PDA

Դիտել ողջ տարբերակը : Կատվի օրագիր



Marcus
11.01.2017, 00:06
Երգից ա սաղ: Ներսիցս պոկվում ա սև ու կապույտ մի բան, մի բան, որ ներսումս ա, ներսիցս ա, թե հենց ամբողջ ներսս ա՞: Չէ, ամբողջը չի, ինքը որ պոկվում ա, տակը մնում ա Ես, չէ, ես չէ, ներսիս մյուս մասը, չէ, ամբողջ ներսս, չէ: Էտ սև ու կապույտ եսիմինչը դանդաղ ա պոկվում: Պոկվում ա ու սկսում ա իրան պատերով տալ: Խփում ա պատից կախված նկարի ապակուն ու ջարդում ա: Եսիմինչ ջան, մի քիչ կամաց էլի, տնեցիք քնած են, հետո ապակու փշուրները ընկան ակնողնուս, հմ, բա որ վնասվե՞մ, ահահհահա: Լսի, մի արա, ու՞ր, ու՞ր, հանգստացի, հմմ: Կուզես մի բան խմի, ինչ տամ քեզ, պիվա: Կարողա՞ վալերյանկա ուզես: Կատուներին չի կարելի բայց: Բայց դու կատու չես: Դու եսիմինչ ես: Լսի, զգույշ մենակ պատուհանը չջարդես, չփախնես էլի խնդրում եմ: Կարողա՞ ծխես : Չէ՞ : Մի հատ մարլբորո կա պայուսակումս նոյի թվից, հմ՞: Բա ի՞նչ անեմ քո համար, եսիմինչ ջան:
-You, you look like summer.
Ինչ ես խոսում: Ինձանից ինչ սամեռ: Հետ արի, հետ արի, ու՞ր, ու՞ր: Հերիքա: Դու ջարդեցիր գրապահարանի ապակին, վրան Ֆեռնի նամակն էր, ու Քրիստաբելի նկարները ինձ նկարած: Եսիմինչ մի արա:
- You, you look like summer.
Լսի կարողա աշխատանք ճարես հմ՞: Ինչի՞ դուրս եկա: Դե կներես, պետք էր, չէ, չկար ուրիշ տարբերակ: Հավատա ինձ, չկար: Նորը կգտնենք, հմ՞:
- Oh, but your love is such a swamp
Ինչ ես խոսում՞:
-You don't think before you jump
-Yes, I don’t.
Էս ինչ երգա: Շուշնա ուղարկել: Լավնա: Հա շատ:
Հանգստացար հա մի քիչ ոնց որ:
- And I said I wouldn't get sucked in
I...
- You're the only thing I want.

Գալիս ես՞ : Դե արի; Վաղը դժվար օր ա շատ սպասվում: Հա չէ՞: Եսիմի՞նչ: Ուր՞ ես, ու՞ր ես: Կորավ: Թե ե՞ս քնեցի: Հա աչքերս փակվեցին: Երազիս մեջ եմ, որովհետև կռիվ եմ անում ինչ որ մարդկանց հետ, հմ՞, բա Եսիմինչս ի՞նչ եղավ: Կապույտս, Սևս, մենք երբևէ կհանդիպե՞նք:

Marcus
11.01.2017, 00:09
Էս ամեն ինչը նման ա ինչ-որ բարձր տեղից ընկնելու: Ես ընկնում եմ, բայց չեմ հասնում գետնին, տեսնում եմ մեծ ժայռերը, որոնց պիտի բախվեմ ու վախենում եմ, բայց չեմ բախվում, օրերով ընկնում եմ՝ անընդհատ: Մտածում եմ, որ ըհը, հիմա, այ էս ա, ու վերջ: Բայց վերջը չի գալիս, ես անըդհատ ընկնում եմ:

Marcus
11.01.2017, 00:10
Սենյակիս պատին նկարածս կատուն այսօր կենդանացավ: Գլխին էտ մանուշակագույն գլխարկը՝ սկսեց քսմսվել ոտքերիս:
-Իսկ ես կարող եմ էդպես:
-Էդպես ինչպես:
-Կարող են մտնել պատի նկարի մեջ:
-Ոչ, էնտեղ ոչ ոք չունի քո կարիքը:
-Իսկ էստեղ ով ունի:
Կատուն լռեց ու ինձ ծխախոտ առաջարկեց: Ասացի, որ չեմ ծխում, բայց նա պնդեց: Ես թույլ մարդ եմ, ինձ հեշտ է համոզելը, մանավանդ, որ նրան շատ էի սիրում, որովհետև ես էի ստեղծել:
-Ամեն կիրակի կգամ քեզ մոտ:
-Լավ,-ասացի ես,- անուն ունես:
-Չէ:
-Շատ ավելի լավ,- ասացի ես,- ինձ ծխախոտ կբերես:
-Հա:
-Ես ունեմ քո կարիքը:

Marcus
11.01.2017, 00:11
Հերթական ավտոբուսն ա անցնում, որը չի գնում ռայկոմ, Իռան նստեց իրա ավտոբուսը, իսկ ես՝ չէ, արդեն 11-ն ա, ու չի էլ գա, Իռան հիվանդ մեռնում էր, ասեցի, որ հաց ուտի, հաց չի ուտում, ես տաքություն ունեմ, ինձ սիրում են, հարգում են, ինձ սիրում ե՞ն, հարգում ե՞ն: Ինձ սիրում են, որտև փող, փող, փող, ինձ տշում են, я пустое место , որտև փող փող փող: Քո ամենամոտիկ ընկերը ուզում ա ինձ կպցնի, դու ինձ թողեցիր,
իմ հին սերը թռավ ինքնաթիռով, նորը՝ սպանեց, քո ընկերը անասուն ա, իմ տնօրենը անասուն ա, ես տաքություն ունեմ, մարմինս ցավում ա, ես տաքսի եմ նստում, ես գնում եմ գնում եմ գնում եմ գնում եմ...Փող փող փող փող փող փող փող, գլխացավ, կոշտ հազ, փող փող փող փող, կեղտոտ մարդիկ: Սաղ ինչ-որ բան են ուզում... փող փող փող փող, սե՞ր, սե՞ր, սե՞ր՝ Չէ, սեր չկա, Չեխովը լավ գրող չի, Պանդորա, Մարինա Ցվետաևվան իրա երեխեքին չէր սիրում, դու էլ ինձ չես սիրում,՝ չէ, սիրում ես, ես տեսել եմ, Էգո էգո էգո էգո, ես ընկնում եմ:

Marcus
11.01.2017, 00:13
Ես մտածում էի, որ սուրճը կարող էր և ավելի լավը լինել, մինչ պատահաբար հաեյելու մեջ տեսա ինձ: Ես նստած էի, ավելի ճիշտ փռված ու սուրճ էի խմում: Չեմ հիշում ՝ ով, գրողներից կամ հոգաբաններից ասել էր, որ հանդիպումը ինքդ քեզ հետ ամենասարսափելիներից է , բայց ես ոչինչ չզգացի իմ հանդեպ՝ ոչ սեր, ոչ զզվանք, ոչ քնքշություն, ոչ արհամարհանք, ո-ինչ///զրո///!!!!!!

Marcus
11.01.2017, 00:42
Ատամնաբույժիս ձեռքերից լիմոնի ու ծխախոտի հոտ ա գալիս: Ծխախոտի, որովհետև երկու րոպե առաջ ծխում էր ու լիմոնի, երևի որովհետև օճառը լիմոնի էր:
-Ըհը, Մար ջան, ռենտգենն էլ արեցինք, հեսա կհասկանանք՝ ինչից ա:
Մի ժամ նայում ա ու չի հասկանում: ( Մա՛ր, արի՛ ասենք էլի՝ ինչից ա: Չէ, գի՞ժ ես, ինքը չի հասկանա էտ, սու՛ս: Մա՛ր, խնդրու՛մ եմ, տե՛ս՝ ոնց ա տանջվում: Լսի՛, ինքը մի քիչ առաջ քեզ դիմեց ազիզով, ո՞նց կարա ինքը հասկանա, որ քո ատամի մեջ մարդ ա բորբոքվել: Տենց լավ չի, արի անունն էլ ասենք ու հասցեն էլ, թող գնա իրա հետ հարցերը լուծի: Ես հասցեն չգիտեմ: Վայ, գիտես: Հա՛, ճիշտ ա, Բագավան 1):
-Անի՛, մի հատ է ռենտգեն արա՛:
(Չէ՛, էլի ես էտքան փող չունեմ: Դե ասա՛: Չէ՛, սուս ):
-Բա՞ն ասեցիր Մար ջան:
-Չէ՛, ասում եմ, տաքից ցավում ա, սառից հանսգտանում:
Անին գնաց կորավ գրողի ծոցը իրա մունաթ դեմքով, ստիպված ինքը արեց էլի: Արեց, էլի նայում ա, Անին եկավ, սեղմեց նկարելու եսիմինչը:
-Անի, ի՞նչ ես անում, արել եմ արդեն:
-Վայ, էս ե՞րբ արեցիք:
(Աաա, դեբիլ):
-Անի, էտ կարողա սելֆի՞ էիր անում:
(Ղժացինք Անիի վրա, պրծանք, դե մի բան արե՛ք ):
Վերջը մի կերպ մի ժամում հազիվ գտանք, որ ատամն էր բորբոքվել ու որի պատճառով էին ցավում մի տաս հատ միասին….
Դուրս եկա, էս ինչ ցուրտ ա, ձյուն ա գալիս, ես դեռ զգում եմ ծխախոտի ու լիմոնի հոտը: Հագս էն կուրտկան ա, որ ես ու ատամիս ցավը միասին էինք առել: Ես գնում եմ տուն ՝ հիշելով դեբիլ, մունաթ Անիին, հեռուստացույցի ռուսական պոպսան ու մտածում, որ էսօր տուն չեմ հասնի հաստատ:

Marcus
15.01.2017, 13:42
Зря (с кем?) ты думаешь о смерти,
Я хочу найти письмо в пустом конверте
И прочесть тебе.

Marcus
19.01.2017, 22:07
Զզվում եմ էն բոլոր մարդկանցից, ում պատճառով չեմ կարա էս գիշեր հանգիստ խղճով ինքնասպան լինեմ:

Marcus
21.01.2017, 14:20
Ինձ վերջապես գնեց իմ առաջին ստրուկը: Մի տեսակ հակասական կարող է հնչել, բայց իմ տերը իմ ստրուկն է: Դա դարերից եկող ավանդույթ է բոլոր արիստոկրատ կատվատոհմերում:

Marcus
22.01.2017, 23:27
Мой последний враг, твой лунный лик пришел опять ко мне во сне. Он угрожал, он оскорблял, он унижал мою и так измотанную душу и больное тело. Мой новый враг, зачем было меня убивать? Мой новый друг, мой злейший друг, мой близкий друг, мой старый друг, ведь я уже была мертва. Мой жестокий враг, мой подлый враг, я брошу тебя в ночи, в зимние, холодные ночи, где я бродила каждую ночь во сне, босиком, где я бежала от всех, где я жалела себя и любила тебя, где я была одна, и были со мной только Марина- любовь моя, и Кошки мои- вечные призраки, мои тихие, нежные, осторожные, не злые подружки …и была я неземной ( ВПРОЧЕМ Я НИКОГДА НЕ БЫЛА ЗЕМНОЙ), и была я воздушной и слабой (В СИЛЬНОМ СМЫСЛЕ), и теперь ты разрываешь мое сердце на мелкие кусочки , мой недруг, мой последний любовник в этом мире, и кошки лижут мои раны и Марина (Земфира) поет мне, и призрак отца идет по пятам, и я превращаюсь в Тебя.

