PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարտի ութ. կանանց իրավունքների օ՞ր, թե՞ սեքսիզմի հերթական դրսևորում



StrangeLittleGirl
07.03.2017, 19:36
Մարտի ութին (https://en.wikipedia.org/wiki/International_Women's_Day)աշխարհի տարբեր մասերում տոնում են կանանց տնտեսական, քաղաքական և հասարակական հաջողությունները։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ ֆեմինիստական տոն է, որովհետև էդ օրը տարբեր երկրներում նորից բարձրացվում են կանանց ու տղամարդկանց հավասարության հարցերը։

Բայց Հայաստանում իր ծաղիկ ու փուչիկով մարտի ութը կարծես ավելի է խորացնում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունը։ Այդ օրը տղամարդիկ ափսեները լվանալով կամ ճաշ եփելով կարծես ավելի ուժեղ են շեշտադրում, որ կանանց տեղը հենց խոհանոցն է։

Դուք ի՞նչ կարծիք ունեք այս տոնի մասին։

Chuk
07.03.2017, 19:53
Ծաղիկ ու փուչիկ՝ օքեյ, լիքը։ Ափսե լվալու ու ճաշ եփելու տրադիցիա չեմ նկատել էդ օրը։

Հ.գ. ինքս էդ օրը չեմ կարևորում

Sent from my A0001 using Tapatalk

Gayl
07.03.2017, 19:57
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանում մարտի 8 ին տղամարդիկ լվանում են ափսեներն ու ճաշ են եփում։

Gayl
07.03.2017, 20:00
Բրիտանացի գիտնականները նաև պարզել են, որ մարտի 8 ին կանանց ծաղիկ ու փուչիկ նվիրելը անհավասարության նշան է, իսկ ետրվարի 23 ին տղամարդկանց նասկի ու բրիտվա նվիրելը սարկազմի նշանա։

yerevanci
07.03.2017, 21:00
Թող կորչեն բրիտանացի և այլազգի մյուս գիտնականները իրենց ուսումնասիրություններվ: :angry :angry :angry
Իմ կարծիքով պետք է սովորենք ամեն ինչում տեսնել լավը, նորություն չեմ ասի, որ երկրագնդի երեսին կան թե տղամարդ խոհարարներ և թե կին բիզնեսլեդիներ, այնպես որ այս օրը ևս մեկ առիթ է ուրախանալու և դիմացինին ժպիտ պարգևելու:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ սիրելի կանայք և աղջիկներ: Շնորհակալություն, որ մեր կողքին եք: :flower :flower :flower

Դեղին մուկիկ
08.03.2017, 00:04
Իմ կարծիքով Հայաստանում մարտի 8-ը իր բուն իմաստից բավականին հեռու է, ուղղակի շատ գեղեցիկ տոն է, որը դրական հույզեր է տալիս ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: :)

Տրիբուն
08.03.2017, 00:27
Բայց Հայաստանում իր ծաղիկ ու փուչիկով մարտի ութը կարծես ավելի է խորացնում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարությունը։ Այդ օրը տղամարդիկ ափսեները լվանալով կամ ճաշ եփելով կարծես ավելի ուժեղ են շեշտադրում, որ կանանց տեղը հենց խոհանոցն է։

Դուք ի՞նչ կարծիք ունեք այս տոնի մասին։

lose-lose situation ա, ամանները չլվաս սխալ ես, լվաս սխալ ես

Հայկօ
08.03.2017, 00:56
Աման լվալու-բանի մասին առաջին անգամ եմ լսում, տոնի հանդեպ էլ հույժ անտարբեր եմ, ոնց որ մնացած բոլոր տոների հանդեպ, ներառյալ ծնունդս :)):

Վիշապ
08.03.2017, 03:34
ԱՄՆ-ում կանայք ցույց են պլանավորել "Day Without A Woman" թեմայով: Այսինքն կանայք թռած են լինելու էդ օրը :Ճ

Ձայնալար
11.03.2017, 15:31
Սեռական բնույթի տոների մեջ ինչ-որ արհեստական բան կա ի սկզբանե: Կանանց իրավունքների վրա կենտրոնանալու համար կարա ուղղակի օր լինի, ոնց որ ասենք սպիդի դեմ պայքարի օրը, բայց եթե տոն ա, էն էլ պետական ու ոչ աշխատանքային, ինքնաբերաբար ենթադրում ա փուչիկ ու ծաղիկ:
Չենք կարա էլի, ծեծված կանանց նկարներով պաստառները ձեռներիս ինչ-որ բան տոնենք:

Սեքսիզմը տենց էլ լավ չհասկացա ինչ ա, բայց կանանց ինչ-որ հաճելի բան անելու համար առիթ ա՝ ռեստորան հրավիրել, ծաղիկ նվիրել (կամ աման լվալ :D )