Մուտք

Դիտել ողջ տարբերակը : «Ճաշակին ընկեր չկա»



StrangeLittleGirl
18.02.2017, 14:16
Մի քիչ դժվարանում էի կողմնորոշվել, թե որ բաժնում էս թեման բացեմ, որովհետև վերաբերում ա ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերին (հատկապես կինո, գրականություն ու երաժշտություն), դրա համար ուղղակի որոշեցի հոգեբանություն ու փիլիսոփայություն բաժնում բացել:

Ուրեմն շատ ժամանակ որևէ երգ, կինո կամ գրական գործ քննարկելիս, երբ երկու կողմերի կարծիքները հակադրվում են, խոսակցությունը փակվում է «ճաշակին ընկեր չկա» արտահայտությամբ: Ոմանք պնդում են, որ դա կեղծ ձևակերպում է ու հորինված է վատ գործերի նկատմամբ դրական վերաբերմունքն արդարացնելու համար: Ոմանք էլ կարծում են, որ իսկապես ամեն ինչ ճաշակի հարց է, եթե մի բան մեկին դուր չի գալիս, դեռ չի նշանակում, որ վատն է կամ հակառակը: Փոքր ժամանակ էլ ես սիրում էի ասել. «Անճաշակին ընկեր չկա»:

Ի՞նչ կարծիքի եք ճաշակի մասին: Իսկապե՞ս «ճաշակին ընկեր չկա», թե՞ ամեն դեպքում արվեստին հնարավոր է քանակական գնահատական տալ: Որքանո՞վ է հնարավոր էդ գնահատականը տալ ու ո՞վ պիտի տա: Արդյոք հնարավո՞ր է ինչ-որ գնահատականից բարձրի դեպքում մնացածը ճաշակով պայմանավորել: Ի վերջո, ի՞նչ է ճաշակը, ինչպե՞ս է ձևավորվում:

Ծլնգ
18.02.2017, 14:59
Սրա որոշ մասերին արդեն անդրադարձել եմ (https://www.akumb.am/showthread.php/67153-%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF?p=2545317&viewfull=1#post2545317)։

Իսկ ճաշակը... նույնիսկ նույն մարդը կարող է տարբեր «ճաշակներ» ունենալ առավոտյան և երեկոյան, սոված փորին և կուշտ, իր տան մեջ և դրսում, և այլն... հասարակության դերը կա, իհարկե, մանավանդ այդ ճաշակի հրապարակայնացման մեջ, բայց դժվար է ասել թե կոնկրետ ինչից ա ճաշակը ձևավորվում։ Վալոդի մոտ կարող ա իր արու լինելուց ա կնոջ կերպարի նկատմամբ որոշ ճաշակ ստեղծվում, Մարգոյի մոտ էլ՝ իր երազկոտությունից՝ արական գեղեցկության մասին։ Եվ հակառակը, Վալոդի մոտ երազկոտությունից ա մեքենաների մասին ճաշակ ձևավորվում, Մարգոյի մոտ էլ դիմահարդարման մասին ճաշակը ձևավորվում է իր իգականությունից, իսկ մուղամի նկատմամբ երկուսի զզվանք էլ ձևավորվում ա հայ լինելուց։ Արտաքին հարկադրական գործոնների ազդեցության տակ էլ է ճաշակը ձևավորվում, ինչպես կասեր Վոգ-ի հայտնի գլխավոր խմբագիրը ։ :)

Հայկօ
18.02.2017, 16:55
Էդ «ճաշակին ընկեր չկա» արտահայտությունը խիստ գերագնահատված բան ա, ընդհանրապես: Էդ ենթադրում ա, որ բոլոր մարդիկ անկրկնելի, յուրահատուկ ձյան փաթիլներ են՝ ամեն մեկն իր ուրույն կարծիքով ու նախընտրություններով, որոնք ինչ-որ հրաշքով հենց էդպիսին՝ ուրուն ու անկրկնելի ձևավորվել ու պինդ նստել են էդ մարդկանց մեջ: Իրականությունը լրիվ հակառակն ա. կարծիքներն ու ճաշակները տեղադրվում են քչերի թեթև ձեռքով՝ շատերի թեթև գլխների մեջ, ու դրանք խիստ սահմանափակ են: Քո էն ուրույն ճաշակը, ըստ որի դու, ասենք, կանաչ բոթասներ ես սիրում, դաբստեպ ես լսում ու սուրճի մեջ կաթ ես ավելացնում, միլիոնավոր ընկերներ ունի աշխարհով մեկ, ուզես, թե չուզես: Աստված պահի օնլայն հանրությանը. էս համատարած հաղորդակցման դարում անհամեմատ ավելի ակնհայտ ա դարձել, որ ցանկացած ճաշակ ընկեր ունի. ինչ էլ փնտես, քեզ նման հազարավոր օրինակներ կգտնես: Մի խոսքով՝ եթե կա մասս մեդիա, գաղափարախոսություններ, կրոններ ու տրենդեր, ճաշակի մասին խոսելը ավելորդ ա:

Ինչ վերաբերում ա արվեստներին, ապա էդտեղ էլ եմ կարծում, որ ճաշակով առաջնորդվելը սխալ ա: Կամ, լավ, ոչ թե սխալ ա, այլ խիստ մակերեսային մոտեցում ա: Ի՞նչ ա նշանակում «էս մի գործը իմ ճաշակով ա, իսկ այ էս մեկը՝ չէ»: Էն, որ քեզ դուր ա գալիս առաջին կտավի գույներն ու գծերը, իսկ երկրորդը, ասենք, շատ մռայլ ա՞ քեզ համար: Իսկ էդ դեպքում կոնցեպտուալիստական գործե՞րը ոնց պիտի չափես քո ճաշակով: Աբստրակտ էքսպրեսիոնի՞զմը: Պիեռո Մանցոնիի «աքրոմ» գործերը կարող ե՞ս ճաշակով գնահատել: Կամ, ասենք, Մարկ Ռոտկոյի կտավները: Ռուսական ավանգարդիստներին: Նույնիսկ գույնզգույն Վան Գոգին ա ճաշակով արժեքավորելը խիստ նվաստացուցիչ մոտեցում: Նույնը կինոյում ա, նույնը երաժշտության մեջ, նույնը ամեն տեղ:

boooooooom
22.02.2017, 09:59
Իմ ճաշակն էն ա, ինչն ինձ հաճելի ա: Բայց երբեմն ես ինձ "ստիպում" եմ սիրել մի նոր բան, երբ նկատում եմ, որ մարդիկ, որոնց ես համակրում եմ, սիրում են դա:Ու դա բնական ա. ես էլ եմ ուզում իրենց նման լավը լինել: Միշտ չի որ հաջողվում ա ստիպողաբար սիրել, ավելի հաճախ չի ստացվում: Բայց փաստը էն ա, որ իմ նման կոմպլեկսավորված մարդիկ, հաճախ կոռեկցիայի են ենթարկում իրենց ճաշակը՝ որոշ նպատակների հասնելու համար: Եղել են դեպքեր, որ ինձ մոտ հեղինակություն վայելող մարդու նախընտրությունը /երգի տեսքով/ "զոռով ինձ սիրացրել եմ" ու ստացվել ա: Մի քանի անգամ ուշադիր լսելուց հետո, սկսել ա ինձ էլ դուր գալ: Ինձ թվում ա, որ էդ ճաշակ կոչվածը ամեն մարդ ինքն ա ձևավորում, բայց երբեմն արտաքին գործոնների ազդեցության տակ: Հենց մենակ "Ակումբը" մե ճաշակի դարբնոց ա ինձ համար: Մեկ ուրիշի համար միգուցե հակառակը:Նայած, թե ով ինչքան բարձր ա դնում իր նշաձողը. ըստ կարիքի ու հնարավորության:

Smokie
23.02.2017, 20:09
Ես մի բան գիտեմ` եթե չհավանեմ ինձ համար ֆիլմերի/երաժշտության հարցում հեղինակության հավանած որևէ ֆիլմ/երգ-ալբոմ, ինքը իմ համար էլի կմնա հեղինակություն: Գուցե իմ ճաշակն էլ ժամանակի ընթացքում փոխվի` տարիներ/ամիսներ անց հավանեմ չհավանածս, բայց չեմ կարծում, որ այդտեղ կապ կունենա հեղինակությունը: Մանավանդ, որ ինքը ու ընդհանրապես ոչ-ոք ինձ չի պարտադրել սիրել դա: Կարծում եմ ավելի շուտ ճաշակս ա փոխվում իմ հետ միասին:

Բայց օրինակ` ռաբիզ լսող, քյարթու ֆիլմեր դիտող մարդու հետ ընկերություն չէի անի, ինքն էլ իմ հետ::)) Չեմ հասկանում, թե ինչու՞ ա էս պարագայում ճաշակը շատ բան ասում մարդու էության, բնավորության մասին ու ինչու՞ են իրենք ակնհայտ էդպիսինը դառնում, իսկ օրինակ ուրիշ ֆիլմերի դիտողի/երգերր լսողի բնավորության ու խառնվածքի մասին չեմ կարող հստակ կարծիք արտահայտել::esim