PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես սովորել օտար լեզու

Progart
14.03.2017, 17:11
Ես 4 տարուց ավելի ա, ինչ ցանկանում եմ ու ամեն օր պարապում անգլերեն, սակայն չկա էն արդյունքը, որը պիտի լիներ 4տարվա սովորողի համար։
Դրա համար էլ որոշեցի նման թեմա բացել, որտեղ իրենց խորհուրդներով կարող են մեզ՝ դժվարությամբ նոր լեզու սովորողներիս օգնել։
Ի՞նչ մեթոդներ գիտեք նոր լեզու սովորելու համար, որը լինի մաքսիմալ օգտակար և հեշտ։

StrangeLittleGirl
14.03.2017, 17:25

Լեզուն առանց օգտագործելու չի սովորվում: Որտե՞ղ ա քո խնդիրը: Լսում ու չե՞ս հասկանում: Ուրեմն հնարավորինս շատ անգլերեն կինոներ նայի ու երգեր լսի: Չե՞ս կարողանում խոսել: Ուրեմն հնարավորինս շատ անգլերեն խոսիր: Միակ գաղտնիքն էդ ա:

anslov
14.03.2017, 18:00
Օտար լեզու սովորեու ամենաունիվերսալ ու 100 տոկոս աշխատող մեթոդ- դա էն մեթոդն ա, որով նորածին երեխան սովորում է իր մայրենի լեզուն: Քանի որ երեխանրը 100 տոկոսով կարողանում են իրենց լեզուն բազային մասով սովորել մաքսիմում 3 տարում:
Եթե հնար ունես, ուշադիր հետևի, թե ոնց է 1 տարեկան երեխան սկսում խոսալ:
...
Ամենակարևորը- ոչ մի քերականական կանոններ, ոչ մի տառեր ու այբուբեն: Ոչ մի ֆլան -ֆստան: Ոչ մի կոմպլես ու լարվածություն, իր ուզածը սխալ ու ճիշտ հնչեցնելու առումով:
Եթե երեխան խոսում է արդեն 3 տարեկանում շատ պարզ ու գրագետ. ապա հասուն մարդուն "երեխայական" մեթոդի կիրառման դեպքում պետք կլինի հավանաբան մաքսիմում 1 տարի

StrangeLittleGirl
14.03.2017, 18:03

Էստեղ մի ֆունդամենտալ տարբերություն կա. մինչև երեք տարեկան երեխան օտար լեզու չի սովորում, մայրենի լեզու ա սովորում։ Էդ տարիքի երեխաների ուղեղն ուրիշ կերպ ա աշխատում։ Դրա համար էս թեման կոչվում ա՝ ինչպես սովորել օտար լեզու, ոչ թե ինչպես սովորել մայրենի լեզու։ Հասուն մարդու դեպքում «երեխայական» մեթոդը չի աշխատում զանազան պատճառներով, որոնցից մեկը մայրենի լեզվի հենքն ա՝ իր բոլոր օգնող ու խանգարող հանգամանքներով հանդերձ։ Ու ի վերջո, երեք տարեկան երեխան մայրենի լեզվին էլ լիարժեք չի տիրապետում, ունի սահմանափակ բառապաշար ու գիտի սահմանափակ թվով քերականական կանոններ։

Progart
14.03.2017, 18:41
Լեզուն առանց օգտագործելու չի սովորվում: Որտե՞ղ ա քո խնդիրը: Լսում ու չե՞ս հասկանում: Ուրեմն հնարավորինս շատ անգլերեն կինոներ նայի ու երգեր լսի: Չե՞ս կարողանում խոսել: Ուրեմն հնարավորինս շատ անգլերեն խոսիր: Միակ գաղտնիքն էդ ա:

Լսում եմ ու դժվարությամբ հասկանում։
Հիմնական դժվարույթունս խոսելն ա, ուղղակի ինձ անհրաժեշտ ա շատ հարուստ բառապաշար։ Մասնագիտական տերմիններով և այլն։ Տարբեր մեթոդներ, ծրագրեր եմ փորձել, բայց մեծ արդյունք չեմ ունենում։
Քերականություն իմանալ ու նման բաներ․․․Չի ստացվում, հեշտ եղանակ էլ չեմ կարողանում էլ գտնել։

Progart
14.03.2017, 18:47
Օտար լեզու սովորեու ամենաունիվերսալ ու 100 տոկոս աշխատող մեթոդ- դա էն մեթոդն ա, որով նորածին երեխան սովորում է իր մայրենի լեզուն: Քանի որ երեխանրը 100 տոկոսով կարողանում են իրենց լեզուն բազային մասով սովորել մաքսիմում 3 տարում:
Եթե հնար ունես, ուշադիր հետևի, թե ոնց է 1 տարեկան երեխան սկսում խոսալ:
...
Ամենակարևորը- ոչ մի քերականական կանոններ, ոչ մի տառեր ու այբուբեն: Ոչ մի ֆլան -ֆստան: Ոչ մի կոմպլես ու լարվածություն, իր ուզածը սխալ ու ճիշտ հնչեցնելու առումով:
Եթե երեխան խոսում է արդեն 3 տարեկանում շատ պարզ ու գրագետ. ապա հասուն մարդուն "երեխայական" մեթոդի կիրառման դեպքում պետք կլինի հավանաբան մաքսիմում 1 տարի
Բազային գիտելիքներ ունեմ, խնդիրը խորանալու մեջ ա։
Ունենամ գիտելիքներ, որպեսզի կարողանամ ազատ շփվել, կարդամ մասնագիտական/գեղարվեստական գրականություն մինիմալ օգտվելով բառարաններից։

Ձեր նշած ամենակարևորն էլ ինձ հետաքրքրում ա, Դուք ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս առանց էդ ֆլան ու ֆստանի, առանց լարվածության սովորեմ լեզուն։

StrangeLittleGirl
14.03.2017, 19:00
Լսում եմ ու դժվարությամբ հասկանում։
Հիմնական դժվարույթունս խոսելն ա, ուղղակի ինձ անհրաժեշտ ա շատ հարուստ բառապաշար։ Մասնագիտական տերմիններով և այլն։ Տարբեր մեթոդներ, ծրագրեր եմ փորձել, բայց մեծ արդյունք չեմ ունենում։
Քերականություն իմանալ ու նման բաներ․․․Չի ստացվում, հեշտ եղանակ էլ չեմ կարողանում էլ գտնել։
Եթե մասնագիտական անգլերեն ես ուզում, ուրեմն պիտի մասնագիտականի վրա կենտրոնանաս: Այսինքն, մասնագիտական գրքեր կարդաս, պրեզենտացիաներ պատրաստես և այլն: Հասկանում եմ, որ մի տեսակ հակասական ա հնչում. եթե չես կարող էդ բոլորը անել, ո՞նց անես: Բայց լեզուն էդպես ա: Որտեղ թերանում ես, հենց էդ բանը պիտի շատ անես, մինչև լավացնես: Նույն մասնագիտական հարցերում կարող ես քեզ ծանոթ տեքստեր կարդալ կամ քեզ ծանոթ թեմաներով դասախոսություններ լսել: Դրանց լավն էն ա, որ քեզ ծանոթ կոնտեքստի մեջ ես հայտնվում, կոնտեքստից հասկանում ես որ բառն ինչ ա նշանակում:

Մեկ էլ մի խորհուրդ. բառարանից հնարավորինս քիչ օգտվի, իսկ օգտվելիս էլ աշխատիր «անգլերեն-անգլերեն» բառարան գործածել: Բառարանը մեզ շատ ա ծուլացնում, կոնտեքստի վրա չենք կենտրոնանում, որ ամբողջ նախադասությունը հասկանանք:

anslov
14.03.2017, 19:46
Էստեղ մի ֆունդամենտալ տարբերություն կա. մինչև երեք տարեկան երեխան օտար լեզու չի սովորում, մայրենի լեզու ա սովորում։ Էդ տարիքի երեխաների ուղեղն ուրիշ կերպ ա աշխատում։ Դրա համար էս թեման կոչվում ա՝ ինչպես սովորել օտար լեզու, ոչ թե ինչպես սովորել մայրենի լեզու։ Հասուն մարդու դեպքում «երեխայական» մեթոդը չի աշխատում զանազան պատճառներով, որոնցից մեկը մայրենի լեզվի հենքն ա՝ իր բոլոր օգնող ու խանգարող հանգամանքներով հանդերձ։ Ու ի վերջո, երեք տարեկան երեխան մայրենի լեզվին էլ լիարժեք չի տիրապետում, ունի սահմանափակ բառապաշար ու գիտի սահմանափակ թվով քերականական կանոններ։
Ախպորս 2.5 տարեկան երեխան միաժամանակ լսում ու ընդօրինակում է 3 լեզվով- հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Ու ինքը ոչ մի գաղափար անգամ չունի, թե որն է մայրենին որը հայրենրին, որը պապենին:
Ամեն ինչ շատ պարզ է ստացվել: Մայրը խոսում է իր հետ հայերեն, հայրը անգլերեն /իր մայրենին է/ , ու մի կողմի պապ-տատը ռուսերեն /ռուսախոս հայեր են/:
Փողոցում երեխաների հետ արագորեն փոխանջատվում է անգլերեն լեզվի: Ուղեղը մի հետաքրքիր բազմահոսքային խառնարան է, որը ունակ է արագորեն փոխանջատվել ու միանալ իր հարմար ադապտացիային:
Երեխան ցանկության ու հնարավորություն դեպքում ունակ է անսահման լեզվուներով բազա հավաքել ու շատ իդենտիֆիկացված այդ տվյալենրը հավաքել իրենց համար ունիկալ բազաների մեջ: Ու ամենակարևորը - առանց իր կողմից որևէ գիտական մոտեցումենի, օրենքներ ու կանոնների:
Երեխայի մոտ ծնդիրները սկսում են առաջանալ էն ժամանակից սկսած, երբ որ մեծերը սկսում են իրենց "դաստիրակչական" քայլերը, հա ուղղելով ու ասելով որ "սենց մի ասա, սենց ասա": Դրենցի հետո սկսում է ամաչկոտություն շրջանը որը տոռմուզ է տալիս իրեալական աշխատող "մեքենային":

Իսկ քո մոտեցումը, - դա մարդկանց ֆունդամենտալ ձևի անգարգետ դարձնելու ժամանակակից ձևն է, երբ որ լեզուն սկսում են այբուբեյից ու բալերի ժամանակներից, հոլովումներից, դեմքերից ու այլ սովորական ոչ մասնագիտական մարդու համար էշություններից: մարդկանց կոմպելսավորում են ու հետո էտ կոմպլեկսների վրա լիքը "մասնագետներ" իրանց հացի փողն են աշխատում:

Progart
14.03.2017, 19:55

երեխայիս դեպքում էս մեթոդը կարա գործի, ուղղակի ինձ հետ անգլերեն խոսող չկա։
Երևի անընդհատ նյութերը կարդալիս, վիդեոները նայելիս անգլերենին դիմեմ։

anslov
14.03.2017, 19:56
Բազային գիտելիքներ ունեմ, խնդիրը խորանալու մեջ ա։
Ունենամ գիտելիքներ, որպեսզի կարողանամ ազատ շփվել, կարդամ մասնագիտական/գեղարվեստական գրականություն մինիմալ օգտվելով բառարաններից։

Ձեր նշած ամենակարևորն էլ ինձ հետաքրքրում ա, Դուք ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս առանց էդ ֆլան ու ֆստանի, առանց լարվածության սովորեմ լեզուն։
Ասում եմ- մոռացի որ մեծ մարդ ես:
Մոռացի որ ունես պատասխանատվություն "ճիշտ" խոսալու ու ընդանրապես: /Խոսքս վերաբերվում է իհարկե միայն լեզվական մասին /

