PDA

Դիտել ողջ տարբերակը : Փերիի անկյուն



Մուշու
06.02.2017, 19:22
Նոր օրագիր, նոր սկիզբ :):)

Մուշու
09.02.2017, 17:56
Ինքը յուրահատուկ ու իդեալական ա, էն որ ես իրան նմանոտ մենակ մի հոգի գիտեմ, բայց էդ մի հոգին ոչ մի կերպ չի հասնի իրան: Մեր մի տարվա շփման ընթացքում ամեն անգամ նորովի եմ իրան ճանաչել: Սկզբնական շրջանում ոչ մի տեսակ կարծիք չունեի իր մասին, ինքը ուղղակի անհասկանալի երևույթ էր կյանքումս, ով անսպասելի հայտնվում ու կորում էր: Հետո էլ ավելի անհասկանալի կերպար, որը ինչ որ բան էր ուզում, բայց չէի հասկանում ի՞նչ ու ինչո՞ւ: Հիմա իրա մասին մտածելուց մենակ ջերմություն եմ զգում... Ափսոս արդեն ուշ ա, ժամանակը ու տարածությունը հզոր բաներ են, կարիերան էլ անձնականից ավելի կարևոր ա: Պետք ա ուղղակի շնորհակալ լինեմ, որ հանդիպել ու ծանոթ եմ նման մարդու հետ ու շարժվեմ առաջ:
Իմ դեպրեսված ձմեռվա արև :)

Մուշու
13.02.2017, 22:27
Էն որ բժշկական մարկետինգ եմ կարդում ու հաճույք ստանում դրանից:Պետք էր ժամանակին ճիշտ որոշում կայացնել :)

Մուշու
02.03.2017, 09:36
Լավ Էլի խմբի առաջին երգը որ լսել եմ եղել ա Քո աչքերը երգը: 2014 թվականն էր, 80's փաբում էինք, էն հին ու բարի 80's-ում որը դեռ կար և գտնվում էր Սայաթ-Նովա փողոցի վրա: Առաջի անգամ երգը տանելի էր, հետո նույն երգը կրկնեցին 2,3,,,10 անգամ ու արդեն անտանելի էր լսել մի երգ որտեղ նույն երկու տողն էին անընդմեջ կրկնվում (այդ անգամ ոչ էլ ուշադրություն էի դարձրել թե հենց ինչ երկու տող ա կրկնվում): Էս պահին այդ երկու տողը իմ համար ամենագեղեցիկ երկտողն են ու ամենահաճախ լսվողն են: Սիրուն էր 2014թ. իրա լիքը մինուսներով, իրա մեծ ու անդարձելի կորուստներով: Մի ակընթարթ 80's-ը կարոտեցի, Korpiklaani-ին (https://www.last.fm/music/Korpiklaani)՝ փաբի մատուցողուհին ով մեր համար վերոնշյալ խմբի երգերն էր դնում ու էն մարդկանց խմբին ովքեր միշտ տարածքում էին, բայց հիմա ու սենց շատ ավելի լավն ա կյանքը ու հաստատ հետ գնալ չէի ուզի: Օրագիրս լավ մնա, գնամ Logan (https://www.kinopoisk.ru/film/807682/) մեծ էկրանով վայելելու :love

Հ.Գ. էս էլ ձեզ երկտողանի կրկներգով երգը, անուշ արեք


https://www.youtube.com/watch?v=tHFYYRj99nE

Հ.Գ.Գ.Օրագիրություն անունդ դուրս չի գալիս, բայց ոչ մի բան մտքով չի անցնում, որ փոխեմ :(

Մուշու
16.03.2017, 00:55
Ինչքան էլ գրածս банальный թվա մեկ ա կյանքը հիասքանչ է իր բոլոր խնդիրներով հանդերձ: Եթե չլինեին խնդիրները իմաստ չէր լինի ապրելու: Ինչ հոգնած եմ ես ու ինչ երջանիկ եմ ես:

Մուշու
28.03.2017, 00:47
Կարոտած բայց երջանիկ :love:love:oy

Մուշու
03.04.2017, 11:01
Ինձ հազիվ եմ զսպում որ ձայնով չլացեմ: Երբ ընտրությանը նայում ես տանից լրիվ այլ ա պատկերը, երբ կանգնած ես ընտրատեղամասում ու նայում ես ովքեր են ապագատ կերտում ու ինչքան անզոր ես դու, քիչ է մնում խելագարվել: Ապագաս կերտում են 90 անց ծերերը, թաղի հեղինակություններկ հետ: Չի կարելի էդ աստիճան անբարոյական լինել:
Էս գրեմ ստեղ, որ հենց մտքիս ծայրով անցնի հետ գալ, կարդամ գրածս ու վերհիշեմ ամբողջ ցավը: Բոլոր հհկ/բհկ ընտրողները ու անպատճառ ընտրության չգնացողները արժան են իրենց երկրին, ես ստեղ չեմ ապրելում, ձեր ստեղծած ապագան ձեր ու ձեր երեխաներին պահեք:

Մուշու
20.04.2017, 23:55
Ես կարող էի հիմա չլինեի, կարող էի արած լինել նույնը ինչ ինքը արեց: Իրա չլինելը իմ լինելու ամենամեծ պատճառն ա: Ես շնորհակալ եմ իրան, ափսոս երեբեք դրա մասին ասել չեմ կարողանա:
Նայում եմ շուրջս ու ցավ զգում, հա ես հիմա երջանիկ եմ, կյանքումս ամեն ինչ իր տեղում է, բայց դժվար մի օր անցնի այն զգացումը, որ կարող էի ինչ-որ բան փոխել, բայց բավարար ջանք չգործադրեցի : Երազում եմ մի օր պարզել, որ ինքը իրական չի եղել, որ էդ ամբողջը հորինված ա եղել:
Կներես որ քեզ չկարողացա փրկել...


https://www.youtube.com/watch?v=jwdMv6qksdU&feature=youtu.be

Հ. Գ. Չդիմացա, կոկորդիս ա կանգնել ու կուլ չի գնում, ինչքան ուժ ունի խեղդում ա

Մուշու
29.04.2017, 21:11
I'm really trying here to be happy! And i can't breathe.. I can't breathe with you looking at me like that, so just stop!
(c) Grey's Anatomy

Մուշու
03.05.2017, 22:03
Էսօր խմբեցուս հետ խոսելու ընթացքում հիշեցի, ոնց չորորդ կուրսում նախկին խմբեցուս չդիմացա ու ասեցի, որ իրա մոտ ընկերենրը իրականում աղբ են: Հիշում եմ, որ նեղվել էր դրանից, ես էլ էի շատ նեղվել, բայց ճիշտը դա էր: Ասենք իրա համար ամենամոտ մարդիկ հետևից ասում էին, որ զզվում են իրենից ու անդադար ծաղրում էին: Էդ տեսակ մարդկանց աղբից բացի ուրիշ կերպ չես կոչի:

Մուշու
22.05.2017, 20:45
***

Սեփական աշխատավարձը ծախսելուց հաճելի բան չկա: Էն որ էդ իմ փողն ա, ես եմ դրա համար տանջվել: Դա չի համեմատվի էն ամբողջ գումարի հետ, որ այսքան տարի տվել են ծնողներս:

***
Ես երջանիկ եմ, իմ կյանքը ստացված ա: Ամեն ինչ նենց ա ոնց պետք ա լինի: Կան մանրուքներ որոնք երբեմն կարողանում են մի թեթև ազդել օրվաս վրա, բայց ընդհանուր առմամբ երջանկությունը շրջապատել ա ինձ ու բաց չի թողնում: Չէ երջանկությունը ես եմ :)

***

Բժշկությունը իմ սերն ա, ինչքան երկար եմ սովորում էդքան շատ եմ զգում, որ ավելի ճիշտ ընտրություն կատարել անկարող էի:

Մուշու
02.06.2017, 19:59
Ուսիս նստած «սատանեն» կպած ասում ա խմբից չգնաս: Ախր շատ համոզիչ ա ասում է: Ուրիշ որտեղ ես Էմուլ ու Սոֆա կգտնեն:

Կողքից լսում եմ ինչ չար, նենգ ու տականք մարդ եմ ու զարման, ո՞նց կարա մարդ էդքան չարությամբ լցված լինի, որ տենց բաներ հորինի, գրողը տանի:

Մուշու
29.06.2017, 13:04
Կյանքի լրիվ այլ ա երբ դու ունես քո արևը ու երբ արևը պտտվում ա քո շուրջը և ոչ հակառակը: Ինչ էական ա հետո ոնց կստացվի: Կարևորը իրա ֆոնին բոլորը խամրում են, ամեն ինչ արժեզրկվում է: Մտածում էի կյանքում էլ երբեք չեմ ասի նման բան, բայց արի ու տես հենց նոր ասեցի: Շնորհակալ եմ կյանքին մեր հանդիպման համար ու ներկայիս երջանկության համար:

Մուշու
19.09.2017, 23:00
Գալիս ա պահ երբ բոլոր պլանները փուլ են գալիս գլխիդ, էն ինչ ապագա էիր համարում դառնում ա ընդամենը անցյալ, սովորական միֆ: Ունենում ես փլատակներ ու դրանց մեջ կանգնած ես մենակ, կողքից կան օգնության ձեռքեր, բայց շուրջդ ամեն ինչ ավերակ է և ելքի ճանապարհը դու պետք է գտնես:

Մուշու
28.10.2017, 17:28
Svanur svanur
gefðu mér
frelsið til að fylgja þér

Մուշու
04.11.2017, 00:48
Believe in me
Drink the wine
Take my hand
Fill me up
Believe in me
Drink the wine
Take my hand
Let me follow

Մուշու
15.11.2017, 22:44
Disappearing dreams,
all is lost when you're awake.
It's so long since you've felt fear,
fear that made you take the first step.

Մուշու
06.02.2018, 00:34
Աչուկները փակում ա, շուրթերը հավաքում բանծիկ ա անում, հարմար տեղավորվում գրկումդ ու քնում: Ու անկախ նրանից հոգնած ես թե չէ անկուշտ նայում ես: Ո՞նց կարելի ա չսիրել երեխաներին, երբեք չեմ հասկանա: Օրս մի տեսակ լիքն ա երբ իրանց հետ եմ լինում:

Մուշու
01.03.2018, 15:10
Էն որ արտահայտվելու խիստ կարիք ունեմ, ուս լիներ կհենվեի ու մի բոլ կլացեի, բայց ինձ նման բան թույլ չեմ տա: Է

Մուշու
15.04.2018, 23:24
Вот так всегда, всегда как только
Я кого-то полюблю,
Как только паруса наполню кораблю,
Он уплывает от меня и так всегда.
Желанье тайное моё не быть одной,
Я за него всегда плачу тройной ценой,
Ночами долгими без сна.

Не обижай меня, когда смотрю я из окна,
Как ты уходишь от меня и только холод на душе,
Мы не увидимся уже.
Не обижай меня за то, что верила тебе,
За огонёк в моей судьбе,
За ясный свет в глазах твоих,
За то, что я любила их.


https://www.youtube.com/watch?v=j8dhxMW2irU

Մուշու
08.05.2018, 23:33
Ես իրան սիրել եմ սկսել առանց դա գիտակցելու ու անկախ իմ ցանկությունից: Բայց սրանից բեթար բաներ եմ հաղթահարել, սա էլ կանցնի

Մուշու
19.05.2018, 00:27
Վերջին շրջանում՝ գրեթե մեկ տարի, չեմ կարողանում նոր մարդկանց հետ ծանոթանալ և երկարատև շփվել, չի ստացվում անգամ հին ընկերների հետ շփումը: Դրա փոխարեն շատ լավ ստացվում ա օրերով տանը նստել ու առաստաղին/պատերին նայել: Ժամերով աննպատակ նայել ու ոչ մի բանի մասի չմտածել, չզգալ, չտեսնել, չլսել: Տեսնես մինչև երբ ա սա շարունակվելու ու դեռ ինչքան ա ամեն ինչ վատանալու, կամ գուցե լավանալու:

Մուշու
24.05.2018, 00:22
Տեսնես կա՞ մարդ ում մոտ ամեն ինչ նենց ա ոնց ինքը երազել/պատկերացրել ա: Չի դզում էս սաղ

Մուշու
24.06.2018, 15:38
Ավելացնելու բան չկա

Դու ասում ես՝ փորձ չի անում դուրս գալ էդ վիճակից։ Իսկ ո՞նց են էդ վիճակից փորձում դուրս գալ։ Եթե կարծում ես, որ հնարավոր է «կամքի ուժի» և այլնի միջոցով դուրս գալ էդ վիճակից, ապա սխալվում ես։
Դեպրեսիան հոգեկան առողջության խնդիր է, ու ինչպես ֆիզիկական առողջության խնդիրները, պահանջում է բժշկական ու հոգեբանական աջակցություն։
Ասում ես՝ նոր նպատակներ, ի՞նչ նպատակների մասին է խոսքը, երբ մարդու ապրելու մոտիվացիան կարող է դառնալ զուտ մեխանիկական բան, լրիվ անիմաստ, ուղղակի պայքար մեռնելու ցանկության դեմ, որովհետև մարդը չի ուզում հարազատներին ցավեցնել։ Նպատակ, հետաքրքրություն, մոտիվացիա ամեն ինչ կարող է ուղղակի հօդս ցնդել, իսկ աշխարհը թվալ կեղծ, աննյութական կամ պլաստմասե։