PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյո՞ք խնդիրը աշխատելու օրերի ու ժամերի քանակի մեջ ա։

Արամ
11.01.2017, 02:25
Քանի որ էս քանի օրը շատ ա քննարկվում ձմեռային արձակուրդները կրճատելու թեման, մի փոքր ուզում եմ անդրադառնալ դրան, մի քիչ քննարկենք։

(Ես կոնկրետ ծրագրավորողների մասով օրինակ կբերեմ, բայց թեման իհարկե սահամանփակված չէ ծրագրավորողներով ու ցանկալի կլինի լսել ուրիշ մասնագիտությունների նրբությունները)

Շատ աշխատելը դա դեռ ճիշտ ու որակով աշխատել չի (դեպքերի մեծամասնությունում ճիշտ հակառակն ա)։ Փորձեմ բացատրել։ Լավ ծրագրավորողի կարևորագույն հատկություններից ա աշխատելու ժամանակ Big Picture - ը մտքում պահելը։

Ի՞նչ ա իրենից ներկայացնում Big Picture-ը․ դա համակարգի ընդհանուր տեսքն ա, ֆունկցիոնալը, պահանջները, միջավայրը։

Ինչի՞ ա կարևոր դա միշտ մտքում պահելը, որովհետև համակարգի մեջ ավելի փոքր կոմպոնենտներ նախագծելուց պետք ա հստակ պատկերացնել, թե էդ կոմպոնենտները ինչ կյանք/դիրք/վիճակ են ունենալու համակարգում։ Եթե սա անտեսվի, ապա նախագծված կոմպոնենտը կենսունակ չի լինի համակարգում կամ լավագույն դեպքում կլինի թերի կենսունակ։

Իսկ ինչի՞ են բերում ոչ կենսունակ/թերի կենսունակ կոմպոնենտները՝ ամբողջ համակարգի թերի աշխատանքի։

Կոմպոնենտ նախագծելը պահանջում ա X ջանք։ Համակարգում կենսունակ կոմպոնենտ նախագծելը պահանջում X * a ջանք, կամ միգուցե X ^ a։ Ու ամենակարևորը՝ մաքսիմալ կոնցետրացում։

Հիմա հարց, հնարավոր ա արդյո՞ք նմանատիպ ծանրաբեռվածության դեպքում աշխատել 6-8 ժամից ավել։

Նման ծանրաբեռնված աշխատելուց հետո շարունակելը կամ նման ձևով ծանրաբեռնված չլինելով աշխատելը բերում ա կատաստրոֆիկ սխալների, որոնք շտկելու համար պահանջվում ա էլ ավելի երկար ժամանակ։

Արդյո՞ք խնդիրը աշխատելու օրերի ու ժամերի քանակի մեջ ա։

StrangeLittleGirl
11.01.2017, 02:43
Լավ թեմա ես բացում։

Ինձ թվում ա՝ արդյունավետության համար օրը ութ ժամից ավել չարժե աշխատել։ Կարծեմ հետազոտություններ էլ կան, որ ասում են՝ ութ ժամից ավել աշխատելուց աշխատունակությունը կտրուկ ընկնում ա։ Կամ վատթարագույն դեպքում եթե ձև չունես, պիտի աշխատես, կարևոր ա գոնե ծանր մտավոր աշխատանք պահանջող հատվածները չորս-հինգ ժամից ավել չանել։ Ես օրս տենց եմ կառուցում։ Երբ երեկոյան երկու-երեք ժամ պիտի աշխատեմ, փորձում եմ նենց անել, որ էդ ընթացքում մենակ մեյլեր գրեմ ու էքսպերիմենտիս պլանավորմամբ զբաղվեմ։

Ու կարծում եմ՝ շատ կարևոր ա նաև քունը։ Քնի պակասից աշխատանքի որակը կտրուկ ընկնում ա։ Դրա համար եթե մեկ-մեկ մի օր ուշ եմ քնում, հաջորդ օրը ուշ եմ վեր կենում, ուշ եմ գործի գնում, որովհետև գիտեմ՝ ավելի լավ ա էդ երկու ժամը քնեմ, հետո վեց ժամ արդյունավետ աշխատեմ, քան թե քնահարամ գնամ գործի, աշխատանքս յա մի ժամի լինի, յա չլինի։