Վարվիր ոնց որ երեխան: Ստիպիր քեզ լսեն, ու մինչև քո ուզածը չստանաս, յան չտաս: Խոսա մենակ էտ սովորվելիք լեզվով էն մարդու հետ, ով էր այդ լեզվի կրողն ա: Մտի տարբեր աուդիո-սկայպանման տեղեր ու խոսա մարդկանց հետ ռեալ հարցերից, ասնեք եթե "փորտ ցավում է", ապա համարիր որ ուրիշ մարդ էլ չկա որ հացնենս, ու մտի անգլերեն միջավայր ու ստիպի որ քեզ լսեն ու պատասխանեն:

Մոռացի սխալվելու մասին, դու գիտնական չես: Մի վախեցի երեխայի պես ընկնել, հետո լացել ու հետո էլի ոտի կանգնել ու նույն բանը հազարերորդ անգամ անել:
Մի խոսքով եթե հաջողվի, ապա երեխայական տարիքից երբևէ դուրս մի արի, գոնե օտար լեզվի հաշվով :)

Մայրենի, հայրենի, պապենի լեզուները ոչ թե որոշվում են ոչ թե ռազմահայրենասիրական չափանիշներով, այլ նրանով, թե որ տարիքում է տվյալ լեզուն սովորվել: Տվյալ դեպքում եղբորդ երեխան ունի երեք մայրենի լեզու, դրա համար էլ գաղափար չունի, թե որն է մայրենին, որը՝ հայրենին: Եղբորդ երեխայի համար էդ երեքը միշտ էլ լինելու են մայրենի: Այլ հարց ա, թե որը կլինի դոմինանտ լեզու: Դա կախված ա նրանից, թե ինչ միջավայրում կապրի, ինչ լեզվով կրթություն կստանա և այլն: Բայց էդ երեքը մայրենի են:

Երեխայի մոտ ծնդիրները սկսում են առաջանալ էն ժամանակից սկսած, երբ որ մեծերը սկսում են իրենց "դաստիրակչական" քայլերը, հա ուղղելով ու ասելով որ "սենց մի ասա, սենց ասա": Դրենցի հետո սկսում է ամաչկոտություն շրջանը որը տոռմուզ է տալիս իրեալական աշխատող "մեքենային":
Ո՛չ, մեծերի «դաստիարակչական» քայլերը կապ չունեն: Երեխայի՝ լեզուն որպես մայրենի լեզու յուրացնելու ժամանակաշրջանը խիստ սահմանափակ է: Դրանից հետո յուրացված ցանկացած լեզու համարվում է օտար լեզու: Մասնավորապես, մայրենի լեզվի քերականական և հնչյունաբանական կանոնները յուրացվում են մինչև երեք տարեկան (ըստ որոշ այլ աղբյուրների, հինգ տարեկան): Դրանից հետո գրեթե անհնար ա որևէ լեզու կոպիտ ասած առանց ակցենտի սովորել:

Իսկ քո մոտեցումը, - դա մարդկանց ֆունդամենտալ ձևի անգարգետ դարձնելու ժամանակակից ձևն է, երբ որ լեզուն սկսում են այբուբեյից ու բալերի ժամանակներից, հոլովումներից, դեմքերից ու այլ սովորական ոչ մասնագիտական մարդու համար էշություններից: մարդկանց կոմպելսավորում են ու հետո էտ կոմպլեկսների վրա լիքը "մասնագետներ" իրանց հացի փողն են աշխատում:
Ես չգիտեմ՝ դու ինչ մոտեցումներից ես խոսում, բայց ես էսօրվա օրով իմ առօրյայում միջինում երեք լեզու եմ գործածում, ամսվա կտրվածքով՝ հինգից վեց, տարվա կտրվածքով՝ յոթ-ութ: Եթե տեսար, ես հարցատուին խորհուրդ չէի տալիս հոլովներից ու դեմք ու ժամանակից սկսել, բայց մեծահասակին խորհուրդ տալ երեխայի պես լեզու սովորել, երբ ուղղակի մեծահասակի ուղեղն ուրիշ կերպ է աշխատում, մեծագույն սխալներից է:

Progart
14.03.2017, 19:57
Մեկ էլ մի խորհուրդ. բառարանից հնարավորինս քիչ օգտվի, իսկ օգտվելիս էլ աշխատիր «անգլերեն-անգլերեն» բառարան գործածել: Բառարանը մեզ շատ ա ծուլացնում, կոնտեքստի վրա չենք կենտրոնանում, որ ամբողջ նախադասությունը հասկանանք:

Սա հաստատ։ «Կախվածություն» ոնցոր ձեռք բերենք բառարաններից։

Ծլնգ
14.03.2017, 20:00
Ախպորս 2.5 տարեկան երեխան միաժամանակ լսում ու ընդօրինակում է 3 լեզվով- հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Ու ինքը ոչ մի գաղափար անգամ չունի, թե որն է մայրենին որը հայրենրին, որը պապենին:
Ամեն ինչ շատ պարզ է ստացվել: Մայրը խոսում է իր հետ հայերեն, հայրը անգլերեն /իր մայրենին է/ , ու մի կողմի պապ-տատը ռուսերեն /ռուսախոս հայեր են/:
Փողոցում երեխաների հետ արագորեն փոխանջատվում է անգլերեն լեզվի: Ուղեղը մի հետաքրքիր բազմահոսքային խառնարան է, որը ունակ է արագորեն փոխանջատվել ու միանալ իր հարմար ադապտացիային:
Երեխան ցանկության ու հնարավորություն դեպքում ունակ է անսահման լեզվուներով բազա հավաքել ու շատ իդենտիֆիկացված այդ տվյալենրը հավաքել իրենց համար ունիկալ բազաների մեջ: Ու ամենակարևորը - առանց իր կողմից որևէ գիտական մոտեցումենի, օրենքներ ու կանոնների:
Երեխայի մոտ ծնդիրները սկսում են առաջանալ էն ժամանակից սկսած, երբ որ մեծերը սկսում են իրենց "դաստիրակչական" քայլերը, հա ուղղելով ու ասելով որ "սենց մի ասա, սենց ասա": Դրենցի հետո սկսում է ամաչկոտություն շրջանը որը տոռմուզ է տալիս իրեալական աշխատող "մեքենային":

Իսկ քո մոտեցումը, - դա մարդկանց ֆունդամենտալ ձևի անգարգետ դարձնելու ժամանակակից ձևն է, երբ որ լեզուն սկսում են այբուբեյից ու բալերի ժամանակներից, հոլովումներից, դեմքերից ու այլ սովորական ոչ մասնագիտական մարդու համար էշություններից: մարդկանց կոմպելսավորում են ու հետո էտ կոմպլեկսների վրա լիքը "մասնագետներ" իրանց հացի փողն են աշխատում:
այսքանի մեջ դու հաշվի չես առնում մի բան՝ երեխաների ուղեղի նեյրոճկունությունը (neuroplasticity)։ Փոքր տարիքը ամենաիդեալական ժամանակն է լեզու (և ամեն ինչ) սովորելու, իսկ մեծանալուն հետ մեկտեղ ուղեղը կորցնում է ճկունությունը՝ տեղ տալով խորացված գիտելիքներ ձևավորելուն նպաստող առաձգականությանը։ Երեխաներն էլ տարիների ընթացքում «խորանում» են որևէ (մեկ կամ երկու) լեզվով, և մյուս լեզուների իմացությունը հետզետե թուլանում է, եթե չեն շարունակում բավարար կերպով օգտագործել։ Այնպես որ քո մեթոդիկայի կիրառելիությունը մեծ մարդու համար, կոպիտ ասած, հեքիաթ է...

StrangeLittleGirl
14.03.2017, 20:00
Ասում եմ- մոռացի որ մեծ մարդ ես:
Մոռացի որ ունես պատասխանատվություն "ճիշտ" խոսալու ու ընդանրապես: /Խոսքս վերաբերվում է իհարկե միայն լեզվական մասին /

Վարվիր ոնց որ երեխան: Ստիպիր քեզ լսեն, ու մինչև քո ուզածը չստանաս, յան չտաս: Խոսա մենակ էտ սովորվելիք լեզվով էն մարդու հետ, ով էր այդ լեզվի կրողն ա: Մտի տարբեր աուդիո-սկայպանման տեղեր ու խոսա մարդկանց հետ ռեալ հարցերից, ասնեք եթե "փորտ ցավում է", ապա համարիր որ ուրիշ մարդ էլ չկա որ հացնենս, ու մտի անգլերեն միջավայր ու ստիպի որ քեզ լսեն ու պատասխանեն:

Մոռացի սխալվելու մասին, դու գիտնական չես: Մի վախեցի երեխայի պես ընկնել, հետո լացել ու հետո էլի ոտի կանգնել ու նույն բանը հազարերորդ անգամ անել:
Մի խոսքով եթե հաջողվի, ապա երեխայական տարիքից երբևէ դուրս մի արի, գոնե օտար լեզվի հաշվով :)
Իհարկե, սխալվելու մասին մոռանալը ճիշտ խորհուրդ ա: Բայց երեխայի պես վերաբերվելը՝ ամենամեծ սխալներից: Հա, պետք ա լեզուն անընդհատ գործածել, բայց պետք ա նաև քերականական կանոններ իմանալ ու գրել կարդալ իմանալ, որովհետև մեծահասակը շատ հեռու չի գնա առանց կանոններ իմանալու:
Հարցատուն ուզում ա մասնագիտական տերմիններ իմանալ, մասնագիտական գրականություն կարդալ: Երեխան որտեղի՞ց մասնագիտական գրականություն իմանա: Երեխան որտեղի՞ց կարդալ իմանա: Էս մեթոդը ժամանակին փորձել են մեծահասակների վրա սաղացնել: Չի ստացվում: Գրագետ մեծահասակն ուզում ա իր նոր լսած բառը գրի առնել, որ հետո մի հատ աչքի անցկացնի, հիշի: Բայց երբ չես տալիս գրելու գործիքներ, մեծահասակն ուղղակի չի կարողանում էդ բառերը պահել ուղեղում:

anslov
14.03.2017, 20:00
երեխայիս դեպքում էս մեթոդը կարա գործի, ուղղակի ինձ հետ անգլերեն խոսող չկա։
Երևի անընդհատ նյութերը կարդալիս, վիդեոները նայելիս անգլերենին դիմեմ։
Երեխան կարդալ չգիտի- մոռացի կարդալու մասին, թե չէ շատ արագ կլռրվես: մոռացի որ տառեր կան, ու գրվող բառեր կամ , որ էս բառը սենց է գրվում բայց ուրիշ ձև արտասսանվում: Մինչև վարժ, հասկանալի /համարյա թե կատարյալ/ խոսալ չկարողանաս, ոչ մի գիրք գրականություն:
Հիշիր որ օտար լեզվի առումով նորածին երեխա ես, ու հետո դառնում ես 1 տարեկան, հետո 2... և այլն ու քեզ պահի նորածնի կամ 1 տարեկանի պես :)

StrangeLittleGirl
14.03.2017, 20:04

Մեծահասակին չես կարող ստիպել, որ մոռանա, որ տառեր կան, մանավանդ մեր օրերի մեծահասակին, երբ ինֆորմացիայի բավական մեծ մասը գրավոր տեսքով ա փոխանակում: Մեծահասակին չես կարող ստիպել, որ իր ամբողջ գիտելիքներն ու փորձը մի կողմ դնի, որ նոր լեզու սովորի: Հակառակը՝ քանի որ մեծահասակի ուղեղը չունի էն ճկունությունը, ինչ նորածնինը, մեծահասակը պիտի իր գիտելիքներն ու փորձը գործածի լեզու սովորելու օգտին: Օրինակ, նույն անալիտիկ ունակությունները կոնտեքստից բառը հասկանալու համար, միջազգային տերմիններից օգտվելը (որովհետև իրանք շատ ավելի շատ են, քան մենք գիտենք), զանազան թեմաներով գիտելիքները և այլն:

Ծլնգ
14.03.2017, 20:05

«аффтар убейся ап стену»-ն հայերեն ո՞նց են ասում... «գլուխդ պատով տուր, թող պատն էլ գլխովդ տա»? © Chuk

anslov
14.03.2017, 20:08
Դրանից հետո գրեթե անհնար ա որևէ լեզու կոպիտ ասած առանց ակցենտի սովորել:

Սա լրիվ որիշ կինոյից է: Ակցենտը՞ ինչ կապ ունի լեզվով հաղորդակցվելու հետ:
Ինչ ակցենտ ուզում ես ունեցի, դա բացարձակ կարևոր չի: Կոնկրետ Լոնդոնում հարյուր հատ ակցենտ կա, հետո՞ ինչ: Կամ հայերենում ամեն գյուղ իրա ակցենտն ունի, հետո՞, կարող է՞ հայերեն չեն խոսում :D
Մարդը ուզում է լեզու իմանալ, ոչ թե ակցենտ չունենալ,: Իսկ այ ակցենտը՞- դա հենց բիզնեսի համար ա, որ մարդկանց վրա փող աշխատեն իրանց կոմպլեկսավորելով:
Ես էր անգլերեն եմ խոսում, ոչ մի հավակնություն չունեմ, որ անգլիացի երևալու:
/Իսկ ռուսերենի դեպքում- առավել ևս :D /կատակ / /

StrangeLittleGirl
14.03.2017, 20:11

Ակցենտն էն կապն ունի, որ ուղղակի գրեթե անհնար ա օտար լեզու սովորել առանց օտար ակցենտ ունենալու: Իսկ դրա պատճառն էն ա, որ մարդիկ օտար լեզու սովորում են մեծ տարիքում: Երեխաների մոտ կա կրիտիկական շրջան, որից հետո հնարավոր չի լեզվի հնչյունաբանական համակարգի լիարժեք յուրացումը: Ակցենտի օրինակը նրա համար բերեցի, որ օտար լեզուն չի կարող թե՛ որակապես, թե՛ քանակապես նույնը լինել, ինչ մայրենին, հետևաբար սովորելու մեթոդներն էլ պետք ա տարբեր լինեն:
Իսկ քո բերածները ոչ թե ակցենտի, այլ բարբառի օրինակներ են: Դրանք մի՜ քիչ տարբեր բաներ են ;)

anslov
14.03.2017, 20:13
Մեծահասակին չես կարող ստիպել, որ մոռանա, որ տառեր կան, մանավանդ մեր օրերի մեծահասակին, երբ ինֆորմացիայի բավական մեծ մասը գրավոր տեսքով ա փոխանակում: Մեծահասակին չես կարող ստիպել, որ իր ամբողջ գիտելիքներն ու փորձը մի կողմ դնի, որ նոր լեզու սովորի: Հակառակը՝ քանի որ մեծահասակի ուղեղը չունի էն ճկունությունը, ինչ նորածնինը, մեծահասակը պիտի իր գիտելիքներն ու փորձը գործածի լեզու սովորելու օգտին: Օրինակ, նույն անալիտիկ ունակությունները կոնտեքստից բառը հասկանալու համար, միջազգային տերմիններից օգտվելը (որովհետև իրանք շատ ավելի շատ են, քան մենք գիտենք), զանազան թեմաներով գիտելիքները և այլն:
Այ դրա համար էլ մեծահասակը լեզու չի կարողանում սովորել, կամ էլ դրա վրա ծախսում է մի քանի հարյուր անգամ ավելի շատ էներևգիա ու ջանք, քան պետք էր իրականում:

Ու դա օգտագործում են ճարպկ լեզվի "դասատուները", որ իրանց համար քնած տեղը փող աշխատեն, ու ընդ որում տալով զրոյին մոտ արդյունք:

Մարդու ուղեղը իր կյանքի ամբողջ ընթացքում էլ նույն ուղեղն ա բիոլոգաիական առումով:
Իսկ փոխվում ա մեջի պարունակությունը: Դատարկիր քո ուղեղը "աղբից" ու քո ուղեղը կլինի այնպիսին, ինչպիսին է երեխայի ուղեղը

anslov
14.03.2017, 20:14
Ակցենտն էն կապն ունի, որ ուղղակի գրեթե անհնար ա օտար լեզու սովորել առանց օտար ակցենտ ունենալու: Իսկ դրա պատճառն էն ա, որ մարդիկ օտար լեզու սովորում են մեծ տարիքում: Երեխաների մոտ կա կրիտիկական շրջան, որից հետո հնարավոր չի լեզվի հնչյունաբանական համակարգի լիարժեք յուրացումը: Ակցենտի օրինակը նրա համար բերեցի, որ օտար լեզուն չի կարող թե՛ որակապես, թե՛ քանակապես նույնը լինել, ինչ մայրենին, հետևաբար սովորելու մեթոդներն էլ պետք ա տարբեր լինեն:
Իսկ քո բերածները ոչ թե ակցենտի, այլ բարբառի օրինակներ են: Դրանք մի՜ քիչ տարբեր բաներ են ;)
բարբառ չի, ակցեն է:
Օրինակ, երեկ լսում է մի արցախցու ելույթը մաքրամաքուր հայերենով, բայց ղարաբաղյան ակցենտով:

anslov
14.03.2017, 20:18
այսքանի մեջ դու հաշվի չես առնում մի բան՝ երեխաների ուղեղի նեյրոճկունությունը (neuroplasticity)։ Փոքր տարիքը ամենաիդեալական ժամանակն է լեզու (և ամեն ինչ) սովորելու, իսկ մեծանալուն հետ մեկտեղ ուղեղը կորցնում է ճկունությունը՝ տեղ տալով խորացված գիտելիքներ ձևավորելուն նպաստող առաձգականությանը։ Երեխաներն էլ տարիների ընթացքում «խորանում» են որևէ (մեկ կամ երկու) լեզվով, և մյուս լեզուների իմացությունը հետզետե թուլանում է, եթե չեն շարունակում բավարար կերպով օգտագործել։ Այնպես որ քո մեթոդիկայի կիրառելիությունը մեծ մարդու համար, կոպիտ ասած, հեքիաթ է...
Ես էլ էտ եմ ասում էլի: Հեքիաթ է:
Հեքիաթին հավատալը ամեն մարդու խելքի բան չի

StrangeLittleGirl
14.03.2017, 20:21
Այ դրա համար էլ մեծահասակը լեզու չի կարողանում սովորել, կամ էլ դրա վրա ծախսում է մի քանի հարյուր անգամ ավելի շատ էներևգիա ու ջանք, քան պետք էր իրականում:

Ու դա օգտագործում են ճարպկ լեզվի "դասատուները", որ իրանց համար քնած տեղը փող աշխատեն, ու ընդ որում տալով զրոյին մոտ արդյունք:

Մարդու ուղեղը իր կյանքի ամբողջ ընթացքում էլ նույն ուղեղն ա բիոլոգաիական առումով:
Իսկ փոխվում ա մեջի պարունակությունը: Դատարկիր քո ուղեղը "աղբից" ու քո ուղեղը կլինի այնպիսին, ինչպիսին է երեխայի ուղեղը
Ինձ բացում ա, որ դու փորձում ես ինձ մարդու ուղեղի մասին դասեր տալ :D
Մեծահասակը լեզու սովորել կկարողանա մենակ էն դեպքում, երբ իր գիտելիքներն ու փորձը (լեզվի հետ կապ ունեցող և չունեցող) կարողանա ճիշտ ծառայեցնել լեզու սովորելուն: Երեխան մեծահասակի նկատմամբ առավելություն ունի. ուղեղի ճկունությունն ա: Բայց մեծահասակն էլ երեխայի նկատմամբ առավելություն ունի. գիտելիքներն ու փորձն են: Քանի որ մեծահասակը չունի նույն ճկունությունը, ճիշտ կլինի, որ գործածի գիտելիքներն ու փորձը: Էդ գիտելիքների ու փորձի մեջ մտնում ա նաև գրել-կարդալ իմանալը: Ուրեմն կարա գրավոր խոսքը որպես գործիք օգտագործի: Օրինակ, կարա նշումներ անի, հետո դրանք ուսումնասիրի:

Ի դեպ, դասատուները «քնած տեղը փող» աշխատում են նաև քո ասած մեթոդներով աշխատելիս: Էլի եմ ասում. ես տարվա կտրվածքով յոթ-ութ լեզվի հետ եմ գործ ունենում, ու դրանց մի մասով ուսուցիչների հետ եմ անցել: Ու հավատա, նույն ժամաքանակով անցած հոլանդերենս գերմաներենիցս վատ ա հենց էն պատճառով, որ հոլանդերենի ուսուցիչը համոզված էր, որ պիտի մեզ «երեխայի նման» լեզու սովորեցնի:

Իսկ կյանքի ընթացքում ուղեղում կուտակածը աղբ չի, գիտելիքներ ու փորձ են, ինչը պետք ա գնահատել ու պահպանել:

StrangeLittleGirl
14.03.2017, 20:22
բարբառ չի, ակցեն է:
Օրինակ, երեկ լսում է մի արցախցու ելույթը մաքրամաքուր հայերենով, բայց ղարաբաղյան ակցենտով:

Օքեյ, ակցենտ: Որովհետև արցախցու մայրենի լեզուն իր բարբառն ա, դրա համար գրական հայերեն ակցենտով ա խոսում, գրական հայերենն օտար լեզու ա, որը դպրոցում կամ ավելի ուշ ա սովորել: Ու դա նորմալ ա, ընդունելի ա:

anslov
14.03.2017, 20:25
Ինձ բացում ա, որ դու փորձում ես ինձ մարդու ուղեղի մասին դասեր տալ :D

Վայ , էս ինչ ասիր է ... բացվել ես հա՞ :D

anslov
14.03.2017, 20:29
Բազային գիտելիքներ ունեմ, խնդիրը խորանալու մեջ ա։
Ունենամ գիտելիքներ, որպեսզի կարողանամ ազատ շփվել, կարդամ մասնագիտական/գեղարվեստական գրականություն մինիմալ օգտվելով բառարաններից։

Ձեր նշած ամենակարևորն էլ ինձ հետաքրքրում ա, Դուք ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս առանց էդ ֆլան ու ֆստանի, առանց լարվածության սովորեմ լեզուն։
Մի հատ էլ խորհուրդ ու ֆսյո
Բառարաններով, գիքերով լեզու սովորելը նույնն ա, ոնց որ քայլել սովորելու համար երեխային Նյուտոնյան մեխանիկան սկզբից սովորացնես:
Էտ դեպքում երեխան կյանքում նորմալ, բնական ձևով քայլել չի սովորի :)
Աբսուրդ ա չէ՞:
Ու հիմակվա լեզվի դպրոցները ո կուրսերը անում են նույն բանը:

StrangeLittleGirl
14.03.2017, 20:42

Քանի՞ լեզվի դպրոցում ես սովորել: Հազար հատ լեզվի դպրոց կա ու սովորացնելու հազար մեթոդ:
Լեզվի դպրոց կա ընդհանրապես գրավոր խոսք չի գործածում (ինչը ես լուրջ սխալ եմ համարում), լեզվի դպրոց կա՝ քերականություն բացատրելուց էն կողմ չի գնում (ինչը նույնպես լուրջ սխալ ա): Բառարանն ու գրքերը զուտ օժանդակ միջոցներ են ու հատկապես օգտակար են գրավոր լեզուն յուրացնելիս: Հա, մարդ կա, ում համար ավելի կարևոր ա տվյալ լեզվի գրավոր տարբերակը յուրացնելը, քան խոսել իմանալը: Ու նաև օգտակար են նրանով, որ արագացնում են տվյալ բառի յուրացումը: Եթե գրավոր խոսքը մի կողմ ես նետում, էսպիսի բանաձև ես ունենում. նոր բառ լսել - > մոռանալ -> նորից հանդիպել էդ բառին - > մոռանալ -> նորից հանդիպել -> յուրացնել -> կիրառել: Իսկ երբ գրավոր խոսքը գործածում ես, հետևյալ պատկերն ա դառնում. նոր բառ լսել - > գրի առնել - > կրկնել - > յուրացնել -> կիրառել։ Զգու՞մ ես ինչքան ժամանակ ա խնայվում։

Դեղին մուկիկ
14.03.2017, 23:38
Ես 4 տարուց ավելի ա, ինչ ցանկանում եմ ու ամեն օր պարապում անգլերեն, սակայն չկա էն արդյունքը, որը պիտի լիներ 4տարվա սովորողի համար։
Դրա համար էլ որոշեցի նման թեմա բացել, որտեղ իրենց խորհուրդներով կարող են մեզ՝ դժվարությամբ նոր լեզու սովորողներիս օգնել։
Ի՞նչ մեթոդներ գիտեք նոր լեզու սովորելու համար, որը լինի մաքսիմալ օգտակար և հեշտ։

Իհարկե, ինչպես արդեն նշվել է, լեզուն յուրացնելու համար շատ կարևոր է տվյալ լեզուն գործածելը: Բայց ինչպես ցանկացած նոր բան սովորելիս, այդ թվում և օտար լեզու, պետք է հաշվի առնել որոշ նրբություններ, օրինակ՝ սովորողի անհատականությունը, նրա խառնվածքը, բնավորությունը, մտածելու ձևը: Օրինակ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե տվյալ սովորողը ավելի շատ ինտրովերտ է, թե էքստրովերտ: Ուստի մի մեթոդ մեկի համար կարող է շատ արդյունավետ լինել, իսկ մյուսի համար՝ ոչ այնքան: Օրինակ՝ ինձ համար միշտ ավելի հեշտ է եղել յուրացնել գրավոր խոսքը, քան բանավորը, քանի որ բավականին քչախոս եմ: Իսկ վերջերս մի աշակերտ ունեի, որի բերանը արդեն երրորդ դասից հետո չէր փակվում:))
Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ կտամ գտնել այն լեզվական միջավայրը, որտեղ կարող եք առավելագույնս «բացվել», քննարկել այն թեմաները, որոնք իրոք հետաքրքրում են ձեզ:

Progart
18.03.2017, 13:04

Լեզու սովորելիս ինտրովերսիան֊էքստրավերսիան հաշվի առնելը հետաքրքրեց :D Ավելի մանրամասն կարո՞ղ եք ներկայացնել:

Glück
18.03.2017, 16:05
Ես ավելի հեշտ եմ բանավոր խոսքս կառուցում, երբ քերականությունը լավ պատկերացնում եմ: Չեմ պատկերացնում առանց քերականություն իմանալու, առանց բառերի սեռ ու հոլովման ձև իմանալու ո՞նց ա հնարավոր գերմաներեն նախադասություն կազմել:
Դասատուս մի աշակերտ ուներ, ով Գերմանիայում ուսումնական կենտրոններից մեկում էր սկսել գերմաներեն սովորել: Իրեն չէին սովորեցրել տարբերել գոյականի սեռերը, որովհետև իրենք դա ավտոմատ տարբերում են (մայրենի լեզվի սկզբունքով): Էտ աղջիկը ճիշտ նախադասություն կազմել չէր կարողանում, թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում:

StrangeLittleGirl
18.03.2017, 16:20
Լեզու սովորելիս ինտրովերսիան֊էքստրավերսիան հաշվի առնելը հետաքրքրեց :D Ավելի մանրամասն կարո՞ղ եք ներկայացնել:

Շատ պարզ ա. էքստրավերտները մի երկու բառ սովորում են ու գնում դեսուդեն, բոլորի հետ խոսում։ Հետևաբար, վարժվում ա բանավոր խոսքը, բայց գրավորն ահավոր ա մնում։ Իսկ ինտրովերտները հիմնականում պերֆեկցիոնիստ են։ Մինչև չիմանան՝ նախադասությունը ճիշտ ա, չեն խոսի։ Մյուս կողմից, քանի որ ինտրովերտները մենակով շատ ժամանակ են անցկացնում, լիքը կարդում են ու ինքնուրույն բաներ սովորում, ինչը նպաստում ա գրավոր ու պասիվ խոսքի զարգացմանը, բայց չեն կարողանում խոսել։ Հա, նաև ինտրովերտները նախընտրում են գրավոր հաղորդակցությունը, ու կարան օտարների հետ օնլայն հաղորդակցվել տվյալ լեզվով։ Լուծու՞մ։ Ինտրովերտն աշխատում ա իրա վրա ու փորձում ա հաղթահարել խոսելու վախերը։

Ես ինքս էս խնդրին շատ սուր բախվեցի, երբ սկսեցի դանիերեն սովորել։ Ամբողջ ինտրովերտությունս մի կողմ էի դրել ու փորձում էի դանիացիների հետ խոսել, բայց չէին հասկանում ասածներս։ Մեկ, երկու, երեք, ու հետո արդեն դանիերեն խոսելն ինձ համար մեծ տանջանք էր դարձել: Հիմա համեմատաբար հեշտ ա, ու անծանոթների հետ կարողանում եմ խոսել, բայց ծանոթ մարդկանց հետ չի ստացվում անցնել դանիերենի հենց էն պատճառով, որ մի ժամանակ ուղղակի չէին հասկանում ասածներս:

Progart
19.03.2017, 19:37

Ա՜, պարզ ա, ես մի պահ ուրիշ կողմ տարա։
Ամենաբարդը հենց էդ վախերն հաղթահարելն ա, երևի էսքան ժամանակ հանգիստ մեկ նախադասությունից ավել չեմ փորձել խոսել․ որովհետև մի սխալ բառ ասելու վախը միշտ հետս ա եղել։

StrangeLittleGirl
19.03.2017, 19:49

Հա, դա ահագին բարդ ա: Դրա համար անծանոթների հետ ավելի հեշտ ա ստացվում, երբ քեզ համար շատ կարևոր չի, թե ինչ տպավորություն թողեցիր: Զրուցակից գտնելիս էլ կարող ես խնդրել, որ սխալներդ չուղղի, որովհետև անընդհատ ուղղելն ահագին կոմպլեքսավորում ա:

ARMbrain
19.03.2017, 23:00
Բարևներ, հին ակումբն ա, համարյա բան չի փոխվել))))
Ինչքան ժամանակա հետևում էի, բայց բան չէի գրում: Աասեցի կիսվեմ ստեղ, ունեցածս նյութերով։

https://www.youtube.com/watch?v=y9fFDpSqKdQ&list=PLoU6OXYTp-18JD4-yo3SzvKl2zRXkd-1w

Իրա մնացած վիդեոներն էլ կարաք նայեք, տարբեր լեզուների համար կա, էս տարի դուրս ա գալիս նաև 2017 թվի նոր տարբերակները)))

StrangeLittleGirl
19.03.2017, 23:01

Վիդեոն չեմ նայել, բայց իմ գլխում մե՜ծ հարցական առաջացավ։ Տասնվեց ժամում ի՞նչ մակարդակի անգլերեն ա սովորացնում։

ARMbrain
19.03.2017, 23:18
Վիդեոն չեմ նայել, բայց իմ գլխում մե՜ծ հարցական առաջացավ։ Տասնվեց ժամում ի՞նչ մակարդակի անգլերեն ա սովորացնում։

Առաջին վիդեոի սկիզբը նայի, ու վերջի վիդեոի վերջը, պարզ կլինի։
Իդեպ սովորողներից մեկը ռուս դերասան է։
Ես դեռ չեմ հասցրել նայել, բայց ինչքան որ կարդացել եմ մեկնաբանությունները youtube-ի, ընդհանուր իր էջում եղած կարծիքները, կարծես թե բոլորը գոհ են։

StrangeLittleGirl
20.03.2017, 01:02

Գոհը հասկացանք: Ես ուզում եմ հասկանալ՝ տասնվեց ժամում ի՞նչ մակարդակի մասին ա խոսում: Դու նայել ես էդ վիդեոները, ինչու՞ չես ասում:

ARMbrain
20.03.2017, 03:19

Պատասխանել եմ:

Progart
12.07.2017, 09:47
Իսկ քերականությունը հեշտ սովորելու եղանակներ կա՞ն։ Ամենաձանձրալին ա :(
Վարժությունների, նյութերի հղումներ ունե՞ք անգլերեն սովորելու համար։

Հ․Գ․ Մեկ էլ, էս մի քանի ժամում սովորելու մեթոդները լավն են, բայց սկսնակների համար։ Ինձ համար անիմաստ ժամանակի կորուստ էր։ :)

StrangeLittleGirl
12.07.2017, 13:29

Քերականության վրա շատ ժամանակ ծախսել չարժե։ Բայց կարող ես duolingo-ն փորփրել։ Ահագին կայֆ մեթոդներով ա սովորացնում։ Մենակ չգիտեմ՝ անգլերեն կա՞, թե՞ չէ, որովհետև մնացած լեզուներն անգլերենի վրա են հիմնված։

Շնորհակալ եմ էդ մի քանի ժամում սովորելու մեթոդների մասին գրելու համար։ Ես էլ էի հավատացած, որ էնտեղ մի բան էն չի, բայց միշտ ալարում էի ստուգել, թե ինչը։

Progart
12.07.2017, 15:22
Քերականության վրա շատ ժամանակ ծախսել չարժե։ Բայց կարող ես duolingo-ն փորփրել։ Ահագին կայֆ մեթոդներով ա սովորացնում։ Մենակ չգիտեմ՝ անգլերեն կա՞, թե՞ չէ, որովհետև մնացած լեզուներն անգլերենի վրա են հիմնված։

Duolingo֊ն շատ օգտակար եղավ, փորձել եմ, անգլերենը ռուսերենի միջոցով սովորեցի ես, երկուսի մակարդակն էլ բարձրացավ։
Բայց դե քերականությունը գրավորս զարգացնելու համար է պետք :( Ինձ թվում է, առանց իրար չեն լինի :/

StrangeLittleGirl
12.07.2017, 15:36

Ինչ խոսք, գրագետ խոսք կառուցելու համար պետք ա քերականություն որոշ չափով իմանալ, բայց եթե duolingo-ով անցել ես, չեմ կարծում՝ դրանից ավելի պետք լինի։ Փորձիր գրքեր կարդալ, որ քերականական կառույցներն ուղեղիդ մեջ տպավորվեն։ Անգլերենը շատ բարդ քերականություն չունի, ու չարժե դրա վրա չափից դուրս շատ ժամանակ ծախսել։

Կարող ես նաև տեքստեր գրել, խնդրել, որ լեզվին տիրապետող ընկերներդ ստուգեն ու սխալներդ բացատրեն։

StrangeLittleGirl
16.07.2017, 22:11
Հետաքրքիր հոդված լեզու սովորելու մասին ու թե ինչու ա խոսակցական մակարդակի իմանալը հեշտ, իսկ լեզվակրի մակարդակի՝ շատ դժվար։ (https://luckytoilet.wordpress.com/2017/07/12/the-power-law-distribution-and-the-harsh-reality-of-language-learning/)