PDA

Դիտել ողջ տարբերակը : Սխալը windows xp-ում է՞, թե՞ որտեղ



S.O.S.
16.01.2017, 23:21
Ինչու՞ grapaharan.org կայքի էջերը և կայքում եղած գրքերը w10-ում բացվում են կոռեկտ, իսկ xp-ում սխալներով (չակերտների, բազմակետերի և էլի ինչ-որ սխալներ):Կայքն առաջարկում է նաև կայքում եղած գրքերի ներբեռնում epub ֆորմատով: w10-ով ներբեռնած epub-ի բովանդակությունը կոռեկտ է, բայց գրքի անունը՝ անհասկանալի նշաններ: Նույն գիրքը xp-ով ներբեռնելու դեպքում կոռեկտ են և գրքի անունը և բովանդակությունը: Ինչու՞ է այդպես խառը արդյունքներ, որտե՞ղ է սխալը և ինչպե՞ս այն ուղղել:
Նմանատիպ սխալը կրկնվում է նաև Վիքիդարանի գրքերի հետ, իսկ ուրիշ կայքերում այդպիսի բան չեմ նկատել:

Աթեիստ
17.01.2017, 01:08
Որ ավելի կոնկրետ ասես, թե ինչ սխալներով են բացվում գրքերը, միգուցե կարողանամ օգնել։
Մեկ էլ ասա, թե ինչ բռուզերով ես բացում, ու որ բռաուզերի որ տարբերակով (version)։

S.O.S.
17.01.2017, 20:33
Նախ՝ թեմայի հետ կապ չունեցող մի հարց: գրանցվելու ժամանակ ինձ ուղարկած նամակն ինչու՞ է անգլերեն և ոչ թե հայերեն: Հարցը քեզ չի ուղղված, բայց երևի թե պատասխանը իմանաս: Սա հենց այնպես: Անցնեմ առաջ:

...Մեկ էլ ասա, թե ինչ բռուզերով ես բացում, ու որ բռաուզերի որ տարբերակով (version)։
Ինձ թվում է թե արդեն որոշ բան սկսեցի հասկանալ, բայց դա չի խանգարում որ պատասխանեմ հարցերիդ ու սպասեմ պատասխանի:
xp-ում ունեմ 2 բրաուզեր՝ Firefox 50.1.0 և Chrom 49.0.2623.112m: Firefox-ով բացած կայքի էջերում ու գրքի բովանդակությունում չակերտների սխալ կա՝ սկզբի չակերտների փոխարեն 1 հատ ստորակետ է, վերջի չակերտների փոխարեն «ե» տառը: Ներբեռնած epub-ի մեջ այդ սխալը չկա, բայց նախադասության սկզբի բազմակետերի փոխարեն (եթե հիմնական տեքստում դրանք եղել են) 3 հատ ուղղանկյուն վանդակներ են: Chrom-ով բացելու դեպքում միայն epub-ի բազմակետերի սխալն է, մնացածը ճիշտ է:
w10-ում ունեմ Microsoft Edge և Chrom 55.0.2883.87m : Chrom-ով բացելու դեպքում դարձյալ միայն epub-ի բազմակետերի սխալն է, մնացածը ճիշտ է: Edge-ով բացելու ժամանակ էլի epub-ի բազմակետերի սխալն է, իսկ epub գրքի անունն էլ անհասկանալի նշաններ են՝ այս տեսքով Ô±Ő¶ŐˇŐ¶Ő±Ö€ŐĄÖ‚ Ő°Ő¸Ö‚Ő¬Ő«Ő˝.epub :
Այսքանը: Իմ կարծիքով շատ խառը չի գրված:

S.O.S.
21.01.2017, 17:42
Մեկ պրոբլեմի լուծումը գտել եմ, մյուս երկուսի մասին էլ կարծիքս կասեմ:
1. Firefox-ում փոխեցի տառատեսակը Liberation serif և չակերտների հարցը կարգավորվեց:
2. Քանի որ հիմնական տեքստում եղած բազմակետերը epub գրքում 3 հատ ուղղանկյուն վանդակների տեսքով երևալը կրկնվում է բոլոր 4 բրաուզերների դեպքերում, կարծում եմ որ դա բազմակետերը սխալ ձևով կայքում տեղադրելու արդյունք է:
3. Իսկ epub-ի անունի հետ կապված սխալի (Ô±Ő¶ŐˇŐ¶Ő±Ö€ŐĄÖ‚ Ő°Ő¸Ö‚Ő¬Ő«Ő˝.epub) պատճառը պտի փորձեմ գտնել: