PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրական դուետ. Կախել-կախվել



ivy
19.01.2017, 13:13
Երկու հոգի գրանցվեց, ուրեմն նոր դուետ ունենք:

Առաջադրանքը հետևյալն է: Գրել արձակ ստեղծագործություն, որի հիմքում որևէ կախվածություն է: Հարցին կարող եք մոտենալ ցանկացած կողմից: Թմրանյութե՞ր, ինտերնե՞տ, որևէ ա՞նձ, հարաբերությո՞ւն, սեփական դարդե՞ր, թե ուրիշ մի բան կամ էլ՝ բոլորը միասին: Ոնց ուզում եք, դուք եք որոշողը: Միայն մի պայման կա. ստեղծագործության մեջ չի կարելի օգտագործել «կախվածություն» բառը:
Ժանրային ու ծավալային սահմանափակումներ չկան:
Ընդունվում են նաև արտամրցութային աշխատանքներ:

Մեկ էլ մի բան եմ ուզում ասել: Ստեղծագործելուն մի նայեք՝ որպես տվյալ առաջադրանքի համար գտած հարմար լուծում: Գրեք էն, ինչ ձեզ իսկապես հետաքրքրում է կամ հուզում, ինչի մասին ասելու բան ունեք: Թող մի քիչ էլ էս կամ էն կողմ գնա պայմաններից. կարևորը՝ հաճույք ստանաք ձեր գրածից ու հավեսով ստեղծագործեք: Ու գրածն էլ կյանք ունենա՝ տվյալ մրցույթից դուրս:

Վերջնաժամկետը՝ հունվարի 29, Երևանի ժամանակով՝ երեկոյան 9:

Ուզում եմ հիշեցնել, որ դուետների համար գրանցումները միշտ բաց են:
Եթե որևէ մեկն ուզենա չափածո գրել, թող ինձ տեղյակ պահի. հարմար մրցակից կգտնենք իր համար:

Հայկօ
19.01.2017, 19:50
Թեմայի մեջ.


https://www.youtube.com/watch?v=UNSyqazXfGE

ivy
29.01.2017, 23:51
Եվ էսպես, ակումբցիների թեթև ձեռքով մեր դուետը վերածվեց յոթյակի :)

Քանի որ նախապես գրանցված հեղինակները դեմ չարտահայտվեցին, որոշեցի բոլոր 7 գործերն էլ դնել քվեարկության:
Բայց վերջում կգրեմ՝ ովքեր էին նախապես գրանցվածները, ովքեր՝ «մեջ ընկած արտամրցութայինները»:

Մի խոսքով, հիմա ունենք մեր հին ու բարի ստեղծագործական մրցույթներից: Գրեք, կռվեք, լացեք, ծիծաղեք, գուշակեք, սիրեք իրար ու խռովեք իրարից :)

Քվեարկությունը կլինի բազմակի ընտրությամբ ու կտևի հինգ օր: Ինքնաբացահայտվել չի կարելի:
Ակնկալում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը՝ թե քննարկումներին, թե քվեարկությանը:

Անկախ նրանից, թե ոնց կսկսեք կարդալ՝ վերջից, սկզբից, թե մեջտեղից, խնդրում եմ հիշել, որ քվեարկել կարելի է՝ միայն ու միայն բոլոր գործերը կարդալուց հետո:

Բարի ժամանց ;)

Հայկօ-ի դրած երգը չեմ ջնջում. մեկ-մեկ միացրեք, լսեք :)

ivy
29.01.2017, 23:55
1. Օուեն Մարթընը

Յուրաքանչյուր մարդու կյանքը մի կարճ պատմություն է՝ ցիկլիկ կրկնվող։

Օուեն Մարթընը նստում էր անպատուհան մի սենյակում, որի առջևի պատն ապակի էր։ Այդ ապակու միջով ես տեսնում էի նրա՝ գրասեղանին կքված կերպարանքը՝ լայն, փոքր-ինչ մսեղ ուսերի վրա նստած, ավելի ճիշտ՝ մխրճված, կանոնավոր, դոնքիշոտյան դարաշրջանի ազնվազարմ դիմագծերով խոշոր գլուխը՝ մաքուր ճերմակին տվող, խնամքով կողք սանրած, զարմանալիորեն խիտ մազափնջով և նույնագույն, գեղեցիկ, մի փոքր ներքև ծռված բեղերով, որոնք այնպես իրենն էին, այնպես ներդաշնակվող իր ողջ կերպարանքին, որ ասես ամրագրվում էին անգամ անվան երկու բաղադրիչներին՝ Ոուեն Մարթըն – Ճերմակ Բեղեր․ համենայնդեպս այդ անհեթեթ զուգորդումը մեխվեց գլխումս և այդպես էլ մնաց։

Օուեն Մարթընը ութսունհինգ տարեկան էր, ամուրի։ Բրիտանացի էր ծննդով, բայց թե երբ և ինչու էր հայտնվել մեր կողմերում, առավելևս սեփական կամքով, ինձ հայտնի չէր։ Ինչ հայտնի էր ինձ, այն էր, որ նա ամեն առավոտ նստում էր 265 համարի ավտոբուսը, որը միակն էր, որ իր տնից բերում էր ուղիղ դեպի գրասենյակ, և երբեմն, հատկապես անձրևային օրերին, երբ ուշանում էր ավտոբուսից, ստիպված էր լինում նստելու մեկ ուրիշը, որը, սակայն, հասցնում էր գրասենյակից մոտ երկու կիլոմետր հեռու՝ արվարձանային փոքրիկ գրադարանի մոտ, որտեղից սովորաբար քայլում էր դեպի աշխատատեղ, բայց երբ շատ ուշ էր լինում, վերցնում էր տաքսի՝ ափսոսալով տալով տասնհինգ, երբեմն էլ տասնվեց դոլարը, և մի-փոքր անտրամադիր, խոշոր, պատկառելի գլուխը կախ տմբտմբացնելով, բարձրանում էր երկրորդ հարկ, կախում հերթական սև հովանոցը կախիչից ու կամաց-կամաց ինտեգրվում օրվա ավանդական հոսքին։

Հովանոցը հերթական էր, որովհետև դրանք մոտ մեկ դյուժին քանակությամբ, իրար գլխի մի կերպ կառչած՝ կախված էին սենյակի միակ կախիչից․ անձրևը հաճախակի էր հանկարծակիի բերում Օուեն Մարթընին, քանի որ վերջինս չուներ խելախոս (սմարթ-ֆոն), որպեսզի իմանար եղանակի տեսությունն ափի մեջ ստուգելու հրաշքի մասին, և այդպես ամեն անգամ ստիպված էր լինում ճանապարհին գնելու նոր հովանոց։ Ի դեպ, հրաշքներն ավելի քան կես դար է, ինչ անցնում էին Օուեն Մարթընի կողքով, քանի որ նա ոչ միայն չգիտեր, ասենք, համակարգիչ օգտագործել, այլև սովորական սեղանի հեռախոսից օգտվելը մարտահրավեր էր իր համար։ Փոխարենը Օուեն Մարթընն ուներ մատիտների էլեկտրական սրիչ՝ մուգ կանաչ, ծանր մի ագրեգատ, գրասեղանին բազմած, իսկ ձեռքի՝ մշտապես նախանձելի սրության մատիտը համարյա երբեք ցած չէր դնում, անգամ երբ թեթևակի խռմփոցով մրափում էր՝ ուշադիր կենտրոնացած իր թղթերին․ ներս մտնողը թեթևակի կտկտացնում էր պատի ապակուն, Օուենը ցնցվում էր, ուղղում ձեռքի մատիտը և շարունակում գրել ընդհատված տեղից։

Օուեն Մարթընը սիրում էր կանանց, թեև երբեք ամուսնացած չէր եղել։ Հավանաբար այդ սերն այնքան բուռն էր և, երևի թե, կրքոտ, որ կանայք էլ սիրում էին նրա այդ սերը։ Համենայնդեպս, ընկերության տարեմուտի ամենամյա խնջույքին նա ամեն անգամ ներկայանում էր մի նոր ընկերակցուհու հետ, և դրանք բոլորն էլ զարմանալիորեն ուշագրավ կանայք էին՝ ավիաուղիների սլացիկ, անթերի կազմվածքով ուղեկցորդուհիներ, նորաձևության ամսագրերի խմբագիրներ, ֆիթնեսի մարզիչներ, թեև բոլորն էլ ոչ երիտասարդ, գուցեև մոտ իր տարիքին, բայց փոխարենը միայն Օուեն Մարթընի մոտ էի ես հնարավորություն ունենում բերանբաց զմայլվելու յոթանասունը բոլորած, տասնութ տարեկանի մարմնով (Сзади – пионерка, спереди – пенсионерка) արտառոց երևույթների, որոնց հետ խնջույքի վերջում, մեկուսի մի անկյունում այնպես տրփագին համբուրվում էր խմիչքից շառագունած Օուեն Մարթընը։ Իսկ շառագունում էր նա ոչ միայն գինուց. մի անգամ մի տեխնիկական հարցով մտել էի իր մոտ՝ խորհրդակցելու, և սարքի պարամետրերը թելադրելիս, մեկ էլ հանկարծ, այդ լուրջ, ճերմակաբեղ, ազնվազարմ դեմքը թեթևակի շառագունեց։

Օուեն Մարթընը ճշտապահ էր և պարտաճանաչ։ Նա երբեք չէր ուշանում աշխատանքից և լքում էր աշխատատեղը երևի թե ամենավերջինը։ Միայն մի անգամ էր, որ ստիպված էր թողնել ժամը չորսին, քանի որ հինգին խանութները փակվում էին, իսկ ինքը պիտի շերտավարագույր գներ. «Իմոնք արևից այնպես են դեֆորմացվել, որ դարձել են ձող», ասաց, «ասես բանտում լինեմ», ու ծիծաղեց՝ թեթևակի շառագունելով։

Մի օր տնօրենն ասաց, որ Օուենն այլևս չի գալու․ գնացել է թոշակի։
Օուեն Մարթընի սենյակը մթնեց․ տխրեց մի տեսակ, կախեց հոնքերը և այլևս չբարձրացրեց։ Գրապահարաններում զինվորների պես շարք կանգնած ձեռագիր մատիտագրերի հաստափոր թղթապանակները թեև նեղացան մի-փոքր, բայց խրոխտ հպարտությամբ ու հավատարմորեն չլքեցին իրենց դիրքերը, դոշ տված մնացին կանգնած, և ոչ ոք չհամարձակվեց վերանայել նրանց իրավունքները։ Գրասեղանի վրայի մուգ կանաչ էլեկտրական սրիչն ավելի մգվեց, մաշված մետաղը սառը զրնգաց անլսելի և կուչ եկավ, փաթափվեց սենյակի մթության սքողի մեջ․․․

Շատ չանցած Օուենը հիվանդացավ։ Հիվանդանոցից տեղափոխեցին խնամքի տուն, քանի որ միայնակ էր և խնամքի կարիք ուներ։ Տնօրենը մեկ, թե երկու անգամ գնաց այցելության։ «Չմոռանամ «վայրկենական» սուպերից առնել մի քանի հատ, Օուենն ուզել էր», ասաց նա դուրս գալուց առաջ։ Վերադարձավ անտրամադիր, «Ի՜նչ սարսափելի են պետական խնամքի տների պայմանները բայց», ասաց։

Մի քանի ամիս հետո Օուեն Մարթընը մահացավ։
Այդ մասին մեզ հայտնեց Դոն Մաքինթոշը, Օուենի երբեմնի և երևի թե միակ ընկերը, որի հետ մի ժամանակ աշխատել էր երկար տարիներ։ Ինքնավստահ, բանիմաց, գնդլիկ Դոն Մաքինթոշը վաղուց էր անցել թոշակի և վայելում էր կյանքը։ Իր կյանքի վերջին օրերին Օուենը խնդրել էր ընկերոջը տնօրինելու իր ունեցվածքի ճակատագիրը, կարգադրելու հուղարկավորությունը։ Դոնն արագորեն վաճառեց Օուեն Մարթընի նոր շերտավարագույրներով հին ու խղճուկ բնակարանը, որի պատուհանները նայում էին քաղաքի կենտրոնական հրվանդանին, ուր խաղաղ սահում էին առագաստանավերը։ Տեսարանն այդ ապահովեց մի տպավորիչ գումար, որից իր քաշած նեղության համար մի կլորիկ բաժին առանձնացնելուց հետո, Դոնը կազմակերպեց հուղարկավորությունը, իսկ մնացածը տնօրինեց ըստ հանգուցյալի կարգադրության։

Հավանաբար ոչ ոք չուներ Օուեն Մարթընի հավատքի մասին տեղեկություններ, քանի որ սգո արարողությունը մի անհասկանալի սպիտակ շենքի սրահում էր, որտեղ նստարաններ էին և մի փոքրիկ բեմ միայն՝ վարագույրով ծածկված։ Բեմի մոտ՝ մի սեղանիկ, վրան՝ ցվրված մի քանի լուսանկար․ Օուեն Մարթընը՝ երիտասարդ, ուղտ է քշում անապատում, Օուեն Մարթընը՝ քսան տարեկան, մի խմբում սակսոֆոն է նվագում, Օուեն Մարթընը՝ երեսունն անց, ճամփորդում է նավով։ Աստված իմ, ի՜նչ նման է Էլվիսին, ամենուր, պարզապես հետագա ճերմակաբեղությունը խանգարել էր դա նկատել։

Արարողությունը սկսվեց, ներս մտավ վայելուչ հագնված, սևազգեստ մի երիտասարդ, դանդաղ քաշեց վարագույրը, և դագաղը մեղմ սահեց բեմ․ այնտեղ հանգչում էր մոմե դեմքով Օուեն Մարթընը։ Երիտասարդը մոտեցավ ամբիոնին, դեմքի տխուր, բայց լուրջ ու հանդիսավոր արտահայտությամբ, թափանցող ու ազդեցիկ ձայնով, թեթևակի պոետիկ երանգներ ներդրած, սկսեց Օուեն Մարթընի պատմությունը։ «Ո՞վ էր Օուեն Մարթընը, տիկնայք և պարոնայք», զրնգում էր սգո սպասավորի ազդեցիկ տեմբրը հանդիսատեսների՝ էլեկտրական սպիտակ լույսերի տակ փայլող ճաղատների այն ոչ մեծ խմբի վրայով, որոնց ներքո, ի սարսուռս ինձ, բնականից արդեն կազմուպատրաստ նոյնատիպ մոմե դեմքեր էին, և որտեղի՞ց էր Դոնը հայտնաբերել-գտել դրանց։ «Ո՞վ էր Օուեն Մարթընը», կրկնեց սգո հռետորը՝ «ա»-ի վրա բարձրացնելով պատասխան պահանջող շեշտը, «և ի՞նչ է սովորեցնում մեզ նրա կյանքը»։ Լսվեց լռություն։ «Օուեն Մարթընը նա էր, ով ապրել է իր կյանքը, և իր կյանքը մեզ սովորեցնում է ապրել»։ Լսվեց խորիմաստ լռություն։

Օուեն Մարթընի կյանքի այս պատմությունը սգո աշխատողը պատմեց մի քանի անգամ, տարբեր շարահյուսական կառուցվածքներով և դարձվածքներով, և յուրաքանչյուր նախադասության վերջում ձայնի դրամատիկ արձագանքը ճիշտ ամպլիտուդով դողում ու մարում էր օդում՝ թողնելով կարևորության անվիճելի պարտադրանք։ Սակայն, բարեբախտաբար, մասնագիտական այս տվայտանքներին հաջորդելու էր գալու ժողովրդի խոսքը, որը վերջնականապես կպարզաբաներ, թե ով էր արդյոք Օուեն Մարթընը։

Առաջինը ամբիոնին մոտեցավ Դոն Մաքինթոշի որդին։ Մոտ երեսուն տարեկան տղա էր, հագել էր արմավենիներով գույնզգույն վերնաշապիկ։ Իր խոսքը կարճ էր․ Օուեն հոպարին ինքը հիշում է մանկուց, հաճախ գալիս էր իրենց տուն։ Այստեղ տղան հուզվեց, ձայնը դողաց, կանգ առավ, փորձեց էլի մի բան հիշել ու մատով դուրս հրեց արցունքի պես մի բան աչքից։ Հայրը, որն առաջին շարքում էր նստած, լուսանկարչական խցիկը ձեռքին, հովազի արագությամբ որսաց պահն ու անմիջապես չխկացրեց խցիկը գլխավերևում։ Այդտեղ տղան ոգևորվեց, և նոր հիշողություններ ի հայտ եկան։ Օուեն հոպարը խմիչքի հետ սեր ուներ, և միշտ տնտղում էր իրենց սառնարանը, թե ինչ կա կոնծելու։ Սրահն ուրախ արձագանքեց։ Պարզվեց, որ այդ առումով շատերը պատմելու բան ունեին․ մեկը հիշեց, թե ինչպես էր հարբած տուն հասցրել ծերուկին, մյուսը՝ թե մի անգամ այնքան էր խմել, որ մոռացել էր իր տան հասցեն և տաքսուն ստիպել մի քանի անգամ պտտվել շենքի շուրջը։

Ես առաջին անգամ էի ներկա լինում արևմտյան հուղարկավորությանը, և ինձ սովորեցրին, որ հիշատակի խոսքը կոչված է ոչ թե սգալու հանգուցյալի մահը, այլ տոնելու նրա ապրած կյանքը, և խոսքն այդ պարտադիր պիտի պարունակի զավեշտ հանգուցյալի կյանքից։ Օուեն Մարթընի կյանքի զավեշտները հատվում էին բոլոը մի կետում, և երբ վերջում ընթերցեցին հանգուցյալի՝ Անգլիայում ապրող ազգականների ուղարկած նամակ-մահախոսականը, այնտեղ քեռի Օուենի խմիչք վերցնելը սառնարանից, երբ հյուրընկալվում էր, տեքստի զգալի մասն էր կազմում։

Վերջում սգո պահակը էլի մի քանի տեմբր դողացրեց օդում և խնդրեց հանդիսատեսին հրաժեշտի վերջին հայացքը գցել հանգուցյալի վրա, որից հետո վարագույրը փակվեց և Օուեն Մարթընին տարան դիակիզարան։

Հետո, շատ հետո, ականջիս հասավ, որ Օուեն Մարթընն իր ողջ կյանքի ընթացքում խնայել-հավաքել էր մոտ կես միլիոն դոլար։ Գումարն ամբողջությամբ կտակել էր Անգլիայի ազգականներին։ «Իսկ ի՞նչ եղավ աճյունը», հարցրի։ «Կարծեմ Դոն Մաքինթոշը վերցրեց, ուրիշ մարդ չկար, որ վերցներ»։

Բորխեսի մետաֆիզիկայում այսպիսի մի աշխարհ կա․ առարկաները շարունակում են գոյատևել, քանի դեռ դրանց այցելող կա։ Այսպես, քարը, որի վրա նստում էր մուրացկանը, վերջինիս մահից հետո աստիճանաբար սկսում է անհետանալ մինչև իսպառ անէացումը։ Հին աշխարհի փլատակ ամֆիթատրոնները պահպանվել են, քանի որ դրանց վրա երբեմն նստում են թռչուններ։

Օուեն Մարթընի աշխատասենյակը մինչև հիմա էլ մութ է, բայց կողքով եթե անցնելիս լինեք, ուշադիր նայեք, խնդրում եմ․ այնտեղ կախված են մոտ մեկ դյուժին հովանոցներ՝ իրար գլխի, սենյակի միակ կախիչից, և ես, չգիտես ինչու, չեմ ուզում, որ դրանք անհետանան։

ivy
29.01.2017, 23:59
2. Սուրճ ու կոկա-կոլա

Ուսանողական ընկերներս ինձ հիշում են ծնկների կողքի գրպաններով լայն տաբատով, աջ գրպանում՝ կոկա-կոլայի շիշ։ Ինչքան էլ դասախոսները համոզեին, որ առանց շշի լսարան մտնեմ, չէի լսում։ Ծայրահեղ դեպքում խցկում էի ուսապարկիս մեջ, իսկ երեկոյան տանջվում, որ գրքերիս ու տետրերիս վրայից շիրան մաքրեմ։

Ուսանողական ընկերներս երևի մոռացել են դեմքս, բայց հիշում են կոլայի շիշը, ինչպես ես մոռացել եմ Տիկոյին, ու պիտի աչքերս շատ պինդ փակեմ, որ գոնե դարչնագույն պեպեններն աչքիս առաջ գան։ Տիկոն կոլայի շշի պես անբաժան էր ինձնից։ Եթե տեղավորվեր, նրան էլ ձախ գրպանում կպահեի, ու դասերի ժամին մերթ դեպի աջ գրպանս կձգվեի՝ շշից հերթական դոզան ստանալու համար, մերթ դեպի ձախը, որ Տիկոյի շեկ մազերը խառնեմ իրար։

Համալսարանն ավարտելուց հետո Տիկոյին առաջին անգամ տասնհինգ տարի անց տեսա։ Դասընկերներիցս լսել էի, որ մեկնել էր ԱՄՆ։ Թե ինչի համար, էդպես էլ չիմացա։ Մերթ ասում էին՝ Նանայի հետևից, մերթ՝ թե Նանան կապ չունի, սովորելու է գնացել։ Կարճ ժամանակ անց ես էլ մեկնեցի Բեռլին, ու էդպես միմյանցից տեղեկություն ստանալու բոլոր հնարավորությունները վերացան։

Սկզբում տարին մեկ Հայաստան էի գալիս ու հանդիպում ուսանողական ընկերներիս։ Հանդիպելիս հարցնում էի՝ Տիկոյից լուր չունե՞ք։ Հետո սկսեցի երկու տարին մեկ գալ, հետո՝ ավելի հազվադեպ։ Ուսանողական ընկերներիցս գրեթե ոչ ոք Հայաստանում չէր մնացել։ Ով էլ մնացել էր, ընտանիք-երեխաներով էր զբաղված։ Եթե ստացվում էր հանդիպել, Տիկոյից էլ չէի հարցնում։ Չգիտեմ՝ այլևս չէի՞ հիշում նրան, թե՞ ամբողջ հանդիպումը լցված էր լինում Դավիթիկի կամ Էլենչիկի սննդային նախընտրությունների մասին խոսակցություններով, ու թե ինչքան դժվար է սկեսրոջ հսկողության տակ երեխա մեծացնելը։

Վերջին այցելությունիցս չորսուկես տարի էր անցել, ուսանողական ընկերներիս հետ հանդիպումից՝ ավելի շատ։ Բեռլինում նոր բնակարան էի տեղափոխվել, ու ուզում էի ծնողներիս երևանյան տնից իմ ունեցվածքի վերջին մնացորդները տեղափոխել իմ մշտական բնակավայր։ Դրա համար դատարկ ճամպրուկով քառօրյա ճամփորդություն կազմակերպեցի դեպի իմ երբեմնի հարազատ քաղաքը։

Այցելությանս մասին ընտանիքիցս բացի ոչ ոք չգիտեր։ Դա ինձ ազատում էր իմ կամքին հակառակ զանազան մարդկանց տեսնելու պարտականությունից, բայց ապահովագրված չէի փողոցում պատահաբար նրանց հանդիպելուց ու լսելուց. «Վա՜յ, ստե՞ղ ես։ Ե՞րբ ես էկել»։

Այդ երեկո Ալեք Մանուկյանով թրև գալիս Տիկոն երրորդ ծանոթ մարդն էր, որին անսպասելիորեն հանդիպեցի, բայց նա հարցականի տակ չդրեց այդ պահին Երևանում գտնվելս։ Ինձ տեսնելիս ժպտաց՝ չիմանալով պիտի գրկի՞, թե ուղղակի տեղում կանգնած մնա, չկողմնորոշվելով նաև, թե ինձնից քանի քայլ հեռու պիտի կանգնի մի երկու բառ փոխանակելու համար։
Տիկոն չաղացել էր, մազերի կեսը թափվել էին։ Չնայած էսպիսի կերպարանափոխության ենթարկվել էին ուսանողական գրեթե բոլոր ընկերներս, Տիկոյին էդպիսին տեսնելիս ինչ-որ ափսոսանք զգացի, ինչ-որ տեղ էլ ուրախացա, որ լայն տաբատներ այլևս չեմ հագնում. գրպանիս մեջ հաստատ տեղ չէր անի։

- Հազիվ ճանաչեցի,- ասացի, ու մինչ նա հեռավորությունն էր չափչփում, մոտեցա ու գրկեցի։ Մարմնից ծխախոտի հոտ էր գալիս, ու չկարողացա հին ու բարի ժամանակների պես պարանոցը հոտոտել։
- Չես փոխվել,- նայեց ինձ՝ ոտքից գլուխ չափելով,- լրիվ նույն շորերն ես հագնում։
Մի քիչ վիրավորվեցի, որովհետև վերջին տարիներին զգեստապահարանս լրիվ թարմացրել եմ ու հպարտանում եմ հիմիկվա ճաշակովս՝ սարսափելով, թե ոնց էի մի ժամանակ լայն տաբատներ ու ավելի լայն մայկաներ հագնում՝ մարմինս ամբողջովին քառակուսի դարձնելով։ Այն ժամանակ մարդիկ ստիպված էին գուշակել, թե մայկայի տակ ինչ չափի կրծքեր են, տաբատի մեջ՝ ինչպիսի հետույք։ Իսկ հիմա մարմինս կիպ գրկող շրջազգեստները բոլոր բարեմասնություններս նրբորեն ցուցադրում են։
- Դու ինձ ե՞րբ ես էսպիսի շորով տեսել։
- Ավարտական երեկոյին։
Ճիշտ էր ասում։ Ավարտական երեկոյին ավագ քրոջս թիթիզ շորերից մեկն էի հագել, ու դա առաջին ու վերջին անգամն էր, երբ համակուրսեցիներս ինձ կանացի հագուստով էին տեսել։ Դա նաև վերջին անգամն էր, որ Տիկոյին տեսա։

Անհարմար լռություն տիրեց. չգիտեինք՝ ինչպես շարունակել զրույցը։ Տասնհինգ տարին մի բան է։ Մի ուրիշ բան է հարբած Տիկոն՝ Նանայի հետ զուգարանում առանձնանալը, ու իմ փախուստը խնջույքից։
- Ժամանակ ունե՞ս։ Սուրճ խմենք,- վերջապես առաջարկեց Տիկոն,- հազար տարի չենք տեսել իրար։
- Ունեմ։ Մոտակայքում սրճարան գիտե՞ս։
- Պիտի քայլենք մինչև Սայաթ-Նովա։
Չգիտեմ ինչու, Տիկոյի հետ քայլելու հեռանկարը սարսափելի թվաց, բայց երբ նայեցի Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով, մտածեցի, որ հինգ րոպե կձգեմ։

Մինչև Սայաթ-Նովա հասնելը գրեթե չխոսեցինք։ Միայն մի անգամ Տիկոն նկատեց, որ օրերը տաքացել են, ինչին չարձագանքեցի. Երևանում, միևնույն է, ավելի տաք էր, քան Բեռլինում։ Իսկ սրճարանում մատուցողուհին կոտրեց անհարմար իրավիճակը։
- Ի՞նչ կխմես,- հարցրեց Տիկոն։
- Կապուչինո։
- Չունենք,- ասաց մատուցողուհին։
- Լատե՞։
- Չունենք։
- Բա ի՞նչ ունեք։ Էսպրեսո՞։
- Չունենք։
Չգիտեմ՝ Տիկոն ինձ ինչ սրճարան էր բերել, բայց «հայկական» սուրճ հաստատ չէի ուզում խմել։
- Մակկոֆե՞։
Մատուցողուհին թարս նայեց ինձ՝ ասես այլմոլորակային լինեի։
- Ամերիկանո կարամ առաջարկեմ։
- Լավ, ամերիկանո, - մինչ մատուցողուհին պատվերը գրի էր առնում, շրջվեցի դեպի Տիկոն ու ասացի,- չեմ հասկանում՝ ո՞նց կարան էսպրեսո չունենան, իսկ ամերիկանո ունենան։
Տիկոն կոլա պատվիրեց։ Մատուցողուհին հեռացավ սեղանից։
- Բա դու կոլա էլ չե՞ս խմում,- հարցրեց Տիկոն։
- Չէ, ավելի թունդ բաների եմ անցել։
- Ինձնի՞ց էլ թունդ։
- Տո դու ի՞նչ թունդ։ Դու գազը թողած կոլա ես։
Տիկոն գույնը գցեց։
- Կներես,- ասացի։
- Դու էն ասա՝ ինչո՞վ ես զբաղվում։
- Բեռլինում եմ ապրում։ Աշխատում եմ։
- Ո՞նց։ Վաղու՞ց։ Ես էլ կարծում էի՝ մաստերիցդ հետո հետ ես էկել։ Էրեխեքից ում հարցնում եմ, տեղյակ չեն քեզնից։
- Ֆեյսբուք գոյություն ունի։
- Ես չկամ էնտեղ։
- Ես էլ կարծում էի՝ ինձ բլոկ ես արել, քեզ չէի գտնում։
- Փնտրում էիր հա՞։
- Դե մենակ մի անգամ։ Թե չէ դեմքդ մոռացել եմ։ Աչքերս պիտի պինդ փակեմ, որ մի կերպ պատկերացնեմ մարմնիդ ուրվագծերը… մեկ էլ վզիդ հոտը։
Մատուցողուհին սեղանին դրեց Տիկոյի կոլան ու իմ սուրճը։
- Սովորական նեսկաֆե ա,- հոտից հասկացա,- անունը ամերիկանո են դրել։ Էս երկրում նորմալ սուրճ կա՞։
- Չարացած ես,- ասաց Տիկոն,- դու էլ կոլա պատվիրեիր։ Ձեր Բեռլինի կոլան էս նույն համը չունի։
- Ասեցի՝ կոլա էլ չեմ խմում։
- Պահ-պահ, էդ երբվանի՞ց։
- Էն օրվանից, ինչ քո մասին չեմ մտածում։
Տիկոն նորից գունատվեց։
- Դու քեզնից խոսա։ Լսել էի՝ Ամերիկա ես գնացել։
- Հա, կես տարով։ Կուրսեր էին։ Հետո հետ էկա ու էլ չեմ գնացել։
- Ո՞նց։ Բա Նանա՞ն։
- Նանան ի՞նչ կապ ունի։ Ինքը Լոսից մի տղու հետ ամուսնացավ, գնաց։
- Ամա՜ն, քեզ չուզե՞ց։
Տիկոն ներվային շարժում արեց, ես՝ սուրճիցս մի կում։
- Էդպես մի նայիր ինձ, վատ եմ զգում,- ասաց,- Նանան մանրուք էր։
- Ո՞նց եմ նայում։
- Ոնց որ ուզենաս հայացքով սատկացնել ինձ։
- Տիկ,- խորը շունչ քաշեցի,- էս տասնհինգ տարիների ընթացքում փորձել եմ հասկանալ՝ ի՞նչ պատահեց էդ երեկո։ Բոլորին հերթով հարցրել եմ։ Ինչ ախմախ գիրք ասես չեմ կարդացել էս թեմայով։ Ուզում էի հասկանալ՝ ինչն եմ սխալ արել, մինչև ի վերջո ինքս ինձ համոզեցի, որ ես կապ չունեմ, դու Նանային էիր ուզում։ Ու հիմա ասում ես՝ մանրուք էր։
- Դու գիտեիր, որ մենք երկար միասին չէինք լինելու։
- Չէ, չգիտեի։
- Դու գիտեիր, որ գնալու ես Բեռլին ու էլ հետ չես գալու, իսկ ես Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել չեմ կարող։
- Չգիտեի։ Եթե իմանայի էլ, կարայիր գոնե մի քիչ մարդավարի վարվեիր հետս։
- Զանգում էի։ Հեռախոսդ անջատած էր։
- Ինքնասպանության եզրին էի։
- Ուրեմն մի բողոքի։
- Ինձ ինքնասպանության եզրին էիր հասցրել, ասում ես՝ չբողոքե՞մ։
- Հեռախոսդ չանջատեիր։
- Նանայի հետ զուգարանում սեքս չանեիր։ Գոնե ինչ անում էիր, քեֆից դուրս անեիր։ Գիտեիր, որ շուտով գնալու էի։
- Ինչու՞ պիտի քեզ հաշիվ տամ, թե ում հետ ու երբ եմ սեքս անում։
- Կարծեմ մենք միասին էինք։
- Բայց դա երկար չէր տևելու։
- Տարրական հարգանքի արժանի չէի՞։
Տիկոն ոչինչ չասաց։ Իսկ ինձ դուր չէր գալիս ոչ մի տեղ չտանող գզվրտոցը։ Գուցե ավելի լավ կլիներ, որ Տիկոյին չհանդիպեի՝ մտածելով, որ ինչ-որ տեղ հոգու խորքում զղջացել է արածի համար, որ ինչ-որ տեղ թաքուն երազում է ինձ վերադարձնելու մասին։ Իսկ հիմա նստած է դիմացս ու ասում, որ հեռախոսս չանջատեի այն ժամանակ, երբ Լիլոն ու Անոն մահճակալիս կողքը հերթափոխում էին, որ հանկարծ մի վտանգավոր բան չանեմ։

Մատուցողուհին մոտեցավ, որ վերցնի Տիկոյի դատարկ բաժակը։ Իմ կիսատ սուրճն էլ դեմ տվեցի, որ տանի։
- Ինձ մի հատ էլ կոլա,- ասաց Տիկոն։
- Մի հատ էլ ինձ,- ասացի ու դարձա դեպի Տիկոն,- ասում ես՝ հիմա ինչո՞վ ես զբաղվում։

ivy
30.01.2017, 00:03
3. Երեք Արվեստները

«Лучше гор могут быть только горы,
На которых еще не бывал»,- Վլադիմիր Վիսոցկի

Պատմում էր, որ սկսել էր՝ ընկերոջ հետ մերձակա ժայռերը մագլցելով՝ առանց որևէ ապահովության։ Հետո ծանոթ մագլցողները զգուշացրել էին, որ այդպես մի օր իրենց սպանելու են, և՝ ո՛չ, լվացքի պարանով իրար ապահովել չեն կարող։ Դրանից հետո ընկերոջ ծնողների ավտոտնակում գտած պարաններով էին իրար ապահովում մագլցելիս։

Պատմում էր, որ իր դժվար մագլցումներից շատերը ոտաբոբիկ էր արել։ Ու որ ոտքերը սմբակների էին նման, թաթերի տակն էլ՝ կարծես արհեստական կաշվից պատրաստված տակացուներ։ Նույնիսկ սառույցի ու ձյան վրա ոտաբոբիկ էր քայլում՝ ոտքերը կոպտացնելու համար։

Պատմում էր, որ երկու ամառ 40 օրվա չափ բնակվում էր Այգերի ստորոտում՝ մի ժայռի տակ դրված վրանում։ Խմում էր վրանի կտուրից կաթկթացող ջուրը. «բաժակդ որ դնեիր կտուրի տակ, մի երկու ժամում կլցվեր»։ Քնում էր վրանում՝ սպասելով, որ ամպերը հեռանան։ Օրվա մեծ մասը մեդիտացիա էր անում, յոգա՝ ճկուն մնալաու համար, դիտում ամպերի պտույտները ու ապրում ժայռին կպած պլանկտոնի նման։

Պատմում էր, որ երբեմն մի կատարյալ համրուկ էր դառնում՝ խնայելով էներգիայի ամեն մի վերջին կաթիլը՝ ուղղորդվելու համար։ Նույնիսկ ոչ էլ խոսում էր մարդկանց հետ այդ վիճակում։ Գտնվում էր մեդիտացիոն փուչիկում։ Պատկերացնում էր, որ կերած ամեն մի կտոր լուծվում էր և ուղիղ գնում ճիշտ մկաններին։ Այսպիսի վիճակում էր, երբ ֆրի-սոլոյում էր Սուպեր Կուլուարը և երբ առաջին անգամ բարձրանում էր Պատագոնիայի Ֆիցռոյի Կալիֆոռնիայի Ռուլեթը։ Անկարող էր նորմալ շփումներին դիմանալ այդ ընթացքում։ Ապրում էր քարանձավներում, որ ստիպված չլինի մարդկանց հետ հաղորդակցվել։ Չէր դիմանում, երբ ինչ-որ մեկի մեջ վախ էր տեսնում. եթե դիմացինը վախ ուներ, իր մեջ էլ էր ներթափանցում։

Պատմում էր, որ բեյսինգը ու թռչելը սահմանափակող օրենքների հակառակորդ էր, որովհետև գտնում էր, որ ազատ լինելը ամենակարևոր բանն է մարդու կյանքում։ Բայց և, որ րենջերները իր մեջ արդեն տեսնում են մոտ երկու տասնամյակ ժայռերի մեջ ապրող մարդու, ով ամեն օր ջանասիրաբար իր արվեստով էր զբաղվում։ Ու չնայած երբեմն օրենքին հակառակ բաներ էր անում, եթե րենջերները հարցնեին, անկեղծ էր հետները։ Իհարկե, եթե դրանց մեքենաների վրայով էր թռչում, ստիպված հետևից էին ընկնում, բայց եթե ցուցադրական երեսները չէր կոխում, սովորաբար իրեն էլ էին հանգիստ թողնում։

Պատմում էր, որ կենտրոնացած էր սլեք-պարանների վրա սոլո-քայլելով առանց կապանքի։ Չէր անում մարմնամարզական տրյուկներ։ Եթե ընկնելիս լիներ, հնարքը պարանից բռնվելն էր, որ չընկնի հարյուրավոր մետրեր ու ցխվի տակի քարերին։ Աննկարագրելի վախենալու էր այնտեղ, միգուցե իր արածներից ամենավախենալուն։

Պատմում էր, որ երբ ընկել էր Մեքսիկայի Ծիծեռնակների Քարանձավում, ընկել էր նաև դեպրեսիայի մեջ։ Սա հավանաբար իր ամենածանր վնասվածքն էր եղել՝ այդ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Շարունակելու կամքի մի ահռելի կտորը կորցրել էր դրանից։ Հարցաքննում էր այդ կյանքով ապրելու իր մոտիվացիան։ Հետո առնվազն մի երկու տարի շատ ցածր էներգիայով էր տառապում։

Պատմում էր, որ բեյսինգի ժամանակ կարողանում էր անկման արագությունը նվազեցնել 100 կմ/ժ կարգի, իսկ երբ վինգսյութով էր, հասցնում էր նույնիսկ 40 կմ/ժ։ Բայց նաև կարողանում էր միջինացված արագության էլ հասնել՝ 50 կմ/ժ՝ զառիվայր և 65 կմ/ժ՝ առաջ։ Պարաշյուտով ավելի արագ էին մարդիկ իջնում։ Երբ ուրիշները իրեն դիտում էին վինգսյութ բեյսինգի ժամանակ, ասում էին, որ հաստատ կարող էր ինքնուրույն վայրէջք անել։ Մի օր հաստատ փորձելու էր առանց անկարգելի նստել։

Պատմում էր, որ լրիվ տարված էր «միջանկյալ կարգավիճակներով», և որ իր կենտրոնացումը շատ ժամանակ բացարձակ դատարկության մեջ էր։ Կարող էր վիզուալ տեսնել հոսանքները։ Երբ Էլ Կապի վրա էր, պատահում էր՝ լույսը իդեալական էր. «1000 մետր անկմանը նայելիս կարող էիր տեսնել քամու հոսանքները՝ օդի բուն նյութը»։

Պատմում էր, որ չնայած իր մարմինը տաք էր նեյլոնային կոստյումի մեջ, սկսում էր դողալ ու կասկածել արարքների ճշտության մեջ։ Վինգսյութ բեյս-ցատկումը իրեն ապահով էր թվում, բայց այդ տարի 25 վինգսյութ թռչողներ իրենց կյանքն էին կորցրել։ Համակարգում ինչ-որ արատ կար, մի մահացու գաղտնիք՝ իր ըմբռնման կարողությունից դուրս։

Պատմում էր, որ մահը թռչելով փոխակերպելու գաղափարը իր կյանքի հիմնական սկզբունքն էր։ Իր երեք արվեստներով զբաղվելու հնարավորությունը ու լեռներում և բարձր պատերի վրա արագ շարժվելու գեղեցկությունն ու պարզությունը լրիվ կլանիչ էին. «դրանից լավ էլ ի՞նչը կարող է լինել»։

Պատմում էր...

ivy
30.01.2017, 00:12
4. Պարասոմնիա

Աչքերս բացում եմ, պառկած եմ՝ դեմքով դեպի պատը: Կմտածեի, թե երեկո է, եթե ժամանակը մի տեղ կորած չլիներ: Ձեռքս մոտեցնում եմ հարթ մակերևույթին, անցնում վրայով: Ոչ մի ակոս, ոչ մի քերծվածք, ձանձրալի մի պատ՝ իր անթերության մեջ փչացած: Երբ փոքր էի, մեր տան պատերը իսկական գլուխգործոց էին. դրանց վրա հնարավոր էր գտնել ուզածդ երևակայական պատկերը, ժամերով ուսումնասիրել, եղունգի ծայրով մի քիչ էլ փորփրել ու նոր նկարներ ստանալ: Տատս կարգին կռիվ էր անում հետս՝ տան պատերը փչացնելու համար.
- Ա´յ բալա, մի´ ավիրի տուն-տեղը, ինչքա՞ն ասեմ:
- Բայց նայիր՝ ինչ սիրուն դեմք ստացվեց, տա,- փորձում էի արդարանալ,- ոնց որ դու լինես ջահել ժամանակ:
Պապս էլ կողքից քթի տակ ծիծաղում էր ու իբր թե նախատում.
- Շա´ն լակոտ, կնգաս խոսքը զակոն չի՞:

Ձեռքս իջեցնում եմ պատից ու մոտեցնում դեմքիս: Ռոմի հոտ է գալիս: Բոբիկ ոտքերով հասնում եմ խոհանոց, բացում ծորակը ու ձեռքերս մտցնում տակը: Մուգ կարմիր հեղուկը սկսում է շիթերով դուրս թափվել ծորակից: Գինու թունդ հոտը խփում է գլխիս:
Աչքերս բացում եմ: Պատը չի երևում կամ չկա: Խուլ ձայներ միջանցքից, թակոց պատուհանին, հատակի վրա՝ փչացած քթով ֆլոմաստերի խզզոց: Քնել է պետք: Տան ձայներն արթնացել են, սա նրանց ժամն է, ես պիտի անհետանամ: Ինչ-որ տեղից ինչ-որ բան է կաթում ու թափվում ճակատիս, հետո ծորում դեպի շուրթերս:
«Քնի´ր»:

Կողքի սենյակից եկող խորը հազի ձայնից արթնանում եմ:
- Էստե՞ղ ես,- կանչում է:
- Հա:
- Կգա՞ս մոտս:
Կամաց վեր եմ կենում: Ոտքերս հպվում են գետնին ու խրվում թացի մեջ: Հետո կչորանա: Հետո կցամաքի, կմաքրվի: Իսկ հիմա դեռ ամեն տեղից ծորում է:
Գիշերանոցիս ծայրերը թրջելով՝ մտնում եմ կողքի սենյակ: Պահարանիս դուռը բաց է, անկողինը լցված է շորերովս, դրանցից մի քանիսը պինդ գրկել է ու կպցրել դեմքին:
- Ինչ սիրուն զգեստ ես հագել, պարահանդե՞ս ես գնալու, արքայազնի մո՞տ:
- Սա գիշերանոց է:
Զարմացած վրաս է նայում, կարծես չի հասկանում ասածս կամ չի հավատում դրան:
- Կպառկե՞ս կողքիս:
- Բժիշկ կանչեմ, լավ չես:
Գլուխը թափով տարուբերում է: Դեմքը դեղնած է, ամբողջ մարմնով ջղաձգվում է:
- Մնա հետս: Ուզում եմ քեզ էնքան պինդ գրկել, որ լրիվ իմ մեջ մտնես ու էնտեղ էլ մնաս:
Նայում եմ դողից ցնցվող խոշոր մարմնին:
- Հաստատ ամբողջությամբ կտեղավորվեի քո ներսում,- պատասխանում եմ:
Ծիծաղելու ինչ-որ փորձ է անում ու նորից հազում:
- Էս անտերն ավելի վատ է ազդում, քան թույնը կազդեր:
- Քիչ-քիչ դուրս է գալիս միջիցդ: Բայց լավ կլիներ՝ հիվանդանոց գնայինք:
- Չէ, մի անգամ էլ հայտնվեմ էնտեղ, էլ դուրս չեմ գա: Հիվանդանոցում ոչ թե բժիշկներ են աշխատում, այլ մարդիկ, ովքեր փորձում են բժիշկ դառնալ: Ասե՞լ էի քեզ դրա մասին:

Պատերից հեղուկ է հոսում բարակ գծերով: Քանի՞ լիտր դեռ: Դեռ ինչքա՞ն կա: Հոտից սիրտս խառնում է:
Մատները մոտեցնում է դաստակիս, շոշափում մաշկս:
- Մարդ ո՞նց կարող է էսքան մուգ լինել:
- Մենք նույն ռասսայից ենք, էլ գլուխ չտանես,- ասում եմ ժպտալով:
- Կուզեի քո գույնից ունենալ: Ու քո հոտն եմ ուզում: «Պարֆյումերը» կարդացե՞լ ես:
- Ամիսը գոնե հինգ անգամ էդ հարցը տալիս ես: Պատասխանը առաջվանից չի տարբերվում՝ չեմ կարդացել, ֆիլմն եմ նայել:
«Ֆիլմն ախմախություն է»,- մտքում տալիս եմ պատասխանը:
- Ֆիլմն ախմախություն է,- պատասխանում է,- գիտե՞ս՝ տանդ ամեն անկյունից քո հոտն է գալիս:
Զգում եմ, թե ինչպես են մազերս խոնավանում առաստաղից վրաս իջնող գաղջ գոլորշուց: Մատներիս ծայրով հպվում եմ մազերին. իրենը չոր են: Ձեռքս մոտեցնում եմ դեմքիս:
- Չէ, քո´ հոտն է գալիս:
Ու թևով փակում եմ քիթս:
- Երևի ճիշտ կլինի, որ գնամ:
Թե ոնց պիտի գնաս, եթե դեռ կարգին վեր կենալ էլ չես կարողանում: Բայց դա իրեն չեմ ասում: Ինչպես և չեմ ասում, թե ոնց եմ հաջողացրել իր անջատված մարմինը տնից հանել ու հասցնել ինձ մոտ, հերթական անգամ փրկարար ջոկատ կանչելու փոխարեն: Գուցե նորից հրշեջներ գային ու պատուհանից ներքև իջեցնեին, եթե բժիշկների ուժն այլևս չպատեր: Կամ գուցե էդպես էլ մնար՝ իր տանը փակված, ու օրերով անդադար խմելուց ինքն իր ոտքով հեռանար հորիզոնից անդին: Բայց ինքն ուզում էր փրկված լինել, ու ինձ ատելի էր դա իմանալը: Դա իմանալն ու հեռու մնալը:

Նայում եմ թաց գիշերանոցիս. սրանով կարելի էր պարահանդես գնալ, որտեղ արքայազներ չկան, այլ միայն կախարդված հրեշներ են և կիսամերկ ջադուներ, ովքեր ագահորեն կպտտեին ինձ մոխրագույն պարասրահում, մինչև անջատված ընկնեի և քնեի հարյուր տարի: Հարյուր տարին կանցներ, ու ես նորից կարթնանայի կողքի սենյակից եկող հազի ձայնից:

Դուռը ծեծում են: Զանգը չի՞ աշխատում: Մոտենում եմ, ականջով հպվում դռանը: Թակոցը շարունակվում է:
- Բալա, լա՞վ ես դու,- լսում եմ կարծես թե ծանոթ ձայն:
«Չէ»:
Դռան անցքից դուրս եմ նայում:
- Ամեն ինչ կարգին է, տա,-պատասխանում եմ:
- Կբացե՞ս դուռը:
«Չեմ կարող»:
Փակ է կողպեքով, ու բանալի չկա: Դու էլ վաղուց արդեն չկաս, տա, գնա:
- Ամեն ինչ կարգին է, տա,- կրկնում եմ ու հեռանում դռան մոտից:

Անկողինս արդեն ամբողջովին թաց է: Ծանրացած վերմակը դժվարությամբ քաշում եմ վրաս՝ մինչև ականջներիս ծայրը: Հոտի ուժգնությունից սկսում եմ թմրել: Կողքի սենյակից հազի ձայնը խլանում է: Աչքերս փակում եմ:
«Քնի´ր»:

Մեր հին տանն եմ: Պապս նստած է սեղանի դիմաց ու ձախ ձեռքով բռնել է հիվանդությունից դողացող աջը:
- Լի´ց,- ասում է ինձ:
- Չէ, պա, արդեն շատ ես խմել, էլ պետք չի, արի օգնեմ, պառկիր:
- Լի՛ց, ասեցի, շա՛ն լակոտ: Իմ խոսքը զակոն չի՞, աշխարհքը շո՞ւռ եք տվել, սրա հերն եմ անիծել:
Ես քեզ հետո օգնելու եմ պառկել, ու դու դեռ հայհոյելու ես ինձ, տատիս մասին էլ ասելու ես, թե մազն աշխարհի հետ չէիր փոխի: Իսկ հետո ամբողջ գիշեր միզելու ես տակդ ու փսխես անկողնուդ մեջ և Ռոստովի Օլյայի փամփլիկ մարմնի մասին մի երկու քաղցր խոսք մռթմռթաս: Ես նայելու եմ առաստաղից ծորացող լպրծուն հեղուկին և մտածեմ, որ քիչ-քիչ մաքրվում ես: Առավոտյան անկողինս փայտե նավակի նման լողալու է միջանցքով, և ինչ-որ հարևան ծեծելու է մեր դուռը: Տատս հանգստացնելու է, որ ամեն ինչ կարգին է: Իսկ ես գոռալու եմ, որ ինձ դուրս հանեն, շատ ուժեղ եմ գոռալու:

Արթնանում եմ ձայնիցս:
Մահճակալս լողում է մի տեղ: Պատերին ամենուր կպած են պահարանից դուրս թափված, թաց շորերս:
- Էստե՞ղ ես,-հարցնում է կողքի սենյակից,- ես ոնց որ թե ավելի լավ եմ:
- Գիտեմ,-պատասխանում եմ:
- Որտե՞ղ ես,- կանչում է նորից՝ առանց հազալու:
Մահճակալս սկսում է կամաց սուզվել թունդ հեղուկի մեջ՝ ինձ հետը ներքև տանելով:
- Էնտեղ, որտեղ դու ես: Կօգնե՞ս դուրս գալ:

Դուռը ծեծում են:

ivy
30.01.2017, 00:18
5. Գիշերային միջատների կյանքից

Գլուխը պայթում էր։ Կարծես մի դարբին շիկացած երկաթ էր ծեծում գլխի մեջ։ Աչքերը մի կերպ բացելով հասկացավ՝ առավոտ էր՝ նախարշալույսյան։ Այս ամռան օրերը դարձել էին կրկնվող իրադարձությունների շղթա. առավոտ մթախառը՝ գործի, գործից՝ տուն, տանը՝ տաք ցնցուղ ու մեկ ժամյա քուն մինչև Սեռին տուն էր գալիս ու գնա՜ց... բառ, հետո՝ դիսկոտեկ, վերջում էլ՝ հարևանների հետ կերուխում մինչև առավոտ։ Չէ, չէր հոգնել, միայն առավոտները գլուխն էր տրաքում այդ անիծյալ դարբնի մուրճից։

Սուրճի հոտը ուժեղացրեց գլխացավը։ Զուգարանից դուրս գալուց հասկացավ, որ քնաթաթախ սրճեփն էր միացրել։ Փշաքաղվեց մի պահ. զզվում էր սուրճից՝ թե՛ հոտից, թե՛ համից։ Բայց օրեկան երեք ժամ քնելով սթափ գործի հասնելու միակ օրինական միջոցն էր։ «Օրինական... »,- քմծիծաղեց ինքն իր վրա։ Երբ քոքիդ մատակարարողները ոստիկաններն են, օրինականը լրիվ համեմատական գաղափար է դառնում։ Էդ անտեր ոստիկաններին խի՞ հիշեց։ Երեկ էլ դիսկոտեկից տուն գալուց նորից կանգնացրեցին ու իրենց հոգնած պուտանկաներին փորձում էին վրեքները չամուռ անել։ Տո ասա՝ այ գ***եր, հարբա՛ծ ենք, բայց հո էդքան չէ։

Դուռը թույլ թակում էին։ Դիտանցքից Էմիլիին տեսավ, հագն էլ մենակ մի ճմրթած շապիկ։ Բացեց դուռը.
— Ի՞նչ կա, էս խի՞ չես դեռ քնած։ Սառար, ներս արի։
— Գնացել էի Վիտասենցից սիգարետ ուզելու, էն էլ մոտները բան չէր մնացել, իմ դուռն էլ կողպվեց, բանալին էլ՝ ներսը։ Յուլյան էլ, թարսի պես, գիշերվա սմեն ա էսօր։
— Սեղանին պիտի սիգարետ լինի, սուրճ կուզե՞ս։
— Հա, հետս կխմե՞ս։
— Չէ, ուշանում եմ գործից,- պոռնիկների մասին հիշողությունը լրիվ հերիք էր արթնանալու համար,- խմես՝ գնա տեղերս մտի՝ քնի։ Սեռիին չարթնացնես, մի երկու ժամից ինքն էլ ա գործի։
— Բա երեկոյան ո՞ւր ենք գնալու, վաղն էլ գործի չեմ,- ֆլիրտային տոնը գրատախտակին եղունգներով ճանկռոտելու ձայնի էր նման։
— Սպասի երեկոն գա տեսնենք՝ սա՞ղ ենք,- երկուսն էլ ծիծաղեցին,— տունը չքանդես, գործից գամ՝ պլան կբերեմ։

Մեքենայի կոտրած ապակին դեռ չէր փոխել։
— Էս անտեր թուլեքին շանսատակ եմ անելու մի օր։ Ասա էդ փլեյերի դիմաց ստացածդ մի երկու կոպեկը արժի, որ կաշիդ մի օր փողոցի մեջտեղը քերթեն...

Շարժիչը միացրեց։ Գործիքների վահանակի ժամացույցը 4:24 էր ցույց տալիս․ հազիվ էլ հասցնի գործի։ Գրպանից հանեց հեռախոսը։
— Տեսնես Լույսը գործի՞ է...
Առանց զանգելու հեռախոսը դրեց գրպանն ու գազի պեդալին կտրուկ սեղմելով՝ պոկվեց տեղից՝ հետևում թողնելով անվադողերի ճռռոցն ու սև հետքը ասֆալտի վրա։


***

Վեցրեց սեղանին լցրած թղթադրամները ու դուրս եկավ։ Տոթը խառնվել էր քիմգործարանի արտանետած ծխի հետ։ Քունքերը տրորեց, նայեց հեռախոսին՝ 16։24 էր ցույց տալիս։ Մատը պահեց համարի վրա՝ մի րոպեի չափ։ Ծղրիդը քնած կլինի։ Քայլերը ուղղեց կանգառ։

Փորձեց հիշել հասցեն, որտեղ հանդիպելու էր Տուրիկի հետ։ Պահոցները կենտրոնում այլևս չէին անում։ Սիկոտան կղզու հարավ-արևելքում մի հրվանդան կա՝ Աշխարհի ծայրը անունով, որտեղից, ասում են, ամպերի վրա նետվելու ցանկություն է առաջանում։

Տուրիկը անհանգիստ հետուառաջ էր անում բնակելի շենքերի բակում։
— Օ՜, էս ով է բարեհաճել ժամանակին հայտնվել, - խայթեց։
— Ողջո՜ւյն, բանվոր դասակարգ,- գրապաններից հերթով հանեց փողերը,- ինչքան խոսացել էինք։
— Հաստաբուն բարդին տեսնո՞ւմ ես, դրանից չորս քայլ ձախ, երկուսը՝ 45 աստիճան աջի վրա կգտնես։
— Լսի, այ հնագետ, հա՛մ փողը պետք ա տա՞մ, հա՛մ ձեռքերս կեղտոտե՞մ,- վառեց սիգարետը, - թռար փորելու։
— Բայց գործը տենց չի արվում, էհ։ Այ թե կրծքերդ ցույց տաս․․․
Աղաչող հայացքը ուղղեց հիշյալ տեղը։
— Ինչ մեղկն ես բայց,- սրտխառնոցը խլրտաց կոկորդում։
Բարձրացրեց շապիկը։ Տուրիկի աչքերը մշտապես զարմացած մոփսի նման դուրս պրծան։ Գիտեր, որ չի սպասում։
— Ձմեռը երեևի ավելի լավ ա, ձեռքերդ մաքուր են մնում,- իջացրեց։
— Չէ՛ ․․․,- ողորմելի վնգստաց,- մատներս մրսում են։
— Կե՞ղտն ես ուրեմն գերադասում,- գոռաց հետևից։

Նայեց բարդուն, որի մոտ Տուրիկը սկսել էր քայլերը հաշվել։ Ինչ ասես չկար վրան, պատուհաններից էին նետել, երևի։ Ականջակալները դրեց, միացրեց փլեյլիստի միակ երգը՝ I am a moth, Who just wants to share your light, I'm just an insect, Trying to get out of the night։ Կոպերը սեղմեց, խորը շունչ քաշեց։ Թվաց, թե ականջ է դնում մոռացված մանկության ճռռոցով լի գիշերներին։
— Ա՛ռ,- Տուրիկը հողոտ պոլիէթիլենը խոթեց դողացող ափի մեջ։
Սթափվեց, շուրջը գարշահոտ էր միայն։ Շոշափեց փաթեթավորած բյուրեղները։
— Ամպերը չեն մեղմացնում, վայրէջքը միշտ ջախջախիչ է, - թփթփացրեց Տուրիկի ուսին,- մինչ նոր հանդիպում։

Ձեռքերի դողէրոցքը ուժեղանում էր։ Շքամուտքում, ինչպես միշտ, սպասում էր տարեց հարևանը․
— Նիհաօ՜։ Քեզ համար ֆանտաստիկայի անզուգական հավաքածու եմ պատրաստել, գալի՞ս ես՝ տանես։
— Գալիս եմ։

Մամշելահոտը բացված դռնից խփեց ռունգերին։ Նախասրահի պահարանին խնամքով դարսած էին գրքերը։ Ծերունին զգույշ դրանք տեղավորում էր տոպրակի մեջ․
— Իմ ասած մեթոդը օգտագործո՞ւմ ես։
Գրպանը փորփրեց, թղթի կտորի վրայից կոտրատած լեհերենով կարդաց․
— «Wszystko rozgrywa sie miedzy ludzmi znajacym waga slow»,- շրջեց,- «Ամեն ինչ տեղի է ունենում մարդկանց միջև, ովքեր գիտեն խոսքերի արժեքը»․ Մեգրեն և երիտասարդ կնոջ դիակը։
— Ապրե՛ս, այդպես շատ հեշտ կսովորես։ Սեփական փորձից եմ ասում։ Վերցրու, բայց տակից կբռնես, մինչև առաջին հարկը կարող է չհասցնի։
Շուրթերը այտին հպելով՝ դրոշմեց ձայնեղ ու թքառատ ֆիրմային համբույրներից մեկը։

Երբ գրքերի տոպրակը գրկած ներս մտավ իր բնակարան, երեսը ուսի վրա սրբեց։
— Ո՞ւր ես կորել, բերեցի՞ր, սա ի՞նչ է,- վրա տվեց Տանյան՝ տեղից վեր թռչելով։
— Հիստերիկություն մի արա,- ծանրոցը դրեց, որ չգցի։
— Մեռա սպասելով, ո՞ւր ենք գնալու, մի բան բերե՞լ ես։
— Սպանեցիր։ Բերել եմ, համբերի։ Կամ էլ վերևի դարակում էն հաբերից ունեմ։ Երկուսը խմի՛ր, կթուլանաս։
Տանյան նյարդային սկսեց քանդել դարակի պարունակությունը։
— Է՞ս մեկն էր, Լի․․րի․․
— Հա, ինձ էլ տուր։

Հաբերը կուլ տվեց՝ առանց ջրի, անցավ լոգարան։ Կանգնեց սառը ցնցուղի տակ։
Սոված փորին հաբերը կսկսեն գործել կես ժամից, սառնությունից գերլարված մարմինը կտաքանա մինչ այդ։ Կատարյալ ոչինչ, որից կրկնակի ուժով կծնվի շարժում։

Տանյան հասցրել էր փոշիացնել բյուրեները։ Երանության մեջ պտույտներ էր գործում ու շուրթերից հոսում էին խոսքեր, որոնց միտքը հնարավոր չէր որսալ։ 21։00 էր։ Ընկավ բազմոցին, կախված ձեռքից բաց թողնելով կապարի ծանրության հեռախոսը։
— Ծղրիդ։ Ինչո՞ւ չես զանգում։
Հեռախոսի էկրանի լույսը մարեց։ Մութ էր, բայց այդ խավարի մեջ էլ ինքը սևով էր առանձնանում։

***

Գրեթե չորս ժամ է ինչ գործի էր։ Ամբողջովին աշխատանքի մեջ, չէր էլ նկատել, որ արթնանալուց ի վեր ո՛չ կերել էր, ո՛չ էլ նույնիսկ ծխել, սիգարետն էլ տանը սեղանին թողեց։ Աչքերը փակեց ու գլուխը հետ տարավ՝ երեսը պարզելով առաստաղին։ Ականջներում բացարձակ լռություն էր, թեև մեկ վայրկյան առաջ դեռ լսում էր գործընկերների վրդովված զրույցը երեկվա բեյսբոլի խաղի մասին։ Գլուխը կտրուկ առաջ բերեց, կարծես ռոք կիթառիստի ձեռքը իջներ լարերի վրա, ու պտտվեց տեղում։ Ձեռքի ժամացույցին հայացք նետեց․ ուղիղ 9:00 էր, ընդմիջման ժամն էր, գրողը տանի։ Ուղղվեց դեպի անկյունային խանութը, որ սիգարետ գնի։ Մեկ էլ սթափվեց. տասներկու ժամ է Լույսի ձայնը չի լսել։ Տեղում մխրճված՝ հանեց հեռախոսը գրպանից ու անվրեպ կտտացրեց զանգի կոճակներին։ Զանգը գնում էր... մեկ... երկու... երեք...
— Ուշացել ես...
— Լո՜ւյս... լո՛ւյս։ Մի օր կուրացնելու ես ինձ։
— Լույս չկա, այստեղ Մութն է բնակվում մենակ։
— Դե լավ, լուսավոր իմ մթություն։ Կներես, անջատվել էի նորից՝ գործով։
— Հա, դա դու կարում ես, չես էլ մտածում, որ ճռռոցիդ թերապիային այստեղ մի հիվանդ հոգի է սպասում։ Ծղրի՜դ։
— Ինձնից ի՞նչ Ծղրիդ, ա՛յ Լուսատտիկ, շատ-շատ մի ցեց, որ լույսիցդ հեռու կյանք չունի։
― Ծղրի՜դ։
― Հա ջա՜ն։

Փողոցում կանգնած, փակ աչքերը արևին ուղղված՝ լուռ էր։ Եկրուսով էին լռում՝ կենտրոնացած միմյանց հանդարտ շնչառության վրա։ Մեկ էլ ժպտաց։ Ու ուրախությունից զնգացող ձայնով կրակեց հեռախոսի մեջ․
― Լույս, մի պատմվածք գրե՞նք միասին։
― Հմմմ, մեր մասի՞ն։
― Հա, ես՝ քո մասին, դու՝ իմ։
― Չգիտեմ, կարելի է փորձել։
― Ո՞նց կսկսես։
― Էսա, սպասի,- կրակայրիչի կայծի ձայնը հասավ, հետևից էլ՝ սիգարետի ծխի արտաշունչը,- պատրա՞ստ ես։
― Հա՜։
― Դե ուրեմն լսի․ «Ծղրիդի գլուխը պայթում էր։ Կարծես մի դարբին շիկացած երկաթ էր ծեծում գլխի մեջ։»
Սկսեց բարձրարայն հռհռալ հեռախոսի մեջ։
― Ի՞նչ ես բերանդ բացել,- չկարողացավ իր ծիծաղն էլ թաքցնել ձայնից։
― Հե՛չ, շատ լավ սկսեցիր։
― Դե դու էլ իմ մասը սկսի՝ տեսնեմ։
― Սենց ակամայից դժվար է, բայց լավ, փորձեմ. «Մութ էր, բայց այդ խավարի մեջ էլ Լույսն էր շողում․․․»։

ivy
30.01.2017, 00:20
6. Պատը

Երրորդ օրն է լրանալու մեկ ժամից, ինչ ես պատի մեջ եմ: Միայն կարողանում եմ աչքերս թարթել ու պտտել այսկողմ, այնկողմ, աջ, ձախ, վերև, ներքև և այլն: Այս ժամանակային իրազեկությունս ապահովել է դիմացի պատի ժամացույցը: Իմ սև ժամացույցը, որը (որին) տանը ոչ մեկ չէր հավանում: Բոլորը բողոքում էին, թե բա գնացիր էտ մեռելի ժամը առար, որ ի՞նչ: Չէ՞իր կարում գունավոր ժամ առնեիր, ու ընդհանրապես չէ՞իր կարում ավելի գունավոր լինեիր, մի քիչ ուրիշ ձև լինեիր էլի, շատ ժպտայիր, ակտիվ լինեիր, աշխույժ, շփվեիր, կամ որ մտնում ես տուն, ինչի՞ մի հատ չես բարևում, չէ՞իր կարում ուրիշ ձև լինեիր, չե՞ս կարում չլինես: Չէ, չեմ կարում, մի ամիս (ամբողջ կյանքս) է արդեն փորձում եմ չլինել, բայց չի ստացվում: Իսկ հիմա՞, ստացվե՞ց:
Ժամը 4:20 է, ձեռքերս չեմ կարողանում շարժել, ոչ էլ` ոտքերս: Ոնց որ գիպսի մեջ դրած լինեն: Բայց զգում եմ, որ կամ` մարմինս կա: Ես տեսնում եմ դիմացի պատը, տնեցիքին, որ գնում-գալիս են: Բայց իրենք ինձ չեն տեսնում: Ու ինչն է հետաքրքիր, որ արդեն երրորդ օրն է, ինչ չկամ ( կամ պատի մեջ ), իսկ իրենց չի էլ հետաքրքրում՝ որտեղ եմ: Վերջին անգամ ինձ տեսել են, երբ գնում էի քնելու (ու մի հատ բարի գիշերն ա ի՞նչ ա՝ չասեցի)
Չգիտեմ, ամեն ինչ շատ կասկածելի է ու տարօրինակ, գլխումս վերջին լսածս երգի բառերն են՝ hold on to me, hold on to me, hold on to me, hold on: Ուղեղումս հանդարտություն է ու դատարկություն: Իմ պատը սպիտակ է, ես սպիտակ պատի մեջ եմ, երևի դրանից է: Գուցե սա մեռնելու պես մի բա՞ն է: Գուցե սա չասվածս աղոթքի պատասխա՞նն է, որ երբեք չեմ աղոթել ոչ մեկին (ինչ -որ մեկին):
-Դու ամենագեղեցիկ բանն ես, որ իմ հետ պատահել ա:
-Իհարկե,- ասում եմ ես:
Հիշողությունս գնալով վատանում է, շատ բաներ սկսում եմ մոռանալ, օրինակ՝ անունս, աչքերիս գույնը, մազերիս չափը, բայց էս խոսակցությունը հիշում եմ: Ու՞մ հետ էի խոսում: Ի՞ր: Հա, հաստատ: Հետո ժպիտն եմ հիշում, երբ ասացի, որ թե բա ինչի՞ պետք ա խանդ զգամ, եթե գիտեմ, որ ամենասիրունն եմ ու ամենալավը: Ի՞նչ կար էտ ժպիտի մեջ (մորքուրն ա անցնում դիմացովս, մո՜ք, մո՜ք, բարև՜, բարև՜, բարի գիշեր, լսու՞մ ես, ես ասում եմ, լսի): Ինձ թվում էր, որ լավ բան կա էտ ժպիտի մեջ, հիմա մտածում եմ, որ ժպիտ չէր՝ քմծիծաղ էր: Պատի մեջ ապրելով (չապրելով), գուցե ավելի իրատե՞ս եմ դարձել:
Իսկ կարող է, ես Պոյի պատմվածքի հերոսի սև, միաչքանի կատուն եմ, որին հեղինակը սվաղել է պատի մեջ: Կարող է, ես երբեք չեմ եղել, չեմ մտածել, չեմ երազել, չեմ գնացել աշխատանքի, դասի, չեմ երգել:
Քաշեմիրի թողած թիփը գրպանումս է: Տեսնես, ինձ ինչ-որ մեկը զանգե՞լ է:
Ես սկսում եմ չզգալ, որ մարմին ունեմ: Ես մատնեցի ինձ անմահությա՞ն: Բայց ո՞նց: Չգիտեմ, բայց գիտեմ, որ ես եմ մեղավոր, որ հիմա պատի մեջ եմ ու որ շուտով չեմ լինի: Նույնիսկ մեռնելը մոտդ մարդավարի չի ստացվում, չէի՞ր կարում բոլորի պես, բոլորի նման, բոլորի մեջ, բոլորով, էլ ի՞նչ հոլովում գիտես:
Կյանքիս վերջին րոպեն է: Աչքիս ինչ-որ սենյակ է երևում, ծանոթ՝ շատ ծանոթ: Իր աշխատանասենյակն է: Ինքն է պառկած հատակին մոխրի մեջ, որը գոյացել ա ծխախոտից: Չի հիշում՝ ինչքան ժամանակ է, որ էդպես անշարժ պառկած է ( գուցե ամիսնե՞ր, գուցե տարինե՞ր ): Էնքան շատ է ծխել էս օրերի ընթացքում (ամիսների, տարիների), որ ամբողջ սենյակը մոխրի մեջ է: Շարունակում է ծխել (անընդհատ , աընդմեջ, անդադար): Միայն ինձ է տեսնում ու հիշում ինձ, որովհետև ես ամենագեղեցիկ բանն եմ (էի), որ իր հետ երբևէ պատահել է: Մոխիրը շատանում է ու շուտով կսկսի խեղդվել: Այնպես, ինչպես մեր վերջին գիշերը ինձ էր խեղդում : Ես խփում էի թևին, բաց էր թողնում: Առավոտյան նախաճաշեցինք, հետո ինձ ճանապարհեց կանգառ ու ասաց, որ մեկ-մեկ իրեն գրեմ: Բայց ես հիմա մի գաղտնիք կասեմ: Այդ ամենը չի եղել: Մենք չենք նախաճաշել, ինքը ինձ չի ճանապարհել կանգառ: Ամբողջ ճշմարտությունը այն է, որ այդ պահին երբ հարվածեցի ձեռքին, ինքը վիզս բաց չթողեց:

ivy
30.01.2017, 00:23
7. Մոսֆիլմ

Եթե կողքից դիտողը ահաբեկչության մասին պարանոիդալ մտքերի կրող լիներ, առաջինը մորուքավոր երիտասարդին կֆիքսեր։ Թրաշած քունքերը ավելի ցայտուն էին դարձնում նրա ազգային կամ կրոնական պատկանելիության մասին սխալ եզրակացությունների բերող մազածածկը։ Մարսեցի՞ք այս նախադասությունը։ Դալշը, խուժը։ Ուրեմն, նրան դիմում էին Խաչ։ Խաչը իրեն մաքուր ռուս էր կարծում, բայց բորորը հենց գիտեին, թե մայրը մոլորեցրած է ունեցել և իրեն, և ենթադրյալ հորը։ Խաչի սովորական վիճակը ստազիսն էր։ Նրան հունից հանելու համար պետք էին ծանրակշիռ արտաքին ազդակներ, կոնկրետ՝ բավական էր մի մազ շարժել գլխի վրա, կամ ասենք, գարեջրի շշով իջնել պերֆեկցիոնիզմի սահմանային դրսևորմամբ հարդարված սանրվածքին։ Ինչն էլ արեց Գեյմերը․
- Նուբի մեկը, - գոռաց Խաչը ու Գեյմերի ձեռից պոկած գեյմփադով այնքան հրավածեց ստեղնաշարին, մինչև երկուսն էլ եկան դետալների տեսքի։
Ինչպես հասկացաք, բուռն ռեակցիայի բերող ազդակը բնավ ցավը չէր։ Ձեզ մոտ երեևի հարց առաջացավ, թե ի՞նչն էր Գեյմերի ալոգիկ վարքի դրդապատճառը, հաշվի առնելով, որ նրա մարմինը հաստությամբ հավասար էր Խաչի մեկ ազդրին։ Բանն այն է, որ ինքը սրտին մոտ էր ընդունում վիրտուալ իրականությունը, պլյուս՝ շատ զգայուն էր վերբերվում իր անձնային որակներին ուղղված քննադատությանը։ Երբ Խաչը նրան տեղեկացրեց, որ տվյալ խաղում պարտադիր չի սաղին փռելով անցնի, դեռ հանգիստ ընդունեց․
- Լսի, համբալ, երկու օր անաբոլիկ կուլ չես տվել, երևակայել ես, թե ուղեղիդ վրա ծալքեր են գոյացե՞լ։ Եթե խաղը հորինողներն էդքան մարդասեր են, ինչի՞ ա ծպտված անցնելն ու ծակուծուկեր գտնելը էդքան դժվար։
- Էդպիսի բաները ենթադրում են ուղեղի գործածում, իսկ քեզ մոտ դրա բացակայության ռեալ նշաններ կան, - կրիայի դանդաղությամբ արտասանեց Խաչը։
Կարծիք կա, որ "շկաֆը" էդքան երկար ու կապակցված բաներ չի կարող արտասանել։ Իմացած լինեք, այս մտքին նախորդել էր կես ժամանոց թայմաութ, որի ընթացքում Գեյմերը ջերմանում էր ֆիլտրվածի փրփուրների մեջ, ինչը իր հերթին օժտել էր նրան առյուծի ձվերով։
Թե ինչ հետևեց սրան, արդեն գիտեք, եթե մտքիս թելը չեք կորցրել։ Անհավասար ըմբշամարտի սպասողները կհիասթափվեն, քանզի այս դրամատիկ ակտի մեջ հայտնվում է ևս մի գործող անձ՝ գանգուրները ուսերին լցրած։ Կեղծանուններ բաժանելուց հայտարարեց, որ ուզում է իրեն Իզիս մեծարեն։
- Որովհետև սաղիս տեռոռ ես անո՞ւմ, - համարձակության թուրմ խմածը Գեյմերն էր։
- Չէ, ապուշ։ Իզիսը, նա է, ով գահի մոտ է։
Այս լևելի մարտահրավերը դուրս էր Գեյմերի կարողություններից։ Փոխարենը մեջ ընկավ չկողմնորոշված մեկը, ում սեռի կամ գենդերի մասին նույնիսկ ինքը հստակ պատկերացում չուներ։ Սկզբում նրան Սելֆիստ էին ուզում որակեն, հետո Սելֆաձող, Դիաֆրագմա, բայց ոչ մեկը չկպավ։ Որպես հետևանք նրան դիմում էին պարզապես "Հե՜յ, դու"։ Ու Հե՜յ, դու-ն ասեց․
- Էտի էն նեկրոֆիլ տիկինը չի՞, որ մեռած եղբորը կավից հաջաթներ էր սարքել, հեծնել էր վրան ու երջանկությունից անգղ էր դառել։
- Նախ տիկին չի, աստվածուհի ա։ Քո նման միաբջիջը իրա մասին որտեղի՞ց գիտի, - տակը չմնաց Իզիսը։
- Վիքին ասեց։
- Քո ողորմելի ոգեշնչման աղբուրն էլ դա ա՝ հոդված, որ անցնող դառնողը կարա խմբագրի։
Հե՜յ, դու-ն կարծես հոժարակամ ընդունեց պարտությունը, սակայն ամեն անգամ նրան դիմելուց շեշտում էր պսևդոն, քմծիծաղի բոլոր նրբերանգները համտեսելով։
- Իզիս, - թաթերական խոնարհումով դիմավորեց։
- Տղաներ մի հատ վերջ տվեք, հա՞, նեոլիտում չեք, - ականջի հետևում թողնելով բազմաչաչար անունը։
Չմտածեք, թե որևէ մեկը ազդվեց։ Ուղղակի Իզիսը շապիկից բացի, ոչինչ հարկավոր չէր համարել հագնել, ու երբ մերկ ոտքերը իրար վրա գցեց՝ երկուսը երկուսուկեսի վրա նեղվածքում օդի մեջ հայտնված ցանկացած իր որոշ ժամանակ կդիմադրեր ձգողությանը։ Դե, իսկ տղաների դեմքերն սլոու-մո ռեժիմի մեջ տեսնել էր պետք։
- Լսե՞լ եք, Յարովայի օրենքը անցել ա։ Ասում են, Սնոուդենը շրջվել ա թվիթերում, - ասեց Իզիսը, - Քինգ, մի բան կասե՞ս, թե՞ քեզ խոսացնելու համար սա էլ բավական չի։
Հիմա պետք է ասեմ, ձեր խոնարհ ծառան, բայց քծնելը իմ ոճը չի։
Ըստ ծագումնաբանության Խաչը ես պետք է լինեի։ Բայց այնպես էր ստացվել, որ տիպիկ բնութագրից ի ծնե շեղված էի։ Կանաչ աչքեր, սպիտակ մաշկ՝ տեսնողի ասոցիացիաները հաստատ հետույքիս գույնի հետ կապի մեջ չէին։
Իզիսը, թե, մի տեսակ արքայական վեհություն կա լռությանդ մեջ։ Հեգնանքը մի կողմ թողնելով, որոշեցինք՝ թող Քինգ լինի։ Որոշեցինքը որն է, սարսափի արքայի ականջից հեռու, ես ինքս ցանկացա։ Իզիսն էլ դրանից հետո միշտ կոմֆորտ զոնիս մեջ էր ու արդեն գուշակում եք, թե ինչո՞ւ հենց Իզիս։
- Լռում ա, որ ավելի խելացի երևա։ Երևալը լինելուց կարևոր ա, չէ՞, Քինգ, - չիփսերը խռթխռթացնելով Հե՜յ, դու-ն փոխում է գեոլոկացիան, որ ավելի մոտ լինի Իզիսին, - համ էլ երբվանի՞ց ա սենց հարցերը հուզում բիոլոգներին, հը՞։
- Հե՜յ,․․․ գնա գրողի ծոցը, - Իզիսը քիթը տնկում է։
- Առաջարկում եմ սմս ուղարկենք կամայական համարի, ասենք "տրատիլ" բառը, տեսնենք ի՞նչ ա լինում - հնարամտությամբ փայլողը Գեյմերն էր։
- Միամիտ բաներ ես ասում, իսկական ահաբեկիչը սմս-ով չի գրի տրատիլ, - անդրադաձնում է Հեյ, դու-ն
- Բա ի՞նչ կգրի։
- Խնձոր, սերկևիլ, Մերկել, եսիմ, ինչ ասես, բացի ԹՆԹ-ից։ Հիմարին էլ պարզ ա, որ դա թիրախային բառերց մեկն ա լինելու, վերահսկող ծրագրերի համար։
- Պետբյուջեյի փորը ճաք չի տա՞ լարվածությունից։
- Տնտեսագետին հարցրու։
- Ինքը բերանը ջուր առել, նստել ա։
- Եթե ճաք էլ տա, շարքային քաղաքացու՝ առանց էդ էլ ծակ, գրպանը կտա։
- Ինչի՞։
- Ես Քինգին չեմ հասնի, բայց կարծում եմ բեռը մասամբ կապի ոլորտի գիգանտների վրա կդնեն, իսկ իրանք թաց տեղը պառկող չեն։
Գարեջրի արկղը արդեն դատարկ էր, ոչ մեկի սերկևիլին չէր ով ինչ է ասում, կարևորը օդը շարժվում էր։ Լուրջ խմիչքներ չկային հերթի մեջ, ստիպված էինք Աբրաու Դյուրսոյով սառը դատողության հախից գալ։ Գեյմերը գրպանից հանում է, մի քանի սիգարետ, թութունը թափում է ու տեղը ալտերնատիվ հումք լցնում։
Խաչի ժառերը անսպասելի ցնցվում են 10 բալանոց ծիծաղից։
- Քեզ ի՞նչ եղավ։
- Սնոուդենը շրջվել էր թվիթերում, - երկրորդ ալիքի մեջ տարածվում է բազկաթոռին, ճակատին չորացած արյունը քերելով։
- Առաջարկում եմ էկոնոմ կլասսի ֆիլմ նկարել։ Յարովան կլինի կենտրոնական կերպարը, - այո՜, նա բարեհաճեց խոսել։
- Աաա, շատ լավ միտք ա։ Ես սցենարը վռազ կխզբզեմ, մնացած հարցերը ձեր վրա, - Իզիսը թռվռում է, հետո միանգամից ներգաղթում է սեփակամ մտքերի անարխիկ հասարակություն։
- Ես ստուդիայի հարցը կլուծեմ ու սոց-ցանցերում գլխավոր դերի համար քասթինգ կհայտարարեմ, - Գեյմերը վռազ որսում է միտքը։
- Ես կլինեմ օպերատորը, բայց մի հատ էս պատմական պահը անմահացնեմ, - Հե՜յ,դու-ն վերցնում է հեռախոսն ու վրա-վրա մի քանի կադր անում մեր ֆոնին։
- Բա ե՞ս, - ասում է Խաչը, երբ բոլորը արդեն լքել էին հանրակացարանի խուցը։
- Քեզ էլ մի դեր կտանք, իզուր տեղը հո չես տքնել մարմինդ կառուցելու վրա, - հանգստացնում եմ նրան։


Քասթինգը շատ բարձրագոչ արտահայտություն էր այն արարողության համար, որ տեղի էր ունենում գորշ պատերով ստուդիայում։ Ընդամենը մի հավակնորդ կար գլխավոր դերի համար՝ ծաղկունը վաղուց ապրած շիկահեր տիկին, Բալզակյան կուրտիզանուհիներին հարիր փարթամություններով։
- Մի րոպե, սիրելիներս, դերի մեջ մտնեմ, - առանց այդ էլ բարձր ձայնը տեղ-տեղ վերածվում էր կոլորատուրա-սոպրանոյի։
- Դուք ընդունված եք, Իզիս սցենարը տուր թող կարդա, կես ժամից կսկսենք, - հայտարարում եմ ակնոցը քթիս վրա ուղղելով։
- Բայց ինքը հեչ համապատասխան չի, հլը նայե՜ք։ Յարովան մաքսիմում Մամայեվ Կուռգանի կլորիկ բուլկիներից ունենա, իսկ էս փափուկ բարձերը շեղում են հիմնական մտքից, - տեսադաշտի մեջ պահելով պրիմայի բարեմասնույթունները ասում է Հե՜յ, դու-ն։
- Ո՞ւմ են շեղում, քե՞զ, - ձեռքը ուսիս դնելով, ասում է Իզիսը։
- Եթե չես նկատել, հորիզոնում ուրիշ թեկնածու չկա, - մեջ է ընկնում Գեյմերը։
- Բոլոր հարցերի համար էդ բացատրությունն եք դեմ տալո՞ւ։
Տակասի Միիկեյի Ôdishon ֆիլմը դիտած կլինեք։ Ոչ մի ընդհանուր բան, գիտեմ։ Բայց զգում եմ, ինչպես են երկար ասեղները մտնում մաշկիս տակ․
- Կիրի-կիրի-կիրի-կիրի։
Ուշքի եմ գալիս, երբ Խաչը մի գիրկ ցուցատախտակներ է լցնում սեղանին։
- Սրանք սմս-ների իմիտացիաներն են, - Իզիսը բարձրացնում է մեկը, որի վրա գրված է "Պ*****ները, բլ***", - Խաչ, նստի այ էս աթոռին ու հերթով ցուցադրի սրանք։ Դու միաժամանակ շատ տարբեր մարդկանց դեր կտանես, հասկանո՞ւմ ես, բայց քեզ բանավոր խոսք չենք տալիս, դու մինչև ասես մեր կարճամետրաժ կինոն կպրծնի։ Հը՞, Քինգ լավ եմ մտածել, չէ՞։
Հե՜յ, դու-ն տեսախցիկը ձեռքին պտույտներ է գործում Յարովայի շուրջը։ Վերջինս պլանշետի վրայի տեքստը սառնասրտորեն ընթերցելու փոխարեն, կոկետություն է անում տեսախցիկի հետ։ Խաչը հերթով բարձրացնում է սմս-ները։ Գեյմերը ռեժիսորական կեպկեն գլխին, հրահանգներ է տալիս։ Ամեն ինչ իր հունով է գնում, կարծես։
- Ստո՛պ, ստո՛պ, - գոռում եմ ես, - խորհրդակցություն։
Գեյմերը նախօրոք լցոնած սիգարետները բաժանում է, սկսում ենք բքնել։
- Կասես ի՞նչը չի դուրըդ գալիս, - Իզիսը առաջին ներշնչածը մի քանի վայրկյան պահում է թոքերում ու արտաշնչելիս խողդվում է հազից։
- Կարո՞ղ ա գործող անձիք ավելացնենք։
- Բայց դրա համար ֆինանսավորում ա պետք։
- Կինոակադեմիա դիմե՞նք, - ասում է Իզիսը։
- Էնտեղ սաղ Միխալկովի տակ են, ինքն էլ կառավարության տակ։ Էդ բուտեռբռոդից մեզ փայ չի հասնի։
- Մենակ անիմաստ կոմեդիաներ են ֆինանսավորում։
- Իսկ մենք ի՞նչ ենք նկարում, արտ-հաո՞ւս։
- Կարո՞ղ ա սցենարը դուրդ չի գալիս, - զարհուրած նկատում է Իզիսը։
Լռելը անհնար է դառնում․
- Հե՜յ, դու, ցույց տուր, ի՞նչ ես նկարել։
Հինգ րոպե նայելուց հետո․
- Բայց էստեղ մենակ մադամի կրծքերն են, - տարակուսում է Գեյմերը։
- Ես ասում էի, որ լավ միտք չի իրան վերցնելը, - արդարանում է Հե՜յ դու-ն։
- Ասե՛ք մեր "ինժենյուին" թող պատրաստվի նորից ենք նկարում։ Իզի՛ս, - զգաստանում է, երբ դիմում եմ իրեն, - սցենարի մեջ փոփոխություններ են պետք։ Դու ուղղակի փաստ ես արձանագրում, բողոք չկա։
- Ո՞նց չկա, Խաչ, ցույց տուր։
Խաչը բարձրացնում է "Սպանե՛ք ձեզ" ցուցանակը։
- Սա բողոք չի, կոչ ա։
- Ի՞նչ բողոքի մասին ա խոսքը։ 158 հազարից մենակ 102- ն էին դուրս եկել ցույցի, մեր քաղաքի մասին դեռ չեմ խոսում։
- Մեր նպատակը մարդկանց մեջ բունտ արթնացնելն ա։
- Քինգ, - ուսիս վրա զգում եմ Գեյմերի թեթև ձեռքը։
- Ի՞նչ, եղածն եմ ասում, թող աշխատի, - քաշում եմ ուսս։
- Քինգ, նայի՛։
Նկարահանման բեմ-հրապարակը այնքան ուժեղ է լուսավորված, որ միանգամից չեմ հասկանում, թե ինչ է ուզում ցույց տալ։ Յարովայի մարմինը ճոճվում է առաստաղի տակ։ Նրանք վազում են, բռնում ոտքերից, բարձրացնում, իսկ ինձ թվում է, թե քաշում են ցած։
- Ինչ-որ մեկը նրան բացատրե՞լ էր, որ սցենարի էս հատվածը Խաչինն էր, - հարցնում եմ ես։
- Չէ, բայց ինձ թվում ա դա չի պատճառը, - ասում է Իզիսը վերջապես հասկանալով, որ լարը ձգվելու պահից ուղեղին տրված հինգ րոպեն անցել է ու բաց է թողնում գրկած բարձրակրունկը։
- Աչքիս շատ խորն ա մտել դերի մեջ։
- Ահա, ու ներքին հակասությունները արթնացրել են սուիցիդալ հակում։
- Կարող ա մարդը առանց դրա էլ խնդիրներ ա ունեցել։
- Ինչ ահավոր ա։
- Ի՞նչ անենք։
- Սմս ուղարկենք կամայական համարի, մուսռները կկարդան, կգան։
- Քինգ, ո՞ւր ես գնում, - Իզիսը քայլում է իմ հետևից։
Մոսկվայի վրա ճահճային պղպջակներ են ասես գոյանում ու պայթում, ծանր գարշահոտ ցրելով։ Թեմզան էլ մի 60 տարի առաջ նույնն է եղել։ Հանուն արդարության նշեմ, որ գիշերային լույսերի մեջ փայլող մակերեսը այդքան էլ հեռու չի էսթետիկ վայելք պատճառելուց։
- Հե՜յ, դու- ն ո՞ւր մնաց, - դիմում եմ ինձ հասածներին։
- Կամուրջի վանդակապատին կանգնած, սելֆի ա անում։
Մեր ընթացքը խափանվում է փչացած լամպի նման ուշ վառվող մտքով։ Ինչ-որ մի բան կոորդինացիայի, կանաբիսի և բարձրության անհամատեղելիության մասին։ Շրջվում ենք, նա հանգիստ կանգնած է մետաղյա նեղլիկ ձողին ու փորձում է ճիշտ ռակուրս գտնել։
- Հե՜յ, դու․․․, - գոռում ենք միաժամանակ։
Հենց այդ պահին նա թևերը թափահարում է օդում, բմբլահան արված արծվի պես ու ընկնում։
Աղոտ եմ հիշում ինչ եղավ հետո, նույնիսկ ներկա կատարվողն ու անցյալ կատարյալն եմ խառնում։ Իզիսը ճչում էր ձայնալարերի ամբողջ թափով, Գեյմերը՝ հակառակ սպասումների փայտացել էր, ես՝ երևի ուզում էի մի բան անեմ, բայց չէի կողմնորոշվում՝ ինչ, ու միայն Խաչը, որ բոլորից մոտ էր կանգնած, հասցրեց բռնել նրա մոդայիկ շարֆից։ Խլխլոցը անտեսելով քաշեց ու նետեց ասֆալտին։
Հե՜յ, դու-ի կապտած դեմքը կամաց վերադառնում էր մաշկագույնի։
- Երակներիս մեջ ոնց-որ դամբա կառուցած լինեին, - ասում է վիզը տրորելով, - դեմքս ուր որ ա պայթելու էր։ Ո՞նց կարելի ա տենց ապրել։
- Տենց չեն էլ ապրում, այ թթվածնային քաղցի զոհ, - մռութները ուռցրած փնթփնթում է Իզիսը։
Իջնում ենք կամուրջից ու գետի հունով շարժվում։ Ո՞ւր։ Ես չգիտեի, մնացածներն էլ չէին հարցնում։
- Էս կողմերում փաբ կա՞, - ասում է Գեյմերը։
- Գուցե Ֆիլմ նկարենք էս ամենի մասին, - առաջարկում է Իզիսը։
- Բա հո չենք սպասի օրենսդրի հաջորդ դուրս տալուն։
- Ես սելֆի անելուց մահացածների ստատիստիկայով կզբաղվեմ։
- Քինգ, ի՞նչ կասես։
Իզիսը ափերի մեջ է վերցնում ձեռքս ու նայում դեմքիս։ Անձրև է սկսվում․․․

ivy
30.01.2017, 12:10
Հիմա չգիտեմ՝ ժամանակ չունեք, թե հավես, թե յոթ գործ տեսնելուց տագնապի զգացում եք ապրում, թե ուղղակի համեստ եք և պատրաստ չեք առաջին քայլին, ինչևէ, որ չեք գրում, ես գրեմ: Մարդիկ էսքան ստեղծագործել են, անպայման կարծիք եմ թողնելու:

Ու սկսում եմ վերջից, քանի որ ոչ ոք չի ասել, թե պիտի անպայման առաջինից սկսել:

7. Մոսֆիլմ

Եթե չիմանայի՝ ով է հեղինակը, ապա անպայման ինքս գլխի կընկնեի հենց առաջին նախադասություններից:
Ինձ դուր է գալիս, թե ոնց է հեղինակը գրում. իր մոտ շատ համարձակ ու ազատ է ստացվում: Բառերից չի վախենում, ոչ էլ նախադասությունների բարդությունից: Խիտ է գրված, լիքը տեքստով:
Մի քանի դեմքերով հավաքվել, ուզում են ֆիլմ ստեղծել: Խոսակցությունները լրիվ վերջն են: Մի քանի տեղ լայն ժպտացել եմ:
Կերպարները շատ հյութեղ են, մեկը մյուսից հիշվող:
Լավն էր, հնարավոր է, որ քվերակեմ էս աշխատանքի օգտին:

ivy
30.01.2017, 12:39
2. Սուրճ ու կոկա-կոլա

Պարզ, մաքուր շարադրանք: Հայաստան այցելության ժամանակ կինը հանդիպում է իր նախկին սիրեցյալի հետ, որին երկար տարիներ չի տեսել: Ու հիմա նստած են միասին սրճարանում, և զրույցը ոնց որ թե էնքան էլ չի ստացվում:
Էս մասը լավն էր.

- Տո դու ի՞նչ թունդ։ Դու գազը թողած կոլա ես։
Այ տենց դրան տեղը դիր: Նանայի հետ էլ զուգարանում սեքս էր անում, չե՞ս տեսնում դրան:

Վերջում գալիս ենք հարցին, թե պատմության մեջ առանցքայինը կոլայի հանդեպ վաղեմի կախվածությու՞նն էր, թե շեշտը Տիկոյի հանդեպ եղած ու ոնց որ թե դեռ պահպանված զգացմունքների վրա էր:

Լավն էր :)

Հայկօ
30.01.2017, 12:44
Էսօր կկարդամ, կգրեմ: Վաղուց ա՝ սենց բազմամարդ մրցույթ չէր եղել, հավես ա :):

Արէա
30.01.2017, 13:21
Ես կարդացել եմ, բայց ընդհանուր տպավորությունս էնքան լավն ա, որ ամաչում եմ բան գրեմ։
Չնայած, ոչ մեկի թեման էլ ինձ հետաքրքիր ու գրավիչ չէր (մասնակի բացառությամբ առաջինի), բայց բոլորն էլ, ընտրված սահմաններում, էնքան վարպետորեն են շարադրված ու կառուցված (մասնակի բացառությամբ Պատի), որ լրիվ կոմպենսացնում են ինձ չհետաքրքրող թեմաները։

մարիօ
30.01.2017, 13:57
Ես բոլորը կարդացի, սկզբում նենց տպավորություն էր, որ բոլորը նույն մարդն ա գրել․ իրար շատ մոտ շարադրանքներ էին, բացի վերջինից։ Առաջինը ահագին ձանձրալի էր գրած, մենակ վերջին նախադասությունն էր լավը։ Վերջինը չկարողացա մինչև վերջ կարդալ, հետո նորից կփորձեմ։ Մի երկու հատ կար չհասկացա, թե կախվածությունները որոնք էին։ Միջներից համեմատաբար Սուրճ և կոկա կոլան դուրս եկավ, դինամիկ էր գրված, կախվածությունն էլ երևում էր, ի տարբերություն մյուսների։
Պատի կարգի պատմվածքներ էնքան շատ են գրում, արդեն էլ հավես չի կարդալը։ Մյուսները մի հատ նորից կփորձեմ կարդալ, հենց ասելիքը ջոկեմ, կգրեմ։
Ընդհանուր ահագին լավն էին ստացվել համարյա բոլորը։ Սովորաբար մրցույթների աշխատանքները մինչև կարդում էի, կեսս գնում էր, հիմա հավեսով կարդացի։ Ապրեն հեղինակները։ Ոչ մեկի հեղինակին չջոկեցի։ :beee

Վոլտերա
30.01.2017, 15:06
Նոր մրցույթ, ջան :love

1. Օուեն Մարթընը

էս ինչ ակադեմիական շարադրանք էր :)) ոնց որ անգլիական գրականության նմուշներից մեկի թարգմանությունը լիներ: Բայց շատ-շատ գրագետ էր գրված, զգացվում էր՝ վրան շատ ա աշխատել հեղինակը, մեծ ջանքեր ա ներդրել, էներգիա ծախսել: Ակադեմիական շարադրանքի պատճառով մի քիչ անշոշափելի էր համ պատմվածքը, համ հատկապես Օուեն Մարթընը: Դուրս եկավ հեղինակի թեթև հեգնանքը իր գործի ու գործում նկարագրվող կերպարների նկատմամբ: Օուեն Մարթընի սենյակը մթնեց․ տխրեց մի տեսակ, կախեց հոնքերը և այլևս չբարձրացրեց։ Էս նախադասությունը սիրեցի: Բորխեսի հատվածը սկզբում վանեց մի քիչ՝ որ տենց միանգամից ուրիշ հեղինակից հղում ա մտնում, բայց չափի մեջ էր ամեն ինչ: Կախվածության պահով էլ՝ հետաքրքիր ու բառացի մոտեցում էր:

2. Սուրճ ու կոկա-կոլա

Ուսանողական ընկերներս երևի մոռացել են դեմքս, բայց հիշում են կոլայի շիշը, ինչպես ես մոռացել եմ Տիկոյին, ու պիտի աչքերս շատ պինդ փակեմ, որ գոնե դարչնագույն պեպեններն աչքիս առաջ գան։ Տիկոն կոլայի շշի պես անբաժան էր ինձնից։ Եթե տեղավորվեր, նրան էլ ձախ գրպանում կպահեի, ու դասերի ժամին մերթ դեպի աջ գրպանս կձգվեի՝ շշից հերթական դոզան ստանալու համար, մերթ դեպի ձախը, որ Տիկոյի շեկ մազերը խառնեմ իրար։

էս նախադասությունը շատ լավն էր: Տիկոն շատ անկապ դեմք դուրս եկավ վերջում: Լավ ա որ իրենց հարաբերությունների մասին իրենց զրույցից ենք իմանում, ոչ թե հեղինակի՝ էն սկզբի նկարագրություններից: Մերթ բառը երկու անգամ պատահեց, առաջինում նորմալ էր, երկրորդ անգամ կուլ չգնաց հեչ: Հստակ շարադրանք ուներ, ու հա, լավ էր գրած: Մի պահ ինձ թվաց Բյուրն ա գրել, բայց դե եսիմ, վստահ չեմ:

3. Երեք Արվեստները

Ինձ մի պահ թվաց՝ կախվածությունը հերոսի՝ անընդհատ ինչ-որ բաներ պատմելն էր: Շատ սպեցիֆիկ գործ ա, գեղարվեստական արժեք իհարկե ունի, բայց մեջտեղներից սկսած շատ ա մասնագիտանում, ընթերցողի համար ոչ էդքան էական մանրամասներ պատմում: Նախադասություններն էլ առաջին անգամից դժվար էին ընկալվում, որոշները երկու անգամ կարդացի, որ բան հասկանամ: Ով էլ որ գրած լինի, լավ ուսումնասիրել ա տեքստում նկարագրվող ‹‹զբաղմունքը››: Բայց հետաքրքիր շունչ ուներ:

4. Պարասոմնիա

Շատ լավն էր, շատ-շատ: Պսիխոդելիկան, ուժեղ պատկերները, հիշողությունները. ընտիր էր նկարագրված: Ինձ դուր եկավ նաև շարադրանքը՝ դիպուկ ու շատ վառ: Պատի մասին հիշողությունը ոնց որ սթափեցներ ընթերցողին, որ հետո պսիխոդելիկ պատկերների հերթը գար: Կարդալու ընթացքում գինու հոտ էի առնում ու կարմիր գույն տեսնում: Հաստատ քվեարկելու եմ

5. Գիշերային միջատների կյանքից

Չգրավեց հեչ՝ ոչ շարադրանքը, ոչ էլ բովանդակությունը: Խառն ու առանց կառուցվածքի էր գրված, բայց գրագետ շարադրանք ուներ: Վերջին պահը՝ միասին պատմվածք գրելու, դուրս եկավ: Բայց ընդհանուր առմամբ իմը չէր, չձգեց:

6. Պատը

Երկու անգամ եմ կարդացել, ու անկեղծ, շատ եմ հավանել: Կքվեարկեմ սրա օգտին հաստատ: Հա, թերություններ ուներ՝ շարադրանքը, ուղղագրական սխալները, փակագծի չարաշահումը, բայց ընդհանուր նենց հավես/ մելանխոլիկ նոտայով էր ամբողջ տեքստը գրած, ու հատկապես վերջին պարբերությունը մոխրով լցված սենյակի ու վիզը բաց չթողնելու մասին: Կարճ էր համ էլ, այսինքն ամեն ինչ չափի մեջ էր: Հեղինակին հատուկ գրկում եմ :)

7. Մոսֆիլմ

Հա, վերջն ա, բան չունեմ ասելու :)) վերջին հատվածները սաղ իրար խառնվեց, Այվիի հետ համաձայն եմ էս գործի մասին՝ խիտ, ամեն ինչը տեղը: Մի քիչ շատ յուրահատուկ էր՝ պետք եղածից շատ: Հեղինակի մտքի թռիչքը ու շարադրանքը սպանում էին: Երևի քվեարկեմ, հա՞

Վերջ: Շատ լավ մրցույթ ա, Այվիին հատուկ շնորհակալություն :kiss գնամ քվեարկելու

ivy
30.01.2017, 15:51
Ես բոլորը կարդացի, սկզբում նենց տպավորություն էր, որ բոլորը նույն մարդն ա գրել․ իրար շատ մոտ շարադրանքներ էին, բացի վերջինից։

Հմմ, իմ կարծիքով, հեչ նման շարադրանքներ չեն, հետաքրքիր է, որ նմանեցրել ես:

ivy
30.01.2017, 15:52
Ես կարդացել եմ, բայց ընդհանուր տպավորությունս էնքան լավն ա, որ ամաչում եմ բան գրեմ։

Իհ, տենց չեմ խաղում :))

ivy
30.01.2017, 15:59
6. Պատը

Ինձ համար էս աշխատանքը ահագին զիջում է մյուսներին:
Նախ, շարադրանքը մի տեսակ էն չի. ինչ-որ ներքին խմորումներ, մտքեր, որ իրար էնքան էլ չեն գալիս: Հետո էդքան էլ «մաքուր» գրված չի. հազար տարի «էտ» տեսած չկայի:
Սյուժե դե ոնց որ թե չկա, իհարկե չէր էլ պահանջվում, բայց եթե մարդ պատմվածք գրելու փոխարեն նախընտրում է «օրագրային» գրել, ապա մրցույթի համար երևի թե պիտի մի քիչ ավելի շատ ջանք գործադրի, որ ներկայացրածը գորշ ու անհետաքրքիր չստացվի:
Ինձ համար, ցավոք, բավական անհետաքրքիր էր: Կամ էլ ուղղակի մյուսներն էին ավելի աչքի ընկնող:

Բարեկամ
30.01.2017, 16:27
Տրամադրվում եմ բոլորը կարդալուն՝ սկսելով վերջից։

7․ Մոսֆիլմ

Սահուն էր գրված, լեզվի նկատելի իմացությամբ /բայց ոչ այնքան, որ կասկածեի Հայկօյին, չնայած ընտրած ոլորտին :P/, դժվար էր հետևելը, թե ինչ է կատարվում, ոչ ամբողջովին հասկանալի, նմանապես և ռեպլիկներն ու մեկնաբանությունները, բայց խումբն իրար լավ հասկանում էր, կարևորը դա էր :))
Ինչ-որ սյուռ դինամիկա կար պատմվածքում, հեղինակին թերևս հաջողվել էր տեքստով վերարտադրել այն, ինչ հերոսների գլխում էր, այն է՝ շիլաշփոթ, արագ որոշումներ, մակերեսային առնչություն ու լուծումներ, սարկազմ, ինքնագոհություն, էլի սարկազմ, բայց կարևորը՝ կրիտիկական պահին Խաչի վրա կարելի է հույս դնել ;)

Հա, իսկ ու՞ր էր կախվածությունը :8

ivy
30.01.2017, 16:32
5. Գիշերային միջատների կյանքից

Շարադրանքը մի ձև տանում է, կայֆ դինամիկա կա մեջը, ազատություն, տեմպ, համարձակություն:
Բայց սյուժեն իրար չի գալիս: Մասերը իրար չեն կպչում մի տեսակ: Չեմ հասկանում՝ գործող կերպարներից որն է էս կամ էն տեսարանում: Եթե պիտի էդպես էլ լիներ, ուրեմն լավ է ստացվել:
Վերջում ինչ-որ քնքշանք կա, որ ամբողջ աշխատանքում չկար. էդ պահը լավն էր շատ :)

Կարծում եմ, որ չեմ քվեարկի, բայց դեռ կմտածեմ:

Marcus
30.01.2017, 16:46
Ես ամենաշատը Պարասոմնիան եմ հավանել: Սենց մի տեսակ ինձ սենյակիցս վերցրեց, բռնեց ու գցեց իր մեջ՝ առանց ինձ հարցնելու՝ ուզում եմ, թե չէ: Գլուխս պտտվեց էս գործից: Քանի րոպե ա արդեն կարդացել եմ, բայց դեռ գլուխս պտտվում ա: Ես հայտնվեցի պատմվածքի մեջ, ու էնքան պատկերավոր էր, որ ինձ թվում ա, որ հերոսը ես եմ: :love

Բարեկամ
30.01.2017, 16:59
6․ Պատը

"էտ"-երն ինձ համար էլ էին ճիշտն ասած աչք քերող։
Նիհիլիստական ձգտումներ, դժգույն /պատի սև ժամացույցը վկա/, հերոսը/հեղինակը կյանքից պաշտպանվելու-պատսպարվելու կարիք ունի ասես, և իրեն մխրճել է կարծր պատի մեջ, դեռ մի բան էլ՝ ինքը տեսնում է բոլորին, իսկ իրեն՝ ոչ ոք։ Իսկ կարիքն այդ, կարծես, ծնվել է անապահովությունից։ Այդ առումով, ի դեպ, սա առաջադրանքի կատարման սահմաններում լավագույնն էր բոլորից․ մաքուր կախվածություն ինչ-որ մեկի համար միակը, ամենագեղեցիկը լինելու/պատահելու անհրաժեշտությունից, որից ծնվում է խանդը, և որի մի-փոքր սասանումը առաջացնում է պատի մեջ ամփոփվելու, վերանալու, կորչելու ցանկություն։

Marcus
30.01.2017, 17:13
Օուեն Մարթընը իմ կարծիքով վամպիր ա: Այդ պատճառով էլ մի տեսակ իր ժամանակից դուրս ա: :D Ես նեղվեցի մի քիչ, որ ինքը ավոտբուս ա նստում, իրեն մի տեսակ կառք կսազեր: :D

ivy
30.01.2017, 17:17
Օուեն Մարթընը իմ կարծիքով վամպիր ա:

Լավն էր :))

Marcus
30.01.2017, 17:20
Ուղղակի դեռ չեմ որոշել, թե ոնց ա մահացել, եթե անմահ ա, բայց մտածում եմ արդեն: Հեղինակը, որ բացահայտվի կարող ենք միասին որոշել::oy

Շինարար
30.01.2017, 18:04
2. Սուրճ ու կոկա-կոլա

Ես աղջկա տեղը լինեի՝ կամ ընդհանրապես չէի ուզի շփվեմ Տիկոյի հետ կամ շատ ջերմ կլինեի: Որ ինքը թույլ ա եղել ու ինքնասպանության եզրին ա եղել, դիմացինը մեղավոր չի: Մի տեսակ շատ մակերեսային սիրավեպային էր ինձ համար ու մի տեսակ կենցաղային բամբասանքի մակարդակի վրա, Լիլոն, Անոն, վապշե...

Marcus
30.01.2017, 18:16
2. Սուրճ ու կոկա-կոլա

Ես աղջկա տեղը լինեի՝ կամ ընդհանրապես չէի ուզի շփվեմ Տիկոյի հետ կամ շատ ջերմ կլինեի: Որ ինքը թույլ ա եղել ու ինքնասպանության եզրին ա եղել, դիմացինը մեղավոր չի: Մի տեսակ շատ մակերեսային սիրավեպային էր ինձ համար ու մի տեսակ կենցաղային բամբասանքի մակարդակի վրա, Լիլոն, Անոն, վապշե...

Համաձայն չեմ: Դու չես կարող ընտրել շատ ջերմ լինել, որովհետև մարդը քեզ ցավացրել ա, բայց չես էլ կարող չշփվես, որովհետև մարդը քեզ հարաազատ ա, համ էլ փախուստը թուլություն կլինի:

Շինարար
30.01.2017, 18:20
Համաձայն չեմ: Դու չես կարող ընտրել շատ ջերմ լինել, որովհետև մարդը քեզ ցավացրել ա, բայց չես էլ կարող չշփվես, որովհետև մարդը քեզ հարաազատ ա, համ էլ փախուստը թուլություն կլինի:

քո իրավունքն ա չհամաձայնելը, Մարկուս ջան: Մի հատ էլ ասեմ՝ իմ կարծիքով թույլ, կենցաղային մակարդակի, պրիմիտիվ գործ էր: Սիրածս տասնհինգ տարի առաջ զուգարանում մեկի հետ սեքս ա արել, տասնհինգ տարի հետո հանդիպում եմ, դեռ թույն եմ շնչում էդ թեմաներով, յանի ի՞նչ: Մանկապարտեզ էլի:

Marcus
30.01.2017, 18:26
Սուրճ ու Կոկա-կոլան դուրս եկել ա: Ոճային այդքան հարազատ չէր, ինչքան Պարասոմնիան: Չնայած վստահ չեմ, գուցե տրամադրությունիցս ա: Աղջկա կերպարը շատ լավն ա: Ծիտ ա: :D

Marcus
30.01.2017, 18:29
քո իրավունքն ա չհամաձայնելը, Մարկուս ջան: Մի հատ էլ ասեմ՝ իմ կարծիքով թույլ, կենցաղային մակարդակի, պրիմիտիվ գործ էր: Սիրածս տասնհինգ տարի առաջ զուգարանում մեկի հետ սեքս ա արել, տասնհինգ տարի հետո հանդիպում եմ, դեռ թույն եմ շնչում էդ թեմաներով, յանի ի՞նչ: Մանկապարտեզ էլի:

Ինձ թվում ա հեղինակը հատուկ ուզել ա կենցաղ ներկայացնի այնՙ ինչ իր համար շատ կարևոր ա՝ փորձելով արժեզրկել այդ բոլորը:

LisBeth
30.01.2017, 20:04
քո իրավունքն ա չհամաձայնելը, Մարկուս ջան: Մի հատ էլ ասեմ՝ իմ կարծիքով թույլ, կենցաղային մակարդակի, պրիմիտիվ գործ էր: Սիրածս տասնհինգ տարի առաջ զուգարանում մեկի հետ սեքս ա արել, տասնհինգ տարի հետո հանդիպում եմ, դեռ թույն եմ շնչում էդ թեմաներով, յանի ի՞նչ: Մանկապարտեզ էլի:

Բայց վերջում երկուսն էլ կոլա զակազ տվեցին, ինչը կնշանակեր որ թույնը մոգական ձևով անհետացավ, որ ավելի ահավանական ա, քանզի ամբողջ ընթացքում աղջիկը կարծես թե հիացած չէր իր նախկին սիրու մետամորֆոզներից։ Մնացած առումներով համձայն եմ։ 15 տարի էր մթոմ անցել, բայց հերոսուհու մեջ հասունություն չկար։ Էդքան տարվա ընթացքում ինքը ահագին բան պետք ա որ վերամտածած լիներ, ու այո՝ կամ վաբշէ չէր խոսի հետը կամ էլ ջերմ կլիներ։ Թե չէ գզվռտոց, կոլա, ամերիկանո․․․, ոչ մի էական բան։

Շինարար
30.01.2017, 20:16
1. Օուեն Մարթընը

Ներեցեք ծեր պահպանողականիս՝ առաջվա պես չեմ կարողանում կարդալ հայի գրած Օուեն Մարթըն, Ջեք, Ջիմ, Էնդրու տիպի ստեղծագործություններ:

Շինարար
30.01.2017, 20:20
3. Երեք Արվեստները


Չհասկացա, թե ինչու ա սա գեղարվեստական ստեղծագործություն: Հետաքրքիր էր գրված: Կարա հզոր բան դառնար հենց էսպիսի պատմումեմներով պարբերություններով: Վիսոցկի-բան, չգիտեմ, օֆ-օֆ:

StrangeLittleGirl
30.01.2017, 20:21
Էս Շինն էսինչ չմահավան ա էս անգամ:

Շինարար
30.01.2017, 20:26
4. Պարասոմնիա

Սկիզբը մի այլ կարգի հարազատ էր: ես էլ էի փոքր ժամանակ պատը քերելով «գլուխգործոցներ» ստեղծելով, բայց երբեք նկատողություն չեմ ստացել դրա համար: Հլա մերոնց էգուց հարցնեմ՝ չեն նկատե՞լ, թե՞ խի չէին բան ասում: Առայժմ երի էս գործի օգտին քվեարկեմ, բայց դե հլա տեսնեմ՝ հետո ինչ ա գալու: Մնացածը հետո կկարդամ:

Շինարար
30.01.2017, 20:35
Էս Շինն էսինչ չմահավան ա էս անգամ:

դե դեռ բոլորը չեմ կարդացել:

ivy
30.01.2017, 21:04
3. Երեք Արվեստները

Մի քիչ Շինի հետ կռիվ անեմ :)
Նախ Վիսոցկին տեղին էր, որովհետև խոսքը հենց սարերի ու նոր բարձունքներ հաղթահարելու մասին էր: Երկրորդ, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչն է իր համար գրական ստեղծագործություն, ինչը ոչ: Պայմանների մեջ չկար, որ պիտի հենց պատմվածք ներկայացնել, ու ես հարցնելու դեպքում, ամեն անգամ էլ ասել եմ, որ կարող են նաև այլ տեսակի արձակ ստեղծագործություն գրել՝ էսսե, մանրապատում և այլն: Էնպես որ, ով ինչ ներկայացրել է, լավ է արել:

Հիմա իմ կարծիքը աշխատանքի մասին:
Շատ լավ շարադրանք էր, ու մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել: Հետն էլ՝ մի շնչով: Ու տխրեցի, երբ վերջացավ. էլի էի ուզում: Ամբողջ կայֆն էն էր, որ էս գործում կախվելը ուղիղ իմաստով էլ կարելի էր հասկանալ. մարդը ալպինիստ էր՝ մագլցում էր, կախվում:
Հետաքրքիր է, ոչ մեկիդ մտքով չի՞ անցել, թե ով էր էդ պատմողը: Ինձ մոտ անմիջապես առաջացավ էդ հարցը, որն էլ չդիմացա ու տվեցի հեղինակին՝ դեռ մինչև մրցույթի սկիզբը: Ինքն էլ ասեց, որ խոսքը Դին Փոթերի (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D1%82%D1%82%D0%B5%D1%80,_%D0%94%D0%B8%D0%BD) մասին էր: Ես էլ մի քիչ կարդացի իր մասին: Լրիվ տարել էին իրեն բարձունքային կրքերը. մոտ մի տարի առաջ էլ մահացավ՝ ընկնելով ու ջարդուփշուր լինելով:
Հավես էր էսպիսի աշխատանք կարդալը:

LisBeth
30.01.2017, 22:21
3. Երեք Արվեստները

Միտքը շատ հետաքրքիր ա, էդ ազատությունից կախման մեջ լինելը ու դրա հակասությունը հենց ազատության մտքի հետ:
Հատկապես դուր եկած "մահը թռչելով փոխակերպելու գաղափարը իր կյանքի հիմնական սկզբունքն էր"
ու մատուցման ձևը, որ պատմում էր․․
լավն ա
ու հակառակ Վոլտերայի, չեմ կարծում թե տերմինալոգիան չարաշահվել ա, զգացվում էր որ հեղինակը լավ ուսումնասիրել ա թեման, դա դրական ա ու չէր խանգարում ընթերցելուց։

Աթեիստ
30.01.2017, 22:34
3. Երեք Արվեստները
Հետաքրքիր է, ոչ մեկիդ մտքով չի՞ անցել, թե ով էր էդ պատմողը: Ինձ մոտ անմիջապես առաջացավ էդ հարցը, որն էլ չդիմացա ու տվեցի հեղինակին՝ դեռ մինչև մրցույթի սկիզբը: Ինքն էլ ասեց, որ խոսքը Դին Փոթերի (https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE%D1%82%D1%82%D0%B5%D1%80,_%D0%94%D0%B8%D0%BD) մասին էր: Ես էլ մի քիչ կարդացի իր մասին: Լրիվ տարել էին իրեն բարձրունքային կրքերը. մոտ մի տարի առաջ էլ մահացավ՝ ընկնելով ու ջարդուփշուր լինելով:
Հավես էր էսպիսի աշխատանք կարդալը:

Ես դեպքին տեղյակ էի, բայց նույնիսկ եթե իրական դեպք էլ չլիներ, լրիվ սպասելի էր։)

Շարադրանքը լավն է, սաղ զգացմունքները փոխանցում էր, մենակ էդ սպորտաձևերի անունները ծանոթ չէին, փնտրելու հավես էլ չկար, մանավանդ, որ անունները հայերեն էին գրած։ Էդ պահը ինձ խանգարեց, որ ավելի լավ պատկերացնեմ, թե որ պահին ինչ էր զգում։

Ընդհանուր, էս մի մրցույթն իհարկե հզոր ա։)
Ոչ մի ակնհայտ թույլ գործ չկա։

Sambitbaba
30.01.2017, 23:00
1. Օուեն Մարթընը

Խոնարհվել միայն կարելի է այսպես վարպետորեն շարադրողի առջև: Շատ հաջող է կառուցված նաև միջին բրիտանացու կերպարը և այդ պատճառով, չնայած ինքս էլ օտար անուններ օգտագործելու սիրահար չեմ, բայց այս դեպքում Շինի հետ համաձայնվել չեմ կարող. Վասիլի Պետրովիչը կամ պարոն Կառլենը հեչ տեղին չէին լինի այստեղ:
Ինչու եմ ռուսական անունը նու՞յնպես հիշատակում: Որպեսզի ասեմ, որ գործողությունը ոչ Հայաստանում և ոչ էլ Ռուսաստանում տեղի չի ունենում: Եվ ուրեմն շատ տգեղ է թվում (Сзади – пионерка, спереди – пенсионерка) արտահայտությունը, ասես թե սխալմամբ ինչ-որ տեղից եկել-ընկել է այստեղ...
Տխուրն այն է, որ կարծես մնացած ամեն ինչ լավ է, բայց ինչ-որ վանում է պատմվածքը... Երևի որովհետև շատ է երկար: Նույնիսկ, կներեք, ձանձրալի... Երևի շատ է մանրամասնած: Իսկ բոլորի վերջին այդ հիշողությունները Օուենի սառնարանային հակումների մասին... Պե՞տք էր արդյոք, չեմ կարծում, թե ինչ-որ բան տվեց պատմվածքին: Բարեկամների նամակն ընդհանրապես համը հանեց...
Հիշու՞մ եք Կաֆկայի մոտ. հերոսին ավլեցին-թափեցին ու վերջ... Շատ ավելի համոզիչ է:

Վերջաբանը՝ Բորխեսից սկսած, շատ էր լավը: Պատմվածքն էլ, ընդհանուր առմամբ, լավն է, և մեծ հաճույք կպատճառեր, եթե քիչ կարճ լիներ...

Marcus
30.01.2017, 23:02
Երեք արվեստների վերջը մի տեսակ վերջ չի: Շատ կուզենայի, որ ուրիշ ձև վերջանար: Ինքը էնքան կիսատ էր, որ ես էլ ինձ կիսատ զգացի: Բայց մեջը լիքը կապույտ կար ու սպիտակ ու թռիչք: :love

Marcus
30.01.2017, 23:24
5. Գիշերային միջատների կյանքից

Շարադրանքը մի ձև տանում է, կայֆ դինամիկա կա մեջը, ազատություն, տեմպ, համարձակություն:
Բայց սյուժեն իրար չի գալիս: Մասերը իրար չեն կպչում մի տեսակ: Չեմ հասկանում՝ գործող կերպարներից որն է էս կամ էն տեսարանում: Եթե պիտի էդպես էլ լիներ, ուրեմն լավ է ստացվել:
Վերջում ինչ-որ քնքշանք կա, որ ամբողջ աշխատանքում չկար. էդ պահը լավն էր շատ :)

Կարծում եմ, որ չեմ քվեարկի, բայց դեռ կմտածեմ:

Համաձայն եմ մասերի չկպչելու ու վերջում եղած քնքշության հետ: Շատ սիրուն էր լույսի, ցեցի, մթության պահը: Ես գտա՝ ինչ երգ էր լսում հեղինակը՝ Radiohead - All I Need , լսելով կարդացի ու ավելի սիրեցի:

Բարեկամ
30.01.2017, 23:27
1. Օուեն Մարթընը

Ի տարբերություն մյուս գործերի /բացառությամբ, հնարավոր է, երրորդի/, սա,ամենայն հավանականությամբ, իրապատում է, ոչ հնարովի պատմվածք, անգամ անունները թողնված են այնպես, ինչպիսին իրականում են եղել, առանց հայացնելու :)։ Հեղինակի շարադրանքն ականատեսի պատմելու հատկություններն ունի․ բացակայում են ինտրիգները, կտրուկ շրջադարձները, իրադարձությունների/տեղեկությունների հիշողություն-վերարտադրում է, տեղ-տեղ նույնքան հարթ ու անկարևոր, ինչպես իրական կյանքում, երբեմն էլ՝ անհարկի երկար ու մանրամասն։
Տպավորություն է, որ Օուեն Մարթընի մասին պատմելու հիմնական մոտիվացիան հեղինակի՝ հուղարկավորությանը ներկա գտնվելուց հետո է առաջացել, կյանքի՝ իր սովոր և արևմտյան արժեքատվության բախումից ծնված հակասականությունից, որտեղ Օուեն Մարթընը դառնում է արևմտյան քաղաքակրթության կրողը՝ ապրել իրեն հատկացված կյանքը բացառապես սեփական հաճույքի համար, և միայն կյանքի ավարտին է շրջվում մեդալի մյուս կողմը․ պազվում է մարդը ողջ կյանք ինքն իրենից խնայել է - կիլոմետրեր քայլել է՝ ափսոսացել է տաքսի վերցնել, շերտավարագույրները փոխել է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իր հիվանդության ժամանակ կյանքի վերջին ամիսներն անց է կացրել հանրային վատ պայմաններով հիվանդանոցներում՝ ափսոսալով ծախսել իր մինչև խոր ծերություն աշխատանքի վաստակը, որպեսզի կտակեր իր ինչ-որ ազգականների, որոնք անգամ չեն գալու իր հուղարկավորությանը՝ թեև ժառանգել էին կես միլիոն, և դեռ մի բան էլ՝ այդ մարդուց գլխավոր հուշը խմիչքի նկատմամբ սերը հեգնելն էր լինելու իրենց մահախոսականում։

Օուեն Մարթընի պատմության մեջ կյանքի ունայնության տխրությունը կար, որը, թերևս ապրել է հեղինակը, որ փորձել է դեպքերի շարադրման պարզ ընթացքով հասանելի դարձնել։ Հնարավոր է՝ այդպես ոչ միանշանակ է դառնում հասանելի, գրական գործերում երբեմն հարկ է լինում թանձրացնել գույներն ու պատկերները, բոցավառել ինտրիգներ, աճեցնել կուլմինացիա։

Sambitbaba
30.01.2017, 23:28
2. Սուրճ ու կոկա-կոլա

Առաջին երկու պարբերությունները շատ դուր եկան, հոյակապ էր, հնարամիտ սկիզբ:
Երրորդը կարդալով, տրամադրեցի ինձ հավես պատմություն լսելու... բայց հեղինակը խաբեց ինձ: Որովհետև, երբ ինձ ասում են "Համալսարանն ավարտելուց հետո Տիկոյին առաջին անգամ տասնհինգ տարի անց տեսա", - ես հասկանում եմ, որ առնվազն երկու հանդիպման մասին ինձ պետք է պատմեն...
Լեզուն շատ է ընտիր, չհաշված Տիկո-Լիլո-միլոները, բայց ցավոք, ոչ մի տեղ չբերեց:
Կարծում եմ, որ սա այն դեպքերից է, երբ հեղինակին ամեն ինչ պարզ է, ու նա համարում է, որ քանի որ իրեն ամեն ինչ պարզ է, ուրեմն ուրիշներին էլ է պարզ: Այդ պատճառով է երևի, որ ամբողջ դիալոգը վերածվել է սթից գզվռտոցի: Սթից, որովհետև, լավ, ասենք թե էն սկզբի ժամանակները Տիկոյի վարմունքը կարող էր ջահել աղջկան "ինքնասպանության" հասցնել, բայց ինչպե՞ս կարելի էր տասնհինգ տարի անց արդեն հասուն կնոջը զրույցն այդ մարդու հետ հասցնել նրան, որ վերջինս իրեն "հարգանքի արժանի" մեկը համարի...

Sambitbaba
30.01.2017, 23:35
1. Օուեն Մարթընը
Ի տարբերություն մյուս գործերի /բացառությամբ, հնարավոր է, երրորդի/, սա,ամենայն հավանականությամբ, իրապատում է, ոչ հնարովի պատմվածք
Ես մեկին գիտեմ մերոնց մեջ, ով կարող է այդպիսի "իրապատումներ" ստեղծել: Հենց նրա վրա էլ կասկածում եմ...

Բարեկամ
30.01.2017, 23:42
2. Սուրճ ու կոկա-կոլա

Հեղինակը փորձել է ցույց տալ կախվածությունը մարդուց, այն է՝ անգամ տարիներ հետո, երբ փոխվել ես /ոճդ, կյանքդ/, իսկ նախկինդ էլ արդեն ճաղատ է ու գեր, դեռևս չես կարողանում դիմադրել նրան լայն շալվարիդ գրպանում ունենալու, մազերը խառնշտելու կրքից․ սրան երևի քիմիա են ասում։ Գուցեև այդպես պատահում է, չգիտեմ։
Շարադրանքը պարզ էր, ինչ-որ այվիական ոճ կար, հնարավոր է՝ ինքն է հեղինակը։ Հերոսի կիրքն ու ցանկությունները ընթերցողը չի ապրում, փոխարենը՝ սառը, ինչ-որ տեղ մարած հեգնանքն էր գերակշռում։

Sambitbaba
30.01.2017, 23:47
3. Երեք Արվեստները

Տխուր պատմություն է:
Իսկ շարադրելու ոճը կարող էր այնքան լավը լինել ինձ համար, որ առանց մտածելու կքվեարկեի այս պատմվածքի օգտին:
Բայց պատմվածքը գրված է "երեք արվեստագետների" համար միայն, իսկ ես այդ "արվեստներից" և ոչ մեկին ծանոթ չեմ... Իսկ քանի որ ինձ համար անհասկանալի տերմիններն ահագին տեղ են գրավում պատմվածքում, ուրեմն այդ արվեստներն ինձ համար այդպես էլ անհասանելի մնացին և ես այդպես էլ մնացի դրանց հմայքը չկիսող...

ivy
31.01.2017, 06:32
Վերադարձ գիշերային միջատների կյանքին ։)
Երևի էս գործը հենց գիշերն էր պետք կարդալ, ոնց որ թե սաղ տեղն ընկավ ։)
Ուրեմն առաջին հատվածում Ծղրիդն է` արական սեռի։
Երկրորդ հատվածում Լույսն է (Ծղրիդի անվանած Լուսատտիկը), ով կրծքերն է ցույց տալիս` իր բաժին դոզան ստանալու համար։
Վերջին հատվածում երկուսն են։ Ծղրիդը զանգում է Լույսին։
Իրենց միջև ինչ֊որ քնքուշ կապ կա` սիրայի՞ն, ռոմանտի՞կ։ Թե ուղղակի բախտի ընկերներ են։ Երկուսն էլ` գիշերային միջատներ։ Երկուսն էլ դեղվող ու պլանքյաշ ։)
Հա, հիմա տեղն ընկավ. էս անքնության օգուտն էլ սա եղավ։

Բարեկամ
31.01.2017, 07:12
1. Օուեն Մարթընը

Ներեցեք ծեր պահպանողականիս՝ առաջվա պես չեմ կարողանում կարդալ հայի գրած Օուեն Մարթըն, Ջեք, Ջիմ, Էնդրու տիպի ստեղծագործություններ:

Շինարար ջան, անհիմն պահպանողականություն է. եթե մեկը /նույնիսկ հայը/ որոշել է գրել բրիտանացու, առավել ևս արևմտյան արժեքային համակարգի մասին, ո՞նց ես պատկերացնում, որ էդ արժեքների կրողը պիտի լինի, ասենք, Հայկազ Սուքիասյանը: Կամ էլ չե՞ս վստահում, որ հայը գաղափար կունենա բրիտանացուց այնքան, որ պատմի, կամ էլ, հնարավոր է, կարծում ես բրիտանացոնց կամ չինացոնց մասին հայերեն գրելիս լեզվի ՛՛հայու գենը՛՛ ապականվու՞մ է...

Ամեն դեպքում, գործի մասին կարծիք ունենալուց, առավել ևս արտահայտելուց առաջ արժի նախ կարդալ այն, անուններից խրտնելու փոխարեն:
Ու մեկ էլ՝ ՛՛Ջեք, Ջիմ, Էնդրու տիպի ստեղծագործություններ՛՛ դասակարգումդ արդեն լուրջ մոտեցում չի:

ivy
31.01.2017, 07:20
Ամեն դեպքում, գործի մասին կարծիք ունենալուց, առավել ևս արտահայտելուց առաջ արժի նախ կարդալ այն, անուններից խրտնելու փոխարեն:

Համոզված եմ, որ Շինարարը կարդացել էր ամբողջը. ինքն առանց կարդալու ընդհանրապես կարծիք չէր հայտնի։
Եվ խոսքը կոնկրետ անվանը չէր վերաբերվում, այլ նաև այդ անունը կրող կերպարին, թե ինչով դա պիտի իրեն հետաքրքիր լիներ, եթե գրողը հայ է։

Հանդուրժող լինենք միմյանց կարծիքների հանդեպ ;)

Բարեկամ
31.01.2017, 07:23
Համոզված եմ, որ Շինարարը կարդացել էր ամբողջը. ինքն առանց կարդալու ընդհանրապես կարծիք չէր հայտնի։
Եվ խոսքը կոնկրետ անվանը չէր վերաբերվում, այլ նաև այդ անունը կրող կերպարին, թե ինչով դա պիտի իրեն հետաքրքիր լիներ, եթե գրողը հայ է։

Հանդուրժող լինենք միմյանց կարծիքների հանդեպ ;)


առաջվա պես չեմ կարողանում կարդալ հայի գրած Օուեն Մարթըն, Ջեք, Ջիմ, Էնդրու տիպի ստեղծագործություններ:

Իր խոսքերն են, որ չի կարողանում կարդալ - չի՞ նշանակում, որ չի կարդացել:

ivy
31.01.2017, 07:26
Իր խոսքերն են, որ չի կարողանում կարդալ:

Սա չի նշանակում` ընթերցանության պրոցեսը ձախողվում է։ Այլ նշանակում է` ինձ դուր չի գալիս կարդացածս։
Ես տենց եմ հասկանում։

Բարեկամ
31.01.2017, 07:29
Սա չի նշանակում` ընթերցանության պրոցեսը ձախողվում է։ Այլ նշանակում է` ինձ դուր չի գալիս կարդացածս։
Ես տենց եմ հասկանում։

Ես իր գրածը ուղիղ եմ հասկանում:
Ինչևէ: Ամեն դեպքում իր կարծիքի հանդեպ անհանդուրժողականություն չկար, ընդամենը պատասխան մեկնաբանություն-կարծիք, որ անհիմն է այն, ինչ ինքն անվանում է պահպանողականություն, քանի որ ենթադրում է, որ հայը երբ ոչ հայի մասին է գրում, դա, անկախ բովանդակությունից, իրեն արդեն դուր չի գալիս: Սա պարզ նախապաշարմունք է:

Sambitbaba
31.01.2017, 08:36
4. Պարասոմնիա

Լավն էր: Հաստատ քվեարկելու եմ: Ապրի հեղինակը:
Շատ խոսել չեմ ուզում, վախենում եմ, վատ բաներ ասել, որովհետև չեմ սիրում նման թեմաներ: Բայց դա հեղինակի մեղքը չէ, չէ՞...:)
Շատ դուր եկան "Աչքերս բացում եմ"-ները: Նույնիսկ քիչ թվացին. կուզեի, մի քանի անգամ էլ կրկնվեին:
Միակ բանը, որ դուր չեկավ, "«Ֆիլմն ախմախություն է»,- մտքում տալիս եմ պատասխանը" նախադասությունն էր: Եթե նման նախադասություններ մի քանի անգամ կրկնվեին՝ իսկ պատմվածքը դրա մեծ հնարավորություն է տալիս, - շատ լավ "խոդ" կլիներ, իսկ էսպես, ոնց որ հեղինակը "գիտունիկ" խաղա: Իսկ պատմվածքի համը, ինձ թվաց, թե հենց հեղինակի՝ կողքից նայելու ունակությունն է, կարծես թե ինքը հեչ չկա էլ այնտեղ, դիտորդ է ընդամենը...

Սկզբում համոզված էի, թե Լիզն է գրել: Բայց հետո, երբ մի երկու տեղ հանդիպեցի արքայազների, համոզմուքս կորավ: Կարո՞ղ է, Նանեի գործն է սա...

Ամեն դեպքում, շնորհակալություն հեղինակին::love

ivy
31.01.2017, 08:47
1. Օուեն Մարթընը

Ասեմ, որ երկար մտածում էի, թե ինչ հերթականությամբ դնեմ ստացածս յոթ աշխատանքները, որ բոլորն էլ կարդացվեն: Ինձ շատ կարևոր է, որ մրցույթում ոչ մի աշխատանք ստվերում չմնա: Ու մտածում էի, որ եթե ահագին շատ են գործերը, ապա հերթականությունը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: Ոնց անել, որ մեկը մյուսի համար արգելակ չդառնա, որ մեկի վրա լռվեն, ու էլ առաջ չգնա:
Ու մտածեցի, որ Օուենը ամենալավ բացումը կլինի մրցույթի համար: Միանգամից շատ պոզիտիվ տրամադրություն կստեղծի ու կներշնչի մնացածն էլ կարդալ:
Կարծում եմ, որ չեմ սխալվել:
Շատ լավ «պատմած» գործ է: Ոնց որ մեկը երեկոյան նստի կողքիդ, թեյ դնի ու պատմի իր ճանաչած Օուենի մասին: Իհարկե հնարավոր է, որ ամբողջը հորինված է. ինձ ոչինչ չի հուշում, թե պիտի անպայման իրապատում լինի, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Միայն էն տարբերությամբ, որ իրապումն ավելի հեշտ է ներկայացնելը՝ երևակայությանը զոռ տալու ու մոգոնելու բան չկա: Բայց միևնույն է պատմելու ձևից շատ բան է կախված՝ լինի իրական պատմություն, թե հորինված:
Սիրում եմ, որ էսպես խիտ են գրում՝ լիքը բառերով, հարուստ ու մանրամասն նկարագրություններով: Լրիվ պատկերացրեցի Օուենին:
Լավն էր, բայց ինձ մի բան պակասում է՝ էս աշխատանքի օգտին քվեարկելու համար:

ivy
31.01.2017, 09:03
4. Պարասոմնիա

Հա, ներկայացրածը պարասոմնիա էր ոնց որ թե, ինչքանով, որ հասկանում եմ էս բառի իմաստը, բայց չէ՞ր կարելի մի քիչ ավելի կրեատիվ լինել վերնագրի հարցում, ոչ թե հենց բռնել, տերմին դնել: Կամ եթե պիտի էդպես կոչվեր, կարելի էր օրինակ մի քիչ հետաքրքիր խաղեր անել, ասենք՝ պարասոմնիA դնել կամ եսիմ, ուզում եմ անպայման մի բանին կպած լինեմ, կռիսությունս բռնեց, թե ինչ :))
Անցումներ, հիշողություններ, պապն՝ իր ալկոհոլիզմով, ու մեկը, ով իր կողքի սենյակում է նույն վիճակում: Բայց արդյունքում միայն հերոոսուհու (ուհի էր, չէ՞) նավակն է սուզվում թունդ հեղուկի մեջ, որովհետև ինքն է խրվել մնացել դրա մեջ:
Ալկոհոլի հոտը ես էլ զգացի: Դռան հետևում կանգնած ու վաղուց արդեն գոյություն չունեցող տատին էլ տեսա:
Գուցե և քվեարկեի էս գործի համար, բայց հիմա մտքովս ուրիշ բան անցավ: Մտածեցի, թե որի օգտին կքվեարկեի, եթե քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորությամբ չլիներ, այլ միայն մի գործ ընտրելու լինեի:

Էս հարցի պատասխանը հետո կգրեմ:

Բարեկամ
31.01.2017, 09:12
3. Երեք Արվեստները

Մինչև հիմա կասկածում էի, թե որևէ մի ստեղծագործության համար կքվեարկեմ, անկախ արժանի լինել-չլինելուց, բայց որոշեցի քվեարկել այս մեկի օգտին:
Վախի կապանքները մեկ առ մեկ քանդելը, ազատության ճախրին հնարավորինս ինտեգրվելը, ինքնակառավարմանն առավելագույնս տիրապետելը - երեք արվեստներն այս որպես կյանքի ճանապարհ ընտրելը ինչ-որ մեկի համար դարձել էր իրականություն, փաստորեն նաև՝ ճակատագիր: Չգիտեմ, գեղեցիկ փախուստ է: Սիրուն էր նկարագրված, գրվածքի մեջ կարոտ կար, ձգտում, երազանքի պես մի բան: Կուզենայի ճանաչել հերոսին:

ivy
31.01.2017, 12:05
Եվ ո՞ր գործն է, որին ձայն կտայի, եթե քվեարկությունը բազմակի չլիներ:
Ճիշտն ասած, սկզբում չէի մտածի, որ էսպես կորոշեմ, բայց հիմա ուզում եմ միայն Գիշերային միջատների համար քվեարկել: Միակ աշխատանքն է, որ մոտս ցանկություն է առաջացրել մի քանի անգամ կարդալ: Մեծ մասամբ, ուզում էի հասկանալ, թե ինչ է գրված, հետն էլ ինչ-որ ձգող բան ուներ: Հիմա, երբ կարծես թե հասկացա, սկսեց շատ ավելի սիրուն թվալ, նույնիսկ կարծես երաժշտություն լսեմ Ծղրիդի ու Լուսատտիկի հարաբերություններում: Կամ էլ ես արդեն լրիվ ցնդել եմ էս նախագծերում, թոշակի գնալու վախտերն են երևի :))
Չգիտեմ, թե ինչ են՝ սիրահարներ, քույր ու եղբայր, ընկերներ, թե մեկը մյուսի արտացոլումը. ամեն դեպքում, շատ հավեսն են միասին:
Դեռ ամենավերջին կտորը ոնց որ թե լրիվ բացված չի ինձ համար, հլը էլի եմ կարդալու: Էդ երրորդ մասը շատ սիրուն է. էն որ իրար հետ հանդարտ շնչում են ու լռում, բայց իրար կողքի չեն, այլ հեռախոսի մեջ: Ու իրար հետ ուզում են պատմվածք գրել. Լույսը տալիս է Ծղրիդի «հատվածի» սկիզբը, որը հենց էս պատմվածքի առաջին նախադասությունն է, իսկ Ծղրիդը՝ Լույսինը:

Մի գաղտնիք կա, որը կարող եմ բացել՝ մինչև մրցույթի ավարտը: Էս պատմվածքը՝ Ծղրիդով ու Լույսով, իսկապես երկու հոգով են գրել, երկու հեղինակ ունի աշխատանքը: Ու ինձ շատ հետաքրքիր էր պատմվածքում երկու հեղինակին իրենց կերտած հատվածներում հայտնաբերելը: Իհարկե ահագին երկար տևեց՝ մինչև ամեն ինչ կարողացա դարակներում դասավորել, բայց ոնց որ թե ստացվեց: Ու հենց սրան էլ ձայն եմ տալու:

Բարեկամ
31.01.2017, 16:54
4. Պարասոմնիա

Փորձեցի հասկանալ ինչի մասին է։ Թաց պատմվածք էր, և գնալով ավելի էր թրջվում։ Ինչպես էր ստացվել, որ հերոսուհուն իր ողջ կյանքում շրջապատել են ալկոհոլիկներ, որոնք աղջկան շարունակաբար հոգեպես ընկղմել են իրենց կախվածության մեջ, ու վերջում, փաստորեն, իրապե՞ս էլ։ հազացողի անձը, ստատուսը բոլորովին չբացահայտեցի, անգամ սեռը։
Բայց հա, պատմվածքից թունդ գինու հոտ էր գալիս։

LisBeth
31.01.2017, 19:34
7․ Մոսֆիլմ - վերդիկտ՝ զարհուրելի կետադրություն, թույլ ավարտ, անգույն գլխավոր հերոս :8

LisBeth
31.01.2017, 20:00
7․ Մոսֆիլմ - վերդիկտ՝ զարհուրելի կետադրություն, թույլ ավարտ, անգույն գլխավոր հերոս :8

Բայց մեկ ա լավն ա :beee

LisBeth
31.01.2017, 20:38
1․ Օուեն Մարթընը - շարադրանքը հանգամանալից ա, այնքան որ տեղ տեղ հատվում ա ձանձրույթի հետ։ Դաժե չոր ներկայացված հուղարկավորությունը կարա մտածելու տեղիք տա, իսկ էս մեկը չէ։ Որպես Բորխեսին նոր բացահայտող մարդ, ասեմ որ տեքստը հրձել ու մեջը ռեֆերանս դնելը արդարացված լինելու առումով պրպտումներ կատարեցի, բայց այդպես էլ չգտա։ Զուտ հիշատակում, ամբողջ գործի մակարդակով ոչ մի այլ ակնարկ չկար, զուգահեռներ տանելու եզրեր նույնպես։ Օուենի կերպարը ստացված էր, բայց հուզական արձագանք չգտավ իմ մեջ, նեցն որ մի անգամ կարդալուց ավել դժվար թե ստացվի։

LisBeth
31.01.2017, 21:29
Պարասոմնիայի մասին էլ ասեմ - այո :), մաշկիս տակից համարյա հանած գործ ա, նույնիսկ մտածում էի հերթական փսիխոդելի մեջ գրած, ուղարկած կլինեմ, բայց արքայազն, պարահանդես, սա հաստատ ես չեմ։ Լիքը ծանոթ պահեր, պատերին նկարել, նկատողություն ստանալ, հոտեր, Ռոստովի Օլյան։ Զուտ զգայակն տեսանկյունից ու ծայրահեղ սուբյեկտիվ՝ լավն ա։ Լիակար մեկուսացում, փակ համակարգ, թաց, գինու հոտով ու ճահճի պես անցյալ որ քաշում ա իր մեջ ներկան։ Կարդում ես, զգում, բայց չես մտածում այլևս։ Հարցեր չեն առաջանում։

Հայկօ
31.01.2017, 23:43
Իսկ կարելի ա՞ ես նախ քվեարկեմ, հետո կարդամ:

Բարեկամ
01.02.2017, 01:08
Իսկ կարելի ա՞ ես նախ քվեարկեմ, հետո կարդամ:

Հայկօ ջան, չեմ կարծում երկրորդի հեղինակը շոյվի նման առաջարկից։
Ի դեպ, լավ գրված գործ է ու կարդացվում է հետաքրքրությամբ, ուղղակի մյուս գործերը երևի ավելի հոգեհարազատ են թվացել մինչև այժմ քվեարկողներին։

Բարեկամ
01.02.2017, 17:06
5. Գիշերային միջատների կյանքից

Պատմվածք չէր, այլ ռեբուս :) Այվիի հուշումը երկու հեղինակների մասին օգնեց մի քիչ, բայց նորմալ պատկերացնելու համար, թե ինչ է եղել հեղինակների մտքին, պետք կլինի մի քանի անգամ կարդալ ու լուծել մի քանի անհայտով հավասարում։
Թեթև ձեռքով էր գրված, կախվածությունը թմրանյութերից ամենևին չապրվեց․ հպանցիկ նշումները ազդեցություն չթողեցին։ Հետաքրքիր ձևով պատմվածքը հետք չի թողնում, արդեն մոռացա ինչի մասին էր։ Մնաց միայն ծղրիդի անորոշ ճռռոց ու էլի ինչ-որ մանր միջատների գիշերային սվսվոց․․․

Բարեկամ
01.02.2017, 17:09
Վերջ, ես իմ պարտքը կատարեցի, բոլոր գործերը ռեվյուեցի։

Ի դեպ, ավելի շատ ստեղծագործություն կա, քան քննարկող, ինչը հավանաբար նշանակում է, որ պոտենցիալ քննարկողների մեծ մասը ստեղծագործող է այս անգամ և համեստորեն լռում է

StrangeLittleGirl
01.02.2017, 18:21
Դեռ ոչ մեկ չեմ կարդացել, բայց մասնակիցներ. Բարեկամ, Այվի, Վոլտերա, Լիզբեթ։

ivy
01.02.2017, 20:42
Դեռ երկու օր ունեք: Կարդացեք, քննարկեք, քվեարկեք, գուշակեք:

Արդեն ահագին նշվեց, որ որակապես լավ աշխատանքներ են:
Ափսոս կլինի, որ սենց պասիվության ու անտարբերության մատնվի թեման, քվեարկությունն էլ հինգ ձայնով մնա:

Բայց դե դուք գիտեք. ես ուրբաթ գիշերն էսպես թե էնպես ամփոփելու եմ:

Sambitbaba
01.02.2017, 22:06
5. Գիշերային միջատների կյանքից

Վերջաբանը... ("Փողոցում կանգնած..." - և հետո) շատ դուր եկավ:
Բայց առաջադրանքը՝ կախվածությունը, - միանշանակ հասկանալը, ցավոք, խանգարել է հեղինակներին: Ինչու՞ պարտադիր այդ կախվածությունը պետք է թմրադեղերից լիներ...:(
Որովհետև հիանալի կառուցված է ամեն ինչ, բայց մեջը ոչինչ չտեսա:
Բարեկամն ասեց կարծես, որ "մինչև հասավ վերջին, մոռացավ, թե ինչի մասին էր"... Համաձայն եմ լիովին, քանզի չեմ էլ պատկերացնում, որ կարող է ուրիշ կերպ լինել: Եթե հեղինակները թմրադեղերին լավ ծանոթ լինեին, կարող է նաև "Գլուխը պայթում էր։ Կարծես մի դարբին շիկացած երկաթ էր ծեծում գլխի մեջ"- ի տիպի մի բան էլ թողնեին մեզ նվեր: Ուրախ եմ, որ այդպես չէ, բայց երևի հենց դա էր պատճառը, որ պատմությունն արագորեն անհետանում է՝ թմրադեղի ազդեցության տակ ծնվող պատրանքների պես...
Եվ որ ամենավանողն է ինձ համար, մարդուն՝ նույնիսկ թմրամոլին, - ես անկարող եմ պատկերացնել միջատի դերում: Մարդը՝ միջատ չի, իր ցանկացած դրսևորման մեջ, լինի թմրամոլ թե աստղագետ:

Թող ներեն ինձ հեղինակները, բայց ինձ էլ այս պատմությունը ոչ մի կերպ չկպավ...

Sambitbaba
01.02.2017, 22:29
6. Պատը

Շատ հավես պատմություն էր, շատ վատ լեզվով գրված:

Ինձ թվաց, թե հերոսը ոչ թե պատի մեջ է, այլ այդ պատին մի հայելի է կախված, և ինքը հենց այդ հայելու՛ մեջ է: Ինչ-ինչ պատճառներով նա դարձել է իր ինչ-որ ժամանակ գնած սև ժամացույցը, ուղղակի դեռ չի հասցրել հասկանալ, որ ինքն այդ ժամացույցի արտացոլումն է հիմա հայելու մեջ...
Իսկ կյանքն ընթանում է իր հունով: Ընտանիքի անդամներն էլ, ամեն մեկն այսուայն կողմ է անում, չափչփելով իր ժամանակը, անկախ մնացած ամեն ինչի:
Հավես է: Վերջիվերջո մեզ բոլորիս էլ կարելի է ժամացույցներ համարել, եթե կարողանանք պատկերացնել, որ մենք բոլորս էլ անվթար աշխատող արտացոլանքներ ենք, ամեն մեկս հաշվում ենք ինչ-որ բանի ժամանակը, ամեն մեկս արտացոլում ենք ինչ-որ բան...

Ակամայից հիշեցի Գրիքոր Տաթևացու խոսքերը. "Աստված բազմացավ մեր մեջ, որպեսզի իրենով զմայլվի":
Ուրեմն, ահա՜, թե Ինչ ենք մենք արտացոլում...

ivy
01.02.2017, 22:59
Մի հուշում էլ անեմ, մեկ էլ տեսար՝ ավելի հետաքրքրվեք :)

Գիշերային միջատների երկու հեղինակներից ամեն մեկը նաև առանձին գործեր են ներկայացրել մրցույթին ;)
Այ սենց ա լինում, որ մուսաները գալիս ուտում են՝ էլ միասին, էլ առանձին :))

Աթեիստ
01.02.2017, 22:59
Ես կարծիք գրել չեմ կարում, բայց գիտեմ, որ պտի մի բան գրեմ, որ էլի սենց կայֆ մրցույթներ լինեն։

1. Օուեն Մարթընը
Կախվածությունը տենց չզգացի, այսինքն մենակ կարդացի, որ կար, կոնկրետ զգացմունքը չկար, բայց մարդը նենց լավ էր ներկայացրած, որ շատ գրքերում կերազեիր պերսոնաժներին տենց ճանաչեիր։ Շատ լավ կարդացվավ։

2. Սուրճ ու կոկա-կոլա
Վերջը իմ ուզածն էր, բայց շատ արագ հասավ։ Հա, արանքում լրիվ կանացիական փաստարկներ էին, բայց դե էդ ա, երբեք չես հասկանա։ Բայց զգում էի, որ սաղ դեպի կոլայա գնում ։)
Լավ թեթև էր գրած, մի քիչ դիալոգները կարելի էր ավելի խորը մտածել։


3. Երեք Արվեստները
Ստեղ սաղ զգացմունք էր։ Արդեն գրել եմ, եթե էդ սպորտաձևերին ծանոթ լինեի, կարող ա տակից դուրս չգայի։ Պահի տակ արդեն ուզում ա շունչդ կտրի։4. Պարասոմնիա
Զգում եմ, որ լավն էր, որտև թրջվեցի, ու գինոտվեցի։ Բայց ինչ որ բան էն չէր։
5. Գիշերային միջատների կյանքից
Երկու հեղինակի պահը ահագին հետաքրքրություն մտցրեց։
Բայց մեկ ա, ինձ վանում ա թմրանյութն ու դրա որպես նորմա ներկայացնելը։

6. Պատը
Սաղ ընթացքը միապաղաղ էր, ու անհետաքրքիր։ Մենակ վերջաբանը դուրըս եկավ։
7. Մոսֆիլմ
Թեև ահագին Յառովայայի փաթեթից ու ռուսաստանյան իրականության մնացած նորություններին քչից շատից հետևում եմ, բայց սա չգրավեց։



Մեկ մտածեցի Այվիի նման ձայն տամ լավագույնին, բայց տենց ձայները շատ քիչ կլինեն ։)

1,2,3,4,6

Sambitbaba
02.02.2017, 13:07
7. Մոսֆիլմ

Երեք անգամից եմ կարողացել հասնել վերջին... Եվ բնականաբար, սկզբից համարյա բան չմնաց, բացի պարանոիդալ ստազիսում գտնվող պերֆեկցիոնիստական մտքերով տարված անաբոլիկ կուլ տվող...
Չէ, ավելի լավ է, չշարունակեմ: Հակառակ Մարիշի, հեղինակի մետքերի հետևից սլանալ ոչ մի կերպ չկարողացա...

Sambitbaba
02.02.2017, 13:13
Շատ հետաքրքիր մրցույթ էր, բոլոր յոթ պատմվածքներն էլ զուրկ չէին արժանիքներից: Ըստ իս, ոչ բոլորն էին համապատասխանում թեմային, բայց մեկ է, շատ հավես էր: Ափսոս, քննարկումներն են քիչ, դե, ֆեյսբուքը սաղի խելքը կերել է... Բայց լավ էր, որ շատ էին պատմվածքները, ոնց որ հին ժամանակները վերադառնային...

Այվ ջան, շատ ապրես: Մեծ շնորհակալություն քեզ կատարածդ աշխատանքի համար::love
Թող քո եռանդը մեր գլխից անպակաս լինի:
Անսահման շնորհակալություն բոլոր հեղինակներին::love

ivy
02.02.2017, 13:19
Մեկ ու կես օր մնաց:
Էլ ո՞վ կա քվեարկող:
Ռուբի՞, Mr. Annoyi՞ng, Շի՞ն, Լի՞զ, Կակտո՞ւս, Անո՞ւկ, Մուշո՞ւ, Բյո՞ւր, Ռո՞ւֆ, Ջո՞ն, Թայգե՞ր:
Է՞լ :)

Marcus
02.02.2017, 15:55
Մի բան էլ ասեմ Երեք արվեստները Ռոբերտ Զեմեկիսի The Walk ֆիլմը հիշեցրեց: :love

Մուշու
02.02.2017, 16:45
Այվ ուզում էի Պարասոմնիային էլ ձայն տալ էն էլ սխալմամբ չստացվեց, սենց գրեմ վերջում հաշվելուց ձայնս հաշվի առնեք:

Chuk
02.02.2017, 16:58
Այվ ուզում էի Պարասոմնիային էլ ձայն տալ էն էլ սխալմամբ չստացվեց, սենց գրեմ վերջում հաշվելուց ձայնս հաշվի առնեք:

քվեարկողների ցանկում անունդ չի երևա, բայց հաշվիչի մեջ ձայնդ ավելացրի:

Շինարար
02.02.2017, 17:04
Մեկ ու կես օր մնաց:
Էլ ո՞վ կա քվեարկող:
Ռուբի՞, Mr. Annoyi՞ng, Շի՞ն, Լի՞զ, Կակտո՞ւս, Անո՞ւկ, Մուշո՞ւ, Բյո՞ւր, Ռո՞ւֆ, Ջո՞ն, Թայգե՞ր:
Է՞լ :)

Այվ ջան, վաղը վերջնաժամկետ ունեմ, մոտ հինգ հազար բառ տեքստ դեռ մնումա խմբագրելու, հաստատ չեմ հասցնի նորմալ կարդալ մնացածը ու քվեարկել:

ivy
02.02.2017, 17:05
Այվ ուզում էի Պարասոմնիային էլ ձայն տալ էն էլ սխալմամբ չստացվեց, սենց գրեմ վերջում հաշվելուց ձայնս հաշվի առնեք:

Ուշադիր եղեք քվեարկելիս, որ էսպիսի բաներ չլինեն ;)

StrangeLittleGirl
02.02.2017, 17:11
Ես էլ չեմ հասցնելու:

Ուլուանա
02.02.2017, 20:56
Վերջապես կարդացի բոլորը։ Բայց մի տեսակ հեչ չեմ կողմնորոշվում, թե որի օգտին քվարկեմ։ Ընդ որում՝ էն աստիճանի տխուր վիճակ ա, որ ո՛չ նենց գործ կա, որի օգտին հաստատ ուզում եմ քվեարկել, ո՛չ էլ նենց գործ, որի օգտին հաստատ չեմ ուզում քվեարկել։

Ինչպես արդեն շատերը նկատեցին, բոլորն էլ շատ լավ էին շարադրված։ Մենակ «Պատն» էր, որ շարադրանքի առումով համեմատաբար թույլ էր, նաև սյուժեի առումով, ավելի շատ օրագրային էր, ու նշված պատճառներով մյուս բոլորից տարբերվում էր ոչ շահեկանորեն։ Մի երկու գործ կար, որոնց շարադրանքները նույնիսկ ահագին նման էին իրար, կամ ուղղակի ինձ տենց թվաց, չգիտեմ։

Ավելի ուշ կգրեմ կարծիքս ամեն ստեղծագործության վերաբերյալ։

Հ.Գ. Տեսնես՝ մենակ ինձ հե՞տ ա սենց, որ մրցույթների գործերը կարդալը մի պարտականություն ա, որը կատարելով՝ ձեռք եմ բերում քննարկումները կարդալու հաճույքի իրավունքը :))։ Գիտեմ`էնքան էլ լավ նշան չի, բայց դե տենց ա, ի՞նչ անեմ...

LisBeth
02.02.2017, 22:21
Գիշերային միջատների կյանքից - պատմվածքը այնպիսի մարդկանց մասին ա, ում կյանքը ընթանում ա էդ ռիթմի մեջ, ու որ հերոսները թմրամոլ են, բացարձակապես չի նշանակում, որ դա որպես նորմա ա նեկայացված։ Ավելին դա չի այս պատմվածքի առանցքային կախվածությունը, քանզի Ծղրիդը ասում ա "բեր պատմվածք գրենք մեր մասին", այլ ոչ թե "մեր թմրամոլության"։

Ruby Rue
02.02.2017, 23:15
Ես էլ եկա։ :))

Օուեն Մարթընը
​Հավեսով էր գրված։ Ինձ թվում է՝ հեղինակը ինչ-որ ոճի հետևելով էր էսպես գրել, նախադասությունների կառուցվածը վկա։ Սյուժեում առանձնապես գրավիչ բան չկար, բայց ամբողջ կարդալու ընթացքում սև հովանոցով մուլտիկ Օուենին էի պատկերացնում։ Ու էն թղթապանակների ու սենյակի նկարագրություններն էին լավը։ Ինչ-որ բանով նման էր Այվիի՝ մի ժամանակ գրած հեքիաթներին։ Երևի էդ «մուլտիկությամբ», բայց միևնույն ժամանակ լրջությամբ։ Կասկածյալս Այվին ա։ :) Կքվեարկեմ։

Սուրճ ու կոլա
Թերևս ամենաարագ կարդացվող պատմվածքներից էր։ Բավականին լավ էր գրած, բայց ոչ պատմությունը համոզեց, ոչ էլ հերոսները։ Մի տեսակ հավանական ա, որ Բյուրը լինի։

Երեք արվեստներ
Գրված ֆորմատը սկզբում վանեց, չէի ուզում կարդալ, բայց դե ստիպված էի գոնե փորձել կարդալ։ Բայց լավիկն էր, մի տեսակ մեջը ոգևորվածություն կար ահագին։ Հա՛, տերմինները չեմ ալարել, գուգլել եմ։ :))

Պարասոմնիա
Կարդում կարդում էի, մի տեսակ բան չէի հասկանում։ Ինչ-որ մեկն ասում էր՝ պարասոմնիայի վերնագիրն ինչ պարասոմնիա դնել, բաց ես չէի հասկանալու որևէ բան, եթե չլիներ վերնագիրը։ Բայց վստահ չեմ, որ հիմա էլ ամբողջովին հասկանում եմ։ Հետաքրքիր էր, հարազատ ոճով էր գրած։ Հա, ու հեղինակ ջան, որ գաս, քիչ մը բացատրի էլի։ Էդ երազները (հավանաբար երազներ էին, չէ՞), պապի՝ ալկոհոլից կախվածության պատճառով մտքերից էին, թե՞ հերոսն ինքն էլ ուներ ալկոհոլից կախվածություն։ Ես վերջերս հասկանալու խնդիրներ ունեմ, կներեք։ :)) Կասկածում էի մարիօյին, բայց դժվար ինքն իրեն քվեարկեր։ Կարող ա Մարին կամ Նիկին լինի։

Գիշերային միջատների կյանքից
Ինչ-որ լույս կար մեջը՝ Լույսը ներառյալ։ Որ Այվին չասեր, որ երկուսն են գրել, էլի չէի հասկանալու՝ ինչ ա կատարվում։ Կարդացրեց, մի քիչ ժպտացրեց։ Ինձ դուր եկավ, որ թեև թմրանյութերից կախվածության թեման էր, բայց շատ ստանդարտ չէր։

Պատը
Պատը կարար սիրուն ու մռայլ նկար լիներ, կախեինք պատից։ Բայց որպես պատմվածք շատ բան չասեց, մենակ ինչ-որ պատկերներ ստեղծեծ ու հա, շատ էր օրագրային։ Սրա հեղինակին էլ կարծում եմ գիտեմ, թեև համառորեն չի խոստովանում, որ ինքն ա։

Մոսֆիլմ
Հեղինակն անմարսելի նախադասություններով սկսում ա, ու հետո ուզում որ շարունակե՞նք կարդալը։ Էստեղ էլ ինձ թվում էր, որ սյուժեն դուրս կգա, բայց կետադրական, ուղղագրական սխալները ու խուճուճ նախադասությունները խանգարեցին, որ կարդամ։

Ինչևէ, աչքիս քվեարկեմ միայն Օուեն պապիին, գնամ։

Sambitbaba
03.02.2017, 07:57
Օուեն Մարթընը
​Հավեսով էր գրված։ Ինձ թվում է՝ հեղինակը ինչ-որ ոճի հետևելով էր էսպես գրել, նախադասությունների կառուցվածը վկա։ Սյուժեում առանձնապես գրավիչ բան չկար, բայց ամբողջ կարդալու ընթացքում սև հովանոցով մուլտիկ Օուենին էի պատկերացնում։ Ու էն թղթապանակների ու սենյակի նկարագրություններն էին լավը։ Ինչ-որ բանով նման էր Այվիի՝ մի ժամանակ գրած հեքիաթներին։ Երևի էդ «մուլտիկությամբ», բայց միևնույն ժամանակ լրջությամբ։ Կասկածյալս Այվին ա։ :) Կքվեարկեմ։


Ես էլ եմ Այվիի վրա կասկածում: Բայց քեզ վրա էլ եմ կասկածում...:)

ivy
03.02.2017, 21:55
Էհ, հաշվի առնելով Ակումբի մթնոլորտը, կարող եմ ենթադրել, որ էս մեր խեղճ յոթյակը սխալ ժամանակ սխալ տեղում էր հայտնվել։
Ամեն դեպքում, ես երկու ժամից կամփոփեմ արդյունքները։
Կարող եք դեռ գրել֊մրել` գոնե ինքներդ ձեզ վատ թեմաներից շեղելու համար։

Marcus
03.02.2017, 22:54
Ինձ թվում է՝ միջատների հեղինակներից մեկը Պարասոմնիան գրողն է: :think

ivy
03.02.2017, 23:12
Կարելի է ասել, համարյա ոչ մի բան ճիշտ չեք գուշակել։

ivy
04.02.2017, 01:05
Եթե միանաք, ու դեռ հետաքրքրի :)


1. Օուեն Մարթընը
Բարեկամ (գրանցված մասնակից)

2. Սուրճ ու կոկա-կոլա
StrangeLittleGirl (գրանցված մասնակից)

3. Երեք Արվեստները
Ծլնգ

4. Պարասոմնիա
ivy

5. Գիշերային միջատների կյանքից
LisBeth և Ծլնգ

6. Պատը
Marcus

7. Մոսֆիլմ
LisBeth

Աթեիստ
04.02.2017, 01:08
Այ զգում էի, որ մոսֆիլմի ու միջատների մեջ նմանություն կա ։)
Այվի, շնորհավոր։

Համ հաղթանակի, համ կայֆ մրցույթի համար։

ivy
04.02.2017, 01:13
Հեղինակներ ջան, եթե ուզենաք աշխատանքների մասին բաներ գրել-պատմել, չամաչեք :)

Մուշու
04.02.2017, 01:20
Ապրի Այվին, ապրեն բոլոր մասնակիցները գեղեցիկ մրցույթի համար: Շնորհավոր հաղթանակդ Այվի ջան:

ivy
04.02.2017, 01:24
Կարող էր ամեն ինչ շատ ավելի ակտիվ անցնել, քանի որ որակապես ահագին լավն էր էս մեկը:
Բայց դե սենց եղավ, ինչ անենք:
Ամեն դեպքում, հուսով եմ, հետևողներին դուր եկավ:

Բայց էս սատկած քվեարկությամբ հաղթանակ շնորհավորել հաստատ չարժի. հեչ չգիտենք՝ ինչ պատկեր կլիներ, եթե քվեարկությունը ակտիվ ընթանար:
Իմ գրածը, ճիշտն ասած, արտամրցութային էի դնելու, բայց որ էդքան ուրիշ արտամրցութայիններ եկան, բոլորը միասին դրեցի քվեարկման:

Շինարար
04.02.2017, 01:57
Կարող էր ամեն ինչ շատ ավելի ակտիվ անցնել, քանի որ որակապես ահագին լավն էր էս մեկը:
Բայց դե սենց եղավ, ինչ անենք:
Ամեն դեպքում, հուսով եմ, հետևողներին դուր եկավ:

Բայց էս սատկած քվեարկությամբ հաղթանակ շնորհավորել հաստատ չարժի. հեչ չգիտենք՝ ինչ պատկեր կլիներ, եթե քվեարկությունը ակտիվ ընթանար:
Իմ գրածը, ճիշտն ասած, արտամրցութային էի դնելու, բայց որ էդքան ուրիշ արտամրցութայիններ եկան, բոլորը միասին դրեցի քվեարկման:

Էս լավ ա էլի, դու մրցույթներ ես կազմակերպում քեզ համար, դու հաղթում, :ԴԴ Բայց ասել եմ, չէ՞, որ ես էլ եթե քվեարկեի՝ էս գործին էի ձայն տալու, կարդացածներիս մեջ:

Ծլնգ
04.02.2017, 23:03
էհ․․․ էս մրցույթն էլ մնաց պատմության մեջ որպես կախված՝ փշալարերից։

Օուեն Մարթընը Սուրճ ու կոկա-կոլա պատվիրեց «Երեք Արվեստները» սրճարանում, Պարասոմնիայի հետևանքով էլ աչքին երևում էր Գիշերային միջատների կյանքից մի տեսարան՝ դիմացի Պատը էն Մոսֆիլմ ի սիմվոլ «Բանվորն ու Կոլտենտեսուհին» քանդակը հիշեցնող ծաղրապատկերով զարդարող։ :P

ivy
04.02.2017, 23:07
Ծլնգ, դու բառախաղերով զբաղվելու փոխարեն, ավելի լավ կլինի` պատմվածքներիդ մասին խոսես ։)

Ծլնգ
05.02.2017, 12:26
Ծլնգ, դու բառախաղերով զբաղվելու փոխարեն, ավելի լավ կլինի` պատմվածքներիդ մասին խոսես ։)

ո՞նց խոսամ, որ դու քո պատմվածքի մասին խոսալով ո՛չ տեղ ես տալիս, ո՛չ էլ դադար․․․

ivy
05.02.2017, 12:31
ո՞նց խոսամ, որ դու քո պատմվածքի մասին խոսալով ո՛չ տեղ ես տալիս, ո՛չ էլ դադար․․․

։) Իմ պատմվածքի մասին չգիտեմ` ով կուզեր լսել, դրա համար էլ բան չեմ ասում, իսկ քո երկուսի մասին կոնկրետ ես ուզում եմ լսել։ Ի վերջո մեկին էլ ձայն եմ տվել։

Բարեկամ
05.02.2017, 15:16
Չէ, ես գրելու եմ, բա ոնց։ Էդքան հավեսով գրեցինք-դրեցինք-հետևեցինք, հետո պատերազմ սկսվեց, ակտուալությունը կորավ, հիմա խաղաղություն ա, ակտուալությունը կամաց-կամաց վերականգնենք, մանավանդ որ ես Ծլնգին եմ միայն քվեարկել, և ուրախ եմ, որ նա ինձ չի հիասթափեցրել :))

ivy
05.02.2017, 17:00
Չէ, ես գրելու եմ, բա ոնց։ Էդքան հավեսով գրեցինք-դրեցինք-հետևեցինք, հետո պատերազմ սկսվեց, ակտուալությունը կորավ, հիմա խաղաղություն ա, ակտուալությունը կամաց-կամաց վերականգնենք, մանավանդ որ ես Ծլնգին եմ միայն քվեարկել, և ուրախ եմ, որ նա ինձ չի հիասթափեցրել :))

Շատ լավ ա, բոլորդ էլ գրեք ։)
Լիզ, Բյուր, Մարկուս, դուք էլ։

Ծլնգ
05.02.2017, 17:06
Շատ լավ ա, բոլորդ էլ գրեք ։)
Լիզ, Բյուր, Մարկուս, դուք էլ։

Դե դու օրինակը ծառայի․․․

LisBeth
05.02.2017, 17:37
Շատ լավ ա, բոլորդ էլ գրեք ։)
Լիզ, Բյուր, Մարկուս, դուք էլ։

Ես կլռեմ, ըստ հին ու բարի ավանդույթի: Բայց մնացածների գրածները կկարդամ հաճույքով:

ivy
05.02.2017, 17:54
Ես կլռեմ, ըստ հին ու բարի ավանդույթի: Բայց մնացածների գրածները կկարդամ հաճույքով:

Ըհն, ու Ծլնգին էլ քո լռության ջրերն ես գցել, մինչդեռ ինքն անցյալ անգամ հավեսով էլ գրել էր իր պատմվածքի մասին ։)

Չզայրացնեք ինձ ձեր սիլիբիլիներով :goblin

LisBeth
05.02.2017, 18:00
Ըհն, ու Ծլնգին էլ քո լռության ջրերն ես գցել, մինչդեռ ինքն անցյալ անգամ հավեսով էլ գրել էր իր պատմվածքի մասին ։)

Չզայրացնեք ինձ ձեր սիլիբիլիներով :goblin

Էդ Ծլնգն ա ուզում մեզ իր ջրերը գցի: Ես խելոք ինձ համար, ավանդապաշտ հաստակող ու անտաշ ադամանդ նստած եմ: Դուք եթե ուզում եք, եկեք իրա ըզին:

StrangeLittleGirl
05.02.2017, 20:47
Դեռ ոչ մեկ չեմ կարդացել, բայց մասնակիցներ. Բարեկամ, Այվի, Վոլտերա, Լիզբեթ։


Կարելի է ասել, համարյա ոչ մի բան ճիշտ չեք գուշակել։
Ահամ ։)) Քննարկումներից հստակ էրևում էր, թե ով ա մասնակցել մրցույթին, ով՝ չէ։ Մենակ Վոլտերայի պահով սխալվեցի։

Ինձ նորից կներեք, որ գործերը չեմ կարդացել ու չգիտեմ՝ երբևէ կկարդամ, թե չէ՝ հաշվի առնելով, որ կոմպի մոտ շատ քիչ եմ նստում ոչ գործնական նպատակներով։ Բայց իմ գործի մասին կուզեի մի երկու բան ասել, ավելի ճիշտ՝ ներքևի երկու գրառումներին կարձագանքեմ։


2. Սուրճ ու կոկա-կոլա

Ես աղջկա տեղը լինեի՝ կամ ընդհանրապես չէի ուզի շփվեմ Տիկոյի հետ կամ շատ ջերմ կլինեի: Որ ինքը թույլ ա եղել ու ինքնասպանության եզրին ա եղել, դիմացինը մեղավոր չի: Մի տեսակ շատ մակերեսային սիրավեպային էր ինձ համար ու մի տեսակ կենցաղային բամբասանքի մակարդակի վրա, Լիլոն, Անոն, վապշե...
Շին ջան, սաղ հարցն էն ա, որ դու աղջկա տեղը չես, որովհետև կերպարն էդպիսին ա։ Ստեղ չենք քննարկում՝ Տիկոն մեղավոր ա էղել, թե չէ։ Բայց ահավոր շատ են էն մարդիկ, որոնք ջահել տարիքում տենց հանկարծակի ընդհատված հարաբերություն են ունեցել, ու մինչև կյանքների վերջ հարցեր ա, որ տալիս են։ Կյանքի ընթացքում նոր մարդու են հանդիպում, թվում ա՝ մոռանում են հնին, նոր կյանք կառուցում, անցնում առաջ, բայց երբեմն-երբեմն էդ հարցերը նորից ու նորից հայտնվում են ու ցավացնում։ Ու հատկապես նման բաժանումը, երբ սիրեցյալդ բացահայտ քեզ դավաճանում ա ու դրանից հետո հետդ չի խոսում, շատ հանգիստ կարա հասցնի ինքնասպանության եզրին։ Էն որ ուզում ես ուղղակի աչքերդ փակել ու ոչ մի բան չզգալ։ Դա թուլություն չի, տենց փորձ գրեթե ցանկացած մարդ կյանքում գոնե մի անգամ ունեցել ա։ Ուղղակի հանգամանքների բերումով տարբեր կերպով ա դա հաղթահարվում։ Ու ի՞նչը կարա ավելի լավ հիշացնի էդ նախկին ցավը, եթե ոչ նախկին սիրեցյալին հանդիպելը, ինչը և տեղի ա ունենում էստեղ։


Բայց վերջում երկուսն էլ կոլա զակազ տվեցին, ինչը կնշանակեր որ թույնը մոգական ձևով անհետացավ, որ ավելի ահավանական ա, քանզի ամբողջ ընթացքում աղջիկը կարծես թե հիացած չէր իր նախկին սիրու մետամորֆոզներից։ Մնացած առումներով համձայն եմ։ 15 տարի էր մթոմ անցել, բայց հերոսուհու մեջ հասունություն չկար։ Էդքան տարվա ընթացքում ինքը ահագին բան պետք ա որ վերամտածած լիներ, ու այո՝ կամ վաբշէ չէր խոսի հետը կամ էլ ջերմ կլիներ։ Թե չէ գզվռտոց, կոլա, ամերիկանո․․․, ոչ մի էական բան։
Դու էլ ես փորձում կերպարին քո արշինով չափել։ Իհարկե կերպարն ահագին բան վերամտածել ա, փոխվել ա, հասունացել ա կամ չի հասունացել, բայց հարցերի պատասխանը չի ստացել, իսկ էդ պատասխանը չստանալը հերիք ա, որ ինքն ուզենա էդ մարդու հետ շփվել։ Վերջում կոկա-կոլա պատվիրելն էլ կարելի ա տարբեր կերպ մեկնաբանել։ Մեկնաբանություններից մեկն էն կարա լինի, որ սուրճը դուրը չէր էկել, էդ խոսակցությունն էլ շատ տհաճ ու ծանր էր, ինքն էլ չէր կարողանում մտածել, թե ինչ պատվիրի։ Դրա համար թեթևանալու համար ուղղակի նույնը կրկնեց։ Կարա լինի նաև էն, որ վերադառնում ա իրա նախկին կախվածությանը։ Իսկ ամերիկանոյի պահն էլ կերպարի սնոբիզմն ա ներկայացնում, որ դրսերում ապրել ա, հիմա էկել, Երևանից նույն կարգի սուրճ ա ուզում ու ջղայնանում ա, որ չկա։

Շինարար
05.02.2017, 21:01
Բյուր, ինձ համար էս պատմվածքդ մի տեսակ կենցաղ-կենցաղ էր, կներես, Մաթևոսյանի ասած՝ եթե գրականությունը իմ մասին չի, ուրեմն լավ գրականություն չի, մոտավորապես եմ հիշում: Կապ չունի հերոսդ կին ա, թե տղամարդ ա: Չկպավ որևէ կերպ: Իհարկե, հեղինակը դու ես, դու ես որոշում ինչի մասին գրես, ոնց գրես, բայց ինձ համար որպես ընթերցողի էն բացառիիկ դեպքերից ա քո գրածների դեպքում, որ ուղղակի չհասկացա, թե լավ, օքեյ, խի՞ պիտի ես կարդամ սա, մթամ ի՞նչ: Ի դեպ համարյա վստահ էի, որ դու ես գրել, բայց քանի որ ես սովորաբար սխալվում եմ գուշակելիս, ձայն չհանեցի: Հույս ունեմ չես նեղանում :oy

ivy
05.02.2017, 21:11
Բյուր, դե համարյա֊ն հենց քո գրածին էր վերաբերվում ։)

StrangeLittleGirl
05.02.2017, 21:11
Բյուր, ինձ համար էս պատմվածքդ մի տեսակ կենցաղ-կենցաղ էր, կներես, Մաթևոսյանի ասած՝ եթե գրականությունը իմ մասին չի, ուրեմն լավ գրականություն չի, մոտավորապես եմ հիշում: Կապ չունի հերոսդ կին ա, թե տղամարդ ա: Չկպավ որևէ կերպ: Իհարկե, հեղինակը դու ես, դու ես որոշում ինչի մասին գրես, ոնց գրես, բայց ինձ համար որպես ընթերցողի էն բացառիիկ դեպքերից ա քո գրածների դեպքում, որ ուղղակի չհասկացա, թե լավ, օքեյ, խի՞ պիտի ես կարդամ սա, մթամ ի՞նչ: Ի դեպ համարյա վստահ էի, որ դու ես գրել, բայց քանի որ ես սովորաբար սխալվում եմ գուշակելիս, ձայն չհանեցի: Հույս ունեմ չես նեղանում :oy
Չեմ նեղանում Շին։ Եթե Մաթևոսյանն ա ասել, չի նշանակում, որ ճիշտ ա ասել։ Անկեղծ, երբ ես կարդացի գրառումդ, միանգամից ինձ պարզ դարձավ, որ ուղղակի դու կյանքում նմանատիպ փորձ չես ունեցել և/կամ շատ մոտիկից չես շփվել մարդկանց հետ, որոնք նման փորձ ունեցել են։ Թե չէ էս գործը շատ չի տարբերվում վերջին երկու-երեք տարում գրածներիցս, որոնց բոլորին նույն թելն ա կապում, բայց սենց բացասաբար չես արտահայտվել մյուսների մասին, որովհետև երևի գտել ես ինչ-որ մի բան, որ կպել ա քեզ։ Միակ տարբերությունը նախորդ գործերիցս էն ա, որ էս անգամ առաջին դեմքով գրելու փորձ եմ արել, մի քիչ էլ օգտագործել unreliable narrator տեխնիկան։
Ու կարծում եմ՝ որևէ բան կենցաղային անվանելը որպես բացասական հատկանիշ խիստ սխալ ա, որովհետև կենցաղայինն էլ իրավունք ունի գրականություն մտնելու։ Ու ի վերջո, ես էլ, դու էլ, բոլորս էլ կենցաղային ենք։

Հիմա մի հատ դանիական վիպակ եմ կարդում, որը էլի նույն կերպ կենցաղային լինելու մեջ ա մեղադրվել։ Մի դանիացու հետ խոսում էի էդ թեմայով ու ասում, որ էդ վիպակը հրաշալի գործ ա, բայց միևնույն ժամանակ կարա շարքային հայ ընթերցողի համար անհասկանալի լինի, որովհետև թարգմանությունը պետք ա սկսել նրանից, թե ինչ ա լաստանավը ու ինչ ա Ռոդբյու-Փութգարդեն երթուղին։ Եթե էդ գիրքը տաս հայ ընթերցողին, ասելու ա՝ կենցաղային, որովհետև իրոք կենցաղային ա, բայց հենց կենցաղային լինելն էդ վիպակի ուժեղ կողմն ա։

Ծլնգ
05.02.2017, 21:26
Ըհն, ու Ծլնգին էլ քո լռության ջրերն ես գցել, մինչդեռ ինքն անցյալ անգամ հավեսով էլ գրել էր իր պատմվածքի մասին ։)

Լավ չես հիշում․․․ անցյալ անգամ Ծլնգը գրել էր «հինավուրց» ակումբցու ու հաղթող պատմվածքի հեղինակից հետո՝ մտածելով որ կարգն է այդպիսին։ Իսկ այստեղ բաժնի մոդերատորը ու մրցույթի հաղթողը միևնույն օգտատերի անձում չի ուզում օրինակ ծառայել։ Ուրեմն այստեղի կարգերն էլ այսպիսին են․․․ Ծլնգն էլ, խելոք հետևում ա ինչ են անում, ինքն էլ՝ նույնը։

ivy
05.02.2017, 21:30
Լավ չես հիշում․․․ անցյալ անգամ Ծլնգը գրել էր «հինավուրց» ակումբցու ու հաղթող պատմվածքի հեղինակից հետո՝ մտածելով որ կարգն է այդպիսին։ Իսկ այստեղ բաժնի մոդերատորը ու մրցույթի հաղթողը միևնույն օգտատերի անձում չի ուզում օրինակ ծառայել։ Ուրեմն այստեղի կարգերն էլ այսպիսին են․․․ Ծլնգն էլ, խելոք հետևում ա ինչ են անում, ինքն էլ՝ նույնը։

Վույ աման, էս ինչ խելոք փիսո ա ։)

Ոչ մի կարգ էլ չկա, Ծլնգ ջան։ Ով ոնց ուզի:

Ծլնգ
05.02.2017, 21:37
Ոչ մի կարգ էլ չկա, Ծլնգ ջան։ Ով ոնց ուզի:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա, Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:

Բարեկամ
06.02.2017, 09:01
Հմ, Հրանտ Մաթևոսյանի ասածը հետաքրքիր էր:

Լավ, բացեմ իմ գրածի փակագծերը:

Ուրեմն, նախ ասեմ, որ ես պատմություններ հորինել չգիտեմ /մի տեսակ ձեռքս չի ենթարկվում ՛՛սուտ՛՛ գրելու :)) /, դրա համար, երբ Այվին առաջարկեց գրանցվել, սկզբում վարանեցի մի քիչ, որովհետև չգիտեի ինչ կարելի է գրել, որ պատմվածք դառնա: Այվին էլ ասեց՝ մի նեղվի, հեչ պարտադիր չի, որ պատմվածք լինի, ինչ ֆորմատով ուզում է թող լինի: Ես էլ նայեցի շուրջս, աշխատանքի տեղում էի, աչքս ընկավ Օուեն Մարթընի սենյակին, ու որոշեցի գրել նրա մասին:

Գրածս ծայրից-ծայր իրականություն է, ոչինչ չի չափազանցված, փոփոխված, ավելացված, անգամ պակասեցված, ինչ գիտեի իր մասին՝ պատմել եմ: Էստեղ արդարացիորեն նկատեցին, որ շատ է մանրամասնած, բայց դե դա իմ թերությունն է, որ պետք է աշխատեմ ուղղել. ամեն ինչի մասին հանգամանորեն եմ պատմում, ոչ թե որովհետև թերագնահատում եմ դիմացինիս հասկանալու կարողությունը, այլ որովհետև կարծում եմ ամեն մանրուք կարևոր է, անկարևոր ոչինչ չկա, ու ցանկացած համակարգ լիովին ըմբռնելու համար պետք է տեղյակ լինել ամեն մասնիկին, բոլոր կապերին: Բայց էդ մանրամասնամոլությունը երբեմն համբերությունից սարսափելի հանում է զրուցակիցներիս :(: Էդ էդպես:

Այվիի մեկնաբանությունը թեյի շուրջ պատմելու մասին դուրս եկավ, հենց այդպիսի մթնոլորտում եմ էլ գրել-պատմել, բայց որ խեղճ Օունին ոմանք վամպիր տեսան, տխրեցի :(
Մուլտիկային սև հովանոցով կերպարը դեռ ոչինչ, ընդունելի էր :)

Հա, մի հատ անճշտություն կար պատմությանս մեջ: Հովանոցները ոչ թե կախված էին, այլ շարված գրապահարանին: Բայց դե կախեցի դրանց, որ առաջադրանքին համապատասխանեցնեմ քիչ մը :oy

Մի բան էլ ասեմ ու վերջ: Արդեն մի անգամ պատմածս կամ գրածս բանը երկրորդ անգամ չեմ կարողանում պատմել, առավելևս գրել. մի տեսակ սպառվում է: Կարելի է կարծել, որ պատմում եմ ոչ թե դիմացինի համար, այլ ինքս իմ, ու մեկ անգամ պատմելով միսիան ավարտված է լինում: Օուեն Մարթընի մասին երբևէ չէի պատմել կամ գրել, բացառությամբ բլոգային մի հատիկ տողի տարիներ առաջ. ՛՛Այսօր առաջին անգամ ներկա եղա արևմտյան հուղարկավորության: Տխուր էր...՛՛: Ու մեջս մնացել էր մի տեսակ անհրաժեշտություն պատմելու էս մասին, որ հետաձգում էի, հետո արդեն դարձավ ժամանակավրեպ: Էնպես որ շնորհակալ եմ Այվիից հնարավորության ընձեռման համար, որ այսպիսով Օուեն Մարթընին ինչ-որ տեղ անմահացրի, և հովանոցներն էլ չեն անհետանա :)

Հա, ու եթե վրիպակներ ու որոշ լեզվաոճական սխալներ նկատեցիք, /ես հետո տեսա մի քանիսը, բայց ուշ էր/, ներողամիտ եղեք. գրել եմ վերջնաժամկետի օրը, գիշերը մեկ անց կեսից մինչև հինգ անց երեսուն, և աչքերս այլևս չէին տեսնում, ոչ էլ միտքս էր թարմ:

Քանի որ ոմանց համար հերոսը պատկերացնելի էր ու կայացած կերպար, իսկ ոմանք բողոքեցին, թե անշոշափելի էր, հիմա էստեղ նկարն էլ կդնեմ՝ հուսով, որ ամեն ինչ տեղը կըկնի :)
Լուսանկարն արվել է մի այցելության ժամանակ, իր տանը, երբ արդեն թոշակի էր ու վատառողջ:





http://i.imgur.com/pE6Okde.jpg

LisBeth
06.02.2017, 09:28
Դու էլ ես փորձում կերպարին քո արշինով չափել։ Իհարկե կերպարն ահագին բան վերամտածել ա, փոխվել ա, հասունացել ա կամ չի հասունացել, բայց հարցերի պատասխանը չի ստացել, իսկ էդ պատասխանը չստանալը հերիք ա, որ ինքն ուզենա էդ մարդու հետ շփվել։ Վերջում կոկա-կոլա պատվիրելն էլ կարելի ա տարբեր կերպ մեկնաբանել։ Մեկնաբանություններից մեկն էն կարա լինի, որ սուրճը դուրը չէր էկել, էդ խոսակցությունն էլ շատ տհաճ ու ծանր էր, ինքն էլ չէր կարողանում մտածել, թե ինչ պատվիրի։ Դրա համար թեթևանալու համար ուղղակի նույնը կրկնեց։ Կարա լինի նաև էն, որ վերադառնում ա իրա նախկին կախվածությանը։ Իսկ ամերիկանոյի պահն էլ կերպարի սնոբիզմն ա ներկայացնում, որ դրսերում ապրել ա, հիմա էկել, Երևանից նույն կարգի սուրճ ա ուզում ու ջղայնանում ա, որ չկա։

Բյուր իմ արշինով չեմ չափում, քո տեքստի մեջ եղած առաջն ու հիման եմ համեմատում ու ոչ մի առաջընթաց չեմ գրանցում։ Եթե իրա մեջ հարցեր են մնացել դրանք պարզելու համար գոյություն ունի խոսակցության մի այլ ձև, ավելի հասուն, որ տեղի ա ունենում մարդկանց միջև, որոնք ընդհանուր անցյալ են ունեցել։ Իսկ այդ ամերիկանոն կոլան, բան, որ պետք ա ինձ մոտ խոսակցության ծանր լինելու զգացում առաջացնեին, ընդհակառակը շատ մակերեսային վերաբերմունքի տպավորություն են ստեղծում։ Հա կարաս ասես, որ ինքը խուսափում էր էդ խոսակցությունից, որովհետև ծանր էր, բայց էս դեպքում էլ՝ բա իրա հարցերը ո՞ւր մնացին։ Քո հերոսը հպանցիկ դիպավ էական մասերին ու նորից հետ եկավ իր սնոբիզմին, ոչ իր, ոչ էլ ընթերցողի համար չտրվեցին սպառիչ պատասխաններ։ Բնականաբար ես չեմ վիճարկում նման գործի արժեքը, կամ լինել չլինելու իրավունքը։ Կամ էլ կպավ ինձ, թե չկպավ։ Դուրս գալով իմ արշինների սահմանից, ասում եմ էն ինչ տեսել եմ։

StrangeLittleGirl
06.02.2017, 16:20
Բյուր իմ արշինով չեմ չափում, քո տեքստի մեջ եղած առաջն ու հիման եմ համեմատում ու ոչ մի առաջընթաց չեմ գրանցում։ Եթե իրա մեջ հարցեր են մնացել դրանք պարզելու համար գոյություն ունի խոսակցության մի այլ ձև, ավելի հասուն, որ տեղի ա ունենում մարդկանց միջև, որոնք ընդհանուր անցյալ են ունեցել։ Իսկ այդ ամերիկանոն կոլան, բան, որ պետք ա ինձ մոտ խոսակցության ծանր լինելու զգացում առաջացնեին, ընդհակառակը շատ մակերեսային վերաբերմունքի տպավորություն են ստեղծում։ Հա կարաս ասես, որ ինքը խուսափում էր էդ խոսակցությունից, որովհետև ծանր էր, բայց էս դեպքում էլ՝ բա իրա հարցերը ո՞ւր մնացին։ Քո հերոսը հպանցիկ դիպավ էական մասերին ու նորից հետ եկավ իր սնոբիզմին, ոչ իր, ոչ էլ ընթերցողի համար չտրվեցին սպառիչ պատասխաններ։ Բնականաբար ես չեմ վիճարկում նման գործի արժեքը, կամ լինել չլինելու իրավունքը։ Կամ էլ կպավ ինձ, թե չկպավ։ Դուրս գալով իմ արշինների սահմանից, ասում եմ էն ինչ տեսել եմ։

Լիզբեթ, սովորաբար հենց էդ «մակերեսային» խոսակցությունների տակ ա, որ լիքը բան ա թաքնված լինում: Մենակ պատվիրելու ձևից ու ինչ պատվիրելուց արդեն լիքը բան ես իմանում կերպարի մասին: Հասուն խոսակցություն կլիներ, եթե երկուսն էլ հասունացած լինեին կամ պայմանավորվեին հատուկ հանդիպել ու խոսել էդ թեմայով։ Բայց պատահաբար տեսնում են իրար, Տիկոն կեղտոտ կատակներ ա անում էդ թեմայով, կերպարն էլ չի դիմանում, պատասխանում ա, ու բանը բանից անցնում ա։ Ու նպատակը սպառիչ պատասխան տալ կամ չտալը չի, որովհետև սենց հարցերը որպես կանոն սպառիչ պատասխան չեն էլ ունենում: Նպատակը կերպարին ու իր պատմությունը ներկայացնելն ա կերպարի տեսանկյունից: Նաև նպատակը ցույց տալն ա, որ հա, սենց պատմություններում սպառիչ պատասխաններ չեն լինում։ Էնտեղ Տիկոն արդեն մի երկու անկապ պատասխան տալիս ա, կերպարը հասկանում ա, որ պատասխան չի ստանալու կամ իրա ուզած պատասխանը չի ստանալու, բայց կտրուկ վեր կենալ, գնալու փոխարեն, ապահով զոնա ա մտնում՝ կոլա պատվիրելով: Ու դա սնոբիզմին վերադառնալ չի, այլ հակառակը՝ ընտրել մի խմիչք, որն ինքն արդեն քթին չի անում, բայց պատվիրում ա, մենակ թե ստիպված չլինի մտածել՝ ինչ ուզի:

Նույն «մակերեսային» խոսակցության օրինակ հիմիկվա կարդացածս գրքից: Ուրեմն ուժեղ մեյք աութից հետո տղամարդն ասում ա.
- Արի գնանք օձաձուկ ուտելու:
- Ես օձաձուկ չեմ սիրում:
Էս երկու տողից ահագին բան ենք իմանում իրանց հարաբերությունների մասին, չնայած առաջին հայացքից հասարակ կենցաղային տողեր են: Իմանում ենք, որ կինը չի ուզում փաբլիք տեղում էրևալ էդ տղամարդու հետ կամ չի ուզում շարունակել հարաբերությունը:

Շինարար
06.02.2017, 17:18
Բառացի մեջբերում. «Գրականությունը միայն մեկ հասցե ունի, ավելի ճիշտ՝ պետք է միայն մեկ հասցե ունենա՝ Երևան, Պուշկինի փողոց 3, Հրանտ Իգնատի Մաթևոսյանին, և մի փոքրիկ երկտող՝ «Կարդա, սիրելի Մաթևոսյան, այստեղ դու վրացի ես, այստեղ դու քար ես, այստեղ դու իշխանուհի ես, այստեղ դու Հիտլերն ես»: Եթե ես կարդում ու ասում եմ իմ մասին չէր, այլ իմ պատկից հարևանի կամ արյամբ հարևանի՝ այսինքն իմ եղբոր, ուրեմն դա ճշմարիտ գրականություն չէ և վերադարձվում է հեղինակին, գտնում է թե չի գտնում, դա կարևոր էլ չէ, բայց որ իր հասցեն գտնելու վրա մի որոշ ժամանակ չարչարվում ու անհետանում է՝ դա արդեն հաստատ է»:

Ապա. «Լավագույն դեպքերում մեր գրականությունը մասին է լինում, մասինն այնինչ գրականություն չէ, մասին է»:

Հղում (http://hrantmatevossian.org/hy/works/id/grakanutyuny-masin-che)

Էնպես չի, որ ես Մաթևոսյանի աասած ամեն բան հալած յուղի տեղ եմ ընդունում, ես շատ անհամաձայնություններ ունեմ իր հետ, ուղղակի շատ բաներ, որ ինքը ասել ա՝ համընկնում ա իմ մտածածի հետ, ու ես հղումներ անել, զգացած կլինեք, չեմ սիրում, միայն այն դեպքում եմ հղում անում, երբ իմ մտածածին համընկնում ա ինչ-որ մեկի ասածը, ոչ թե որ եթե մեկը ասել ա, ուրեմն ճիշտը դա ա, էս ի պաշտպանություն իմ հղում անելուն:

StrangeLittleGirl
06.02.2017, 17:24
Բառացի մեջբերում. «Գրականությունը միայն մեկ հասցե ունի, ավելի ճիշտ՝ պետք է միայն մեկ հասցե ունենա՝ Երևան, Պուշկինի փողոց 3, Հրանտ Իգնատի Մաթևոսյանին, և մի փոքրիկ երկտող՝ «Կարդա, սիրելի Մաթևոսյան, այստեղ դու վրացի ես, այստեղ դու քար ես, այստեղ դու իշխանուհի ես, այստեղ դու Հիտլերն ես»: Եթե ես կարդում ու ասում եմ իմ մասին չէր, այլ իմ պատկից հարևանի կամ արյամբ հարևանի՝ այսինքն իմ եղբոր, ուրեմն դա ճշմարիտ գրականություն չէ և վերադարձվում է հեղինակին, գտնում է թե չի գտնում, դա կարևոր էլ չէ, բայց որ իր հասցեն գտնելու վրա մի որոշ ժամանակ չարչարվում ու անհետանում է՝ դա արդեն հաստատ է»:

Ապա. «Լավագույն դեպքերում մեր գրականությունը մասին է լինում, մասինն այնինչ գրականություն չէ, մասին է»:

Հղում (http://hrantmatevossian.org/hy/works/id/grakanutyuny-masin-che)

Էնպես չի, որ ես Մաթևոսյանի աասած ամեն բան հալած յուղի տեղ եմ ընդունում, ես շատ անհամաձայնություններ ունեմ իր հետ, ուղղակի շատ բաներ, որ ինքը ասել ա՝ համընկնում ա իմ մտածածի հետ, ու ես հղումներ անել, զգացած կլինեք, չեմ սիրում, միայն այն դեպքում եմ հղում անում, երբ իմ մտածածին համընկնում ա ինչ-որ մեկի ասածը, ոչ թե որ եթե մեկը ասել ա, ուրեմն ճիշտը դա ա, էս ի պաշտպանություն իմ հղում անելուն:
Էղավ Շին: Դու համաձայն էղի իրա հետ, բայց ես հեչ համաձայն չեմ: Ամեն հեղինակ ինքն ա սահմանում իրա ընթերցողին: Մեկը որոշում ա, որ աշխարհի բոլոր կանայք են, մյուսը՝ իքս գյուղի բնակիչները, երրորդը՝ բանակում ծառայածները: Ինչ խոսք, էս խմբերից դուրս էլ կարող են լինել մարդիկ, որ կկարդան տվյալ հեղինակի գործերը, բայց լրիվ նորմալ ու կանոնավոր երևույթ ա, երբ ոչ բոլորն են հոգեհարազատ համարում էս կամ էն գրական գործը: Նույն Մաթևոսյանին թարգմանի չինարեն, տես՝ չինացի ընթերցողներից քանիսի՞ն հարազատ կլինի: Ավելին ասեմ՝ փորձելով բոլորին հասնել՝ հեղինակները եսիմինչ ամբիցիաների հետևից են ընկնում, արդյունքում՝ ոչ մեկի չեն հասնում:

Բարեկամ
06.02.2017, 17:31
Ես համաձայն եմ Մաթևոսյանի հետ․ դիպուկ է ասել։ Մարդն առհասարակ բարդ համակարգ է, ունիվերսալ, ու կարող ես քեզ չինացու մեջ էլ տեսնել, Հիտլերի էլ, քարի էլ։
Եթե գրողին հաջողվում է էդ մարդ-համակարգից մի էնպիսի մասնիկ պոկել, որ դու ապրես էն ինչ որ Հիտլերն է ապրում կամ քարը կամ չինացին, ուրեմն քո մասին է այդ գրականությունը, և այդքանով՝ հաջողված։

Շինարար
06.02.2017, 17:32
Էղավ Շին: Դու համաձայն էղի իրա հետ, բայց ես հեչ համաձայն չեմ: Ամեն հեղինակ ինքն ա սահմանում իրա ընթերցողին: Մեկը որոշում ա, որ աշխարհի բոլոր կանայք են, մյուսը՝ իքս գյուղի բնակիչները, երրորդը՝ բանակում ծառայածները: Ինչ խոսք, էս խմբերից դուրս էլ կարող են լինել մարդիկ, որ կկարդան տվյալ հեղինակի գործերը, բայց լրիվ նորմալ ու կանոնավոր երևույթ ա, երբ ոչ բոլորն են հոգեհարազատ համարում էս կամ էն գրական գործը: Նույն Մաթևոսյանին թարգմանի չինարեն, տես՝ չինացի ընթերցողներից քանիսի՞ն հարազատ կլինի: Ավելին ասեմ՝ փորձելով բոլորին հասնել՝ հեղինակները եսիմինչ ամբիցիաների հետևից են ընկնում, արդյունքում՝ ոչ մեկի չեն հասնում:
Կոնկրետ Հրանտի դեպքում, ես համոզված եմ՝ լավ թարգմանություն լինի, բոլորին էլ հարազատ կլինի: Ես շատ ա եղել, որ էստեղ իմ ընկերներին ուզեցել եմ որոշ դրվագներ իր գրածներից պատմել, նու ինչքան հաջողվել ա, ինչ-որ պատկերներ, բան, հայ կնիկ, հայ հեռախոս, բոլորի մոտ էլ ցանկություն աառաջացել անգլերեն լինելու դեպքում կարդալ: «Գոմեշի» ռուսերեն թարգմանության հաջողությունն էլ ապացույց: Ինչի՞ ինձ Մարկեսի, կամ Մահֆուզի, կամ Տոլստոյի, կամ նույնիսկ Սերվանտեսի, որի հետ բացի տարածությունը, նաև հսկայական ժամանակ ա մեզ բաժանում, գրածը հարազատ կլինի, չինացուն Հրանտը չէ: Հենց Հրանտը մեր էն մի քանի շատ քիչ գրողներից ա, որ հեչ պարտադիր չի հայ լինել իր գրածը ընկալելու համար:

StrangeLittleGirl
06.02.2017, 19:28
Կոնկրետ Հրանտի դեպքում, ես համոզված եմ՝ լավ թարգմանություն լինի, բոլորին էլ հարազատ կլինի: Ես շատ ա եղել, որ էստեղ իմ ընկերներին ուզեցել եմ որոշ դրվագներ իր գրածներից պատմել, նու ինչքան հաջողվել ա, ինչ-որ պատկերներ, բան, հայ կնիկ, հայ հեռախոս, բոլորի մոտ էլ ցանկություն աառաջացել անգլերեն լինելու դեպքում կարդալ: «Գոմեշի» ռուսերեն թարգմանության հաջողությունն էլ ապացույց: Ինչի՞ ինձ Մարկեսի, կամ Մահֆուզի, կամ Տոլստոյի, կամ նույնիսկ Սերվանտեսի, որի հետ բացի տարածությունը, նաև հսկայական ժամանակ ա մեզ բաժանում, գրածը հարազատ կլինի, չինացուն Հրանտը չէ: Հենց Հրանտը մեր էն մի քանի շատ քիչ գրողներից ա, որ հեչ պարտադիր չի հայ լինել իր գրածը ընկալելու համար:
Շին, դրա համար հատուկ ասեցի չինացի, ոչ թե անգլիացի, ամերիկացի կամ ռուս, որովհետև չինացին մշակույթով ավելի հեռու ա մեզնից, քան մյուսները: Ես մեկը կարդացել եմ չինացի բավական մեծ գրողի մի գործ: Լավ էր գրված, բան չունեմ ասելու, բայց ոչ մի տեղիս չկպավ: Հիմա ասեմ, որ դա գրականություն չէ՞ր: Ավելի շուտ կասեմ, որ ինձ համար չէր գրված: Նույնն էլ Կաֆկան. լավ ա գրված, բայց ոչ մի տեղիս չկպավ: Հո չե՞մ ասելու գրականություն չի: Տո Տոլստոյն էլ: Բաբաթին «Պատերազմ և խաղաղությունից» մենակ 30 տոկոսի մեջ կարելի էր գտնել բաներ, որոնք ինձ կկպնեին: Բայց հո չդարձավ, որ դա գրականություն չի: Ախր մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, տարբեր փորձերով ու ճաշակներով: Չի կարա լինի նենց հեղինակ, որ բոլորիս մասին էլ գրում ա: Ուղղակի չի կարա: Ես չգիտեմ որևէ գրական ստեղծագործություն, որ անխտիր բոլոր մարդիկ սիրում են:

Ծլնգ
06.02.2017, 23:21
Շին, դրա համար հատուկ ասեցի չինացի, ոչ թե անգլիացի, ամերիկացի կամ ռուս, որովհետև չինացին մշակույթով ավելի հեռու ա մեզնից, քան մյուսները: Ես մեկը կարդացել եմ չինացի բավական մեծ գրողի մի գործ: Լավ էր գրված, բան չունեմ ասելու, բայց ոչ մի տեղիս չկպավ: Հիմա ասեմ, որ դա գրականություն չէ՞ր: Ավելի շուտ կասեմ, որ ինձ համար չէր գրված: Նույնն էլ Կաֆկան. լավ ա գրված, բայց ոչ մի տեղիս չկպավ: Հո չե՞մ ասելու գրականություն չի: Տո Տոլստոյն էլ: Բաբաթին «Պատերազմ և խաղաղությունից» մենակ 30 տոկոսի մեջ կարելի էր գտնել բաներ, որոնք ինձ կկպնեին: Բայց հո չդարձավ, որ դա գրականություն չի: Ախր մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, տարբեր փորձերով ու ճաշակներով: Չի կարա լինի նենց հեղինակ, որ բոլորիս մասին էլ գրում ա: Ուղղակի չի կարա: Ես չգիտեմ որևէ գրական ստեղծագործություն, որ անխտիր բոլոր մարդիկ սիրում են:
Կարծում եմ չարժի այդ «մասինը» հասկանալ բառացի իմաստով։ Մաթևոսյանին (ու ընդհանրապես այդ ժանրն ու ոճը) խորապես սիրող ընթերցող, ինձ համար իր խոսքերը ավելի շատ «անկեղծության» մասին են, քան կոնկրետ մարդու կամ կերպարի։ Երբ կա գործի մեջ «անկեղծություն», դա բռնում է երկու ոտքիցդ, ու առանց քո հասկանալու կամ նկատելու էլ կոխում ա իրադարձությունների մեջ։ Ու, այո, քեզ չինացի էլ կպատկերացնես, Համբերթ Համբերթ էլ, ինչքան էլ որ պեդոֆիլիան համարես հակամարդկային։

StrangeLittleGirl
06.02.2017, 23:43
Կարծում եմ չարժի այդ «մասինը» հասկանալ բառացի իմաստով։ Մաթևոսյանին (ու ընդհանրապես այդ ժանրն ու ոճը) խորապես սիրող ընթերցող, ինձ համար իր խոսքերը ավելի շատ «անկեղծության» մասին են, քան կոնկրետ մարդու կամ կերպարի։ Երբ կա գործի մեջ «անկեղծություն», դա բռնում է երկու ոտքիցդ, ու առանց քո հասկանալու կամ նկատելու էլ կոխում ա իրադարձությունների մեջ։ Ու, այո, քեզ չինացի էլ կպատկերացնես, Համբերթ Համբերթ էլ, ինչքան էլ որ պեդոֆիլիան համարես հակամարդկային։
Նույնիսկ անկեղծությունը միանշանակ չի։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում գրականությունը։ Ու ոչ մի գրող չի կարա բոլոր ընթերցողներին բավարարի։ Ասենք ինձ համար Մաթևոսյանը լավ գրող ա, հայ գրականության լավագույններից, բայց մի քանի գործ կարդալուց հետո իրան վերադառնալու ցանկություն չի էղել։ Ինձ ինքը տենց չի տարել, ոնց որ մյուսներին ա տանում։ Բայց դա չի ստիպում, որ իրան վատ գրող համարեմ։

Ծլնգ
06.02.2017, 23:58
Նույնիսկ անկեղծությունը միանշանակ չի։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում գրականությունը։ Ու ոչ մի գրող չի կարա բոլոր ընթերցողներին բավարարի։ Ասենք ինձ համար Մաթևոսյանը լավ գրող ա, հայ գրականության լավագույններից, բայց մի քանի գործ կարդալուց հետո իրան վերադառնալու ցանկություն չի էղել։ Ինձ ինքը տենց չի տարել, ոնց որ մյուսներին ա տանում։ Բայց դա չի ստիպում, որ իրան վատ գրող համարեմ։

Տանել-չտանելու մեջ չի հարցը, ինձ էլ Մաթևոսյանը չի տարել, բայց իր գործերի մեջ դառնում ես ահնիձորցի, և ուրեմն գործերը դառնում են քո մասին էլ։ Վատ բան չեմ ուզում ասել գործիդ մասին, բայց այդպիսի գործեր anekdot.ru-ում գրեթե ամեն օր էլ լինում են, դեռ մեջները հազարից մեկ, բայց ժպտացնող հումոր էլ կարող ա լինել։ Չկար այն չամիչիկ կայծից , որը մեջդ ծնունդ կտար «հա, հավատում եմ, ինձ հետ էլ ա եղել» մտքի։ Մանվանդ, որ ինչպես դու ես ասում, ունիվերսալ թեմա ա ունիվերսալ կերպարներով։ Ես էլ մի տակառիկ «չավարտված հարաբերություններ» ունեմ, և ունեցել եմ, որոնց մի մասը հասել է հանգուցալուծման այսպես կամ այնպես։ Ու այդ աթոռից ազնվորեն ասում եմ՝ չեմ հավատում վերջում կոլա պատվիրող կերպարին։

StrangeLittleGirl
07.02.2017, 00:09
Տանել-չտանելու մեջ չի հարցը, ինձ էլ Մաթևոսյանը չի տարել, բայց իր գործերի մեջ դառնում ես ահնիձորցի, և ուրեմն գործերը դառնում են քո մասին էլ։ Վատ բան չեմ ուզում ասել գործիդ մասին, բայց այդպիսի գործեր anekdot.ru-ում գրեթե ամեն օր էլ լինում են, դեռ մեջները հազարից մեկ, բայց ժպտացնող հումոր էլ կարող ա լինել։ Չկար այն չամիչիկ կայծից , որը մեջդ ծնունդ կտար «հա, հավատում եմ, ինձ հետ էլ ա եղել» մտքի։ Մանվանդ, որ ինչպես դու ես ասում, ունիվերսալ թեմա ա ունիվերսալ կերպարներով։ Ես էլ մի տակառիկ «չավարտված հարաբերություններ» ունեմ, և ունեցել եմ, որոնց մի մասը հասել է հանգուցալուծման այսպես կամ այնպես։ Ու այդ աթոռից ազնվորեն ասում եմ՝ չեմ հավատում վերջում կոլա պատվիրող կերպարին։

Օքեյ
Ստեղ երկու տարբեր հարց կա.
1. Իմ գրածը վատն ա: Ուրեմն քննարկում ենք ինչն ա վատ, ինչը կարելի ա ուղղել
2. Իմ գրածը չի կպնում Պողոսին: Ուրեմն դա Պողոսի գործն ա, իմ գործը հանգիստ ենք թողնում

Առաջին կետի դեպքում ընդունվում են առաջարկներ: Վերջում կոլա պատվիրելը չի՞ ուտվում: Օքեյ, ուրիշ վերջ կմտածեմ:
Երկրորդ կետի դեպքում անկախ նրանից, թե Հրանտ Մաթևոսյանը կամ Պողոս-Պետրոսն ինչ ա ասում, ուղղակի չեն կարող գոյություն ունենալ նենց գործեր, որոնք բացարձակապես բոլորին կպնում են կամ բոլորի մասին են: Ուղղակի չի կարա տենց բան լինի: Հրանտ Մաթևոսյանը շատ բան ա ասել: Կամ էլ ուղղակի գրականություն գոյություն չունի, էղած գործերից ոչ մեկը գրականություն չի:

Ծլնգ
07.02.2017, 08:40
Օքեյ
Ստեղ երկու տարբեր հարց կա.
1. Իմ գրածը վատն ա: Ուրեմն քննարկում ենք ինչն ա վատ, ինչը կարելի ա ուղղել
2. Իմ գրածը չի կպնում Պողոսին: Ուրեմն դա Պողոսի գործն ա, իմ գործը հանգիստ ենք թողնում

Առաջին կետի դեպքում ընդունվում են առաջարկներ: Վերջում կոլա պատվիրելը չի՞ ուտվում: Օքեյ, ուրիշ վերջ կմտածեմ:
Երկրորդ կետի դեպքում անկախ նրանից, թե Հրանտ Մաթևոսյանը կամ Պողոս-Պետրոսն ինչ ա ասում, ուղղակի չեն կարող գոյություն ունենալ նենց գործեր, որոնք բացարձակապես բոլորին կպնում են կամ բոլորի մասին են: Ուղղակի չի կարա տենց բան լինի: Հրանտ Մաթևոսյանը շատ բան ա ասել: Կամ էլ ուղղակի գրականություն գոյություն չունի, էղած գործերից ոչ մեկը գրականություն չի:
Նախ երկրորդ կետի մասին ասեմ, հետո կանդրադառնամ առաջին կետին։ Ի՞նչ կապ ունի Հրանտ Մաթևոսյանն ա ասել թե Վանո Սիրադեղյանը, միտքն էինք քննարկում, ոչ թե ասողին։ Ես իմ կարծիքը արդեն ասեցի այդ մտքի հետ կապված, բայց մին էլ կրկնեմ՝ անկեղծություն չկար, կերպարներից «հորինվածի» հոտ էր գալիս։ Ոնց որ աղջիկը ֆանտազիաներ ա անում, թե ոնց կհանդիպեն, բայց ինքն իր հետ անկեղծ լինելու փոխարեն զոռով հեքիաթ ա ստեղծում, համա մոգոնելու ընթացքում այդ հեքիաթն էլ ա ռելսերից դուրս ընկնում։ Հիմա որ սենց գրեցի, մտածում եմ որ այդ տեսանկյունից պատմվածքը միգուցե և կարելի է հաջողցած համարել։ Բայց չէ․․․ լիքը անհամապատասխանություններ կան այդ վարկածում էլ։

Հիմա առաջին կետի մասին․․․ հատուկ սրա համար վերընթերցեցի։ Հիմա կարծում եմ, որ ավելի մեծ խնդիրներ կան Տիկոյի կերպարի մեջ։ Գունատվելները հեչ չեն սազում մնացածի հետ։ Բայց ամենա «не верю!»-ն ինձ համար վերջում տղայի երկրորդ կոլա պատվիրելն էր։ Միակ վարկածը, որով կարող եմ սա բացատրել, նախորդ պարբերությանս մեջ նկարագրածն է։ Այլապես ուղղակի ձև չկա, որ այդ պասիվ-ագրեսիվ ու սնոբ աղջկա հետ հանդիպման ընթացքում այդ տղան ուզենար երկրորդ կոլան խմել։ :D

Մի երկու մանր-մունր էլ․

Երկխոսության վերջում աղջիկը պիտի որ լավ էմոցիոնալ վիճակում լինի, այդ տողերը կարդալուց նույնիսկ հետզետե բարձրացող ձայն ես լսում, ու դրանից անմիջապես հետո գալիս ա «գզվրտոցի» մասին դատողություն - նե վերյու։ Մանավանդ, որ այդ վերջին փոխանակումներին նախորդում է «խորը շունչ քաշեցի»-ին, իսկ հետևում է աղջկա վրդովվմունքը Տիկոյի ասածներից։
Տիկոյի սրճարանի առաջարկին միանգամից առանց մտածելու ասում է «հա», բայց հետո սկսում է վարանել հետը մի քանի րոպե քայլելու մասին։ Ես ոչ միայն ինձ կերպարների մեջ չեմ տեսնում, այլ, աչքիս, նույն մոլորակի վրա էլ չեմ ապրում։
․․․

Այնպես որ, ուղղելու տեսակյունից, կարծում եմ, ավելի հեշտ կլինի նորից գրել։ Բայց թեմատիկան իսկապես ունիվերսալ է, ու լիքը չասված բան կա այդտեղ․․․

Բարեկամ
07.02.2017, 09:14
Բյուր, կարելի ա ես մի բառով ասեմ պատմվածքիդ մասին. քեմիսթրի չկար պատմվածքիդ մեջ:

Ծլնգ, մի հատ էլ իմ գրածը, փլիզ, քլնգի:

Ծլնգ
07.02.2017, 09:25
7․ Մոսֆիլմ - վերդիկտ՝ զարհուրելի կետադրություն, թույլ ավարտ, անգույն գլխավոր հերոս :8

Վերդիկտը իմն էր, բայց այս գործի դիմաց որ մնացած բոլոր գործերը փաթաթեին տային, չէի համաձայնվի փոխանակել։ Հա՛, հեշտ չի կարդացվում, մանավանդ սկիզբը, բայց հեղինակի նման անմշակ ադամանդ ա։ Կարդալ վերջացնելուց հետո մտածում էի՝ էս ե՞րբ են Իլֆն ու Պետրովը հայերեն սովորել ու ակումբում գրանցվել։

Աֆֆտառ, պեշի իսչո! :P

Ծլնգ
07.02.2017, 09:38
Ծլնգ, մի հատ էլ իմ գրածը, փլիզ, քլնգի:

Քոնը կարդալուց Հաշեկին եմ կասկածել։ :) Բայց հումորը պակաս էր այսպիսի շարադրանքի համար, բացակայությունը շատ էր ընդհանուր գործը չորացնում։ Փայլուն էր, հատուկ տրամադրություն էր պահանջում ու ինչ-որ չափով տանում էր մի նուրբ մելանխոլիկ աշխարհ։ Բայց մեկ անգամից ավել չեմ կարող ինձ ստիպել կարդալ, այն դեպքում, որ վերընթերցել շատ եմ սիրում։ Պիոներուհու պահը գլխիս ոնց որ մուրճով տային։ Նաև հեղինակի արևմտյան հուղարկվաորությանը առաջին անգամ ներկա լինելու պահը վանեց․ կարծում եմ այս շարադրանքի ոճին ավելի կսազեր «իմ սիրելի ընթերցող, եթե դուք երբեք չեք եղել արևմտյան հուղարկավորությանը, ապա շտապեմ ձեզ ասել, որ․․․» տիպի կառուցվածքը։

Ու էն վերջի Բորխեսին, քրոջ պես, հանի՛․․․

Բարեկամ
07.02.2017, 09:42
Քոնը կարդալուց Հաշեկին եմ կասկածել։ :) Բայց հումորը պակաս էր այսպիսի շարադրանքի համար, բացակայությունը շատ էր ընդհանուր գործը չորացնում։ Փայլուն էր, հատուկ տրամադրություն էր պահանջում ու ինչ-որ չափով տանում էր մի նուրբ մելանխոլիկ աշխարհ։ Բայց մեկ անգամից ավել չեմ կարող ինձ ստիպել կարդալ, այն դեպքում, որ վերընթերցել շատ եմ սիրում։ Պիոներուհու պահը գլխիս ոնց որ մուրճով տային։ Նաև հեղինակի արևմտյան հուղարկվաորությանը առաջին անգամ ներկա լինելու պահը վանեց․ կարծում եմ այս շարադրանքի ոճին ավելի կսազեր «իմ սիրելի ընթերցող, եթե դուք երբեք չեք եղել արևմտյան հուղարկավորությանը, ապա շտապեմ ձեզ ասել, որ․․․» տիպի կառուցվածքը։

Ու էն վերջի Բորխեսին, քրոջ պես, հանի՛․․․

Հաշեկն ով ա?

Իսկ ինձ դուր ա գալիս, երբ Բորխեսը իր գործերում, բովանդակության մի զգալի մաս ուրիշներին ա հղումներ անում, դա գործի մաս ա ու հաստատ միավորներ հավաքելու համար չի, էլի:

Հա, մոռացա նշել. պիոներուհին ու առաջին անգամ արևմտյան հուղարկավորությունը, կարծում եմ, լրացնում էին մեկը մյուսին. հեղինակը ուրիշ հասարակարգից ա և յուրովի ա տեսնում շուրջը կատարվողը, էն, ինչը սովորական ու աննշան էր մնացած բոլորի համար:

Ծլնգ
07.02.2017, 09:42
Պարասոմնիա
Կարդում կարդում էի, մի տեսակ բան չէի հասկանում։ Ինչ-որ մեկն ասում էր՝ պարասոմնիայի վերնագիրն ինչ պարասոմնիա դնել, բաց ես չէի հասկանալու որևէ բան, եթե չլիներ վերնագիրը։ Բայց վստահ չեմ, որ հիմա էլ ամբողջովին հասկանում եմ։ Հետաքրքիր էր, հարազատ ոճով էր գրած։ Հա, ու հեղինակ ջան, որ գաս, քիչ մը բացատրի էլի։ Էդ երազները (հավանաբար երազներ էին, չէ՞), պապի՝ ալկոհոլից կախվածության պատճառով մտքերից էին, թե՞ հերոսն ինքն էլ ուներ ալկոհոլից կախվածություն։ Ես վերջերս հասկանալու խնդիրներ ունեմ, կներեք։ :)) Կասկածում էի մարիօյին, բայց դժվար ինքն իրեն քվեարկեր։ Կարող ա Մարին կամ Նիկին լինի։



։) Իմ պատմվածքի մասին չգիտեմ` ով կուզեր լսել
ստեղ են ասել՝ յուղ ես վառում․․․

Ծլնգ
07.02.2017, 09:47
Հաշեկն ով ա?

Իսկ ինձ դուր ա գալիս, երբ Բորխեսը իր գործերում, բովանդակության մի զգալի մաս ուրիշներին ա հղումներ անում, դա գործի մաս ա ու հաստատ միավորներ հավաքելու համար չի, էլի:
Յարոսլավ Հաշեկը․․․ խորհուրդ եմ տալիս :) բայց մեկ անգամից ոչ ավել։

Բարեկամ ջան, հա, լավ ա, որ քեզ դա դուր ա գալիս․․․ բայց արի չվիճենք կոնկրետ այդ մի րեֆեռենսի սխալ օգտագործելուդ մասին։ Ու ընդհանրապես, Բորխեսին մեջբերումը, տեղին թե ոչ, համարում եմ մովետոն․․․ բայց սա շատ ավելի երկար քննարկելիք ա։

ivy
07.02.2017, 09:49
ստեղ են ասել՝ յուղ ես վառում․․․

Ռուբիի ասած մասը ահագին պարզ նկարագրված էր պատմվածքում, և բացատրելու կարիք չունի։
Բայց էսօր մի քիչ կգրեմ պատմվածքիս մասին։

Յուղ վառել արտահայտությունը վերջին անգամ ուսանողական տարիներին էի լսել ։)

Բարեկամ
07.02.2017, 09:50
Յարոսլավ Հաշեկը․․․ խորհուրդ եմ տալիս :) բայց մեկ անգամից ոչ ավել։

Բարեկամ ջան, հա, լավ ա, որ քեզ դա դուր ա գալիս․․․ բայց արի չվիճենք կոնկրետ այդ մի րեֆեռենսի սխալ օգտագործելուդ մասին։ Ու ընդհանրապես, Բորխեսին մեջբերումը, տեղին թե ոչ, համարում եմ մովետոն․․․ բայց սա շատ ավելի երկար քննարկելիք ա։

Դե երևի կողքից ուրիշ ա երևում, քան ես եմ տեսնում: Դրա համար էլ կարծիք էի հարցնում:

Ծլնգ
07.02.2017, 10:13
Հա, մոռացա նշել. պիոներուհին ու առաջին անգամ արևմտյան հուղարկավորությունը, կարծում եմ, լրացնում էին մեկը մյուսին. հեղինակը ուրիշ հասարակարգից ա և յուրովի ա տեսնում շուրջը կատարվողը, էն, ինչը սովորական ու աննշան էր մնացած բոլորի համար:
էդ հասկանալի ա, բայց ըստ իս, չի սազում։ Պատմվածքդ այնքան Օուեն էր իր ամեն ինչով, որ նարատորի այսպիսի մեջբերումները նման էին ցեխոտ գալոշներով այդ նուրբ մելանխոլիկ պալատը մտնելուն։

Բարեկամ
07.02.2017, 10:21
էդ հասկանալի ա, բայց ըստ իս, չի սազում։ Պատմվածքդ այնքան Օուեն էր իր ամեն ինչով, որ նարատորի այսպիսի մեջբերումները նման էին ցեխոտ գալոշներով այդ նուրբ մելանխոլիկ պալատը մտնելուն։

դե էդ հետադարձ հայացք էր նուրբ ու մելանխոլիկ պալատին, երբ կոշիկներս արդեն փոխել էի :))
Համ էլ երբ պավերով ես գրում, էդ կարգի անհարթություններ լինում են :P

Իսկ մի բան խնդրեմ. քո գրածը կարո՞ղ ես նմանապես, կողքից քննարկել:

Ծլնգ
07.02.2017, 10:27
Իսկ մի բան խնդրեմ. քո գրածը կարո՞ղ ես նմանապես, կողքից քննարկել:

Ախր ես կողքից ո՞նց քննարկեմ :D կողքիցը դուք պիտի քննարկեք :)

Բարեկամ
07.02.2017, 10:28
Ախր ես կողքից ոնց քննարկեմ :D կողքիցը դուք պիտի քննարկեք :)

Ուրեմն էդ չորս ըքաունթներիցդ ոչ մեկով չես կարողանու՞մ կողքից նայել :))

Ծլնգ
07.02.2017, 10:32
Ուրեմն էդ չորս ըքաունթներիցդ ոչ մեկով չես կարողանու՞մ կողքից նայել :))

էդ մեկը ուդար նիժե պոյասա էր :D

LisBeth
07.02.2017, 10:47
Ախր ես կողքից ո՞նց քննարկեմ :D կողքիցը դուք պիտի քննարկեք :)

դու ներսից քննարկի

Ծլնգ
07.02.2017, 11:13
դու ներսից քննարկի
Էլ ով խոսար․․․ դու հլը մի հատ միջատներիդ ներսից գլուխ հանի՝ պատմի, հետո ուրիշներին հրահրի։ :P

LisBeth
07.02.2017, 11:24
Էլ ով խոսար․․․ դու հլը մի հատ միջատներիդ ներսից գլուխ հանի՝ պատմի, հետո ուրիշներին հրահրի։ :P

միջատները մերն ա, մենակ իմը չի․․․ որ ասեցի ինչի՞ ա վերջի մասում էդ քնքշությունը, որ չկար ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ մասերում, ասիր ճիշտ ճամփին եմ գլուխ հանելու համար։ Դրանից հետո ահագին մտածել եմ, տո էնքան խորացա, որ հետ գալը դժվար էր։ Այվին ասում ա իրենք բախտակիցներ են, գուցե դա ա իրանց կապը, կախվածությունը։ Չնայած ես մի քիչ բախտ ասվածը չեմ ընդունում,ավելի շատկյանքի ընթացք ա, որի հանդեպ երկուսն էլ անտարբեր են կարծես թե։ Իրանց կապողը մի այլ հարթության վրա պետք ա լինի, երևի միմիանց մինչև վերջ ընկալման մակարդակի։ Ի՞նչ կասես։

LisBeth
07.02.2017, 11:32
ես էլ ընկա էլի էս ջրերը

Ծլնգ
07.02.2017, 11:38
միջատները մերն ա, մենակ իմը չի․․․ որ ասեցի ինչի՞ ա վերջի մասում էդ քնքշությունը, որ չկար ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ մասերում, ասիր ճիշտ ճամփին եմ գլուխ հանելու համար։ Դրանից հետո ահագին մտածել եմ, տո էնքան խորացա, որ հետ գալը դժվար էր։ Այվին ասում ա իրենք բախտակիցներ են, գուցե դա ա իրանց կապը, կախվածությունը։ Չնայած ես մի քիչ բախտ ասվածը չեմ ընդունում,ավելի շատկյանքի ընթացք ա, որի հանդեպ երկուսն էլ անտարբեր են կարծես թե։ Իրանց կապողը մի այլ հարթության վրա պետք ա լինի, երևի միմիանց մինչև վերջ ընկալման մակարդակի։ Ի՞նչ կասես։

հմմմ․․․ բախտակիցը սխալ բառ ա այստեղ, մանավանդ, որ հեչ էլ նույն բախտին չէին, դա պիտի որ առաջին երկու մասից էլ երևար։ Դե քնքշություն չկար, երբ մարդ ա իր իրականության մեջ էին, կամ այվին կասեր՝ իր բախտի։ Կարծում եմ դա էլ տարբերում էր առաջին մասերը վերջինից։ Բայց նենց էլ չհասկացա, էն Նիհաօյի համար ինչու էր Լույսը լեհերեն կարդում? Ավելի շուտ, ինչ էր դա տալիս Լույսի կերպարին?

LisBeth
07.02.2017, 11:46
հմմմ․․․ բախտակիցը սխալ բառ ա այստեղ, մանավանդ, որ հեչ էլ նույն բախտին չէին, դա պիտի որ առաջին երկու մասից էլ երևար։ Դե քնքշություն չկար, երբ մարդ ա իր իրականության մեջ էին, կամ այվին կասեր՝ իր բախտի։ Կարծում եմ դա էլ տարբերում էր առաջին մասերը վերջինից։ Բայց նենց էլ չհասկացա, էն Նիհաօյի համար ինչու էր Լույսը լեհերեն կարդում? Ավելի շուտ, ինչ էր դա տալիս Լույսի կերպարին?

էդ պահը ասեմ, ինքը ուսւոմնասիրում էր լեզու, Նիհաօյի մեթոդով, բայց գրում էր իրեն հետաքրքրող հատվածները, որ ոչ մի պրակտիկ նշանակություն չունեն, ու դուրս են բերված կոնտեքստից։ Կնոկրետ այդ նախադասությունը հղում էր Լույսի ու Ծղրիդի հարաբերությունների բնույթին։ Այն ինչ Լույսն ամենից շատն է գնահատում դրանց մեջ։ Դե իսկ Ծղրիդը անուղղելի էր։ Ի՞նչի էր ինքը շարունակում լույս տեսնել, էն դեպքում երբ ասվեց, որ մութն ա մնացել։

Ծլնգ
07.02.2017, 11:54
էդ պահը ասեմ, ինքը ուսւոմնասիրում էր լեզու, Նիհաօյի մեթոդով, բայց գրում էր իրեն հետաքրքրող հատվածները, որ ոչ մի պրակտիկ նշանակություն չունեն, ու դուրս են բերված կոնտեքստից։ Կնոկրետ այդ նախադասությունը հղում էր Լույսի ու Ծղրիդի հարաբերությունների բնույթին։ Այն ինչ Լույսն ամենից շատն է գնահատում դրանց մեջ։ Դե իսկ Ծղրիդը անուղղելի էր։ Ի՞նչի էր ինքը շարունակում լույս տեսնել, էն դեպքում երբ ասվեց, որ մութն ա մնացել։

Ահ․․․ խոսքերի իմաստը․․․ միգուցե՞ Ծղրիդն էլ գիտեր «լույս» խոսքի իմաստը, ու թե այդ խոսքը ինչքան է հարկավոր Լույսին։ Կարծես սա կարող է լինել բանալին այդ քնքշության, և իրենց «կախվածության»։ Բայց նաև, երևի Ծղրիդը տեսնում էր Լույսի մեջ այնպիսի բաներ, որոնք Լույսը չէր տեսնում իր իրականության խավարի մեջ։ Լավ, բայց ինչո՞ւ միջատներ, ինչպես Sambitbaba-ն նկատեց, մի քիչ տարօրինակ ա մարդկանց միջատ պատկերացնելը։

LisBeth
07.02.2017, 12:05
Ահ․․․ խոսքերի իմաստը․․․ միգուցե՞ Ծղրիդն էլ գիտեր «լույս» խոսքի իմաստը, ու թե այդ խոսքը ինչքան է հարկավոր Լույսին։ Կարծես սա կարող է լինել բանալին այդ քնքշության, և իրենց «կախվածության»։ Բայց նաև, երևի Ծղրիդը տեսնում էր Լույսի մեջ այնպիսի բաներ, որոնք Լույսը չէր տեսնում իր իրականության խավարի մեջ։ Լավ, բայց ինչո՞ւ միջատներ, ինչպես Sambitbaba-ն նկատեց, մի քիչ տարօրինակ ա մարդկանց միջատ պատկերացնելը։

Միջատները էստեղ երկու ձևով կարելի ա հասկանալ։ Մեկը որ իրենց իդենտիֆիկացիան ա գիշերային միջատների հետ, կարճատև ու աննշան գոյություն, էդ անխախտելի ռիթմի մեջ։ Մյուսը դա հերոսների տեսանկյունից ա արդեն, ամեն մեկը ընկալում ա մյուսին իր ձևով, Լույսը՝ որպես ծղրիդ ու հանգստացնող ճռռոց, որ դեռ մանկուց ա հիշում՝ մի տեղ կար, Ծղրիդը լուսատտիկ, իր կյանքին ինչ որ ձևով լուսավորող։ Չնայած որ մի լուսատտիկը շատ թույլ լույս ա արձակում, բայց համատարած խավարի մեջ դա շատ վառ կարա թվա։ Այ սենց ռոմանտիկ բացատրություն։

ivy
07.02.2017, 12:07
Էդքան էլ չեմ հասկանոմ, թե Ծլնգի մոտ ինչու են հիմա էս հարցերն առաջանում, եթե կարծես միասին եք գրել ու հաստատ՝ ոչ առանց քննարկելու:
Եթե հարցերի իմաստն էն է, որ Լիզը «խոսի», ապա լավ հնարք է: Բայց «հնարքից» դուրս հարցերը հավատ չեն ներրշնչում:

LisBeth
07.02.2017, 12:09
Էդքան էլ չեմ հասկանոմ, թե Ծլնգի մի մոտ ինչու են հիմա էս հարցերն առաջանում, եթե կարծես միասին եք գրել ու հաստատ՝ ոչ առանց քննարկելու:
Եթե հարցերի իմաստն էն է, որ Լիզը «խոսի», ապա լավ հնարք է: Բայց «հնարքից» դուրս հարցերը հավատ չեն ներրշնչում:

խոսացնում ա ինձ :D

Ծլնգ
07.02.2017, 12:11
Էդքան էլ չեմ հասկանոմ, թե Ծլնգի մի մոտ ինչու են հիմա էս հարցերն առաջանում, եթե կարծես միասին եք գրել ու հաստատ՝ ոչ առանց քննարկելու:
Եթե հարցերի իմաստն էն է, որ Լիզը «խոսի», ապա լավ հնարք է: Բայց «հնարքից» դուրս հարցերը հավատ չեն ներրշնչում:

Մի քիչ պրիմիտիվ ա համահեղինակության մասին այս գրառման մեջ արտահայտածդ ըմբռնումը։ Շատ բաներ չենք քննարկել, ծնվել է մեկիս կամ մյուսիս մոտ։ Ոչ մի հարցիս պատասխանը չգիտեի, համենայն դեպս ոչ Լիզի պատկերացումները դրանց մասին․․․

ivy
07.02.2017, 12:13
Մի քիչ պրիմիտիվ ա համահեղինակության մասին այս գրառման մեջ արտահայտածդ ըմբռնումը։ Շատ բաներ չենք քննարկել, ծնվել է մեկիս կամ մյուսիս մոտ։ Ոչ մի հարցիս պատասխանը չգիտեի, համենայն դեպս ոչ Լիզի պատկերացումները դրանց մասին․․․

Յուղ վառողից անցանք պրիմիտիվության, շնորհակալություն, ինչ ասեմ:
Շարունակեք «խոսացնել» իրար ;)

Ծլնգ
07.02.2017, 12:15
Միջատները էստեղ երկու ձևով կարելի ա հասկանալ։ Մեկը որ իրենց իդենտիֆիկացիան ա գիշերային միջատների հետ, կարճատև ու աննշան գոյություն, էդ անխախտելի ռիթմի մեջ։ Մյուսը դա հերոսների տեսանկյունից ա արդեն, ամեն մեկը ընկալում ա մյուսին իր ձևով, Լույսը՝ որպես ծղրիդ ու հանգստացնող ճռռոց, որ դեռ մանկուց ա հիշում՝ մի տեղ կար, Ծղրիդը լուսատտիկ, իր կյանքին ինչ որ ձևով լուսավորող։ Չնայած որ մի լուսատտիկը շատ թույլ լույս ա արձակում, բայց համատարած խավարի մեջ դա շատ վառ կարա թվա։ Այ սենց ռոմանտիկ բացատրություն։
Այդ մի (կարճատև ու աննշան) դերը մտքովս չէր անցել։ Ճռռոցի ու լույսի սիմվոլիկան բնական էր, բայց ինձ համար գիշերայինն էլ էր կարևոր։

Փաստորեն ռոմանտիկա էլ կար այդ պատմվածքի մեջ, ես էլ հարիֆ-հարիֆ կարծում եմ թե այդեղ ոչ մի գրամ ռոմանտիկա չկա :) Թե՞ լուսատտիկի ներկայությունը արդեն ռոմանտիկ ա։ Ափսոս ճղրիդը նույնը չի ներշնչում։ Վերջը քնքշությունը հասկացա՞նք։

LisBeth
07.02.2017, 12:19
Այդ մի (կարճատև ու աննշան) դերը մտքովս չէր անցել։ Ճռռոցի ու լույսի սիմվոլիկան բնական էր, բայց ինձ համար գիշերայինն էլ էր կարևոր։

Փաստորեն ռոմանտիկա էլ կար այդ պատմվածքի մեջ, ես էլ հարիֆ-հարիֆ կարծում եմ թե այդեղ ոչ մի գրամ ռոմանտիկա չկա :) Թե՞ լուսատտիկի ներկայությունը արդեն ռոմանտիկ ա։ Ափսոս ճղրիդը նույնը չի ներշնչում։ Վերջը քնքշությունը հասկացա՞նք։

Դու ցինիկ ես, ու սա իմ խոսքերը չեն :P դրա համար չես տեսել ռոմանտիկան։ Ես անալայզ եմ անում, թե ոնց կարա ընկալվի դա ընթերցողի կողմից։ Ինքս ռոմանտիզմ չեմ ներդնում։

StrangeLittleGirl
07.02.2017, 12:20
Այդ մի (կարճատև ու աննշան) դերը մտքովս չէր անցել։ Ճռռոցի ու լույսի սիմվոլիկան բնական էր, բայց ինձ համար գիշերայինն էլ էր կարևոր։

Փաստորեն ռոմանտիկա էլ կար այդ պատմվածքի մեջ, ես էլ հարիֆ-հարիֆ կարծում եմ թե այդեղ ոչ մի գրամ ռոմանտիկա չկա :) Թե՞ լուսատտիկի ներկայությունը արդեն ռոմանտիկ ա։ Ափսոս ճղրիդը նույնը չի ներշնչում։ Վերջը քնքշությունը հասկացա՞նք։

Լիզբե՞թ

Բարեկամ
07.02.2017, 12:21
Ներողություն, որ մեջ եմ ընկնում, ինձ թվում ա՝ ձեր համատեղ պատմվածքի ամենառոմանտիկ մասը ձեր ինքնաքննարկում-ինքնավերլուծությունն ա։

LisBeth
07.02.2017, 12:21
Լիզբե՞թ

հա ջան, սխալ հասցեով ես դիմում, ես այստեղ եմ։

Ծլնգ
07.02.2017, 12:23
Դու ցինիկ ես, ու սա իմ խոսքերը չեն :P դրա համար չես տեսել ռոմանտիկան։ Ես անալայզ եմ անում, թե ոնց կարա ընկալվի դա ընթերցողի կողմից։ Ինքս ռոմանտիզմ չեմ ներդնում։

Այ մարդ ի՞նչ կապ ունի ոնց կարա ընկալվի ընթերցողի կողմից, կարծիքներից արդեն հասկացանք, որ ընթերցողի կողմից այս գործը «ոշմիձև» էլ չեր ընկալվել ;) դու հո ընթերցողի համար չես գրել, դու ասա էն ինչ ներդրել ես։

Ասում ես քնքշությունից գլուխ հանեցիր, թե՞ սկսեմ հուշումներ տալ։

Ծլնգ
07.02.2017, 12:33
Ներողություն, որ մեջ եմ ընկնում, ինձ թվում ա՝ ձեր համատեղ պատմվածքի ամենառոմանտիկ մասը ձեր ինքնաքննարկում-ինքնավերլուծությունն ա։

ես էլ եմ էդ ասում՝ չկա այնտեղ ռոմանտիկա․․․ չնայած ստեղ էլ չկա․․․ պարզվում ա ես այդ գործի գրելուն ցինիզմիցս ելնելով եմ մասնակցել․․․ :beee

LisBeth
07.02.2017, 12:33
Այ մարդ ի՞նչ կապ ունի ոնց կարա ընկալվի ընթերցողի կողմից, կարծիքներից արդեն հասկացանք, որ ընթերցողի կողմից այս գործը «ոշմիձև» էլ չեր ընկալվել ;) դու հո ընթերցողի համար չես գրել, դու ասա էն ինչ ներդրել ես։

Ասում ես քնքշությունից գլուխ հանեցիր, թե՞ սկսեմ հուշումներ տալ։

Ռոմանծիկա որ չեմ ներդրել, հաստատ :) Կարծում եմ, որ քնքշությունը բացահայտել եմ, կարելի ա հոգատարության նման բարդ կոմպլեքսը կիրառել այստեղ, զուտ անտարբեր չլինելու տեսանկյունից միմյանց հանդեպ, չանտեսելով դրա գործնական նշանակությանն էլ։ Ի վերջո միմյանց լսելն էլ կարելի ա համարել գործողություն որն ուղղված ա մյուսի բարօրությանը։ Բայց եթե սխալ եմ կարաս հուշում անես։

Բարեկամ
07.02.2017, 12:34
ես էլ եմ էդ ասում՝ չկա այնտեղ ռոմանտիկա․․․ չնայած ստեղ էլ չկա․․․ պարզվում ա ես այդ գործի գրելուն ցինիզմիցս ելնելով եմ մասնակցել․․․ :beee

Էս նախադասությունդ գագաթն էր ռոմանտիզմի :P

LisBeth
07.02.2017, 12:34
ես էլ եմ էդ ասում՝ չկա այնտեղ ռոմանտիկա․․․ չնայած ստեղ էլ չկա․․․ պարզվում ա ես այդ գործի գրելուն ցինիզմիցս ելնելով եմ մասնակցել․․․ :beee

հա լավ բան էր ասինք, քիթդ մի տնկիր, ասի չէ, դրանք իմ խոսքերը չեն:angry

Ծլնգ
07.02.2017, 12:38
Ռոմանծիկա որ չեմ ներդրել, հաստատ :) Կարծում եմ, որ քնքշությունը բացահայտել եմ, կարելի ա հոգատարության նման բարդ կոմպլեքսը կիրառել այստեղ, զուտ անտարբեր չլինելու տեսանկյունից միմյանց հանդեպ, չանտեսելով դրա գործնական նշանակությանն էլ։ Ի վերջո միմյանց լսելն էլ կարելի ա համարել գործողություն որն ուղղված ա մյուսի բարօրությանը։ Բայց եթե սխալ եմ կարաս հուշում անես։
հա դե, հոգատարություն կար․․․ այդ «լույս» խոսքի իմաստով դա արդեն բացահայտեցինք։ Բայց էլի, առաջին մասերը անտեսում ես վերջին մասի մեջ․․․ լավ, մի հուշում․ ի՞նչ էին Լույսի ու Ծղրիդի իրականությունները իրենց աչքերում, ինչպիսի՞ն էին իրենց «իրական» իրականության մեջ իրենց շրջապատողները։

Ծլնգ
07.02.2017, 12:40
Էս նախադասությունդ գագաթն էր ռոմանտիզմի :P
:goblin

Բարեկամ
07.02.2017, 12:50
:goblin
ու անսահման քնքշանք...

LisBeth
07.02.2017, 12:55
հա դե, հոգատարություն կար․․․ այդ «լույս» խոսքի իմաստով դա արդեն բացահայտեցինք։ Բայց էլի, առաջին մասերը անտեսում ես վերջին մասի մեջ․․․ լավ, մի հուշում․ ի՞նչ էին Լույսի ու Ծղրիդի իրականությունները իրենց աչքերում, ինչպիսի՞ն էին իրենց «իրական» իրականության մեջ իրենց շրջապատողները։

ահ, ես հասկացա․․ բայց քանզի շարունակում եմ նեգըթիվ վերաբերվել էս ամենին, մինչև վերջ չեմ մերկանա։

Լավն էր սաղ։

Այվի քեզ էլի ասեմ, մեծ շնորհակալություն:kiss

ivy
07.02.2017, 12:58
Այվի քեզ էլի ասեմ, մեծ շնորհակալություն:kiss

Ինձ ինչի համար, դուք եք լավը, հատկապես՝ միասին :)

ivy
07.02.2017, 13:00
Ի դեպ համատեղ պատմվածքների բաժինը կարող եք ակտիվացնել, եթե ուզում եք: Վաղուց նոր բան չի գրվել «միասին»:

Բարեկամ
07.02.2017, 17:02
Իմ մասի հետ կապված մի լրացում եկա անելու։ Փնտրեցի-գտա․ պատմությունս իրականում սկիզբ է առնում այստեղից (http://urish.livejournal.com/240062.html), չորսուկես տարի առաջ, և նոր միայն անդրադարձ ստացավ։

Marcus
09.02.2017, 00:42
Ես էլ ուզում էի գնայի հոգեբանի մոտ, բայց արդեն չեմ ուզում :) Մերսի Բարեկամ :love Կներես, որ հերոսիդ վամպիրի նմանեցրի:

Marcus
09.02.2017, 00:45
6․ Պատը

"էտ"-երն ինձ համար էլ էին ճիշտն ասած աչք քերող։
Նիհիլիստական ձգտումներ, դժգույն /պատի սև ժամացույցը վկա/, հերոսը/հեղինակը կյանքից պաշտպանվելու-պատսպարվելու կարիք ունի ասես, և իրեն մխրճել է կարծր պատի մեջ, դեռ մի բան էլ՝ ինքը տեսնում է բոլորին, իսկ իրեն՝ ոչ ոք։ Իսկ կարիքն այդ, կարծես, ծնվել է անապահովությունից։ Այդ առումով, ի դեպ, սա առաջադրանքի կատարման սահմաններում լավագույնն էր բոլորից․ մաքուր կախվածություն ինչ-որ մեկի համար միակը, ամենագեղեցիկը լինելու/պատահելու անհրաժեշտությունից, որից ծնվում է խանդը, և որի մի-փոքր սասանումը առաջացնում է պատի մեջ ամփոփվելու, վերանալու, կորչելու ցանկություն։

Մերսին էս գրածիդ համար էի ասում: :)

Marcus
09.02.2017, 00:51
4. Պարասոմնիա

Հա, ներկայացրածը պարասոմնիա էր ոնց որ թե, ինչքանով, որ հասկանում եմ էս բառի իմաստը, բայց չէ՞ր կարելի մի քիչ ավելի կրեատիվ լինել վերնագրի հարցում, ոչ թե հենց բռնել, տերմին դնել: Կամ եթե պիտի էդպես կոչվեր, կարելի էր օրինակ մի քիչ հետաքրքիր խաղեր անել, ասենք՝ պարասոմնիA դնել կամ եսիմ, ուզում եմ անպայման մի բանին կպած լինեմ, կռիսությունս բռնեց, թե ինչ :)).
:D

ivy
09.02.2017, 14:09
Տարբեր տեղերում ժամանակ առ ժամանակ գրել եմ, որ քնի հետ կապված տարօրինակ բաներ են հետս կատարվում: Տատիկիս «այցելությունների» մասին էլ կարծեմ բլոգումս էի ժամանակին գրել. դրանք սովորաբար լինում են, երբ արդեն համարյա քնած եմ, բայց դեռ ոչ լրիվ: Ու ընդհանրապես մոտս ուրիշ բաներ էլ են լինում քնի թեմայով, ներառյալ՝ քնած ժամանակ ինչ-որ բաներ անելը, որոնք հետո չեմ հիշում: Կամ էնպիսի վառ ապրումներ ունենալը, որ թվա, թե արթուն եմ, երբ իրականում քնած եմ: Երևի դրանք բոլորն էլ պարասոմնիաների (https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D6%80%D5%A1%D5%BD%D5%B8%D5%B4%D5%B6%D5%AB%D5%A1) տակ են անցնում:
Պատմվածքում ներկայացված իրավիճակը տարբեր իրադարձությունների համադրություն էր: Ինձ էլ է ավելի հեշտ գրել էն բաների մասին, որոնք գիտեմ, տեսել եմ, եղել են, կամ հենց ինքս եմ ապրել, բայց դրանց համադրությունը հաճախ հորինված է: Այսինքն՝ պատմությունը կարծես թե իրական տեսարաններ է ներառում, բայց սյուժեի ընդհանուր կառուցվածքը մտացածին է:
«Կողքի սենյակում գտնվողը» հենց էդպես էլ ուզում էի, որ անսեռ ու անդեմ մնա: Գուցե ուրիշ դեպքերում լավ զարգացնեի կերպարը, բայց էս պատմվածքում էսպես էի ուզում: Նույնիսկ վերջում մի տեղ գրել էի «ասաց նա՝ առանց հազալու, համարյա արքայազնի նման», բայց հետո էդ «համարյա արքայազնի նման»-ը հանեցի, որ լրիվ անդեմ մնա կերպարը: Ի դեպ, «արքայազնի» վերաբերյալ: Եթե նկատեք, «արքայազն» ու «պարահանդես» բառերն առաջին անգամ ասում է «կողքի սենյակում գտնվողը», ով, մեղմ ասած, թարմ վիճակում չի, ավելի կոնկրետ՝ հարբած է, ու նույնիսկ չի տարբերում գիշերանոցը զգեստից: Էնպես որ, չարժեր էդ բառերին կառչելով՝ գլխավոր կերպարին «աղջիկ» պատկերացնել, ու դա էլ անմիջապես տարածել հեղինակի վրա՝ էն դեպքում, երբ մնացած ամեն ինչը պիտի հուշեր, որ կերպարը էդքան էլ աչոնական տարիքում չի: Իհարկե, չես կարող պահանջել ընթերցողից լավ խորանալ ամեն ինչի մեջ, բայց սա մենակ իմ գրածին չի վերաբերում: Ընդհանրապես, մեզ մոտ «չխորանալու» տենդենցը միշտ էլ եղել է ու կա: Իսկ գուցե ավելի հետաքրքիր լիներ հենց էդ առաջին հայացքից չերևացողները բացահայտելը: Դա էլ իհարկե ժամանակի ու հավեսի հարց է. երևի ոչ բոլորը հավես ունեն մի պատմվածքը մի քանի անգամ վերընթերցել ու ամեն տողի մեջ խորանալ, ինչը նույնպես կարելի է հասկանալ:

Մեկ էլ մի բան եմ ուզում ասել ընդհանուր դուետների մասին:
Էս մեկն իհարկե էնքան լայնացավ, որ յոթյակ դարձավ, բայց եթե որոշենք նորից շարունակել «համեստ» դուետների շարքը, ապա կարող ենք դա անել: Երեկ գրեցի, որ Վոլտերային դիմեք ցանկության դեպքում, բայց հետո մտածեցի, որ դուետները (ինչպես նաև դիմակները) այնուամենայնիվ կկարողանայի ինքս շարունակել, եթե մարդիկ մասնակցելու ցանկություն ունենան:
Էնպես որ, կարող եք գրանցվել ցանկացած պահի:
Հիշեցնեմ, որ ամեն երկու գրանցման դեպքում նոր դուետ է բացվում:

StrangeLittleGirl
09.02.2017, 14:12
Ռիփ, սաղ հեչ, վերջը կասե՞ս էս մի դուետի օրիգինալ կազմում մյուսն ով էր:

ivy
09.02.2017, 14:14
Ռիփ, սաղ հեչ, վերջը կասե՞ս էս մի դուետի օրիգինալ կազմում մյուսն ով էր:

Գրել էի՝ արդյունքներն ամփոփելիս:
Նայիր, քո ու Բարեկամի անվան կողքին նշված է՝ «գրանցված մասնակից»:




1. Օուեն Մարթընը
Բարեկամ (գրանցված մասնակից)

2. Սուրճ ու կոկա-կոլա
StrangeLittleGirl (գրանցված մասնակից)

3. Երեք Արվեստները
Ծլնգ

4. Պարասոմնիա
ivy

5. Գիշերային միջատների կյանքից
LisBeth և Ծլնգ

6. Պատը
Marcus

7. Մոսֆիլմ
LisBeth

ivy
09.02.2017, 18:17
Հիշեցնեմ, որ ամեն երկու գրանցման դեպքում նոր դուետ է բացվում:

Մի հոգի արդեն գրանցվել է ու սպասում է իր մրցակցին:

ivy
11.02.2017, 12:41
Մի հոգի արդեն գրանցվել է ու սպասում է իր մրցակցին:

Մեկն էլ գրանցվեց մի երկու օր առաջ, բայց հետո միտքը փոխեց, մինչև ես թեման կբացեի. էնպես որ երկրորդ տեղը դեռ ազատ է։

Mephistopheles
19.02.2017, 03:45
Շնորհավոր Այվի ջան, հաղթանակդ բարով վայելես, ապրի Բարեկամը իր երկրոդ տեղի համար և Բյուրն իր բերջին պատվավոր տեղի համար արժանի ա հովասանքի...

մնացածներին ամոթ, անբաշարների մեկն եք...

Բարեկամ
19.02.2017, 03:59
Շնորհավոր Այվի ջան, հաղթանակդ բարով վայելես, ապրի Բարեկամը իր երկրոդ տեղի համար և Բյուրն իր բերջին պատվավոր տեղի համար արժանի ա հովասանքի...

մնացածներին ամոթ, անբաշարների մեկն եք...

Բյուրը երրորդ պատվավոր տեղում ա :)) Վերջին պատվավոր տեղում Լիզբեթ-Ծլնգն ա։

StrangeLittleGirl
19.02.2017, 14:07
Բյուրը երրորդ պատվավոր տեղում ա :)) Վերջին պատվավոր տեղում Լիզբեթ-Ծլնգն ա։

Նա ուզում ա ինձ ջղայնացրած լինի :))

Mephistopheles
19.02.2017, 18:34
Բյուրը երրորդ պատվավոր տեղում ա :)) Վերջին պատվավոր տեղում Լիզբեթ-Ծլնգն ա։

սա Բյուրի համար բավականին լավ արդյունք ա, դրա համար եմ գովացել... առաջներում սկի հազիվ հնգյակի մեջ ա եղել, էն էլ 7 մասնակցի ժամանակ...

ivy
19.02.2017, 18:51
սա Բյուրի համար բավականին լավ արդյունք ա, դրա համար եմ գովացել... առաջներում սկի հազիվ հնգյակի մեջ ա եղել, էն էլ 7 մասնակցի ժամանակ...

Հատուկ քեզ նման չար ձյաձյաների համար :P

Բյուրը` հաղթող (https://www.akumb.am/showthread.php/65077-Ստեղծագործական-մրցույթ-Պատահական-ծանոթություն-Քվեարկություն-և-քննարկում)
Ու նորից` Բյուրը հաղթող (https://www.akumb.am/showthread.php/65919-Տարօրինակ-պատմություն-քվեարկություն-և-քննարկումներ?p=2492407&viewfull=1#post2492407)
Ու մի հատ էլ (https://www.akumb.am/showthread.php/64253-Պարագրում-քվեարկություն-և-քննարկում-փորձարարական-ստեղծագործական-մրցույթ)

Mephistopheles
19.02.2017, 19:08
10 տարվա մեջ 3 անգա՞մ... վատ չի, Բյուրի համար