պետք է հնարավորինս հեռու մնալ սթրեսներից:

Glück
22.03.2017, 20:52
Ոչ միայն լավ, այլև ճիշտ քնել: Օրվա 6-8 ժամ քնի դոզան առավոտվա հաշվին կամ «լավ դասից կգամ կքնեմ» տարբերակով լրացնելը ահագին բացասաբար ա ազդում թե ակտիվության ու թե հիշողության վրա:

Ալինա3
05.04.2017, 13:18
ինձ մոտ էլ վերջերս հիշելու հետ խնդիրներ են լինում, դա կարող է նաև առողջական այլ խնդիրների հետ կապված լինել․․․ Կարելի է բազմապատկումներ անել մտքով լավացնելու համար հիշողությունը․․․

Progart
10.07.2017, 22:03
Էս բոլոր տարբերակները փորձել եմ ու փորձում եմ, ես սովորածս հիշելու հետ խնդիր ունեմ լուրջ, բայց էս մեթոդներն ավելի քիչ օգտկար եղան, քան գլխավորը՝ ֆեյսբուքից եմ հրաժարվելը, անընդհատ եկող «զիբիլ ինֆոյի» պատճառը երևի շատ մեծ էր։ Ֆեյսբուք չմտնելուց հետո արդյունքը նկատելի էր :P