PDA

Դիտել ողջ տարբերակը : Արթուր Սարգսյանը մահացավ

Rhayader
16.03.2017, 18:52
Այսօր մահացավ խղճի բանտարկյալ, որպես Հաց Բերող հայտնի Արթուր Սարգսյանը:

Արթուրը հայտնվեց հասարակության տեսադաշտում երբ, ճեղքելով ոստիկանական պատնեշը, իր մեքենայով սնունդ հասցրեց Սասնա Ծռեր խմբի զինյալներին Էրեբունու ՊՊԾ գնդում: Խմբի հանձնվելուց հետո նա ձերբակալվեց: Լուրջ պայքարից հետո հաջողվեց Արթուր Սարգսյանին ազատել կալանքի տակից (ի նկատի ունենալով նրա՝ Բեխտերևի հիվանդությամբ տառապելը, որի դեպքում չի թույլատրվում մարդուն կալանավայրում պահել): Հետագայում Արթուր Սարգսյանը կրկին կալանավորվեց ու հացադուլ հայտարարեց: Երեկ Արթուրի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, ու նրան տեղափոխեցին Արմենիա ԲԿ: Սուր սրտային անբավարարության պատճառով Արթուր Սարգսյանն այսօր մահացավ:

Sambitbaba
16.03.2017, 19:00
.....

Վիշապ
17.03.2017, 06:34
Ինչ ողբալի ա: Ըստ տվյալների Հաց Բերողը (https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%81_%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2%D5%A8) Արցախյան պատերազմի ժամանակ էլ վիրավորվել էր դիրքեր հաց հասցնելիս: Բայց վերջը սպանվեց ներքին թուրքերի կողմից: Ու փաստորեն մարդը բազմակողմանի զարգացած ու կրթություն ստացած լինելով հանդերձ (http://hetq.am/arm/news/69888/arturn-ir-shnorhqov-bantarkyalnerin-el-hac-hascrec-ynkernery-shnorhavorecin-hac-beroxin.html/) ապրում էր քանդակներ անելով ու Վերնիսաժում ծախելով:
Ու ինչքան փոքրոգի, տուֆտա ու դիշովի կարան լինեն մեր իշխանությունները իրենց խորհրդարանով, միլիցեքով, դատարաններով, մանկլավիկներով ու խամաճիկներով ու իրենց կազմակերպած պետությունով:

Ծլնգ
17.03.2017, 09:44
― Որոշեցի, մտածում էի, թե՝ չկա՞ ինչ-որ մեկը, որ ինչ-որ մի կերպ դա անի։ Եվ, գիտեք ի՞նչ, երբ որ մարդը ինքն իրեն խոսում է և լուծումներ է․․․ հարցեր է դնում իրեն առաջ, անմիջապես պատասխանը գտնում է, որ՝ ինչո՞ւ ես չանեմ։ Եվ անմիջապես ծագեց այդ միտքը, որ կա, ես ճանաչում եմ էդ մեկին․ դա ես եմ։ Եվ ինչու չէ՞՝ ես չանեմ դա, ինչո՞ւ եմ ես ուզում, որ ինչ-որ մեկը՝ ուրիշ մարդ, անի էդ գործողությունը, երբ որ կարող եմ անել նաև ես։ Եվ հենց այդ պահին որոշումը կայացվել էր, որ ես պետք է հաց հասցնեմ։ Եվ սկսվեց ռազմավարական համապատասխան գործողությունները․․․ (6:55)

https://www.youtube.com/watch?v=ZxMMMg519KM

Արթուրը իմացյալ մահի էր գնում․․․ հանուն հաց հասցնելու մտքի․․․ հանուն տղաների․․․ հանուն իր երկրի։ Սենց անկոտրում ՄԱՐԴՈՒՆ ի՞նչ կարային այդ փսլքոտները անել․․․ միմիայն անմահացնել։ Սերժը պատմության մեջ մնալու է որպես լոկ մի փոքր ծանուցում․ «Հաց Բերողի ժամանակաշրջանի մանր քաղաքական գործիչ»։

Սրանց տերը ես թաղե՜մ․․․

Rhayader
17.03.2017, 11:57
Որ խնդրի իրավական կողմը հասանելի լինի, տեղադրում եմ մեր հիմնադրամի ուղարկած իրազեկումը ՀՔԾ, որի հիման վրա առաջին անգամ ազատ արձակվեց Արթուրը: Էս կոնտեքստում լրիվ անհասկանալի է, թե ինչ հիմքերով իրեն երկրորդ անգամ կալանավորեցին:

ՀՐԱՏԱՊ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի պրն. Շահինյան,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Արթուր Սարգսյանի արդեն շուրջ 5 ամիս կալանավայրում գտնվելը, հակասելով վերոհիշյալ որոշմանը, հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում:

Տեղեկացնում ենք ձեզ նաև, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ և բժշկական հսկողություն, որոնք անհնարին է ապահովել կալանավայրում, ինչը բերել է նրա առողջության կտրուկ վատթարացման ու հետագա զարգացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Ինչպես, վստահ ենք, Ձեզ հայտնի է, Արթուր Սարգսյանի առողջությանն ու կյանքին վնաս հասնելու դեպքում, նամանավանդ օրենքի նման կոպիտ խախտման առկայությամբ, պատասխանատվությունն ամբողջությամբ ընկելու է ՀՀ կառավարության վրա ու կարող է անդառնալի վնաս հասցնել ինչպես ՀՀ արդարադատության համակարգի հեղինակությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին:

Վստահ լինելով, որ նման իրավախախտումը չէր կարող տեղի ունենալ Ձեր գիտությամբ, հայցում ենք Ձեր անհապաղ ու հետևողական միջամտությունը՝ Միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովի անհապաղ ներգրավման և հնարավորինս հրատապ նրանց պարտականությունների կատարման հարցերում, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի առողջության կրիտիկական վիճակը:

Հարգանքով՝
«Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամ
Հիմնադիր՝ Ֆելիքս Հայրապետյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Բայանդուր Պողոսյան
Հոգաբարձուներ՝ Եղիշե Պետրոսյան, Արուսյակ Հայրապետյան
Գործադիր տնօրեն՝ Լիա Պողոսյան
Փոխտնօրեն՝ Հայկ Կոստանյան
22 Դեկտեմբերի, 2016

Շինարար
17.03.2017, 13:38
Արթուրը իմացյալ մահի էր գնում․․․ հանուն հաց հասցնելու մտքի․․․ հանուն տղաների․․․ հանուն իր երկրի։ Սենց անկոտրում ՄԱՐԴՈՒՆ ի՞նչ կարային այդ փսլքոտները անել․․․ միմիայն անմահացնել։ Սերժը պատմության մեջ մնալու է որպես լոկ մի փոքր ծանուցում․ «Հաց Բերողի ժամանակաշրջանի մանր քաղաքական գործիչ»։

Սրանց տերը ես թաղե՜մ․․․Սիրուն ես ասում, բայց պատմությունը տենց չի գրվում, քանի՞ հաց բերողների անունով ա դարաշրջան կոչվել:

Ծլնգ
17.03.2017, 17:01
Սիրուն ես ասում, բայց պատմությունը տենց չի գրվում, քանի՞ հաց բերողների անունով ա դարաշրջան կոչվել:

Շինարար ջան, սիրուն խոսքի համար չեմ ասել... ու դա ոչ թե պատմագրության մասին հեղինակավոր խոսք էր, այլ անձնական խոստում ու կոչ՝ չմոռանալ Արթուրին... Հաց Բերողին։

Հաց Բերողը մեր ազգային խիղճն է։ Արթուրը իր տեսակով մեր ազգային ամենալավն է իր գործողություներով ու մարդ լինելով ցուցաբերել. բարություն, անձնուրարություն, անձնազոհություն, նեղը ընկածի կողքով հանգիստ անցնել չկարողացող, ձեռներեցություն՝ ամենալավ իմաստով, անկոտրում հոգի, գրագիտություն, մեծահոգություն, խիզախություն, ըմբոստություն իշխող չարին... մարդիկ կարող են «Սասնա ծռերին» համարել հերոս կամ երազկոտ ըմբոստյալներ ու նույնիսկ ահաբեկիչներ, բոլոր կողմերն էլ ուղեղումս կտեղավորվեն։ Բայց նեղության մեջ հայտնված մարդուն հաց տանողին ընկերությունը իրար հետ ուտելու գործողությամբ բնորոշող ազգը սիրելու է ազգովի։ Հաց Բերողը մեր ագային ընկերն է։

Իսկ Սերժը իր մեջ ընդգրկել է մեր ազգային ամենավատը. անգրագիտություն, ագահություն, շահախնդրություն, նախանձ, չարություն, անհանդուրժողականություն, երգչոտություն, քծնություն... պատմությունը Սերժին լավագույն դեպքում որպես վերին աստիճանի անտաղանդ քաղաքական գործիչ է համարելու, ով նաև մեր ագային խղճի կյանքը վերցրեց։

Ինձ միամիտ ու հիմար անվանի, բայց ես իսկապես հավատում եմ, որ ազգային ավանդությունները ու էպոսները այսպիսի արարքների տեր մարդկանց մասին են հյուսվում։ Ազգային եկեղեցին այպիսի մարդկանց է սուրբ դարձնում։ Այսպիսի մադկանց են արձաններ դնում, իրենց մասին են երգեր գրում, ու գիշերը փոքրերին որպես ազգային ամենալավի մարմնացում պատմում։ Արթուրը իր գործը արել է... ինքն իրեն անմահացրել է իր գործով... հիմա արդեն մեր գործն է իրեն անմահացնելը։ Ու իմ երեխան իր ազգային ինքնության մաս որպես ճանաչելու է Արթուրին, Հաց Բերողին; օգոստոսի 9 նշելու է որպես Հաց Բերողի տոն; Հաց Բերողի գործողություններն էլ է որպես կենսական ուղեցույց օգտոգործելու... իսկ քո՞նը։

Սա էր ասածս, ոչ թե ակադեմիական բանավեճի հրավերք։

Chuk
17.03.2017, 17:50
Ես էն հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանցից եմ, ով Արթուրին օգնելու համար մատը մատին չի տվել։ Հազարավոր էն մարդկանցից եմ, որ չնայած հրապարակային չի բարձրաձայնել իր կասկածները, բայց կասկածը միշտ իրան կերել ա, չի կարողացել մարսել, որ էդ մարդը ոստիկանական պատ ա ճեղքել ու միշտ ինքս իմ ներսում քննարկռլ եմ վարկածը, որ սարքած ա։ Ու գիտեմ, որ մենակ չեմ եղել։ Հազարավորներն են էդպես եղել։ Հիմա ես ամոթից գետինն եմ մտնում։ Ամոթից գետինն եմ մտնում, որ վարչախմբի բազմաթիվ խաղերի պատճառով էս դեպքում էլ եմ խաղի վարկածը քննարկել։ Ամոթից գետինն եմ մտնում, որ րաֆֆի-անդրիասա-դաշնակա հացադուլների ծաղրի պատճառով էս հացադուլն էլ ընթացքում ըստ արժանիի չեմ գնահատել։

Տխուր ա ու ամոթ։

Sent from my A0001 using Tapatalk

Շինարար
17.03.2017, 18:08

օքեյ

Rhayader
17.03.2017, 20:19

Դե բոլոր ինստիտուցիաները փչացրել են, մեղադրելի չի, երբ չգիտես, ում վստահես, ում չէ, մի հատ էլ բոլորն իրար աջ ու ձախ ԿԳԲ-ի գործակալ են հայտարարում:

Gayl
17.03.2017, 20:55
Նա այն մարդն էր ում ոչ թե խոսում են, այլ նրա արարքով դաստիարակվում են։

Վիշապ
17.03.2017, 23:23
Այո, Հաց Բերողը պիտի լինի մեր համար հեղինակություն, ոչ թե պաշտոն ու փող ցրած գողերն ու կեղտերը:

Աթեիստ
18.03.2017, 10:13
https://youtu.be/SX30KpBLp9E