PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուրախ կլինեմ, եթե YouTube -յան ալիքիս մասին կարծիքներ հայտնեք

GeekToons
18.03.2017, 19:55
Բարև ձեզ: Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ YouTube -ում իմ ալիքով, որում անդրադառնում եմ IT աշխարհի տարբեր լուրերի ու համակարգչային խաղերի: Կցանկանայի լսել կարծիքներ ու քննադատություններ:

Ալիքի հղումը ստորև՝
https://www.youtube.com/channel/UCT4R38YY1IB3K1c9jIktvYQ

Հայկօ
19.03.2017, 03:07
Մի վիդեո նայեցի՝ Galaxy S8-ի, Vertu-ի ու մնացածի մասին, հավանեցի: Հայ-թեքի մասին հայերեն խոսելը դեռ բավականին բարդ ա, ու ինձ շատ դուր եկավ, թե ինչ սահուն ու հասկանալի էր խոսքը: Շատ հաճելի զարմացած եմ, ճիշտ ասած: Պլյուս՝ հայերեն տենց ռեսուրսների թունդ պակաս կա հիմա, լավ գործ եք անում, շարունակեք նույն կերպ:

Chuk
19.03.2017, 03:15
Ինքս սենց ալիքներ չեմ նայում, որտև իմ համար ավելի արագ ա նմանատիպ նորությունները կարդալը, ոչ թե լսելը, բայց կարծում եմ, որ Հայկական մեդիայում/ինտերնետում սենց բաների բաց կար: Վիդեոներից մեկը նայեցի: Գրագետ է արված, առանց ավելորդությունների, էնպես որ ռեսպեկտ: Շարունակեք: Կփորձեմ տարբեր մարդկանց տեղեկացնել սրա մասին:

Arpine
19.03.2017, 12:05
Հաջողություն;)

GeekToons
19.03.2017, 15:28
Մի վիդեո նայեցի՝ Galaxy S8-ի, Vertu-ի ու մնացածի մասին, հավանեցի: Հայ-թեքի մասին հայերեն խոսելը դեռ բավականին բարդ ա, ու ինձ շատ դուր եկավ, թե ինչ սահուն ու հասկանալի էր խոսքը: Շատ հաճելի զարմացած եմ, ճիշտ ասած: Պլյուս՝ հայերեն տենց ռեսուրսների թունդ պակաս կա հիմա, լավ գործ եք անում, շարունակեք նույն կերպ:

Շատ շնորհակալ եմ դրական արձագանքի համար:

GeekToons
19.03.2017, 15:31
Ինքս սենց ալիքներ չեմ նայում, որտև իմ համար ավելի արագ ա նմանատիպ նորությունները կարդալը, ոչ թե լսելը, բայց կարծում եմ, որ Հայկական մեդիայում/ինտերնետում սենց բաների բաց կար: Վիդեոներից մեկը նայեցի: Գրագետ է արված, առանց ավելորդությունների, էնպես որ ռեսպեկտ: Շարունակեք: Կփորձեմ տարբեր մարդկանց տեղեկացնել սրա մասին:

Ուրախ եմ, որ հավանեցիք: Շատ շնորհակալություն:

GeekToons
19.03.2017, 15:31
Հաջողություն;)

:ok

StrangeLittleGirl
19.03.2017, 19:16
Ինձ էլ ահագին դուր եկավ, չնայած անձամբ ես նմանատիպ վիդեոներ չեմ նայում։ Միակ քննադատությունս էն ա, որ տեքստը շատ արագ, առանց շունչ քաշելու ու դադարների ես կարդում։ Վիդեոն նայողի համար ավելի հաճելի ու ընկալելի կլինի, եթե մի քիչ դանդաղացնես տեմպը ու ավելի բնական դարձնես տոնայնությունդ։

keyboard
19.03.2017, 20:52
ոնց որ Գռզոն կասեր ԱԺ-ում՝ «ապե հարց չկա»
Լուրջ լավն էր, աղջիկս նստած հավեսով նայում ու հարցեր էր տալիս
Կուզեմ քեզ ռեալում ճանաչեմ, մի օր հանդիպման արի, կծանոթանանք

Հարդ
19.03.2017, 21:09
Ինչո՞վ ես ձայնագրում տեքստերը :)

GeekToons
19.03.2017, 21:17
Ինձ էլ ահագին դուր եկավ, չնայած անձամբ ես նմանատիպ վիդեոներ չեմ նայում։ Միակ քննադատությունս էն ա, որ տեքստը շատ արագ, առանց շունչ քաշելու ու դադարների ես կարդում։ Վիդեոն նայողի համար ավելի հաճելի ու ընկալելի կլինի, եթե մի քիչ դանդաղացնես տեմպը ու ավելի բնական դարձնես տոնայնությունդ։

Շատ շնորհակալություն: Դադարները վերջին մի քանի հոլովակում տեղ-տեղ կան, տեմպի վրա անպայման կաշխատեմ:oy

GeekToons
19.03.2017, 21:19
ոնց որ Գռզոն կասեր ԱԺ-ում՝ «ապե հարց չկա»
Լուրջ լավն էր, աղջիկս նստած հավեսով նայում ու հարցեր էր տալիս
Կուզեմ քեզ ռեալում ճանաչեմ, մի օր հանդիպման արի, կծանոթանանք

Որ ազատ լինեմ, անպայման կգամ: Մերսի հրավերի համար::ok

GeekToons
19.03.2017, 21:20
Ինչո՞վ ես ձայնագրում տեքստերը :)

Դեռ iPhone -ով, հետո մշակում եմ Adobe Audition -ում: Մոտ ապագայում միջին որակի բարձրախոս եմ ծրագրում պատվիրել, որ դրանով ձայնագրեմ:

Հարդ
19.03.2017, 21:33
Դեռ iPhone -ով, հետո մշակում եմ Adobe Audition -ում: Մոտ ապագայում միջին որակի բարձրախոս եմ ծրագրում պատվիրել, որ դրանով ձայնագրեմ:

Մի քիչ սենյակային ռեվերբ էր զգացվում: Այ որ կարողանաս սենյակում բարձերը, խալիներն ու կտորեղենը շատացնես, նենց, որ ձայնը ոչ թե տարածվի՝ այլ խլանա, էապես կլավանա: Էդ պահով միկրոֆոնը կլինի այֆոնի թե նոյման ընդհանրապես կապ չի ունենա:
հ.գ. մի երկու վիդեո նայելով զգացի որ մի տեղում ձայնագրությունը մի ձևի ա, մյուսում ահագին տարբերվող: Դա հավանաբար նրանից ա, որ տարբեր անգամներ տարբեր հեռավորության կամ անկյան վրա ես ձայնագրել: Աուդիշնը պիտի որ դրա համար հերիքող equalizer ունենա, կարող ես հատկապես բարձր հաճախականությունների հետ խաղալով (high frequency, 2000 - ից 20 000 հերցի միջակայքում) մոտեցնես իրար տարբեր ձայնագրությունները :)

Դեղին մուկիկ
19.03.2017, 21:54
Շատ լավն է ու հետաքրքիր :) Վերջինն եմ նայել դեռ միայն, բայց հաստատ կհետևեմ Ձեր ալիքին:

GeekToons
19.03.2017, 22:28
Շատ լավն է ու հետաքրքիր :) Վերջինն եմ նայել դեռ միայն, բայց հաստատ կհետևեմ Ձեր ալիքին:

Շատ շնորհակալ եմ:

GeekToons
20.03.2017, 00:08
Մի քիչ սենյակային ռեվերբ էր զգացվում: Այ որ կարողանաս սենյակում բարձերը, խալիներն ու կտորեղենը շատացնես, նենց, որ ձայնը ոչ թե տարածվի՝ այլ խլանա, էապես կլավանա: Էդ պահով միկրոֆոնը կլինի այֆոնի թե նոյման ընդհանրապես կապ չի ունենա:
հ.գ. մի երկու վիդեո նայելով զգացի որ մի տեղում ձայնագրությունը մի ձևի ա, մյուսում ահագին տարբերվող: Դա հավանաբար նրանից ա, որ տարբեր անգամներ տարբեր հեռավորության կամ անկյան վրա ես ձայնագրել: Աուդիշնը պիտի որ դրա համար հերիքող equalizer ունենա, կարող ես հատկապես բարձր հաճախականությունների հետ խաղալով (high frequency, 2000 - ից 20 000 հերցի միջակայքում) մոտեցնես իրար տարբեր ձայնագրությունները :)

Առաջին վիդեոներն ընդհանրապես ուրիշ տեղ եմ ձայնագրել, էդ տանը բոլոր սենյակները համարյա դատարկ էին: Շատ շնորհակալ եմ արժեքավոր խորհրդի համար: Կուսումնասիրեմ անպայման ու կփորձեմ կատարելագործել: Երևի ինչ-որ անկյուն առանձնացնեմ հատուկ ձայնագրությունների համար:

Freeman
20.03.2017, 09:26
Հավես բան էր, երաժշտությունն ու զաստավկաներն էլ էին հավես, բայց իմհկ զաստավկաները մի քիչ երկար էին, էն որ արդեն սկսում էի սպասել, երբ կշարունակվի վիդեոն, նոր շարունակվում էր:
Իսկ ամենաշատը դուրս եկավ մեմերի տեղադրելը (աստված մի արասցե):
Ալիքին կհետևեմ, սպասում եմ նոր վիդեոների:

GeekToons
22.03.2017, 01:38

Շատ շնորհակալ եմ: Նոր հոլովակ վաղը կհրապարակեմ:

GeekToons
22.03.2017, 15:32
Ինչպես և խոստացել էի:

https://www.youtube.com/watch?v=QCrVv9mh_4I

Rhayader
23.03.2017, 14:51
Էն անիմացված գլուխը, կամ ավելի լավ անիմացրեք, կամ հանեք, cringe էր լրիվ: