PDA

Դիտել ողջ տարբերակը : Little Free Library / Փոքրիկ անվճար գրադարան

ivy
08.03.2017, 13:15
Վերջերս իմացա Little Free Library (https://en.wikipedia.org/wiki/Little_Free_Library)-ի մասին ու նաև նրա մասին, որ արդեն Հայաստանում էլ են գործում այս անվճար պստիկ գրադարանները (https://blog.onearmenia.org/little-free-libraries-in-armenia-6be34ff010f#.5y13q1oxc):

Գաղափարը շատ պարզ է. փողոցում տեղակայված փոքրիկ տնակ-գրադարակից կարելի է ցանկացած պահի գիրք վերցնել՝ կարդալու համար կամ թողնել մեկը՝ ուրիշների համար:

Էսպիսի գրադարան «հիմնելու համար» պետք է այն գնել littlefreelibrary- (https://littlefreelibrary.org/)ից և դառնալ տվյալ համայնքի համար «գրադարանավար» կամ այսպես կոչված «ստյուարդ»:

Ի՞նչ կարծիքի եք կոնցեպտի մասին:
Երևանում նկատե՞լ եք էս փոքրիկ գրադարան-տնակները, օգտվո՞ւմ եք:

StrangeLittleGirl
08.03.2017, 13:18

Գաղափարն իհարկե շատ լավն ա: Կոնկրետ էս մեկին ծանոթ չեմ, բայց նմանատիպ այլ պրոյեկտների բավական ծանոթ եմ, ու ահագին հիասթափեցնող ա, որովհետև մարդիկ փաստացիորեն թողնում են էնպիսի գրքեր, որոնցից ուզում են ազատվել, ոչ թե էնպիսիք, որ ուզում են ուրիշներն էլ կարդալ: Արդյունքում՝ լիքը մակուլատուրա ա կուտակվում, վերցնող չկա: Բայց շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ էս փոքրիկ գրադարաններն այլ սկզբունքով են գործում:

ivy
08.03.2017, 13:43

Կարծում եմ, «ստյուարդները» կարող են վերահսկել մի քիչ:

Ռուֆուս
08.03.2017, 13:57
Գաղափարը լավն ա թղթի վրա, բայց առանց խիստ վերահսկողության չի աշխատում։ Մի հատ կա Արամի փողոցի վրա, մի ժամանակ միշտ դատարկ էր, իսկ էս վերջերս Եհովայի Վկաներն են հայտնաբերել ու մեջը մենակ իրենց գրքերն ու բրոշյուրներն են դրված, ստիպված էդ ամբողջը վերցրեցի նետեցի աղբամանը։

Չեմ կարծում, որ էդ գրադարաններում երբևէ որևէ գիրք գտնեմ, որը կարդալու արժանի լինի։

StrangeLittleGirl
08.03.2017, 13:59
Կարծում եմ, «ստյուարդները» կարող են վերահսկել մի քիչ:
Եսի՞մ: Գրքափոխանակության (http://www.bookcrossing.com/) դեպքում էլ դրանով զբաղվող կաֆեներն ու այլ վայրերը կարող են վերահսկել, բայց արի ու տես, որ գրադարակներում մենակ զիբիլ ա: Ամեն դեպքում, կուզեի նախ իմ աչքով տեսնել փոքրիկ գրադարանների մասին գաղափար կազմելու մասին:

Ուսումնասիրեցի, Դանիայում չորս հատ կա, չորսն էլ կորած-մոլորած տեղերում են: Ըստ երևույթին, էնպիսի տեղեր են, որտեղ մեծ անվճար գրադարանները հասանելի չեն :))

Հայկօ
08.03.2017, 18:26
Անտարբեր եմ: Այսինքն՝ լավ բան ա, բայց ինձ պետք չի: Մի տեսակ ռանդոմություն կա մեջը, իսկ ես արդեն չեմ էլ հիշում՝ երբ եմ վերջին անգամ պատահականության սկզբունքով գիրք ընտրել:

LisBeth
08.03.2017, 19:18
Նախկին տանս մոտ մի հատ կար, տնակ չէր բայց, "բազմահարկ" շենք, մետրուկիսնոց բաձրությամբ։ Քանզի ես շատ եմ փողոցում գտած պատահական բաների վրա ժամանակ ծախսում, մոտեցա փորփրեցի, զուտ սովետական ագիտացիոն գրականություն էր, մեկ էլ մի քանի նեղ մասնագիտական գրքեր, օրինակ տեխնիկայի մասին, հետն էլ ասենք լամպային հեռուստացույցների, կամ ռադիոների, ու լիքը գովազդային ժուռնալներ։ Հետո նկատեցի, որ մենակ տատիկ պապիկներ են մոտը կանգնած լինում։ Իրանց համար նոստալգիայի անկյուն էին սարքել։

մարդագայլուկ
08.03.2017, 20:24
Ինձ թվում ա ընդամենը պուպուշ գաղափար ա։ Բայց մենակ էդքան բան։

ivy
03.09.2017, 23:13
Մի երկու շաբաթ առաջ մեզ մոտ էլ ենք նման մի բան հայտնաբերել։
http://i64.tinypic.com/oqhxzk.jpg
Մեկ֊մեկ էլ կողքին մարդիկ կտեսնես, նստած կարդում են. հավես տեսարան է ։)

StrangeLittleGirl
04.09.2017, 09:51
Ի դեպ, մոռացել էի գրել։ Մի երկու ամիս առաջ մեզ մոտ էլ հայտնաբերեցի, էլի նույն պատմությունը․ ով ինչ զիբիլ ունի, որ չի ուզում կարդալ, բերել, լցրել էր :( Եղած երեսուն-քառասուն գրքերի մեծ մասը self-help կամ ծառագրկական թեմաներով էին։ Մի երկու հետաքրքիր բան գտա, էն էլ օրիգինալ անգլերենի դանիերեն թարգմանություններն էին։