PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպանությունը / Forbrydelsen

Ռուֆուս
09.01.2017, 15:46
Սկանդինավյան նուարի ևս մեկ հանճարեղ գործ: Forbrydelsen-ը դանիական սերիալ է, որտեղ երկու դետեկտիվներ փորձում են բացահայտել երիտասարդ աղջկա սպանությունը: Բաղկացած է 3 սեզոնից՝ ընդհանուր 40 սերիա:

Առաջին սեզոնի կեսն էլ դեռ չեմ ընկել, բայց էլի կարող եմ ասել, որ իմ տեսած լավագույն սերիալներից մեկն ա, նույնիսկ ավելի լավն է, քան «Կամուրջը»:

Էս էլ թրեյլերը (չնայած առանձնապես բան չի ասում).

https://www.youtube.com/watch?v=PKmldKVy9Eg

StrangeLittleGirl
09.01.2017, 15:47
Դու Bedrag-ն նայի :))

Ռուֆուս
09.01.2017, 15:54
Դու Bedrag-ն նայի :))

Համբերի, դրան հասնելու համար դեռ մի երկու-երեք ավելի լավ սերիալ կա նայելու :P

LisBeth
10.01.2017, 19:29
Մի հատ Քիլլինգ նայել եմ, բայց ամերիկյան արտադրության։ Երևի նույն սյուժետն ա։ Հետաքրքիր ժանր ա երևում էս սկանդինավյան նուարը։ Էս վերջերս գրանդ տուրն էի նայում, Ջերեմի Քլարքսընը ինչ-որ բան էր համեմատում էս ժանրի հետ, ասում ա "էն, որ կին դետեկտիվը սաղ ընթացքում նայում ա լճին, վերջում բացահայտում ա սպանությունը" :) կարելի ա սկսել նայել։

Ռուֆուս
10.01.2017, 21:02

Ահամ, քո նայածը սրա ամերիկյան ռիմեյքն ա, որն ասում են շատ վատն ա ու անհամեմատելի ա օրիգինալի հետ: Սկանդինավյան նուարից նաև իսլանդական Trapped-ն են շատ գովում:

LisBeth
11.01.2017, 19:09
Ահամ, քո նայածը սրա ամերիկյան ռիմեյքն ա, որն ասում են շատ վատն ա ու անհամեմատելի ա օրիգինալի հետ: Սկանդինավյան նուարից նաև իսլանդական Trapped-ն են շատ գովում:

Քանի որ օրիգինալը չեմ նայել, ինձ համար նենց, ոչնչոտ։ Առաջին սեզոնը լավ գնաց, մնացածը իներցիայով եմ նայել։ Երբ սկսեմ նայել, պարզ կդառնա։ Կգրեմ հետո, ոնց էր։ Քեզ էլ մի հատ մեծ շնորհակալություն։