PDA

Դիտել ողջ տարբերակը : Էթիկական նորմերը գիտության մեջ

Ruby Rue
26.02.2017, 18:50
Բնական գիտությունները մեծ արագությամբ զարգանում են, բայց էդ արագության վրա հաճախ որոշ սահմանափակումներ են դրվում, երբ այս կամ այն գիտական հետազոտություն համարվում է էթիկայի կամ բարոյական նորմերից դուրս։ Հետևյալ գրառումը (https://www.akumb.am/showthread.php/67263-%D5%95%D6%80%D5%A3%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D6%87-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%AB%D5%BB%D6%87?p=2551995&viewfull=1#post2551995), պատճառ դարձավ, որ բացեմ էս թեման, ինչն ինձ որպես ապագա գիտնական, շատ է հետաքրքրում։
Որպեսզի օդում չխոսվի, օրինակ վերցնենք մարդու էմբրիոնի գենետիկ մոդիֆիկացիաները։ Մոտ մեկ տարի առաջ բավականին ցնցող լուր էր (https://www.theguardian.com/science/2016/feb/01/human-embryo-genetic-modify-regulator-green-light-research)էն փաստը, որ բրիտանացի գիտնականները թույլատվություն են ստացել մարդու էմբրիոնի գենետիկ մոդիֆիկացիաներ անել, թեև աշխատանքները երկու շաբաթից ավելի չէին կարող տևել։ Ես, օրինակ, նորությունից շատ զարմացած էի, որովհետև արգելքի մասին տեղյակ չէի։
Մեկ այլ սահմանափակում է կենդանիների վրա կատարվող փորձերը։ Իհարկե, կենդանիների օգտագործումը փորձերում պիտի լինի խիստ հիմնավորված և ըստ խիստ անհրաժեշտության, բայց օրինակ բազմաթիվ գիտնականներ նշում են, որ իրենց աշխատանքը մեծամասամբ դառնում է հիմնավորագիր գրել և հաճախ, էլի, չեն հասնում իրենց ուզած թույլատվությանը։ Հաճախ էլ գիտնականները գնում են ասիական երկրներ, հատկապես՝ Չինաստան, քանի որ էնտեղ լեգալ հարցերը կարգավորելն ավելի հեշտ է։ Էդպիսի մի օրինակ է այս դեպքը (http://www.nature.com/news/brain-implants-allow-paralysed-monkeys-to-walk-1.20967), որտեղ ողնուղեղի վնասվածքով կապիկի ուղեղում իմպլանտներ են տեղադրել, ինչի շնորհիվ նա քայլել է։ Իրականում, կենդանիների հարցը չգիտեմ ինչքանով է էթիկայի կոնտեքստում տեղավորվում, որովհետև ավելի շատ կենդանիների խնամքի և պաշտպանության հարց է։
Ուրիշ օրինակ են նաև այն փորձերը, որ չեն թույլատրվում մարդկանց ներառող որոշ հետազոտություններ, թեկուզ ասենք վերոնշյալ օրգազմի ինտենսիվության չափման օրինակը։ Օրինակ, այս դեպքում, ես չեմ կարող հասկանալ, թե ինչի՞ պիտի արգելվի մի հետազոտություն, որի մասին պատշաճորեն տեղեկացվել է չափահաս մասնակիցներին և ստացվել նրանց համաձայնությունը։
Ինչևէ, եկեք քննարկենք, թե գիտության վրա դրվող ո՞ր սահմաններն են ընդունելի, արդյո՞ք ճիշտ է սահմանափակել հետազոտությունները, որոնց արդյունքները կարող են շրջադարձային լինել բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, ինչ է թե բարոյական կամ էթիկական նորմերից դուրս են։

StrangeLittleGirl
26.02.2017, 19:30
Ընդհանրապես, էթիկական կոմիտեներն ամենամեծ դժվարությամբ առողջ մարդկանց վրա կատարվելիք հետազոտություններն են հաստատում: Ու էդ նորմերն էլ էնքան լղոզված են: Գիտնականների ու կոմիտեների միջև անընդհատ պատերազմներ են: Ասենք, նույն սեքսի թեմայով Օքսֆորդի մի խումբ գիտնականներ ուզում էին հետազոտություն անցկացնել՝ սեքս անող զույգին մտցնելով սկաներ: Բայց ՄԹ-ում էթիկակական կոմիտեն չհաստատեց, ստիպված Նիդեռլանդներում նույն հետազոտությունն արեցին:

Կոնկրետ իմ հետազոտությունն էլ ա էթիկական կոմիտեով անցել: Եթե ձեռքս սրտիս դնեմ ու լրիվ անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ իմ մասնակիցներից շատերը մեղմ ասած տհաճ զգացողություններ են ունեցել հետազոտության ժամանակ, ու չգիտեմ՝ հանուն գիտության արժե՞ մարդկանց էդպիսի տհաճ զգացողությունների ենթարկել: Ճիշտ ա՝ մյուս կողմից, գոնե ահագին վարձատրվում են իրանք, ու դա կողմնակի եկամուտ ա դառնում:

Հետո էթիկական կոմիտեների հաստատումը ստանալը շատ հաճախ ձևակերպումների հարց ա: Ասենք, մեզ մոտից մի աղջիկ պսիխոպաթիա էր ուսումնասիրում, ու շատ հմուտ կերպով «պսիխոպաթիա» բառը հանել էր դիմումի ամբողջ փաթեթից: Բայց կոմիտեն էդ տեսքով չհաստատեց, որտև ամիսներ առաջ նույն աղջիկն իրանց մեյլ էր գրել՝ ասելով, որ պսիխոպաթիայի մասին հետազոտություն ա անցկացնում, էթիկայի հարցերը ոնց պիտի լուծվեն:

Մի խոսքով, շատ բարդ ու խառը ոլորտ ա:

Ծլնգ
26.02.2017, 20:12
Կարծում եմ այստեղ կարևոր է նաև հետազոտությունների սպասված արդյունքները։ Ասենք, եթե պսիխոպաթիա ես ուսումնասիրում, բայց հեչ էլ պարզ չի թե ուսումնասիրությունդ ինչ-որ դրական բան տալու ա պսիխոպաթների բժշկական հարցերում, թե ոչ, ապա կոմիտեն էլ այդ հետազոտությունը կհամարի կասկածելի։ Կոպիտ ասած, եթե հետազոտությունդ մարդկանց դիսկոմֆորտ է պատճառում ու արդյունքում մենակ այս հարցն (https://en.wikipedia.org/wiki/Publish_or_perish) ա լուծվում, ապա էթիկական կոմիտեի ծանրաձեռնությունը շատ էլ տեղին է։

Իսկ բուն էթիկան ահագին քաղաքական հարց է։ Եթե ներկայիս քաղաքական դաշտը ինչ-որ բան համարում է էթիկայից դուրս, ապա այդ ուղղությամբ ֆինանսներ էլ չեն տրամադրվի, ու որպես հետևանք, հետազոտական կենտրոններն էլ կաշխատեն զերծ մնալ այսպիսի գիտությունից։ Ցավոք սրտի հետազոտությունների գերակշռող մասը ունի պետական ֆինանսավորվում, որի որոշումներ ընդունողները առաջին հերթին քաղաքականությամբ են ուղղորդվում։

StrangeLittleGirl
26.02.2017, 21:01

Ամբողջ հարցն էն ա, որ ահագին սխալ մոտեցում ա հետազոտության արժեքը բժշկական ուղղակի օգուտով չափելով: Կոնկրետ էս դեպքում քո ասած հարցը չէր լուծվում: Ընդամենը կոնկրետ PhD ուսանողի պրոյեկտի մի մաս էր, որով փորձում էր պսիխոպաթիայի հոգեբանական ու ֆիզիոլոգիական մարկերները գտնել: Էթիկական կոմիտեն թույլ չտվեց պսիխոպաթիայի սկրինինգ անել: Արդյունքում՝ հետազոտվող անձանց մասին էդպես էլ չի իմացվելու պսիխոպաթիա ունեն, թե չէ, մենակ հոգեբանական ու ֆիզիոլոգիական չափումներ են արվելու: Ու բնականաբար, էս հետազոտությունից մի դեբիլ հոդված դուրս կգա ընդամենը:

Ծլնգ
26.02.2017, 21:08

Կոնկրետ հետազոտության մասին չեմ կարող դատողություններ անել, քանի չեմ տեսել փրոփոզալը, բայց փսիխոպաթիայի հոգեբանական ու ֆիզիոլոգիական մարկերներ գտնելը մեկը ես կհամարեի լուրջ ու օգտակար հետևանքներով հետազոտություն, եթե մեթոդները վստահելիություն ներշնչեին։ Բայց զուտ «փսիխոպաթիայի սկրինինգը նո-նո-նոյա» մոտեցումը (որը մի քիչ կասկածելի ա), իհարկե, թյուրիմացություն ա։

StrangeLittleGirl
26.02.2017, 21:17

Դե հենց էդ ա, էթիկական կոմիտեի տեսանկյունից էթիկ չի հետազոտությանը որպես առողջ մասնակից ներկայացած տղամարդուն պսիխոպաթիայի համար սկրինինգ անել, հետո էլ ասել՝ դու պսիխոպաթիա ունես: Դրա համար որոշում են ուղղակի թույլ չտալ սկրինինգը:

Ծլնգ
26.02.2017, 21:41

Ճիշտն ասած, մի քիչ դեռ կասկածելի ա։ Քանի չեմ տեսել փրոփոզալը, կոմիտեի եզրակացությունը ու հեղինակի ու կոմիտեի միջև ամբողջ գրավոր հաղորդակցումը մի քիչ վերապահումով եմ վերաբերվում քո բերած պատճառա-հետևանքային կապին։

Նոր Դանիայի REC-ի մասին մի քիչ կարդացի... հա, շրջանային կոմիտեները (ի տարբերություն ինստիտուցիոնալների) մի քիչ սրտովս չեն, ու կարծես Դանիայում մեծամասնորեն ոչմասնագետներ են կոմիտեի մեջ ընդգրկվում, էլի՝ «բարդության» բուն, հետն էլ խորհդատու բիոէթիկայի մասնագետներ չունեն, ու հետն էլ ահագին ծանրաբեռնված են։ Բայց կարծես գործընթացային տեսանկյունից ահագին լավ մտածված համակարգ ա, CREC-ին բողոքարկման հնարավորությամբ։ Եսիմ... էլի, բոլոր գլխավոր հաղորդակցությունները տեսնել է պետք, մինչև հավատամ մերժման պատճառին։

StrangeLittleGirl
26.02.2017, 21:54

Իրականում չեն մերժել, conditional approval են տվել՝ պայմանով, որ սկրինինգային մասը հանի, ընդ որում դա իրավաբանի առաջարկն ա էղել: Ու հա, էդ պրոբլեմատիկ ա, որ ոչ մասնագետներ են էնտեղ նստած: Նույնիսկ պատահել ա, որ լրիվ նույն հետազոտության համար մի փաթեթ ուղարկվել ա, հաստատել են, հետո երբ պետք ա էղել էդ հետազոտությունը նորից անել, նույն փաթեթը նորից ա ուղարկվել, էս անգամ չեն հաստատել՝ զանազան փոփոխություններ պահանջելով: Մի խոսքով, խառն ա: