Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Յոհան, հեփփի
Cassiopeia
06.02.2017, 00:33
Ինքը ֆբ-ում փակել ա իրան բացահայտ շնորհավորելու հնարավորությունը :) բայց ես ուզում եմ բացահայտ շնորհավորել :D
Յոհան ջան, ծնունդդ շնորհավոր։ Առողջ լինես, էն որ ասում են՝ «գտի քեզ», վերջապես գտնես քեզ էս կյանքում։ Թող բոլոր նպատակներդ իրականություն դառնան, իսկ երազանքներդ՝ նպատակ։ Հա, մեկ էլ անկապ դեպրեսիաները հեռու թող լինեն քեզնից։
Շնորհավորում եմ :)
Շնորհավոր ախպերո։ Մնացածը կասեմ առաջիկա հանդիպմանը, 2րդ շիշը խմելու ընթացքում ;)
CactuSoul
06.02.2017, 02:29
Յոհան :love
Ուզում եմ՝ ամեն արժեքավոր-անարժեք բանի մեջ շատ չխորանաս, անիմաստ ծանրութեթևներ քիչ անես ու մտածմունքների մեջ չընկնես, ու սկսես հավեսով, ատդուշի ապրել: Ազատ լինես:
Բարով :drinks
Շնորհավոր, Յոհան ջան, 7-ից հետո կգաս բուժկետ, խմենք )) (կամ բմպ, դեռ չգիտեմ ուր եմ լինելու :դ )
Գրողը տանի քեզ, ախր իսկականից շատ լավն ես քո սաղ բզիկներով: Ասել Վերայի գտի քեզ այս կյանքում ու կորչի դեպրեսիան ու դեպրեսիվ գրառումներ: Հաջորդ հանդիպմանը հիշեցրու քեզ գրկեմ պաչեմ, եթե թողնես:P:D
boooooooom
06.02.2017, 12:08
:drinks:friends:Արա Յոհան, արա այ փնթփնթան բիձուկ ծնունդդ շնորհավոր բա։ Քիչ խորացի ախպեր, ամեն ինչի պատասխանը չես գտնի. թուլացի ու ապրի: Չխկ ։
Անվերնագիր
06.02.2017, 12:38
Շնորհավոր :)
Յոհան ապեր, շնորհավոր, քեզ լիքը լավ լավ բաներ։
StrangeLittleGirl
06.02.2017, 21:49
Շնորհավոր Յոհան ։)
keyboard
06.02.2017, 22:26
Արա՞, բա էն օրը խի չասիր, հաշիվը թողեինք վրեդ :D
Յոհան ախպեր, ծնունդդ շնորհավոր :)
Sent from my Nexus 6P using Tapatalk
Alphaone
07.02.2017, 01:02
Յոհան, քեզ պի՜նդ գրկում եմ, շնորհավոր, քյավառում ասում են «Տիպդ չկտրի»... տենց մի բան, ոնց որ թե դրական իմաստով են էդ կիրառում:
Յոհաննես
07.02.2017, 02:12
Ահ,շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ապրեք։Անկեղծ չեմ սիրում սենց բաներ,բայց որ տեսա հավեսով տաքացա :love սեր ու ջերմություն զգացի ինձ համար հարազատ մարդկանց կողմից :)) Հաճելի է,որ իմ մասին մտածում եք,բոլոր դեպրեսիաները անցյալում են,այլևս իմ քֆրտոցները չեք տեսնի,հուսամ ավելի ադեկվատ գրառումներ կանեմ։
Ձեզ ահագին սիրում եմ,ավելի ճիշտ ընդունում եմ էնպես ոնց որ կաք։
Վերա ջան շատ շնորհակալ եմ ։Ճ
Ալֆա :love
Հ.Գ Էն վերևի ադեկվատ բանը մոռացեք,ով ծնունդս չի շնորհավորե սաղ կյանքս մուռ եմ պահելու :crazy
Նաիրուհի
07.02.2017, 15:17
Հեն մի հատ էլ դեպրես գրառում տեսնեմ` շնորհավորանքս հետ եմ վերցնելու :P
Շնորհավոր, ապո, խելքդ գլուխդ հավաքես, տարիքային էծերդ քեզ շատ չտանջեն, սկսես վայելել էս անննասուն կյանքն ու երազանքներ ունենաս, որոնք իրականացնելու համար վիզ կդնես ու վերջում չես ափսոսա ծախսածդ ժամանակ ու ջանքերը: Սենց բաներ, Յոհան ախպեր, դու լավն ես, բայց շատ երես չառնես, խռռռռ :D
boooooooom
07.02.2017, 19:01
Այ քձիբ, ծնունդ չես անում, հասկացանք, գոնե մարդա մի մի հատ վարկանիշ տաիր :joker
Յոհաննես
09.06.2018, 23:52
էս տարի չշնորհավորեցիք :(
էս տարի չշնորհավորեցիք :(
Չկանչեցիր, խմենք, նորմալ շնորհավորենք :beee
Շնորհավոր Յոհան ջան, հաճախ պեսիմիստական հակումներով պայծառ երիտասարդ )))
ինձ կանչել ա :D բայց չգիտեի որ ծնունդն էր :)) ծնունդիդ հավորը շնորհ լինի, Յոհաննես ջան․․․
հա, գիտես, չէ, ակնկալում եմ մրցույթին (https://www.akumb.am/showthread.php/67672-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%E2%80%A4-%C2%AB%D4%B9%D5%A1%D5%BE%D5%B7%D5%B5%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%E2%80%A4-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1-%D5%B9%D5%A4%D5%B6%D5%A5%D6%84%C2%BB?highlight=%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D 5%A9) առնվազն մեկ հախուռն մտքերով, բայց գեշ անձնական գործ կարդամ :love
Alphaone
10.06.2018, 03:58
էս տարի չշնորհավորեցիք :(
Արի, գրկեմ:
Շնորհավոր, միշտ (թրոլլն էկավ) էդպես լավատես մնաս:
Օ՜, իմ անհանգիստ ընկեր, հեփի բյոզդեյ թու յու։:) Չխկ, խմիր այս կյանքը ինչպես խմում են այրիշ վիսկին, տաք ջրով բացած ու ամեն կումը լեզվիդ վրա վայելելով։ Համբուրում եմ քեզ։
Յոհաննես
11.06.2018, 17:31
Ընկերներ կատակ էի անում :Դ բայց դզեց,ձեր մի քանի ամսով ուշացած շնորհավորանքները :Դ
LisBeth դու ամեն ամիս մի անգամ ինձ շնորհավորի էլի :oy