Դիտել ողջ տարբերակը : Մարինա Ցվետաևա
Sambitbaba
18.02.2017, 03:32
"Բացեցի երակներս. անկասեցնելի..."
Բացեցի երակներս. անկասեցնելի
Հորդում է կյանքն անվերականգնելի:
Դեմ տվեք ափսենե՛ր, պնակնե՛ր:
Ծանծաղ կլինի ամեն ափսե,
տափակ՝ պնակն էլ:
Ափերից ելնում՝ դեպի
Սև հողը, բաժին եղեգին:
Անկասեցնելի, անվերականգնելի
Եվ անվերադարձ հորդում է տողը:
6 հունվարի 1934
Թարգմանությունը՝ Ս-Բաբա
Sambitbaba
08.03.2017, 00:29
Շինի ու Բյուրի, նաև Ցվետաեվայի բոլոր սիրահարների համար՝ ընկերոջս թարգմանությամբ.
ՓՈՐՁ ՍԵՆՅԱԿԻ
Պատերը քարանշարժության մինչև ինձ
Հաշվել են: Պատահականությու՞ն է, շեղու՞մ,
Որ երեքն եմ հիշում դրանցից -
Մեջքով պատին ի՞նչ եմ իմանում
Չորրորդի մասին: Գուցե և կա, գուցե և չկա՝
Ո՞վ իմանա դա: Գուցե և չի
Կարող լինել: Դե՝ չկար, փչում էր: Հստակ՝
Պատ չէր մեջքիս ետևում... Ամեն ինչի հով
Ոչ ցանկալիի: Հեռագիր «Հատակ»:
Ցարը հրաժարվեց: Ոչ միայն փոստով՝
Հրատապ լուրեր: Հեռագրալարեր
Ամեն հավերժից, ամենուրեքից:
Նվագու՞մ էիր... դաշնամուրի մոտ... Քամի...
Միջանցուկ... Առագաստատենչ... Անհեզ
Մատներով... Թերթիկը թռցրեց սոնատինային:
(Մտահան չանես՝ իններորդը քեզ:)
Աներևակայելի այն պատի համար
Ես անուն գիտեմ՝ թիկունքի պատվար
Դաշնամուրի մոտ, և գրասեղանի,
Եվ նաև հարդաանկյունում սափրասպասք
Օգտագործելիս (պատը – հնարք ունի -
Կերպափոխվել – դառնալ այն – միջանցք
Հայելիներում: Տեղափոխում - հայում:
Դատարկության աթոռի շարժում:)
Աթոռ նրանց, ովքեր չեն մտնի ստույգ -
Դռնից, - զգայուն է շեմը ոտնամաններին -
Որ դարձավ այն պատը, որտեղից դու
Ծառացար, - անհարկի տուրք անցյալին,
Երբ մեր միջև մի ամբողջ պարբերություն
Դեռ կա: Դու, որպես Դանզաս՝ հայտնություն -
Կծագես ետևից:
Համ էլ, և որովհետև Դանզաս եմ ես՝
Կանչված, ընտրված, ժամադրված, արժանի,
Մտնում եմ սենյակ – ոչ Դանտես:
(Անուն էլ գիտեմ՝ մե՛ջք ապառաժների:)
Գլխի անդրադարձ: - Պատրա՞ստ ես, արթու՞ն:
Այդպես էլ և դու՝ ընդմեջ – տասը տուն,
Չէ՛, տող:
Ակնագրոհ թիկունք:
Այս հարցը թողնե՛նք, թիկու՜նք էր... պարպու՜մ...
Որ չհամառեմ՝ առաստաղ որ - կար:
Ինչպես հյուրասենյակում,
Կարծես, և թեթևակի թեք:
(Սվինագրոհ թիկունք -
Զո՛րք:)
Եվ ապա ուղեղի ծալքա-
Ճըզմըզում: Սարի մեջք՝ բազմած – թիկունքաժայռության:
Այն մեկը հոծ պատ է՝ Չեկա,
Այն՝ լուսաբացների, այն՝ գնդակահարության
Արշալույսների՝ լույսաստվերային
Մնջախաղերի, - մեջքի ետևից մեջքին:
Այն, ինչ գլխիցս վեր է՝ գնդակահարումն է:
Թիկունքապատային պարպումը կորչի՛,
Առաստաղն որ՝ հաստատ տեսնում եմ -
Կա (նրա հարցի լուծումն առջևում է – պետք չէ
Մեզ նա): Չորրորդ պատին եմ գալիս՝
Նրան, ուր վախկոտը նահանջելիս
Ընկնում է՝ սայթակելիս:
«Հա՛, իսկ հատակ
Կա՞ր: Որ չենք ընկնում ու չընկանք...»
Կար: - Ո՛չ բոլորին: - Ծառաբուն, հովատակ,
Ճոպան, ճոճանակ, վհուկախրախճանք, -
Դրանից ել վե՛ր:
Դա կլինի մեր բոլորի "հոն աշխարհը"
Դատարկությանն համատեղել գարշապարը
Ձգողական:
Հատակն – ոտքերին:
Ի՛նչ ներդրված է մարդը, ի՛նչ նյութասողոսկում: -
Կաթոցից փրկվել – փառք առաստաղին:
Մահապատիժն հիշու՞մ ես – ժամում
Մի կաթիլ: Տանը խոտ չաճի, տունը փրկվի -
Հատակ, հողը չլցվի, դրսից չբերվի
Բոլոր նրանցով, ում ցիցն-կաղամախ -
Մայիսյան գիշեր – արգելք չէ հարիր:
Երեք պատ, հատակ, առաստաղ:
Կարծես, արդեն վե՞րջ : Հիմա – հայտնվի՛ր:
Գալը կիմացվի՞ փեղկի թխկոցով:
Սենյակը հապճե՛պ թքած-կպցրած՝
Մոխրասպիտակին սպիտակավունով
Սևագրաթղթին ուրվագծված:
Ոչ տանիք կապող, ոչ վարպետ սվաղի -
Երազ: Լարազուրկ ճանապարհների
Պահակ: Անդունդներում կոպերի տակի
Ինչ-որ մեկը, գտած մեկին:
Ոչ մատակարար, ոչ կահույքագործ արևելյան -
Երազ՝ լերկ ավելի ռեվելյան
Ծանծաղուտից: Հատակ՝ ոչ մի փայլփլություններ:
Սենյա՞կ: Ուղղակի՝ մակերևույթներ:
Նավամատույցն է ավել սիրալից:
Բան է՝ երկրաչափու-թյունից,
Անդունդից՝ կարտոնե հատորում զետեղված,
Ուշ – լիարժեք հասկացած – բայց:
Ֆայտոնաընթացք զսպող հայց -
Սեղա՞ն: Արմունկով սնվող բայց -
Սեղան: Արմնկահակվածության
Կլինի քեզ սեղան սեղանակառչության:
Ինչպես նորածնին – արագիլը՝
Կարիքը լինի – կծլի
Հենց ինքը: Երեք վերստ հեռվից մի հուզվի՝
Աթոռն, հյուրը վրան, կծնվի:
Ծնվողն կծնվի,
Ճամփից չի շեղվի:
Ի՞նչ ցուցանակի տակ՝
Ասեմ ես հստակ:
Փոխադարձության
Անտառի խլուտ
Ժամադրությանոց
Հոգիների զուտ:
Տուն հանդիպումների: Բոլորը՝ հրաժեշտ -
Որ գլու՛խ պրծացնեն:
Սպասավորներ են – ձեռքե՞րդ -
Ո՛չ, նրա՛նք, որ ձեռքերից վեր են,
Սուսիկ ավելի, թեթև ու մաքուր
Ձեռքերից: Թափոն նորացրած
Ծառայությունների՞: Տաղտկաջուր՝
Անցյալում հոսած ու այնտեղ թողած:
Իսկ այստեղ, այո, ոչ ձեռնահպվելի
Մեր իրավունքի մեջ, ձեռածության
Սուրհանդակ ենք մենք, միտք – ձեռքի,
Ձեռքի – ամփոփում, ծայր վերջին ծայրագույնության:
Ջղաձգային առանց «դե որտե՞ղ ես» արտասանելու
Սպասում եմ: Առանց մի խոսքի
Սպասավորներ են – ձեռածումները
Փսիքեի ապարանքի:
Միայն քամի՛ն է պոետին թանկ:
Ինչում համոզված եմ – միայն միջանցք:
Քայլարշավներն են բանակի հիմքը:
Երկար պետք է գնալ, որ հայտնվի ինքը՝
Սենյակի միջին – կերպահայտնությամբ
Քնարերգիչ աստծո...
- Փողոցը բանաստեղծության:
Քամի՛ է, քամի՝ ծածանվող դրոշ
Գլխավերևում – մեր քայլքից խրոխտ:
Իրենց տեղ գտած «և այլն»-ներ -
Միջանցքներ՝ դռնկից հեռուներ:
Այլակրոն կնոջ ագռավադեմքով՝
Դանդաղ հեռացող հեռուներ, չափսով
Մանկական ոտքի, ցնցուղ անձրևանոցի
Քաղցր հանգաթխություն՝ կոշիկ ու մաշիկ,
Ճաշիկ... Պոչից էլ քաշել, սիրամարգ հաշվել
Ինչ-որ աշտարակ, կոչվում է Էյֆել:
Գլաքար – մանկան բերանով՝ գետիկ,
Հեռվի – մի կռճիկ, հեռու չէ – հեռվիկ:
Մանկան հուշերում նստվածքալարային
Հեռուն – ուղեբեռ, դաստիարակչուհին...
Լեզվից չթռցրեց (նորաձևության հեռուն)
Ինչ էր քարշ տալիս այն մեկը սայլում...
Հասցված մինչև վերջակետ...
Միջանցքներ՝ ջրանցքներ տնամետ:
Ճակատագրեր, հարսանիք, անցքեր, ժամկետներ -
Միջանցքներ՝ տնային վտակներ:
Առավոտ հինգին ոչ միայն ավլով են
Միջանցքով անցնում՝ նաև նամակով
Թաքուն: Բուրմու՜նք է - քեմոն, ճիմահող:
Զբաղմու՞նքը: Մի-ջանց-քա-հըս-կող:
Տանելով այն միայն, ինչ հնձել է
Միջանցքներով – Կարմանյո՛լը:
Միջանցքները ով կառուցել է
(Փորել) գիտեր հենց ծռել
Անկյունները՝ արյունը ուղղել
Այնպես, որ անկյուն շրջանցեր
Սրտի՛ – որ շատ սուր
Անկյուն է – մագնիս՝ շանթ ձգող -
Կղզին այն սրտի,
Կողմերից ողողվող
Բոլոր: Միջանցքն այս ստեղծել եմ
Ինքս – պարզ ավելի չուզես -
Ուղեղին ժամանակ տվել՝
Չշտապել – ամբողջ ծանուցել
Գծով՝ «մուտք չկա»-յից
Մինչև հանգուցայինը՝ կից
Սրտի - «Գալիս է: Ցա՛ծ կառամատույցից՝
Աչքերը փակա՛ծ: Եթե ոչ – դե՛ն ռելսերից
Կա՛ց:» Միջանցքն այս ստեղծել եմ
Ինքս (պոետ չէ – մտքովս այդպես անցել է),
Ուղեղին ժամանակ տվել՝
Տեղը ամեն ինչ բերել,
Քանի որ տեսակցությունը՝ բառերի
Տեղանք է – ձևած – չափված -
Գծված, ոչ միշտ պատշաճ,
Համատարած թերի ձեռածումների:
Որպեսզի սերը փթթի -
Ամբողջը, լինի սիրո հրապուրանք -
Ամբողջ, մինչև ծալքը զքեստի
Վերջին... Թե՞ շրթունքի: Ճակատի՛:
Քղանցք ուղղելը՝ շնորհքը լինի բոլորի՛:
Միջանցքներ՝ թունելներ տների:
Ինչպես տարեցն է հետևորդ դստեր:
Միջանցքներ՝ տների ձորեր:
Նայիր, իմ ընկեր: Նամակում ինչպես և այն երազում -
Այդ ես եմ լույսի ճառաքում:
Հենց աչքդ կպնի առաջին քնով -
Այդ ես եմ քո մոտ նախազգացումով
Լույսի: Եվ ծայրաժամկետում ծայրագույն կետի
Այդ ես եմ – աչքը լույսային դետի:
Եվ այնուհետև՞:
Երազ – կռահում:
Կար – վերև,
Կար – թեքում՝
Ճակատ – ճակատի:
Քոնը – հենարան
Ճակատ: Կոպիտ է
Հանգը՝ բերան:
Նրանից է, թե ոչ, որ պատերն չքված են -
Առաստաղը հաստատ որ թեքվածք է
Տվել: Միայն կոչական հոլովի հեղվածք
Բերանի: Հատակը – հաստատ որ՝ ճեղքվածք:
Ճեղքվածքի միջից, կանաչ մի Նեղոս...
Առաստաղը լողում էր լղոզ:
Եվ ի՞նչ հատակին, բացի «կորչի՛
Հատակը»: Տախտակն հատակի մեզ ի՞նչ՝
Փոշոտ: Քի՞չ եմ ես ավլել: - Ի վե՛ր -
Պոետը ամբողջ անում է ավեր
Հենց մի գծիկով...
Մեր երկու «ոչինչ ինչերի» գլխավերևում
Առաստաղն որ հաստատ երգում էր -
Երգչախմբով հրեշտակների:
St. Gilles-sur-Vie, 6 հունիսի 1926 թ.
Թարգմանությունը՝ Աշոտ Մախմուրյանի
Sambitbaba
15.01.2018, 12:50
Ս Ե Ղ Ա Ն
Հավատարիմ գրասեղան,
Համաքայլ դու ինձ եղար:
Շնորհակալ եմ՝ իմ ճամփին
Պահապան էիր – իմ սպին:
Շնորհակալ եմ, գրաջորիս,
Չըճկռեցիր նեղ օրիս:
Շնորհակալ եմ՝ մեջքիդ քա՛ր -
Անուրջներս – հա՜ տարար:
Խիստ հայելի ես արդար:
Շնորհակալ եմ, որ կայտառ -
Արգելք ամեն հրապույրի -
Դարձար զսպիչ զմայլի,
Ստորությանը – մերժաշիրիմ:
Կաղնեատաղձ հակակշիռ
Առյուծադեմ ատելությանն
Ու դառնության փղին - «ողջ»-ին:
Ողջ-ո՛ղջ մահապարտ տաշու՛կ,
Զգացված եմ, որ դու, անշուք
Գործերիս նեցուկ-կռվան,
Եղար դաշտավայր-սեղան՝
Այնպես լայնացած, ծավալված՝
Բերանս մնաց բացված,
Սեղանիս պռունկը բռնած...
Շտրանդ * էիր՝ գրահեղեղված:
Ծեգին, գիշերը հանած -
Զգացված եմ, որ ինձ գամված -
Փախած հետապնդեցիր
Հարճին ու հետ բերեցիր
Շահինշահի պես:
Տե՛ղդ,
Ասացիր: - Տար քո դերդ -
Շնչով ծոծրակիս քո շոգ
Ունայնից պոկեցիր – մոգ -
Լուսնոտին:
Սպիապճնված
Սեղան՝ սյունակներ ստեղծած
Հրեղեն, ջլերի կրակ,
Գործերիս սյու՛ն-աշտարակ:
Սյունակյացի սյուն, երդում
Լռության – գահ անապատում -
Ուղի ցույց տվող սյուն կրակե
Ծով ամբոխին հրեական:
Ուրեմն օրհնված լինես -
Արմունկով որ փորձված ես,
Ծնկով, ճակատով – կուրծք
Սղոցող սեղանի պռունկ:
1933-ի հուլիս
2
Միության երեսունամյակ -
Սիրո հավատարմության:
Կնճիռներն քո գիտեմ համակ,
Իմն էլ դու – գիտակցությամբ
Քո հեղինակության, - դաղը
Վառե՞ց, դաստակեր ագահ:
Ասացիր, որ չկա – վաղը,
Որ միայն այսօրը – կա:
Նամակներն ու դրամը փոստից
Ուղղում էիր դեպի՛ գետ:
Ունեիր մի պահանջ տողից -
Այսօրը – վերջին ժամկետ:
Սպառնացիր՝ կերածով քննեն,
Չես հատուցի Արարչին,
Որ վաղը հո ինձ կդնեն
Հենց ճիշտ քեզ վրա - սուտ գրչին:
3
Միության երեսունամյակ -
Պաշտպանվե՛ք, չար մանրեներ:
Կնճիռներն քո գիտեմ համակ,
Սպի ու փորոք, արատներ -
Փոքրագույնը քո քարթերից:
(Ատամով եմ հանգ քարթել:)
Ընտրյալն էր սիրեցյալներից
Այն, որ սեղան էր կոչվել
Սոճու: Ինձ չէ՛, որ բլրին
Կարելը կեչի պահել,
Խեժի արցունքով մարմնին,
Նախանշել, ծերացրել,
Զգաստացրել նրան գիշերում
Ու պարտություն պարտադրել:
Նստում եմ՝ հազիվ է պահում,
Մտերիմ ենք – մի դար դարդեր:
Դու համառ կանգնած, ես – համառ
Մեջքս ծռած – գրի՛ հա գրի՛ -
Քանիերորդ վարած հեկտար,
Քանի վերստ – վարի՛-վարի՛ -
Հաղթահարած՝ գի՛ր – ավելի
Սիրունը չկա երկրում
Ամբողջ – այս ձեռքով հենց բերրի
Կես-Ռուսաստան է գերում:
Սոճե, կաղնե, օղը ռնգին,
Այգու, ճաշի – ինչ որ լինի -
Լաքած, տգեղ, էժանագին,
Միայն թե ոչ եռոտանի:
Անվանակցիս նման -
Ամուսին ճանաչած Ինքնակոչ
Երեքին – ինչ էլ որ լինի՝
Նա է - բիլիարդի, դողդոջ -
Ոգի՛ ունենա առողջ: Տեղի՛ տա
Եթե երկաթին ճնշմանն աժդահա
Արմունկի՝ սեղանի պակաս հո չկա -
Ա՛յ, կոճղը պատրաստ է, ահա:
Ի՞սկ եկեղեցու մուտքը, պռունկը
Ջրհորի: Ի՞սկ շիրմաքարը հին:
Միայն թե իմ երկու արմունկը
Տեղն իրենց պնդեցնեն՝ Տե՛ր իմ,
Աստված – ասեն: Կա՛ Նա: Պոետին տոկուն
Ամեն ինչ – սեղան է, ամեն ինչ – գա՛հ:
Բոլորից, սակայն, լավն ու կայուն
Դու ես – իմ ծնկների՛ դազգա՛հ:
Մոտավորապես 1933 թ. hուլիսի 15 - 1935 թ.
hոկտեմբերի 29-30
4
Նեղացրե՞ց ինձ, շրջանցե՞ց:
Շնորհակալ եմ, պարգևեց
Ահ տվող թշնամուն սեղան,
Չորս ոտքի պնդությամբ
Կանգուն: Սեղան էլ չէ, ժա՛յռ:
Սեղանին ճակատ հարմար,
Ու արմունկ տվեց, կամարին
Պատշաճ հենապատ կարգին:
Պիտի նորի՞ց դժգոհենք:
Ամուր է, քաշովս մեկ,
Ընդարձակ է, վազքուղի,
Սեղա՜ն է, դա՛ր կհանի:
Զգացված եմ, Ատաղձագո՛րծ,
Որ ինձ շնորհեցիր ի գործ
Չափած ու ձևած սեղան,
Պինդ քան քիմեռն փարիզյան:
5
Հավատարիմ գրասեղան,
Անձնատուր դու ինձ եղար,
Ծառաբունդ զիջեցիր՝
Լիակենդան մնացիր:
Կանաչի ունքախաղով
Կայտառ, շնչով կեղևի,
Արցունքով ավյուն խեժի,
Արմատներով ապառաժի:
1933 թ. Հուլիսի 17-ը
6
Քվիտ ենք՝ դուք – շատակեր իմ հաշվին,
Զոհ եք, սակայն, իմ գրչին:
Ձեզ – կդնեն սեղանին ճաշի,
Ինձ – հենց իմ գրասեղանին:
Որովհետև, քչով երջանիկ՝
Հաճույքներն անտեսել եմ:
Որովհետև, չափից դուրս բկլիկ,
Անընդհատ դուք ճաշել եք:
Իր համար նախօրոք ընտրված -
<Մինչև իր ծնվելը դեռ> -
Ամեն մեկն՝ իր տեղում է, գրանցված,
Եվ ունի ուրույն մի դեր՝
Ձերը – բխկոց, իմը – գրապահոց,
Դուք – ուտելով, ես – գրելով,
Դուք – ճպճպոց, ես – հանգագործ,
Դուք – թթվով, ես – դակտիլով:
Ծնեբեկի հաստաոտք ցողուններն -
Սնարի մոմեր մահագույժ:
Զոլավոր սփռոցներն սեղանի -
Ճամփա ցույց տվող նախագույժ:
Ժայթքել սիգարով հավայան -
Աջա- ու ձախա-շնչյան:
Հոլանդական սփռոցը քաթան -
Լինի ձեզ – ա՛ջ, ձա՛խ – պատան:
Եվ որպեսզի սփռոց չվատնվի -
Մի փոս, մի հոր գտնվի,
<Սփռոցից – ձեզ բոլոր> - թափ տրվի՝
Կռճոնքախառը դրստվի:
Աղավնի չէ՝ բտած աքաղաղ -
Թը՜ռռ, հոգին – հերձվածի:
Ինձ տկլոր կդնեն դագաղ՝
Երկու թև մորեմերկ ծնվածիս:
1933 թ. հուլիսի վերջը
Թարգմանությունը՝ Աշոտ Մախմուրյանի
2016 թ.հոկտեմբեր – 2017 թ. Փետրվարի 16-ը
- - - - - - - -
*գերմ. Strand – ծովափ, լողափ
Марина Цветаева – Чехии, разгромленной фашистами – ˮО, слëзы на глазах… ˮ
Հասմիկ Գիշյան – Հայաստանին ...
Մարինա Ցվետաևա-թարգմանությունը Հասմիկ Գիշյանի
O՜h, արցունքներ այրող
Սիրո և զայրույթի,
O՜h, արտասվող իմ հող,
Արյան մեջ իմ երկրի:
O՜h, սև մթի լեռ-սար,
Որ պատեցիր աշխարհ:
ժամն է ՏԻՐՈՋԸ տալ
Իրեն «ԱՄԵՆ»-ն այս պահ:
Մերժում եմ ես՝ «լինել»-ն…
Այս տմարդկանց դժողքում
Մերժում եմ ես «ապրել»-ն…
Այլոց ոհմակներում
Գայլանման ոռնալ…
Շնաձկան նման
Դիերն ի վար լողալ
Մերժում եմ անպայման:
Ընդմիշտ եմ հրաժարվում
Լսել, տեսնել խորհուրդ:
Քո աշխարհքիդ անգութ
Մեկ պատասխան՝ «ՄԵՐԺՈՒˊՄ»!!!