Ու մեկ էլ կարծում եմ խնդիրն աշխատանքային ժամերի մեջ ա։ Մինչև առավոտը տասը ես ուղղակի զոմբի եմ, էդ տենց ա, բան չես կարա փոխես։ Էդպես են նաև բազմաթիվ այլ մարդիկ, որոնք հաճախ չեն խոստովանում, որովհետև հասարակության ընդունված կարգ չի։ Ու ասենք եթե մյուսների պես ես էլ 8-ին գնամ գործի, առնվազն երկու ժամ անկապ կկորցնեմ, մինչդեռ 10-ից վեցը կարամ ամբողջ թափով աշխատեմ։

Տենց։ Էլի մտքեր ունենամ էս թեմայով, կասեմ։

Հա, մեկ էլ արձակուրդն ա կարևոր, բայց էդ էլ հետո։

Հայկօ
11.01.2017, 03:05
Դե նույն ծրագրավորման մեջ (ու ոչ միայն) կա focus factor` կենտրոնացած աշխատանքի գործակից հասկացությունը: Օրական ութ ժամ գործի տեղը լինող ծրագրավորողի համար focus factor-ը լավագույն դեպքում 0.65 ա, ու էդ շատ նորմալ հաշվի ա առնվում բոլոր պլանավորումների ու աշխատանքի կազմակերպումների ժամանակ:

Վիշապ
11.01.2017, 03:30
Ինտերնետում լիքը հոդվածներ կան, եթե ման գաք ասենք` "hard work vs smart work": Ցանկացած ոլորտում (սկսած ասենք սվաղչիությունից կամ քարտաշությունից, վերջացրած ասենք միկրոսխեմաների կամ տիեզերքրը ուսումնասիրող արբանյակների նախագծումով), ավտոմատիզացիայով, ինովացիաներով, տեխնոլոգիան կատարելագործելով, խելացի հաշվարկներով և այլնով կարելի է աշխատանքի էֆեկտիվությունն ու որակը բարձրացնել, պահանջվող ժամանակն ու ռեսուրսներն էլ պակասեցնել: Բայց խելացի լուծումներ տալու համար փորձ է պետք, իսկ փորձի համար պետք է սկզբում շատ աշխատել :)
Հետևաբար ջահել ու անփորձ = շատ աշխատանք, շատ սխալներ, շատ ու ոչ օպտիմալ թեյնինգ, շատ փորձեր -> X կամ Y<X արդյունք
Ծեր, (խելացի, ռացիոնալ) ու փորձառու = քիչ աշխատանք, քիչ սխալներ, օպտիմալ թրեյնինք, քիչ փորձեր -> X kam Y>X արդյունք

Բոլոր մարդիկ չի որ արագ են զարգանում, կան «փորձառու» բայց old school մարդիկ, որոնց վրա իրենց փորձը, սխալները, ժամանակը ոչ մի գրող ու ցավի ազդեցություն չեն թողնում, մարդիկ ոնց հին սովետական մալայով գաջ են քսում, շարունակում են նույն հին սովետական մալայով գաջ քսել ու դեռ մնացածին էլ համոզել, որ դա ամենաճիշտն ա :Ճ

Reh32
20.01.2017, 14:09
Դեդլայն. ու էնպիսի դեդլայն, որ ինձ կթվա , որ էտ դե ձև չկա, որ ես հասցնեմ. Եթե չունեմ դեդլայն դե ժամանակը դառնում ա անկառավարելի. խնդիրը ժամերի ու օրերի քանակի մեջա, եթե պրոֆեսիոնալիզմ ես ուզում, ինչքան շատ ենքան լավ, իսկ եթե որակով գործ, ուրեմն ոսկե միջինը պետքա գտնել արագության ու ժամանակի. Եթե շատ ա ժամանակը կենտրոնացումը բավականին թույլա. Իսկ եթե քիչ ա ժամանակը կենտրոնացումը բավականին մեծա.

Lion
20.01.2017, 18:57
Ես, որպես նախկին 14 տարվա պետական ծառայող ու ներկայիս մասնավոր ոլորտի իրավաբան իմ կարծիքն ունեմ՝ իրականում այս ամենը դատարկ խոսակցություն է: Նույն պետական համակարգում պետական ծառայողների զգալի մասը, չնայած իրենց աշխատանքային օրը 8 ժամ է, սակայն այդ ժամանակի մեծ մասում պարապ են լինում, որի պատճառը ոչ թե ու ոչ այնքան իրենց անձնային որակներն են, թեև դա էլ է դեր խաղում, այլ՝ աշխատանքի կազմակերպման համակարգային խնդիրները, լայն իմաստով: Այ հենց այդ հարցը պետք է լուծվի, թե չէ հիմա մոդա է, խեղճ պետական ծառայողներին ով տեղից ելնում է, քարկոծում է, կարծես երկրում ստեղծված վիճակի հիմնական մեղավորներն իրենք են...

Վիշապ
20.01.2017, 19:54

Lion, ինձ թվում է, թեման վայթե առնչվում էր աշխատանքի կազմակերպման խնդիրներին քչից շատից ռացիոնալ իրավիճակում, օրինակ ասենք՝ ռեսուրսների ու պլանների կազմակերպմանը IT ձեռնարկությունում, ասենք՝ ինչ-որ նախագիծ իրականացնելու համար։
ՀՀ պետական ապարատը ռացիոնալ իրավիճակի հետ կապ չունի, որովհետև չկա որևէ ռացիոնալ նպատակ ու դրան հասնելու պլաններ, հետևաբար չկա big picture պատկերացնելու, նպատակներին հասնելու, ալգորիթմներ ձևակերպելու ու ծանրաբեռնվածությունը աշխատողների մեջ բաշխելու օպտիմիզացիայի խնդիր ։Ճ Պարզապես շեֆը թալանում ա, իսկ աշխատողները պարապ ֆռֆռում են։ Միակ զբաղվածությունը շինծու հաշվետվություններ կազմելու թղթաբանություններն են։ Դե եթե big picture պատկերացնենք :Ճ

StrangeLittleGirl
20.01.2017, 20:20

Վիշապ, ասածիդ հետ համաձայն եմ, բայց հայկական իրականությունից դուրս էլ ահագին շատ են նենց ղեկավարությունները, որ հեչ ռացիոնալ չեն կազմակերպում իրանց աշխատողների աշխատանքը: Նայի, հենց մեր հետազոտական կենտրոնը վերցնենք: Շաբաթվա մեջ 10-15 ժամ գնում ա զանազան անիմաստ միթինգների վրա, էս էլ լավագույն դեպքում, եթե պրեզենտացիա չունես: Հետո էլ շեֆը բողոքում ա, որ մարդիկ չեն տպագրվում: Բայց տպագրման համար էքսպերիմենտներ ա պետք անել: Էքսպերիմենտի համար ժամանակ ա պետք: Շաբաթվա մնացած 20-30 ժամը հինգ-վեց հոգի պիտի իրար մեջ բաժանեն եսիմ ոնց: Դրան գումարած իրանց հորինած գլխացավանք բյուրոկրատիան: Ես էդ հետազոտական կենտրոնում մի տարի ա, ինչ աշխատում եմ, բայց վերջին երկու ամիսն ա, ինչ արդյունավետ եմ աշխատում, որտև հմտորեն հնարավորինս շատ միթինգներից թռած եմ ման գալիս: Հիմա կողքից նայողը կասի՝ մի տարի պարապ նստած էի: Չէ, մի տարի իրանց բյուրոկրատական ու տեխնիկական հարցերն էի լուծում:

Վիշապ
20.01.2017, 23:52

Հա ճիշտ ես, ես բան չասի: Ահագին բան կախված ա ղեկավարի աշխարհայացքից, վերաբերմունքից, ընդհանուր խնդրի դրվածքից և այլն, ասենք պետական գրանտներով սնվող կազմակերպությունում պարզ է բյուրակրատիան ու ջուր ծեծոցին ավելի շատ է լինելու, քան թե շուկա շատ արագ մտնել ցանկացող անկախ ստարտափ ընկերությունում: Ու կան մարդիկ, որ դեմ չեն բյուրոկրատիային, որովհետև հենց դրանով են սնվում, իրական խնդիրներ լուծելու համար իրենք ոչ պիտանի են, ոչ էլ այդպիսի ձգտումներ ունեն: Ու կան նաև աշխատողներ, որ իբր բողոքում են, բայց իրականում դեմ չեն իրենց անկարողությունները ղեկավարների վրա բարդելուն…
Ինձ թվում է, «աշխատելաոճը» դա մարդուս աշխարհայացքի, դատողության, էգոիզմի, ազատության ձգտումների ու էլի ինչ-որ բանի անուղղակի արտապատկերումն է, այսինքն ինչ մարդիկ են, այն էլ համակարգն է: Մի խոսքով ինչ ժողովուրդն է, այն էլ իշխանությունն է… (էս մեկը չպիտի ասեի):