PDA

Դիտել ողջ տարբերակը : Էրեխեքս



Նիկեա
08.02.2017, 10:23
Բախտի բերմամբ նենց ստացվեց, որ ես ունեցա լիքը, միանգամից հարյուրավոր ու անգամ հինգ հազարի շեմը հատող էրեխեք։ Ու իրանց մեջ լիքը թույն դեմքեր կան։ Էն որ հիացած, բերանս բաց նայում եմ իրանց ու մտածում թե ես ինչքան բան ունեմ իրանցից սովորելու։ Ու քանի որ չէի ուզում իրանց մասին գրառումները կորեին օրագրերումս, որոշեցի իրենց համար առանձին օրագիր բացել։

Նիկեա
08.02.2017, 10:53
Էրեխեքի մի տեսակ կա, որ ինչքան էլ խելացի, ուժեղ, համառ չլինեն, մեկ ա կարողանում են աչքի ընկնել։ Ընկերների շրջանում, հասարակության մեջ ստեղծվում է կարծիք, թե իրանք իրոք թույն դեմքեր են, իրանք վերջն են, հզոր են իրանք։ Հետո էդ կարծիքը դառնում ա համոզմունք։ Իսկ վերջում, շատ հաճախ, էդ համոզմունքը փչացնում է էդ էրեխեքին, որովհետև ոչ միայն իրանց ընկերները, ծանոթները, բարեկամները, հարևաններն են ասում որ ինքը դեմք ա, այլ ինքն ա սկսում սեփական քթից էն կողմ ոչ մի բան չտեսնել։ որովհետև ինքը թույն դեմք ա, որովհետև ամեն առիթով դա ասել են իրան, որովհետև ինքը կարողացել ա օգտագործել ճիշտ պահն ու աչքի ընկնել։

Հակառակն էլ ա լինում։ Էն որ էրեխեն իրոք թույն դեմք ա, էն որ դու չգիտես ինչ ասես, ինչ անես իրան զարմացնելու համար, որովհետև երբ ինքը սկսում ա խոսել կամ գործ անել, դու բերանդ բաց նայում ես իրան ու չես կարողանում ճիշտ բառը գտնել։ Բայց շատ հաճախ էդ էրեխու տեղը ոչ մեկը չի իմանում, որովհետև էն ժամանակ, երբ առաջին խմբին պատկանող իքս անձնավորությունը ի ցույց էր դնում իր հնարավորությունները, ինքը խելոք, գլուխը կախ գործ էր անում։

Երևի ես Ալեքսին չէի նկատի, եթե պատահմամբ չկարդայի իր մասին գրածները։ Որ միամիտ չկարդացի՝ սիրում եմ գրել, աշխատում եմ իմ մուլտֆիլմի սցենարի վրա, ակզբում աչքերիս չէի հավատում։ Հետո հիշեցի թե ոնց էի ես էլ ինձ իր տարիքում գրող համարում։ Բայց հարցրեցի իր մուլտի սցենարի, կեպարների մասին ու սկսեցի ամաչել երկու րոպե առաջ գլխումս ծնված մտքերից։ Մարդը իրոք գործ ա անում։ Ինքը ոչ թե ինչ-որ տեքստ ա շարադրում, այլ գրում ա սցենար։ Հասկանու"մ եք, տասներեք տարեկանում մարդը քիչ ա գիտի ինչ ա սցենարը, կառուցվածքը, ընդհանրապես էդ ոնց պետք ա գրել, դեռ մի բան էլ ինքն ա գրում։ Հարցրեցի թե ինչի մասին ա իր մուլտը։ Իր տարիքի էրեխեքի, ովքեր պետք ա փրկեն մեր մոլորակը կործանումից, որովհովհետև ինչ-որ գիտնականների արած փորձ հաջողույթյամբ չի ավարտվել ու արդյունքում ծնվել են սարսափելի վտանգավոր հրեշներ ու էդ էրեխեքը սկսում են ռոբոտներ ու զենքեր ստեղծել։ Կառավարությունը աչք ա փակել ամեն ինչի վրա, փորձում ա անաղմուկ լուծել խնդիրները, բայց դա բնականաբար չի հաջողվում։ Շատ չպատմեմ։ Հիմա կասեք՝ հա ինչ, շաբլոն պատմություն։ Չէ, գրողը տանի, շաբլոն չի։ Էդ պատմությունը առավել քան իրական ա, որովհետև մի օր Ալեքսն ու իրա նման էրեխեքն են մեզ փրկելու, երբ մենք կլինենք արդեն դախացած բիձեք։

Հետո ասում ա, որ իր մուլտֆիլմի հերոսներին նկարել ա արդեն։ Դեմքերը բավականին հաջող են ստացվել, անիմեոտ կերպարներ են, բայց ձեռքերը դեռ իր ուզածի պես չեն ու ինքը դրանց վրա ա աշխատում։ Հետո համակարգչում ցույց տվեց իր ստեղծած կերպարներին ու ես էլի չգիտեի ինչ ասեմ։ Մի բան ա տեսնել արդեն պատրաստի մուլտֆիլմը, մեկ այլ բան ա տեսնելը թե էդ ոնց են ստեղծում, իսկ տեսնելը թե ոնց ա մուլտֆիլմ ստեղծում 13 տարեկան, փոքր-մոքր, ակնոցներով, ոչնչով աչքի չընկնող, համակարգչի հետրում թաքնված մի երեխա, լրիվ ուրիշ բան ա, ոչնչի հետ չես համեմատի։

Երբ փակեց ֆայլերը, տեսա որ համակարգչի էկրանին Նարուտոյից նկար ա։ Հետո մենք սկսեցինք անիմեներից խեսել, իրար անիմեներ խորհուրդ տալ ու որ երբ մյուս երեքշաբթի հանդիպենք, պատմենք թե որն ենք նայել ու ինչ կարծիք ունենք։

Ախր շատ լավն ա Ալեքսը։ Ինքը էն մարդկանցից ա, որոնց կարծիք թելադրել չի լինում, որոնք միշտ ունեն իրենց կարծիքը։ Ալեքսը էն մարդկանցից ա, որոնք կընդունեն իրանց սխալները եթե դու դրանք իրանց ցույց տաս։ Ալեքսը․․․ Ալեքսը․․․ որ փոքր էի, մի հատ մուլտիկ էի նայում ու գլխավոր հերոսի անունը Ալեքս էր։ Տասնքանի տարի ա անցել ու հիմա ես չեմ հիշում թե կոնկրետ ինչ էր անում Ալեքսը, բայց հիշում եմ որ կռվում էր չարերի դեմ ու հաղթում ու հիշում եմ որ սիրում էի իրան ու իրա պատճառով էր, որ որոշել էի սուսերամարտիկ դառնալ։ Իմ Ալեքսը շատ նման ա էդ մուլտիկի Ալեքսին ու ինքը կկռվի ու կհաղթի իր ճանապարհին հանդիպած բոլոլոր չարերին ու ես ուզում եմ լինել Ալեքսի նման։

Նիկեա
11.02.2017, 00:37
Գոռը իմ իմացած ամենածույլ երեխաներից մեկն ա, բայց ինքը էն հետաքրքիր ծույլերից ա, որոնք հիմնականում չեն ուզում ինչ֊որ բան անել, բայց չեն էլ ուզում որ իրենց փոխարեն ինչ֊որ մեկը ինչ֊որ բան անի ու եթե կարողանում ես իր մեջ աշխատելու ցանկություն արթնացնել, հրաշքներ կգործի։
Առաջին անգամ, երբ տեսա, մի աչքով յութուբում ախմախ վիդեո էր նայում, մյուսով ֆեյսբուքում էր ու մտքով չէր անում դասընթացի նախապայման վարժանքները անել։ Մոտեցա, կանգնեցի մեջքի հետևում ու արեցի էն ինչ սովորաբար անում եմ նման դեպքերումի.
֊Հըըըըն (նրանից, էն հոգոցանման տագնապային ձայնից որ հանում ենք երբ ինչ որ անսպասելի ինչ֊որ վատ բան ա լինում) էս ի՞նչ ա էղել,- ասում եմ ես։
Էրեխեն վախեցած շրջվում ա` չմտածելով փակել Ֆեյսբուքը որովհետև մտածում էր թե ինչ որ վատ բան ա եղել։
- Ի՞նչ, ի՞նչ ա էղել,- հարցնում ա զարմացած։
- Հեչ, Ֆեյսբուք ես մտել,- լոգաութ եմ անում իր պրոֆիլից ու տեսնում որ մի ամիս հետո ռոբոտաշինության դասընթացի ա ու նախապայմանները դեռ չի կատարել։ Ասում էր բարդ ա վարժանքը, չի հասկանում։ Բացատրեցի, համոզեցի որ փորձի։ Իրոք դժվարոտ էր, բայց հաստատ կկարողանար անել եթե մտքին տեղ դներ։
Հինգ րոպե հետո տեսնում եմ որ էլի ձեռք ա բարձրացրել։Գնում եմ, ասում ա որ չի ստացվում, հարց ա տալիս։ Իր հարցին պատասխանելու փոխարեն ես եմ սկսում իրան հարցեր տալ էնքան մինչև ինքը պատասխանում է իր հարցին։ Տեսնում եմ թե ոնց են աչքերը սկսում փայլել, որովհետև պատասխանը ոչ թե իրան ասել էին, այլ ինքն էի նրան գուշակել։ Ասում եմ, որ էլ ձեռք չբարձրացնի, քանի չի վերջացրել։
Մտածում էի երկար ժամանակ կպահանջվի մինչև գտնի պատասխանը ու երբ տաս րոպե հետո ձեռք բարձրացրեց մտածեցի էլի հարց ունի, բայց նենց ուրախացա որ տեսա վերջացրել ա ու ամեն ինչ ճիշտ ա արել։ Ուզում էի գրկել էդ Էրեխուն ^֊֊^ Էդ օրը իրան էլ չտեսա Ֆեյսբուք մտնելուց կամ յութուբում վիդեոներ նայելուց։ Գնալուց առաջ էկավ, շնորհակալություն հայտնեց ու հարցրեց թե սովորաբար որ հարթակում եմ լինում որ հաջորդ անգամ էլ ինձ մոտ նստի։ Ասեցի որ չգիտեմ, փոփոխական ա գրաֆիկը։ Բարի գիշեր մաղթեց ու գնաց։

Էսօր էլի իրա պարապմունքի օրն էր ու էլի իմ հարթակում էր նստած։ Բարևեց, հարցրեց ո՞նց եմ։ Հետո անընդհատ ընկերներին սաստում էր, որ խելոք մնան։ Հավես էր իրան իր վրա աշխատելիս տեսնելը։ Ինքը էն էրեխեքից չի, ովքեր շատ խելացի են, տաղանդավոր, աշխատասեր, բայց իրա մեջ հնարավոր ա կայծ վառել ու էդ կամաց֊կամաց ինքն իրեն ժամանակի ընթացքում խարույկ կդառնա։

Ուրիշ մեկի հարցին էի պատասխանում։ Էդ պահին էկավ ինքը։
-Որ վերջացնեք, մի րոպեով կգա՞ք,- հարցրեց։ Սկզբում նեղվում էի որ Էրեխեքը հետս դուքով են խոսում, բայց հիմա դուրըս գալիս ա։
-Սա Ձեզ,- ասում ա ու աղի բլիթ տալիս ինձ։ Ասում ա` անպայման կուտեք ու մյուս ուրբաթ օրը երբ գամ, կպատմեք թե ինչ եք տեսել երազում։ Մի պահ նենց ջերմացա, հալվեցի, ժպիտս դեմքիս վրա հազիվ էր տեղավորվում։
Վարդանը ասում ա` հեռավորություն պահի, թե չէ որ հետո սիրահարվեն կրակն ես ընկնելու։ Ասում ա` ինչ ափսոս որ դու 15 տարեկան փոքր տղա չես եղել ու չես հասկանում 15 տարեկան փոքր տղաներին։ Հա, բայց ես 15 տարեկան էղել եմ ու գիտեմ ոնց են լինում 15 տարեկան սիրահարված տղաները ու իմ էրեխեքը սիրահարված չեն, չեն էլ սիրահարվի։ Իրանց ջերմությունը լրիվ ուրիշ ջերմություն ա։

9։30 կողմերն էր, արդեն կոմպերը անջատում ու դուրս էին գալիս էրեխեքը։ Գոռն ու էլի մի քանի հոգի էին մնացել հարթակում։ Տեսա` էլի յութուբում վիդեո էր նայում, բայց արդեն վերջն էր բան չասեցի, մենակ հարցրեցի թե ինչ ա նայում։
- Ախր էս կլիպը էնքան լավն ա, չեք պատկերացնի,- ասեց ու զգացի որ ձայնը դողում ա։ Երբ գլուխը բարձրացրեց տեսա որ աչքերը խոնավացել են, հուզվել ա ու իր հուզվելուց ես էլ հուզվեցի։
Չէ, լավն ա Գոռը։ Ոչինչ իրան յուրահատուկ չի դարձնում բայց դրանից ինքը չի դադարում յուրահատուկ լինել։

Նիկեա
02.03.2017, 00:00
Միքայելն ու Դավիթը երկվորյակներ են, բայց Միքայելը Դավիթից երկու րոպե ու մի քանի վայրկյան մեծ է։ Իրանք իմ իմացած ամենահամով էրեխեքն են ու ամենատարբեր երկվորյակները։ Իրանք չորեքշաբթիներս կախարդական դարձնողներից են։

Էսօր էկել էին ու երգելով բարևում էին.
- Helloooo (Ադելի երգի նման), it's us. Բարևում ենք իրար ու հետո ես գնում եմ։ Իրանց տեսնելուց հետո չժպտալ չի լինում։ Իրանց ուղղակի տեսնել ա պետք։

Անցնում ա որոշ ժամանակ, տեսնում եմ իրենցից մեկը ձեռք ա բարձրացրել։ Միքայելն էր։ Մի ախմախ խաղ կար, հարցնում էր ոնց պետք ա խաղա։ Ասեցի որ սկզբում պետք ա իր ամրոցները սարքի, հետո էլ երբ թշնամին հարձակվի, ամրոցներից ու աշտարակներից կրակի ու սպանի բոլորին, որ իր սահմանը չանցնեն։

- Լավ, ես չգիտեմ թե ինչ է սպանելը, բայց որ ասում եք, մի բան կանեմ։- ասում ա ու ես հալվում եմ։ Չէ, իրոք դուք չեք պատկերացնի, ինքը էնքան բարի ա, էնքան փափուկ, ոնց որ ուրիշ մոլորակից լինի։ "Ես չգիտեմ թե ինչ է սպանելը"։ Ամբողջ օրը գլխիս մեջ էր Միքայելի ձայնը։

Միքայելը կախարդական ա։ Իրոք կախարդական։ Ինքը հայերեն լավ չի խոսում։ Սկզբում իրա հետ անգլերեն էի խոսում, հետո ռուսերեն։ Բայց հիմա հայերեն եմ խոսում։ Ինքը պատասխանում ա էն լեզվով որով հետը խոսում են ու ես ուզում եմ որ ինքը լավ հայերեն խոսա։ Չգիտեմ, մի տեսակ ներքին վախ կա, որ երբ ինքը մեծանա, Հայաստանում չի մնա։ Իսկ ես չեմ ուզում որ մենք Միքայելի նման էրեխեքի կորցնենք։ Մենք ունենք իրանց կարիքը։ Ու եթե ինքը իրա մայրենի լեզվին լավ տիրապետի, էդ կլինի իրան ստեղի հետ կապող ինչ֊որ թել, որ եթե անգամ գնա, ինչ֊որ թելերով կապված կլինի Հայաստանին, մեզ։

Միքայելի մեջ ի՞նչն եմ ամենաշատը սիրում. ինքը հարգում ա իրեն շրջապատող աշխարհը։ Կոմպերին, սեղաններին, աթոռներին, էլ չեմ ասում էրեխեքին ու մարզիչներին։ Մի անգամ հարցնում էր իր կոմպը աղջի՞կ ա թե՞ տղա ( he or she)։ Ինքը ամեն ինչ անձնավորում ա։ Իր շուրջ ամեն ինչ ապրում ու շնչում են։ Ու հետո մենք մտածում էինք` իրոք, իրա համակարգիչը աղջիկ ա թե՞ տղա։ Բոլոր համակարգիչները իրար նման են ու եթե մեկը աղջիկ ա (կամ տղա), նշանակում ա մնացած բոլորն են աղջիկ (կամ տղա)։

- Ինձ թվում ա, համակարգիչը համ աղջիկ ա, համ տղա,֊ ասում ա Միքայելը,֊ երբ որոշում ա աղջիկ լինել, աղջիկ ա լինում։- Ու էնքան լուրջ էր ասում, որ ես էլ էի արդեն մտածում` համակարգիչը կախված տրամադրությունից կարա որոշի ինքը աղջիկ ա թե տղա։

Միքայելը ոչ մեկից չի նեղանում։ Կապ չունի թե ինչ են անում մյուս էրեխեքը։ Մեկ֊մեկ նենց բաներ են ասում/անում մյուսները, որ ուզում եմ գնամ, ծեծեմ իրանց, բայց Միքայելը մենակ ժպտում ա, ժպտում շուրթերով, այտերով, աչքերով։

Երբ արդեն պետք ա գնային, Դավիթը արագ հավաքվեց ու դուրս վազեց, ձեռնոցներն ու գլխարկն էլ մոռացավ։ Միքայելը մնաց էնքան մինչև վերջացրեց իր վարժանքը։ Հետո հագնվեց, նայեց եղբոր մոռացած իրերին ու հոգոց հանելով ասեց.
- Միշտ սենց ա անում. իրերը թողնում ա ու վազում։ Գիտի որ հետևից հավաքելու եմ, դրա համար էլ սենց ա անում։ Հասկանու՞մ եք, թե ինչ ա նշանակում մեծ եղբայր լինել։ Ես իրենից երկու րոպե եմ մեծ ու գիտեմ որ դա հաշիվ չի, բայց ես մեծ եղբայրն եմ, ինքն էլ գիտի, որ ես եմ մեծը։ Ու ես սիրում եմ իրան ձեռք առնել, որ ես մեծն եմ։ Երկու րոպե, ընդամենը երկու րոպե, ու ոչինչ որ դա հաշիվ չի, մեկ ա ես մեծն եմ։

Վերցրեց Դավիթի իրերը, գրկեց ինձ ու դուրս վազեց։ Ախպերը դրսում առանց գլխարկի ու ձեռնոցների իրան էր սպասում։

Առաջին անգամ երբ հանդիպեցի Դավիթին ու Միքայելին, առաջին բանը, որ ասեցին իրենց մասին, էդ էն էր, որ Միքայելը Դավիթից մեծ ա, ընդամենը երկու րոպե։ Ու էսօրվանից հետո կարծում եմ` Միքայելին դուր ա գալիս մեծ եղբայրը լինելը։ Իրեն դուր ա գալիս, եղբոր համար պատասխանատու լինելը, ի վերջո ինքը մեծն ա։ Ու Դավիթին էլ դուր ա գալիս թե ոնց ա Միքայելը մեծ եղբայրություն անում։ Սարսափելի հարուստ ա Դավիթը։

Նիկեա
11.04.2017, 00:32
Երևի չէի կարողանում բերանս փակել, երբ իմացա որ Լիլիթը 22 տարեկան ա։ Իմ ուսանողը ինձանից մեծ ա ու հետս դուք֊ով ա խոսում։ Էդ հլը հեչ։ Ես կարծում էի` ինքը մաքսիմում 16֊17 տարեկան կլինի։ Էդքան անմեղ, մանկական, սիրուն, հավես։ Էդքան բարի, էդքան արև։

Լիլիթը մանկավարժ ա, լսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ ա աշխատում ու ինքը երջանիկ ա նենց, ոնց լինում են իրանց գործը սիրող մարդիկ։ Ինքը ունի լիքը երազանքներ, որոնք հատիկ֊հատիկ իրականություն ա դարձնում։ Ու երկու բան, չնայած երկուսը չեն, իրականում շատ֊շատ են, իրա մեջ սարսափելի շատ եմ սիրում։ Նախ էն, որ ինքը սիրում ա սովորել ու չի լճանում արդեն յուրացրած տիրույթում։ Ու հետո էն, որ ինքը չի վախենում իրա զգացմունքները արտահայտելուց։ Զարմանալուց զարմանում ա անկեղծ ու կարող ա զարմանքից բերանը չփակվի, սիրունություններից իրա աչքերը փայլում են, մեծանում։ Ինչ֊որ բանից էլ իրոք հուզվելիս, չի ամաչի լաց լինել։ Անկեղծ ա Լիլիթը։ Ես սիրում եմ իրան։ Ու իրա գանգուրներն եմ սիրում։

Դավիթը։ Ինչքան լավն ա ինքը։ Ինքը Միքայելը ախպեր Դավիթը չի, լրիվ ուրիշ ա։
- Ես ունեմ երկու հարց, որոնց դուք պարտավոր եք պատասխանել,- ասում ա էսօր,- նախ` էս անիմացիան որ պետք ա նկարեմ, նոր շերտի վրա շարունակությունը նկարեմ, թե՞ սրա վրա նորմալ կլինի։
Պատասխանում եմ ու անցնում ա առաջ.
- Իսկ հիմա երկրորդ հարցը. ձեր կյանքում կա՞ ինչ֊որ մեկը որի հետ դուք հանդիպում եք։

Էնքան խնդալու էր էդ պահը։ Ինքը լուրջ, լրիվ լուրջ, առանց դեմքի միմիկաները շարժելու հարցում էր ինձ իմ կյանքում կա՞ արդյոք ինչ֊էր մեկը :D
Ահագին ժամանակ ծիծաղելուց հետո ինձ հավաքեցի ու ասեցի, որ հա, ցավում եմ, բայց էդ ինչ֊որ մեկը գոյություն ունի։

- Դուք միանգամից, մի վայրկյանում ջուրը գցեցիք էն կատակը որը ես մի շաբաթ մտածել էի։ Դուք պետք ա ասեիք` չէ, ոչ մեկ չկա։ Ես էլ կասեի` դուք կատակասեր եք, ես էլ եմ կատակասեր, դուք բարի եք, ես էլ եմ բարի, դուք սիրում եք էրեխեքին, ոնց որ ես էլ եմ սիրում էրեխեքին, ուրեմն ինչի՞ չհանդիպենք։ Բայց չէ, դուք մի վայրկյանում սաղ փչացրեցիք,- ասում ա էն նույն լուրջ տոնով ու ես չգիտեմ` լացե՞մ թե՞ ամեն դեպքում ծիծաղեմ։
- Կներես Դավիթ ջան։ Կուզես արի նորից փորձենք։
- Չէ ես արդեն ճիշտը գիտեմ, չեմ ուզում։ Համ էլ ես ձեզանից նեղացել եմ. դուք ինձ Դավիթ եք ասում փոխանակ Դավո, Դավ ջան ասելու,- բայց քթի տակ ծիծաղում ա։ Զգում եմ որ էս վերջին ասածը ավելի շատ կատակ ա, քան լուրջ, բայց նախորդների մասին վստահ ասել չեմ կարող։

Հետո պարզվեց որ ինքը իրականում ուրիշ աղջկա ա սիրահարված, 12 տարեկան։
- Ճիշտ ա, ինքը դեռ ինձ չի սիրում, բայց ես նենց կանեմ կսիրի,- ասում ա Դավիթը ու ես զարմանում եմ, թե ոնց կարելի ա իրան չսիրել։ :D

Չէ սարսափելի լավն են էրեխեքս։ Սիրում եմ իրանց։

Նիկեա
29.07.2017, 02:11
Էրիկ, Արման, Նանե, Նունե, Հրաչ, Զառա, Կարո։ Ես երջանիկ եմ, որ ճանաչում եմ իրանց։ Ուղղակի էնքան մեռած եմ, որ հիմա չեմ կարա ամեն մեկի մասին գրեմ նենց, ոնց պետք ա, դրա համար էլ ուղղակի գրում եմ իրանց անունները։ Կկարոտեմ դախերիս։

Նիկեա
22.11.2017, 23:13
Դավիթին ու Արսենին վաղուց եմ ճանաչում, շատ լավ էրեխեք են։ Համարյա ամեն չորեքշաբթի ու շաբաթ մենք 8 համարի ավտոբուսով միասին տուն ենք գնում։ Համարյա ամեն շաբաթ ես իրենց մասին նոր բան եմ բացահայտում ու ավելի հիանում իրենցով։

Դավիթը էն գերազանցիկ էրեխեքից ա, էն որ քիչ ա պարտաճանաչ դաս են անում, դասի գնում, հլը մի հատ էլ փորձում են արտադասարանային լիքը բաներ անել, իրենց տրված գիտելիքով չեն բավարարվում, զբաղվում են ինքնակրթությամբ ու միշտ աճում են։
Արսենը ավելի մեծի պես է մտածում, քան Դավիթը, չնայած որ հասակակիցներ են՝ 15 տարեկան։ Սովորում ա էն, ինչ սիրում ա ու շատ խելացի ու զգայուն երեխա ա։
Էս երկուսի մեջ երևի ինձ ամենաշատը դուր ա գալիս էն, որ բացի հարցեր տալուց, իրենք փորձում են նաև հարցի պատասխանը գտնել, չեն սպասում, որ ինչ-որ մեկը իրենց կգա, կասի։

Էսօր տուն գալիս էլի միասին էինք։ Ավտոբուսի վերջում կանգնած խոսում էինք սկզբում Նոր տարուց, հետո՝ արձակուրդներից, հետո դպրոցներից ու սկսեցին նենց բաներ պատմել, որ եթե իրենք իմ կենսաբանական էրեխեքը լինեին, հենց հաջորդ առավոտ կհանեի էդ դպրոցից։ Դավիթն ասում էր, որ հույս ունի գոնե համալսարանում ինչ-որ բան սովորել։
- Մեծ հույսեր մի կապի։ Ինչքան կրթական աստիճանով վերև ես բարձրանում, էնքան կրթությունը կեղտոտ ա դառնում։ Համալսարանում Տանյուլի նման փոքր էրեխեք չեն լինելու է, արդեն կայացած դեբիլներ են լինելու,- ասեց Արսենը։

Չգիտեմ, երևի ճիշտ ա անում, որ հիմիկվանից չի թողնում ընկերոջը մեծ սպասելիքներ ունենալ համալսարանական կրթությունից։

Հետո խոսում էինք դրսում սովորելուց։
- Ամենաիդեալականը էն կլինի, որ գնանք դրսում սովորենք, գանք, ու էն ինչ սովորել էինք, հետներս բերենք։
- Քանի՞ հոգի ա անում էդ քո իդեալական տարբերակով։
- Հա, շատերը գնում են ու հետ չեն գալիս, բայց կան մարդիկ, քիչ, բայց կան, որ գալիս են ու փոքր ռեսուրսներով ստեղ գործ անում։ Էն փոքր ռեսուրսները, որ էսօր ունենք 20 տարի առաջ վաբշե չկային։ Ու եթե էդ մարդիկ, որ գնում սովորում են, հետ գան, 20 տարի հետո մենք ավելի շատ ռեսուրս կունենանք։ 20 տարի հետո մենք ավելի լավ երկիր կունենանք։
- 7 մլրդ․ արտաքին պարտքով, չէ՞։
- Կփակենք։
- Ըհն, հեսա,- հեգնում էր Արսենը։

Հետո մի պահ լուռ էինք։ Չգիտեմ ինչից էլի սկսվեց խոսակցությունը, բայց էլի կրթության թեմաների շուրջ էր։ Հետո հարցրեցի, թե ինչ են անելու դպրոցը վերջացնելուց հետո։ Դավիթը ասեց, որ ուզում ա կամ Ամերիկյանում սովորի, կամ Սլավոնականում, ուզում ա ծրագրավորող դառնալ, բայց չի բացառում, որ կարող ա միտքը փոխի։
- Ես բուհ չեմ ընդունվելու։ Ինքնուրույն ինչ-որ բան կսովորեմ, մի բան կանեմ, բայց բուհ հաստատ չեմ գնա։ Կմնամ ստեղ, կսպասեմ գաս, լուսավորես ինձ,- մի քիչ հեգնանք էր զգացվում էս վերջին նախադասության մեջ, բայց լուրջ էր ասում,- որ 20 տարի հետո ավելի լավ երկիր ունենանք։

Մեր կողքին մի պապի էր կանգնած։ Անընդհատ մեզ էր նայում, ուշադիր լսում ու մեկ-մեկ բարի ժպտում։ Ոնց որ ինքն էլ հավատար, որ 20 տարի հետո լիքը բաներ ուրիշ կլինեն, դեպի լավը փոխված կլինեն, ու որ էդ փոփոխությունները բերողներից Դավիթներն ու Արսեններն են լինելու։ Դավիթները, որ կգնան գիտելիքի հետևից ու կբերեն, ու Արսենները, որ կմնան ստեղ, կմնան ու կփորձեն ինչ-որ բան անել։ Փշաքաղվեցի։

Նիկեա
18.01.2018, 23:18
Առաջին անգամ Հովսեփին տեսա նախորդ տարվա մարտին։ Փոքր-մոքր, արտաքնապես բացարձակապես աչքի չընկնող, բայց սարսափելի կրթված ու դաստիարակված էրեխա էր, որի անունը ակումբի Ջոնով էի հիշում։

Մի անգամ, երբ ինչ-որ բան էր անում ու ես օգնում էի իրեն, ճապոներեն շնորհակալություն հայտնեց։ Հարցրեցի՝ սովորու՞մ է։
- Հա, ազատ ժամանակ բզբզում եմ։ Շուտով ճապոներենի գրքերս որ գան, ավելի լուրջ կսկսեմ դրանով զբաղվել։

12 տարեկան էրեխեն կպած ճապոներեն ա սովորում ու մտադիր ա մինչև 20 տարեկան դառնալը 12 լեզվի տիրապետել։ Հետո կյանքի մի փուլում Ճապոնայում է ապրելու, իսկ երբ դառնա 80 տարեկան, ինչ ունի - չունի, ծախելու է ու գնա մի քանի տոննա թույն գինի առնի, մի փոքր տուն ինչ-որ փախած տեղում ու էնքան խմի, մինչև կմեռնի։ :))

Մի անգամ ասում է․

- Ճանապարհին հեքիաթներ էի լսում։ Դեբիլություն էին, բայց ես դրանցից մի շատ կարևոր բան սովորեցի․ երբեք հեքիաթային ոչինչ մի արա, որովհետև մեկ է, վերջում գլխիդ 3 խնձոր է ընկնելու։

Իսկ էսօր ինձ թեյ նվիրեց ու ասաց, որ մի օր, երբ թույն խաղ սարքի, ես էդ խաղի կերպարներից եմ լինելու։ Երջանկացա։

Կոլեգաներիցս մեկն ասում է, որ Հովսեփը ոնց որ իրոք իմ էրեխեն լինի։ :))

Նիկեա
25.01.2018, 23:21
Արմենին վաղուց էի նկատել։ Դժվար ա չնկատել իրա ռիժի, գանգուր մազերն ու սիրուն պեպենները։ Իսկ հոնքերը համարյա թափանցիկ են ու չեն երևում։ Կանաչավուն, չարաճճի աչքերը դեմքի վրա անընդհատ շարժվում են ու ինչ-որ բան փնտրում, բայց երբ խոսում ես, ուշադիր լսում ա ու կարծես ասածդ ամեն բառը մտապահում։ Մուլտֆիլմի ինչ-որ հերոսի ա նման, բայց չեմ կարողանում հիշել թե ում։ Անսահման դրական ինչ-որ բան կա իր մեջ։

Էդմունդը Արմենի ընկերն ա։ Ինքը արտաքնապես ոչնչով աչքի չի ընկնում։ Կամ էլ չէ․ խորը ու սարսափելի խելացի աչքեր ունի։ Երբ ժպտում ա, աչքերը դեմքի վրա կորում են ու այտերի վրա փոսիկներ առաջանում։ Համեստ, ամաչկոտ, 14 տարեկան երիտասարդ մը։ Ինքն ու Արմենը իդեալականորեն լրացնում են իրար։

Մի նկար էին նայում, որում տարբեր ռոք խմբերի անուններ ու լոգոներ էին ու ինչ-որ բան էին խոսում, երբ իրենց կողքով էի անցնում։ Չզգացի, թե ոնց սկսեցինք խոսել, կարծեմ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ասացի, թե խմբերից մեկին չգիտեմ ու Էդմունդը սկսեց էդ խմբի մասին պատմել։ Հետո խոսում էինք, թե որոնք են եղել, մեր առաջին սիրած խմբերը։ Երկուսն էլ սարսափելի խելացի էին, ռոքի քայլող իսկական հանրագիտարաններ։ Հետո ասեցի, որ ջահել ժամանակվա իմ սիրած խմբերից մեկի ոգոն էդ նկարում չկա։

- Ո՞րն էր,- հարցրեց Էդմունդը։
- Չեմ հիշում, բայց վիշապի հետ կապ ուներ անունը։
- Imagine dragons, հա՞,- հարցրեց Գուրգենը, որը մեր էսօրվա պատմության հետ ընդհանրապես կապ չունի։
- Imagine dragons՞, դու մի խոսա, հա՞, չխոսաս, ձենդ,էդ բա ռո՞ք ա, մի խոսա էլի,- նենց անկեղծ ջղայինացավ Արմենը, որ ուզում էի գրեկի։ Չգիտեմ, չեմ հիշում ինչ-որ մեկին, որ բացարձակապես առանց չարության էդքան սիրուն, հավեսով ջղայինանա։ :))
- Dragonforce, - հարցեց Էդմունդը չթողնելով ընկերոջը ավելի շատ ջղայինանալ։
- Հա, հա, հա։ :))

Հետո երկար խոսում էինք, թե ինչ համերգների ենք ուզում գնալ։ Արմենն ու Էդմունդը լիքը հավես բաներ էին պատմում, վերջին նորություններից, թե հներից ովքեր են վերջերս մահացել, ովքեր են վերամիրավորվել ու նոր ալբոմներ հանել, որ խմբերն են կազմալուծվել։ Նենց հավես էր։ Հետո խոսում էինք, որ պետք չի մարդկանց վառել իրանց լսած երաժշտության համար։ Ուրախ էր մի խոսքով։

Էդմունդը խոստացավ, որ հենց գնա Օզի Օսբորնի համերգին, հետո կգա, մեզ կպատմի տպավորությունների մասին։
Գնալուց առաջ եկան, բարի գիշեր մաղթեցին։ Էդ պահին մոտս էն տպավորությունն էր, որ երկու նոր ընկեր եմ գտել։ Ինձ թվում ա, իրանք էլ էին նման բան զգում։
Մյուս հինգշաբթի, երբ ավելի շատ խոսեմ հետները ու ավելի լավ ճանաչեմ, ավելի շատ կգրեմ իրենց մասին։

Նիկեա
28.02.2018, 03:31
Էրիկը մի քանի տարի ա սիրահարված ա Նանեին, իսկ Նանեն Էրիկի ներկայությունը չի էլ զգում։ Էրիկը Նանեի համար անիմացիա ա նկարում։ Համարյա մի տարի կլինի, ինչ աշխատում ա դրա վրա։ Կարճամետրաժ ա լինելու, 20-30 րոպեանոց։ Որոշել ա անիմացիան վերջացնել իրանց առաջին հանդիպման 1500-րդ օրը ու ցույց տալ Նանեին, էդ ձևով արտահայտել իր զգացմունքները։ Խեղճը գիշերները հազիվ 2-3 ժամ ա քնում, որ հասցնի ամեն ինչ վերջացնել ճիշտ ժամանակին ու էն որակով, ինչ ինքն ա ուզում։ Բայց Նանեն սիրահարված ա Հայկին, ով էլ իր հերթին սիրահարված ա Լիանին, իսկ Լիանը ոչ մեկին չի սիրում։ Չորսին էլ սասափելի շատ եմ սիրում, բայց ամենաշատը նեղվում եմ Էրիկի համար։ Կաշվից դուրս ա գալիս, անում մի բան, որը չի գնահատվելու։ Բայց քաջությունս չի հերիքում, որ խոսամ հետը, ամեն ինչ ասեմ։

Եսիմ է։

Նիկեա
23.05.2018, 00:53
Էսօր էրեխեքիցս մեկը ասեց, որ իմ համար սովորել ա Rat within the grain-ը նվագել ու մինչև գործից դուրս գալս մի օր անպայման կիթառը կբերի ու կնվագի։ Հուզվեցի։ Քիչ ա մնում լացեմ։

https://www.youtube.com/watch?v=A1qelBr8tw4