Marcus
22.01.2017, 23:29
Մուգ կապույտ օդը շատանում է ու ես էլի մտածում եմ, թե ինչու ներկեր չունեմ ու ասում եմ ինձ, որ Մար վաղը կգնանք ու գուաշներ կառնենք, նշում եմ հեռախոսիս մեջ (գիտեմ, որ մեկա չեմ գնալու) ու շարունակում եմ քայլել (փախնել, սողալ, վազել): Ես գնում եմ տուն, որը իմը չի ( չնայած ես երբեք էլ տուն չեմ ունեցել) : Շենքերի պատուհաններում սկսում են լույսեր վառվել: Ինձ հետապնդում է մի հսկայական օձ: Ես սկսում եմ ավելի արագ քայլել: Մոխրագույն ու սարսափելի օձ: Ես թեքվում եմ փողոցից և իջնում աստիճաննեով: Օձը շարունակում է ուղիղ սողալ: Հաջող Նագայնա, մինչ վաղը:

Marcus
22.01.2017, 23:30
Քաղաքում, որտեղ ամեն օր անձրև է գալիս, ապրում եմ (երևի) ես: Քաղաքում, որտեղ կուզեի չապրել (երբևէ ապրած չլինել) ապրում եմ (կամ չեմ ապրում) ես: Օդի ու ծովի պակաս զգալով` ապրում եմ ես ու ուզում եմ չապրել (եթե իհարկե ապրում եմ): Երբ վերջին անգամ քեզ տեսա, ձեռքերս համբուրեցիր ու ես մտածեցի ( վախեցա ) , որ գուցե էլ քեզ երբեք չտեսնեմ: Հետո տաքսին ինձ տարավ տուն, ու ես այդ օրվանից տանն եմ, այդպես էլ մնացել եմ, պառկած սառը անկողնում ու եթե երբևէ հետ գաս ինձ նույն ձևով կգտնես: Ես տանից դուրս չեմ եկել, չեմ շարժվել ու միշտ այդպես էլ մնալու եմ:

Marcus
22.01.2017, 23:32
Светло черное ( темно серое ) небо. В небе луна ( полная луна, гребаная полная луна). Ее свет падает мне на лицо и они все видят. Они там, за дверью, стоят и смотрят ( я не знаю сколько их там). Белая, чистая, прекрасная, отвратительная луна. Это тени ( тени чьих-то теней ) , они приходят каждую ночь, стоят за дверью, смотрят на меня. Но они не видят меня, а сегодня они все видят, потому что луна ( предательница, подлая, наглая ). Они такие страшные и большие, а я такая маленькая и больная и слабая ( потому что луна полная ). От них не скрыться, они видят мои глаза, мое лицо, мои руки, мою красоту, мое уродство, мои страхи, мое сердце. Я скукожилась , я бледная, я больная, я никакая. Я просто хочу, чтобы они ушли. Хочу, чтобы была только я. Я так соскучилась по себе. Свет такои яркий ( гребаная, гребаная луна ). Я слышу голоса. Они говорят, они шепчутся обо мне. Спать, спать, спать. Надо уснуть. Надо убить их, убить луну , убить себя, убить тебя, убить, убить, убить.

Marcus
27.01.2017, 00:30
-Ուզում եմ ինքնասպան լինել:
-Որովհետև սաղ օրը Placebo ես լսում:
-...

Marcus
27.01.2017, 23:44
-Մար, քեզ դեմենտորներն են աչքիս այցի եկել, հմ՞:
-Հա:
-Բայց համբույրը դեռ չի եղել, չէ՞:
-...

Marcus
30.01.2017, 17:51
Վեց րոպեից կլինի 00:00-ը, կախարդանքը կվերանա, ու գլուխս երևի դդում կդառնա: Աջ աչքս էնքան ուժեղ ա ցավում, չգիտեմ՝ ինչից ա: Չեմ կարում կարդամ: Բա ի՞նչ անեմ: Դեռ 8 ու կես ժամ կա: Էտքան ի՞նչ եմ անելու: Լավ, քցենք, մի 40 րոպե ուտելիք սարքելը ու ուտելը, 2 ժամ քնելը, մեկ ա, մի մի 6 ժամ մնում ա: Գրքիս վրա գրած ա From V. to the best person I've ever met: Ցավոք, նույնը չեմ կարող ասել քո մասին: Ինչի՞ են King-ի գրքերը սենց վրես թթվում, ինչի՞ եմ սենց երկար կարդում: Որովհետև Մար, քո մոտ կրիզիս ա: Հա, իմ մոտ կրիզիս ա: Շուրջս կրիզիս ա: Ես կրիզիս եմ:

Marcus
31.01.2017, 23:51
Ուզում եմ, որ Զեմֆիրան ու Ալեկսանդր Վասիլևը սիրահարվեն ինձ:

Marcus
11.02.2017, 22:40
Չեմ մեռնելու:

Marcus
09.03.2017, 12:52
Ամեն անգամ, երբ ծրագրից դուրս գալուց սեղմում եմ ԵԼՔ կոճակը, մտածում եմ, որ ելք չկա:

Marcus
09.03.2017, 12:53
Ծաղիկների փոշին սրբելու մեջ ինչ-որ անբնական, նույնիսկ զզվելի բան կա:

Marcus
28.03.2017, 16:00
Նկարները ընկնում են պատերից,
վերարկուները ընկնում են կախիչից,
ծաղիկների վրայից թափվում է կանաչ գույնը ու ներկում ամբողջ ֆոյեի հատակը,
պահարանի վրա դրված շշերը հերթով ընկնում են ու փշուր-փշուր լինում գլխիս,
ես կուլ եմ տալիս բանալին, որ ոչ ոք երբեք չկարողանա բացել դարակս:

Marcus
30.03.2017, 17:35
Իսկ ինչի՞ ես չեմ կարող ինձ ավելացնել անտեսվածների ցանկում:

Marcus
05.04.2017, 01:20
Աչքիս միջի ցավը ասում ա ինձ, որ ես գուցե Junior-ի պես ուղեղի քաղցկեղ ունեմ ու էսօր կգնամ ու գիշերը կսպանեմ Սյուզանին: Ես մտածում եմ, որ ինձ հեծանիվ քշել սովորեցնող մարդը փոքրիկ աղջիկ ունի, բայց ինձ չի ասել էդ մասին: Մտածում եմ, որ գուցե Աչաջուրում լավ կլինի: Մտածում եմ, որ եթե գումարի խնդիր չլիներ գուցե էն մարդիկ ովքեր ինձ ատում են, սիրեին ինձ, հմ՞:

Marcus
05.04.2017, 16:21
Մութ սենյակի պատուհանից երևում են Հայկի սարքած ինքնաթիռները ու մի թեթև լույս, որ ընկնում է դրանց վրա: Ես պատրաստվում եմ ամբողջ գիշեր չքնելու մտքին, որովհետև այսօր աշխատանքի եմ: Հասկլին շուտով կպրծնեմ ու էլ ստիված չեմ լինի անընդհատ reception-ի աշխատակցին խնդրել հերթական անհասկանալի բառի բացատրությունը նայել, ինձ ասել ու լսել՝ վայ, մամա ջան, Մար, էս ինչ ես կարդում: Ես սկսել եմ օրերը ընկալել ոչ թե 24 ժամ, այլ՝ 12, ինձ համար մեկ օրը 12 ժամ է, ինձ համար գիշերն էլ է օր: Ես իհարկե երբեմն ուզում եմ զանգել քեզ ու ասել, որ ես դեռ չեմ գտել ինձ բլա բլա բլա, ես չգիտեմ ՝ ես ով եմ, ինչ եմ անում, ինչի եմ անում (very interesting, bore me some more), բայց ամեն անգամ ինձ հետ է պահում գիտակցությունը, որ նորից զգալու եմ էն օտարությունը, որ մեջ արդեն կա ու տխրելու եմ: Ես չեմ ուզում տխրել, ես ուզում եմ պարել: Ինչևէ, գնամ լողանամ, սիրունանամ, գուցե էսօր բախտս բերի ու ավտոբուսը...մմմ...դե գիտես էլի, շատ եմ ասել:

Marcus
14.04.2017, 23:19
Շենքը, որի մասին երկու թե երեք տարի առաջ բանաստեղծություն էի գրել, նայում է ինձ՝ կուլ տալու ցանկությամբ: Շենքը երևի չգիտի, որ կուլ տալու բան չկա:

Marcus
14.04.2017, 23:25
Գոռալով հեծանիվ քշելը հավես ա: Շատ խմելը հավես չի: Չսիրելով սիրվելը զզվելի ա: Գիշերները չքնելը վտանգավոր ա: Գլխացավը չորորդ օրն ա՝ չի անցնում ու երբեք էլ չի անցնի, որովհետև շատ խմելը հավես չի, չսիրելով սիրվելը զզվելի ա, իսկ գիշերնեըը քնել պետք ա:

Marcus
14.04.2017, 23:38
-Սիրտս խառնում ա, օդ եմ ուզում:
-Արի դուրս գանք, դուրսը սուրճ խմենք:
-Բայց էս սուրճ չի:
-Հա, ցիկորի ա: Կուզես շաքար ավելացնեմ կամ մեղր:
-Եթե լավ լինեի կուզեի, հիմա՝ չէ:
-Մի յոթ ժամ նկարել եմ:
-Չէ, երեք ամենաշատը: Ես մեկի կողմերը քնեցի, հիմա հինգն ա:
-Վրիցդ Մոսկվայի հոտն ա գալիս:
-Էդ ո՞րն ա:
-Չեմ կարա բացատրեմ, աբստրակտ ա:

Marcus
14.04.2017, 23:48
-Իսկ Մարիան ինչո՞վ ա զբաղվում:
-Ոչ մի բանով:
-Չէ, լուրջ:
-Հա, լրիվ լուրջ:

Marcus
17.04.2017, 13:01
Ոչ ոք այստեղ դաշնամուր չի նվագում,
ժամացույցը չորս օր է՝ կագնած է,
Վարդագույն ձեռնոցները կեղտոտ են,
կեդերս ( Мариа, твои кеды похожы на лапы кошки) կեղտոտ են,
օրագիրս մինչ իրեն գնելս էր կողտոտ, հիմա իհարկե ՝ ավելի,
ես՝ նույնպես:

Marcus
25.04.2017, 00:18
Շրթունքիս վերքը չի լավանում ու ինչ-որ մեկի համար գուցե գեղեցիկ ա: Ես երևի կորցրի միակ մարդուն, ով ... Ես կորցնում եմ իմ բոլոր ինքնաարտահայտման միջոցները ու դառնում դատարկ ու լիքը: Ես ուզում եմ դառնալ: Ես, ես, ես, ես: Ես միշտ իմ մասին եմ խոսում: Ես ինքնազզվածի մեկն եմ: Ես չեմ կարողանում նախադասություն կազմել առանց ես բառի: Ես գոյություն ունեմ միայն արվեստի մեջ, արվեստը իմ մեջ, մենք իրար մեջ, արվեստից դուրս ես գոյություն չունեմ, ես ոչինչ չունեմ, ես չկամ, ես կամ միայն արվեստում, արվեստով, արվեստից:

Marcus
26.04.2017, 23:55
https://www.youtube.com/watch?v=ozTM8IcpoC4

Marcus
27.04.2017, 00:09
Տեսողությունս ավելի ա վատացել ու օրեցօր ավելի ա վատանում: Մի օր երևի կկուրանամ ու այդ ժամանակ գուցե ավելին կտեսնեմ, քան հիմա, քան առաջ, քան երբևէ: Գուցե կսկսեմ տեսնել փողոցում քայլող մարդկանց, կտեսնեմ երկինքը, ծառերը, կտեսնեմ ինձ հայելու մեջ ու կճանաչեմ, կհասկանամ, չեմ մեղադրի, չեմ վիճի:

Marcus
28.04.2017, 00:39
Ուզում եմ լացեմ, չեմ կարում: Տարիներ ա՝ երազում եմ էս օրվա մասին, բայց էլ չեմ ուզում, էս ինչ քար ա մեջս, չեմ ուզում, ու՞ր ա Մարը, ու՞ր ա իմ Մարը, ուզում եմ լացեմ:

Marcus
04.05.2017, 13:41
Միջիս նրբությունն ու քնքշությունը, որ օրերով սպանում էի, էն օրը արթնացավ: Դուրս եկավ էդ միջիս բետոնից, ջարդեց, փշրեց, թռավ, բարձրացավ օդ, խառնվեց բաժակի միջի սուրճին, անգույն պատերի կտավներին, երաժշտությանը, որ մեր մեջ էր ու սենյակում, մեր՝ միմյանց չհպվելուն, Դոստոևսկուն, Բրոդսկուն, Մարինային, ձեռքերիս, ոտքերիս, հետո այդ բոլորը խառնվեց իրար, դարձավ համասեռ զանգված, որը կուլ տվեցի:

Marcus
07.05.2017, 00:50
Լուրջ ու անտարբեր, խնդրում եմ:

Marcus
09.05.2017, 23:49
ահ:

Marcus
12.05.2017, 01:35
Կատուները անձրևի տակ, աշխարհի բոլոր կատուները անձրևի տակ փախել են Հեմի պատմվածքներից ու եկել մեզ մոտ: Խելոք, փափուկ, քնկոտ կատուները պառկել են մահճակալին՝ մեր կողքին: Ասում ա ամեն քայլդ նետ ա, որ խրում ես մարմնիդ մեջ, հետո հանելուց շատ ա ցավալու, տակից դուրս չես գարա գաս, ասում ա Մար, լսի ինձ, ես քեզանից մեծ եմ, փորձով, աղաչում եմ լսի ինձ, խնդրում եմ, Մար, աղաչում եմ, Մարս, Մարտիշկաս, Մարդուկս:

Marcus
16.06.2017, 14:29
Կապույտ սենյակի պատերը սկսում են սեղմել ինձ,
սենյակը դանդաղ փոքրանում է:
Մանուշակագույն սավանի մանուշակագույն վարդերի թերթիկները սկսում են թափվել,
վարագույրների թափանցիկությունը խափուսիկ է, անմիջականությունս՝ առավել ևս:
Ես ինձ հարյուր տարեկան եմ զգում: Անքնություն, քույր իմ, բարև, չէ, չէի կարոտել, չէ, առանց քեզ լավ էր:
-Առանց ինձ գոյություն չունի,- ասում է անքնությունը ու իր նուրբ ձեռքերով փակում աչքերս:
Գեղեցկուհիս, քույրս, դու վախենալու գեղեցկություն ունես, ուրվականի գեղեցկություն, զզվելի գեղեցկություն, այլանդակ սպիով կնոջ, մահացած կնոջ գեղեցկություն:
-Մարիա:
-Ի՞նչ:
-1, 2, 3.. քամին սավանը պոկեց:
-Չէ:
-Հա, 1, 2, 3,..:
-1, 2, 3...
-Քամին սավանը պոկեց:
-4, 5, 6...
-Սիրտս ընկավ, կոտրվեց:
-7, 8, 9:
-Եկավ այն ծանոթ կինը:
-Տաս:
-Շուտով, սիրունս, կմահանաս:

Marcus
06.07.2017, 15:06
Ես չգիտեմ՝ ով է Կնուտ Համսոնը ու ինչի են կապույտ գրքիս վրա նկարված տերևաաչքեր (աչքերատերևներ): Կամիլա, սեր իմ, միայն դու կարող ես ինձ հասկանալ: Ասում ա, արի Ֆրիդային է կանչենք, ասում եմ՝ չէ, իր դեպքը ուրիշ ա, ինքը ավելի ուժեղ ա քան մենք, Կամիլա: Մարինան ու Ֆրիդան կին են Կամ, իսկ մենք՝ փոքր, կորած աղջիկներ, հասկանու՞մ ես: Վաղուց ոչ մեկ միջովս չէր հոսել ( վաղուց, երբե՞ք, երբեք, վաղու՞ց, ): Հերթական գինու բաժակն եմ դառնում ու հոսում ինչ-որ մեկի միջով, բայց հո դու գիտես, որ միայն քեզ եմ սիրում (որտեղի՞ց պիտի իմանայիր):

Marcus
06.07.2017, 15:06
Չորս օր տևած երջանկությունս ավարտվեց, երբ ավարտեցի քեզ, ավարտեցի գիրքս, երբ կարողացա լաց լինել: Գեղեցկությունս անիմաստ ա, անփութությունս՝ իրական: Տասնհինգ տարեկանի պես բողոքում եմ, որ ինձ չեն հասկանում ու չեն ընդունում, էն դեպքում, երբ էդ ես եմ, որ չեմ հասկանում ու չեմ ընդունում ոչ մեկին, ոչ մի բան, ամենքին, ամեն բան:

Marcus
06.07.2017, 15:07
Ասում ա, չէ, ոչ մի բան էլ չի ասում: Մենակ նայում ա, հետո շատ զգույշ գալիս ա մոտիկ՝ ամեն հինգ րոպեն մեկ մի քանի սանտիմետր ավելի մոտիկ պառկելով: Ու էդպես մի տաս րոպե անց արդեն գլուխը ուսիս ա: Ե՞ս եմ կատու, թե դու՞: Հետո ասում ա՝ գիտեմ, որ պիտի գնաս: Իրականում ինքը պիտի գնա, որովհետև: Էդ որովհետևի մասին չենք խոսում:

Marcus
11.09.2017, 21:16
Պատուհանիցդ երևացող դպրոցդ հիշեցնում է քեզ, որ դու միժամանակ եղել ես: Հետո միջովդ հոսող երաժշտությունը դուրս է գալիս ականջներիցդ ու դու հասկանում ես, որ դա քո երաժշտությունը չէր, այլ ինչ-որ մեկից ստորաբար գողացած երջանկությունը: Հետո դու հոգնում ես, դու միշտ ես հոգնում, դու միշտ հոգնած ես: Սիլվիան կանչում է քեզ իր մոտ: Ստորաբար գողացած երաժշտությունը այնպես է անում, որ սիրտդ սկսում է արագ խփել, ստորաբար գողացած երջանկությունը, որը ինչ-որ մեկինն է, բայց երբեք քոնը չի, կամ ոչ մեկինն էլ չի, ինչպես կատունները, որ ոչ մեկինը չեն երբեք: Դու անսահմանի, կանաչի, բնության, օդի, կապույտի մեջ ես հիմա ու դու մտածում ես սխալի մասին, որը քոնն էր ու ինչ-որ մեկինը, բայց ուրիշ ինչ-որ մեկինը, ոչ այն մեկինը, որից դու ստորաբար գողացել էիր իր միջի երաժշտությունը, որի մեջ ես դու հիմա, որի կապույտի, կանաչի, թռիչքի ( հիմա շունչդ կկտրվի, հաստատ կկտրվի ) մեջ ես ու գուցե միշտ կմնաս, որովհետև չես կարող վերադարձնել երաժշտությունը, երջանկությունը, սերը, որովհետև դրանք չկան, ու եթե կան էլ քոնը չեն:

Marcus
31.08.2018, 20:36
Երազումս երկար մազեր ունեի:

Marcus
01.11.2018, 02:14
մտածում եմ, որ այդ օրվա մասին հիշողությունը կորցնում եմ: Սկզբում շատ վառ էր, հետո գնալով սկսեց մշուշի մեջ երևալ, դառնալ երազային, չնայած ի սկզբանե երազային էր, սկսեց խամրել, սկսեցին շատանալ ստվերները, կամաց-կամաց մարդը սկսեց կորել ու բաժանվել մասերի հիշողության ու օրվա մեջ, տարրալուծվել ստվերներում, երազում, փողոցում, տանը, գլխսի մեջ: Ու ես սկսեցի կասկածել, որ այդ օրը եղել է` չնայած ձախ ձեռքիս ցուցամատի մատանու բացակայությանը և տեղ չհասած երեք հաղորդագրությունների առկայությանը հեռախոսիս մեջ: